27
ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ ԿԿԿ ԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ: ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿ: ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ ԿԿ ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿ ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ: Կ.Կ. 3-2-ԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ ԿԿԿԿ Կ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿ ԿԿԿԿԿԿԿ Կ ԿԿԿԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿ ԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ Կ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿ ԿԿ ԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ: ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ ԿԿ ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ: ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ Կ ԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿ, ԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿ ԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿ ԿԿԿԿ Կ ԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ: ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ ԿԿ ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ: ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿ Կ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ. ԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ ԿԿ, ԿԿԿԿԿԿ ԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ ԿԿ ԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿ 1934-1935 ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿ

anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

Կարդա առաջին դպրոցների մասին այս նյութը, կատարիր առաջադրանքները:

Առաջին դպրոցներըՊատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին: Ք.ա.

3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել: Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել: Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ: Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։***

Page 2: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

Ք. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր: Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այդ ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր.«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Այդ աշակերտը Արիստոտելն էր: Ք.ա. 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել է իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, դրա համար էլ նրա աշակերտներին անվանում էին պերիպատետիկներ (հունարեն բառ է, նշանակում է (զբոսնողներ, ճեմողներ):

Հայոց առաջին դպրոցներըՄեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի առաջին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր: Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին:

Հայոց առաջին դպրոցը` վարդապետարանը, բացվել է հինգերորդ դարի սկզբին Վաղարշապատում, Մեսրոպ Մաշտոցի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի ջանքերով: Սկզբնական շրջանում դասավանդվել են Աստվածաշունչը, վարքաբանություն, քերականություն: Հետագայում նաև աստղագիտություն, թվաբանություն եւ այլ առարկաներ: Այս դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ,

Page 3: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

եկեղեցական գործիչներ: Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը:

Աղբյուրը՝ Մանկական գանձարան

Առաջադրանքներ1. Ո՞րն էր ամենահետաքրքիր տեղեկությունը, որ իմացար

առաջին դպրոցների մասին:2. Փորձի´ր ստուգաբանել, բացատրել դպրոց բառը, ինչ

բաղադրիչներից է կազմված:3. Փորձի´ր առանց դպրոց բառը օգտագործելու նկարագրել,

թե ինչ է դպրոցը:4. Ի՞նչ նոր բառեր սովորեցիր՝ կարդալով «Առաջին

դպրոցները» տեքստը:

Ստեղծական աշխատանքՊատկերացրու դու դպրոցի տնօրեն ես: Ստեղծելու ես քո դպրոցը: 5-10 նախադասությամբ գրավոր պատմիր, թե ինչպիսին է այն լինելու:

Ստեփան Զորյան «Չալանկը»1-ին հատված

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը

Page 4: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար,

Page 5: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Առաջադրանքներ1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

4. Վերնագրիր առաջին հատվածը:

2-րդ հատվածՁմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

Page 6: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Page 7: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

Page 8: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:2. Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ,

զարթնել բառերով:3. Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:4. Վերնագրիր հատվածը:

3-րդ հատվածԵրբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Page 9: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Page 10: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը, տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Page 11: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Page 12: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ՝1. Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ

տարբերվող բառերը, օրինակ՝ խնդրել- թ լսում ենք, դ գրում2. Վերնագրիր 3-րդ հատվածը:

1. Կետադրի՛ր:

Ողջ ամառը ճպուռը չի աշխատում նա միայն երգում է պարում խաղում և ուրախանում երբ գալիս է ձմեռը ճպուռը մնում է տխուր անօգնական նա դիմում է մրջյունին խնդրում է իրեն օգնել կերակրել բայց մրջյունը հրաժարվում է

2. Լրացրու բաց թողած տառերը։ա-քատ, ս-ռոց, ճանապար-, քա-ցր, հո-ս, համ-երել, օ-նել, մե-ք, ճամ-ա, փոր-ել։

3. Առաջին առաջադրանքի բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ, օրինակ՝ ճանապարհ-երկար ճանապարհ

4. Բացատրիր հետևյալ բառերը։փայտահատ-

Page 13: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

ծառաբնակ-

ճերմակամորուս-

4.Ծառաբնակ մարդու անունից պատմիր հեքիաթը (բանավոր):

Ներբեռնիր 4-րդ դասարանի ընթերցարանը ,  այնտեղից  կարդա Ստեփան Զորյանի «Մահակը» (էջ 96)

Ստեփան Զորյան «Մահակը»

1. Նկարագրիր և բնութագրիր փայտահատին: 2. Փայտահատի անունից պատմիր հեքիաթը (բանավոր):

Պատումդ տեսագրիր:

Գործնական աշխատանք1.Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս դելֆիններիսովորության մասին:1.Գիտնականները պարզել են, որ դելֆիններն այդ գիտակցաբար չեն անում։2.Նրանք օգնում են մարդկանց մնալու ջրի վրա և հրում են դեպի ափ։3.Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվող մարդկանց։4.Ուղղակի նրանք իրոք սիրում են հրել զանազան առարկաներ։5.Չնայած այս ամենին՝ հայտնի է, թե դելֆինները որքան են սիրում մարդկանց և ատում շնաձկներին։

Page 14: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

2.Գրիր մեկ բառով՝մարդ, որը լողում է-մարդ, որը հեծանիվ է քշում-մարդ, որը մեքենա է վարում-մարդ, որը ճամփա է գնում-մարդ, որն առաջնորդում է-մարդ, որը որս է անում-մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-մարդ, որը գնումներ է կատարում-

3.Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:Աջով տուր,Լավություն արա,Սարը սարին չի հանդիպի,Ուժեղի մոտ միշտ էլ

Թեստային աշխատանք. Կարդա Եզոպոսի հետևյալ առակը և պատասխանիր առակից հետո տրված հարցերին

Եզոպոսի առակներիցԿարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են:

Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է

Page 15: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխար-ի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մար-իկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Page 16: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թա-ավորները արձակում իրենց անար-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ

Page 17: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:դ. Ինքը չէր կարող գնալ:5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

Page 18: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:բ. Լեզուն կարևոր օրգան չէ:գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:դ. Լեզուն թաց և լպրծուն է:9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:Եզոպոսին կարգադրեց որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

Page 19: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:Եզոպոսի ծննդյան և …..  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ ……. : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Կարդա Ստեփան Զորյանի Փիլոսը։

Ստեփան Զորյան «Փիլոսը»Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

Page 20: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Page 21: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Page 22: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր։

2. Պատմվածքը բաժանիր հատվածների, վերնագրիր յուրաքանչյուր հատվածը։

Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել,  վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:2. Խորհուրդ տուր Փիլոսին։

Page 23: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

3. Հիշիր, որ հ տառը գրվում, բայց չի լսվում հետևյալ բառերում, ինչպես նաև նրանցից կազմված բառերում։

խորհուրդ, աշխարհ, ճանապարհ, շնորհ, խոնարհ

Համո ՍահյանՁկնիկն առվին խուտուտ տվեց

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,Եվ առուն՝ պարզ ու անբիծՔրքջալով ուշաթափվեցՈւ ձորն ընկավ քարափից…

Զարկվեց քարին, ուշքի եկավ,Շուրջը նայեց կասկածովԵվ մի կապույտ ժպիտ շուրթին՝Ճամփա ընկավ դեպի ծով:Հարցեր և առաջադրանքներ՝

1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց:3. Հորինի՛ր վերնագիր բանաստեղծության համար:4. Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը,

պատմի՛ր:5. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

Լրացուցիչ աշխատանք`Նկարի՛ր բանաստեղծությանը համապատասխան նկար:

Համո Սահյան «Ձկնիկն առվին խուտուտ տվեց», սովորիր անգիր:

1. Կազմիր նոր բառեր խորհուրդ, աշխարհ, ճանապարհ, շնորհ, խոնարհ բառերով, այնպես արա, որ տրված բառը

Page 24: anahitharutyunyanblog.files.wordpress.com · Web viewՔ. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում

լինի բառի սկզբում, մեջտեղում և վերջում: Օրինակ՝ աշխարհ-աշխարհագրություն, համաշխարհային, ջրաշխարհ

2. Կազմիր բառակապակցություններ  խորհուրդ, աշխարհ, ճանապարհ, շնորհ, խոնարհ բառերով:

Լրացուցիչ աշխատանք՝ Համո Սահյանի «Ձկնիկն առվին խուտուտ տվեց» բանաստեղծությունը արտահայտիչ կարդա, ձայնագրիր, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ: