84
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ВЕСТНИК ЕРЕВАНСКОГО УНИВЕРСИТЕТА АРМЕНОВЕДЕНИЕ BULLETIN OF YEREVAN UNIVERSITY ARMENIAN STUDIES ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ОБЩЕСТВЕННЫЕ НАУКИ SOCIAL SCIENCES 1 (19) ԵՐԵՎԱՆ - 2016

1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY

ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ВЕСТНИК ЕРЕВАНСКОГО УНИВЕРСИТЕТА АРМЕНОВЕДЕНИЕ

BULLETIN OF YEREVAN UNIVERSITY ARMENIAN STUDIES

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ОБЩЕСТВЕННЫЕ НАУКИ

SOCIAL SCIENCES

№ 1 (19)

ԵՐԵՎԱՆ - 2016

Page 2: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

2

«ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» «БАНБЕР ЕРЕВАНИ АМАЛСАРАНИ. АРМЕНОВЕДЕНИЕ»

«BANBER YEREVANI HAMALSARANI. ARMENIAN STUDIES»

Գլխավոր խմբագիր` Միրզոյան Հ. Ղ. Խմբագրական խորհուրդ.

Ավետիսյան Լ. Վ. (գլխ. խմբագրի տեղակալ), Գալստյան Ս. Ա., Գոնչար Ն. Ա. (գլխ. խմբագրի տեղակալ), Հովակիմյան Ա. Է. (պատասխ. քարտուղար), Հովհաննիսյան Պ. Հ., Մինասյան Է. Գ., Պետրոսյան Վ. Զ., Սիմոնյան Ա. Հ., Քալանթարյան Ժ. Ա.

Главный редактор: Мирзоян Г. К. Редакционная коллегия:

Аветисян Л. В. (зам. главного редактора), Галстян С. А., Гончар Н. А. (зам. главного редактора), Калантарян Ж. А., Минасян Э. Г., Овакимян А. Э. (ответ. секретарь), Оганисян П. А., Петросян В. З., Симонян А. Г.

Editor-in-chief: Mirzoyan H. Gh. Editorial Board:

Avetisyan L. V. (Deputy editor-in-chief), Galstyan S. A., Gonchar N. A. (Deputy editor-in-chief), Hovakimyan A. E. (Executive Secretary), Hovhannisyan P. H., Kalantaryan Zh. A., Minasyan E. G., Petrosyan V. Z., Simonyan A. H.

Page 3: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

3

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԼՈՒԶ ԵՐԶՆԿԱՑԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՍԵՅՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Միջնադարի աստվածաբանական-փիլիսոփայական մտքում յուր-

օրինակ տեղ էր զբաղեցնում սոցիալ-փիլիսոփայական, քաղաքագիտա-կան ու իրավագիտական բնույթի, այդ թվում հոգևոր ու աշխարհիկ իշ-խանության հարաբերակցությանը, իշխանության էությանն ու գործա-ռույթներին, ինչպես նաև երկրի (պետության) կառավարմանն աղերս-վող հարցերի քննարկումը: Արևմտաեվրոպական կրոնափիլիսոփայա-կան մտքում հատկապես 13-14-րդ դդ. այս հարցերի աշխույժ քննարկու-մը պայմանավորված էր մի կողմից՝ աշխարհիկ և հոգևոր իշխանութ-յունների միջև առկա հակամարտություններով, մյուս կողմից՝ շրջանա-ռության մեջ մտած արիստոտելյան ու արաբալեզու մտածողների բնա-զանցական ու քաղաքագիտական ուսմունքների և Հռոմի կաթոլիկ եկե-ղեցու գաղափարախոսության միջև հակասությունների սրմամբ: Ձևա-վորվել էր երկու հակոտնյա գաղափարական բանակ՝ աստվածաբաննե-րի մի խումբ (Էգիդի Հռոմեացի, Բոնիֆացիոս 8-րդ պապ, Թովմա Աքվի-նացի և այլք) պաշտպանում էր աշխարհիկ իշխանությունը եկեղեցուն ենթարկեցնելու տեսակետը, իսկ մյուս խումբը (Հովհան Փարիզեցի, Մարսիլիո Պադուացի, Ուիլյամ Օկկամ և այլք) փորձում էր հիմնավորել երկու իշխանությունների տարանջատման ու աշխարհիկ իշխանության անկախության ու ինքնուրույնության գաղափարը1:

Այս առումով բացառություն չէր 13-րդ դարի հայ աստվածաբանա-կան-փիլիսոփայական միտքը, որի նշանավոր ներկայացուցիչները՝ Հովհաննես Պլուզ Երզնկացին և Վահրամ Րաբունին, իշխանությանն ու կառավարմանն առնչվող հարցերի մասին գրել են հատուկ աշխա-տություններ: Սակայն, ի տարբերություն Արևմուտքի, մեզանում իշ-խանությանն ու կառավարմանը վերաբերող հարցերին անդրադառնա-լը պայմանավորված էր ոչ թե վերոնշյալ հանգամանքներով, այլ նախ և առաջ Կիլիկիայի հայկական պետության գոյությամբ և Հայաստանի ո-րոշ տարածքներում հայկական իշխանությունների վերականգնմամբ: Թե՛ Րաբունու և թե՛ Երզնկացու գլխավոր նպատակն այն էր, որ իրենց

1 Այդ մասին տե՛ս, օրինակ՝ Коплстон Ф. Ч. История средневековой философии. М., 1997, էջք 352-378:

Page 4: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

4

վերլուծություններով, խրատներով ու խորհուրդներով հարստացնեն իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների գիտելիք-ները (որ այդ գիտելիքները նրանց համար լինեն §որպէս գաւազան ի ձեռին և որպէս ճրագ տեսողականին¦), մատչելի ներկայացնեն իրա-վաքաղաքական ու սոցիալ-բարոյագիտական բնույթի տեսական դրույթների բովանդակությունը՝ դրանով իսկ ցանկանալով նրանց զերծ պահել իշխանություն ունեցողներին բնորոշ թերություններից: Այլ կերպ ասած, ինչպես Երզնկացին է գրում, հնարավորություն չունենա-լով զորքով և գանձերով շնորհավորել նրանց աստվածապարգև իշխա-նությունը, §բայց զի բանի գոլով սպասաւոր՝ բանիւ շնորհաւորեմ և օ-ժանդակեմ և տամ օգնութիւն¦2՝ այդպես նպաստելով հայկական իշ-խանությունների կայացմանն ու հզորացմանը:

Երզնկացու գրչին են պատկանում երկու՝ §Նորին Յոհաննէս վար-դապետի ասացեալ ի բանն առաքելոյ, որ ասէ՝ Ամենայն անձն, որ ընդ իշխանութեամբ է, ի հնազանդութիւն կացցէ, յաւուրն, յորում օրհնեցան ձիաւորք արքայորդիքն մեր Հեթում և Թորոս և այլ մանկունք իշխանաց և այլք յարքունական սպասաւորացն¦ և §Թուղթ առ իշխանս Եկեղեաց գաւառի¦ վերնագրերով աշխատությունները3: Հարկ է նշել, որ Երզնկա-ցու երկերում տեսանելի է երկու անձ. մեկը՝ հոգևորական, վարդա-պետ, ում համար մարդու կեցության գերնպատակը հոգու փրկութ-յունն է, իսկ միջոցը հնազանդությունն է աստվածային օրենքներին, հրաժարումը՝ երկրային արժեքներից (ով կարող է գրել. §Զգանձս աշ-խարհիս, զփառս երկրաւորս զամէնն ուրացի՛ր…¦), հետևաբար՝ այս տեսանկյունից աշխարհիկ իշխանությունը սոսկ գործիք է դրան հաս-նելու համար: Իսկ մյուսը՝ իմաստասեր, իր ազգի ու հայրենիքի վիճա-կով մտահոգ հայրենասեր մտածող, հայոց արժեքների ջատագով (ով, դիմելով Քրիստոսին, կարող է գրել. §Շնորհե՛ա քրիստոնէից ուղիղ հա-ւատոյ դաւանութեամբ պայծառութիւն թագաւորաց, եւ իշխանաց զաւ-րութիւն, եւ ի պատերազմունս բարբարոսաց՝ յաղթութիւն, թշնամեաց խաչի քո՝ պարտութիւն… ¦4), ում համար աշխարհիկ իշխանությունը միջոց է հայոց թագավորության վերականգնման, հայոց ազգի վերա-

2 Հովհաննես Երզնկացի, Թուղթ առ իշխանս Եկեղեաց գաւառի, Է. Բաղդասար-յան, Հովհաննես Երզնկացին և նրա խրատական արձակը, Բնագրեր, Եր., 1977, էջ 205:

3 Այս աշխատությունները գրելու տարեթվերի, շարժառիթների, կառուցվածքի ու բո-վանդակության մասին մանրամասն տե՛ս Ա. Սրապյան, Հովհաննես Երզնկացի, Եր., 1958, նույնի` Հովհաննես Երզնկացի Պլուզ (կյանքը և գործը), Եր., 1993, Է. Մ. Բաղդասարյան, Հովհաննես Երզնկացին և նրա խրատական արձակը: Երզնկացու փիլիսոփայական հայացքների վերլուծությունը տե՛ս Գ. Հ. Գրիգորյան, Հովհաննես Երզնկացու փիլիսոփայական հայացքները, Եր., 1962:

4 §Նորին Յոհաննիսի արկեալ բան ինչ յարմարական ի ԾԹ սաղմոսն որ ասէ. §Աստուած մերժեցեր զմեզ և աւերեցեր…¦¦, Յովհաննէս Երզնկացի, Մատենագրու-թիւն, հ. Ա, Ճառեր եւ քարոզներ: Բնագրերը հրատ. պատրաստեցին Ա. Երզնկացի-Տեր-Սրապյանը և Է. Բաղդասարյանը, Եր., 2013, էջ 106:

Page 5: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

5

ծնության և ազգային ինքնության պահպանման համար: Երզնկացին ոչ թե շեշտում կամ սրում է այդ երկու անձերի միջև առկա կամ հնարա-վոր տեսական ու գործնական տարբերություններն ու հակասություն-ները, այլ ընդհակառակը՝ իր բնավորության և աշխարհատեսության ո-գուն համապատասխան, ձգտում է հաշտության եզրեր գտնել դրանց միջև ու ապահովել §միասնական անձի¦ ներդաշնակությունը: Դա գրեթե միշտ նրան հաջողվում է, որովհետև նա թե՛ տեսության մեջ և թե՛ գործնական կյանքում առաջնորդվում էր արդարության սկզբուն-քով, այսինքն՝ հավասարակշռություն էր փնտրում հակադիր կողմերի՝ աշխարհիկի և հոգևորի, աստվածայինի և մարդկայինի, հոգու և մարմ-նի, բանականության ու զգայությունների, իշխողների և ենթարկվողնե-րի, տարբեր կրոնների ու դավանանքների հետևորդների միջև:

Երզնկացու վերոհիշյալ երկու աշխատությունների միջև կան թե՛ տարբերություններ և թե՛ ընդհանրություններ՝ առաջին հերթին պայմա-նավորված մատուցման ձևով (մեկը նամակ է, թուղթ, մյուսը՝ ճառ, ելույթ, քարոզ), ժամանակով ու տեղով (կախված լսարանի կազմից՝ մի դեպքում ավելի շատ խոսվում է թագավորի, իսկ մյուս դեպքում՝ իշխանների իրա-վունքների ու պարտականությունների մասին), հանգամանքներով և վերջապես՝ հետապնդած նպատակներով: Օրինակ, եթե §Ամենայն անձն, որ ընդ իշխանութեամբ է, ի հնազանդութիւն կացցէ¦ աշխատութ-յունը կառուցված է §հարցադրումներ-պատասխաններ¦ սկզբունքով (ընդսմին, այդ հարցադրումները հաճախ բնազանցական-փիլիսոփայա-կան բնույթ ունեն), ապա §Թուղթ առ իշխանս Եկեղեաց գաւառի¦ երկը շարադրված է ավելի ազատ ու պարզ ոճով, և տեսական հարցադրումնե-րի կողքին մեծ տեղ են գրավում բարոյախրատական ու մարդաբանա-կան բնույթի դատողությունները: Եթե առաջինում հաճախակի մեջբե-րումներ են արվում Աստվածաշնչից, հատկապես Հին Կտակարանից, ա-պա երկրորդում կա ընդամենը մեկ ուղղակի մեջբերում Սաղմոսից, որը հազվագյուտ երևույթ է միջնադարյան նմանատիպ տեքստի համար:

Այդ երկերի միջև եղած բազում ընդհանրություններից առանձնաց-նեմ երկուսը: Առաջին՝ երկու աշխատություններում էլ Երզնկացին ընդհանուր առմամբ քննարկում է հետևյալ հարցերը. իշխանության ու կառավարման մասին ի՞նչ պետք է իմանան թագավորներն ու իշխան-ները, ինչպիսի՞ն պետք լինի նրանց բարոյական նկարագիրը, և ինչ-պե՞ս պետք է կառավարեն երկիրը: Երկրորդ՝ դրանցում Երզնկացին խուսափում է այնպիսի հարցերի քննարկումից, որոնք գործնականում (հատկապես Կիլիկիայի հայկական պետությունում) որոշակի լուծում են ստացել (օրինակ՝ աշխարհիկ և հոգևոր իշխանությունների հարա-բերակցության, պետության կառավարման մեխանիզմների կամ գոր-ծակալությունների և այլ հարցեր), ուստի ուշադրությունն ավելի շատ բևեռում է իշխանության (կառավարման) բարոյաիրավական ու մար-

Page 6: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

6

դաբանական կողմերին: Այսպես, Երզնկացին երկու իշխանություննե-րի՝ աշխարհիկ և հոգևոր, հարաբերակցության հարցին մանրամասն չի անդրադառնում, որովհետև նախ՝ Կիլիկիայի հայկական պետությու-նում եկեղեցին ենթակա վիճակում էր, և հոգևորականներն անհրաժեշ-տության դեպքում ստիպված էին լինում կատարելու իշխանության պահանջները (օրինակ՝ կաթողիկոս Գրիգոր Ե Քարավեժը (1193-1194) փորձում էր վարել ինքնուրույն քաղաքականություն՝ չհնազանդվելով Լևոն II Մեծագործին: Վերջինս ձերբակալում ու բանտարկում է հան-դունգն կաթողիկոսին, որն էլ բանտում կնքում է իր մահկանացուն (պաշտոնապես հայտարարվում է, որ կաթողիկոսը մահացել է (քարա-վեժ է եղել) բանտից փախչելու ժամանակ): Մի այլ օրինակ. հայոց կա-թողիկոս Գրիգոր Է Անավարզեցին (1293-1307), լինելով միարարական, բայց և այնպես ամբողջությամբ չկատարեց եկեղեցիների միավորման վերաբերյալ Հեթում թագավորահոր և Լևոն Դ-ի պահանջները, ուստի գահընկեց արվեց և աքսորվեց, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն): Երկրորդ, Երզնկացին ոչ միայն հակասություն չի տեսնում երկու իշ-խանությունների նպատակների միջև, այլև, ընդհակառակը, կարծում է, որ դրանք իրար փոխլրացնում են:

Առհասարակ, հավատարիմ միջնադարյան իմաստասիրման ո-ճին, Երզնկացին իշխանության ու կառավարման խնդրին առնչվող հարցերի քննարկումը շաղկապում է բնազանցական-գոյաբանական, աստվածաբանական, մարդաբանական ու բարոյագիտական հարցա-դրումների հետ, նախ և առաջ դրանց համատեքստում փորձում գտնել լուծումներ: Այդ հարցերից առաջինը բնականաբար վերաբերում է իշ-խանությանը. ի՞նչ է իշխանությունը, ո՞րն է դրա ակունքը, որո՞նք են իշխանության տեսակները, ի՞նչ հարաբերության մեջ են երկնային ու երկրային, հոգևոր և աշխարհիկ իշխանությունները, ինչո՞վ են իրարից տարբերվում Աստծո կամոք տրված, աստվածատուր, բարի և ինք-նահռչակ, չար իշխանությունները և այլն:

Իշխանության էությունը, բնույթն ու գործառույթները: Երզնկացու կարծիքով, իշխանությունը մի հարաբերություն է, որում մեկը իշխում է, մյուսը՝ իշխվում, մեկը կառավարում է, մյուսը՝ կառավարվում: Սա տիեզերքում և արարչակարգում գործող աստվածային կարգ է: Այդ իշ-խանական հարաբերությունները գոյի մակարդակում դրսևորվում են երեք ձևով. ա) մեկը միմիայն իշխում է. դա տիեզերքի Արարիչն է, §թա-գաւոր մեծ ի վերայ ամենայն երկրի¦, բ) մյուսը իշխում է և միաժամա-նակ գտնվում իշխանության տակ. դա մարդն է, գ) երրորդը՝ կենդանի-ները, միայն գտնվում են իշխանության տակ: Ըստ այդմ՝ իշխանությու-նը լինում է երեք կարգի՝ տիրական կամ աստվածային, դրական կամ մարդկային և բնական կամ կենդանական5: Իշխանությունը կոչվում է

5 Տե՛ս Յովհաննէս Երզնկացի, Մատենագրութիւն, հ. Ա, Ճառեր եւ քարոզներ, էջ 148:

Page 7: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

7

տիրական, որովհետև Աստված մեր Տերն է, Արարիչը, Նախախնամո-ղը, ով մարդուն շնորհել է դրական իշխանություն, այսինքն՝ իշխելու արարված գոյերի (բույսեր, ձկներ, կենդանիներ և այլն) վրա: Իսկ կեն-դանիների իշխանությունը կոչվում է բնական, որովհետև տրված է ի վերուստ, ի բնե, այսինքն՝ դա իրենց բնության անկապտելի մասն է: Օ-րինակ՝ առյուծը իշխում է գազանների, իսկ արծիվը՝ թռչունների վրա:

Այսպիսով, ելնելով աստվածակենտրոնության ու միաստվածութ-յան հիմնադրույթներից, Երզնկացին կարծում է, որ իշխանության աղբ-յուրը, ակունքը Աստված է, ով տիեզերքն ստեղծել է զարմանահրաշ ու իմաստուն կերպով. §Իմաստ սքանչելի. զի ո՛չ խառնակ ինչ եւ շփոթեալ եթող զարարածս, այլ կա՛րգ եդ ամենայնի եւ դաս եւ սահման ամենայն գոյից, եւ որոշումն զանազանութեան, որպէսզի կարգն ուսուսցէ մեզ զվերինն եւ զներքինն, զմիջինն եւ զամենայն ետեղական կարգաւորու-թիւնս¦6: Այլ խոսքով՝ արարված տիեզերքը կարգավորված, դասավոր-ված, աստիճանակարգված, սահմանագծված ու տարբերակված գոյերի ներդաշնակ ամբողջություն է, որը ոչ միայն բացառում է անիշխանութ-յունը (քաոսը), այլև ներթափանցված է իշխանական՝ կարգավորված, բանականորեն ըմբռնելի հարաբերություններով: Երկրային թագավո-րությունն աստիճանակարգված է և երկնային թագավորության (քա-հանայապետության) նմանակն է: Համենայն դեպս, Երզնկացու կարծի-քով, §բարէպաշտ եւ աստուածասէր թագաւորք քրիստոնէից¦ ձգտում են իրենց թագավորությունները կառուցել §ի տիպ եւ ի նմանութիւն արքայարանին վերին¦:

Ընդունելով, որ երկրային իշխանության աղբյուրն Աստծուց է, Երզնկացին բախվում է աստվածարդարացման խնդրին, այսինքն՝ ինչ-պե՞ս համատեղել չարիքի, տվյալ դեպքում չար թագավորների և բարի Աստծո միաժամանակ գոյությունը: Նա դիմում է §Ամենայն անձն, որ ընդ իշխանութեամբ է, ի հնազանդութիւն կացցէ¦ դատողության հեղի-նակ Պողոս առաքյալին (§Զի՞նչ խաւսիս, ո՞վ աստուածային Առաքեալ, մի՞թէ ամենայն իշխան յԱստուծոյ ձեռնադրի…¦), եթե ամեն մի իշխա-նություն Աստծուց է, ամեն մի իշխան ձեռնադրվում է Աստծո կողմից, ապա ինչպե՞ս հասկանալ ու բացատրել այն դեպքերը, երբ §բազումք անիրաւութեամբ, յափշտակութեամբ, զրկանաւք եւ յափշտակելով ընբռնեալ ունին զիշխանութիւնս¦: Արդյոք ամենատես Աստված պա-տասխանատո՞ւ չէ նման դեպքերի, իշխողների չար արարքների, բռնությունների ու հանցագործությունների համար: Վերջապես, փո-խանակ չարագործներին պատժելու, ինչո՞ւ է Աստված չար մարդկանց դարձնում թագավոր կամ իշխան, ո՞րն է դրա խորհուրդը: Այս հարցե-րին պատասխանելու համար Երզնկացին բերում է մի քանի փաս-

6 Նույն տեղում:

Page 8: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

8

տարկներ, որոնք, ըստ էության, տեղավորվում են միջնադարում տա-րածված աստվածարդարացման ընդհանուր տեսության շրջանակնե-րում: Հասարակության մեջ չարիքի գոյության պատճառը Աստծու կող-մից մարդկանց շնորհված ունակություններն ու կարգավիճակն է. հա-սարակությունը բաղկացած է անձնիշխան ու բանական էակներից, ով-քեր ազատ են իրենց ընտրության մեջ, այսինքն՝ տվյալ դեպքում կարող են հնազանդվել կամ չհնազանդվել աստվածային կարգին ու պատվի-րաններին, ովքեր, սակայն, դրանով հանդերձ, թե՛ երկրային և թե՛ հան-դերձյալ կյանքում անձնապես պատասխանատու են իրենց բոլոր ա-րարքների ու գործողությունների համար: Եթե ասվում է, որ ամեն մի իշխանություն Աստծուց է, ապա դա չի նշանակում, որ ամեն դեպքում Աստված անմիջականորեն միջամտում է մարդկանց գործերին: Չարի գոյությունը միանշանակ պայմանավորված է մարդկային գործոնով. դրա երևան գալը կախված է մարդու բնությունից (մարմնի խառնված-քից), չար հրահանգներից և անուսումությունից ու անգրագիտությու-նից7: Երզնկացին կրոնական մտածողության շրջանակներում պաշտ-պանում է §ցանկացած իշխանություն գերադասելի է անիշխանությու-նից¦ դրույթը՝ օգտագործելով չարի գոյության նպատակահարմարութ-յան մասին փաստարկը: Աստված երբեմն նախընտրում է չարի իշխա-նությունը անիշխանությունից, որովհետև §անիշխանութիւն ամենայն ուրեք չար է եւ պատճառք՝ ո՛չ փրկութեան¦8 (ընդգծ. իմն է - Ս. Զ. ): Եթե Երզնկացին անիշխանությունը համարում է փրկության խափանման պատճառ, ապա 17-րդ դարում Թոմաս Հոբսը, սարսափած Անգլիայում ծավալված քաղաքացիական պատերազմի ծանր հետևանքներից, ա-նիշխանությունը դիտում է որպես պետության կործանման պատճառ-ներից մեկը և գերագույն (բացարձակ) իշխանությունը միանշանակ գե-րադասում է անիշխանությունից՝ կարծելով, որ §ոչ այնքան գերագույն իշխանությունն է մահացու, որքան դրա բացակայությունը¦9:

Երզնկացու կարծիքով, աստվածային նախախնամությունը համա-պարփակ ու համընդհանուր է, ուստի նախախնամության տակ են գտնվում թե՛ բարի և թե՛ չար իշխանները: Չար մարդկանց Աստված իշ-խանություն է տալիս, քանզի ինքը բարի էություն ունի և անարժանին ևս բարեգործություն է անում, որպեսզի վերջինս հասկանա աստվա-ծային բարության իմաստն ու խորհուրդը: Դրանով իսկ Աստված չար իշխանին ընտելացնում է բարուն, ինչպես օրինակ՝ մանկանը խաղա-լիք նվիրելով՝ նրան սովորեցնում են մերձենալ նվիրողին, այդպես էլ ում ըղձալի է երկրավոր մեծությունն ու աշխարհիկ փարթամությունը,

7 Տե՛ս Հովհաննես Երզնկացի, Խրատ հասարակաց քրիստոնէից՝ քահանայից ու ժողովըրդոց…, Է. Բաղդասարյան, նշվ. աշխ., էջ 152:

8 Յովհաննէս Երզնկացի, Մատենագրութիւն, հ. Ա, Ճառեր եւ քարոզներ, էջ 153: 9 Гоббс Т. Сочинения в двух томах. Т. 2. М., 1991, с. 142.

Page 9: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

9

Աստված նրան տալիս է իշխանություն, որպեսզի այդ մարդը երախ-տագիտությամբ իր հայացքն ուղղի առ Աստված, դարձի գա և իր գոր-ծողություններում առաջնորդվի աստվածային պատվիրաններով: Այ-նուհետև, չար մարդկանց իշխանություն տալով՝ Աստված ցանկանում է խրատել մյուսներին, որպեսզի նրանք §զսուտ մեծութիւն ճշմարիտ¦ չհամարեն: Աստված չար մարդուն հնարավորություն է տալիս մեկ բա-րի գործ անելու՝ §իւր մեծութիւն յայս կեանքս և զիւր բարին վճարէ, որ յայն կեանքն չունենայ այլ ակն բարոյ¦: Վերջապես, Աստված չար մարդկանց իշխանություն է տալիս նաև այն պատճառով, որ Ահեղ դա-տաստանի օրը նրանք չարդարանան՝ ասելով, թե ‹‹մեր ձեռը ի՞նչ էիր տվել, որ կարողանայինք բարիք գործել››:

Աստվածարդարացման այս փաստարկներից հետո Երզնկացին ստիպված է պատասխանել նաև հետևյալ հարցին. եթե աշխարհում իշ-խանությունն Աստծուց է, բայց կան նաև իշխանությունը զավթելու, ի-րեն թագավոր կամ իշխան ինքնահռչակելու դեպքեր, կան բարի ու չար թագավորներ, ապա ինչպե՞ս իմանալ, թե դրանցից ո՞վ է Աստծո կող-մից ձեռնադրվել, ո՞վ է աստվածադիրը և ո՞վ՝ ինքնահռչակ արկա-ծախնդիրը: Այս հարցին պատասխանելու համար Երզնկացին փոր-ձում է բերել մի քանի չափանիշներ՝ դրանք կախման մեջ չդնելով են-թակայական գործոններից (թագավոր, իշխան, եկեղեցու առաջնորդ-ներ): Օրինակ՝ Թովմա Աքվինացին նման պարագայում իշխանության աստվածատուր լինել-չլինելու, ինչպես նաև թագավորի գործողութ-յունների գնահատման հարցի վերջնական լուծումը վերապահում էր ե-կեղեցուն: Նրա կարծիքով, քանի որ հասարակության նպատակն է ա-ռաքինի կյանքի միջոցով հասնել երկնային երանության, իսկ դա Հռոմի պապի գլխավորությամբ հոգևոր իշխանության խնդիրն է, հետևաբար §քրիստոնեական աշխարհի բոլոր թագավորները պետք է ենթարկվեն Հռոմի պապին, ինչպես հենց իրեն՝ Տեր Հիսուս Քրիստոսին: Չէ՞ որ նրանք, ում խնդիրն է հոգ տանել ընթացիկ երկրային նպատակների մասին, պետք է ենթարկվեն նրանց, ովքեր մտածում են վերջնական նպատակի մասին՝ ընդունելով նրանց իշխանությունը¦10:

Իշխանությունն աստվածատուր է, կարծում է Երզնկացին, եթե թագավորը կամ իշխանը գիտեն Աստծո կամքը և պահպանում են աստվածային օրենքները: Իսկ Աստծո կամքն է՝ բարին, հաճելին և կա-տարյալը, որոնք իրար հետ փոխկապված են: Եթե թագավորը կառա-վարում է՝ անտեսելով աստվածային օրենքները, ապա նա «միայն լոկ զիշխանական պատիւն ունի առանց գործոյ՝ յԱստուծոյ է, զի նորա

10 Фома Аквинский. О правлении государей // “Политические структуры эпохи феодализма в Западной Европе VI-XVII вв.” Л., 1990, с. 242, տե՛ս նաև Copleston F. C. Aquinas. An introduction to the life and work of the great medieval thinker. London, 1955, էջք 240-242:

Page 10: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

10

կամք է իշխան լինելն, բայց զի ո՛չ պահէ զհրամանս աւրինացն եւ ոչ այ-լոց դաստիարակէ, ո՛չ է բարի եւ ո՛չ հաճոյ, վասն որոյ եւ ո՛չ կատա-րեալ»11: Եթե իշխանը պահում է Աստծու հրամանները, ապա դա բավա-րար պայման է աստվածադիր կոչվելու համար, սակայն անհրաժեշտ է, որ նրա իշխանության տակ գտնվողները նույնպես պահեն աստվածա-յին օրենքները, այսինքն՝ դա պետք է համատարած, համապետական բնույթ ունենա: Երզնկացին §օրենք¦ հասկացությունը գործածում է լայն իմաստով՝ տարբերակելով մտքի, մարմնի անդամների, մեղքի, հոգու ու մարմնի հարաբերակցության, հոգու մասերի (բանական, ցասմնական, ցանկական) օրենքներ, ընդսմին՝ այդ բոլոր օրենքները արտածելով աստվածային օրենքներից: Այս տեսանկյունից Երզնկացին կարևորում է նաև երկրի բնակիչների վերաբերմունքը իշխանի նկատմամբ՝ դա դիտե-լով որպես աստվածընտրյալության չափանիշ. եթե երկրի բնակիչները հավանում են իշխանին, պաշտպանում նրա գործողությունները, ապա ուրեմն նա աստվածադիր իշխան է:

Ենթարկվել ու հնազանդվել իշխանին նշանակում է նախ և առաջ հնազանդվել աստվածային հրամաններին, որովհետև իշխան-իշխվող հարաբերությունն ունի աստվածային ծագում12: Հնազանդությունը շա-հավետ է թե՛ իշխանների և թե՛ ենթարկվողների համար, ընդսմին՝ իշ-խանների համար երկու իմաստով՝ ա) նրա դիրքը ցույց է տալիս այն պատիվն ու փառքը, որ նա ունի համազգակիցների շրջանում, բ) նրան սովորեցնում է թագավորական (կառավարչական) գործը, թե ինչպես իմաստուն կերպով ղեկավարել, ինչպես վերաբերվել հնազանդյալնե-րին` հաշվի առնելով նրանց շահերն ու պահանջմունքները: Երզնկա-ցին չի դիտարկում այն հարցը, թե բնակչության կողմից չընդունվելու կամ մերժվելու պարագայում ինչպիսի վերաբերմունք պիտի ցուցա-բերվի թագավորի կամ իշխանի հանդեպ: Իր քարոզներում նա երկրի բնակիչներին հորդորում է սիրել իրենց տերերին և հնազանդ լինել նրանց՝ դրանում տեսնելով աստվածային օրենքներին նվիրվածության, երկրի շենության, ընդհանուրի բարօրության ու տարբեր սոցիալական խավերի ու ազգերի համերաշխ ապրելու գրավականը. §Երկու իրաւք քաղաքն շէն լինի. յորժամ քաղաքացիքն իւրեանց իշխանացն հնազանդ

11 Յովհաննէս Երզնկացի, Մատենագրութիւն, հ. Ա, Ճառեր եւ քարոզներ, էջ 154: 12 Վերլուծելով Գրիգոր Տաթևացու տեսակետը իշխանության ծագման ու գործառու-

թյան, ի մասնավորի սոցիալական ներդաշնակության, աստվածատուր իշխանության ու հնազանդության հարաբերակցության վերաբերյալ՝ Վ. Միրզոյանը նկատում է, որ տվյալ դեպքում §ոչ թե կառավարումն է իշխանության գործառույթը, այլ, ընդհակառակը, իշխող-ները իշխում են, քանի որ իրենց գրաված դիրքով նրանք պարտավոր են կառավարել: Հետևությունն այն է, որ ծառաների ենթարկումը տերերին ոչ թե տերերի բռնությունն է, այլ բնական մի կարգ, որ երկուստեք օգտակար է և ապահովում է հասարակական կյանքի բնականոն գործառությունը¦ (Վ. Ա. Միրզոյան, Կառավարման փիլիսոփայություն, 3-րդ՝ լրացված ու բարեփոխված հրատ., Եր., 2010, էջ 228):

Page 11: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

11

լինին, և իշխանքն՝ Աստուծոյ աւրինացն¦13: Կրթության, դպրության ու գիտության ջատագով14 Երզնկացին չէր

կարող աստվածընտրյալ թագավորի առաջնագույն նշաններից չհամա-րել իմաստությունը՝ բառիս ամենալայն իմաստով: Իմաստություն ա-սելով Երզնկացին նկատի ունի աշխարհիկ և հոգևոր, արտաքին ու ներքին, տեսական ու գործնական գիտելիքների, բանականության ու բարոյականության համադրությունը: Աստծու կողմից ձեռնադրված է այն թագավորը, ով §մաքուր եւ աննենգ իմաստութեանն է նախանձա-ւոր¦, ում դրա համար պաշտում են ոչ միայն իմաստունները, այլև բո-լորը՝ նրան պատվելով որպես աստվածային իշխան կամ թագավոր և թագավորաց քաջ: Կյանքն առանց իմաստության ոչ այլ ինչ է, եթե ոչ §անբանութիւն անասնական¦: Իմաստությունը մարդու հոգու զարդն է, բարձրագույն առաքինություններից մեկը: Ինչպես սեղանն առանց հա-ցի անօգուտ է, գրում է Երզնկացին, այնպես էլ մարդու մեծությունն ու հարստությունը՝ առանց իմաստության: Այս կյանքում իմաստուն մար-դիկ ունեն ինքնաիրականանալու բազում հնարավորություններ, կա-տարելագործվելու հեռանկարներ ու ակնկալիքներ. §Եւ վասն զի, ամե-նայն ոք, որ ունի իմաստութիւն, նայ կարէ տէր լինել իրաց և յիշխանու-թիւն ելանել, իմաստութեամբ ի մեղաց հեռանալ և իմաստութեամբ զբարին գործել և արքայութեան արժանի լինել և իմաստութեամբ զԱս-տուած իմանալ, և զպատուիրանն պահել¦15:

Շարունակելով շարադրել աստվածադիր իշխանի ճանաչման օբ-յեկտիվ չափանիշները՝ Երզնկացին կարծում է, որ աստվածադիր իշ-խանին Աստված փառավորում է երեք բանով՝ գեղեցիկ դեմքով, խոս-քով և անվամբ: Այդպիսի իշխանի դեմքը ահարկու ու պատկառելի է, խոսքը՝ զորավոր ու խելամիտ, անունը՝ լսողների համար պատվաբեր ու հեղինակավոր: Այդպիսի իշխանը, սուրբ կյանք վարելով, փառավո-րում է իր երեսը, ճշմարիտ ու ուղիղ խոսքով՝ միտքը դարձնում պատ-վելի, իսկ գիտությամբ ու իմաստությամբ, իրավամբ ու արդարությամբ կառավարելով՝ անունը համբավավոր ու փառավոր: Աստվածադիր իշ-խանին հպատակները սիրում են և հնազանդվում երեք կերպ՝ բնութ-յամբ, անհրաժեշտությամբ և հոժարությամբ. բնությամբ՝ որպես զա-վակն է սիրում ծնողին, անհրաժեշտությամբ՝ քանզի նա աստվածադիր է, հոժարությամբ՝ որպես արդարադատ և բարեպաշտ իշխան:

13 Հովհաննես Երզնկացի, Թուղթ առ իշխանս Եկեղեաց գաւառի, Է. Բաղդասարյան, նշվ. աշխ., էջ 217:

14 Այդ մասին տե՛ս Ս. Պարսումեան-Տատոյեան, Յովհաննէս Պլուզ Երզնկացիի §Ի տաճկաց իմաստասիրաց¦-ը եւ իմաստասիրական արձակը իսլամական աղբիւրնե-րուն լոյսին տակ, Պէյրութ, 1991, Ս. Ա. Զաքարյան, Հայ իմաստասերներ (Վահրամ Րա-բունի, Հովհաննես Պլուզ Երզնկացի), Եր., 1997, էջ 68-75:

15 Հովհաննես Երզնկացի, Թուղթ առ իշխանս Եկեղեաց գաւառի, Է. Բաղդասար-յան, նշվ. աշխ., էջ 218:

Page 12: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

12

Աստվածադիր թագավոր կամ իշխան լինելու նշաններից մեկն էլ այն է, որ թագավորը պարտադիր պետք է տիրապետի կառավարման արվեստի գաղտնիքներին: Կառավարումն ավելի բարդ արվեստ է, քան մյուս արվեստները կամ մասնագիտությունները: Ինչպես օրինակ՝ նա-վաստի, բժիշկ և երաժիշտ չեն կարող կոչվել նրանք, ովքեր §ոչ են հմուտ այնոցիկ գիտութեան արուեստից¦, այնպես էլ աստվածադիր իշ-խողներ չեն կարող լինել նրանք, ովքեր բանիմաց չեն, հստակ ու հա-մակողմանի պատկերացում չունեն իրենց գործի մասին, այսինքն՝ տվյալ դեպքում տեղյակ չեն մարդկանց հոգսերի ու կարիքների մասին, չունեն կազմակերպչական բնատուր տվյալներ, չգիտեն §զթագաւորա-կան եւ զիշխանական սահման եւ զգործ¦. §Այսպէս արուեստ իմն է բնական եւ իշխանութիւնն, եւ որ անգէտն է եւ անտեղեակ պիտոյիցն մարդկան, տգէտ համարելի է եւ գեղջուկ, բայց թագաւոր՝ միայն զհմուտ եւ զտեղեակն մարդկային օգտութեանց¦16: Սովորաբար մար-դիկ նրանց են համարում իրենց տեր ու տիրակալ, գրում է Երզնկացին, ովքեր հարուստ են, ունեն մեծ ունեցվածք (§առաւե՛լ ունին զապակա-նելի նիւթս¦), մինչդեռ Աստծո համար պատվական է և ստուգապես աստվածադիր է այն մարդը, ով §զհոգի մաքուր ունի եւ միտս ազատս եւ անծառայելի»17 (ընդգծ. իմն է – Ս. Զ.): Վերջապես, Երզնկացին կար-ծում է, որ մարդկանց կողմից ձեռնադրված թագավորները անհաս-տատ են և անցավոր, ենթակա վայրիվերումների, իսկ Աստծո կողմից ձեռնադրվածները հաստատուն են և մնացական:

Այս օբյեկտիվ չափանիշների թվարկումից պարզ երևում է, որ թեև Երզնկացին եկեղեցու վերահսկողությունը աշխարհիկ իշխանություննե-րի նկատմամբ բացառում է, այնուհանդերձ դրանք ուղղակի կախման մեջ է դնում Աստծո կամքից և աստվածային օրենքներից ու պատվի-րաններից (հակառակ դեպքում դրանք չեն լինի աստվածադիր), այ-սինքն՝ գերբնականը տարրալուծում է բնականի, աշխարհիկի մեջ, դրա-նով իսկ ապահովում մարդկային կեցության նպատակի միասնությունը: Պետության (թագավորի) խնդիրը մարդու երկրային, կենսական պա-հանջմունքների բավարարումն է, սակայն դա չի նշանակում, թե այն պետք է մոռանա մարդու բարձրագույն՝ հոգևոր պահանջմունքների մա-սին: Աստված լավ մարդուն տալիս է մեծություն, այսինքն՝ ընտրում է թագավոր, որպեսզի նա հոր պես տեր կանգնի բոլորին, այդ թվում կա-րիքավորներին ու անտերներին, կարողանա շենացնել երկիրը և դրա-նով իսկ §այս կենաւքս զայն կեանքն շահի¦18 (ընդգծ. իմն է – Ս. Զ.):

Աստված, գրում է Երզնկացին, իշխանություն տալիս է, սակայն դա պահելն ու զորացնելը կախված են իշխողներից, նրանց կառավար-

16 Յովհաննէս Երզնկացի, Մատենագրութիւն, հ.Ա, Ճառեր եւ քարոզներ, էջ 156: 17 Նույն տեղում: 18 Հովհաննես Երզնկացի, Թուղթ առ իշխանս Եկեղեաց գաւառի, Է. Բաղդասարյան,

նշվ. աշխ., էջ 213:

Page 13: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

13

ման հմտությունից ու կարողությունից, վարք ու բարքից: Այս առումով իշխանությունն ու կառավարումն իրարից տարբերվում են: Իշխանութ-յուն ստանալը մի բան է, իսկ այդ իշխանությունը պահելը՝ բոլորովին այլ բան: Իշխանություն ստացողների համար դա յուրատեսակ փոր-ձություն է: Եթե Աստված տեսնում է, որ իշխողներն իր տված պարգևը չեն գնահատում ու չեն գոհանում իրենց կարգավիճակից կամ տարբեր պատճառներով չեն կարողանում կառավարել, ետ է վերցնում այդ պարգևը՝ նրանց մատնելով բախտի քմահաճույքին: Այսպես, Նա Ադա-մին հանեց դրախտից, հրեաներին՝ Երուսաղեմից, քահանայությունը վերցրեց Հեղեայի տնից և այլն: Դժբախտաբար պատժվածների այդ §սև ցուցակում¦ են հայտնվել նաև հայերը, որոնց մեղքերի համար Աստ-ված զրկեց թագավորությունից. §Այսպէս և Հայոց ետ մեծ իշխանութիւն և զաւրաւոր թագաւորութիւն և, յորժամ ոչ կացին յաւրէնս հրամանացն Աստուծոյ և ոչ լսեցին սուրբ և իմաստուն առաջնորդացն և եղեն անի-րաւք և նեղիչք երկրի, էհան Աստուած յիշխանութենէն և զրկեաց ի բա-րի առաջնորդացն, և մատնեցաք մեք աւար ազգաց սպանողաց, գերո-ղաց և դառն զրկողաց¦19: Այսպիսով, իշխանատեր հայերը գործել են առնվազն երեք մեղք՝ ա) չեն պահպանել աստվածային օրենքները, բ) չեն լսել իմաստուն առաջնորդներին, գ) երկիրը կառավարել են անի-րավությամբ ու անարդարությամբ՝ բազում նեղություններ պատճառե-լով բնակիչներին: Միջնադարյան հայ պատմափիլիսոփայական ու աստվածաբանական մտածողության մեջ (Արիստակես Լաստիվերցի, Ներսես Շնորհալի) տարածված §մեղքի տեսությանը¦ համահունչ է Երզնկացին բացատրում հայոց իշխանազրկության փաստը: Սակայն տվյալ դեպքում նա փաստարկները բերում է ոչ թե Լաստիվերցու պես ողբալու20, այլ հայոց իշխաններին հույս ու լավատեսություն ներշնչելու համար, որ դա եղել է անցյալում, իսկ հիմա Աստված կարծես թե փո-խել է իր վերաբերմունքը հայոց նկատմամբ, ուստի եկել է ժամանակը (դրա վկայությունն է Կիլիկիայի հայոց թագավորության ու հայկական իշխանությունների վերականգնումը) շտկելու պատմական սխալները:

Կառավարողների բարոյական նկարագիրը: Միջնադարյան մտա-

19 Նույն տեղում, էջ 205-206: 20 Թեև Արիստակես Լաստիվերցին իր «Պատմությունն» սկսում և ավարտում է

ողբասացությամբ, այնուհանդերձ նա կարծում է, որ միայն ողբով հնարավոր չէ ստեղծված ծանր վիճակից դուրս գալ. «Ահա այս հասկանալով՝ պետք է աշխատենք մեր արդարությամբ հաշտեցնել Աստծուն. եթե այս կատարվի, ապա և՛ թշնամիների սուրը իսպառ կանհետանա, և՛ դժվարը մեզ հեշտի կփոխվի, և՛ առապարները՝ հարթ ճանապարհի, և՛ ամեն մարդ կտեսնի Աստծու փրկությունը: Որովհետև, եթե Աստված մեր կողմը լինի, էլ ո՞ կկարողանա մեր դեմ դուրս գալ. Չէ՞ որ հենց ինքն է օրենքների մեջ հրամայել. «Քո թշնամիներին թշնամի կլինեմ և քեզ ատողներին կոչնչացնեմ» [Հմմտ. Բ. Օրէնք ԼԲ. 41-42, Սաղմ. ԺԷ.41] և դարձյալ՝ «Քեզ չեմ թողնի և վայր չեմ գցի»» [Եբր. ԺԳ. 5-6], Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Եր., 1971, էջ 69:

Page 14: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

14

ծողների նման Երզնկացին կարծում է, որ երկրի կառավարման գոր-ծում վճռորոշ նշանակություն ունի իշխանավորների բարոյական նկա-րագիրը: Կառավարողի խառնվածքը, բնավորության գծերը, կենսա-կերպը, վարքն ու բարքը, այլոց նկատմամբ վերաբերմունքի ձևերը ի-րենց կնիքն են դնում կառավարման բովանդակության վրա: Ելնելով արժեքաաշխարհայացքային առումով մարմնի նկատմամբ հոգու գե-րազանցության սկզբունքից՝ Երզնկացին կարծում է, որ իշխանի նկա-րագրում հոգևոր, ներքին բարեմասնությունները պետք է գերակայեն մարմնական, արտաքին հատկությունների նկատմամբ: Աշխարհում չորս բան կա, գրում է նա, որ մարդուն պատիվ է բերում՝ դեմքի գեղեց-կությունը, զորությունը (ուժը), հարստությունը և մտքի իմաստությու-նը: Գեղեցկությունը, զորությունը և հարստությունը թուր են մարդու ձեռքին. կարող են կա՛մ իրեն սպանել (եթե գեղեցկությունը շաղախվի մեղքով, զորությունը՝ չար գործերով և հարստությունը՝ անիրավութ-յուններով), կա՛մ իր չարակամներին (եթե գեղեցկությունը չշաղախվի մեղքով, զորությունը գործածվի բարի գործերի համար և հարստությու-նը՝ իրավամբ վայելությամբ): Գեղեցկությունը, զորությունը և հարս-տությունը անցավոր են, իսկ իմաստությունը՝ անանց: Քաջածանոթ լի-նելով կառավարողների վարք ու բարքին, իրենց իշխանությունը չարա-շահելու հակումներին՝ Երզնկացին իշխաններին խորհուրդ է տալիս հեռու մնալ այնպիսի մեղքերից, ինչպիսիք են ստախոսությունը, մե-ծամտությունը, ամբարտավանությունը, ագահությունը, որկրամոլութ-յունը, վաշխառությունն ու կաշառակերությունը, հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերի և սովորույթների ոտնահարումը: Իշ-խանը պետք է լինի բարի, գթասիրտ, առատաձեռն, արդար, մեծահոգի, խոնարհ, համեստ, ճշմարտախոս, պետք է կարողանա քաղցրությամբ վերաբերվել բոլորին: Իշխանը պետք է նմանվի մաքրագույն ոսկու և արծաթի, այսինքն՝ §սուրբ եւ անխառն մնալ ի ժանկոյ եւ յաղտոյ յամե-նայն իրս եւ յամենայն ժամանակս¦: Օրինակ՝ իշխանին վայել չէ գինե-մոլ, հարբեցող լինել, որովհետև գինին թուլացնում է մարդու ոչ միայն զգոնությունը, նրան դարձնում ծույլ, մոռացկոտ, անզգամ, այլև մղում անպատվաբեր քայլերի: Հարբած մարդը նման է ծովում խորտակվող նավի, որն իր հետ հատակ է տանում եղած բարիքները:

Իշխանը ոչ միայն կառավարիչ է, այլև ժողովրդի առաջնորդը կյան-քի տարբեր, այդ թվում բարոյականության ոլորտներում, ժողովրդին ուղղություն տվողն ու իր հետևից տանողը: Հետևաբար նրանից է մեծա-պես կախված հասարակության բարոյահոգեբանական վիճակը, մարդ-կանց միջև գոյություն ունեցող միջանձնային ու սոցիալական հարաբե-րությունների բնույթը: Ընդ որում, որքան մեծ է թագավորի իշխանութ-յունը, այնքան մեծ է բարոյական սայթաքման ու անկման հնարավո-րությունը: Նա հեղինակություն է, գտնվում է համայնի տեսադաշտում,

Page 15: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

15

հետևաբար նրա յուրաքանչյուր արարք անմիջապես տեսագրվում ու գնահատվում է բոլորի կողմից: Որպես կանոն, վատ արարքն ավելի շուտ է իմացվում, տարածվում ու ընդօրինակվում և ավելի շատ քննարկվում, դառնում բամբասանքի առարկա, քան լավը. §…իշխա-նացն որքան բարձրութիւնն եւ արժանաւորութիւնն է, այնքան եւ վտանգն, եւ որքան բազմութեան իշխա՛ն է, պա՛րտ է այնքան աչս ունել տեսանողս եւ ունկն՝ ի լսել, զի մի՛ վրիպեսցի յիրաւանց: Եւ որքան իշ-խանութիւնն է յոլովից, այնքան եւ չարն տարածեալ լինի, զի ոչ ասր զներկուածն եւ ոչ անուշահոտ ինչ եւ կամ գարշահոտ ազդէ այնքան յընդունակսն, եւ ոչ ժանտախտ ի տարածումն ի մարդիկ, որքան դիւրին եւ հեշտաբարն տարածեալ փոխի չարն յիշխանացն առ իշխեցեալսն¦21: Ուստի իշխանի մի անխոհեմ քայլ, մի անբարո արարք կարող է արա-տավորել նրա բարի անունը, սև բիծ թողնել նրա հեղինակության վրա և ստվերել նրա կատարած բազմաթիվ բարի գործեր: Ինչպես օրինակ՝ §սակաւ աւշինդր՝ զբազում մեղր դառնացուցանէ, եւ մեղր յոլով զսա-կաւ աւշինդր ո՛չ քաղցրացուցանէ. այսպէս փոքր ինչ տեսակ մեղաց յիշխանացն զամենայն ժողովուրդսն խմորեալ պղծէ: Իսկ ի բազում ա-ռաքինութենէն սակաւ ինչ ընդունին¦22: Իշխանի բարոյական նկարա-գրի համար Երզնկացին սահմանում է իմացական որոշակի չափանիշ-ներ: Այսպես, իշխանական դիրքը չչարաշահելու, չգոռոզանալու ու չմեծամտանալու, անիրավ արարքներ չգործելու համար իշխանը նախ պետք է իմանա §զչափ անձին զիւրն և զայնոցիկ որոց իշխանն է¦: Չա-փը իմանալ23 նշանակում է իմանալ ինչպես սեփական կարգավիճակից բխող իր իրավունքներն ու պարտականությունները, իր՝ որպես անձ-նավորության առավելություններն ու թերությունները, այնպես էլ իր և մյուս մարդկանց միջև գոյություն ունեցող ընդհանրություններն ու տարբերությունները: Բոլոր մարդիկ, թեև նրանցից մեկն իշխում է, իսկ մյուսը՝ իշխվում, մեկը հրամայում է, իսկ մյուսը՝ ենթարկվում, նույն հողից են ստեղծվել, ստացել նույն ժառանգությունը, և Աստծո Որդին՝ Քրիստոսը, տանջվել, խաչվել, մեռել ու հարություն է առել բոլորի հա-մար: Իշխանը որպես մարդ ոչ մի առավելություն չունի մյուսների հան-դեպ՝ բացի ի վերուստ տրված իշխանությունից: Երկրորդ՝ իշխանը

21 Յովհաննէս Երզնկացի, Մատենագրութիւն, հ.Ա, Ճառեր եւ քարոզներ, էջ 164: 22 Նույն տեղում: 23 Միջնադարյան նշանավոր տոմարագետ Հակոբ Ղրիմեցին (1360-1426), որը, ի դեպ,

սովորել է Երզնկայի դպրոցում, հետևյալ կերպ է մեկնաբանում §չափ¦ հասկացության նշանակությունը. Աստված §չափ եդ ամենայն իրի, զի խրատ և ի վարդապետութիւն մեզ լիցի, զի և մէք զամենայն ինչ ըստ չափի ներգործեսցուք, եթէ ի գործնական առաքինութիւնս՝ մի առաւել քան զկարն մեր ձեռնարկեսցուք, զի Աստուած ի կարէն պահանջէ: Եւ եթէ ի տեսական հանճարասիրութիւնս՝ մի արտաքոյ քան զքանոն իմաստասիրաց և վարդապետացն քննեսցուք¦ (Հակոբ Ղրիմեցի, Տոմարագիտական աշխատություններ, աշխատասիրությամբ Ջ. Ա. Էյնաթյանի, Եր., 1987, էջ 300):

Page 16: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

16

պետք է իմանա, որ ինքը մահկանացու է, իսկ իր իշխանությունը՝ ժա-մանակավոր, և ամենակարևորը, որ §ինքն ընդ իշխանութեամբ Աս-տուծոյ է¦, որ այս կյանքը նման է անիվի. այսօր գտնվում ես վերևում, վաղը կհայտնվես ներքևում: Այս իմացությունները պետք է զսպեն իշ-խանին, տիրական ու դրական օրենքներին համապատասխան կար-գավորեն նրա վարքը, փոխեն նրա վերաբերմունքը ծառայակիցների ու հասարակ ժողովրդի նկատմամբ:

Կառավարման սկզբունքները: Իր աշխատություններում Երզնկա-ցին հատուկ ուշադրություն է դարձնում կառավարման խնդրին, պա-տասխանում §Ինչպե՞ս պետք է կառավարել երկիրը¦ հարցադրմանը: Նա ձևակերպում է երկրի կառավարմանը վերաբերող մի քանի դրույթ-ներ, որոնք կարելի է խմբավորել մեկ ընդհանրական սկզբունքի մեջ՝ երկիրը պետք է կառավարվի իմաստուն կերպով, այսինքն՝ իշխաննե-րը պետք է լինեն իմաստուն: Իմաստուն կերպով կառավարել նախ և առաջ նշանակում է հետևել աստվածային օրենքներին, ըմբռնել արար-չագործության իմաստը, հնազանդվել աստվածադիր կարգերին՝ հոգով դեպի վեր՝ աստվածային աշխարհը բարձրանալու նպատակով, և ոչ թե իջնել վար՝ դեպի նյութական, անբան ու անասնական աշխարհը: Երզնկացին որպես խրատ իմաստության, որպես լապտեր ճանապար-հի մատնանշում է մարդու արարման խորհուրդը. §Թանձր մսով մարմ-նոյ զարիւնն է բռնել, և արիւնովն զշունչն է բռնել, ու շնչովն զհոգին է բռնել և հոգովն՝ զմիտքն: Այսոք ընդ իրար շարել են և միաւորել՝ միտքն ի վեր Աստուած և մարմինն ի վայր յերկրիս: Յորժամ միտքն յԱստուած հայի և հետ Աստուծոյ հրամանացն երթայ, զհոգին և զշունչն և զարիւնն և զմարմինն հետ իւր տանի և երկնաւոր առնէ, թէպէտ մարմնովն յեր-կիրս լինի, բայց մտաւքն և հոգւովն յերկինս է: Ապա թէ մարմնովն հետ երկրիս երթայ, նա զմարմինն, զարիւնն և զշունչն և զհոգին և զմիտքն յերկիր քարշէ և լինի երկրաւոր, որպէս անասուն: …Մարդ որ իմաս-տուն է, վասն անցաւոր կենացս չանկանի յերկնիցն ի վայր երկիր և լի-նի նման անասնոցն¦24: Հետևաբար իմաստուն է այն կառավարիչը, ով մարդուն բարձրացնում է վեր՝ դեպի աստվածային աշխարհ, և ոչ թե ի-ջեցնում ներքև՝ հասցնելով անասունների մակարդակին:

Երզնկացին անչափ բարձր է գնահատում իմաստության դերն ու նշանակությունը մարդու կյանքում: Իմաստությունը թանկ է բազում գանձերից և այս կյանքում, որը պատերազմ է, հուսալի ու անփոխարի-նելի զենք. §Ի կռւոյ ժամանակ երկաթ լաւ է, քան զոսկին. նոյնպէս յայս կեանքս, որ պատերազմ է, խելքն ու իմաստութիւնն լաւ է, քան զգանձս բազում¦25: Միջնադարի պայմաններում Երզնկացին չափազանց մեծ

24 Հովհաննես Երզնկացի, Թուղթ առ իշխանս Եկեղեաց գաւառի, Է. Բաղդասար-յան, նշվ. աշխատ., էջ 211:

25 Նույն տեղում, էջ 217:

Page 17: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

17

տեղ է տալիս կրթվածությանը, բանիմացությանն ու իմաստությանը՝ կարծելով, որ դրանք իրենց գործառույթներով ու նշանակությամբ ոչ թե խանգարում կամ մրցակցում են հավատքի հետ, այլ, ընդհակառակը, ավելի են ամրապնդում այն: Իմաստությունն ազգի ու հավատքի պահ-պանման գրավականներից է, ուստի իշխանները պետք է մտածեն ի-րենց երկրում այնպիսի պայմաններ ու հնարավորություններ ստեղծե-լու մասին, որոնք կնպաստեն կրթության ու գիտության զարգացմանը: Այսօր էլ՝ գիտելիքահենք հասարակության կառուցման շեմին, նյութա-կան ռեսուրսներից գրեթե զուրկ Հայոց պետության համար արդիական է հնչում իշխանավորներին միջնադարյան մտածողի ներկայացրած պահանջը. §Ի քո երկիրդ ուսման տեղ սահմանէ և դպրատուն, զի ու-սումն և գիտութիւնն զհաւատքն հաստատուն պահէ և զազգն՝ իմաս-տուն¦26:

Իմաստուն կառավարման պայմաններից է նաև թագավորներին կից խորհրդականների և իմաստունների առկայությունը: Խորհրդակ-ցելու անհրաժեշտությունը բխում է այն բանից, որ մարդն իր բնությամբ տկար ու մահկանացու էակ է: Քանի որ Աստված մարդուն ստեղծել է §ոչ ինքնաբաւարար, այլ խրատատուի եւ խորհըրդակցի կարօտ¦, ուս-տի իշխանը պարտավոր է իմաստուն խորհրդականների օգնությամբ կառավարել երկիրը: Երզնկացին առհասարակ կարծում է, որ կառա-վարման գործում անչափ կարևոր է մարդկանց (մասնագետների) ճիշտ ընտրությունը: Այս հարցում նույնպես Երզնկացին պահանջում է կի-րառել առարկայական չափանիշներ: Պետք է ընտրել հաշվի առնելով տվյալ մարդու գործնական ու բարոյական արժանիքները, այլ ոչ թե նրա քսակի ծանրությունը կամ սոցիալական ծագումը: Օրինակ՝ ոչ թե այն ձին պիտի գովել, գրում է Երզնկացին, որի թամբն ու սարքը կար-ված են ոսկե թելերով, այլ՝ որը ազնիվ ու քաջասիրտ է, այնպես էլ ոչ թե շատ ոսկի և արծաթ ունեցող մարդուն պիտի ընտրել, այլ նրան, ով աստվածապաշտ է, օրինապաշտ ու առաքինի: Նմանապես՝ §Զցորենն ոչ թէ ի գեղեցիկ արտէ ընտրեն, այլ զայն, որ լաւ հաց լինի: Նոյնպէս և զայն մարդն պիտի սիրել, որ ինքն բնութեամբն լաւ լինի, և գործքն՝ բա-րի, և ո՛չ զայն, որ մեծազգի է, և գործքն՝ վատ¦27: Ճիշտ ընտրություն կա-տարելուց հետո թագավորը կառավարման ընթացքում պետք է պատ-վի ու մեծարի բարեպաշտ, առաքինի, իրեն հավատարիմ, ճշմարտա-սեր, իր սխալները մատնանշող, իր գործը արդարությամբ կատարող մարդկանց և ընդհակառակը՝ պետք է խուսափի կեղծավորներից, շո-ղոքորթներից ու երեսպաշտներից, պետք է §արհամարհէ չարագործն. եւ ո՛չ հաղորդի թէպէտ եւ մեծ ոք է¦: Երզնկացին առիթը բաց չի թող-

26 Նույն տեղում, էջ 208: 27 Նույն տեղում, Էջ 218:

Page 18: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

18

նում ընդգծելու այն միտքը, որ եթե իշխանավորները չարագործներին (մատնիչներին, զրկողներին, անիրավներին) սիրեն ու տեղ տան, ապա հասարակությանը կհասցնեն առնվազն երկու վնաս. նախ՝ չար մար-դիկ չեն զղջա իրենց արածների համար, այսինքն՝ չեն ենթարկվի իշ-խանությանը, երկրորդ՝ չարը կընդօրինակվի, և §այլք զնոյն չարն և զա-նիրաւութիւն գործեն, և փոքր մի խմորն զամենայն զանգուածն խմորէ¦:

Իմաստուն կերպով կառավարել նշանակում է առնվազն լուծել եր-կու խնդիր. երկիրը շենացնել, բավարարել բնակիչների նյութական ու հոգևոր պահանջմունքները, ստեղծել օրենքներով գործառող համե-րաշխ ու արդար հասարակություն և երկիրը պաշտպանել արտաքին թշնամու ոտնձգություններից: Երզնկացու իրավաքաղաքական հա-յացքների ուշագրավ կողմերից է պետության (քաղաքի) մեջ իրավունքի և օրենքի գերակայության մասին դրույթը: Օրենքը, ըստ նրա, պետութ-յան (քաղաքի) հոգին է. ինչպես մարմինը մեռյալ է առանց հոգու, այն-պես էլ §բնակիչք քաղաքի տկարք եւ աղքատք՝ մեռեալ են առանց իրա-ւանց աւրինացն: Քանզի բժիշկք աւգնեն հիւանդաց, իսկ իշխանք աւրի-նաւքն՝ զրկելոց¦28: Օրինապահությունը երկրի կայունության ու բար-գավաճման հիմնասյունն է, հետևաբար օրենքներին պետք է ենթարկ-վեն առանց բացառության բոլորը՝ թե՛ իշխողները և թե՛ հպատակները, թե՛ մեծահարուստները և թե՛ աղքատները: Ինչպես անգրագետ, դեղա-բույսերի բուժիչ հատկություններին անտեղյակ բժիշկը բուժելու փո-խարեն վնասում է հիվանդներին, այնպես էլ §իշխանք որք ոչ գիտեն զիրաւունս աւրինացն և կամ ո՛չ պահեն՝ վնասեն զարդարս եւ զանմեղս յանիրաւաց¦29: Երզնկացին հայ իշխաններին խորհուրդ է տալիս խիստ լինել օրինազանցների, հատկապես մեծահարուստների հանդեպ, պատժել հանցագործներին ու երբեք չփորձել նրանց հետ մտերմանալ: Եթե իշխանը նման մարդկանց հանցագործությունները թաքցնի, ժա-մանակին չպատժի, ապա մյուսները ևս չարություն կգործեն՝ անպա-տիժ մնալու հույսով: Հակառակ դեպքում արժանավորներն ու բարե-գործները կխեղճանան, կհիասթափվեն ու կխուսափեն իշխանության հետ շփվելուց ու համագործակցելուց, մինչդեռ չարագործները ձեռք կբերեն համարձակություն, այսինքն՝ կլկտիանան: Թագավորը չպետք է արդարներին նվաստացնի ու հասցնի աղաչողների մակարդակի, իսկ անիրավ ու անարդար մարդկանց ընդառաջի և հովանավորի: Այս ի-մաստով անգնահատելի է դատավորների դերը, որոնց նշանակում է թագավորը: Երզնկացու կարծիքով, դատավոր պետք է ընտրել այն մարդուն, ով իր խելքի տերն է, ով կարող է ինքնուրույն որոշումներ ըն-դունել, ով, լինելով լավ տնտեսվար, կարողանում է պահել իր տունն ու ընտանիքը: Առաջին հերթին դատավորը պետք է լինի անաչառ, անկա-

28 Յովհաննէս Երզնկացի, Մատենագրութիւն, հ. Ա, Ճառեր եւ քարոզներ, էջ 159: 29 Նույն տեղում:

Page 19: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

19

շառ (կաշառք ասելով Երզնկացին չի հասկանում միայն ոսկին ու ար-ծաթը, այլև տարբեր կարգի հովանավորություններ, շողոքորթություն-ներ, գովաբանություններ)30 ու արդարադատ, որովհետև անարդա-րությունը խոչընդոտում է սոցիալական համերաշխության հաստա-տումը, դառնում չարիք բոլորի համար: Երզնկացին հորդորում է ինչ-պես իշխաններին, այնպես էլ դատավորներին հատկապես չկաշառվել մեծահարուստներից ու նրանց երես չտալ, որովհետև համոզված է, որ ծուռ, անարդար դատաստանը խեղճացնում է սովորական բնակիչնե-րին և էլ ավելի լկտիացնում մեծահարուստներին. §Անիրաւ և ծուռ դա-տաստանն սարդի ոստանի նման է, որ զճանճն և զմժեղն կարէ բռնել, պիծակ և մեղուն պատռեն և ելնեն: Նոյնպէս և անիրաւ աւրէնքն զաղ-քատն և զանկարն հաւնեցնեն, իսկ մեծամեծքն և հարուստն պատռեն և ի դուրս ելանեն և ոչ հնազանդին¦31: Երզնկացին շեշտում է իրավունքի, օրինականության և բարոյականության միասնությունն ու փոխկա-պակցվածությունը՝ համոզված լինելով, որ օրինապահությունը, հա-վատքը, սուրբ մարդկանց աղոթքները և §ղորդ դատաստանը¦ երկրի անվտանգության, կայունության ու շենության հիմքն են:

Երզնկացին իշխանության գլխավոր խնդիրներից մեկը համարում է երկրի պաշտպանությունը արտաքին թշնամու ոտնձգություններից: Հայրենիքի ու ազգի ճակատագրով մտահոգված Երզնկացու համար դա հույժ կարևորության գործնական խնդիր էր, և պատահական չէ, որ այս հարցին նա հատկապես անդրադառնում է Կիլիկիայի արքունիքում արտասանած ճառում: Իշխանը պետք է լինի շրջահայաց, կարողանա վերահսկել իրավիճակը, ստույգ գնահատել իր ուժերն ու հնարավո-րությունները, հաշվի առնել իր առավելություններն ու թերություննե-րը, իր մտքի ճկունությամբ կարողանա բարդ իրավիճակներից դուրս գալու ելք գտնել: Քննարկելով իշխանության վերաբերմունքը սրի հան-դեպ՝ նա նախ նկատում է, որ իշխանը §սրովն սաստիկ երեւի եւ զորս սրովն խնամարկեալ պահէ¦, երկրորդ՝ պետք է իմանա և կարողանա ե-րեք բան՝ ա) հակահարված տալ թշնամուն, բ) իմանա ներելու և սպա-նելու ժամանակը, գ) բարեմիտ ու չափավոր լինել իր ձեռքի տակ ըն-կածների ու գտնվողների հանդեպ: Ըստ այդմ՝ իշխաններին խորհուրդ է տալիս մշտապես պատրաստ լինել հակահարված տալու թշնամու ոտնձգություններին: Եթե թշնամին հարձակվում է երկրի վրա, ապա առանց ընկրկելու և ժամանակ կորցնելու հարկավոր է §համարձակա-պէս եւ հզաւրաբար զզաւրս կազմել եւ պատերազմել¦: Բայց միայն հա-մարձակությունը դեռևս հաջողության երաշխիք չէ. հարկավոր է հաշ-վի առնել բոլոր հանգամանքները, համեմատել թշնամու և սեփական

30 Տե՛ս Հովհաննես Երզնկացի, Թուղթ առ իշխանս Եկեղեաց գաւառի, Է. Բաղդասար-յան, նշվ. աշխ., էջ 208-209:

31 Նույն տեղում, էջ 217:

Page 20: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

20

ռազմական կարողությունները և դրանից հետո վճիռ կայացնել՝ պա-տերազմե՞լ, թե՞ հաշտության ուղիներ փնտրել: Եթե իշխանը համոզ-ված է, որ թշնամու զորքը քանակապես մի քանի անգամ գերազանցում է իր զորքին և ավելի լավ է պատրաստված պատերազմին, քան ինքը, ապա նման դեպքում խելամիտ կլիներ ոչ թե պատերազմել, այլ բա-նակցությունների միջոցով կարգավորել հարաբերությունները և կնքել հաշտության պայմանագիր: Այլ խոսքով՝ թագավորը պետք է բոլոր մի-ջոցները օգտագործի երկրի փրկության համար. §Եւ ամենայնիւ հնա-րեսցի զփրկութիւն երկրի: Եւ այսպէս, յամենայն իրս ընդ փոփոխման ժամանակին հնարել և զհետ գնալ ժամանակին¦32 (ընդգ. իմն է – Ս. Զ.): Կարծում եմ՝ սխալ կլիներ Երզնկացու այս իրատեսական միտքը մեկ-նաբանել մաքիավելիականության ոգով, որովհետև հայ իմաստասերի համար ամեն հարցում գերական ու գնահատման չափանիշը բարոյա-կան օրենքներ են: Թեև Երզնկացին տեսականորեն չի ձգտում քաղա-քականությունը դուրս բերել քրիստոնեական բարոյականության շրջանակներից, չի առաջնորդվում §նպատակն արդարացնում է մի-ջոցները¦ սկզբունքով, այնուհանդերձ կարծում է, որ թագավորը պետք է լինի ճկուն, պետք է կարողանա օրինակ վերցնել օձի խորամանկութ-յունից ու խորագիտությունից, կարողանա ըստ հարկի նվաստանալ ու բարձրանալ: Իրավացի է Է. Բաղդասարյանը, երբ Երզնկացու այս դիր-քորոշումը գնահատում է իբրև արձագանք §այն ճկուն ու նենգ քաղա-քականության, որ իրենց կրոնի թույլտվությամբ վարում էին մահմեդա-կան իշխանություններն ու հոգևորականությունը¦33: Ականատես լինե-լով Կիլիկիայի հայկական թագավորության վրա հարևան մահմեդա-կան իշխանությունների ասպատակությունների ծանր հետևանքներին՝ Երզնկացին, մի կողմ դնելով չարին չդիմադրելու, թշնամուն սիրելու ա-վետարանական քարոզը և հետևելով աստվածաշնչյան Դավթի սաղմո-սի մտքերին (§Տէ՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր մարտնչում են իմ դեմ… Սուրդ հանի՛ր ընդդէմ իմ հալածիչների, վանի՛ր նրանց…¦, [Սաղմոս 34. 1, 3]), դիմում է Քրիստո-սին. §Զաւրացոյ, Քրիստոս Աստուած, զաւրութեամբ խաչատարած բազկի քո զթագաւորս քրիստոնէից եւ զզաւրս նոցա, եւս առաւել զբա-րեպաշտ եւ զքրիստոսապսակ թագաւորն Հայոց, եւ աներեւոյթ ձեռին քո զաւրութեամբ դո՛ւ իսկ մարտիցես ընդ թշնամիսն խաչի քո եւ զաւ-րացուսցես զզաւրս քրիստոնէից. որպէս խոստացար լինել ընդ մեզ զա-մենայն աւուրս մինչ ի կատարած աշխարհի, զաւրութեամբ խաչի քո, Քրիստոս¦34: Երզնկացին իր ճառերում, քարոզներում ու խրատներում մի կողմից մարդկանց կոչ է անում խաղաղության, փոխադարձ հար-

32 Յովհաննէս Երզնկացի, Մատենագրութիւն, հ.Ա, Ճառեր եւ քարոզներ, էջ 159-160: 33 Է. Բաղդասարյան, նշվ. աշխ., էջ 87: 34 Յովհաննէս Երզնկացի, Մատենագրութիւն, հ. Ա, Ճառեր եւ քարոզներ, էջ 106:

Page 21: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

21

գանքի, ազգամիջյան ու կրոնական համերաշխության, բարիդրացիա-կան հարաբերության, իսկ մյուս կողմից՝ քրիստոնյաներին ընդհանրա-պես և հայերին մասնավորապես հորդորում է միավորվել, մեջք մեջքի տալ ու ամուր պարիսպ կազմել, քանի որ միայն միասնական ուժերով հնարավոր է հաղթել թշնամիներին. §Եւ որպէս բազմութիւն զաւրաց քաջամարտիկ զինուորաց միաբանելոց դիւրաւ յաղթեն թշնամեացն, այնպէս եղբարցն բազմութիւն քաջ հաւատով և հաւասար սիրով՝ դիւ-րաւ յաղթեն սատանայի, և մեղսասէր դիւացն, և չար մարդկան, որք շարժին ի սատանայէ¦35: Դա պատահական դիրքորոշում չէ, այլ բխում է Երզնկացու մարդասիրական ու լավատեսական աշխարհայացքի բո-վանդակությունից: Ինչպես նկատում է Է. Բաղդասարյանը, Երզնկա-ցին, լինելով Հայ առաքելական եկեղեցու դավանանքի ջերմ պաշտ-պան, հանդուրժողականություն է ցուցաբերել քրիստոնեական քույր ե-կեղեցիների հանդեպ, կոչ արել §վերջ տալու եկեղեցիների հակառա-կությանը, որն առավելապես վերաբերում էր ծիսական արարողութ-յուններին, գտնելով, որ այդ ամենը հետևանք է տարբեր երկրներում քրիստոնեության ընդունման ժամանակի և պատմական, անգամ եղա-նակային հանգամանքների և որևէ չափով չի կարող առնչվել բուն հա-վատին առ Աստված¦36:

Գնահատելով իշխանության ու կառավարման մասին Հովհաննես Պլուզ Երզնկացու ուսմունքը՝ կարող ենք առանձնացնել երկու կողմ. նախ՝ հարցադրումներ ու լուծումներ, որոնք առավելապես պատմա-կան արժեք ունեն և հնարավորություն են տալիս հստակ պատկերա-ցում կազմելու միջնադարյան մտածողության, միջնադարյան մարդ-կանց հուզող, հայոց ինքնությանն առնչվող հարցերի մասին, երկրորդ՝ հարցադրումներ և լուծումներ, որոնք տեսական արժեք են ներկայաց-նում և այսօր էլ չեն կորցրել իրենց արդիական նշանակությունը: Խոս-քը վերաբերում է Երզնկացու կողմից առաջադրված պետության մեջ օ-րենքների ու իրավունքի գերակայության, իշխանության բնույթի և կա-ռավարման գործընթացի մարդասիրական ուղղվածության, իմաստուն կառավարման, իշխանավորների բարոյական նկարագրի, մեծահա-րուստ ամբարտավանների ու չարագործների նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքի, հասարակության մեջ սոցիալական, ազգամիջ-յան ու կրոնադավանական համերաշխության ու հանդուրժողակա-նության հաստատմանը վերաբերող խնդիրների լուծմանը:

Բանալի բառեր – միջնադար, իշխանություն, իմաստություն, սոցիալական հա-

35 Հովհաննես Երզնկացի, Սահման եւ կանոնք միաբանութեան եղբարց…, Է. Բաղ-

դասարյան, նշվ. աշխ., էջ 223: 36 Է. Բաղդասարյան, Հովհաննես Երզնկացին (համառոտ ակնարկ), Յովհաննէս

Երզնկացի, Մատենագրութիւն, հ. Ա, Ճառեր եւ քարոզներ, էջ 27, ծնթ.:

Page 22: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

22

մերաշխություն, կառավարման սկզբունքներ, կառավարողների բարոյական նկարա-գիր, օրենք և իրավունք, քաղաքականություն և բարոյականություն

СЕЙРАН ЗАКАРЯН – Ованес Плуз Ерзнкаци о власти и управлении. – В

статье рассмотрены социально-политические взгляды выдающегося мыслителя XIII века Ованеса Ерзнкаци. Верный философской манере средневековья, он увя-зывал воззрения на власть с этическими, метафизическими, богословскими, ан-тропологическими вопросами. Ряд из них имеет преимущественно историческую ценность, позволяя составить довольно точное представление о средневековом мышлении и армянской идентичности, тогда как другие вопросы поныне не поте-ряли своей актуальности. Речь идёт, в частности, о приоритете законов и права, о гуманности власти, о мудрости и моральном облике правителей, их отношении к богатым и высокомерным злоумышленникам. Ованеса Ерзнкаци волновали также социальная, национальная и религиозная солидарность армян и создание в обще-стве атмосферы терпимости.

Ключевые слова: средневековье, власть, мудрость, социальная солидарность,

принципы правления, моральный облик правителей, закон и право, политика и мораль SEYRAN ZAKARYAN – Hovhannes Pluz Yerznkatsi on Power and Govern-

ance. – The article sheds light on the social-political views of the 13rd century promi-nent thinker Hovhannes Yerznkatsi pointing out that remaining faithful to the philoso-phical style of the Middle Ages, the Armenian thinker links the issues related to power and governance to metaphysical, theological, anthropological and ethical questions thus making an attempt to find solutions in their context. Analyzing Hovhannes Yerznkatsi’s views on power and governance, the author reveals that firstly, there are some questions and solutions that mostly have a historical value while making it possible to have a comprehensive understanding of medieval mindset, the issues concerning medieval people and Armenian identity. Secondly, there are questions and solutions that have a theoretical value and they have not lost their actuality. It refers to the solution and sug-gestions related to such issues as rule of law, nature of power, humanitarian approach to governance processes, wise governance, moral characteristics of those who hold power, their attitude towards wealthy and arrogant intruders as well as issues related to estab-lishment of social, ethnic and religious solidarity and tolerance.

Key words: Middle Ages, power, governance, wisdom, social solidarity, principles of gov-

ernance, moral characteristics of rulers, law and right, politics and morality

Page 23: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

23

ՀԱՅՈՑ ԱԲԱՍ ԹԱԳԱՎՈՐԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԸ

ԱՐՄԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հայոց թագավոր Աբաս Բագրատունու1 (մահ. 953 թ.) վերաբերյալ

սկզբնաղբյուրներում պահպանվել է սահմանափակ նյութ, ինչի հետ-ևանքով նրա գահակալության շրջանի տարբեր փուլերի զարգացում-ները մնում են ստվերում: Առաջին հերթին անհայտ է, թե երբ և ինչպես է նա բազմում Հայոց գահին: Հայտնի է միայն, որ Աշոտ Երկաթ արքան (914-929) կարողացել էր մաքրել Հայաստանն Ատրպատականի ամիր Յուսուֆի (901-927) ասպատակ զորքերից և վերացնել Հայոց թագավո-րության ձևական կախվածությունն Արաբական խալիֆայությունից2: Ուստի 919 թ. եղբոր դեմ մահափորձ կազմակերպած և այդ իսկ պատ-ճառով տարագրության մեջ մոտ տասը տարի անցկացրած Աբասին Ա-շոտ Երկաթի մահից հետո բաժին հասավ լիովին անկախ և խաղաղ զարգացման իրավունք նվաճած թագավորություն:

Երիտասարդության շրջանում խիստ հակասական, իսկ գահակա-լության ընթացքում հույժ խելամիտ Աբասը Բագրատունյաց թագավո-րության պատմության մեջ փաստորեն սկզբնավորեց արքայատան կրտսեր ճյուղի գահակալությունը:

Աբաս Բագրատունու գահակալության սկզբնավորումը: Աբաս թագավորի գահակալության առաջին փուլը հնարավորինս մանրա-կրկիտ քննելու անհրաժեշտությունը բխում է այն իրողությունից, որ այդ ժամանակ Աբասից բացի, Հայաստանում այս կամ այն ծավալով գործունեություն էին իրականացնում Հայոց երկու այլ թագավորներ ևս` Գագիկ Արծրունին և Աշոտ Շապուհյանը: Եթե հաշվի առնենք այն, որ նրանք երկուսն էլ թագավոր էին հռչակվել շատ ավելի վաղ3, քան Ա-

1 Կա տեսակետ, որ Աբասի մկրտական անունը եղել է Հովհաննես: Դրա համար հիմք է դարձել մետաղյա մի խաչի պատվանդանի արձանագրությունը, որը թվագրված է 966 թ. (տե՛ս Ա. Մանուչարյան, Վիմագրերը որպես Հայաստանի քաղաքական պատ-մության սկզբնաղբյուրներ (IX-XIV դդ.), Եր., 2015, էջ 46-49):

2 Տե՛ս Ստեփանոս Տարաւնեցի Ասողիկ (այսուհետ Ասողիկ), Պատմութիւն տիեզե-րական, «Մատենագիրք Հայոց», ԺԵ. հատոր, Ժ. դար, Պատմագրութիւն, գիրք Բ., Եր., 2011, էջ 748:

3 Գագիկ Արծրունին Հայոց թագավոր է հռչակվել 913 թ.` Սմբատ Ա թագավորի գերեվարությունից հետո (տե՛ս Թովմա Արծրունի եւ Անանուն, Պատմութիւն տանն Արծրունեաց, այսուհետ՝ Թովմա Արծրունի եւ Անանուն, «Մատենագիրք Հայոց», ԺԱ.

Page 24: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

24

բասը, ապա պարզ կդառնա, որ Աբասի դերն ամենևին էլ առաջնային չէր Հայաստանի 930-ական թթ. սկզբի զարգացումներում:

Հայտնի է, որ Աշոտ Երկաթը Բյուզանդիայի կողմից 915 թ.ճանաչվել էր իշխանաց իշխան: Դա նշանակում էր Հայաստանում և քրիստոնյա Այսրկովկասում Հայոց տիրակալի գերագահության ճանաչում4: Դրա հիմնավորումն է Հովհաննես Դրասխանակերտցու այն հաղորդումը, որ Աշոտ Երկաթը կայսրից «մեծավայելուչ գահիւ պատուի առեալ քան զա-մենայն գահերէցս, ընկալեալ զփառաց փարթամութիւն, ո՛չ իբրեւ զայլս ո-մանս պատուաւորս, այլ իբրեւ զթագաւորազուն բողբոջ, գրեթէ ընդ իւրով իսկ կայսր զնա հարթայարմար ցուցանէր եւ թագաւորական հրահանգաց հանդիսիւ ճոխացուցանէր»5: Նույն իրադարձության վերաբերյալ 915 թ. Հովհաննես Դրասխանակերտցուն գրած նամակում Կոստանդնուպոլսի պատրիարք Նիկողայոս Միստիկոսը ասում է. «Մեծ և աստվածապսակ-յալ կայսրը ձեր խնդիրքին ուշի ուշով ունկնդիր լինելով` ընդառաջ գնաց և հաստատումն ու պատիվը, որ մեծ ցանկություն ունեցավ ստանալու նա, ում վստահված է ձեր իշխանությունը, տվեց: Ահա այս [բոլորը] կա-տարվեց կայսեր կողմից ձեզ համար»6: Այստեղից կարելի է եզրակացնել, որ կայսրն ընդառաջել է Աշոտ Երկաթի «խնդրանք»-ին և նրան տվել «[իշ-խանաց իշխանի] հաստատումն ու պատիվը»:

Խալիֆայության կողմից Աշոտ Երկաթին շահնշահ շնորհվելը, ան-կասկած, ամբողջովին նույնական էր կայսր ճանաչելուն: Ըստ Հովհան-նես Դրասխանակերտցու՝ 919 թ. ձերբակալված Յուսուֆի փոխարեն նրա հպատակներից Սբուք (Սուբուք) անունով մեկը խալիֆի կողմից ոստիկան նշանակվելուն պես խաղաղություն հաստատեց Աշոտ Երկա-թի հետ` նրան հռչակելով շահնշահ7, այսինքն` գերագահ թագավոր երկրում գոյություն ունեցող այլ թագավորների նկատմամբ: Ասողիկի տեղեկության համաձայն, երբ Աշոտ Երկաթը Հայաստանը մաքրեց թշնամուց, նա «գտանէ զծառայս հօր իւրոյ թագաւորեալ. զինքն անուա- հատոր, Ժ. դար, Պատմագրութիւն, Անթիլիաս-Լիբանան, 2010, էջ 281-282, Ա. Եղիա-զարյան, Աշոտ Երկաթի դարաշրջանը: Մաս առաջին. Հայոց թագավորության պահ-պանման հիմնախնդիրը, «Վէմ», 2014, № 4, էջ 44), իսկ Աշոտ Շապուհյանը` 916 թ., երբ Կոստանդնուպոլսից վերադառնում է Աշոտ Երկաթը (տե՛ս «Յովհաննու Կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ Պատմություն Հայոց» (այսուհետ` Հովհաննես Դրասխանա-կերտցի), «Մատենագիրք Հայոց», ԺԱ. հատոր, Ժ. դար, Պատմագրութիւն, Անթիլիաս-Լիբանան, 2010, էջ 538, Ա. Եղիազարյան, Աշոտ Երկաթի դարաշրջանը: Մաս երկրորդ. Հայոց թագավորության վերահաստատումը, «Վէմ», 2015, № 1, էջ 38):

4 Տե՛ս Ա. Եղիազարյան, Աշոտ Երկաթի դարաշրջանը: Մաս առաջին. Հայոց թա-գավորության պահպանման հիմնախնդիրը, էջ 62-64:

5 Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 533: 6 Հ. Բարթիկյան, Կոստանդնուպոլսի պատրիարք Նիկողայոս Միստիկոսի 101-րդ

և 139-րդ թղթերը` ուղղված Հովհաննես Դրասխանակերտցուն և Սմբատ Ա թագավո-րին, «Պատմա-բանասիրական հանդես» (այսուհետ` «ՊԲՀ»), 1966, № 4, էջ 252, 255:

7 Տե՛ս Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 551:

Page 25: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

25

նեաց Շահանշահ, այսինքն թագաւորաց թագաւոր»8: Ինչպես հաղորդում է Վարդան վարդապետը, խոսքը մասնավորապես Աշոտ Երկաթի հո-րեղբորորդի Աշոտի, Գագիկ Արծրունու և Ատրներսեհ (Ներսեհ) Բագրա-տունու մասին է: Եվ Աշոտ Երկաթը «կոչեցաւ ի վերայ նոցա Շահնշահ»9:

Աշոտ Երկաթից հետո թե՛ Բյուզանդիայի և թե՛ Խալիֆայության կողմից Հայաստանում ու քրիստոնյա Այսրկովկասում գերագահ է ճա-նաչվում Գագիկ Արծրունին: Ինչպես վկայում է Կոստանդին Ծիրանա-ծինը, Գագիկ Արծրունին «իշխանաց իշխանի պատիվն է ստացել»10, այ-սինքն` Բյուզանդիայի տեսանկյունից զբաղեցրել է վախճանված Աշոտ Երկաթի տեղը: Այն, որ Գագիկ Արծրունու գերագահությունը նշված սահմաններում ճանաչել էր նաև Խալիֆայությունը, հետևում է Անա-նուն պատմիչի այն հաղորդումից, որ 927 թ. Ատրպատականի ամիր Յուսուֆը «տայ ի ձեռս արքայի (իմա՛ Գագիկ Արծրունու - Ա. Ե.) զաշ-խարհս Հայոց եւ Վրաց, եւ ուխտ խաղաղութեան եդեալ, գնայ յեր-կիրն Պարսից»11: Բացի այդ, ըստ Իբն Զաֆիրի` 940 թ. Հայաստան մտած Դիար Բաքրի տիրակալ Սայֆ ալ-Դաուլան Խլաթում հանդի-պեց «Հայաստանի և Վրաստանի թագավոր»-ին [«մալիք Արմինիա վա Ջուրզան» ( جرزان و ارمینیة ملك )]12, որը նույնանում է Գագիկ Արծրու-նու հետ13:

Ամենահավանական եզրակացությունն այն է, որ Աբասը չէր հա-մարվում Աշոտ Երկաթի իրավահաջորդն ինչպես վերջինիս, այնպես էլ, հետևաբար, գերտերությունների կողմից: Աշոտ Երկաթի դեմ Վրաց իշխան Գուրգենի հետ միասին կազմակերպած դավադրության տա-պալումից հետո 919-929 թթ. Աբասն ապաստանել էր Վիրքում14: Ուստի Բյուզանդիան և Խալիֆայությունը գահաժառանգի կարգավիճակից զրկված15 և հնարավորությունների առումով Գագիկ Արծրունուն մեծա-

8 Ասողիկ, էջ 169-170: 9 «Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի» (այսուհետ՝ Վարդան

վարդապետ), Վենետիկ, 1862, էջ 93: 10 Կոստանդին Ծիրանածին, Օտար Աղբյուրները Հայաստանի և հայերի մասին,

6, Բյուզանդական աղբյուրներ, Բ, թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթա-գրություններ Հ. Բարթիկյանի, Եր., 1970, էջ 151:

11 Թովմա Արծրունի եւ Անանուն, էջ 284: 12 Տե՛ս Ibn Ẓāfir, Akhbār al-duwal al-munqatiʿa, Irbid, 1999, հ. 1, էջ 63: 13 « جرزان و ارمینیة ملك » արտահայտության մեջ «Ջուրզան (Վիրք)» անվան ներքո Յո.

Մարկվարտը փորձում է հասկանալ ոչ թե Վիրքը, այլ Զավազան-Անձևացիքը (տե՛ս J. Markwart, Südarmenien und die Tigrissquellen, Wien, 1930, էջ 460), ինչն անհնար է (տե՛ս Ա. Տեր-Ղևոնդյան, Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, Եր., 1965, էջ 152, ծանոթ. 75):

14 Տե՛ս Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 544-545: 15 Աբասն Աշոտ Երկաթի կողմից նշանակվել էր Հայոց իշխանաց իշխան (տե՛ս

Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 544): Այդ պաշտոնը Բագրատունի առաջին արքա-ների օրոք տրվում էր գահաժառանգներին (տե՛ս Ա. Եղիազարյան, Հայոց իշխանաց իշխանը Բագրատունի առաջին արքաների օրոք, «Վէմ», 2014, № 1, էջ 62-74):

Page 26: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

26

պես զիջող Աբասի փոխարեն «նախընտրել» են հարաբերվել Վասպու-րականի տիրակալի հետ:

Այս պարագայում Աբասը, որ «մագիստրոս» տիտղոսով է հիշա-տակված16, պետք է զինվեր համբերությամբ ու սպասեր պատեհ առի-թի` իր տոհմին վերադարձնելու առաջնությունը Հայաստանում:

Աբասի գահակալության սկզբնավորմանն առնչվող մյուս խնդիրը կապված է նրա գահ բարձրանալու ժամանակի և հանգամանքների հետ, որոնք մշուշոտ են: Այդ հարցերին անդրադարձած հեղինակները փորձել են ինչ-որ կերպ լուծել խնդիրը: Առաջին հերթին նրանց հե-տաքրքրել է Աբասի` Աշոտ Երկաթից անմիջապես հետո գահ բարձրա-նալու հնարավորության խնդիրը: Մասնավորապես, Վարդան վարդա-պետը, որը սխալմամբ կարծում էր, թե Աշոտ Երկաթը վախճանվել է հայոց 371 թ. (922-923), գտնում է, որ Աբասը գահ է բարձրացել նրանից անմիջապես հետո: Ուստի հաշվի առնելով նաև այն, որ նա Աբասի մահվան թվական է համարում հայոց 400 թ. (951-952), Աբասին վերագ-րել է 29 տարվա գահակալություն (400-371=29)17:

Նշված խնդիրները փորձել է լուծել Մ. Չամչյանցը` ներկայացնելով Աշոտ Երկաթի վերջին օրերի մասին հորինված մի պատմություն, ըստ որի` մահից առաջ (իբր թե 928 թ.) Աշոտ Երկաթը հաշտվել է Աբասի հետ` նրան խոստանալով Հայոց գահը, իսկ նրա վախճանից հետո Գա-գիկը Վասպուրականում կազմակերպել է Աբասի թագադրությունը18:

Ամենայն հավանականությամբ, Մ. Չամչյանցի վրա ազդեցություն է թողել այն վստահությունը, թե Աբասին պետք է թագադրած լիներ Հայոց կաթողիկոսը, ու քանի որ վերջինս այդ ժամանակ գտնվում էր Վասպուրականում, ապա թագադրությունն էլ պետք է կատարված լի-ներ հենց այնտեղ: Իսկ Վասպուրականում Աբասի թագադրությունը և կամ Վասպուրականում նստող կաթողիկոսի կողմից Աբասին որևէ այլ տեղում թագադրելը թերևս պետք է տեղի ունեցած լիներ Գագիկ Արծ-րունու հավանությամբ: Մյուս կողմից ակնհայտ է, որ անհրաժեշտ է ինչ-որ լուծում գտնել Աշոտ Երկաթից հետո Աբասի իրավահաջոր-դության խնդրին, քանի որ հայտնի է Աբասի` տարագրության մեջ շուրջ 10 տարի անցկացնելու իրողությունը: Անշուշտ, հենց նշված` սկզբնաղբյուրների տեղեկություններով որևէ կերպ լուծում չստացող խնդիրներն էլ մղել են Մ. Չամչյանցին` ստեղծելու վերոբերյալ պատ-մությունն այն մասին, որ Աբասին Հայոց գահը փոխանցել է Աշոտ Եր-

16 Տե՛ս Կոստանդին Ծիրանածին, էջ 10-11: Տե՛ս նաև Կ. Յուզբաշյան, Ռոմանոս Լակապենոս կայսեր անհայտ հասցեատերը, «Լրաբեր հասարակական գիտություննե-րի» (այսուհետ` «ԼՀԳ»), 1974, № 1, էջ 36-37:

17 Տե՛ս Վարդան վարդապետ, էջ 87: 18 Տե՛ս Մ. Չամչեանց, Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ 1784,

հ. Բ., Վենետիկ, 1785, էջ 822:

Page 27: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

27

կաթը, և նրան թագադրել են Վասպուրականում` Գագիկ Արծրունու համաձայնությամբ և աջակցությամբ:

Մ. Օրմանյանը իրավամբ նշում է, որ աղբյուրներում այդպիսի տե-ղեկություններ չեն պահպանվել, բայց նաև չի ժխտում նման հնարավո-րությունը: Ըստ նրա` քանի որ Աշոտ Երկաթի գահակալության վերջին շրջանում Աբասի մասնակցությունը երկպառակություններում այլևս չի հիշատակվում, կարելի է կարծել, որ նա հաշտվել էր եղբոր հետ: Բացի այդ, Աշոտ Երկաթից իշխանության «սահուն անցում»-ն Աբասին ցույց է տալիս, որ երկու եղբայրների միջև գժտությունն ավարտվել էր մինչև Աշոտ Երկաթի մահը19:

Մ. Չամչյանցի վերոհիշյալ պատումի հիման վրա Վ. Վարդանյանը գտնում է, որ Աբասին թագադրելով` Գագիկ Արծրունին մի կողմից ճա-նաչում էր Աբասին որպես թագավորի, իսկ մյուս կողմից, իրեն իրա-վունք վերապահելով թագադրել նրան, ընդգծում էր Հայաստանում իր առաջնությունը20:

Սակայն փաստերը ցույց են տալիս, որ Աբասին Վասպուրակա-նում չեն թագադրել, այլապես Արծրունյաց տան անանուն պատմիչն առիթը բաց չէր թողնի նման իրադարձությունը նկարագրելու և դրա-նով Գագիկ Արծրունու դերը Հայաստանում բացարձակացնելու հա-մար: Ավելին, կարելի է եզրակացնել, որ Աբասի թագադրությանը Վաս-պուրականում գտնվող Հայոց կաթողիկոսը չի մասնակցել: Խնդիրն այն է, որ արդեն Աշոտ Երկաթի թագադրությամբ այդ իրադարձությանը կաթողիկոսի մասնակցությունը վերածվել էր ոչ պարտադիր սկզբուն-քի: Հովհաննես Դրասխանակերտցին, որ Աշոտ Երկաթի օրոք Հայոց կաթողիկոսն էր (898-925/926), պատմում է, որ անվեհեր թագաժառան-գի առաջին հաղթական կռիվներից հետո, երբ ազատագրվեց Հայաս-տանի մի զգալի մասը, 914 թ. «զայն տեսեալ ապա թագաւորին Վրաց, այլ եւ զաւրացն իւրոց ... թագ նմա (իմա՛ Աշոտ Երկաթին-Ա. Ե.) կա-պեալ` թագաւորեցուցանէին զնա փոխանակ հաւր իւրոյ, յինքնակա-լութեան իմն պայմանի պատուոյ զնա համարեալ»21: Այս մասին պատ-միչը գրում է մեկ այլ տեղում ևս. «Աշոտ որդի Սմբատայ, զոր թագաւո-րեցուցին Վրաց արքայն և զաւրք իւր ի վերայ Հայաստանեայցս»22: Նախ` պարզվում է, որ Աշոտ Երկաթին թագադրել է Կղարջքի թագա-վոր Ատրներսեհը23, այնպես, ինչպես ժամանակին թագ էր բերել նրա

19 Տե՛ս Մ. Օրմանեան, Ազգապատում, Կոստանդնուպոլիս, 1912, § 738: 20 Տե՛ս Վ. Վարդանյան, Վասպուրականի 910-930-ական թթ. պատմության շուրջը,

«ՊԲՀ», 1980, № 1, էջ 219: 21 Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 509: 22 Նույն տեղում, էջ 525: 23 Կարծիք կա, որ 915 թ. Աշոտ Երկաթն իրեն Հայոց թագավոր ճանաչելու

խնդրանքով դիմել է Աբխազաց Կոստանդին Գ թագավորին (893-922), որն էլ ընդառա-ջել է ու Ատրներսեհի հետ միասին կազմակերպել նրա թագադրությունը (տե՛ս С. Ашхацава. Пути развития Абхазской истории. Сухуми, 1925, էջ 14):

Page 28: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

28

հայր Սմբատ Ա-ին (891-914)24: Հետո` պատմիչը, որ նաև Հայոց կաթո-ղիկոսն էր, որևէ կերպ չի ակնարկում Աշոտ Երկաթի թագադրությանն իր մասնակցության մասին, ավելին, դրա կազմակերպումը և իրակա-նացումն ամբողջությամբ վերագրելով Վրաց թագավորին` այդ կերպ անուղղակիորեն մատնանշում է իր բացակայությունը պետության կյանքում մեծ կարևորություն ունեցող իրադարձությունից:

Ասվածի հիման վրա պետք է եզրակացնել, որ Մ. Չամչյանցի կող-մից ներկայացված, բայց աղբյուրներում իր հիմնավորումը չգտնող պատմության հավաստիությունը խիստ կասկածելի է, իսկ դրա վրա որևէ ենթադրություն կառուցելը` առավել ևս: Իրականում, դատելով ա-մեն ինչից, Աբասն այդպես էլ չհաշտվեց եղբոր հետ և նրա օրոք Այրա-րատ չվերադարձավ: Ի դեպ, այնքան էլ ճիշտ չէ կարծելը, որ 919 թվա-կանից հետո Աբասը երկպառակությունների չի մասնակցել: Աշոտ Եր-կաթի դեմ անհաջող դավադրությունից բավականին ժամանակ անց, երբ Հայոց արքան արշավեց հյուսիս` պատժելու Վրաց իշխան Գուրգե-նին, վերջինիս օգնության շտապեց հենց Աբասը` այդպիսով հանդես գալով եղբոր` Հայոց և Վրաց շահնշահի դեմ25:

Ինչ վերաբերում է Գագիկ Արծրունուն, ապա նա Աբասին թագադ-րելու առանձնապես մեծ ջանքեր չպետք է գործադրեր, որովհետև ինչ-որ մի պահի ստիպված էր լինելու պայքարել նրա դեմ առաջնության համար:

Ամենահավանական եզրակացությունն այն է, որ Աշոտ Երկաթի մահից հետո Աբասի թագադրությունը կազմակերպել է նրա աներ և հովանավոր Վրաց իշխան Գուրգենն առանց Վասպուրականում նստող և Գագիկ Արծրունու ազդեցության ներքո գտնվող Հայոց կաթո-ղիկոս Թեոդորոս Ռշտունու (927-937) մասնակցության, որից հետո Ա-բասը ժամանել է Այրարատ: Աբասի թագադրության և Այրարատում հաստատվելու թվականը կարելի է ճշտել` հստակեցնելով Աշոտ Եր-կաթի վախճանի ժամանակը: Ըստ Ասողիկի` Աշոտ Երկաթը «զկնի մա-հուան հաւր իւրոյ կեցեալ ամս ԺԵ (15) եւ թագաւորեալ ամս Ը (8), վախճանի յՅՀԸ (378) թուականին»26: Այս տեղեկության մեջ Աշոտ Եր-կաթի մահվան թվականին առնչվող նշումները երկուսն են. Աշոտ Եր-կաթը հոր մահից (914 թ. հունվարի 727) հետո ապրել է 15 տարի և վախ-ճանվել հայոց 378 թ., որը սկսվել է 929 թ. ապրիլի 8-ին և ավարտվել 930 թ. ապրիլի 8-ին28: Հաշվարկը մատնանշում է Աշոտ Երկաթի վախճանի

24 Տե՛ս Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 448: 25 Տե՛ս նույն տեղը, էջ 547-548: 26 Ասողիկ, էջ 748: 27 Տե՛ս «Համաբարբառ յայսմաւուրք», Ե, Մայիս (նախածերենցյան 6 խմբագրություն-

ների), Ս. Էջմիածին, 2010, էջ 95-97: Տե՛ս նաև Ա. Եղիազարյան, Աշոտ Երկաթի դարա-շրջանը: Մաս առաջին, էջ 47-50:

28 Հաշվարկը կատարված է ըստ Բ. Թումանյանի կազմած տոմարական հաշվում-

Page 29: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

29

929 թվականը: Փաստորեն, Աբասը թագադրվել է 929 թ.29: Այրարատում, որ Բագրատունյաց տիրույթն էր, ամեն ինչ չէ, որ

հարթ է ընթացել Աբասի համար: Այնտեղ էր գտնվում 916 թ. Յուսուֆի կողմից Հայոց թագավոր հռչակված Աշոտ Շապուհյանը: Վերջինիս վե-րաբերյալ գրականության մեջ գերիշխում է այն կարծիքը, թե նրա թա-գավորությունը շարունակություն չի ունեցել, ուստի Աբասը ընտանի հակառակորդ չի ունեցել և տիրել է ողջ Այրարատին30: Բայց, ըստ մի ե-զակի տեղեկության, Աշոտ Շապուհյանը «թագավորել» է 18 տարի. «զԱշոտ, որդի Շապուհոյ, եղբօր Սմբատայ, կացուցանէ (Յուսուֆը) ի տեղւոջ Սմբատայ, որ թագաւորեաց Հայոց ամս ԺԸ (18)»31: Եթե Աշոտ Շապուհյանի թագավորությունը հաշվարկենք 916 թվականից, երբ Ա-շոտ Երկաթի` Կոստանդնուպոլսից վերադառնալուց հետո Յուսուֆը նրան անմիջապես հռչակեց Հայոց թագավոր32, ապա կստացվի, որ նա վախճանվել է 934 թ.33: Ստեղծված իրավիճակում Աշոտ Շապուհյանը ևս, ամենայն հավանականությամբ, չէր կարող ճանաչել Աբասի գերա-գահ իրավունքները: Նա, ի դեպ, Այրարատում տիրում էր մի շարք կենտրոնական շրջանների: Դեռևս Աշոտ Երկաթի օրոք նա հիմնավոր-վել էր Արշարունիք գավառի արևելյան հատվածում` Բագրատունի ա-ռաջին գահակալի` Աշոտ Մեծի (887-891) նստոց Բագարանում, որտեղ 923 թ. ապաստան էր տվել Հայոց կաթողիկոսին34: Հայտնի է նաև, որ նրան էր պատկանում Ճակատք գավառի Կողբ գյուղաքաղաքը35: Բացի այդ, Այրարատի հարավային Ծաղկոտն, Կոգովիտ և Մասյացոտն գա-վառները մտնում էին Գագիկ Արծրունու տիրույթների մեջ36:

Փաստորեն, բացի այն, որ Այրարատ ժամանելու ժամանակ «Հայոց թագավոր» հռչակված Աբասն Այրարատից դուրս իշխանություն չուներ, այնտեղ ևս նրա իշխանությունն ամբողջական չէր: Նրա մուտքը Հայոց թագավորություն կատարվեց խիստ դժվարին պայմաններում: Նա պար- ների սկզբունքների (տե՛ս Բ. Թումանյան, Տոմարական հաշվումներ, ՀՍՍՌ ԳԱ «Տեղե-կագիր հասարակական գիտությունների», 1964, № 5, էջ 55-60):

29 Փաստորեն անհիմն է այն պնդումը, թե Աբասի գահակալությունը սկզբնավորվել է 928 թ. (տե՛ս Մ. Չամչյանց, նշվ. աշխ., էջ 822, Հ. Մանանդյան, Երկեր, հ. Զ, Եր., 1985, էջ 319, С. Еремян. Присоединение северо-западных областей Армении к Византии в XI веке // «ԼՀԳ», 1971, № 3, էջ 6, А. Тер-Гевондян. Армения и Арабский халифат. Ер., 1977, էջ 245):

30 Տե՛ս Լեո, Երկերի ժողովածու, հ. II, Եր., 1967, էջ 575: 31 «Մանր ժամանակագրություններ XIII-XVIII դդ.», հ. II, կազմեց Վ. Հակոբյան, Եր.,

1956, էջ 501: Հմմտ. «Յիշատակարան Սանահնոյ վանից (Սանահնի քէօթուկը)», աշխա-տասիրութեամբ` Պ. Մուրադեանի, Ս. Էջմիածին, 2007, էջ 58:

32 Տե՛ս Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 538: 33 Մ. Չամչյանցն Աշոտ Շապուհյանի մահը դնում է 936 թ. (տե՛ս Մ. Չամչյանց, նշվ.

աշխ., էջ 826): 34 Տե՛ս Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 565-567: 35 Տե՛ս նույն տեղը, էջ 478, 538: 36 Տե՛ս նույն տեղը, էջ 559-561, Թովմա Արծրունի եւ Անանուն, էջ 282:

Page 30: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

30

զապես վերածվեց երկրում գործունեություն իրականացնող հերթական Հայոց թագավորի, որը դեռ պետք է ապացուցեր սեփական գերակայութ-յան նպատակների, որոնք անկասկած առկա են եղել, հիմնավոր լինելը: Նրանից ավելի շահեկան դիրքերում էր գտնվում Գագիկ Արծրունին, որ միահեծան իշխում էր Վասպուրականում և հարակից երկրամասերում` գերակա ճանաչվելով, ինչպես կտեսնենք, նաև հարևանների կողմից: Մինչդեռ Բագրատունիները պառակտված վիճակում էին, որոնց Այրա-րատի տիրույթներում գործում էին երկու Հայոց թագավորներ:

Իրավիճակը Հայաստանում և Հայաստանի շուրջ Աբասի գահակա-լության առաջին շրջանում: Աբաս Բագրատունու առաջին կարևոր գոր-ծերից մեկը նոր թագավորանիստի ընտրությունն էր: Այն կանգ առավ Կարսի վրա, որը դեռևս IX դ. վերջերին վերածվել էր քաղաքի` միջնա-բերդով ու արվարձաններով37: Աբասի ժամանակակից կաթողիկոս Ա-նանիա Մոկացին Կարսն անվանում է «թագավորանիստ շահաս-տան»38: Աբասի հրամանով այստեղ 930 թ. սկսվեց կաթողիկե սուրբ Ա-ռաքելոց եկեղեցու շինարարությունը39, որն ավարտին հասավ 942 թ.40:

Աբասի գահակալության առաջին տարիների մասին քիչ բան է հայտնի: Այդ ժամանակ առավել էական էր Գագիկ Արծրունու դերակա-տարությունը, որն էլ Բյուզանդիայի կողմից ճանաչվում էր որպես «իշ-խանաց իշխան»: Միևնույն ժամանակ, Աբասը Ռոմանոս Ա Լեկապենոս (920-944) և Կոստանդին Է Ծիրանածին (913-959) կայսրերի կողմից կոչ-վում է պարզապես «մագիստրոս», քանի որ, ինչպես իրավացիորեն նշում է Հ. Բարթիկյանը, իշխանաց իշխանի տիտղոսը, այսինքն՝ այս պարագայում գերակա թագավորի տիտղոսը, պատկանում էր Գագիկ Արծրունուն41: Դատելով Թովմա Արծրունու մի տեղեկությունից, ըստ ո-րի` մոտ 927 թ. Յուսուֆը «տայ ի ձեռս արքայի (իմա՛ Գագիկ Արծրունու-Ա. Ե.) զաշխարհս Հայոց եւ Վրաց, եւ ուխտ խաղաղութեան եդեալ, գնայ յերկիրն Պարսից»42, Գագիկ Արծրունուն է փոխանցվել «թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը` համապատասխան կարգավիճակով:

Ասվածի լույսով պատահական չէ, որ 930-ական թթ. սկզբին Գա-գիկ Արծրունին իրեն իրավունք վերապահեց մի նամակ հղել Բյուզան-

37 Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու` 891 թ. Սմբատ Ա-ն «ասպատակ սփռէր ի վերայ աշխարհակոյտ շինիցն ... շուրջ զամրոցաւն [Կարուց]» (նույն տեղում, էջ 447-448):

38 «Տեառն Անանիայի Հայոց կաթողիկոսի յաղագս ապստամբութեան տանն Աղուա-նից որ ընդ ժամանակս լեալ իցէ ձեռնադրութիւնն արտաքոյ սուրբ Լուսաւորչի աթեռոյն» (այսուհետ` Անանիա Մոկացի), «Մատենագիրք Հայոց», Ժ. հատոր, Ժ. դար, Անթիլիաս-Լի-բանան, 2009, էջ 260:

39 Տե՛ս Ասողիկ, էջ 749, Անանիա Մոկացի, էջ 259-260: 40 Տե՛ս Թ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության,

աշխատությունների Բ ժողովածու, Եր., 1948, էջ 133: 41 Տե՛ս Կոստանդին Ծիրանածին, էջ 225, ծ. 15: 42 Թովմա Արծրունի եւ Անանուն, էջ 284:

Page 31: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

31

դիայի Ռոմանոս Ա կայսրին` խնդրելով հայերին վերցնել իր հովանու ներքո: Նա մասնավորապես գրում էր, որ «ոչ միայն սիրողաբար հարկս հարկանէաք կայսէր, այլ և առ Սուրբ հաւատոյն միաւորութիւն խոս-տովանութեան հաղորդս և հաւասարս գտանէաք»43: Փաստորեն, նա խոսում էր ողջ հայության անունից և կայսրին խոստանում ոչ միայն հարկատու լինել, այլ նաև հաղորդակից դառնալ հունական եկեղեցուն: Եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակ Վասպուրականում էր գտնվում նաև կաթողիկոսանիստը44, ապա պարզ կդառնա, որ այդպիսի նամակը միայն Վասպուրականի թագավորության կամ թագավորի անունից գրվել չէր կարող: Որ նման նամակ գրվել է և ունեցել է լուրջ հետևանք-ներ, հիմնավորվում է հիջրայի 319 թվականով (931 հունվար-932 հուն-վար) թվագրված` Իբն ալ-Ասիրի մի տեղեկությամբ, ըստ որի` «այդ տարում Իբն ալ-Դայրանին (իմա՛ Դերենիկի որդի Գագիկ Արծրունին-Ա. Ե.) և Հայաստանի ծայրամասային [գավառների] այլ հայազգի [իշ-խաններ] գրեցին հոռոմներին, դրդելով հարձակվել իսլամի երկրի վրա և խոստանալով իրենց օգնությունը: Հոռոմները մեծ բազմությամբ հար-ձակվեցին, ավերեցին Բերկրին, Խլաթը իր շրջակայքով, մահմեդական-ներից շատերին սպանեցին և մեծ բազմություն գերեցին»45: Փաստորեն, ըստ արաբ պատմիչի` հենց Գագիկ Արծրունին էր Հայաստանի իշխո-ղը, որն էլ համախմբելով երկրի մյուս իշխաններին` օգնության համար դիմել է Բյուզանդիային: Իսկ դա նշանակում է, որ 930-ական թթ. սկզբին Գագիկ Արծրունու հորդորով Հայաստան են ներխուժել բյու-զանդական զորքերը, թեև վերոհիշյալ նամակում նման խնդրանք չկար:

Ակնհայտ է, որ Աբասի թագավորության առաջին տարիները լեցուն էին բազում դժվարություններով: Դրան հավելվում էր նաև այն, որ Հա-յաստանում, բացի նրանից, Հայոց երկու այլ թագավորներ էլ կային, և Ա-բասը դեռ պետք է կարողանար հաստատել սեփական առաջնությունը:

Ըստ այսմ՝ զարմանալի չէ, որ Ռոմանոս Ա Լեկապենոս կայսրը նպատակ ուներ, հաշվի չառնելով Աբասի ու Գագիկ Արծրունու առկա-յությունը, մի երրորդ անձի դարձնել գերագահ Հայաստանի թագավոր-ների ու իշխանների նկատմամբ: Այդ նպատակով Բյուզանդիայի կայս-րը մի նամակ էր ուղարկել Հայաստան, որտեղ նշված չէ հասցեատերը: Նրան, որ միայն «վերջերս էր ծանոթ դարձել կայսրությանը», առա-ջարկվում էր «իշխանաց իշխան»-ի պատիվը: Կայսրը նախկինում պատվիրակ էր ուղարկել, որը պետք է հանդիպեր Գագիկ Արծրունուն

43 «Գիրք թղթոց», Թիֆլիս, 1901, էջ 295-301: 44 Տե՛ս Հովհաննես Դրասխանակերտցի, էջ 579: 45 Ibn al-Athīr, Al-Kāmil fī al-tārīkh, ğ. 7, Beirut, 1987, ṣ. 69-70: Թարգմանությունը

տե՛ս Իբն ալ-Ասիր, «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 11, Արաբական աղբյուրներ», Բ, թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ Արամ Տեր-Ղևոնդյանի, Եր., 1981, էջ 178-179:

Page 32: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

32

և վերջինիս կողմից ուղարկվեր նամակի հասցեատիրոջ մոտ, սակայն ինչ-որ պատճառով տեղ չէր հասել: Կայսրության բարեկամը դառնալու դիմաց կայսրը խոստանում էր. «Մենք (իմա՛ կայսրը-Ա. Ե.) կշնորհենք քեզ իշխանաց իշխանի պատիվ և կհրամայենք Գագիկին և մագիստրոս Աբասիկին և մյուս իշխաններին, որոնք բնակվում են նույն այդ վայրե-րում, հպատակվել քո խոսքին և վճռին»46:

Խնդրին անդրադարձած Կ. Յուզբաշյանը նամակի հասցեատիրոջն այդպես էլ չի բացահայտում: Նա նամակը թվագրում է 929-943 թթ. մի-ջակայքով, այսինքն` Աշոտ Երկաթի մահվանից մինչև Գագիկ Արծրու-նու մահն ընդգրկող շրջանով47: Այդ ժամանակ, ըստ նրա` «Աբաս Բագ-րատունուց և Գագիկ Արծրունուց բացի Հայաստանում այլ թագավոր չի եղել»48: Կ. Յուզբաշյանը կարծում էր նաև, որ Բյուզանդիայի տեսակետից տարածաշրջանում կարող էր լինել միայն մեկ իշխանաց իշխան, և այդ տիտղոսը կրել են առաջին երեք Բագրատունի արքաները49: Հ. Բարթիկ-յանը քննադատում է նման մոտեցումը` նշելով, որ կարող էին լինել մե-կից ավելի իշխանաց իշխաններ50: Սակայն Կոստանդին Ծիրանածնի երկում ասվում է, որ Գագիկ Արծրունին «իշխանաց իշխանի պատիվն է ստացել»` կարծես ամրագրելով, որ նման պատիվը միակն է, այլապես գրված կլիներ «իշխանաց իշխանի պատիվ է ստացել», պատիվ, որ կա-րող էին ստանալ նաև մյուսները: Սակայն այստեղ առաջանում է երկ-րորդ խնդիրը: Բանն այն է, որ եթե մինչև Աշոտ Երկաթի վախճանն իշ-խանաց իշխանի պատիվը կրում էր միայն մեկ անձ, ապա խնդրո առար-կա նամակի բովանդակությունից պարզ է, որ նամակի հասցեատերը համաձայնելու պարագայում ստանալու էր իշխանաց իշխանի պատիվ, բայց միևնույն ժամանակ իշխանաց իշխան էր նաև Գագիկը, որին այդ պատվից զրկելու մասին խոսք չկա: Այդ պահի դրությամբ պետք է հստակ սահմանագիծ անցկացնել զուտ իշխանաց իշխանի պատիվը կրողների և Բյուզանդիայի կողմից որպես գերագահ ընդունվողների միջև, ուստի պատիվը կարող էին կրել մեկից ավելի մարդիկ, իսկ գերա-գահ, բնականաբար, կարող էր համարվել միայն մեկը: Նամակի հաս-ցեատիրոջն առաջարկվում էր գերագահություն, այնպիսին, ինչպիսին ունեին Բագրատունի առաջին գահակալները, իսկ Գագիկ Արծրունին, որ պետք է ենթարկվեր նրան, փաստորեն զրկվելու էր գերագահությու-նից` պահպանելով միայն պատիվը կամ պատվատիտղոսը:

46 Կ. Յուզբաշյան, նշվ. աշխ., էջ 36-37: 47 Տե՛ս նույն տեղը, էջ 38-43, նույնի` «Армянские государства эпохи Багратидов и

Византия IX-XI вв.». М., 1988, էջ 85, 268-275: 48 Կ. Յուզբաշյան, նշվ. աշխ., էջ 42: 49 Տե՛ս նույն տեղը, էջ 39, 41-42: 50 Տե՛ս Հ. Բարթիկյան, Բյուզանդիան և հայ պետականությունը X-XI դդ., «ԼՀԳ»,

1996, № 1, էջ 25:

Page 33: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

33

Թեև Կ. Յուզբաշյանը կարծում էր, որ 929-943 թթ. Հայաստանում Գագիկից ու Աբասից բացի այլ թագավոր չկար, փաստերը ցույց են տա-լիս հակառակը: Հայաստանում իշխող երրորդ «Հայոց թագավոր»-ը Աշոտ Շապուհյանն էր, որ 930-ական թթ. առաջին կեսին դեռ ողջ էր:

Կարելի է կարծել, որ Ռոմանոս Ա կայսեր նամակի ամենահավա-նական հասցեատերը հենց Աշոտ Շապուհյանն էր, որը, սկզբում զրկվելով Ատրպատականի հովանավորությունից, Խալիֆայության կողմից Գագիկ Արծրունուն Հայոց և Վրաց թագավոր հռչակելուց հետո պետք է մտածեր Բյուզանդիայի հետ հարաբերությունները զարգացնե-լու մասին, որով էլ հիմնավորվում է նրա` Բյուզանդական կայսրությա-նը միայն կարճ ժամանակ առաջ «ծանոթ դառնալու» իրողությունը: Բագրատունիներից, փաստորեն, Աշոտ Շապուհյանը թագավոր էր հռչակվել նախքան Աբասը` դեռևս 916 թ., որով էլ թերևս բացատրվում է կայսեր այն խոստումը, թե ինքը կհրամայի Աբասին` հնազանդվել նրան: Փաստորեն, Աշոտ Շապուհյանի կշիռը կայսեր աչքին բարձրա-ցել էր այնքան, որ նա կամենում էր նույնիսկ հրամայել Գագիկ Արծրու-նուն և Աբասին` հպատակվելու նրան: Աշոտ Երկաթի թագավորութ-յան վերջին տարիներին Աբասն անցկացրել էր տարագրության մեջ, իսկ նրա մահից հետո էլ բավականին ժամանակ էր պահանջվելու երկ-րում համապատասխան վարկ ու հեղինակություն ձեռք բերելու հա-մար: Միևնույն ժամանակ, Աշոտ Շապուհյանը հիմնավորվել էր Աշոտ Մեծի նստոց Բագարանում: Ամենայն հավանականությամբ, Աշոտ Եր-կաթի մահից հետո, օգտվելով օրինական գահաժառանգի` Աբասի բա-ցակայությունից, նրան հաջողվել էր տեր կանգնել Այրարատի մի շարք շրջանների` բազմապատկելով իր հնարավորությունները: Բագարա-նին տիրելն արդեն իսկ խոսում է դրա օգտին: Ուստի Բյուզանդիան պատրաստ էր նրան Մեծ Հայքի իշխանաց իշխան ճանաչել, միայն թե նա դառնար Բյուզանդիայի դաշնակիցը:

Սակայն 934 թ. Աշոտ Շապուհյանը վախճանվեց: Նրա ժառանգնե-րի մասին ոչինչ հայտնի չէ, ուստի կարելի է կարծել, որ նա մահացավ անզավակ51: Նրա տիրույթները, անկասկած, անցան Աբասին52, որով կտրուկ աճեցին վերջինիս հնարավորությունները: Այդպիսով` Հայաս-տանում մնացին միայն Հայոց երկու թագավորներ, որոնք ներուժի ա-ռումով այլևս համահավասար դիրքերում էին:

Նոր պայմաններում ևս սկզբում Աբասի գործերը հաջող չէին դա-սավորվում: Ըստ Անանունի` Յուսուֆի մահից հետո (927 թ.) Ատրպա-

51 Տե՛ս Հ. Հարությունյան, Հայաստանը IX-XI դարերում, Եր., 1959, էջ 92: 52 Օրինակ` Այրարատում Աբասին անցավ Արշարունիք գավառը (տե՛ս Գարեգին

Ա կաթողիկոս, Յիշատակարանք ձեռագրաց, հ. Ա (Ե դարից մինչեւ 1250 թ.), Անթիլիաս, 1951, էջ 172), որի արևելքում գտնվող Բագարանը նախկինում պատկանում էր Աշոտ Շապուհյանին:

Page 34: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

34

տականում («Պարսից երկիր») անիշխանություն էր տիրում53: Այդ ժա-մանակ «այր մի արաբացի ազգաւ», «այր հմուտ պատերազմաց եւ գոր-ծոց զինուորութեան» ստվար բանակով ներխուժում է Հայաստան: Ըստ պատմիչի` նա Գողթն-Նախճավան-Շարուր ուղեգծով արշավում է մինչև Դվին: Այնտեղից նա հարկապահանջներ և ոստիկաններ է ու-ղարկում Այրարատ: Վերջիններս գալիս են Արագածոտն գավառ, «որ է բաժին կալուածոց Աբասայ որդւոյ Սմբատայ», և գրավում այն: Աբասը օգնության համար դիմում է Գագիկ Արծրունուն, սակայն չի սպասում նրա գալստյանն ու միայնակ ճակատամարտ է տալիս հակառակոր-դին: Նա պարտություն է կրում և նահանջում Վիրք, թերևս Վրաց իշ-խան Գուրգենի տիրույթները: Շուտով վրա հասած Վասպուրականի զորքը Երասխի ափին ջախջախում է թշնամու բանակը և պաշարում Դվինը` կամենալով հրդեհել այն: Քաղաքի արաբ մեծամեծերի խնդրանքով և մեծ հարկի ու պատանդների դիմաց Գագիկ Արծրունին ի վերջո հրաժարվում է իր մտադրությունից54:

Այս իրադարձությանը, դրա թվագրմանը, ինչպես նաև «արաբացի» ներխուժողի անձին գիտական գրականության մեջ անդրադարձ եղել է: Հ. Հարությունյանը կարծում է, որ ներխուժողը Նախճավանի ամիրն էր55, ինչը հակասում է Անանունի տեղեկության տրամաբանությանը, ըստ ո-րի` թշնամին «յանկարծաւրէն թեւակոխեաց անցանել ընդ Գողթնաս-տան եւ ընդ աւանն Նախճաւան»56, այսինքն` ոչ թե Նախճավանից, այլ Նախճավանով: Ա. Տեր-Ղևոնդյանը մի դեպքում հավանական է համա-րում, որ հարձակվողը Ատրպատականի Սաջյանների զորավար, 938 թ. Ատրպատականին տիրած Դայսամն էր57, իսկ մեկ այլ դեպքում` կաս-կած հայտնում Ատրպատականի համար պայքար մղող և մի պահ այն նվաճած զորավարներից Լաշքարիի անձի շուրջ58, որը, ըստ նրա, Հա-յաստան է ներխուժել 930-ական թթ. վերջերին59, սակայն ի վերջո հրա-ժարվելով ներխուժողի անձը որոշելուց` ընդհանուր առմամբ նշում է, որ ներխուժումը տեղի է ունեցել 930-ական թթ.60: Վ. Վարդանյանը, սկզբում գտնելով, որ հարձակվողը Լաշքարին էր, և որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել 936 թ.61, այնուհետև այդ ներխուժումը թվագրում է 941

53 Տե՛ս Թովմա Արծրունի եւ Անանուն, էջ 284-285: 54 Տե՛ս նույն տեղը, էջ 292: 55 Տե՛ս Հ. Հարությունյան, նշվ. աշխ., էջ 93: 56 Թովմա Արծրունի եւ Անանուն, էջ 292: 57 Տե՛ս Ա. Տեր-Ղևոնդյան, Դվինը Սալարյանների ժամանակ, ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկա-

գիր հասարակական գիտությունների», 1956, № 12, էջ 81: 58 Տե՛ս Ա. Տեր-Ղևոնդյան, Դվին քաղաքի ժամանակագրությունը 9-11-րդ դարե-

րում, ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1957, № 10, էջ 18: 59 Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., հ. III, Եր., 1976, էջ 63: 60 Տե՛ս А. Тер-Гевондян, նշվ. աշխ., էջ 246: 61 Տե՛ս Վ. Վարդանյան, Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը 908-1021

թթ., Եր., 1969, էջ 107-109:

Page 35: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

35

թվականով, իսկ դրա ղեկավար համարում Ատրպատականի ամիրնե-րից մեկին62: Դատելով հեղինակի տեքստից` նման փոփոխության պատճառ է դարձել այդ իրադարձության ընթացքում Հայոց կաթողիկոս Եղիսեի հիշատակությունը63, որը, ըստ նրա, իշխել է 941 թվականից64:

Այն, որ նշված իրադարձության թվագրումն ի վերջո աղերսվում է Եղիսե կաթողիկոսի անվան հիշատակության հետ, ակնհայտ է: Բայց խնդիրն այն է, որ Եղիսեի աթոռակալությունը չէր կարող սկիզբ առնել 941 թ., քանի որ նրա հաջորդ Անանիա Մոկացի կաթողիկոսն իր «Թղթեր»-ում սեփական գահակալության սկիզբը դնում է հայոց ՅՂ թվականին (390 թ.՝ 5 ապրիլ, 941 թ. 5 ապրիլ, 942 թ.)65: Այդ իրողությունը ցույց է տալիս, որ Եղիսեի հնգամյա աթոռակալությունը66 սկիզբ է առել 937 թ.: Ուստի ներխուժումը պետք է թվագրել 937-942 թթ. միջակայքով:

Հայտնի է, որ Յուսուֆի մահից հետո Ատրպատականում իշխել են Աբու ալ-Մուսաֆիր ալ-Ֆաթհը (928-929), Վասիֆի ալ-Սիրվանին (929 թ.), Մուֆլիհը (929-931/932)67, իսկ այնուհետև` Բալդվայհը (932 թ.-ից)68, Լաշքարին (937-938)69 և Դայսամ իբն Իբրահիմ ալ-Քուրդին (938-941)70: Սրանցից Անանունի «այր հմուտ պատերազմաց եւ գործոց զինուորու-թեան» բնորոշմանը համապատասխանում էր հատկապես Մուֆլիհը71: Սակայն Եղիսե կաթողիկոսի (937-942) հիշատակությունն այս արշա-վանքի առիթով ցույց է տալիս, որ խոսքը Մուֆլիհի մասին չէ: Արշա-վանքը չէր կարող ղեկավարել նաև Լաշքարին, քանի որ անձամբ նա 938 թ. ներխուժել է միայն Վասպուրական, որտեղ պարտություն է կրել և սպանվել Ատոմ Անձևացու [Ատում իբն Ջուրջին (Ատոմ, Գուրգենի որդի), Ատում ալ-Արմանի (Ատոմ Հայ)] կողմից72:

Այն, որ արշավանքը տեղի է ունեցել Եղիսե կաթողիկոսի աթոռա-կալության շրջանում, փաստված է Անանուն պատմիչի կողմից: Այ-սինքն, ընդհանուր առմամբ արշավանքը տեղի է ունեցել 937-942 թթ. միջակայքում: Արշավանքի ուղղության նկարագրությունը («ընդ Գողթ-

62 Տե՛ս Վ. Վարդանյան, Արծրունիները հայոց պատմության մեջ, Եր., 2002, էջ 131: 63 Տե՛ս Թովմա Արծրունի և Անանուն, էջ 293: 64 Տե՛ս Վ. Վարդանյան, Արծրունիները հայոց պատմության մեջ, էջ 131: 65 Տե՛ս Անանիա Մոկացի, էջ 268: 66 Տե՛ս Վարդան վարդապետ, էջ 89: Ըստ Ասողիկի` Եղիսեն գահակալել է յոթ (Է)

տարի (տե՛ս Ասողիկ, էջ 749): Ամենայն հավանականությամբ, «Է»-ի փոխարեն նշված է եղել «Ե (5)» տարի: Նման աղավաղումը գրչագրական հիմքով առավել քան հնարավոր է:

67 Տե՛ս Ibn Ẓāfir, 1, էջ 118: 68 Տե՛ս Ibn al-Athīr, 7, էջ 70: Հմմտ. В. Минорский. История Ширвана и Дербенда X-

XI веков. М., 1963, с. 49. 69 Տե՛ս Ibn al-Athīr, 7, էջ 140-142: 70 Տե՛ս նույն տեղը, էջ 145: 71 Տե՛ս նույն տեղը, էջ 58, 69-70: 72 Տե՛ս Miskawayh, Tajārib al-umam wa taʿāqib al-himam, հ. 5, Beirut, 2003, էջ 223-

224; Ibn al-Athīr, 7, էջ 140-141:

Page 36: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

36

նաստան եւ ընդ աւանն Նախճաւան») ցույց է տալիս, որ այն տեղի է ու-նեցել Ատրպատականից, որտեղ այդ շրջանում իշխել են Լաշքարին ու Դայսամը: Հայտնի է, որ 938 թ. Ատրպատականին տիրացած Դայսամը բարեկամական հարաբերություններ ուներ Գագիկ Արծրունու հետ73, որով բացառվում է արշավանքի` նրա իշխանության շրջանում տեղի ունենալը: Խնդիրն այն է, որ ճակատամարտում Վասպուրականի բա-նակից պարտություն կրած և Դվինում ապաստանած ներխուժողները հրաշքով փրկվեցին, քանի որ Գագիկ Արծրունին կամենում էր հրկիզել քաղաքը, բայց հետո հրաժարվեց նման հաշվեհարդարից: Այդպիսով` արշավանքի տեղի ունենալու ժամանակագրական շրջանակներն ամ-փոփվում են 937-938 թվականներով, երբ Ատրպատականում իշխում էր Լաշքարին: Փաստորեն, արշավանքը տեղի է ունեցել Ատրպատա-կանում Լաշքարիի կարճատև իշխանության շրջանում և ղեկավարվել է, ամենայն հավանականությամբ, նրա զորապետներից մեկի կողմից, որի անունը բացահայտելն անհնար է: Ատրպատականի տիրակալը ցանկացել է Հայաստանը ենթարկել իր գերիշխանությանը և հասցրել է նույնիսկ ոստիկաններ ու հարկապահանջներ ուղարկել երկրի տար-բեր կողմերը: Անմիջականորեն Լաշքարիի կողմից ղեկավարվող 938 թ. ներխուժումը Վասպուրական կարող էր ուղղակիորեն կապված լինել Դվինի մոտակայքում Գագիկ Արծրունու բանակից իր զորքի կրած պարտության դիմաց հաշվեհարդար տեսնելու մտադրության հետ: Այս պարագայում հարկ է խոսել Ատրպատականի դեմ Գագիկ Արծրունու տարած խոշոր հաղթանակի մասին, որով ծանր իրադրությունը հան-գուցալուծվեց նաև Աբասի համար:

Ամփոփելով կարող ենք նշել, որ Հայոց թագավոր Աբասի գահակա-լության առաջին շրջանում, բացի Աբասից, Հայաստանում գործունեութ-յուն էին ծավալում Հայոց երկու այլ թագավորներ ևս` Գագիկ Արծրունին և Աշոտ Շապուհյան Բագրատունին, որոնց առկայությամբ Աբասի դե-րակատարությունը Հայաստանում առաջնային չէր: Երբ 934 թ. Աշոտ Շապուհյանը վախճանվեց, Աբասը տիրացավ Այրարատում նրա տի-րույթներին, որից հետո նրա հնարավորությունները մեծապես աճեցին: Ավելին, մի պահ սկսեցին համընկնել Աբաս Բագրատունու և Գագիկ Արծրունու շահերը, ինչի շնորհիվ աստիճանաբար ամրապնդվեցին Աբասի դիրքերը:

Բանալի բառեր – Աբաս Բագրատունի, գահակալություն, թագադրություն, կաթողի-

կոս, Գագիկ Արծրունի, Աշոտ Շապուհյան, Մուֆլիհ, Սայֆ ալ-Դաուլա, Կարս, Այրարատ АРМАН ЕГИАЗАРЯН – Первый период правления армянского царя Абаса.

– Абас Багратуни занял престол в очень сложную историческую пору, когда в Ар-

73 Տե՛ս Miskawayh, 5, էջ 165-166:

Page 37: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

37

мении возникла ситуация двоецарствия: Гагик Арцруни был признан верховным правителем, тогда как Ашот Багратуни владел некоторыми районами в области Айрарат. В 934 г. после смерти Ашота Багратуни его владения перешли к Абасу, благодаря чему потенциал последнего заметно усилился, обеспечив ему возможность вмешиваться в дела соседей.

Ключевые слова: Абас Багратуни, коронация, католикос, Гагик Арцруни, Муфлих,

Сайф аль-Даула, Карс, Айрарат ARMAN YEGHIAZARYAN – The Fırst Perıod of the Reıgn of Armenıan

Kıng Abas. – Abas Bagratuni came to the throne in Armenia in the very difficult historical situation. At that time, another two "kings of Armenia" - Gagik Artsruni and Ashot Bagratuni were acting. Gagik Artsruni was recognized as the supreme ruler in Armenia while Ashot owned some areas in the Airarat province of the Great Armenia.

In 934 Ashot Bagratuni died and his domains passed to Abas. Thus, his potential was increased providing an opportunity to intervene in the affairs of neighboring states.

Key words: Abas Bagratuni, reign, coronation, Catholicos, Gagik Artsruni, Muflih, Sayf

al-Daula, Kars, Airarat

Page 38: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

38

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԴՊՐԱՎԱՆՔԻ

ՏԵՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հայաստանի վաղմիջնադարյան նշանավոր կրթարաններից է Ա-րագածոտնի Ս. Աստվածածին վանքի դպրոցը, որի հիմնադրումը կապված է VII դ. հայտնի գիտնական, աստվածաբան Թեոդորոս Քռթե-նավորի անվան հետ: Նա եղել է այդ վանքի վանահայրը և կրել է նաև Ճգնավոր մականունը1: Աստծո հետ միավորվելու ճանապարհին բա-րոյապես մաքրվելու, առաքինություններով զարդարվելու, ապականող մեղքերից մարմնական ինքնազրկումներով ազատվելու ու հոգու մաք-րագործության հասնելու համար Թեոդորոսը, դատելով նրա Քռթենա-վոր մականունից, կրել է խարազնազգեստ, քուրձ2, ավելի ստույգ` մա-զեղեն կամ քռթած` կարկատած3, կոպտակար հագուստ:

Թեոդորոսը հայտնի է դարձել 633 թ., երբ իր ուսուցիչ, աստվածա-բան, անհաղթ փիլիսոփա Մաթուսաղա Սյունեցի Քերթողի փոխարեն տակավին երիտասարդ մասնակցել է Կարինի հայ-բյուզանդական ե-կեղեցական ժողովին: Այնուհետև ճանաչում է ձեռք բերել Սարգիս Մայրագոմեցու նորաբուս երևութականության հերձվածի դեմ անհաշտ պայքարով4:

Թեոդորոս Քռթենավորին են աշակերտել հետագայում կաթողիկոս-ներ Սահակ Գ Ձորոփորեցին (677-703) և ս. Հովհան Գ Օձնեցի Իմաստա-սերը (717-728)5: Վերջինիս մասին Վարդան Արևելցին իր «Յայտնութիւն բանից ի նուաստէ Վարդանայ ի Յոհան Ուձնեցին» ճառում գրում է. «Արդ, հայրն մեր աստուածապարգեւ եւ հայրապետն փառազգեաց Յովհաննէս էր, որպէս գիրք պատմագրաց ցուցանեն աշխարհաւ երկո-տասաներորդ ի Գուգարաց, գաւառաւ չորրորդ ի Տաշրայ, բնակու-թեամբ ի նշանաւոր գիւղաքաղաքէն Ուձնայ, ի յարենէ ծննդեան յազատ տանէ: Քաջաբոյս գոլով մանուկ եւ ուշիմ ի վարժս կրթութեան, հռետո-րական ուսման եւ փիլիսոփայական արուէստից պարապել, զտիս

1 Տե՛ս Մ. Աբեղյան, Երկեր, Գ, Եր., 1968, էջ 402: 2 Տե՛ս «Հայերէն բացատրական բառարան», կազմեց Ստ. Մալխասեանց, հ. IV, Եր.,

1945, էջ 589: 3 Տե՛ս Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. Դ, Եր., 1979, էջ 598: 4 Տե՛ս «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Եր., 2002, էջ 391, 328, 643: 5 Տե՛ս Մ. արքեպս. Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Ս. Էջմիածին, 2001, էջ 925:

Page 39: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

39

տղայութեան անցուցանէր առ հանճարեղս: Քանզի գոյր յայնժամ այս-պիսի ուսման դպրոցք յաշխարհիս Հայոց, եւ Յունաց եւ Ասորոց ճար-տարաց, յաղագս որոյ առեալ եւ զիմաստասիրական անունն կոչմամբ եւ արդեամբ զարդարեալ ամենայն առաքինութեամբ: Երթայր այնուհե-տեւ եռանդոտն բնութեամբն ի շարժմանէ Հոգւոյն, առ մեծ ճգնաւորն եւ անուանի վարդապետն Թէոդորոս Քռթենաւորն կոչեցեալ»6: Պատմիչի այս հիշատակությունը զետեղելով իր ստվարածավալ աշխատությու-նում` Հովհ. Շահխաթունյանցը փորձում է պարզաբանել. «Այս Քռթե-նաւորն կոչեցեալ Թէոդորոս անուն վարդապետ գտանէր յայնժամ կարգեալ վանահայր միանձանցն վանաց սրբուհւոյ Աստուածածնի, որ յոտին Արագած լերինն ըստ Միքայէլի Չամչեան (յԲ հատոր, համար 361): Այս մենաստան իցէ թերեւս վանքն Հառիճոյ անուանեալ յանուն սուրբ Աստուածածնի ի հիւսիսոյ կողմանէ յիշատակեալ լերին»7:

Եվ այսպես, Հովհ. Շահխաթունյանցն առաջ է քաշել Արագածոտնի Ս. Աստվածածնի դպրավանքը Հառիճում տեղադրելու տեսակետը: Վարդան Արևելցու վերը հղված հիշատակությունում չի նշվում Թեոդո-րոսի կրթարանի գտնվելու վայրը: Այդ կապակցությամբ Մ. Չամչյանը, որին վկայակոչում է Հովհ. Շահխաթունյանցը, հայտնում է, որ «… ծաղ-կէր ի մէջ հայոց Թէոդորոս վարդապետ Քռթենաւորն կոչեցեալ, այր մեծիմաստ, ուսեալ և վարժեալ ի գիտութիւնս հելլենական իմաստից, և առաւելեալ ի տեղեկութիւնս Աստուածային գրոց. առատացեալ ի քերթուածս վայելչութեան բանից, և փայլեալ ի մաքուր վարս առաքի-նութեան: Որոյ աղագաւ կարգեցաւ վանահայր միանձանց վանից Աստուածածնայ, որ ի յոտն Արագածու. ուր աշակերտեաց զբազ ումս և ուսոյց նոց ա բազմապատիկ մակացութ իւն ս. և ապա ա-ռանձնացեալ ճգնէր ի միակեցական վարս խստութեան մինչև ի հա-սանել իւր ի խոր ծերութիւն: Եւ եղև մին յաշակերտաց սուրբ երանե-լին Սահակ կաթուղիկոս… և միսւն Յովհաննէս Իմաստասէր հայրա-պետ հայոց…»8:

Հովհ. Շահխաթունյանցի կատարած սխալ տեղադրությունը արդյունք է Մ. Չամչյանի «ի յոտն Արագածու» արտահայտության թյուրըմբռնման: «Յոտն Արագածու» Արագածոտն է, համանուն գավա-ռը, որ տարածվում էր Արագած լեռան հարավային լանջերին: Հավա-նաբար Հովհ. Շահխաթունյանցին շփոթության մեջ են գցել Մխիթար Անեցու խոսքերը սելջուկներից Արագածի տարածաշրջանի վանքերը` Հովհաննավանքը, …Տեղերը, Ուշին, Սաղմոսավանքը, Զաքարյանների ուժերով ազատագրելու մասին, որտեղ երկրորդը հիշատակվում է «զ-

6 Վարդան Արևելցի, Ճառք, Ներբողեանք, աշխ. Հ. Քյոսեյանի, Եր., 2000, էջ 353: 7 Յովհ. Շահխաթունեանց, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւա-

ռացն Արարատայ, Ս. Էջմիածին, 2014, էջ 85: 8 Մ. Չամչյանց, Հայոց պատմություն. հ. Բ, Եր., 1984, էջ 361:

Page 40: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

40

Յառիճոյ վանքն»9: Քանի որ ներկայացվող շարքում ոչ բոլոր վանքերն են Արագածոտն գավառից, հետևապես պատմիչը, չշփոթեցնելու նպա-տակով, «զոտն Արագածու» բառակապակցության փոխարեն գրել է «զերեսն Արագածու», որի ներքո պետք է հասկանալ այդ սրբազան լե-ռան շուրջը` ստորոտներին, լանջերին հառնող մենաստանները, ավելի ստույգ` դրանց վաղմիջնադարյան, նախազաքարյան շրջանի վանքա-յին կառույցները: Պատմիչը չծավալվելու համար չի տարանջատել Ա-րագածոտնի ու Շիրակի մերձարագածյան վանքերը, այլ դրանք միա-վորել է «զերես Արագածու» ընդհանրությամբ: Պարզ է, որ պատմիչը նկատի է առնում այն, որ Հառիճավանքը գտնվում է Արագած լեռան լանջին, բայց ինչպես գիտենք` հյուսիսային, որտեղից արդեն սկսվում են Շիրակի հարավային սահմանները: Մխիթար Անեցուն հաջորդած պատմիչներից Վարդան Արևելցու տեղադրությամբ՝ «Եւ Շիրակ գա-ւառն, ուր կան սուրբ ուխտքն Հոռոմոս և Մարմարաշէն և Կամրջաձոր, Դպրավանքն և Հառիճա… Իսկ ի հիւսիսոյ կողմանէ Արագածայ է եր-կիրն Շիրակայ»10:

Արագածոտնի Ս. Աստվածածին կրթական վանքի Հառիճավան-քում գտնվելը մեր կողմից բացառելու երկրորդ կռվանն այն է, որ այդ մենաստանը վաղ միջնադարում կոչվել է ոչ թե Տիրամոր, այլ Լուսա-վորչի անունով` Սուրբ Գրիգոր:

Ըստ Ղ. Ալիշանի` Հառիճավանքը հին պատմիչները չեն հիշում, և դա շարունակվում է մինչև X դարը, երբ Ստեփանոս Տարոնեցի Ասողի-կը, խոսելով Բյուզանդիայից քաղկեդոնականության հողի վրա հալած-ված հայ կրոնավորների` Հայաստան գալու և զանազան վայրերում վանքեր հիմնելու մասին, նշում է, որ Հառիճում կա «հին եկեղեցեակ մի տակաւին կանգուն Ս. Գրիգոր կոչեցեալ…»11:

Ա. Ջալալյանի բնութագրմամբ. «Հառիճի հուշարձանախմբի կա-ռույցներից Ս. Գրիգոր եկեղեցին իր ճարտարապետական ձևերով VI-VII դարերին բնորոշ կառույց է»12: Հ. Եղիազարյանի մանրամասնմամբ՝ Հառիճի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «ճարտարապետական և կա-ռուցողական ձևերը խիստ բնորոշ են 7-րդ դարին: Հավանաբար կառու-ցած լինեն Կամսարական իշխանները, որոնց սեփականությունն էր կազմում այդ ժամանակ ամբողջ Շիրակը»13:

9 Մխիթար Անեցի, Մատեան աշխարհվէպ հանդիսարանաց, աշխ. Հ. Մարգար-յանի, Եր., 1983, էջ 119:

10 «Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի», Բարիզ, 1960, էջ 15, 28: 11 Ղ. Ալիշան, Շիրակ, Վենետիկ, 1881, էջ 158: 12 Ա. Ջալալյան, Հառիճի հուշարձանախումբը, «Լրաբեր հասարակական գիտու-

թյուններ» (այսուհետև՝ ԼՀԳ), 1986, № 2, էջ 81: 13 Հ. Եղիազարյան, Հառիճա վանքը և նրա վիմագրությունը, «Էջմիածին», 1956,

VIII-IX, էջ 83:

Page 41: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

41

Իսկ վանքի գլխավոր եկեղեցին` Ս. Աստվածածինը, կառուցել է Զաքարե ամիրսպասալարը 1201 թ.14, երբ գանձագին է արել Հառիճ գյուղն իր բոլոր սահմաններով:

Այսպիսով, մերժելով վաղմիջնադարյան նշանավոր Ս. Աստվածա-ծին կրթավանքի` Հառիճավանքում գտնվելու տեսակետը` փորձենք այն փնտրել Արագածոտնում:

Մեծ Հայքի կենտրոնական` Այրարատ աշխարհի այդ գավառը Թալինից զատ պատմականորեն իր սահմաններում ընդգրկել է նաև Աշտարակի, Էջմիածնի, Արմավիրի վարչական տարածքների մի մա-սը15: Միանգամից ասենք, որ Ս. Աստվածածին անունով վանքեր Էջմի-ածնի և Արմավիրի տարածաշրջաններում «Տեղանունների բառարա-նում» չեն հիշատակվում16: Էջմիածնում այդպիսի մենաստանի գոյութ-յան դեպքում այն կհիշատակվեր ոչ թե Արագածոտնի, այլ Վաղարշա-պատի տեղանվամբ, իսկ Երվանդաշատի IV-V դդ. բազիլիկ եկեղեցին կկոչվեր այդ պատմական, թագավորանիստ բնակավայրի անվամբ:

Ուստի, նեղացնելով Արագածոտն պատմական գավառի շրջանակները, սահմանափակենք որոնողական պրպտումներն Աշտարակի տարածքում ներառելով նաև Թալինի և Նիգ-Ապարանի տարածաշրջանները:

Հարկ է ընդգծել, որ ներկայիս Արագածոտնի մարզի Ս. Աստվածածին անվամբ բազմաթիվ պատմական եկեղեցիների հիմնումը կապված է ավե-լի ուշ` Զաքարյանների իշխանապետության ժամանակաշրջանի հետ (XIII-XIV դդ.): Հետևապես վաղ միջնադարից Արագածոտնում ունենք Տի-րամոր անունը կրող հետևյալ եկեղեցիները (պայմանականորեն ընդունե-լով, որ դրանք կարող էին վանքեր եղած լինել)՝ Ս. Աստվածածին եկ. (VII դ., Աշտարակ), Ս. Աստվածածին եկ. (VII դ., Թալին), Ս. Աստվածածին եկ. (V-VI դդ., Ագարակ Աշտարակի), Ս. Աստվածածին եկ. (V-VI դդ., Ավան գյուղ), Ս. Աստվածածին եկ. (VI դ., Հարթավան), Ս. Աստվածածին եկ. (VI դ., Շենիկ), Ս. Աստվածածին եկ. (V-VI դդ., Նորաշեն` Ապարանի):

Անմիջապես պետք է բացառել Աշտարակի և Շենիկի Ս. Աստվածա-ծին եկեղեցիները, քանի որ դրանք հայտնի են նաև իրենց կրկնանուննե-րով, համապատասխանաբար` Կարմրավոր և Ս. Սարգիս: Քննարկու-մից դուրս են մնում նաև Հարթավանի և Նորաշենի (Շողակնի) Ս. Աստ-վածածին եկեղեցիները, քանի որ դրանց պարագայում խնդրո առարկա դպրավանքը կկոչվեր ոչ թե Արագածոտնի, այլ Նգայ կամ Նգատան, չնայած մերձարագածյան այդ գավառը հոգեհարազատ էր Թեոդորոս Քռթենավորին այնքանով, որ նրա մորական հայրենիքն էր. նա քեռոր-

14 Տե՛ս նույն տեղը: 15 Տե՛ս Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, Հայաստանի և հարա-

կից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, Եր., 1986, էջ 379: Այսուհետև` «Տեղա-նունների բառարան», հատորը և էջը:

16 Տե՛ս նույն տեղը, էջ 346-350:

Page 42: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

42

դին էր Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսի (630-641)17, ով ծագումով Ապարանի տարածաշրջանից էր18:

Քննարկման շրջանակներում մնում են Թալինի, Ագարակի և Ավանի Ս. Աստվածածին եկեղեցիները: Առաջին հայացքից թվում է, թե Թալինի փոքր եկեղեցին` իր նպաստավոր դիրքով, ընդարձակ կից տարածքնե-րով, այն կառուցող հայոց իշխան (ապուհյուպատ պատրիկ), «Շիրակայ եւ Արշարունեաց տէր»19 Ներսեհ Կամսարականի հովանավորությամբ, կա-րող է հավակնել Արագածոտնի Ս. Աստվածածին դպրավանքը լինելու:

Վերջինիս հետ ենթադրաբար կարող է համերաշխվել նաև Ագա-րակի միանավ բազիլիկ Ս. Աստվածածին եկեղեցին, որը, Ա. Տեր-Մի-նասյանի կարծիքով, վաղմիջնադարյան շինություն է և թվագրվում է IV-Vդդ.20, իսկ ըստ Թ. Թորամանյանի` XI դ. կառույց է21: Բայց երկու ե-կեղեցիների` Թալինի և Ագարակի հավակնությունները մերժվում են Արուճի 867 թ. արձանագրության պարագայում:

Մի քանի իմաստներով հետաքրքրական այդ վիմագիրն անչափ կարևոր հիշատակություն է պարունակում Ավանի վերաբերյալ: Արուճի և Կոշի միջև ոռոգման ջրօգտագործման չափը, որ կռվի պատճառ էր դարձել երեք գյուղերի` այդ երկուսի և Գավառի միջև22, ի վերջո կարգա-վորվում է Սմբատ ասպարապետ Բագրատունու (հետագայի Սմբատ Ա թագավորի` 890-914 թթ.) իշխանական վճռով` ձեռամբ նրա գործակալ Գրիգորի: Ահա այդ քարեղեն հրամանագրի վեցերորդ տողում Ավան գյուղը հիշատակվում է ՔՐԹԱՎԱՆ ձևով23:

Քրթավանը կարելի է հասկանալ երկու իմաստով. նախ՝ որպես կրթավան, եթե այդ անվան առաջին արմատը` «քրթ»-ը, համարենք

17 Տե՛ս Մ. Չամչյանց, նշվ. աշխ.: 18 Փառաժնակերտը տեղադրվում է Նիգ գավառում և հնարավոր է` լինի այժմյան

Ապարան քաղաքը (տե՛ս «Տեղանունների բառարան», հ. 5, Եր., 2001, էջ 236): 19 Տե՛ս արձանագրությունը` Գ. Յովսէփեանց, Քարտէզ հայ հնագրութեան, Վաղար-

շապատ, 1913, էջ 7, Орбели И. Избранные труды. Ер., 1963, էջ 434: Հ. Օրբելին Թալինի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցող իշխանին նույնացնում է Ալամանի արձանագրու-թյունում հիշատակվող և այդ տաճարը կանգնեցնող Ներսեհ Կամսարականի հետ (տե՛ս նույն տեղը, էջ 434-439): Մինչդեռ Հ. Աճառյանը տարանջատում է Ալամանի և Թալինի համանուն Ներսեհ Կամսարական իշխաններին, որոնք եղել են տարբեր անձինք և գոր-ծել են ոչ նույն ժամանակներում: Ըստ լեզվաբանի` Թալինի Ս. Աստվածածնի եկեղեցու հիմնադիրը 683-688 թթ. և 692-695 թթ. հայոց իշխան` իշխանապետ Ներսեհ Կամսարա-կանն է (տե՛ս Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Դ, Եր. 1948, էջ 33): Ե. Ասատրյանը Թալինի Ս. Աստվածածին եկեղեցին թվագրում է 681 թվականով (տե՛ս Ե. Ասատրյան, Թալինի շրջանի հուշարձանները, Եր., 2004, էջ 12):

20 Տե՛ս Ա. Տեր-Մինասյան, Ագարակի միանավ բազիլիկան, «ԼՀԳ», 1979, № 7, էջ 73: 21 Տե՛ս Թ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության,

ժող. 2-րդ, Եր., 1948, էջ 226: 22 Կ. Մաթևոսյանը չի բացառում, որ Գավառ գյուղը ներկայիս Շամիրամն է (տե՛ս

Կ. Մաթևոսյան, Արուճ, Եր., 1987, էջ 60): 23 Տե՛ս վիմագիրը, նույն տեղում: Գրչագիրը` գեղանկարիչ Գևորգ Համբարձումյանի:

Page 43: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

43

«կրթ (ել)»-ի հնչյունափոխված տարբերակ կամ առաջացած քերթել բա-ռից, որ նշանակում է քերթվածք, բանաստեղծություն գրել, ստեղծա-գործել24, և երկրորդ՝ մազեղեն հագուստ կրողների կամ պատրաստող-ների բնակավայր, երբ այն կապում ենք «քռթել»-ի հետ:

Երկու դեպքում էլ Ավանն աղերսվում է կրթության ու Քռթենավորի հետ: Բացի Արուճի 867 թ. վիմագրական փաստարկից, Ավանի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Թեոդորոս Քռթենավորը եղել է Կոմի-տաս Ա Աղցեցի կաթողիկոսի (613-628) եղբորորդին25: Ավանը հեռու չէ Արշակունի արքաների դամբարանով հայտնի Աղցքից` 18-20 կմ, և երևի Թեոդորոսի հայրական կամ նրա տոհմին պատկանող տիրույթ էր եղել:

Մարդաշատ քաղաքներից, բնակավայրերից, տարանցիկ առևտ-րական բանուկ ճանապարհներից հեռու, բնության խաղաղ, առինքնող գրկում գտնվող Ավան գյուղի տարածքը միանգամայն հարմար վայր էր միջնադարում վարդապետարան հիմնելու, բարձրագույն կրթական գործ կազմակերպելու համար: Ըստ էության, Արագածոտնի Ս. Աստ-վածածին վանքի դպրոցը Սյունյաց նշանավոր վարդապետարանի մասնաճյուղն էր կենտրոնական Հայաստանում: Ենթադրելի է, որ դպրոցում դասավանդվել են աստվածաբանություն, փիլիսոփայութ-յուն, հունարեն և այլ առարկաներ:

Ի դեպ, Դվինի 607 թ. Գ ժողովի մասնակիցների շարքում հիշա-

24 Տե՛ս «Հայերէն բացատրական բառարան», հ. IV, էջ 570: 25 Տե՛ս «Պատմութիւն նահանգին Սիսական, արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան

արքեպիսկոպոսի», Թիֆլիս, 1910, էջ 115:

Page 44: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

44

տակվում է «Յուսանէս Աւանի» վանաց երէցը՝ վանահայրը26: Այսօր էլ Ավան գյուղում կանգուն է, ցավալիորեն կիսավեր վիճա-

կում, ավելի քան հազար վեց հարյուր տարիների անցուդարձերի կնի-քը հպարտորեն կրող Ս. Աստվածածին եկեղեցին: Այն ունի վաղմիջնա-դարյան հայկական եկեղեցաշինությանը բնորոշ միանավ բազիլիկի ձև` ուղղանկյուն հատակագծով:

Հայկական պատմական ճարտարապետության ուսումնասիրութ-յան երախտավոր Թ. Թորամանյանի նկարագրությամբ «Գյուղի մեջ ե-ղած եկեղեցիի կիսավեր շենքը անվրեպ պատկանում է 5-րդ դարուն: Միջակ մեծության մի եկեղեցի է եղած, որուն արևելյան, հյուսիսային և արևմտյան պատերը գրեթե կանգուն են: Միայն հարավային պատն է, որ փլած է, սակայն այդ պատից ևս դեռ մնացած է 80-100 սմ բարձրութ-յամբ պատի մնացորդ: Դուռը արևմտյան կողմից է եղած, սակայն բա-րավորների փլած լինելու պատճառով ճիշտ չափը հայտնի չէ: Շինութ-յան դարաշրջանին հատուկ է հատակագծի նեղ ու երկար ձևը: Պատու-հանների կիսաբոլորակ վերջավորված աղեղները պայտաձև են, նույն-պես պայտաձև է ավագ խորանի վերևի կամարի աղեղը, խորանի հա-տակագիծը ևս թեթև պայտաձև է: Խորանի երկու կողմերի որմնասյու-ները իրենց խոյակների վրա ունին հավասարաթև փոքր խաչեր, որոնք բոլորակի մեջ ամփոփված են հնագույն քանդակով: Հյուսիսային կողմի արտաքին երեսին վրա կա մի որմնասյուն, որ ապացույց է բացօթյա մի

26 Տե՛ս Ուխտանէս եպիսկոպոս, Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց, Վա-ղարշապատ, 1871, էջ 64:

Ավանի Ս. Աստվածածին եկեղեցին

Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու

հատակագիծն ըստ Թ. Թորամանյանի

Page 45: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

45

կամարակապի գոյության, ինչպես կան Ապարանի, Երերույքի, Եղվար-դի և ուրիշ հնագույն եկեղեցիների վրա: Արևելյան կողմին վրա թերևս ուներ բացօթյա խորաններ…

Այս կիսավեր շենքին մեջ ամենից ուշագրավն է քարուկիր շենքի շինության համար գործածված շաղախը, որը փոխանակ սպիտակա-գույն լինելու, մութ գորշագույն է, ճիշտ այն գույնով, ինչ գույն ունի ներ-կայիս ցեմենտը»27:

Ավանի խոնարհ այդ սրբարանը, որն Արագածոտնի երբեմնի նշա-նավոր Ս. Աստվածածին կրթարան-վանքից պահպանված հիշատակն է, և որի գործունեությունը կապված է հայոց եկեղեցու ու միջնադարյան ի-րականության երևելի գործիչներ Թեոդորոս Քռթենավոր ուսուցչապետի, Սահակ Ձորոփորեցի և ս. Հովհան Օձնեցի կաթողիկոսների հետ, այսօր կարիք ունի հիմնովին վերանորոգման ու նոր շուքով ներկայանալու:

Բանալի բառեր – Արագածոտն, Ս. Աստվածածին, վանք, տեղադրություն, կրթա-

րան, գործունեություն, կաթողիկոս, գավառ, արձանագրություն, եկեղեցի АШОТ МАНУЧАРЯН – Местоположение монастыря св. Богородицы в

Арагацотне. – Одна из известных армянских раннесредневековых школ действо-вала в области Арагацотн при монастыре св. Богородицы. Её основал крупный учёный богослов Теодорос Отшельник (VII в.). В этой школе под его руково-дством учились будущие католикосы Саак Дзорапореци (677–703) и причислен-ный позднее к лику святых Иоанн Одзнеци (718–728).

Прежде ошибочно считали, что монастырь этот с его школой находился в селе Арич, административно принадлежавшем не Арагацотну, но Шираку. В статье, основываясь на сохранившейся в Аруче надписи 867 г., высказывается мнение, что монастырь св. Богородицы был расположен в селе Аван в области Арагацотн, где ныне стоит полуразрушенная одноимённая церковь V века.

Ключевые слова: Арагацотн, монастырь св. Богородицы, местонахождение, шко-

ла, католикос, область, надпись, церковь ASHOT MANUCHARYAN – The Location of st. Astvatsatsin Dpravank in Ara-

gatsotn. – One of the known early medieval schools was the school of St. Astvatsatsin (Holy Mother) Monastery in Aragatsotn. It was founded by Theodoros Kotenavor the Hermit in the VII century. The future Catholicoses such as Sahak Dzoroporetsi (677-703) and st. Hovhan Odznettsi (717-728) used to be his students. Formerly the monastery erroneously was placed in Aruch which was not in the Aragatsotn province but in Shirak province.

According to the inscription dating back to 867 the monastery is located in the village of Avan, Aragatsotn region. The V century church of St. Astvatsatsin is in half- ruined state standing in the mentioned village.

Key words: Aragatsotn, St. Astvatsatsin church, location, school, Catholicos, province, in-

scription, church

27 Թ. Թորամանյան, նշվ. աշխ., էջ 233:

Page 46: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

46

ԳԵՎՈՐԳ ՋԱՀՈՒԿՅԱՆԸ ՏԵՂԱՆՎԱՆԱԳԵՏ

ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ

Գ. Ջահուկյանի լեզվաբանական ժառանգության մեջ տեղանվա-նագիտական հետազոտություններն առանձնահատուկ տեղ են զբա-ղեցնում: Դրանց հիմքում նախ՝ հայերենի և հնդեվրոպական, ապա՝ քարթվելական, սեմական հնագույն լեզուների փոխհարաբերություն-ների պարզաբանումն էր և հատկապես՝ մեր բնակության սկզբնական վայրերի ճշգրտումը, հնդեվրոպական միասնությունից հայերենի տրոհման ժամանակի որոշումը: Տեղանունների քննության միջոցով Գ. Ջահուկյանն ամենից առաջ վերականգնում էր հայոց լեզվի պատմութ-յան նախագրային շրջանը, ճշգրտում հայերենի դիրքը և փոխհարաբե-րությունները հնագույն, գործածությունից հազարամյակներ առաջ դուրս եկած հնդեվրոպական լեզուների շարքում՝ ընդլայնելով հայերե-նի համեմատական քերականությունը: Ընդ որում, ինչպես նշում է գիտնականը. «Հայերենի և Բալկանյան թերակղզու ու Փոքր Ասիայի հնդեվրոպական հին լեզուների ոչ-ծագումնային զուգադիպություննե-րի ուսումնասիրությունը խիստ կարևոր նյութ է տալիս ոչ միայն հայոց լեզվի, այլև հենց այդ լեզուների պատմության համար»1:

Տեղանվանագիտական քննություններին Գ. Ջահուկյանը ձեռնա-մուխ է լինում 20-րդ դարի 60-ական թվականներին՝ նախևառաջ սկսե-լով հայերենի և Բալկանյան թերակղզու ու Փոքր Ասիայի հին լեզունե-րի փոխհարաբերությունների ճշգրտումից: 1961-64 թթ. նա խորամուխ է լինում հայագիտության համար կարևորագույն այնպիսի խնդիրների բացահայտմանը, ինչպիսիք են հայերենի և ուրարտերենի, ապա հայե-րենի և հայասերենի ծագումնաբանական ընդհանրությունների վեր-հանումը՝ ընդգծելով այն խոր ազդեցությունը և ցեղակցական, ժառան-գորդական կապը, որ ունեցել են հայասերենը և ուրարտերենը հայկա-կան հատկանվանացանկի վրա:

1967-1970 թթ. նա արդեն ուսումնասիրում է հայերենի և իլիրերե-նի, հին մակեդոներենի, թրակերենի, պելասգերենի, փռյուգերենի, խե-թերենի (հեթիթերենի), լուվերենի, պալայերենի, լիկերենի, լիդիերենի փոխհարաբերության հարցերը, և քանի որ այդ լեզուները հիմնակա-նում վկայված են հատուկ անուններով՝ անձնանուններ, դիցանուններ, տեղանուններ, ապա դրանց ստուգաբանական հետազոտությունը և հայերենի հետ հնարավոր ընդհանրությունների բացահայտումը դառ-

1 Գ. Բ. Ջահուկյան, Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, Եր., 1970, էջ 164:

Page 47: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

47

նում են վճռորոշ: Տեղանունները դառնում են այն բանալին, որի միջո-ցով բացվում են հայերենի կազմավորման վաղնջական ընթացքի գաղտնի դռները, վերականգնվում են հայերենի մեջ մասամբ ձուլված լեզուները և դրանց կրողժողովուրդների մշակույթները: Այս բոլոր ու-սումնասիրությունները սկզբում առանձին հոդվածներով տպագրվել են տարբեր գիտական հանդեսներում 1967-1968 թթ.2: 1970 թ. այս հե-տազոտությունները ճշգրտումներով և հավելումներով ի մի են բերվում մի աշխատության մեջ՝ «Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները», որտեղ փաստական հարուստ նյութի հիման վրա Գ. Ջահուկյանն ա-պացուցում է իր այն դրույթը, թե հնդեվրոպական հին լեզուների մաս-նագետների համար հայերենը եղել և մնում է համեմատության կար-ևոր եզրերից մեկը, որովհետև բառային, հնչյունական, քերականական զուգաբանությունները մեր և հնդեվրոպական հնագույն լեզուների միջև զգալի են: Բառահնչյունական զուգադիպումների քննության ժա-մանակ գիտնականը տարբերակում է ծագումնային (հնդեվրոպական ընդհանուր նախալեզվից եկող) և ոչծագումնային շերտեր, վերջիններիս համար ևս առանձնացնում է երկու շերտ. «Պետք է տարբերել ոչ-ծագում-նային զուգադիպումների երկու շերտ՝ ենթաշերտային (սուբստրատային) ազդեցությամբ բացատրվող ընդհանրություններ և փոխառություններ (անմիջական և միջնորդավորված): Սրանց հստակ տարբերակումը ա-ռայժմ հնարավոր չէ»3: Չեն մոռացվում նաև հայերենի և ոչ հնդեվրոպա-կան լեզուների հնագույն կապերն ու հարակցությունները:

Այս հետազոտության մեջ Գ. Ջահուկյանը հանգում է հետևյալ կարևոր եզրակացության. «…մեր իմացության գլխավոր աղբյուրը (խոսքը վերաբերում է վաղնջական շրջանի պատմությանը- Ն. Դ.) հա-տուկ անուններն են, որոնցից համեմատաբար վստահելի են աշխար-հագրական անունները. անձնանուններն ավելի քիչ են վստահելի՝ շնորհիվ իրենց շրջիկության և հեշտ փոխառելիության»4:

Գ. Ջահուկյանի տեղանվանագիտական դիտարկումների յուրօրի-նակ ամփոփումը կարելի է համարել 1987 թ. լույս ընծայված «Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան» կոթողային աշ-խատությունը, որտեղ գիտնականն առանձին քննության է ենթարկում բնիկ հայկական տեղանունները դասակարգելով դրանք ըստ կառուց-վածքի և իմաստային հիմնական բաղադրիչների, ապա փոխառյալ տե-ղանունները: Տեղանունների քննությունը կատարվում է օտար և հա-

2 Տե՛ս «Հայերենի և խեթա-լուվական լեզուների բառային կազմի ծագումային զու-գադիպումները», 1967, ՊԲՀ, № 4, «Հայերենը և փռյուգերենը», ՊԲՀ, 1968, № 2, «Հայե-րենի բառապաշարի խեթա-լուվական տարրերը», «Բանբեր Երևանի համալսարանի», 1967, № 2, «Հայերենը և թրակերենը», նույն տեղում, 1968, № 2, «Հայերենը և պելասգերե-նը», «Լրաբեր հասարակական գիտությունների», 1967, № 7, «Հայերենը և հին մակեդո-ներենը», նույն տեղում, 1968, № 8:

3 Գ. Բ. Ջահուկյան, Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, էջ 167: 4 Նույն տեղում, էջ 8-9:

Page 48: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

48

յազգի գիտնականների կարծիքների մանրակրկիտ համադրմամբ, ժա-մանակակից հնդեվրոպաբանության և ընդհանուր լեզվաբանության նվաճումների հիմքի վրա: Գ. Ջահուկյանը զարգացնում և նոր մակար-դակի է բարձրացնում տեղանունների քննության և ստուգաբանության՝ Ն. Ադոնցի և հատկապես Գ. Ղափանցյանի առաջադրած սկզբունքնե-րը՝ էապես նպաստելով հայկական տեղանվանագիտության՝ իբրև ինք-նուրույն գիտակարգի զարգացմանը:

Մեծ լեզվաբանը ստուգաբանել է շուրջ հարյուր տեղանուն՝ երկրա-նուն, գավառանուն, գետանուն, լեռնանուն, բնականուն՝ իրենց տեղան-վանահիմքերով և ածանցային մասնիկներով, գտել դրանց զուգահեռնե-րը ցեղակից լեզուներում, ինչպես օրինակ՝ Անգեղատուն, Ամբերդ, Աղձ-նիք, Արարատ, Արագած, Արաքս, Երասխ, Ախուրյան, Աղստև, Ալաշ-կերտ, Բութանիա, Գառնի, Գեղարքունիք, Դվին, Դերջան, Ծոփք, Կուր, Մալաթիա, Մուշ, Սասուն, Սիսական, Վան, Տարոն, Տոսպ և այլն:

Մեր այս քննության նպատակն է ներկայացնել և արժևորել հայոց պատմության համար հանգուցային նշանակություն ունեցող մի շարք տեղանունների՝ Գ. Ջահուկյանի առաջարկած մեկնությունները և զու-գահեռները: Տեղանվանական ստուգաբանությունները ներկայացնում ենք՝ առանձնացնելով նախ հայերի ժողովրդանուններին առնչվող վեր-լուծությունները: Արժանին մատուցենք Գ. Ջահուկյանին. նա առաջինն էր, որ համախմբեց հայոց ժողովրդանունների ստուգաբանության գի-տական և անգամ առասպելական տարբերակները՝ շատ անգամ առա-ջադրելով ստուգաբանության իր վարկածները, որովհետև համոզված էր՝ հայերի անվանումները սերտորեն կապված են մեր բնակության նախնական վայրերի պատմության հետ, և դրանց մեկնությունը հնա-րավորություն կտա առավել ճշգրիտ որոշելու հայերենի՝ իբրև ինքնու-րույն հնդեվրոպական լեզվի գոյության ժամանակը, մեր լեզվամտածո-ղության հիմքը5:

Հայ-մակեդոնական բառային զուգադիպումների քննության ժամա-նակ Գ. Ջահուկյանը, թեև կասկածելի, բայց առանձնացնում է մակեդո-նական քաղաքանուն Ορμα-ն՝ կապելով այն մեր հիմնական ժողովրդան-վան հետ. Ορμα>Urme>Armen>արմեն հնչյունական անցումներով6: Այ-նուհետև մեր այս Արմեն ժողովրդանվանը, որից ունենք Արմենիա երկ-րանունը, Արա անձնանուն-դիցանուն-տեղանունը, Գ. Ջահուկյանն անդրադառնում է հայ-փռյուգիական ընդհանրությունների քննության ժամանակ՝ այն արդեն առնչելով άρμάν «կռիվ» բառի հայցական հոլո-վաձևի հետ, որն էլ համադրելի է հ.-ե. *er- «շարժվել, շարժել, հուզել, բարձրացնել» արմատի հետ, վերջինից էլ ծագում է հունական άρμενος ձևը՝ «շարժվող» իմաստով: Այսինքն՝ արմեն ցեղանունը, ինչպես նաև

5 Տե՛ս Գ. Բ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն.նախագրային ժամանակա-շրջան, Եր., 1987, էջ 279-292:

6 Տե՛ս Գ. Ջահուկյան, Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, էջ 42:

Page 49: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

49

Արա անձնանունը նախապես նշանակել են «կռվող, շարժվող» ազգ և անձ, մի հատկանիշ, որի միջոցով հնդեվրոպական այլ ցեղերը ճանա-չել և բնորոշել են արմեններին7:

Ավելի ուշ Գ. Ջահուկյանը առաջարկում է արմեն ժողովրդանվան այլ ստուգաբանություն՝ արդեն զուտ հայերեն արմատի միջոցով: Ըստ այդմ՝ արմեն անվանումը ստուգաբանորեն կապվում է արմ(ն) «ար-մատ», զ-արմ «ցեղ, սերունդ», արմատ «արմատ, ցեղ, զարմ, հիմք» (հմմտ. Armatana տեղանունը) բառերի հետ և գալիս է հ.-ե. *er- արմատի *ormenos ածանցյալից: Ջահուկյանի համոզմամբ, հայերեն բառերին կազմությամբ, ձևով և իմաստով հատկապես մոտ են հունարեն άρμενος «ցողուն, ընձյուղ», գերմաներեն ermana «մեծ», սլավոնական ramĕno «ու-ժեղ, հզոր» արմատները: Հայկական արմ բառը գիտնականը զուգահե-ռում է նաև ուրարտական armuzj «ընտանիք» բառի հետ8՝ առաջ քաշելով նրանց ընդհանուր հայկական ծագման վարկածը: Գ. Ջահուկյանին՝ իբրև գիտնականի, բնորոշ էր մի ուշագրավ հատկանիշ. նա երբեք կանգ չէր առնում մի տեսակետի կամ ստուգաբանության վրա, պարբերաբար անդրադառնում էր իր արդեն քննած իրողություններին՝ ամեն անգամ նորովի բնութագրելով դրանք, չխուսափելով նախորդ վարկածների սրբագրումից:

Հայ-փռյուգիական զուգաբանություն է համարվում նաև հայերի համար սրբազան գետի՝ մայր Արաքսի կամ Երասխի անվանումը՝ Αρασή, որի բառային իմաստը ենթադրաբար «գետն» է9: Արաքս/Երասխ տեղանվան դեպքում հայագետը գտնում է դրա ոչ միայն փռյուգիական, այլև թրակյան նախատիպը՝ Αραζος, Arason` նույն ստուգաբանությամբ:

Տեղանվանական զուգաբանությունների ամենամեծ քանակը բա-ժին է ընկնում հայերենին և թրակերենին, ընդ որում, թրակյան և փռյու-գիական բառային-հնչյունական ընդհանրությունները հայերենի հետ գիտնականը հաճախ քննում է փոխադարձ կապի մեջ: Գ. Ջահուկյանը համաձայնում է Վ. Գեորգիևի այն տեսակետին, որ զուգաբանություն-ների վերհանման դեպքում պետք է առանձնացնել բուն թրակերենը և դակա-միզիերենը, վերջինս էլ նույնացնում է մուշկերենի հետ՝ μύσοί – μόσχοι: Իսկ հայերենում տարբերակում է բառային ազդեցությունների երկու շերտ՝ փռյուգիա-հայկական և թրակյան կամ միզիական10: Զուգա-հեռականություն է հաստատվում թրակյան իգական Αμασιαχις անվան և հայկական արական Ամասիա անվան միջև, որից Մ. Խորենացին բխեցնում է Մասիս լեռնանունը, բայց Ջահուկյանն այս շարքում հիշա-տակում է նաև հրեական թագավոր Ամասիային, որի անունը հրեերեն

7 Տե՛ս նույն տեղը, էջ 117: 8 Տե՛ս Գ. Բ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակա-

շրջան, էջ 287-288: 9 Տե՛ս Գ. Բ. Ջահուկյան, Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, էջ 116: 10 Տե՛ս նույն տեղը, էջ 47:

Page 50: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

50

ստուգաբանվում է amş «հզոր» և Jāh «Եհովա» բաղադրիչներով: Ուստի վերոհիշյալ զուգաբանությունը բերվում է թեականության երանգով11:

Մեր մայրաքաղաքներից Դուին անունը զուգադրվում է թրակյան Δούνιον / Δαύνιον տեղանվան հետ, որի համար վերականգնվում է հնդեվ-րոպական dheu- «բարձրանալ, ոլորվել» արմատը. վերջինիս իմաստային զարգացումն է հին անգլերեն dūn «բարձունք, բլուր, լեռ» բառը12:

Մուշ տեղանունը, որը նաև անձնանուն է, ստուգաբանվում է թրակյան ցեղանվան միջոցով՝ Μούσις, Μύσις, Μύσιας13: Սակայն մեկ-նության այս տարբերակի հետ մեկտեղ, Գ. Ջահուկյանը հնարավոր է համարում Մուշ-ը ստուգաբանել հայոց ժողովրդանուններից մեկի մի-ջոցով. հայտնի է, որ վրացիները մեզ կոչում են սոմեխ և այդ մեխ-ը կապվում է մուշկ ցեղանվան հետ. նշված տեղանունը լայնորեն վկայ-ված է նաև ուրարտական և հունական աղբյուրներում՝ ուրատերեն՝ Muškini, հունարեն` Μόσχοι տարբերակներով:

Կարս տեղանունը կապվում է Carsion, Corsium, Καρσος թրակյան քաղաքանվան հետ, որն ունի նաև անձնանվան արժեք՝ Καρσις տարբե-րակով, այն բխեցվում է հնդեվրոպական *kers- «ակոսել, ակոս քաշել» արմատից: Կարս-ի ս-ն, ըստ Ջահուկյանի, ավելի ուշ սկսել է գիտակց-վել որպես հայցականի հոգնակերտ և բառը հոլովվել է Կարուց ձևով14:

Հաբանդ տեղանունը, որը գավառանուն է Սյունիքում և Արցա-խում, կապվում է դարձյալ թրակյան ցեղանվան հետ՝ Άβαντεσ:

Մալաթիա տեղանունը դեռևս Դ. Դեչևն էր կապում թրակյան Melta տեղանվան հետ, որի տարբերակներն են Meletinus, Μελιτηυή, իսկ ա-սուրբաբելոնական համարժեքն է Melidu: Ջահուկյանն ապացուցում է հնչյունական այս անցումների հավաստիությունը15:

Տարոն գավառանունը, որը միաժամանակ նաև գետանուն է, բխեց-վում է թրակյան և էտրուսկյան անձնանունների բաղադրիչներից, ո-րոնք ունեն տարբեր հերթագայություններ՝ ταρασ-ταρις-tarus. այս ա-նունը կրող վայրի տեղադրությունը համընկնում է ուրարտական ար-ձանագրություններում հիշատակված Tarauna երկրի հետ: Տեղանվա-նահիմքը բխեցվում է հ.-ե. *dō-ro, de-ro «նվեր» արմատից, որից էլ հայե-րենում ունենք տուր-ք բառը16:

Սիսական տեղանունը Ջահուկյանը զուգահեռում է մակեդոնա-կան Sakos տեղանվան հետ՝ երկուսն էլ համարելով ցեղանունից ծա-գած17: Փաստորեն Գ. Ջահուկյանը, հետևելով Ն. Ադոնցի և Գ. Ղափանց-

11 Տե՛ս նույն տեղը, էջ 68: 12 Տե՛ս նույն տեղը, էջ 77: 13 Տե՛ս նույն տեղը, էջ 42: 14 Տե՛ս Գ. Բ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն.նախագրային ժամանակա-

շրջան, էջ 77: 15 Տե՛ս նույն տեղը: 16 Տե՛ս նույն տեղը, էջ 78: 17 Տե՛ս նույն տեղը, էջ 78:

Page 51: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

51

յանի տեսակետներին, խոշոր բնականունների համար առավել ընդու-նելի է համարում ցեղանուններից ծագած լինելու տարբերակը, այ-սինքն՝ գավառները, նահանգները և երկրամասերը, որպես կանոն, ան-վանակոչվել են դրանցում բնակվնող հիմնական ցեղերի ու ժողովուրդ-ների անուններով:

Հայ-փռյուգիական ընդհանրությունները հնդեվրոպաբաններին զբաղեցրել են մշտապես: Այս առումով ձևավորվել է երեք մոտեցում. առաջինի կողմնակիցները՝ Հ. Հյուբշմանը, Ա. Մեյեն, Յ. Մարկվարտը, Հ. Պեդերսենը, Հ. Տաշյանը և Հ. Աճառյանը, ժխտում էին հայ-փռյուգիա-կան մերձավոր ցեղակցությունը, իսկ երկրորդները, որոնց թվում ոչ նվազ հեղինակություն վայելող լեզվաբաններ են՝ Ջ. Բոնֆանտեն, Վ. Գեորգիևը, Ի. Դյակոնովը, Վ. Բենեցանուն, հակված էին մերձավոր ցե-ղակցություն տեսնելու հայերենի ու փռյուգերենի միջև՝ ընդհուպ մինչև բարբառային մերձավորության աստիճան: Երրորդ տեսակետի ձևավո-րողը Օ. Հաասն էր, որը, ուսումնասիրելով փռյուգերենի և հայերենի հնարավոր հարաբերությունները, հանգում է այն կարծիքին, որ հայե-րենը մերձավոր ցեղակից է նախափռյուգերենին: Նախափռյուգերենի մնացորդները, Հաասի համոզմամբ, պահպանվել էին Փռյուգիայի ծայ-րամասերում՝ հատկապես հարավ–արևելքում, հենց այնտեղ, ուր հայե-րը հարևան էին փռյուգիացիներին: Տեղանունների մակարդակում հայ-փռյուգիական առնչությունները, սակայն, շատ ավելի քիչ են, քան թրակերենի պարագայում. ուշագրավ ստուգաբանություններից վերն արդեն նշեցինք Արաքս գետանվան թրակա-փռյուգիական զուգաբա-նությունը, որ գտել էր Գ. Ջահուկյանը:

Հայ-խեթական ընդհանրություններին անդրադառնալով՝ Գ. Ջա-հուկյանը կարծում էր. «Եթե ճիշտ է այն վարկածը, որ հայերենի բուն կրողները՝ արմենները, Փոքր Ասիայում մասսայաբար երևացել են փռյուգիական ցեղերի հետ մ. թ. ա. XII դարի մոտերքը, ապա խոսք կա-րող է լինել ոչ թե բուն խեթական ժողովուրդների, այլ խեթական պե-տության կործանումից հետո այդ ժողովուրդների մնացորդների հետ հայերի ունեցած տևական շփման մասին»18: Այսինքն՝ հայ-խեթական բառային ընդհանրությունների հիմնական մասը պետք է լինի հայ ժո-ղովրդի մեջ ձուլված խեթա-լուվական հատվածների ենթաշերտային ազդեցության արդյունք: Գ. Ջահուկյանը կարծում էր, որ հայասերենը ևս ցեղակցորեն կապված է խեթա-լուվական լեզուների հետ, և փոր-ձում էր հայասական շերտ վերականգնել հայերենում՝ իբրև բնիկ տարր: Ըստ էության այս կարծիքին էին նաև Գ. Ղափանցյանը և Ն. Ա-դոնցը: Խեթա-լուվական ենթաշերտային տեղանուններից հիշատակենք Արմավիր-ը, որը Գ. Ջահուկյանը բխեցնում է Arma «լուսին, լուսնաստ-ված» անունից19: Ամասիա-ն համադրում է խեթերեն ĥamasa-s «թոռ» բա-

18 Նույն տեղում, էջ 146-147: 19 Տե՛ս նույն տեղը, էջ 161:

Page 52: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

52

ռի հետ20՝ այս ստուգաբանությունը համարելով առավել հավանական, քան վերը նշված թրակյան կամ հրեական բացատրությունները:

Զուտ հայասական ծագման տեղանվանակերտներից Գ. Ջահուկ-յանն առանձնացնում է aša մասնիկը, որը համարում է հայկական –ա-կան ածանցին հոմանիշ մասնիկ, որը խեթա-լուվական լեզուներում կազմում է սեռական հոլովին զուգահեռ ստացական ածականներ, ուս-տի Հայասա տեղանունը նշանակում է՝ հայ-ական21: Հայկական տեղա-նուններում հանդիպող առիճ/առինջ բաղադրիչը ևս նա համարում է հայասական՝ բացատրելով այն «տանել» կամ «խլել» խեթա-լուվական արմատներով, թեև չի բացառում Հ. Աճառյանի բացատրությունը հայ-կական արմատի միջոցով՝ առիճ/առինջ > «տուն, շեն» իմաստներով22:

Հայ-ուրարտական տեղանվանական ստուգաբանություններից նախ առանձնացնենք տեղանվանակերտ ածանցները, որոնք հայերենը ժառանգել է ուրարտերենից՝ ունի-ն և ունիք-ը, երկուսն էլ հին շրջա-նում գործուն տոհմանվանակերտ ածանցներ էին՝ սահուն տեղանուն դարձող: Ջահուկյանը գրում է. ««Աշխարհացույց»-ում հանդիպող ունի-ով տեղանունները և մասնավորապես գավառանունները կենտրոնա-ցած են հին Ուրարտուի տարածման հիմանական վայրերում՝ Վաս-պուրականում՝ Բոգունիք (հմմտ. Բուգունիք նախարարական տոհմա-նունը), Բուժունիք, Երուանդունիք, Կրճունիք, Մեծնունիք, Պալունիք, Պարսպատունիք, Վարաժնունիք, Տրպատունիք, Տուրուբերանում՝ Ա-պահունիք, Ասպակունիք, Արշամունիք, Խորխոռունիք, Այրարատում՝ Արշարունիք, Հաւնունիք, Վարաժնունիք, այլև Կորճայքում՝ Կարթու-նիք, Սյունիքում՝ Գեղարքունիք (հմմտ. հենց Սյունիք), Արցախում՝ Վայկունիք: Բավականին շատ են հիմնականում նախարարական այն տոհմանունները, որոնք կապված չեն «Աշխարհացույց»-ում բերված տեղանունների հետ: Սրանց մեջ առկա են իրանական ծագման հիմքեր (իրանական տարրի ազդեցությամբ ուրարտական անվան ձևափո-խություն ունենք, ըստ այդմ էլ՝ ունի-ի հետագա տարածումը երաշխա-վորված էր – Ն. Դ.)՝ Բագրատունի, Պահլավունիք, Տրդատունիք, Վագ-րասպունիք և այլն»23: Ջահուկյանն իրավացիորեն նշում է, որ ունի-ով մեր գավառանուններից շատերը ուշ շրջանի կազմություններ են, հա-մաբանություններ կամ հին շրջանի անունների ձևափոխություններ՝ Վահևունի, Տրունի, Որդունի, Սահակունի, Մաղխազունի և այլն: Մեծ լեզվաբանը ուրարտական ներդրում է համարում նաև -եան տեղան-վանակերտը, որը երբեմն կարող էր զուգակցվել -ք հոգնակերտ-տե-ղանվանակերտի հետ՝ Աբեղեան/ք, Ախուրեան, Բասեան, Խորձեան, Հաշտեան, Գաբեղեան/ք:

20 Տե՛ս նույն տեղը, էջ 162: 21 Տե՛ս նույն տեղը, էջ 331: 22 Տե՛ս նույն տեղը, էջ 337: 23 Նույն տեղում, էջ 442:

Page 53: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

53

Հայկական «հովիտ» բառի համար, որը գործուն տեղանվանակերտ է, Ջահուկյանը նույնպես ենթադրում է ուրարտական ծագում՝ hubi, ուստի հայերենի հովիտ բաղադրիչով տեղանունները (հատկապես գա-վառանունները) հիմնականում պետք է ուրարտական շրջանից եկած լինեն և ընդհանուր հայ-ուրարտական ծագում ունենան: Այդպիսի տե-ղանունները բավական մեծաթիվ են, բերենք օրինակներ. Վասպուրա-կանում՝ Աղի-ովիտ, Արճիշակ-ովիտ, Կոգ-ովիտ, Մոկքում՝ Արգաստ-ո-վիտ, Ծոփքում՝ Բալա-հովիտ: Հիշյալ տեղանունների ուրարտական ծագումը Ջահուկյանը հաստատում է նաև նրանց աշխարհագրական դիրքի միջոցով, այսպես՝ Աղիովիտ-ը տեղադրմամբ համապատասխա-նում է ուրարտական Alia-ին, որից ունենք Աղի գետանունը, ուրարտա-կան Turasini hibi-ին հայկական Տուարածատափն է: Գիտնականը եզրա-կացնում է, որ Արգաստ-ովիտ տեղանվան առաջին բաղադրիչը գալիս է Argišti անունից, նույն Argišti-ն էլ ենթադրվում է Արճեշ քաղաքի մեջ24:

Գ. Ջահուկյանը ուրարտական ծագում է վերականգնում նաև Գառնի հնագույն տեղանվան համար, որը բխեցվում է garini «բերդ, ամ-րոց» բառից:

Կիմերերենի և հայերենի առնչություններին անդրադառնալով՝ հայագետը նշում է, որ kimmer- անվանումն այդ ժողովրդի ինքնանվա-նումն է եղել, որն այնուհետև տարածվել և ընդհանրացել է շրջապա-տող ժողովուրդների լեզուներում: Այս ժողովրդանվան հետ տարբեր ժամանակներում կապել են Կապադովկիայի հին հայկական Գամիրք անունը, որն էլ կարող է ծագած լինել աստվածաշնչյան Gamer/Gomer անունից: Ջահուկյանի կարծիքով, կարելի է կապ տեսնել կիմերների և Կումայրի>Գյումրի տեղանվան միջև, թեև նշում է, որ Գր. Ղափանցյանի ստուգաբանության տարբերակն ավելի հավանական է դիտվում. «…սա-կայն ավելի շատ հակում կա Կումայրիի –այր- բաղադրիչը նույնացնել հայ. այր «քարայր, քարանձավ» բառի հետ, իսկ Կում-ը՝ Առաջավոր Ա-սիայի մի շարք տեղանունների kum բաղադրիչի հետ և վերջինիս ակուն-քը փնտրել խուռերենում»25: Գիտնականին Կումայրի-ի՝ կիմերների ան-վան հետ կապն առավել համոզիչ է թվում հատկապես այն պատճառով, որ Շիրակ տեղանունը համապատասխանաբար կարող է բացատրվել սարմատական սիրակ (σίρακ=շիրակ) ցեղի անվամբ, որի ներկայացու-ցիչները, ըստ որոշ աղբյուրների, կիմերների կազմում են եղել:

Ընդհանրացնելով վերը բերված տեղանունների ստուգաբանութ-յան և նախնական հնարավոր ձևերի վերականգնման Գ. Ջահուկյանի տեսակետների վերաբերյալ մեր ասելիքը՝ պետք է նշել, որ մեծ գիտնա-կանը միշտ եղել է բավական զգուշավոր, խուսափել է միանշանակ և պարզունակ պնդումներից ու բացատրություններից: Ընդհանուր լեզ-վաբանության և հնդեվրոպաբանության խնդիրներով զբաղվող հայա-

24 Տե՛ս նույն տղը, էջ 442-443: 25 Նույն տեղում, էջ 495:

Page 54: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

54

գետը առաջնորդվել է տարբերակային մոտեցումների գերակայության սկզբունքով, նույն տեղանվան կամ տեղանվանակերտ մասնիկի համար հնարավորինս շատ զուգաբանություններ մատնանշելու ձգտմամբ: Այդ բազմաշերտ զուգաբանությունների համադրություններից էլ ծնվել են նրա ստուգաբանական տարբերակները՝ հիմնավորված փաստական հարուստ նյութով և այլ լեզվաբանների տեսակետների վկայակոչմամբ, որն էլ դրանց բարձր գիտականության առհավատչյան է:

Բանալի բառեր – Գ. Ջահուկյան, տեղանվանագիտական հետազոտություններ,

ստուգաբանություններ, հայ-մակեդոնական, հայ-թրակյան, հայ-փռյուգիական, հայ- խեթական, հայ-ուրարտական և հայասական տեղանվանական զուգաբանություններ

НАРИНЕ ДИЛБАРЯН – Топонимические исследования Г. Джаукяна. – В

лингвистическом наследии Г. Джаукяна исследования по топонимике занимают особое место. Работая над ними, учёный выявлял связи армянского языка с дру-гими индоевропейскими, а также иберо-кавказскими и семитскими языками, на-учно обосновывал первичные места обитания праармян и время отделения армян-ского языка от индоевропейской общности. Опираясь на топонимику, Г. Джаукян реконструировал язык дописьменного периода, заложил основы сравнительной грамматики армянского языка. Он истолковал более ста армянских топонимов, указал, как они соотносятся с древними индоевропейскими языками Балкан и Малой Азии, и обнаружил родственную связь между армянской, урартской и хай-асской ономастикой.

Ключевые слова: Г. Джаукян, топонимические исследования, толкования, армяно-

македонские, -фракийские, -фригийские, -хеттские, -урартские топонимические изоглоссы NARINE DILBARYAN – G. Jahukian’s Toponymic Research. – Jahukian’s

toponymic research occupies a special place in his linguistic heritage. In the basis of these works the talented scientist put in the first place the question of identifying the degree of relationship and other Indo-European languages, as well as the Ibero-Caucasian and Semitic ancient languages, the scientific substantiation of our ancestral home, the primary places of habitation, the period of separation of the Armenian lan-guage from the Indo-European community. With the help of toponymic research Ja-hukyan primarily restored the preliterate period of the Armenian language and formed the basis of the comparative grammar of the Armenian language. He interpreted more than 100 Armenian place names, indicating their relationship with the ancient Indo-European languages of the Balkan Peninsula and Asia Minor. Especially important is his toponymic research, which revealed a close relationship between the Armenian, Urartian and Hayassian onomastics.

Key words: G. Jahukyan, toponymic research, interpretation, Armenian-Macedonian, Ar-

menian-Thracian, Armenian-Phrygian, Armenian-Hittite, Armenian-Urartian and Hayassian toponymic isoglosses

Page 55: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

55

ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՄԱՏԵՔՍՏԻ ՁԱՅՆ - ԿՅԱՆՔ, ԼՌՈՒԹՅՈՒՆ - ՄԱՀ ԼԵԶՎԱՄՏԱԾՈՂԱԿԱՆ ՀՈՄԱՆԻՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Լեզվաբանական տեսություններից մի քանիսը լեզվի ծագումը կա-

պում են բնության ձայների, ձայնարկությունների (կենսաբանական տեսություն), աշխատանքային ճիչերի (հասարակական դաշինքի տե-սություն) հետ` ընդգծելով ձայնի (որ խոսքի ձգտող լեզվի նախնական մասնիկն է) աննախադեպ դերակատարությունը մարդ բանական էակի առաջացման շարունակական գործընթացում: Այդ զարգացումների ընթացքում, բնականաբար, մարդը պետք է պահպանած լիներ իր քա-ղաքակրթական սկզբի մասին հիշողությունն ու փորձը, որոնց վրա աստիճանաբար պիտի խարսխեր իր ողջ մտածողական համակարգը:

Է. Տորնդայկը կարծում է, որ մարդը սկզբից ևեթ ունեցել է կամային թոթովանքներ, որոնք ուղեկցել են նրա բնազդներին, զգացումներին ու ապրումներին: Հետագայում այդ թոթովանքներն աստիճանաբար ա-ռանձնացվել են առարկաների կամ գործողությունների հասկացութ-յունները ներառելու և տարբերելու համար և, փաստորեն, դարձել են բառեր, որոնք հետզհետե յուրացրել են ավելի մեծ թվով մարդիկ, ինչի շնորհիվ դրանք դարձել են բոլորի սեփականությունը: Կարելի է ասել՝ ձայնի և իմաստի փոխհարաբերության հիմնախնդիրն ամենաբարդե-րից մեկն է լեզվաբանության մեջ:

Է. Աթայանը գրում է. «Հնչյունի և հասկացության փոխհարաբե-րությունը բարդ խնդիր է, որի լուծմանն առայժմ անիմաստ է ձեռնա-մուխ լինել: Լեզվում առանձին առնված ներունակ հնչյունը պետք է որ հասկացություն նշանակի, այլապես հնարավոր չէ բացատրել, թե ինչ-պես է նա ձեռք բերում այդ կարողությունը` բառի ու ասույթի կազմում այլ հնչյունների հետ մեկտեղ գործածվելիս»1: Իհարկե, ավելի վաղ լույս տեսած ռուսերեն տարբերակում բառացի շարադրանքը մի փոքր այլ է. «Հնչյունի և հասկացության փոխհարաբերությունը բարդ հիմնախնդիր է, որին անհնար է մոտենալ: Լեզվի մեջ առանձին ներքին ձայնը պետք է հասկացություն նշանակի, այլապես հնարավոր չէ բացատրել, թե բա-ռի կամ արտահայտության մեջ այն ինչպես է մյուս ձայների հետ

1 Է. Աթայան, Լեզվական աշխարհի ներքին կազմավորումը և արտաքին վերաբե-

րությունը, Եր., 1981, էջ 103:

Page 56: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

56

սկսում նշանակել այդ հասկացությունը»2, սակայն կարծում ենք՝ էա-կանորեն ոչինչ չի փոխվում. հարցն այն է, թե հնչյունը (ձայնը) ունի՞ արդյոք իմաստային նշանակություն: Մեզ այս խնդիրը հետաքրքրում է այնքանով, որ ձայն (հնչյուն) - բառ (անուն, հասկացություն) - խոսք (բան, տեքստ) հիերարխիկ շղթայի արդեն իսկ առաջին օղակը՝ ձայնը (հնչյունը), իմաստային ծանրաբեռնվածության առումով նույնպես կա-րող է լինել խոսքի (բանի) միավորը: Է. Աթայանի՝ «ներունակ հնչյունը պետք է որ հասկացություն նշանակի» ենթադրությունը շաղկապվում է մեր այն համոզմանը, որ եթե շղթայի երկրորդ (բառ) և երրորդ (խոսք) օղակներում առկա է իմաստը, ապա առաջին օղակը (ձայն) չի կարող զուրկ լինել դրանից:

Հիշենք, որ ըստ Հ. Շտեյնթալի՝ «լեզվաբանության առարկան լեզուն է կամ լեզուն ընդհանրապես, այսինքն՝ գիտակցված ներքին, հոգեկան, հոգևոր շարժումների, վիճակների և հարաբերությունների արտահայ-տությունը հոդաբաշխ ձայների միջոցով»3: Նա հնչյունի (ձայնի) և մտա-ծողության միջև հնչողության միջոցով ստեղծվող հոգեբանական փոխ-կապակցվածությունը համարում է լեզվի ներքին ձև՝ «հնչյունի և մտա-ծողության միջև փոխկապակցվածություն, որը իրականացվում է հնչո-ղության միջոցով»4:

Վ. Հումբոլդտը, սակայն, լեզվի ներքին ձև է համարում քերակա-նական և բառաիմաստային համակարգերի հիմքում ընկած կառուց-վածքը՝ այն հակադրելով լեզվի հնչյունային ձևին, որը ընկալում է որ-պես լեզվի արտաքին կողմ:

Է. Տորնդայկի մոտեցումը ենթադրում է, որ առանձին մարդկանց ձայն-թոթովանքների հնչողության միջոցով կապ է առաջանում այդ ձայնն արտաբերող մարդու մտածածի և այն լսող մարդու մտածածի միջև, այլապես փոխըմբռնում չի կարող տեղի ունենալ:

Իհարկե, չպետք է հակադրել այս երկու հայեցակարգերը. և՛ լեզվի ներքին կառուցվածքը՝ քերականությունը, և՛ հնչյունային նկարագիրը (լեզվի արտաքին կողմ) լեզուն դարձնում են ինքնատիպ մտածողական համակարգ, որը յուրովի է վերացարկում ու նկարագրում աշխարհը:

Մեզ համար առավել էական է, որ խոսքը ձայնի (ընդհանրապես գոյության) այն մակարդակն է խորհրդանշում, ուր առկա է լսողը, այ-սինքն՝ խոսքը միայն այն դեպքում կա, երբ ասողին լսող կա: Խոսքի այլ դրսևորում պարզապես դժվար է ենթադրել. այն գոյություն ունի շնոր-հիվ լսողի (ընթերցողի), այսինքն՝ եթե չկա ասող-լսող կամ գրող-ըն-թերցող հարաբերությունը, չի կարող գոյություն ունենալ խոսք, գրա-կանություն, տեքստ ընդհանրապես:

2 Атаян Э. Аспекты организации и функционирования языковой сферы. Ер., 1976, с. 95. 3 http://www.vash-kursovik.ru/kursovye/1061.htm 4 Նույն տեղում:

Page 57: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

57

Այս երկբևեռ հարաբերությունը ոչ միայն խոսքի համակարգային կառույցի հիմքն է, այլև նպատակը. խոսքի մշտական մղումը լսելի լի-նելն է, այլապես այն վերածվում է աղմուկի: Քաղաքակրթական ողջ ըն-թացքը խոսքը աղմուկից հեռու պահելն է, ընդ որում՝ առաջին հերթին խոսքն ինքն է ձգտում դրան, և այդ ընթացք-ձգտումը անխուսափելիո-րեն հայտնվել է բանահյուսության, գրականության մեջ, ընդհանրապես այն տեքստերում, որոնք ընդունել-յուրացրել է հանրային հիշողությու-նը, և այնպիսի ոչ անհիմն տպավորություն է ստեղծվում, որ գրակա-նության գաղտնի նպատակը խոսքն ինքն է: Մասնավորապես հայ բա-նահյուսությունն ու գրականությունն ընդհանրապես հագեցած են բա-ռապաշարային այնպիսի շերտով, որն ընդգրկում է լեզվախոսքային տարբեր դրսևորումների անուններ, որոնք լեզվաբանության կամ գրա-կանագիտության մեջ տերմիններ են (օրինակ՝ լեզու, խոսք, բառ, հնչյուն, ձայն, գիր, վանկ, հանգ, նամակ, թուղթ և այլն), իսկ գեղարվեստական տեքստում՝ պարզապես բառեր: Ավելի՛ն, խոսքը դառնում է խոսքի նպա-տակ, և այսպիսով հայերեն տեքստը հաճախ դրսևորվում է ինքնարտա-հայտմամբ, երբ գրական ստեղծագործության մեջ հենց խոսքն է դառ-նում գործող «անձ», երբ խոսքը կերպարայնացվում է, մի տեսակ անձ-նավորվում-հերոսացվում, ի վերջո՝ նաև խոհրդանշայնացվում:

Հայերենը խորությամբ է զգում խոսքի քաղաքակրթական դերն ու կոչումը և իր պատմագեղարվեստական դրսևորումներում հաճախ է փաստում այդ իրողությունը:

Հնչյունը (ձայնը) ոչ միայն կենդանի գոյության, այլև այդ գոյության կերպի (քաղաքակրթական) կրողն է:

Տվյալ մշակույթի յուրօրինակությունը սկսվում է ձայնային (հնչյու-նական) համակարգի առանձնահատկությունից, քանի որ բանը (խոս-քը, տեքստը) չի կարող լինել և դրսևորվել առանց իր նվազագույն միա-վորի՝ ձայնի: Ձայնը, ինչպես շարժումը (նաև որպես շարժում), գոյութ-յան նախապայմաններից մեկն է:

Ձայնի գոյությունը ենթադրում է կյանքի գոյություն, ձայնի բացա-կայությունը անգոյությունն է, մահը:

Արտաքուստ զուտ իմաստասիրական (փիլիսոփայական) թվացող այս կանոնը հայերեն ստեղծված տեքստերում իր բազմաթիվ գեղար-վեստական հիմնավորումներն ու ապացույցներն ունի. շատ ու շատ նշանավոր տեքստերի մեջ աշխարհընկալման նույն տիրույթում են ձայնն ու կենդանի գոյությունը (կյանքը), և մեկ այլ՝ հակառակ տիրույ-թում են լռությունը (ան-ձայնությունը) և անկենդանություն-անգոյութ-յունը (մահը): Այլ կերպ՝ հայերեն տեքստն ունի՝

ա) կյանքի ու ձայնի համընկալում, բ) մահվան ու լռության համընկալում: Այս իրողությունները մինչև օրս չեն ուսումնասիրվել, սակայն

Page 58: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

58

դրանց բացահայտումը կարևոր է՝ հասկանալու ոչ միայն հայերեն, այլև մյուս լեզուներով ստեղծված տեքստերում ապրող տարբեր աշխարհ-ընկալումները: Հայերեն տեքստի ուսումնասիրությունը միշտ ունեցել է, այսօր ևս առաջադրում է լեզվամտածողական-արժեհամակարգա-յին, սրա վրա հենվող մշակութաբանական ուսումնասիրության պա-հանջ:

Լռության ու ձայնի, մահվան ու կյանքի իմաստային ներհակութ-յունները, ձայնի ու կյանքի, ինչպես և լռության ու մահվան տեքստա-յին-բովանդակային համընկալումները լեզվամտածողական առումով ունեն աշխարհընկալումային ու աշխարհաճանաչողական նշանա-կություն և հայերենի համատեքստի (հայոց լեզվով ստեղծված արժե-քավոր տեքստերի ամբողջության) կարևոր հիմնաքարային շերտերից են: Ցավոք, ո՛չ գրականագիտության և ո՛չ էլ լեզվաբանության մեջ այս ելակետը մինչ օրս պատշաճ ուշադրության չի արժանացել, սակայն, մեր կարծիքով, տեքստի կառուցվածքի բացահայտման, տվյալ լեզվով տեքստում և տեքստերի ամբողջության մեջ ամփոփված լեզվամտածո-ղական համակարգի բացահայտման առումով անգնահատելի արժեք ունի և անշրջանցելի է, քանի որ մանավանդ գրականագիտությունն այ-սօր հասել է մի աստիճանի, երբ միայն բանասիրության տիրույթում մնալու, բանասիրությունից չպոկվելու դեպքում կարող է ոչնչանալ որ-պես գիտություն, իսկ լեզվաբանական-տեքստային, լեզվամտածողա-կան-արժեհամակարգային, համատեքստային-մշակութաբանական մո-տեցում-մեթոդների համադրմամբ ուսումնասիրությունների դեպքում անպայմանորեն նոր կյանք ու նոր շնչառություն ձեռք կբերի: Իսկ լեզ-վաբանությունն այս մոտեցում-մեթոդների կիրառման դեպքում կխու-սափի մեկուսացման օրըստօրե ահագնացող վտանգից, կմոտենա կյանքին ու իրականությանը, կբարձրացնի իր գործնական, կիրառա-կան արժեքը:

Ձայն-բառ-խոսք (տեքստ) աճական շարքի յուրաքանչյուր անդամ դրսևորվում է նախ հայ հին, ապա և միջնադարյան պոեզիայում, ուր տեքստի արտաքին թաղանթի վրա ավելի շատ իշխում են եկեղեցա-կան-կրոնական, ապա և վարդի ու սոխակի սիրո սխեմատիկ փոխհա-րաբերությունների անդրադարձները: Սակայն մինչևիսկ գողթան եր-գերում և վիպասքում անհնար է չնկատել խոսքասացության - բանի ենթագիտակցական արժևորումները.

Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս, Որ հաղթեցեր քաջ ազգին Ալանաց, Ե՛կ հավանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց՝ Տալ զպատանիդ…5:

5 «Հայ հին և միջնադարյան քնարերգություն», Եր., 1986, էջ 8: Այսուհետև սույն գրքից

Page 59: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

59

Գողթան երգերից հետևում է, որ թագավորական օրենքներ են հա-մարվում ներդաշնակ փողհարումն ու թմբկահարումը, այսինքն՝ ձայ-ների ներդաշնակումն ու դրանց ներդաշնակ արձակումը՝ մեղեդին.

Մեք փող հարուաք Եւ թմբկի հարկանէաք, Որպէս օրէն է թագաւորաց (12):

Պետք է ենթադրել, որ ներդաշնակ ձայնելը, ձայնի երաժշտակա-նությունը եղել են թագավորական օրենքներ:

«Տաղ ի վերա կռունկին» (կամ պարզապես «Կռունկ») ժողովրդա-կան երգում զարգանում է սյուժետային մի գիծ, որի կիզակետը ձայնն ու լուրն են.

Կռո՛ւնկ, ուստի՞ կու գաս, ծառայ եմ ձայնիդ, Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս… …………………………….. Կռո՛ւնկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ հոգիս, Կռո՛ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս (47):

Անհնար է չնկատել հին վեպի «որպէս օրէն է թագաւորաց» տողի և «Կռունկ»-ի «ծառայ եմ ձայնիդ» արտահայտության միջև ներքին կապը՝ ներդաշնակ ձայնի թագավորական բնույթը և ձայնին ծառա լինելու հանգամանքը (թագավոր և ծառա): Որոշ դեպքերում երգվող «ծարավ եմ ձայնիդ» ձևակերպումը նույնպես այս տրամաբանությունից դուրս չէ:

«Մեղեդի ծննդյան» ստեղծագործության մեջ Նարեկացին ձայնի խորհրդով է ներկայացնում ծնունդը (սկիզբը).

Ձայն քաղցրանուագ որ ի նմանէ հնչէր (100): «Հարության» տաղի մեջ մինչև ճոճ ու ճապուկ ճորտը եզին ձայն չի

տալիս, արքայի որդու սայլիկը չի շարժվում (կենդանանում, կյանք ստանում). կարևոր դերակատարությունն այս տաղում նույնպես, ինչ-պես տեսնում ենք, վերապահված է ձայնին.

Այն ճորտն ճոճ էր և ճապուկ, Նա ձայն ածէր եզն ամոլին ……………………………. և ահա շարժէր սայլիկն այն, և ահա խաղայր անիւն այն (104):

Հատկանշական է, որ շարժումը (այսինքն՝ կյանքի նախապայ-մանն ու գրավականը) և ձայնը այս տողերում հատկապես պատճառա-հետևանքային կապի մեջ են:

«Տաղ խաչի վերացման» ստեղծագործության մեջ հենց ձայնն է դառնում ներբողման առարկա.

կատարվող մեջբերումների հղումները կտրվեն շարադրանքում՝ փակագծերում նշելով համապատասխան էջը:

Page 60: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

60

Ես ձայն զառիւծուն ասեմ՝ որ գոչէր ի քառաթևին, Ի քառաթևին գոչէր, ձայն առնէր ի սանդարամետն (108):

Խաչվող առյուծի ձայնը քանդում է այն ամրոցները, որոնց մեջ գեր-յալներն են, և ազատում է վերջիններիս.

Ահեղ ձայնս որ ես լուայ … Զամուրս իմ քակել կամի, գերելոցն առնել գերէդարձ (108): Այստեղ ձայնի և քաղաքակրթական գոյության առաջին պահանջի՝

ազատության բացահայտ առնչությունն է, որ դրսևորվում է նաև «քառ-սուն գազ» խոր հորն ընկած Դավթին հասնող ձայնի մեջ:

12-րդ դարի բանաստեղծ Ներսես Շնորհալու «Եդեսիայի ողբը» պոեմում Եդեսիան արևելյան քաղաք Անիին հրավիրում է մասնակցե-լու իր ձայնին.

Բայց և զքեզ յարս հրաւիրեմ, արևելեան քաղաքդ Անի, Կցորդ իմոյս լինել ձայնի և սփոփիչ տարակուսի (166):

Այստեղ արդեն ձայնի մենակ լինելու վտանգավորության (մենակ ձայնը կարող է ճիչի, այնուհետև նաև աղմուկի վերածվել) ենթագի-տակցությունը կա և բազմաձայն-պոլիֆոնիկ մտածողության ակնար-կը՝ ձայնին կցել մեկ այլ ձայն:

Միջնադարյան հայրեններում հատկապես սիրո հավքի ձայնն է դողացնում սիրահարի սիրտը.

Գիշերս ես ի քուն էի, իմ սրտիս ականջն էր ի բաց, Սիրու հաւն ի ձայն էած, լոկ լսեց սրտիկս ու դողաց…(296):

Ձայնի և սրտի (կյանքի մյուս խորհրդանիշի) անմիջական կապի փաստումն են այս տողերը:

Լեզվական իրողությունների բացահայտումը կարիք է զգում խոս-քային միջավայրի, և այդ միջավայրի ընտրության հարցում մենք ա-ռանձնացնում ենք գրական տեքստը, մասնավորապես՝ բանաստեղծա-կանը, քանի որ վերջինս գերազանցում է մյուսներին իմաստային-գա-ղափարական-հոգեբանական խտության տեսակետից: Լեզուն և ճա-նաչողական մեխանիզմը (մտածողությունը) միմյանց շաղկապող ճա-նաչողական լեզվաբանությունը, այս առումով, լեզվական-քերականա-կան իրողությունների ուսումնասիրությունից զատ, մեր համոզմամբ, արդյունավետության կարող է հասնել առավելապես խոսքային (տեքս-տային) ամբողջության քննության ճանապարհով: Ինչո՞ւ: Որովհետև խոսք-տեքստն է զտում, պահում և պահպանում մտածողության ար-

Page 61: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

61

գասիքը, որը դառնում է տվյալ լեզվի վրա խարսխվող լեզվամտածողա-կան արժեհամակարգ: Իսկ լեզվախոսքային իրողությունների և ճանա-չողական-մտածողական գործընթացի կապը զգալիորեն շոշափելի է դառնում տեքստային այն հատվածներում, որտեղ ի հայտ են գալիս լեզվական-խոսքային միջավայր ներկայացնող հասկացությունների (օ-րինակ՝ լեզու, խոսք, բառ, հնչյուն, ձայն, գիր, անուն, վանկ, հանգ, նա-մակ, թուղթ և այլն), դրանց հոմանիշների (օրինակ՝ բան, բարբառ, ասք, ճիչ և այլն) և հականիշների (օրինակ՝ լռություն, համրություն, աղմուկ, և այլն) գեղարվեստական տեքստային դերակատարությունները, կեր-պարայնացումները, խորհրդանշայնացումները և այլն: Այդ ընթացքում է նաև հնարավորություն ստեղծվում բառի կիրառության ուղիղ իմաս-տից փոխաբերական իմաստի անցնելու համար, և այդ անցման արդ-յունքն է գեղարվեստական գրականությունը (տեքստը), իսկ կոնկրետ խոսք-տեքստը (նաև գեղարվեստական) ավելի ճանաչելի է իր լեզվի մտածողական համակարգում, որի առանձնահատկությունները, կար-ծում ենք, պետք է փնտրել ոչ միայն լեզվի մեջ (ձևային կողմ), այլև խոս-քի (իմաստային կողմ), ոչ միայն լեզվական մակարդակում, այլև խոս-քային:

Թերևս այս սկզբունքն է 20-րդ դարի փիլիսոփայության և բանասի-րության ճանաչված դեմքերից մեկին՝ Ռոլան Բարտին, հանգեցրել գրականությունը համարելու գիտություն ոչ թե «մարդկային սրտի», այլ «մարդկային խոսքի» մասին. «Մի կողմից, գրականությունը կարծես թե հաղթահարել է դենոտատ (տվյալ դեպքում՝ ընդհանուր, տրամաբանա-կան իմաստը.- Թ. Տ.) լեզվի տապալման տարրական փորձերը, ինչի շնորհիվ այժմ կկարողանա ավելի ազատորեն ձեռնամուխ լինել լեզվի իրական, արդեն ոչ թե «բառերով» կամ «քերականությամբ», այլ կոննո-տատիվ (տվյալ դեպքում՝ ոչ հիմնական, ավելի շուտ՝ լրացուցիչ, փո-խաբերական.- Թ. Տ.) իմաստով, եթե կուզեք՝ «ճարտասանությամբ» ո-րոշվող սահմաններն ուսումնասիրելուն, մյուս կողմից, լեզվաբանութ-յունն ինքը… մտադրվում է համակարգել կոննոտատիվ երևույթները, վերջապես ստեղծել «ոճի» տեսությունը…՝ բացահայտելով իմաստի ճշմարիտ սահմանագծերը: Գրականության և լեզվաբանության այս միացումը նշանավորում է դրանց միասնական գործունեության նոր մակարդակ»6: Ռ. Բարտը միաժամանակ հավելում է, որ ստեղծված պայմաններում «գրականությունն իր վրա է վերցնում սեփական լեզվի նկատմամբ պատասխանատվությունը»7:

Գրականությունը կարող է տեքստի միջոցով ազդել լեզվի կառուց-վածքի վրա, փոխել նրա ձևերի իմաստային սահմանները, փոփոխել,

6 http://yanko.lib.ru/books/cultur/bart-all.htm 7 Նույն տեղում:

Page 62: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

62

անգամ փոխել բառի իմաստը, բայց գրականությանը մշտապես ընդդի-մանում է լեզվամտածողական համակարգը՝ արժեհամակարգային իր «մարմնով», որն իր հերթին գրականության (տեքստի) ստեղծման նա-խապայման է: Լեզվամտածողական հոմանիշությունը, որն այդ «մարմ-նի» հյուսվածքներից է, ցույց է տալիս, որ կա լեզվախոսքային իմաստ-ների երկբևեռ (դրական և բացասական) գլոբալացման վտանգ, ինչը կարող է գրականության մահացման պատճառ դառնալ: Այնպես որ, Բարտն այնքան էլ ճիշտ չէ, երբ ասում է, թե «գրականությունն իր վրա է վերցնում սեփական լեզվի նկատմամբ պատասխանատվությունը»: Լեզուն իր «պահպանողականությամբ» և գրականությունն իր «դեմոկ-րատիզմով» թշնամական դիրքերում են, դրանց առայժմ հաշտեցնել է կարողանում տեքստը՝ իր լեզվամտածողական-արժեհամակարգային պաշարով:

Կապ ունի՞ արդյոք լեզվի և գրականության մահուկենաց կռիվը տեքստային բովանդակության մեջ դրսևորվող մահվան ու լռության լեզվամտածողական հոմանիշության հետ: Մեր համոզմամբ՝ անպայ-ման: Ընդհանրապես տեքստային այն հատվածները, որոնցում առկա է լեզվի ինքնապաշտպանական «բնազդը» ( «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում» և այլն), այդ կապի օրինակներ են:

Հայերենի համատեքստը փաստում է լռության ու մահվան համըն-կալման (լեզվամտածողական հոմանիշության), ձայնի ու կյանքի համ-ընկալման (լեզվամտածողական հոմանիշության) իրողությունները: Կարծում ենք, որ մեր առաջադրած լեզվամտածողական հոմանիշութ-յուն հասկացությունը և դրա բովանդակությունն այնքան պարզ են ու մատչելի, որ կարիք չկա դրանց առանձին անդրադառնալու: Օրինակ՝ ձայնը և արյունը բառային հոմանիշներ չեն, բայց լեզվամտածողական հոմանիշներ են, քանի որ թեև դրանց բառային իմաստները հեռու են, այնուամենայնիվ կա մի հասկացություն, որը եթե ոչ կոնկրետ տեքս-տում, ապա համատեքստում անպայմանորեն միավորում է այդ ի-մաստները: Դա կյանք-ն է: Լռությունը և մութը նույնպես բառային հո-մանիշներ չեն, բայց լեզվամտածողական հոմանիշներ են, քանի որ հա-յերենի համատեքստում դրանց միավորում է մահ հասկացությունը: Այս հոմանիշությունը միջնորդավորված հոմանիշություն է:

Հիշենք Վ. Տերյանին. Սիրտդ թող միշտ խնդա կամ լա- մահ է մթին երբ լուռ է նա8: Տերյանի տեքստի լեզվամտածողական ատաղձը, Տերյանի մշակու-

թային ենթագիտակցությունը մեկ անգամ չէ, որ այսպես զգում են լռության ու մահվան լեզվամտածողական հոմանիշությունը.

Ա՜խ, այն գիշերը՝ անսահման երկա՛ր,

8 http://teryan.com/vt_Biography_arm.html:

Page 63: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

63

Այն լռությունը՝ մահու պես տխուր9: Հայերենի տեքստը (համատեքստը) իր առջև դնում և լուծում է ձայ-

նը ճանաչելու, ձայները զանազանելու խնդիրները: Ու եթե որևէ կեն-դանի էություն, մարմին իր ձայնով փաստում է հենց իր կենդանությու-նը, դա դեռևս չի նշանակում, որ նպաստում է մշակութային-քաղա-քակրթական գոյությանը, այսինքն՝ սեփական ձայնով սեփական գո-յությունը փաստելը դեռևս բավարար պայման չէ այդ ձայնը քաղա-քակրթական համարելու համար:

Նախ որպես սոսկ կյանքի ու գոյության խորհուրդ՝ հայերեն տեքս-տերում հայտնվելով որպես առանձին գեղարվեստական մարմին՝ կեր-պար, խորհրդանիշ և այլն, ձայնը դրսևորվում է և՛ որպես բացառապես ֆիզիկական, բնության երևույթ, և՛ որպես քաղաքակրթական, հանրա-յին երևույթ (այսինքն՝ խոսք, տեքստ), սակայն նույն այդ տեքստերում ձայնի՝ որպես գոյության բացառիկ երևույթի ընկալումը մշտապես շաղկապվում է ոչ միայն պարզապես կենդանությանը, այլև հատկա-պես բանական-մշակութային-քաղաքակրթական գոյությանն ու լինե-լությանը: Մեր առաջադրած այս տեսակետի վկայությունները բազմա-թիվ են հայերեն տեքստերում:

Հոգու ձայնային ուղեկցումները, թերևս, հիմք են այն բանի համար, որ մեծարենցյան տեքստում ձայնին վերապահվի երկու՝ այսր և անդր աշխարհների շաղկապման «գործառույթը». ձայնը այն կամուրջն է, որի օգնությամբ հնարավոր է այս աշխարհը կապել այն աշխարհին՝ անդ-րաշխարհին.

Շիթ մ’ արցունքով՝ կաթիլ մը խունկ Սրբանոթին մեջ կը ցանե Մայրս՝ որ կ’անցնի անտես դռնե Եվ երջանիկ՝ կը դընե ունկ Անդրաշխարհեն եկող ձայնին10:

Դրանք դյութական, այսինքն՝ աստվածային ձայներ են, «որոնք անդին զիս կը տանին».

Ձայներ՝ դյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անո՜ւյշ, հեռավո՜ր՝ Որոնք անդին զիս կը տանին երանաստան մը բաղձոտ…11: Ինչ խոսք, բնական է, որ քաղաքակրթական այդ ձայնը մարդուն՝

որպես քաղաքակիրթ, մշակութային արարածի, միշտ դեպի իրեն է կանչում.

Իմ սո՜ւր, արթուն ականջում Մի խոր ձեն է միշտ հընչում,

9 Վ Տերյան, Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 1, Եր.,1960, էջ 26: 10 Մ. Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու, Եր., 1981, էջ 184: 11 Նույն տեղում, էջ 44:

Page 64: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

64

Անհո՜ւն, անքո՜ւն կարոտով Իրեն մոտ է ինձ կանչում12:

Մեծարենցյան դյութիչ, երանաստան աշխարհին հակաաշխարհ, անտիաշխարհ է տերյանական տեքստում հաճախ արծարծվող այն աշխարհը (ըստ էության՝ անտիաշխարհը), որտեղ ձայն չկա.

Մենք նետված ենք բոլորըս Երկիրն այս հեռու, Կանչում ենք միշտ - ձայն չըկա, Աղոթում ենք – ո՞ւմ…13:

Թումանյանական տեքստը ձայնի աստվածային, այսինքն՝ արար-չական ու արարչագործական բնույթն է զգում.

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր, Ես լըսում եմ նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր…14:

Սրանք հայերեն տեքստերում ամենևին էլ պատահական փոխ-պայմանավորումներ չեն, այլապես կլինեին եզակի, այնինչ հայերենի համատեքստում դրանք ամենուր են:

Հայերենի համատեքստը փաստում է ձայնի՝ կյանքի, կենդանութ-յան պայման ու նախանշան լինելու հանգամանքը, սակայն և նրբորեն զանազանում է ձայների տեսակները. բոլոր ձայներն են գոյության նշան, բայց ոչ բոլորն են քաղաքակրթական գոյության նշան:

Ինչպես տեսանք, թումանյանական տեքստում ձայնի՝ կենդանութ-յան խորհուրդ լինելու հանգամանքը խարսխվում է Աստծու կանչին. ձայնը Աստծու կանչն է, որ անդադար դեպի իրեն է ձգում մարդուն, այն մարդուն, որն Աստծու պես ինքն էլ է ուզում ստեղծել: Հայերենի համա-տեքստի տերյանական հատվածում ևս ձայնը հատկապես քաղաքա-կրթական գոյության նշան է, քանի որ զուգադրվում է աղոթքին, այ-սինքն՝ Աստծու հետ հետադարձ կապին, փոխկապակցվածությանը, որ հավատն է: Եթե աղոթքի հասցեատերը բացակայում է, ուրեմն քաղա-քակրթական գոյության գլխավոր հանգրվաններից մեկին՝ «տուն» հաս-նելու հույսը դառնում է անհեռանկար.

Կանչում ենք միշտ - ձայն չըկա, Աղոթում ենք – ո՞ւմ, Ո՞վ կըփրկե, ո՞վ կըգա, Որ տանի մեզ տուն…. 15:

Տերյանի մեկ ուրիշ տեքստում իրար կողքի են հայտնվում «արնա-ներկ» հայրենիքը, «գիշեր»-ը, «անլույս»-ն ու «լուռ»-ը, և այս համապատ-կերում դա անհնար է պատահականություն համարել.

12 Հ. Թումանյան, Երկեր, Եր., 1980, էջ 21: 13 Վ. Տերյան, Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 1, էջ 261: 14 Հ. Թումանյան, Երկեր, էջ 25: 15 Վ. Տերյան, Երկերի ժողովածու երեք հատորով, հատոր 1, էջ 261:

Page 65: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

65

Հայրենիքում իմ արնաներկ Գիշերն իջավ անլույս ու լուռ…16:

Մերթ էլ ձայնը, զանազանվելով բնության, ֆիզիկական բյուր, բազ-մապիսի ու բազմաթիվ ձայներից, դառնում է քաղաքակրթական մեկ այլ կարևոր նշաններից մեկի՝ եղբայրության խորհուրդը.

Ի բիւր ձայնից բնութեան շքեղ, Թէ երգք թռչին սիրողաբար, Մատունք կուսին ամենագեղ, Թէ որ զարնեն փափուկ քընար. Չունին ձայն մի այնքան սիրուն, Քան զանձկալի Եղբայր անուն17:

Ձայնի և եղբայրության (քաղաքակրթություն) շաղկապումը հայերե-նի տեքստում դարձյալ մղվում է առաջնասպարեզ, բայց նախընտրվում է այն ձայնը, որը մղվում է դեպի խոսքի և՛ ասվելու, և՛ լսվելու տիրույթ (եղբայրություն)՝ համեմատությամբ այն ձայների, որոնք նույնպես գո-յակիրներ են (քանի որ ամենագեղ կույսի մատների տակից են ելել), սակայն դեռևս չեն շեշտվում որպես հատկապես հիշյալ տիրույթի (եղ-բայրություն-քաղաքակրթություն) պարտադիր հավակնորդ - կրողներ:

Լռություն-մահի, ձայն-կենդանության, խոսք-քաղաքակրթական գոյության ու լինելության լեզվամտածողական այս «ինքնաբերակա-նությունը» եթե մշտառկա է հայ դասական տեքստում, ապա անպայ-մանորեն գոնե ենթագիտակցորեն պետք է որ վերարտադրվեր նաև այ-սօրվա՝ մեր օրերի գրողների բանաստեղծում-տեքստերում: Այդ տեքս-տերի մեջ ձայն-ին ուղեկցում են այն հասկացությունները (բառ, անուն, խոսք, լսողություն, աղմուկ, ժխոր, անանունություն, խլություն և այլն), որոնց բովանդակությունները ձայն-կենդանություն և լռություն-մահ համընկալումային դաշտերում են: Ասվածի անմիջական փաստումն են Արտաշես Արամի (Ղազարյանի) հետևյալ տողերը.

Մենք մեր ներքին ձայնին ականջալուր չեղանք, Եվ արդ բաբելական ժխորն է մեզ բանտել18:

Արևշատ Ավագյանի բանաստեղծության մեջ ձայն-հնչյունները հայերեն են դառնում խոսք-բանի աշխարհարարման գիտակցությամբ.

Խոսքի աշխարհաստեղծ ճյուղերին շարվում են հնչյունները, դառնում են հայերեն վանկ ու բառ…19:

Անհնար է չնկատել խոսք («սկզբում բանն էր») - կյանք («շունչ»)-

16 Նույն տեղում, էջ 288: 17 Մ. Պեշիկթաշլյան, Երկերի լիակատար ժողովածու, Եր., 1987, էջ 41: 18 «Գրական թերթ», թ. 4 (3237), 27 փետրվարի 2015 թ.: 19 Ա. Ավագյան, Բառերի բանալին, Եր., 2003, էջ 67:

Page 66: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

66

աշխարհարարում (պտուղ) շղթան, կապը: Ձայն-բառ-խոսք աստիճանակարգի խոսք (բանաստեղծություն)

բաղադրիչի և իրականության (կյանքի, կյանքը կրող արյան) փոխ-ստեղծականության խորհուրդն է ամփոփում Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծությունը.

Ոչինչ չի փոխարինի բանաստեղծությանը, Նա դուրս է թռչում վանկ ու հանգից... ...Նրա թևերին՝ թանաքի արյուն, ...Եվ հողի մեջ խրվող գութանը Նրա լեզվով է ակոսը գրում 20:

Հրաչյա Թամրազյանը գրում է. Ես ինչ-որ մեկի հիշողությունն եմ, Ես արձագանքն եմ մի կորած ձայնի…21:

Բանաստեղծը ձայնը կորստից փրկելու մեջ է տեսնում քաղա-քակրթական («հիշողությունն եմ») ընթացքը և ժառանգականությունը («արձագանքն եմ»):

«Լսելիություն» բանաստեղծության մեջ Հրաչյա Թամրազյանը ձայ-նի խորհուրդը տեսնում է լսելի լինելու հանգամանքում՝ անդրադարձ-նելով հայերենի լեզվամտածողական համակարգի այն էական պա-հանջը, որ ձայնը, լինելով ընդհանրապես գոյության նախապայման, միայն լսելի դառնալու դեպքում է վերածվում հատկապես քաղաքա-կրթական լինելության նախապայմանի.

Մեզ միացնում է դողացող մի լար, Մեր երազները իրար են աճում, Եվ մեր ձայներն են խառնվում իրար Օրերի գաղտնի, խաղաղ փոխկանչում: Եվ օրերի մեջ ինչպե՞ս պահպանել Այդ միակ լարը դողացող և սուր. Իբրև երջանիկ շնորհը պահի. -Լսելի՜ լինել ուրիշի ներսում22:

Երբ ձայնը լսվում է և ընկալվում, վերածվում է խոսքի: Խոսքը դառ-նում է ձայնի քաղաքակրթական աստիճանը: Ընդհանրապես կյանքի և մասնավորապես քաղաքակրթական կյանքի ու գոյության սահմանը ավե-լի է որոշարկվում ձայնը որպես խոսք ընկալելու անցում-ճանապարհին:

Մարդու քաղաքակրթական գոյությունը պայմանավորված է խոս-քով: Խոսքը մարդու և մարդկության կյանքի նախապայմանն է: Կյանքն ու մահը տարանջատվում են այնտեղ, որտեղ տարանջատվում են

20 Է. Միլիտոնյան, Ցասման հաց, Եր., 2006, էջ 4: 21 Հ. Թամրազյան, Ձայների կղզի, Եր., 1989, էջ 196: 22 Նույն տեղում, էջ 162-163:

Page 67: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

67

ձայնն ու լռությունը, խոսքն ու համրությունը: Ձայնը պարզապես լինելու, գոյության, կյանքի ու կենդանության

սահման է, իսկ քաղաքակրթական գոյության ու լինելության սահմանը խոսքն է (խոսք դարձած ձայնը):

Բանալի բառեր – համատեքստ, ձայն, կյանք, լռություն, մահ, լեզվամտածողական

հոմանիշություն, քաղաքակրթական, լինելություն, խոսք, տեքստ

ТАДЕВОС ТОНОЯН – Лингвомыслительная синонимия голос – жизнь, молчание – смерть в контексте армянского языка. – Голос как явление физиче-ское и духовное сыграл и играет исключительную роль в становлении разумного существа – человека. Начальный элемент стремящегося к речи языка, голос обла-дает смысловым значением; это первое звено иерархической цепи голос (звук) – слово (имя, понятие) – речь (текст). Следовательно, голос (звук) с его смысловой нагрузкой есть единица не только языка, но и речи.

Голос – это, вообще говоря, символ бытия, более того, символ бытия циви-лизованного. Он выявляет подсознательную синонимию с жизнью, тогда как ан-тоним голоса, молчание, – со смертью. Именно в этой связи и возникла и по-прежнему создаётся не только языковедческая наука, но и художественная лите-ратура, чей главный герой – это голос во всей его иерархической и синонимиче-ской цепочке.

Ключевые слова: контекст, голос, жизнь, молчание, смерть, лингвомысли-

тельная синонимия, цивилизованный, бытие, речь TADEVOS TONOYAN – Sound – Life, Silence – Death Language Thought

Synonymies in the Armenian Context. – Sound as a physical and spiritual phenome-non had an unprecedented role in the emergence and continual development of the hu-man being.

In the course of development, naturally, the human being has preserved the mem-ory and experience of his vocal-cultural beginning in the text created by him.

The sound being the minimal identifiable segment of speech has semantic signifi-cance – it is the first unit in the sound (phoneme) – word (name, concept) – speech (text) hierarchical chain. Therefore, the sound (phoneme) is not only a unit of language but also a unit of speech in terms of semantic charge.

The sound is a sign of existence in general but having the potential of being per-ceived, it is especially a sign of cultural being.

This system has its reflection in the context – totality of the texts created in Ar-menian – where the sound has gained a meaning of value system. The sound expresses cognitive synonymy with life, and antonym of sound i.e.silence – with death. Not only linguistic science but also fiction was created and is being created the main character being the sound in all its hierarchic, synonymic chain.

Key words: context, sound, life, silence, death, language thought synonimity, cultural, be-

ing, speech, text

Page 68: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

68

ԴԱՎԹԻ ՍԱՂՄՈՍՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳԻՐ ՄԵԿՆՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Աշխարհաբարի վաղ շրջանը հայերենագիտության մեջ ընդուն-

ված է անվանել վաղ աշխարհաբարի ենթաշրջան, որը բնութագրելիս Գ. Ջահուկյանը նշում է. «Ի տարբերություն նախորդ ենթաշրջանի1՝ այս ենթաշրջանում կան որոշակի միասնականացնող տենդենցներ, որոնք էլ հենց հիմք են տալիս ընդհանուր լեզվի կազմավորման և նրա կողմից գրաբարի՝ որպես գրական լեզվի, ֆունկցիաները սահմանափակելու համար»2: Այս ժամանակաշրջանում են տպագրվել աշխարհաբար ա-ռաջին գրքերը, որոնցից մեկի՝ «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմո-սացն Դաւթի մարգարէին» երկի լեզվական քննությանն է նվիրված մեր աշխատանքը:

XVII դարի կեսերին հայ ժողովուրդը սաղմոսների հանդեպ առանձնահատուկ մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում, որը, ըստ Հ. Միրզոյանի, հայերի գիտակցության մեջ կատարվող ազատագրական խմորումների հետևանք էր: Սաղմոսները հնարավորություն էին տա-լիս արտահայտելու կյանքի հանդեպ մարդկանց դժգոհությունը, հու-սահատությունը, նաև հավատը, երազանքները3:

«Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն Դաւթի մարգարէին» գիրքը լույս է տեսել 1687 թ. Վենետիկում՝ Նահապետ Ագուլեցու տպա-րանում: Խոջա Նահապետը ցանկացել է օգտակար լինել «հանուրց հայկազունեաց վաճառականաց»՝ մատուցելով մի գիրք, որտեղ ներկա-յացված կլինեն գրաբար սաղմոսների աշխարհաբար պարզաբանութ-յունները: Գրքում տեղադրված բանաստեղծության մեջ մեկնաբանվում է Ագուլեցու քայլը.

….Ի փառս փրկչին մեր Յիսուսի. // և ի յօգուտ հայոց ազգի. // Ի յի-շատակ անքակտելի. // և ի սփոփանս ընթերցողի….4

1 Նախորդ ենթաշրջան ասելով՝ Գ. Ջահուկյանը նկատի ունի միջին հայերենի աշ-խարհաբարացման ենթաշրջանը՝ 15-16-րդ դդ.:

2 Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը (համառոտ ուրվա-գիծ), Եր., 1969, էջ 50:

3 Հ. Միրզոյանը նշում է, որ 1638-1682 թթ. Սաղմոսը լույս է տեսել ավելի քան տասն անգամ (տե՛ս Հ. Ղ. Միրզոյան, XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն, Եր., 1983, էջ 122):

4 «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն Դաւթի մարգարէին», Վենետիկ, 1687, էջ 838: Հետայսու բոլոր օրինակները և մեջբերումները բնագրային ուղղագրությամբ տրվելու

Page 69: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

69

Գ. Ջահուկյանը Հովհաննես Հակոբ կաթոլիկ քահանային, ով հայտնի է Հոլով մականվամբ, համարում է 17-րդ դարի ամենաբեղմնա-վոր հայ մատենագիրներից մեկը, իսկ «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն Դաւթի մարգարէին» երկի աշխարհաբարը՝ ընդհանուր հասկանալի լեզվի մի տարբերակ5:

Հ. Միրզոյանը գրում է, որ XVII դարի հայ թարգմանական գրակա-նության ստեղծման գործում հայ մշակույթի երախտավոր, քերական, ճարտասան և հասարակական գործիչ Հովհաննես Հոլով Կոստանդ-նուպոլսեցին բացառիկ վաստակ ունի: Մեր մշակույթի պատմության տեսանկյունից Հ. Միրզոյանը Հոլովի թարգմանական ժառանգության մեջ հատկապես արժեքավոր է համարում Ճուան Պապթիստա Պոռթա-յի «Գիրք բնազննութեան»՝ Ֆրանչիսկո Սթելութթոյի համառոտած տարբերակը և աշխարհաբար երկրորդ տպագիր գիրքը՝ «Պարզաբա-նութիւն հոգենուագ սաղմոսացն Դաւթի մարգարէին», որը ոչ միայն թարգմանություն է, այլև պարունակում է Հոլովի սեփական մեկնութ-յունները, որոնցով գիրքը մեծ կարևորություն է ձեռք բերել իր ժամա-նակի համար6:

Հովհաննես Հոլովի՝ իբրև թարգմանչի և կազմողի կատարած աշ-խատանքի մասին տեղեկանում ենք Նահապետ Ագուլեցու անունից գրված և երկի վերջում զետեղված բանաստեղծությունից, որից պատ-կերացում ենք կազմում գրքի ստեղծման հարցում նրա ունեցած մեծ դերի մասին.

….ի չորս լեզուացս թարգմանեալ, // Յունաց հրէից համաձայնեալ, // և լաթինաց ըն շարագրեալ, // Հայոց լեզուաւ տպագրեալ, // Աշխար-հաբար զայս ծանուցեալ // Ըզ յիշատակ բարի թողեալ… (էջ 838):

Հովհաննես Հոլովի գործունեության գնահատությանն անդրադառ-նալիս Հ. Միրզոյանը նշում է, որ նա մեծապես ազդել է XVII-XVIII դդ. հայ տեսական մտքի վրա, այդ ազդեցությունը եղել է բարդ և հակասա-կան: Ժամանակն է, որ նա նույնպես դասվի հայ մշակույթի մեծ երախ-տավորների շարքը, իր արժանի տեղը գրավի մեր մշակույթի պատ-մության համապատասխան ուսումնասիրություններում7:

Հոլովը գրքի «Խրատ առ ընթերցօղս» մասում բացատրել է, թե ինչու է ցանկացել սաղմոսների պարզաբանությունը ներկայացնել աշխարհա- են այս աղբյուրից՝ շարադրանքում՝ փակագծերի մեջ նշելով էջը: Աշխատանքի ընթացքում գրքի անվանումը կներկայացվի նաև համառոտ տարբերակով՝ «Պարզաբանութիւն»:

5 Տե՛ս Գ. Բ. Ջահուկյան, Գրաբարի քերականության պատմություն (XVII-XIX դդ.), Եր., 1974, էջ 88:

6 Տե՛ս Հ. Ղ. Միրզոյան, նշվ. աշխ., էջ 116-123: 7 Տե՛ս Հ. Ղ. Միրզոյան, Հովհաննես Հոլովի գործունեության գնահատության հար-

ցի շուրջը, «Միջազգային հայերենագիտական գիտաժողովի զեկուցումներ», Եր., 1984, էջ 402-408:

Page 70: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

70

բար. «Բայց նախ գիտելի է՛, զի զմեկնութիւնս զայս այնու դիտաւորու-թեամբ շարադրեցաք մեք աշխարհօրէն, զի կարիցեն աշխարհականք ա-մենեքեան դիւրապէս իմանալ զսոյն (ընդգծումը մերն է - Թ. Պ.). քանզի եկեղեցականք ունելով զբաւական կրթութիւն և զուսումն, յարաժամ ճաշակեն զքաղցրութիւնս սրբազանից գրոց. իսկ աշխարհականք որք պարապին ի զբաղմունս և ի հոգս աշխարհի, ամենևին մնան անմխի-թարք ի յայսպիսեաց շնորհաց» (էջ 8): Նա միաժամանակ հավելում է, որ իրեն չարհամարհեն որպես հայոց լեզվին անհմուտ մեկի, քանի որ. «….ոչ վասն եկեղեցականաց, այլ վասն օգտի և շահաւէտութեան հա-սարակաց ժողովրդոց եղև առաջիկայ մերս գործառնութիւն» (էջ 8): Հ. -Միրզոյանը մեկնաբանում է, որ այս դեպքում ժողովրդի և հոգևորակա-նության շահերը հակասում էին իրար, և աշխարհաբարով գրելը նպաստում էր ժողովրդի կրթության և լուսավորության գործին8:

Թեև 1674 թ. Հռոմում լույս տեսած «Զտութիւն հայկաբանութեան կամ քերականութիւն հայկական» գրքում Հոլովն աշխարհաբարի մա-սին գրում էր. «Երկրորդն որ է շփոթուն և անկանոն, որով և վարին արք անտեղեակք գրոց, կոչի աշխարհական»9 (նա առանձնացնում էր հայոց լեզվի երեք տեսակ՝ հայկական, աշխարհական, քաղաքական), սակայն տարիներ անց նա «Պարզաբանութիւն»-ը թարգմանում և մեկնում է աշ-խարհաբար: Ինչպես նշում է Հ. Միրզոյանը, Նահապետ Ագուլեցին իր ոսկու քսակով, իսկ Հոլովն իր ոսկյա գրչով միևնույն նպատակն էին հե-տապնդում10.

Տարակուսանք բանն բարձեալ, // և յիմարաց աչքըն բացեալ, // Դաւթի սաղմոսըն թարգմանեալ, // Մարգարականք հետ ընթացեալ…. (էջ 838):

Երկը չի վրիպել Հ. Աճառյանի ուշադրությունից, որի մասին մեծա-նուն լեզվաբանը գրում է. «840 երեսանոց ընդարձակ մի գիրք է, որի լե-զուն խառնուրդ է գրաբարի, արևմտյան աշխարհաբարի և արևելյան աշխարհաբարի»11:

Այս ժամանակաշրջանում հետադարձ շարժումը դեպի գրաբարը հայոց լեզվի պատմության մեջ կարևոր իրողություն դարձավ, որի մա-սին Ա. Այտընյանը նշում է. «Այս լեզուի նորոգութիւնը, որ աշխարհա-բարին մինչեւ հիմայ առած աղաւաղութեանցը դիմաց իսկական Յե-տաշրջութիւն (reaction) մըն է, միանգամայն նոր լեզուին համար Առա-տութեան անսպառ աղբիւր մը կրնայ ըսուիլ….»12: Այսպիսով, Ա. Այ-

8 Տե՛ս Հ. Ղ. Միրզոյան, XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլու-ծություն, էջ 72:

9 Հ. Հոլով, Զտութիւն հայկաբանութեան կամ քերականութիւն հայկական, Հռոմ, 1674, էջ 3:

10 Տե՛ս Հ. Ղ. Միրզոյան, XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլու-ծություն, էջ 124:

11 Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, II մաս, Եր., 2013, էջ 449-450: 12 Ա. Այտընյան, Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն

Page 71: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

71

տընյանը մեր լեզվի զարգացման մեջ այս իրողությունն անվանում է «յետաշրջութիւն», Հ. Աճառյանը՝ «գեղեցիկ նորամուծություն»13 և փոր-ձում պարզել՝ ով է եղել դրա հեղինակը: Նա սխալ է համարում այն ըն-դունված կարծիքը, թե առաջին անգամ լեզվի մաքրությանն ուշադ-րություն է դարձրել «Շտեմարան»-ը՝ Զմյուռնիայի առաջին հայ թերթը (ի դեպ, սա ամերիկյան բողոքական միսիոներների հրատարակութ-յունն էր և կոչվում էր «Շտեմարան պիտանի գիտելեաց», առաջին հա-մարը լույս է տեսել 1839 թ. հունվարի 1-ին)14, և նշում. «Շտեմարանից շատ առաջ, 1687 թվին Վենետիկ տպված Պարզաբանությունը արդեն շատ մաքուր լեզու ուներ. թուրքերեն բառերի թիվը խիստ քիչ էր նրա մեջ և հայերեն բառերն էլ բարբառային ձևով չէին, այլ գրաբար….»15: Ռ. Իշխանյանը, անդրադառնալով այն հարցին, որ Հոլովը գերապատ-վություն է տվել գրաբարյան ձևերին, նշում է, որ սա գրական նոր լեզվի զարգացման ուղին է, որը հետագայում պիտի պաշտպանեին «Հյուսի-սափայլ»-ը, ավելի ուշ՝ Վ. Տերյանը, և այն պիտի հաղթեր16: Հոլովը փոր-ձում էր գրաբարի բառապաշարն օգտագործել և այդ կերպ վաղ աշ-խարհաբարն ազատել բարբառային փոխառություններից: Թեև «Պար-զաբանութեան» լեզվում դրանք առկա են, սակայն նա նախապատ-վությունը տվել է գրաբարյան բառերին՝ աշխարհաբարյան բառաձևերի զուգաձևությունները մեղմելով: Լ. Եզեկյանը կարծիք է հայտնում, որ վերոհիշյալ երկում գրաբարյան տարրերի առկայությունը պայմանա-վորված է գրքի բովանդակությամբ, նաև գործառույթով՝ գրաբար սաղ-մոսների աշխարհաբար փոխադրությամբ. «Բացի դրանից, «Պարզա-բանության» թարգմանիչ Հովհաննես Հոլովը, որը ժամանակի գիտութ-յան և մշակույթի նշանավոր գործիչներից էր, երկը թարգմանելիս աշ-խատել է հնարավորին չափ նոր հայերենը սկզբունքորեն հարստացնել գրաբարյան բառերով ու քերականական ձևերով»17:

Գրքի էջերը (բացառությամբ մի քանիսի) երկու մասից են բաղկա-ցած. առաջին հատվածում ներկայացվում են գրաբար սաղմոսները, երկրորդում տվյալ գրաբար հատվածի դիմաց նրա աշխարհաբար մեկ-նությունն է կամ պարզաբանությունը: Ռ. Իշխանյանը նշում է, որ սաղ-մոսների թարգմանությունները հավանաբար հիմնականում կատար-վել են լատիներենից, հունարենից, իտալերենից18: Պարզաբանություն- լեզվի, Եր., 1987, էջ 237-238:

13 Հ. Աճառյան, նշվ. աշխ., էջ 476: 14 Տե՛ս http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Shtemaran%20PitaniGit/1.pdf [Մատ-

չելի էր 09. 01. 2016]: 15 Հ. Աճառյան, նշվ. աշխ., էջ 476: 16 Տե՛ս Ռ. Իշխանյան, Նոր գրական հայերենը XVII-XVIII դարերում, Եր., 1979, էջ 99: 17 Լ. Կ. Եզեկյան, Գրական աշխարհաբարը և արևելահայ պատմավեպի լեզուն, Եր.,

1990, էջ 34: 18 Տե՛ս Ռ. Իշխանյան, նշվ. աշխ., էջ 75:

Page 72: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

72

ները հաճախ սկսվում են այսինքն բառով, ինչպես՝ սաղմոս՝ «Բանից ի-մոց ունկն դիր տէր և իմիտ առ զաղաղակ իմ», պարզաբանություն՝ «Այ-սինքն, տէր Աստուած, կաղաչեմ զքեզ սրտի մտօք, իմ բանիս իմ խօս-քիս և իմ գանկատիս ականջ դիր և իմ գիշեր և ցերեկ արարած աղա-ղակն միտք արա՛, և ինձ ի թիկունս հասիր» (էջ 26):

Ստորև կներկայացնենք «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմո-սացն Դաւթի մարգարէին» գրքի լեզվական որոշ առանձնահատկութ-յուններ, որոնցով կարելի է պատկերացում կազմել այս վաղաշխարհա-բարյան նմուշի, դրա միջոցով՝ հայերենի զարգացման տվյալ փուլի լեզ-վավիճակի մասին առհասարակ: Հարկ ենք համարում նշել, որ Ռ. Իշ-խանյանը «Պարզաբանութիւն» երկի լեզուն բնութագրել է՝ ընտրելով մի շարք կարևորագույն բաղադրիչներ, միաժամանակ գրելով. ««Պարզա-բանութեան» լեզուն արժանի է ավելի մանրակրկիտ քննության, վերը մեր տվածը մի ակնարկային փորձ է սոսկ»19: Ուսումնասիրության՝ լեզ-վական իրողությունների «ընտրովի» եղանակը Լ. Եզեկյանը միանգա-մայն ընդունելի է համարում՝ կարծելով, որ այն ավելի կոնկրետ ու հա-վաստի տվյալներ է տալիս որևէ երկի լեզվական համակարգի քննութ-յան ժամանակ20:

Մենք նույնպես առաջնորդվում ենք քննության այս եղանակով. եր-կի լեզվական առանձնահատկություններից աշխատանքում կներկա-յացնենք, մեր կարծիքով, առավել բնութագրականները և, մանավանդ, թվաքանակով առավել տարածվածները։ Դրանք, ի թիվս այլ առանձնա-հատկությունների, նաև մատնացույց են անում արևելահայ և արևմտա-հայ լեզվամիջոցների միահյուսված առկայությունը երկի լեզվում:

Բառօգտագործում: 1. Մին և մէկ զուգահեռ ձևերից գրքի լեզվում գործածվում է երկրորդը, օրինակ՝….որ լինի թէ մէկ հնարք մի գործեն ընդ[դ]էմ իւրեանց ստեղծողին…. (16-17), ….թեև մէկ ժամանակ մի զիս պատերէին…. (22), ….երբ որ մէկ բանի մի համար երդում կանէ, իւր խօսքն հաստատ կու պահէ…. (59) ևն: Մէկ-ը 17-18-րդ դարերում ըն-կալվել է որպես գրաբարյան ձև, մին-ի համեմատությամբ եղել և այսօր էլ ընդունվում ու գործածվում է որպես գրական ձև: Մի քանի անգամ հանդիպում է մին-ը, որի կիրառությունը շատ նվազ է մէկ-ի համեմա-տությամբ, օրինակ՝ Իբր վասն գաղտնի գիտութեանց որդւոյն Աստու-ծոյ, որոց մինն է՛ գիտութիւն վախճանի աշխարհիս….(40) ևն: Մին-ը մի-ի և ն հոդի միավորումից է առաջացել, այն բնորոշ է արևելյան որոշ բարբառների՝ Արարատյան, Արցախի, Ն. Ջուղայի, իսկ արևմտյան բարբառներին հատուկ է մըն-ը, որը մին-ի հնչյունափոխված տարբե-րակն է, գրքում դարձյալ չի հանդիպում: Մի ձևը երկի լեզվում գործած-

19 Ռ. Իշխանյան, նշվ. աշխ., էջ 100: 20 Տե՛ս Լ. Կ. Եզեկյան, նշվ. աշխ., էջ 32-33:

Page 73: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

73

վում է անորոշի նշանակություն արտահայտելու համար, իսկ արևմտա-հայ մը տարբերակը բացակայում է:

2. Գործածվում են ցուցական դերանունների գրաբարյան այս, այդ, այն և դրանցից կազմված ձևերը, նաև սա, դա, նա-ի գրաբարյան ձևերը, օրինակ՝ Այս սաղմոսումս կուխօսի մարգարէն բարեպաշտ մարդկանց համար…. (11), Այսինքն, այսպէս չեն անօրեն մարդիք, այսպէս չեն այլ փոշու նման են (14), ….մի՛այնչափ սրտմտիք և զայրանայք (24), ….այ-նոքիկ որք կուիջանեն ի դժոխս …. (610), սովաւ (4), այնորիկ (9), նոցա (12), նորանէ (12), սոքա (15), այնոր համար (18), դորա (21), նոքա (29), այնոքիկ (160), այնոցիկ (160), նոցանում (515, այս օրինակում տեսնում ենք գրաբարյան նոցա-ն և ներգոյականի ոչ գրաբարյան ում-ը), նորին (840) ևն: Նշված ձևերը երկի լեզուն մոտեցնում են գրաբարին: Դերա-նունների էս, էդ, էն, աս, ադ, ան և դրանցից կազմված ձևերը չեն հան-դիպում, մի քանի տեղ կիրառվել են այսոր, այնոր, օրինակ՝ ….այնոր համար ասաց. թէ ես այսօր զքէզ ծնայ (18), Այսինքն, այսոր համար իմ սիրտս ուրախացաւ, և իմ լեզուս ցնծաց….(62-63) ևն, որոնք Ռ. Իշխան-յանը համարում է արևմտահայ ասոր, անոր բառերի բանավոր գործա-ծության ազդեցություն21: Ըստ մեզ՝ դրանք կարող են լինել նաև գրա-բարյան այսորիկ, այնորիկ-ի ազդեցության արդյունք: Հարկ է նշել, որ կիրառվում են նաև անձնական դերանունների գրաբարյան ձևերը, ինչ-պես՝ իմոյ (3), ինքեան (5), մերոյ (12), իւրոյ (13), զիւրեանք (17), զի-րեանց (20), քեզանէ (21), մեք (610) ևն:

3. Գրքի լեզվում գործածվում է գրաբարյան այլ բառաձևը, օրինակ՝ ….և չկայ մինչև իմէկ մարդ մի այլ…. (56), ….որ մինչև գիշերն այլ իմ ե-րիկամունքն որ արիութեան գործիք են (62) …. ևն: Այլ-ի ժողովրդա-բարբառային էլ և ալ հոմանիշները չեն կիրառվում:

4. Լինել և ըլլալ ձևերից հանդիպում է միայն լինել-ը, օրինակ՝ …. զէ-րէ այն ժամանակն արժանի կուլինին փառաց և պսակաց (20), …. կուա-ղաչէ մարգարեն զաստուած որ իւրն օգնական լինի (130), …. և վերստին արժանի լինիք շնորհաց և բարեկամութեան նորին (485) ևն:

5. Բառապաշարում հաճախ են հանդիպում ժողովրդաբարբառա-յին բառեր, որոնց մեջ կան նաև փոխառյալներ: Բերենք ժողովրդաբար-բառային բառերի մի քանի նմուշ՝ տալով որոշ մեկնաբանություններ.

