13
ԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲԲԲ

Բնական ռեկրեացիոն ռեսուրսներ

  • Upload
    ketan

  • View
    170

  • Download
    0

Embed Size (px)

DESCRIPTION

Բնական ռեկրեացիոն ռեսուրսներ. Ինչպես արդեն գիտենք ռեկրեացիոն ռեսուրսները լինում են բնական և մարդածին: Բնական ռեսուրսները շատ բազմազան են: Այժմ նշենք մի քանիսը:. - PowerPoint PPT Presentation

Citation preview

Բնական ռեկրեացիոն

ռեսուրսներ

*Ինչպես արդեն գիտենք ռեկրեացիոն ռեսուրսները

լինում են բնական և մարդածին: Բնական

ռեսուրսները շատ բազմազան են: Այժմ նշենք

մի քանիսը:

Նիագարայի ջրվեժը

Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։ Բարձրությունը 50 մ է, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում: Առաջինում թափվող ջրի քանակը վայրկյանում կազմում է 5900 մ3, իսկ ջրի աղմուկը լսվում է 25 կմ հեռավորությունից: Այստեղից էլ առաջացել է Նիագարա (տեղացիների լեզվով, նշանակում է «Մեծ աղմուկ») անունը։

Անխել ջրվեժ

*Աշխարհի ամենաբարձր ջրվեժը, որը գտնվում է Հվ. Ամերիկայում՝ Վենեսուելայի Չուրուն գետի վերին հոսանքում: Այն ունի 1054 մ. բարձրություն: Այն կոչվել է օդաչու Անխելի անունով, ով 1935 թ. հայտնաբերել է ջրվեժը:

Վիկտորիա ջրվեժ

Աֆրիկայում՝ Զամբեզի գետի վրա է գտնվում Վիկտորիա ջրվեժը, որի լայնությունը 1800 մ է, բարձրությունը՝ 120 մ: Աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ: Գահավիժելով նեղ կիրճը՝ Զամբեզի գետն իր ճանապարհը հարթում է ժայռերի միջով. 1855 թ-ին ջրվեժը հայտնագործել և Անգլիայի Վիկտորիա թագուհու անունով է կոչել անգլիացի ճանապարհորդ Դեյվիդ Լիվինգստոնը: Տեղացիներն այդ ջրվեժն անվանում են Մոսի օա Տունյա՝ «Շառաչող ծուխ»:

Նեղոս գետը

*Նեղոսը սկսում է Կենտրոնական Աֆրիկայից և հոսում է հյուսիս` դեպի Միջերկրական ծով : Նախքան ծովը թափվելը Նեղոսը առաջացնում է լայն գետահովիտ: Աֆրիկայի այն մասի կլիման, որտեղով հոսում է Նեղոսը , չոր և տաք է: Անձրևները շատ հազվադեպ են: Հողերի մեծ մասը իրենցից ներկայացնում են քարքարոտ անապատներ:

Գետի երկարությունը 6671կմ է։ Նեղոսի բերրի հովիտը (վերին Եգիպտոսում հովտի

լայնությունը 19կմ-ից ավելի չէ) երկու կողմից էլ սահմանակից է անապատին։

Արարատ լեռԱրարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է (5165մ): Այն մեկուսացված լեռնազանգված է: Կազմված է երկու կոնաձև մասերից՝ Մասիս (5165մ) և Սիս (3925մ): Հարաբերական բարձրությամբ (4300մ) Մասիսը աշխարհի ամենաբարձր գագաթն է:

Արարատի հիմքը ունի մոտ 130կմ եզրագիծ և գրավում է 1200ք.կմ տարածություն: Գագաթները բաժանվում են 2688մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով:Արարատի գագաթը պատված է հավերժական ձյունով (ստորին սահմանը՝ 4100-4250մ), որից սնվում են մոտ 30 սառցադաշտ: Սառցադաշտերը հարավարևմտյան լանջին իջնում են մինչև 3850մ:

Անթրոպոգենի սառցապատման հետքերն այստեղ նկատելի են 2800-3000մ բարձրությունների

վրա: Զառիկող լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային

ապարների քարակարկառներով, որոնք

անվանում են «քարե ծովեր»:

Եվ այսպես աշխարհում կան բազմապիսի, հազարավոր բնական ռեկրեացիոն ռեսուրսներ, սակայն այստեղ ներկայացվեց միայն մի փոքրիկ մասը:

Նյութը պատրաստեց՝

Էլիզա Եղիազարյանը