7
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.5 (15) Общественные науки (Теология, востоковедение, история) Social Sciences (Theology, Oriental Studies, History) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-11.pdf · ված-մարդ անձնային հարաբերությունը: Մատնանշելով տրանսցենդենտալ

  • Upload
    others

  • View
    20

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-11.pdf · ված-մարդ անձնային հարաբերությունը: Մատնանշելով տրանսցենդենտալ

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.5 (15)

Общественные науки (Теология, востоковедение, история)

Social Sciences (Theology, Oriental Studies, History)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-11.pdf · ված-մարդ անձնային հարաբերությունը: Մատնանշելով տրանսցենդենտալ

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.5 (15)

Հասարակական գիտություններ

(Աստվածաբանություն, արևելագիտություն, պատմություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-11.pdf · ված-մարդ անձնային հարաբերությունը: Մատնանշելով տրանսցենդենտալ

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

պ.գ.դ., պրոֆ. Է. Մինասյան պ.գ.դ., պրոֆ. Ա. Ստեփանյան պ.գ.թ., պրոֆ. Պ. Հովհաննիսյան պ.գ.թ., դոց. Հ. Գրիգորյան բ.գ.թ., դոց. Ռ. Մելքոնյան բ.գ.թ., դոց. Վ. Ոսկանյան պ.գ.թ. Գ. Հարությունյան

Редакционная коллегия:

д.и.н., проф. Э. Минасян д.и.н., проф. А. Степанян к.и.н., проф. П. Ованисян к.и.н., доц. О. Григорян к.ф.н., доц. Р. Мелконян к.ф.н., доц. В. Восканян к.и.н. Г. Арутюнян

Editorial Board

DSc, Prof. E. Minasyan DSc, Prof. A. Stepanyan PhD, Prof. P. Hovhannisyan PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. V. Voskanyan PhD G. Harutyunyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-11.pdf · ված-մարդ անձնային հարաբերությունը: Մատնանշելով տրանսցենդենտալ

8

Արփի Ալեքսանյան ԵՊՀ, Աստվածաբանության ֆակուլտետ, մագիստրանտ

Գիտ. ղեկավար՝ պ.գ.թ. Ա. Օհանջանյան էլ. փոստ՝ [email protected]

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Բողոքականության տարածմանը զուգընթաց աստիճանաբար սկսեցին փոփոխվել պատկերա-

ցումները քրիստոնեական եկեղեցու, նրա դոգմատիկայի, ծեսի, մարդ-Աստված հարաբերությունների, Քրիստոսի անձի և ընդհանրապես քրիստոնեական կրոնի մասին: Փոխվեց նաև քրիստոնեական հա-վատքի ընկալումն Արևմուտքում և Արևելքում, ինչը ցայտուն կերպով արտահայտվեց հատկապես 19-րդ դարի սկզբներին: Առաջնայնություն էր տրվում անհատի անձնական փորձառությանը հավատքային կյանքում, կամքի ազատությանը և Աստված-մարդ հարաբերություների միջև միջնորդների անհրաժեշ-տության մերժմանը:

Քրիստոնեական ուղղափառ հավատքի ընկալման պահպանման և միաժամանակ նորովի մա-տուցման խնդիր է ծառանում ավանդական՝ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանների առջև: Վերջիններս գիտակցում էին, որ այս միտումների տարածումը նախ և առաջ վտանգ է ներկա-յացնում քրիստոնեական եկեղեցու դոգմատիկայի, եկեղեցու դերի և ընդհանրապես նրա գոյության համար: Ուստի, 19-րդ դարից ի վեր և՛ Կաթոլիկ, և՛ Ուղղափառ եկեղեցիներում սկսվեց հավատքի պահպանման գործընթաց: Արևելյան և Արևմտյան ավանդական եկեղեցիներում այս գործընթացն իրականացվում էր տարբեր կերպ: Արևելյան եկեղեցում քրիստոնեական հավատքը եկեղեցակենտրոն էր, ի տարբերություն Արևմտյան եկեղեցու, որը քրիստոսակենտրոն էր:

Ի՞նչն էր պատճառը, որ Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները որդեգրեցին տարբեր քաղաքակա-նություն հավատքի ընկալման ավանդական տեսակետը պաշտպանելու համար:

Կաթոլիկ եկեղեցու հոգևորական, սիստեմատիկ աստվածաբանության նշանավոր մասնագետ Կառլ Ռահներն իր աստվածաբանությունը կառուցում է հավատքի հիմքի վրա

1: Լինելով հոգևորական`

նրա խնդիրը ոչ միայն կաթոլիկ եկեղեցու դիրքերն ամրապնդելն էր, այլև հավատացյալներին հավատ-քի բերելն ու եկեղեցում պահելը: Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական-աստվածաբանների քննարկման խնդիրը ևս ուղղափառ հավատքի պահպանման հարցն էր, որում կարևոր դեր ունեցան Ուղղափառ եկեղեցու նշանավոր աստվածաբաններ՝ Սերգեյ Բուլգակովը և Պավել Ֆլորենսկին

2:

Ռահների խնդիրն էր՝ ցույց տալ, որ քրիստոնեական հավատքը ճշմարիտ է այն պարագայում, երբ դրա կենտրոնում Քրիստոսի աստվածության գաղափարն է: Իրական քրիստոնյան պետք է ճանաչի Քրիստոսին՝ որպես Աստված: Ռահների աստվածաբանության մեջ քրիստոնեական ճշմարիտ հավատ-քը ևս կապում է Եկեղեցու հետ: Նրա համար Եկեղեցին միանշանակ ունի իր կարևոր դերը հավատքա-յին կյանքում, որպես Քրիստոսի հիմնադրած կառույց: Այն հավատացյալին ուղղորդում է դեպի փրկու-թյուն:

Բանն այն է, որ Ռահներն իր աստվածաբանությունը զարգացնում էր այնպիսի ժամանակաշրջա-նում, երբ լայնորեն քննվում էին Քրիստոսի անձի հետ կապված խնդիրները: Բողոքական աստվածա-բանության շրջանակներում զարգանում էր «պատմական Հիսուսի» մասին տեսությունը, և կասկածի տակ էր առնվում Քրիստոսի աստվածային բնության գաղափարը: Ուստի, Ռահները նպատակ ուներ պաշտպանելու Քրիստոսի՝ Աստված լինելու գաղափարը:

Բողոքական եկեղեցու կողմից անհատական հավատքի գերկարևորումը և միջնորդավորված Աստված-մարդ հարաբերությունների մերժումն Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների առջև խըն-դիր դրեց փրկության պարագայում ցույց տալ եկեղեցու դերի առաջնայնությունը, որպես Քրիստոսի աստվածության ճանաչման միակ ու ճշմարիտ ուղի և միջոց: Առաջնային պլան մղելով և պաշտպանե-լով եկեղեցու դերը՝ ուղղափառ աստվածաբանները ձևավորեցին քրիստոնեական հավատքի եկեղեցա-կենտրոն մոդելը:

1 Marmion D., Hines M. (eds.), The Cambridge Companion to Karl Rahner, Cambridge, 2005, pp. 83-98.

2 Мочалов Е., Православная антропология в системе философии всеединства, материалы науч. конф. «ХХХ Огаревские чте-

ния», Саранск, 2001, с. 64-87.

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-11.pdf · ված-մարդ անձնային հարաբերությունը: Մատնանշելով տրանսցենդենտալ

9

Իհարկե, թե՛ արևելյան, և՛ թե արևմտյան աստվածաբանները չէին անտեսում անհատի անձնա-կան փորձառությունը և կամքի ազատությունը հավատքային կյանքում, սակայն այդ ամենի հիմքում տեսնում էին Ավետարանը և Եկեղեցին:

Ձգտելով ընդգծել հավատքի անհատական և միաժամանակ ընդհանրական բնույթը՝ Ռահներն անհատական հավատքն անվանում էր անանուն հավատք: Այս դեպքում հավատքը ճշմարիտ է, սա-կայն որոշակի չէ: Մինչդեռ հավատքը որոշակի է այն պարագայում, երբ հավատացյալը ճանաչում է Քրիստոսին որպես Աստված և հասու է քրիստոնեական ճշմարիտ վարդապետությանը

1, իսկ ճշմարիտ

քրիստոնեական դավանանքը պահվում է եկեղեցում: Բուլգակովը հավատքը բնորոշում է հետևյալ կերպ. այն բխում է ներսից, սուբյեկտիվ է, սակայն

ուղղված է դեպի օբյեկտիվ իրականություն2: Հետևաբար, ճշմարիտ հավատքը չի կարող լինել միայն

անհատական, քանի որ այն տրված է ոչ միայն անհատներին, այլ նաև ողջ մարդկությանը: Արևելյան եկեղեցու աստվածաբաններն իրենց աստվածաբանության հիմքում ունեին Եկեղեցու

մասին հայրախոսական ուսմունքը, որի համաձայն Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, իսկ դրա գլուխ կանգնած է Քրիստոս, ուստի, Եկեղեցուց դուրս չի կարող լինել ճշմարիտ քրիստոնեություն, և Եկեղե-ցին է միայն, որ կարող է տանել փրկության: Յուրաքանչյուր անհատ Քրիստոսին կարող է ճանաչել և հարաբերվել Աստծո հետ միայն Եկեղեցում: Հետևաբար, ով ճանաչում է Քրիստոսին, չի կարող մերժել քրիստոնեական եկեղեցու դավանանքը

3:

Երկու կողմերն էլ մատնանշում էին աստվածային Հայտնությունը, որը տրվել է մարդկությանը որ-պես ճշմարիտ հավատքի աղբյուր: Ռահներն այն բացատրում էր հետևյալ կերպ. Քրիստոս՝ մարդեղա-ցած Աստված, ինքը Հայտնությունն է: Քրիստոսի միջոցով որոշակի պատմական ժամանակաշրջանում Աստված հարաբերվել է մարդու հետ

4: Այսօրվա մարդու համար աստվածային Հայտնությունը պար-

փակված է Ավետարանում և քրիստոնեական Եկեղեցում: Քրիստոսի Հայտնությունը մարդուն նախ-ևառաջ տրվում է Ս. Գրքի միջոցով, որպես աստվածային ճշմարտություն: Հայտնությունն առկա է նաև եկեղեցական կյանքում՝ աղոթքի, դավանանքի, ծեսի, եկեղեցական սրբությունների և այլնի մեջ:

Ի տարբերություն արևելյան աստվածաբանների՝ Ռահները տարբերակում էր տրանսցենդենտալ և կատեգորիալ հայտնությունները: Նրա համար կատեգորիալ է այն Հայտնությունը, որը տրվել է Քրիս-տոսի Ավետարանի միջոցով և պահվում է Եկեղեցում, իսկ տրանսցենդենտալը կրկին աստվածային Հայտնությունն է, որը տրվում է մարդուն անհատապես

5, նրա կյանքի որևէ շրջանում: Համաձայն Ռահ-

ների՝ առանց կատեգորիալ Հայտնության անհատը չի կարող հասնել ճշմարիտ աստվածճանաչողու-թյան, իսկ առանց տրանսցենդենտալ Հայտնության չի կարող լիարժեք կերպով իրականանալ Աստ-ված-մարդ անձնային հարաբերությունը: Մատնանշելով տրանսցենդենտալ հայտնությունը՝ Ռահները փորձում էր ցույց տալ, որ ավանդական եկեղեցին չի մերժում հավատքի անհատական լինելու գաղա-փարը և անհատի անձնական փորձառությունը հավատքային կյանքում:

Ըստ Բուլգակովի՝ յուրաքանչյուրն իր անհատական փորձառության պարագայում ունենում է ան-հատական կրոնական զգացողություն, մինչդեռ այս դեպքում անտեսվում է աստվածային համընդհա-նուր Հայտնությունը, որը տրվել է ողջ մարդկությանը: Անհատական փորձառությամբ առաջնորդվելով՝ խաթարվում է քրիստոնեական եկեղեցու հավաքականության գաղափարը, հավատացյալը կորցնում է կրոնական տրամաբանությունը և առաջնորդվում միայն զգացականությամբ: Բուլգակովի կարծիքով՝ կրոնական կյանքում միայն զգացականությամբ առաջնորդվելը վտանգ է ներկայացնում ոչ միայն քրիս-տոնեական կրոնի, այլև քրիստոնյայի համար: Այս կերպ, ի վերջո, կարելի է հանգել կրոնական սուբյեկ-տիվիզմի, մինչդեռ կրոնն օբյեկտիվ է:

Պատահական չէ, որ արևելյան աստվածաբանները մշտապես շեշտում էին կրոն և հավատք հաս-կացությունները և նրանց միջև առկա տարբերությունները: Սա, իհարկե, չի նշանակում, որ Բուլգակո-վը մերժում էր կրոնական զգացողությունը և այն անհրաժեշտ չէր համարում հավատքային կյանքում, պարզապես նա, ինչպես նաև Ֆլորենսկին, այն կապում էին դոգմայի հետ

6:

Ուղղափառ եկեղեցու աստվածաբանների համաձայն՝ անհատական հավատքի, հավատացյալի անձնական փորձառության և կամքի ազատության գաղափարների առաջնայնության պարագայում ետին պլան էր մղվում քրիստոնեական կրոնը՝ եկեղեցու դոգմատիկան, վարդապետությունը, ծեսը և այլն: Իսկ այս ամենը կարող է հանգեցնել հավատքային կյանքում մի շարք բացասական երևույթների, որոնք քրիստոնեական վարդապետությունից հեռացման պատճառ կարող են դառնալ: Ըստ արևելյան

1 Marmion D., Hines M., pp. 85-87.

2 Булгаков С., Свет невечерний: Созерцания и умозрения, Москва, 1994, гл. 5, http://vehi.net/bulgakov/svet/index.html.

3 Նույն տեղում:

4 Marmion D., Hines M., pp. 88-89.

5 Նույն տեղում, էջ 87-88:

6 Флоренский П., Догматизм и догматика, соч. в 4-х т., т. 1, Москва, 1994, с. 550-570.

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-11.pdf · ված-մարդ անձնային հարաբերությունը: Մատնանշելով տրանսցենդենտալ

10

աստվածաբանների՝ թեև կրոնն ունի պատմական բնույթ, որի ընթացքում ձևավորվել է նրա դոգմա-տիկան, ծեսը և այլն, բայց դա դեռ չի նշանակում, որ այն ճշմարտացի չէ:

Եկեղեցին ուղղափառ դավանանք է տալիս մարդուն, որը ձևակերպվում է դոգմաների միջոցով: Հավատքը ենթադրում է տրանսցենդենտալ իրականության բացահայտում մարդու համար և երկրպա-գում այդ Իրականությանը: Թե՛ Աստված, և թե՛ հավատացյալը չեն կորցնում իրենց անձնականությու-նը, երբ անհատը տրամաբանված կերպով տարբերակում է իր կողմից երկրպագելի Աստվածությունը:

Հերքելու համար այն մտայնությունը, թե դոգմաները հավատացյալին ստիպում են կորցնել սեփա-կան կամքի ազատությունը և կաղապարում են քրիստոնեական հավատքը՝ Ֆլորենսկին բացատրում է, որ դոգմաներն ուղեցույց են դեպի հավերժական կյանք: Դրանց միջոցով որոշակիացվում է քրիստոնե-ական հավատքը, իսկ ճշմարիտ քրիստոնեությունը չի ստրկացնում, այլ ազատում է: Պարզապես ժա-մանակակից մարդը, ըստ Ֆլորենսկու, կորցրել է դոգմայի կենդանի ընկալումը

1:

Ֆլորենսկին տարբերակում է դոգմատիկան և դոգմատիզմը: Երբ հավատքը տրվում է մարդուն դրսից, նա դառնում է դոգմայի ստրուկը և հանգում նրա պաշտամունքին, որը դոգմատիզմն է: Դոգման պետք է հնարավորին չափով ընկալվի հավատացյալի կողմից, որպեսզի չվերածվի անկենդան իրակա-նության: Այն պետք է լինի կենդանի, պետք է ապրվի հավատացյալի հոգևոր կյանքում և առաջնորդի նրան դեպի փրկություն: Սա է Ֆլորենսկին անվանում դոգմատիկա, որը ճշմարիտ քրիստոնեական հա-վատքն է: Այն սյուբեկտիվը դարձնում է օբյեկտիվ, իսկ օբյեկտիվը՝ սյուբեկտիվ

2:

Վերադառնալով Ռահներին՝ պետք է նշել, որ վերջինս, ելնելով քրիստոնեական արարչագործութ-յան մեջ սիրո և ազատության սկզբունքից, զարգացնում է աստվածային շնորհի և անհատի ազատ կամքի համագործակցությամբ ճշմարիտ քրիստոնեական հավատքին հասնելու սխոլաստիկ մտածո-ղությունը և հանգում հավատքի շնորհին՝ թեև չբացառելով անհատական ազատությունը: Համաձայն նրա՝ հավատքային շնորհը տրվում է միայն Քրիստոս-Աստծո ճանաչողության միջոցով:

Հետաքրքրական է Սուրբ Հոգու դերի ընկալումը հավատքի քրիստոսակենտրոն և եկեղեցակենտ-րոն տարբերակներում: Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ Ս. Հոգին դիտվում է որպես շնորհաբաշխող և փրկությանն առաջնորդող աստվածային անձ: Արևմտյան աստվածաբանության մեջ Ս. Հոգին գործում է ընդհանրապես աշխարհում, նա ամենուր է, իսկ արևելյան աստվածաբանները Ս. Հոգու գոյությունը հատկապես կարևորում էին եկեղեցական միջավայրում և ընդգծում այն տեսակետը, ըստ որի Ս. Հոգին է առաջնորդում եկեղեցին, հետևաբար եկեղեցին ճշմարիտ չլինել չի կարող:

Ե՛վ արևելյան, և՛ արևմտյան աստվածաբաններն ի վերջո հավատը դիտարկում են ոչ միայն Աստ-ված-մարդ հարաբերության մեջ, այլ նաև քրիստոնեական արժեհամակարգում՝ հույսի և սիրո հետ մեկ-տեղված: Ճշմարիտ հավատն Աստծո նկատմամբ փրկության հույսն է և սերը ոչ միայն Աստծո, այլև իր նմանի հանդեպ:

Ընդհանրացնելով հիշյալ հեղինակների մոտեցումները՝ կարող ենք ասել, որ Արևմտյան և Արևել-յան եկեղեցիներում հավատքի ընկալման մեջ առկա տարբերությունները կախված են այն հանգաման-քից, որ Կառլ Ռահներն առավել շատ կենտրոնանում էր Քրիստոսի Աստված լինելու ելակետի վրա, փորձում հաշտության եզրեր գտնել կողմերի միջև` առաջնային պլան մղելով Քրիստոսի աստվածու-թյան գաղափարը և հարցը դիտարկելով ոչ միայն կաթոլիկ քրիստոնյայի, այլև պարզապես քրիստո-նյայի տեսանկյունից:

Ինչ վերաբերում է արևելյան եկեղեցու աստվածաբաններին, ապա վերջիններս ոչ միայն փորձում էին կենդանացնել վաղ շրջանի քրիստոնեական հավատքի ընկալման ձևը և չհեռանալ հայրաբանա-կան եկեղեցաբանության սկզբունքներից, այլև, մատնանշելով եկեղեցու

3 դերը, ձգտում էին ցույց տալ

Ուղղափառ եկեղեցու անսխալականությունը:

1 Флоренский П., с. 550-570.

2 Նույն տեղում:

3 Ս. Բուլգակովը և Պ. Ֆլորեսնկին, «եկեղեցի» ասելով, նկատի ունեին Ուղղափառ եկեղեցին՝ ի տարբերություն Կ. Ռահների, ով

այդ եզրի ներքո հասկանում էր Ընդհանրական եկեղեցին:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 8-11.pdf · ված-մարդ անձնային հարաբերությունը: Մատնանշելով տրանսցենդենտալ

11

Արփի Ալեքսանյան

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Բանալի բառեր՝ Ավանդական եկեղեցի, Արևմտյան և Արևելյան եկեղեցիներ, քրիստոսակենտրոն, եկեղեցակենտրոն, դոգմա, դոգմատիկա

Հոդվածն անդրադառնում է 19-րդ դարում քրիստոնեական ավանդական եկեղեցիներում իրականացվող գործընթացին, որի նպատակն էր պաշտպանել քրիստոնեական հավատքի ավանդական ընկալումը բողոքակա-նության հետևանքով ավանդական եկեղեցի ներթափանցած նոր ազատական մոտեցումներից: Ուսումնասիրու-թյան համար հիմք են ծառայել Կ. Ռահների, Պ. Ֆլորենսկու և Ս. Բուլգակովի աշխատությունները:

Արևելյան և Արևմտյան եկեղեցիներում հավատքի ընկալման գործընթացն ընթանում էր տարբեր կերպ. Արևմտյան եկեղեցում հավատքը քրիստոսակենտրոն էր, քանի որ Կաթոլիկ եկեղեցու աստվածաբանները փոր-ձում էին պաշտպանել Քրիստոս-Աստծո գաղափարը, իսկ Արևելյան եկեղեցում՝ եկեղեցակենտրոն: Վերջինս ճշմա-րիտ քրիստոնեական հավատքը տեսնում էր միայն Ուղղափառ եկեղեցու գրկում:

Арпи Алексанян

ВОСПРИЯТИЕ ХРИСТИАНСКОЙ РЕЛИГИИ В ВОСТОЧНОЙ И ЗАПАДНОЙ ТЕОЛОГИИ В XIX ВЕКЕ

Ключевые слова: традиционная церковь, Восточные и Западные церкви, христоцентричность, церквоцентричность, догма, догматика

Статья посвящена изучению процесса, который осуществляется в христианских традиционных церквях,

цель которых - защитить традиционную христианскую веру от новых либеральных подходов, которые укоренились в ней в результате проникновения протестантства (протестантизма). Предметом нашего исследования стали работы таких авторов, как К. Рахнер, С. Булгаков, П. Флоренский. Мы знаем, что в Восточных и Западных церк-вях процесс восприятия христианской веры проходил по-разному. В Западной церкви вера была христоцент-ричной, т.к. теологи Католической церкви пытались защитить идею Христа-Бога, а в Восточной церкви была церквоцентричной. Последняя истинную христианскую веру видела только в Православной церкви.

Arpi Alexanyan

THE PERCEPTION OF CHRISTIAN FAITH IN THE EASTERN AND WESTERN THEOLOGY OF 19

TH CENTURY

Keywords: traditional church, Western and Eastern churches, Christo-centric, Ecclesia-centric, dogma, dogmatic

The article is dedicated to the processes implement in the Christian Traditional churches in the 19

th century,

which aimed to defend the traditional perception of Christian faith from the new liberal approaches that penetrated the traditional church because of Protestantism. The article is based on the works of K. Rahner, P. Florenski, S. Bulgakov. The process of perception of christian faith was going differently in the Western and Eastern churches. In the Western church the faith was so called Christo-centric, because the theologians of Catholic Church were trying to defend the idea of Christ The God. And the perception of christian faith in Eastern church was Ecclesia-centric. The latter saw the true Christian faith only within the Orthdox Church.