զերէ (13, 15 ևն (շատ է գործածվում))՝զէրէ (պրսկ. zira)-որով-հետև22,

թալաք (166)՝ թալակ (պրսկ. talak)- թակարդ23,

21 Տե՛ս Ռ. Իշխանյան, նշվ. աշխ., էջ 77: 22 Տե՛ս Ռ. Ս. Ղազարյան, Հ. Մ. Ավետիսյան, Միջին հայերենի բառարան, Եր., 2009,

էջ 205: 23 Տե՛ս նույն տեղը, էջ 230:

Page 74: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

74

գորայ (475) // գօրա (170)՝ գյորա-համեմատ, համապատաս-խան24,

տնազատեղ (478) - (ժղ.): 1. Տնազի տեղիք տվող, տնազի առար-կա: 2. Տնազի առիթ25,

իքմինէն (494)՝ իքմին - (գվռ.): 1. Ոք, ոմն: 2. Որևէ բան26, պօղազէն (609)՝ պօղազ-բողազ՝ բուկ - 1. (կզմխս.): Բերանի խո-

ռոչն ըմպանի հետ միացնող անցքը: 2. (ժղ.): Կերակրափողի վերին մա-սը, ըմպան27 ևն:

Բառապաշարում յուրօրինակ տեղ ունեն նաև ժողովրդախոսակ-ցական հարադրությունները, որոնք համեմում են խոսքը և մոտեցնում ժողովրդականին, օրինակ՝ երկունք կրեց (35), միտք կրեց (35), ոտաց տակն ձգեցիր (38-39), փառօք պսակեցիր (38), ոխս և վրեժս….առիր (41), իմահ մատնեցին (70), կուլ տվեց (89), վիճակ ձգեցին (111), քա-մակն կառնու (493) ևն:

6. Վերայ կապը (հետադրությունը) հանդիպում է միայն տվյալ գրաբարյան ձևով, օրինակ՝ աշխարհիս վերայ (17), Սիոնի լեռան վերայ (18), իվերայ խաչին (21), ժողովրդեանդ վերայ է (22), փրկութեանն վե-րայ (166), իվերայ երկրի և աշխարհիս (502) ևն: Վերայ գրաբարյան ձևը կիրառվել է նոր գրական հայերենում մինչև 20-րդ դարը: Դրա ռամկո-րեն տարբերակն է վըրայ, վըրան, որից բխող վրայ ձևը երկի լեզվում չի գործածվում:

Այսպիսով, բառօգտագործման վերաբերյալ մեր ընտրած լեզվա-կան հատկանիշների քննությունը ցույց է տալիս, որ երկի լեզվին բնո-րոշ բառաձևերը (1. մին, 2. այս, այդ, այն, սա, դա, նա, 3. այլ, 4. լինել) գործածված են առանց վաղաշխարհաբարյան մյուս երկերին հատուկ զուգաձևությունների, բառապաշարին բնորոշ են բարբառային, ժո-ղովրդախոսակցական բառեր (այդ թվում նաև փոխառյալ), հարադ-րություններ, որոնք մեծ դեր ունեն գրքի բառապաշարը ժողովրդակա-նին մոտեցնելու հարցում:

Հոլովման համակարգ: Հոլովման համակարգի ուսումնասիրութ-յունը սկսենք հոգնակի ուղղականի կազմությունից, որից կարող ենք բխեցնել հոգնակի թվի կազմության ընդհանուր սկզբունքը այս վաղաշ-խարհաբարյան գրքի լեզվում:

1. Հոգնակի ուղղականը կազմվում է գրաբարյան ք և աշխարհա-բարյան եր և ներ հոգնակերտներով, օրինակ՝ օրէնքն և պատուիրանքն (12, 17), ազգերն (18), ատամներն (22), ջրերն (152), երևելիք և աներ-

24 Տե՛ս «Հայոց լեզվի բարբառային բառարան», հ. 1, Եր., 2001, էջ 271: 25 Տե՛ս Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, հ. 2, Եր., 1976, էջ 1449: 26 Տե՛ս Է. Աղայան, նշվ. աշխ., հ. 1, էջ 510, Հ. Աճառեան, Հայերէն գաւառական բա-

ռարան, Թիֆլիս, 1913, էջ 404: 27 Տե՛ս Է. Աղայան, նշվ. աշխ., հ. 1, էջ 208:

Page 75: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

75

ևոյթք (154), աչքեր (608), ազգք (801) ևն: Սակայն կարելի է ասել, որ գե-րակշռում են գրաբարյան ք-ով ձևերը: Հոգնակիի վերաբերյալ նշենք ո-րոշ առանձնահատկություններ, ինչպես՝

միևնույն բառի հոգնակին կազմվում է տարբեր ձևերով՝ գրգեր (25) // գիրգք (8), հիմքերն (76) // հիմունք (76), հրեշտակներն (165) // հրեշտակք (166) ևն,

հանդիպում են նախադասություններ, որոնցում միաժամանակ առկա են ք, եր, ներ հոգնակերտներով ձևեր, օրինակ՝ ….իբր թալաք-ներն և հնարագործութիւնքն որ իմ թշնամիքն ինձ համար պատրաս-տերէին, ինձ ժամանեցին…. (70), ….կռապաշտից թագաւորացն վե-րայ….և լեռների հիմքերն շարժեցան, սասանեցան…. (71) ևն:

կան բառեր, որոնք ունեն գրաբարյան հոգնակիի ձև և ստացել են աշխարհաբարյան հոգնակերտ, ինչպես՝ հիմքերն (71), ձիանքներով (92), խոսքերով (169), աչքեր (608), ձեռքեր (608), ոտքեր (609) ևն,

մարդ բառի հոգնակին հանդիպում է հետևյալ ձևով՝ մարդիք (21, 27) ևն, այն գրքի տարբեր մասերում գործածվում է նաև հոդերով, ինչպես շատ այլ գոյականներ՝ մարդիքս (14) ևն // մարդիքդ (17) ևն // մարդիքն (20) ևն,

հանդիպում են նաև գրաբարյան հոգնակիի այլ կազմություն-ներ, ինչպես՝ կանայքն (505), ազինքն (505), անձինք (832), զուարթունք (831) ևն:

2. Հոլովման համակարգում կարելի է առանձնացնել երկու շերտ. ա) զուտ գրաբարյան թեք հոլովաձևեր, որոնք բնորոշ չեն բարբառ-

ներին և վաղ աշխարհաբարին, բ) թեք հոլովաձևեր, որոնք բնորոշ են եղել գրաբարին, սակայն հե-

տագայում փոխանցվել են նաև միջին հայերենին, բարբառներին, վաղ աշխարհաբարին: Զուտ գրաբարյան թեք հոլովաձևերը գործածության մեծ հաճախականություն ունեն, օրինակ՝ մարդոյն (11), փարիսեցւոց (12), սրբոց նախահարց և մարգարէից (19), երկիւղիւ (19), ի գերեզմա-նին (22), ի բերանոյ (23), յաւուրս (168), ահիւ և սաղմոսիւս (604), յաշ-խարհի (804) ևն:

Սեռական-տրական հոլովի վերաբերյալ հարկ է նշել հատուկ ա-նունների հոլովումը, որը գրաբարյան է, ինչպես՝ Յովսեփայ (3), Ղուկա-սու (13), Յոհաննու (13), Յակոբայ (505), Երուսաղեմայ (512) ևն:

Հոգնակի սեռականի կազմության հիմնական սկզբունքը ևս գրա-բարյան է: Առկա են գոյականներ, որոնց հոգնակի սեռականը ի թեքույ-թով է կազմվում, որը բնորոշ է արևելահայերենին, օրինակ՝ կռապաշտ-ների (152), ջրերի (502), խոյերի (607), ոչխարների (607) ևն: Արևմտա-հայերենին հատուկ ու հոլովիչով կազմություններ չեն հանդիպում: Սակայն ստորև բերվող օրինակում ներ հոգնակերտով գոյականը հո-լովվել է գրաբարյան ոյ թեքույթով, որի հիման վրա պիտի ձևավորվեր

Page 76: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

76

արևմտահայերենին հատուկ ու հոլովիչը, ինչպես՝ եկեղեցներոյ (169): Անորոշ դերբայի սեռական-տրական հոլովաձևերը կազմվում են

ոյ թեքույթով, որը դարձյալ գրաբարյան կազմություն է, ինչպես՝ յար-կացուցանելոյ (9), գործելոյ (15), օրհնելոյ (492), անկելոյ (800) ևն: Անո-րոշ դերբայի՝ աշխարհաբարյան ու հոլովիչով կազմված սեռական-տրականի ձևեր գրքի լեզվում չեն գործածվում:

Սեռական-տրական հոլովի վերաբերյալ հարկ է նշել մի հետաքրքիր իրողություն. կապական կառույցները հանդիպում են և՛ ն հոդով, օրի-նակ՝ իվերայ խաչին (21), աղօթքին հետէ (162) ևն, և՛ առանց ն հոդի, ինչ-պես՝ խոյերի նման (607), ազգաց վերայ (605) ևն:

3. Բացառական հոլովը հիմնականում կազմվում է է թեքույթով, օրինակ՝ փորձանքէ (21), ազգերէ (155), ձեռքէն (156), կողմէ (838) ևն: Կան նաև բացառականի ից-ով կազմություններ, որոնք նվազ կիրա-ռություն ունեն, ինչպես՝ մեզանից (45), ինձանից (170) ևն: Սակայն գրաբարյան հոգնակի բացառականի ձևերը համապատասխան հոլո-վիչով և ց-ով հաճախակի են հանդիպում, օրինակ՝ ի մեռելոց (15), ի բամբասանաց (161-162), ի ձեռն մարգարէից (615) ևն: Բացառական հո-լովի կազմության վերաբերյալ կարող ենք առանձնացնել երկու խումբ՝ նախդրավոր և աննախդիր, օրինակ՝ յոչնչէ (154), ի վտանգից (801), ի մտաց (838), բերանէն (16), ձեռքէն (156), կողմէ (838) ևն: Աննախդիր բա-ցառականի ձևերը շատ նվազ կիրառություն ունեն՝ ի տարբերություն նախդրավորների: Առկա են առանց հոդի և հոդով կիրառություններ, ինչպես՝ մարդկանցէ (167), յաշխարհէ (804), ի ծննդէնէ (835), լեռնէն (21), երեսէդ (28), վշտէս (616) ևն:

4. Գործիական հոլովով կազմությունները հիմնականում հանդի-պում են հետևյալ թեքույթներով՝ աւ-լեզուաւ (5), իւ-մտիւ (17), ով-մարմնով (15), խոսքերով (169), մբ-բարկութեամբ (20), օք-փառօք (26): Կրկին կարելի է առանձնացնել զուտ գրաբարյան ձևեր (աւ, իւ, օք), ոչ զուտ գրաբարյան ձևեր (ով, մբ, որոնք գրաբարից հետո գործածվել են նաև միջին հայերենում, աշխարհաբարում): Գործիականի վերոհիշյալ բոլոր ձևերը հաճախ են գործածվում: Առկա են հոդով, ինչպես՝ խրա-տովն և խորհրդովն (12), կամօքդ (29) ևն, և առանց հոդի կիրառություն-ներ՝ ոսկւով և արծաթով (151), խորհրդով (155), ջանիւ (839) ևն:

5. Ներգոյական հոլովի կիրառությունների վերաբերյալ դարձյալ կարելի է առանձնացնել երկու խումբ՝ զուտ գրաբարյան ձևեր և նոր ձևեր: Զուտ գրաբարյան ձևերը նվազ գործածություն ունեն (ի մաքրա-փայլ յաղօթս ձեր (7), յաւուրս (168), ի տան (836) ևն): Նոր ձևերի խմբում կարող ենք առանձնացնել հետևյալ շերտերը՝ մէջ-ով կազմություններ՝ ի մէջ դրախտին (13), մեղաց մէջ (24), սրտի մէջն (24), յանկողնոյ մէջն (24) ևն (հաճախ է նաև միջում-ի կիրառությունը՝ նեղութեան և վշտի

Page 77: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

77

միջում (23), խղճութեան և տառապանաց միջումն (159)), և ում-ով կազ-մություններ՝ սաղմոսումս (16), աստուածաշնչումն (16), աշխարհումս (601), կեանքումս (602) ևն: Կրկին առկա են հոդով և առանց հոդի կի-րառություններ, ինչպես՝ սրտի մէջն (24), բերանումն (28), ի յերկրի (605), ի տան (836) ևն:

Հոլովների քննությանն անդրադառնալիս հարկ է նշել, որ երկի լեզվում չի հանդիպում ը հոդը, գործածվում է միայն ն-ն: Բնորոշ է նաև գոյականի հոդով և անձնական դերանվան սեռական հոլովաձևի միա-ժամանակյա կիրառությունը (գոյականների կրկնակի հատկացակա-նություն), օրինակ՝ քո բարութիւնդ (169), իմ սրտիս (507), քո մխիթա-րութիւնդ (507) ևն: Առկա են նաև միայն դերանվամբ կապակցություն-ներ, ինչպես՝ իմ հօր (18), քոյ աչաց (27), սրբոց քոց (837) ևն:

Խոնարհման համակարգ: 1. Երկի լեզվում դրական ներկան կազմ-վում է կու (կ) մասնիկով՝ կու խօսի (11), կու բնակի (17), կուքննէ (34), խնամք կուտանիս (38), կու հայհոյէր (109), պտուտ կուգամ (125), կուօրհնաբանեն (831) ևն28: Հ. Աճառյանը նշում է, որ կու մասնիկի ա-ռաջին վկայությունը տրվել է 12-րդ դարում: Կիլիկյան շրջանում հեղի-նակների համար այն սովորական իրողություն է դարձել29:

Հարադրական ներկայի ձևերը, որոնք բնորոշ են արևելյան բար-բառներին, հատուկ չեն գրքի լեզվին, հանդիպում են ում-ով ներկայի մի քանի գործածություններ միայն, որոնք կարելի է որպես բացառություն դիտել կու (կ) մասնիկով ներկայի բազմաթիվ օրինակների շարքում, ինչպես՝ է գտվում (55), չէ կարում (55):

2. Ներկա և ըղձական ապառնի ժամանակներում հոգնակի առա-ջին դեմքի -մք և -նք վերջավորությունների կիրառության ուսումնասի-րությունը (սրանք կարելի է համարել գրաբարյան և աշխարհաբարյան զուգաձևեր) ցույց է տալիս, որ «Պարզաբանութիւն» գրքի լեզվին բնորոշ են -նք-ով ձևերը, օրինակ՝ կտրատենք, ի դէն ձգենք (17), ուզենք (52), խոսինք (52), օրհնենք (87) ևն, իսկ -մք-ով օրինակները հազվադեպ են հանդիպում՝ հաստատիմք (6), մերձենամք (6) ևն: -Մք վերջավորությու-նը գրաբարյան իրողություն է, իսկ -նք-ն՝ միջինհայերենյան, որը հե-տագայում փոխանցվել է արևելահայերենին և արևմտահայերենին:

3. Սահմանական եղանակի ներկա և ըղձական եղանակի ապառ-նի ժամանակաձևերով խոնարհված բայերի եզակի թվի երրորդ դեմ-քում զուգահեռ գործածվող -է և -ի դիմանիշներից առավել հաճախակի

28 Ինչպես վերը նշվել է, օրինակները բերում ենք բնագրային ուղղագրությամբ: Հարկ

է նշել, որ կու (կ) մասնիկը հիմնականում բային միացյալ է գրված (գուցե տպագրության արդյունքում է այդպիսի պատկեր ստացվել): Անջատ գրությունները ոչ հաճախ են հան-դիպում:

29 Տե՛ս Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. IV, Ա գիրք, Եր., 1959, էջ 389:

Page 78: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

78

է -է-ի գործածությունը, օրինակ՝ լուծէ (3), կատարէ (12), կու մատնէ (14), կու աղօթէ (23), վկայէ (820), որոնց կողքին կիրառվում են նաև -ի դիմանիշով կազմություններ, ինչպես՝ կու նմանի (12), սկսանի (13), կու խօսի (16), շրջի (804) ևն: -Ի-ով ձևերի հիմքում հիմնականում ընկած են գրաբարյան լծորդները: Հայոց լեզվի զարգացման ընթացքում -ի դիմա-նիշը բնորոշ դարձավ արևելյան բարբառներին և արևելահայերենին, իսկ արևմտահայերենին հատուկ են -է դիմանիշով կազմված ձևերը, համապատասխանություն կա նաև միջին հայերենի և մասամբ գրա-բարի հետ:

4. Գործածվում է եմ օժանդակ բայի 3-րդ դեմքի է ձևը, օրինակ՝ գի-տելի է (8), խորագիր է (9), այն է (12), անելն է (57) ևն: Եմ օժանդակ բայի եզակի թվի երրորդ դեմքի է ձևի կիրառությունը համապատասխա-նություն է գրաբարի, միջին հայերենի, արևմտյան բարբառների հետ: Օժանդակ բայի ա ձևը, որն արևելահայ խոսքում շատ է տարածված, ընդհանրապես չի հանդիպում30: Այն, ի դեպ, չի կիրառվում նաև աշ-խարհաբար առաջին տպագիր գրքի՝ «Արհեստ համարողութեան» (1675 թ.) երկի լեզվում, սակայն գործածվում է վաղաշխարհաբարյան մեկ այլ՝ «Գանձ չափոյ, կշռոյ, թւոյ եւ դրամից բոլոր աշխարհի» (1699 թ.) գրքում՝ ուշուրն այ (35), կօպէք այ (36)31 ևն:

5. Վաղակատար ժամանակը կազմվում է -եր վերջավորություն ու-նեցող կախյալ դերբայով, օրինակ՝ ծներ է (16), վիզն են դրեր (17), պա-շարերէին (22), հաւասար եմ եղեր (829) ևն: Երկում -եր-ով վաղակատա-րի գործածությունը կապվում է միջինհայերենյան և արևմտյան բար-բառներին հատուկ համապատասխան ձևերի հետ: -Եր-ով վաղակա-տարը հանդիպում է միջին հայերենի բնագրերում, այն բնորոշ է արևմտյան մի շարք բարբառների, օրինակ՝ Կարինի, Մուշի, Խարբերդ-Երզնկայի, Արաբկիրի, Շապին-Գարահիսարի ևն: Իսկ -ել-ով վաղակա-տարը հատուկ է արևելյան բարբառներին, ինչպես՝ Արարատյան, Նոր Ջուղայի, Աստրախանի, Ագուլիսի, Կարճևանի (այս բարբառում հանդի-պում են հատուկենտ օրինակներ): -Ել-ի -ալ տարբերակով վաղակա-տարը ևս արևելյան բարբառներին է բնորոշ, օրինակ՝ Արցախի, Շամա-խու, Ագուլիսի, Մեղրու ևն32: Հանդիպում են նաև -ել վերջավորությամբ

30 Հայտնի է, որ այսօր արևելահայերեն խոսքում եմ օժանդակ բայի եզակի թվի եր-րորդ դեմքի է ձևի փոխարեն շատ հաճախակի գործածություն ունի ա ձևը: Ռ. Իշխան-յանն իր «Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն» աշխատության մեջ նշում է. որ ա կամ է երրորդ դեմքի բայը և էս, էդ, էն կամ այս, այդ, այն դերանուններն ու նրանցով կազմվածները հայերեն խոսքում ամենաշատ գործածվող բառերից են, հետևաբար և նրանց՝ ժողովրդա-բարբառային և գրաբարյան զուգահեռներից մեկի կամ մյուսի ընտրությունն ու գործածությունը անմիջապես նկատելի է դառնում լեզվում (տե՚ս Ռ. Ա. Իշխանյան, Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն, Եր., 1978, էջ 234):

31 Տե՛ս Ղ. Վանանդեցի, Գանձ չափոյ, կշռոյ, թւոյ և դրամից բոլոր աշխարհի, Ամստերդամ, 1699, էջ 35-36:

32 Տե՛ս Ա. Ա. Աբրահամյան, Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշա-

Page 79: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

79

վաղակատարի հատուկենտ ձևեր, օրինակ՝ ասել է (60), ինչպես նաև գրաբարյան վաղակատար-հարակատար ժամանակաձևեր՝ է ասացեալ (49), է շարադրեալ (58), եմ յանձնեցեալ (457), է գուշակեալ (838) ևն:

6. Գործածվում են պիտի դիմավոր բայով և անորոշ դերբայով կամ խոնարհված բայով կազմված միավորներ, օրինակ՝ պիտի տանի (16), պիտի անէ (148), պիտի լինի (488), նաև պիտի-ի խոնարհված ձևերով կապակցություններ, ինչպես՝ պիտին կորնչիլ և մատնիլ (15), պիտինք հանգչիլ (26), պիտիմ ստանալ (62), պիտէր հնազանդեցուցանել և դար-ձուցանել (73), պիտիս տալ (807) ևն: Նման կապակցությունները բնո-րոշ են արևելյան բարբառներին: Հանդիպում են պիտի բայով և հարա-կատար դերբայով հատուկենտ նմուշներ, որոնք նվազ կիրառություն ունեն, օրինակ՝ չի պիտի տարակուսած (53):

7. Կիրառվում են ուզել բայի դիմավոր ձևի և լրացում դիմավոր բա-յի կապակցություններ, ինչպես՝ կուզեն բանացնեն (17), կուզեն խլեն, յափշտակեն և կտրատեն (110): Դիմավոր բայ+դիմավոր բայ միավոր-ները հիմնականում բնորոշ են արևելյան բարբառներին (Երևան, Նոր Ջուղա ևն), թեև տվյալ գործածությունները կ եղանակիչով են, որն արևմտյան բարբառներին հատուկ իրողություն է: Ուզել բայի դիմավոր ձևը կապակցվում է նաև անորոշ դերբայի հետ, այս կիրառություններն ավելի հաճախ են հանդիպում, օրինակ՝ կուզէր անել (36), կուզեմ երևիլ (67), կուզենան պոզահարել (112), կուզէին թռչիլ (135) ևն (նշենք, որ աշ-խարհաբար առաջին տպագիր գրքի՝ «Արհեստ համարողութեան» երկի լեզվում վերջին կապակցությունները շատ հազվադեպ են գործածվում՝ ի տարբերություն «Պարզաբանութիւն» գրքի լեզվի):

8. Անել բայի անցյալի համար գործածվում են գրաբարյան առնեմ բա-յի անցյալ կատարյալի հիմքից բաղկացած ձևերը, ինչպես՝ անտես արա-րիր (45), ահաբեկ արարին (70), աղօթք արարի (71), միտք արարի (147) ևն:

9. Վ ածանցով բայաձևերը հաճախ են գործածվում, ինչպես՝ կու դատապարտվին (15), կու համարվեն (16), կու խանգարվի (26), կուբարձվին (821) ևն: Այս բայաձևերի կիրառությունը աշխարհաբարի լեզվական կարևոր հատկանիշներից է:

10. Ներկայի ժխտական ձևերը կազմվում են չ ժխտական մասնիկով և -ր վերջավորությամբ դերբայով, օրինակ՝ չի մտանէր (15), չեմ երկնչիր (22), չի պակասիր (161), չի դրիր (828) ևն: Նշենք, որ այս կազմությունն արևմտյան բարբառներին բնորոշ իրողություն է: Հանդիպում են նաև չ ժխտականով համադրական ձևեր՝ չկայ (21), չկարենայ (37), չկայր (64) ևն, ոչ ժխտականով կազմություններ՝ ոչ խնդրեմ (13), ոչ անցանիցեն (14), ոչ գիտացին (481), ոչ կարենաս (819) ևն, նաև անկատար դերբայով հետևյալ ժխտական կազմությունները՝ չէ կարում (55), չէ գտվում (56):

նակությունը, Եր., 1953, էջ 180-184:

Page 80: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

80

Եզրակացություն: Քննելով «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմո-սացն Դաւթի մարգարէին» վաղաշխարհաբարյան տպագիր գրքի վերո-հիշյալ լեզվական հատկանիշները՝ կարելի է փաստել, որ գրքի լեզվում միահյուսված են գրաբարյան և բարբառային, վաղաշխարհաբարյան ի-րողությունները: Դրանք բաշխվում են հետևյալ կերպ.

ա) գրաբարյան ձևերի գերակշռություն (լիովին կամ մասամբ)՝ բառաձևեր, դերանունների գրաբարյան ձևեր, հոգնակի ուղղականի կազմություն, սեռական-տրականի հոգնակի, անորոշ դերբայի գրա-բարյան սեռական-տրականի բացարձակ գործածություն,

բ) բարբառային, խոսակցական ձևերի գերակշռություն (լիովին կամ մասամբ)33՝ ժողովրդաբարբառային բառեր, ժողովրդական հարադրութ-յուններ, դրական ներկայի կազմություն, ներկա և ըղձական ապառնի ժամանակներում հոգնակի առաջին դեմքի -նք վերջավորության կիրա-ռություն, բայերի եզակի 3-րդ դեմքի է դիմանիշի գործածություն (սահ-մանական եղանակի ներկա և ըղձական եղանակի ապառնի ժամանա-կաձևերում), օժանդակ բայի 3-րդ դեմքի է ձև, վաղակատար ժամանակի կազմություն, պիտի դիմավոր բայի և անորոշ դերբայի կապակցություն, ուզել բայի դիմավոր ձևի և լրացում դիմավոր բայի կապակցություններ, վ ածանցով բայաձևեր, ներկայի ժխտական ձևերի կազմություն:

Քննությունը ցույց է տալիս, որ լեզվական որոշ իրողություններով երկի լեզուն հակված է դեպի արևելահայերենը, մի մասով՝ դեպի արև-մտահայերենը: Մեր կողմից քննված լեզվական հատկանիշներից ստորև կներկայացնենք արևելահայերենին և արևմտահայերենին բնորոշ ձևերը՝

արևելահայ լեզվական իրողություններ՝ որոշ բառաձևեր (1. մէկ, 2. այս, այդ, այն, սա, դա, նա, 3. այլ, 4. լի-

նել), սեռական-տրականի հոգնակի, ում-ով ներգոյական, պիտի+դիմա-վոր բայ, պիտի+հարակատար դերբայ, ուզել բայի դիմավոր ձև+լրա-ցում դիմավոր բայ

արևմտահայ լեզվական իրողություններ՝ բացառական հոլովի, դրական ներկայի, վաղակատարի, ժխտական

ներկայի կազմություն, է դիմանիշ, եմ օժանդակ բայի 3-րդ դեմքի է ձև

միասնական նոր գրական լեզու, չբաժանված աշխարհաբար «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն Դաւթի մարգարէին»

վաղաշխարհաբարյան տպագիր գրքի լեզվի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն արդեն որոշակիորեն նորմավորված է, զուգահեռու-

33 Դրական ներկայի կու-ով կազմությամբ (միջին հայերեն-բարբառային), օժան-դակ բայի է ձևի գործածությամբ (գրաբար-միջին հայերեն-բարբառային) գրաբարյան, միջին հայերենի, բարբառային կետերը համընկնում են:

Page 81: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

81

թյունները սակավ են: Ուրվագծված տեսնում ենք նոր գրական լեզվի քերականական հիմքը: Մեր քննած երկի լեզուն միասնական է, արևելահայ և արևմտահայ լեզվական իրողությունները միախառնված են, հետևաբար՝ գիրքը բնութագրվում է վաղաշխարհաբարյան միասնա-կան մի լեզվավիճակով, որում արևելահայերենը և արևմտահայերենը դեռևս հստակ տարանջատված չեն: Հայոց լեզվի երկփեղկումն արևելյան և արևմտյան նորմավորված ճյուղերի աստիճանական կերպով սկսելու էր ի հայտ գալ նրա զարգացման հետագա ընթացքում (18-րդ դար):

Բանալի բառեր – վաղ աշխարհաբար, տպագիր գիրք, լեզվական քննություն,

բառօգտագործում, հոլովման համակարգ, խոնարհման համակարգ, բարբառներ ТАМАРА ПОГОСЯН – Языковая система первопечатного толкования

Давидовых псалмов на ашхарабаре. – В статье дан лингвистический анализ од-ной из первопечатных книг на ашхарабаре – «Толкование духовных псалмов про-рока Давида» (1687). Исследованы три аспекта её языка – словоупотребление, система склонения и спряжения. Подчёркнуты следы грабара и диалектов, замет-ные в тексте на раннем ашхарабаре. Кроме того, показано, какие формы сближают книгу с восточноармянским, а какие – с западноармянским языком. Сделан вывод, что на этапе формирования ашхарабара ещё не прослеживалось чёткое разделение армянского языка на две ветви – восточную и западную.

Ключевые слова: ранний ашхарабар, печатная книга, лингвистический анализ, сло-

воупотребление, система склонения, система спряжения, диалекты TAMARA POGHOSYAN – The Lingual System of the Early Printed Book

“Clarification of David Prophet’s Spiritual Psalms”. – The article studies the language of one of the first Modern Armenian printed books – “Clarification of David Prophet’s Spiritual Psalms” (1687). The linguistic research has been carried out taking into ac-count the most descriptive features of the language of the book, which are presented in 3 sections: word usage, declension system, conjugation system. Old Armenian and dialec-tal, colloquial lingual phenomena are singled out in the conclusion. The present research depicts those phenomena by which the language of the book is, on the one hand, in-clined to the Western Armenian and, on the other hand, Eastern Armenian. The analysis of the lingual phenomena of this printed book in Early Modern Armenian lets us con-clude that its language is consistent, and is characterized by linguistic features typical to both eastern and western dialects. The book is characterized by a monolithic Early Modern Armenian linguistic situation, where the Western Armenian and Eastern Arme-nian are not distinctly separated.

Key words: Early Modern Armenian, printed book, linguistic research, word usage, de-

clension system, conjugation system, dialects

Page 82: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

82

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ СВЕДЕНИЯ ОБ АВТОРАХ

INFORMATION ABOUT THE AUTHORS

1. Սեյրան Զաքարյան – փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրո-ֆեսոր, ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ Сейран Закарян – доктор философских наук, профессор, заведующий ка-федрой истории философии ЕГУ Seyran Zakaryan – Sc. D. in Philosophy, Professor, Head of the Chair of History of Philosophy, YSU էլ. փոստ՝ S.A. [email protected]

2. Արման Եղիազարյան – պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Арман Егиазарян – доктор исторических наук, доцент, заведующий кафед-рой изучения диаспоры ЕГУ Arman Yeghiazaryan – Sc. D. in History, Associate Professor, Head of the Chair of Diaspora Studies, YSU էլ. փոստ՝ [email protected]

3.

Աշոտ Մանուչարյան – պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայեկեղեցու պատմության ամբիոնի դոցենտ Ашот Манучарян – кандидат исторических наук, доцент кафедры истории Армянской церкви ЕГУ Ashot Manucharyan – PhD, Associate Professor of the Chair of History of Ar-menian Church, YSU

4. Նարինե Դիլբարյան – բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Нарине Дилбарян – кандидат филологических наук, доцент кафедры истории армянского языка ЕГУ Narine Dilbaryan – PhD, Associate Professor of the Chair of Armenian Language History, YSU

5. Թադևոս Տոնոյան – բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հա-յոց լեզվի ամբիոնի դոցենտ Тадевос Тоноян – кандидат филологических наук, доцент кафедры армянского языка ЕГУ Tadevos Tonoyan – PhD, Associate Professor of the Chair of Armenian Lan-guage, YSU

6. Թամարա Պողոսյան – ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի ասպի-րանտ, Վ. Պետրոսյանի անվան № 51 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Тамара Погосян – аспирантка кафедры истории армянского языка ЕГУ, учи-тельница армянского языка и литературы средней школы № 51 им. В. Петросяна Tamara Poghosyan – PhD student of the Chair of the Armenian Language His-tory, YSU, teacher of the Armenian Language and Literature at the secondary school № 51 after V. Petrosyan

Page 83: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

83

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ СОДЕРЖАНИЕ

CONTENTS

Սեյրան Զաքարյան – Հովհաննես Պլուզ Երզնկացին իշխանության և կա-ռավարման մասին.....................................................................................

3

Сейран Закарян – Ованес Плуз Ерзнкаци о власти и управлении

Seyran Zakaryan – Hovhannes Pluz Yerznkatsi on Power and Governance

Արման Եղիազարյան – Հայոց Աբաս թագավորի գահակալության առա-ջին շրջանը ................................................................................................

23

Арман Егиазарян – Первый период правления армянского царя Абаса

Arman Yeghıazaryan – The Fırst Perıod of the Reıgn of Armenıan Kıng Abas

Աշոտ Մանուչարյան – Արագածոտնի Ս. Աստվածածին դպրավանքի տե-ղադրությունը ................................................................................................

38

Ашот Манучарян – Местоположение монастыря св. Богородицы в Ара-гацотне

Ashot Manucharyan – The Location of st. Astvatsatsin Dpravank in Aragatsotn

Նարինե Դիլբարյան – Գևորգ Ջահուկյանը տեղանվանագետ .............................46 Нарине Дилбарян – Топонимические исследования Г. Джаукяна

Narine Dilbaryan – G. Jahukian’s Toponymic Research

Թադևոս Տոնոյան – Հայերենի համատեքստի ձայն-կյանք, լռություն-մահ լեզվամտածողական հոմանիշությունները..............................................

55

Тадевос Тоноян – Лингвомыслительная синонимия голос – жизнь, молчание – смерть в контексте армянского языка

Tadevos Tonoyan – Sound – Life, Silence – Death Language Thought Synonymies in the Armenian Context

Թամարա Պողոսյան – Դավթի սաղմոսների աշխարհաբար առաջին տպագիր մեկնության լեզվական համակարգը ........................................

68

Тамара Погосян – Языковая система первопечатного толкования Давидовых псалмов на ашхарабаре

Tamara Poghosyan – The Lingual System of the Early Printed Book "Clarification of David Prophet’s Spiritual Psalms"

Տեղեկություններ հեղինակների մասին ................................................................82 Сведения об авторах

Information about the Authors

Page 84: 1 (19) - Yerevan State Universitypublishing.ysu.am/files/banber148_1.pdf · 2017. 6. 12. · իշխանության ու կառավարման վերաբերյալ հայ իշխանների

84

Հանդեսը լույս է տեսնում տարեկան երեք անգամ: Հրատարակվում է 2010 թվականից: Ժառանգորդն է 1967-2009 թթ. հրատարակված «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի:

Журнал выходит три раза в год. Издается с 2010 года. Правонаследник издававшегося в 1967-2009 гг. журнала "Вестник Ереванского университета".

The Bulletin is published thrice a year. It has been published since 2010. It is the successor of "Bulletin of Yerevani University" published in 1967-2009.

Խմբագրության հասցեն. Երևան, Ալեք Մանուկյան փող., 1, 107 Адрес редакции: Ереван, yл. Алека Манукяна 1, 107

Address: 1, 107, Alek Manoukian str., Yerevan

Հեռ. 060 710 218, 060 710 219

Էլ. փոստ` [email protected] Կայք` ysu.am

Վերստուգող սրբագրիչ՝ Գ. Գրիգորյան Контрольный корректор Г. Григорян Proofreader G. Grigoryan

Համակարգչային ձևավորում՝ Մ. Աբգարյան Компьютерная верстка М. Абгарян Computer designer M. Abgaryan

Ստորագրված է տպագրության 10. 03. 2016: Տպաքանակ` 100: Չափսը` 70x108 1/16: Թուղթ` օֆսեթ:

Տպագրական 5,25 մամուլ: