28
Funded by the European Union ԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾ (SWIC) ԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾ ԲԲԲԲԲԲԲ ԲԲԲ 19.08.01.01 Բ 19.08.01.03 ԲԲԲԲԲԲԲԲ EuropeAid/135811/DH/ACT/Multi ԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾԾ ԾԾԾԾԾԾԾԾԾԾԾԾ 24-Բ ԲԲԲԲԲ, 2017, 18.00 (տտտտտտտ տտտտտտտտտ) document.docx Page 1 of 28

FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

Embed Size (px)

Citation preview

Page 1: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

ԾՐԱԳԻՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (SWIC)

ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բյուջեի տող 19.08.01.01 և 19.08.01.03

Աղբյուր՝ EuropeAid/135811/DH/ACT/Multi

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 24-ը Մարտի, 2017, 18.00 (տեղական

Ժամանակով)

Բովանդակություն1. Նախապատմություն ու հիմնական խնդիրներ.....................................................3

1.1. Ներածություն ...................................................................................................31.2. Ենթադրամաշնորհային ծրագրի նպատակներն ու առաջնային խնդիրները

........................................................................................................................... 6

document.docx Page 1 of 24

Funded by the European Union

Page 2: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

2. ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ...................................72.1. Դոնորի կողմից տրամադրվող ֆինանսական հատկացումները...................72.2. Հայտատուների համապատասխանությունը (այն է հիմնական հայտատու

և համահայտատու(ները)................................................................................72.3. Թույլատրելի գործողություններ. Գործողություններ, որոնց համար կարող է

հայտ կազմվել ..................................................................................................92.4. Տեսանելիություն.............................................................................................112.5. Թույլատրելի ծախսեր,....................................................................................12

3. ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ԵՎ ԻՆՉ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՀԵՏԵՎԵԼ .....................................................................................13

3.1. Հայտի բովանդակությունը............................................................................133.2. Որտեղ և ինչպես ուղարկել հայտերը ............................................................153.3. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը...................................................163.4. Ենթադրամաշնորհային ծրագրի և հայտերի վերաբերյալ լրացուցիչ

տեղեկատվություն .........................................................................................164. ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԸՆՏՈՒԹՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ16

4.1. ՔԱՅԼ 1: Ներածություն և սահմանված պայմաններին համապատախանության վերաբերյալ վարչական ստուգումներ .............17

4.2. ՔԱՅԼ 2: Հայտի տեխնիկական և ֆինանսական գնահատում.....................174.3. ՔԱՅԼ 3: Հայտատուների ծանուցում..............................................................204.4. ՔԱՅԼ 4: Ամփոփում և ենթադրամաշնորհային պայմանագրի ստորագրում

......................................................................................................................... 205. ԴՈՆՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ. ...........................................................................20

5.1. Հաշվետվողականություն և վճարման կարգ ...............................................205.2. Մոնիթորինգ և գնահատում ..........................................................................215.3. Աուդիտ............................................................................................................22

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԶՈՒՄ..........................................................................................226.1. Պայմանագրի վաղաժամկետ դադարեցում և կասեցում ............................226.2. Ենթադրամաշնորհի ավարտը.......................................................................22

7. ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ..............238. ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿ ........................................................................................23

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 2 of 24

Funded by the European Union

Page 3: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

1. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

1.1. Ներածություն

Յուրաքանչյուր երեխա ունի սիրող և հոգատար ընտանիքում ապրելու իրավունք: Այդուհանդերձ, աշխարհում միլիոնավոր երեխաներ մեծանում են ընտանիքից դուրս:

Հայաստանում երեխաների սոցիալական պաշտպանությունը վերջին տարիներին համարվում է առաջնահերթություն: Այնուամենայնիվ, ոլորտում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան։ Այսպես՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ Հայաստանում երեխաների շրջանում աղքատությունը 41% է կազմում (աղքատության ընդհանուր մակարդակը երկրում 33.7% է)1: Երեխաների և ընտանիքների համար նախատեսված սոցիալական պաշտպանության ծրագրերի տեսակները և դրանց ծածկույթը հասանելի է միայն սահմանափակ թվով երեխաների համար: Աղքատության մեջ ապրող մոտ 400.000 երեխաներից միայն շատ փոքր մասն է ստանում պետական աջակցության ծառայություններ: Այդ ծառայությունների հիմնական մասը տրամադրվում է խնամքի ու պաշտպանության հաստատությունների միջոցով, որտեղ երեխաների հայտնվելու հիմնական պատճառը ընտանիքների նյութական աղքատությունն է և ընտանիքներին աջակցող ծառայությունների սահմանափակ թիվը։ Ի հավելումն, ՕՔՍՖԱՄ-ի կողմից վերջերս իրականացված հետազոտության համաձայն՝ աղքատության ընտանեկան նպաստի ծրագիրը հասանելի է միայն երեխա ունեցող աղքատ ընտանիքների 60%-ին:2 Ընտանիքների և երեխաների աջակցությանն ուղղված մյուս պետական ծրագրերը, ինչպիսիք են երեխայի ծննդյան միանվագ նպաստը կամ մինչև 2 տարեկան երեխաների աշխատող մայրերին տրամադրվող դրամական նպաստը և այլն, սոցիալական ոլորտին ուղղված ծախսերի միայն 2 տոկոսն են կազմում: Այլ խոսքով, պետության կողմից երեխաներին և ընտանիքներին ուղղված դրամական և ոչ դրամական ծառայությունները ինչպես ծավալով, այնպես էլ ծածկույթով չեն համապատասխանում իրական կարիքներին։ Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին առաջարկվող հիմնական ծառայությունը՝ նրանց խնամքի կազմակերպումն է հաստատություններում, որն, ինչպես հայտնի է, թանկ է, հանդիսանում է երեխայի տեղավորման ծայրահեղ միջոց և ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն՝ չի բխում երեխայի լավագույն շահից3։2000 թվականից սկսած, Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում ընտանիքների և երեխաների պաշտպանության համակարգը բարեփոխելու ուղղությամբ: Հաստատություններում ապրող երեխաների թիվը էապես նվազել է, սակայն ընտանիքներին աջակցող և սոցիալական ռիսկերի նվազեցմանն ուղղված այն ծրագրերը, որոնք կարող են կանխել երեխաների հաստատություններում 1 « , 2016 Հայաստանի սոցիալականպատկերը և աղքատությունը թ.» տե՛ս՝http://www.armstat.am/file/article/poverty_2016a_2.pdf ։2 Ընտանեկան նպաստների ու ՍՊխրագրի մոնիթորինգ, Oxfam, 20163 . Հասյատանում այլընտրանքային խնամքի ծառայությունների ստեղծում Խնամքի

,հաստատությունների և համայնքահեն ծառայությունների ծախսերի գնահատում UNICEF

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 3 of 24

Funded by the European Union

Page 4: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

հայտնվելը և օգնել ընտանիքներին հոգալու երեխաների ֆիզիկական, զգացմունքային և զարգացման կարիքները անբավարար են, ունեն անհամաչափ ծածկույթ և էպիզոդիկ բնույթ են կրում։ Ընտանիքներին աջակցող պետական ծրագրերը առայժմ գործում են միայն երկու մարզերում, մինչդեռ նմանատիպ ծառայությունների կարիքը շատ է զգացվում բոլոր մարզերում: Ընտանեկան աջակցության ծառայությունների ամենամեծ բաժինը տրամադրվում է ՔՀԿ-ների, եկեղեցու, բարեգործական և սփյուռքի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից, որոնք տարբեր մեթոդաբանություններով են աշխատում: Նրանցից մի մասը կիրառում են սոցիալական աշխատանքի մեթոդաբանությունը, մինչդեռ մյուսները շարունակում են զուտ մարդասիրական օգնություն տրամադրել և մասնագիտացված չեն ընտանիքների կյանքում փոփոխություններ մտցնելու (նույնիսկ այն դեպքում, երբ լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում): Չնայած այն հանգամանքին, որ տեղական ինքնակառավարման մարմիններն (խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները ԽՀՀ) լիազորված են զբաղվելու երեխաներ ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների խնդիրներով, նրանք ի վիճակի չեն կատարելու իրենց պարտականությունները՝ ռեսուրսների պակասի, մեթոդական բացթողումների և ոլորտում գործող կարևոր այլ դերակատարների հետ համագործակցության անբավարար մակարդակի պատճառով: Շատ քիչ ԽՀՀ-ներին է հաջողվում դրական առաջընթաց արձանագրել. գոյություն չունի ընտանիքների և երեխաների համար, այսպես կոչված, ընդհանուր կարգավորված մոտեցում ու ընթացակարգեր, ինչի մասին վկայում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, երեխաների պաշտպանության ցանցն ու ոլորտում գործող այլ դերակատարները:Ներկայումս Հայաստանի կառավարությունը սկսել է հաստատությունների բեռնաթափման, վերակազմակերպման և ընտանեկան տիպի համայնքահեն այլընտրանքային ծառայությունների զարգացման գործընթացը: Այս նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարությունները հաջորդ 5 տարիների ընթացքում ձեռնարկել են 22 հաստատությունների (որտեղ իրականացվում է ավելի քան 500 երեխաների խնամք) բեռնաթափման, վերակազմակերպման գործընթացը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում գործում են ընտանեկան աջակցության սահմանափակ թվով ծառայություններ՝ հաստատությունների երեխաների դուրս բերման և կենսաբանակ ընտանիքների հետ վերամիավորման գործընթացը լուրջ ռիսկեր է պարունակում:

Միջազգայնորեն ընդունված է, որ խոցելի երեխաների ընտանիքների և տնային տնտեսությունների հզորացումը՝ ընտանիքներից երեխաների բաժանման կանխմանն ուղղված ամենաարդյունավետ միջոցն է հանդիսանում: Ընտանիքների ամրապնդման մոտեցման նպատակն է օգնել խոցելի ընտանիքներին բարձրացնելու ընտանեկան գործառնման արդյունավետությունը` այդպիսով ապահովելով երեխաների անվտանգությունը: Այս մոտեցումը կառուցվում է այն համոզմունքի վրա, որ շատ երեխաներ կարող են պաշտպանված լինել իրենց ընտանիքներում, եթե ծնողները ստանան համապատասխան ծառայություններ ու աջակցություն, որն էլ իրենց կոգեշնչի բարելավելու ընտանեկան կյանքը: Այս մոտեցումն ենթադրում է երեխաների խնամքի կազմակերպման ընդլայնված, արդյունավետ միջգերատեսչական ու միջոլորտային համագործակցություն, ինչը

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 4 of 24

Funded by the European Union

Page 5: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

կապահովի համայնքային մակարդակում առկա ռեսուրսների մատչելիությունը ընտանիքների համար։

Ընտանիքի ամրապնդման այս մոտեցման ընդհանուր նպատակը խոցելի ընտանիքների՝ իրենց երեխաների զարգացման կարիքները հոգալու և նրանց համար անվտանգ միջավայր ապահովելու կարողությունների զարգացումն է և ռեսուրսների հասանալիության ապահովումը, ինչը թույլ կտա ընտանիքներին ինքնուրույնաբար հաղթահարել կյանքի դժվարությունները, լինել ինքնաբավ, այդպիսով՝ նվազեցնելով արտաքին միջամտությունների իրականացման անհրաժեշտությունը։Սոցիալական աշխատանքը մասնագիտություն է, որը կոչված է ուժեղացնելու անհատներին, ընտանիքներին և համայնքներին հաղթահարելու իրենց կյանքում առաջացած դժվարին իրավիճակները և խթանելու նրանց բարեկեցությունը։ Սոցիալական աշխատանքը կենտրոնական դերակատարում ունի ամբողջ աշխարհում խոցելի ընտանիքների բացահայտման, գնահատման և ուժեղացման գործընթացում: Երեխաներին բռնություններից և անտեսումից պաշտպանելը, ինչպես նաև միջամտելը բոլոր այն դեպքերում, երբ ընտանիքներն անգործունակ են, ճգնաժամային իրավիճակների հաղթահարման ուղղությամբ իրենց հետ աշխատելն ու ընտանիքների ամրապնդմանն ու ուժեղացմանը նպաստելը սոցիալական աշխատողների մասնագիտական «մանդատն է»: Հայաստանում, պետական սոցիալական ծառայություններում աշխատող նորանշանակ դեպք վարողները լիազորված են ընտանիքների/երեխաների վերաբերյալ իրավիճակի վերլուծություն իրականացնելու և դրա հիման վրա անհատականացված լուծումներ առաջարկելու: ԽՀՀ-ները և Երեխաների պաշտպանության բաժիններն իրավունք ունեն մի կողմից ծառայություններ մատուցելու, իսկ մյուս կողմից՝ որոշումներ կայացնելու, այնուամենայնիվ, նրանք դեռևս չեն կիրառում սոցիալական աշխատանքի համապատասխան մոտեցումներ, որը թույլ կտար արձագանքել շահառուների բազմակի կարիքներին՝ առավել անհատականացված և կարիքահեն մեթոդների կիրառման միջոցով նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը։ Սա է հիմնական պատճառը, որ երեխաների պաշտպանության ոլորտում շատ խնդիրներ մնում են չլուծված՝ չնայած այն հանգամանքին, որ համակարգում բազմաթիվ դերակատարներն են ներառված: «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» տարածաշրջանային ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվորպական միության և Ավստրիական զարգացման հիմնադրամի կողմից և իրագործվում Hilfswerk Austria International-ի (HWA) և իր տեղական 4 գործընկերներ՝ Սոցիալական աշխատողների վրացական ասոցիացիայի, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի, Սոցիալական աշխատանքի ադրբեջանի հանրային միավորման և Մոլդովայի հանրապետության բուժքույրերի ասոցիացիաի հետ միասին ձգտում է աջակցել Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի խոցելի խմբերի, այդ թվում՝ ռիսկի տակ գտնվող ընտանիքների ու երեխաների՝ բարեկեցությանը՝ զարգացնելով և ուժեղացնելով սոցիալական աշխատանքի հայեցակարգը և ապահովելով դրա հասանելիությունը նշված երկրներում: Այն նաև նպաստում է ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակում բազաթիվ շահագրգիռ կողմերի միջև երկխոսությանը: Այս ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 5 of 24

Funded by the European Union

Page 6: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

երկրներում սոցիալական փոփոխությունների» ծրագրի գործընկերները՝ Սոցիալական աշխատողների և համապատասխան այլ մասնագիտությունների ասոցիցիաները հանդես են գալու, որպես սոցիալական աշխատանքի կոմպետենտության կենտրոններ, որոնք վերապատրաստումների և խորհրդատվությունների միջոցով հզորացնելու են տեղական կազմակերպություններին և, միևնույն ժամանակ, հանդես են գալու, որպես դոնորներ, ու տեղական կազմակերպություններին և սոցիալական ծառայություններ մատուցողներին հատուկ դրամաշնորհներ են հանձնելու:

1.2. Ենթադրամաշնորհային ծրագրի նպատակներն ու առաջնային խնդիրները

Ենթադրամաշնորհային ծրագրի գլխավոր նպատակը տեղական ՔՀԿ-ներին օգնելն է, որպեսզի նրանք ներգրավվեն ընթացիկ սոցիալական բարեփոխումներում և նպաստեն սոցիալական պաշտպանության և ընտանիքի պահպանման գործընթացներին։ Սա նշանակում է եվրոպական գործընկերության տարածաշրջանում՝ ընթացիկ բարեփոխումներում տեղական ՔՀԿ-ների դերի ուժեղացում, մասնավորապես, ընտանիքների ուժեղացման բաղադրիչին աջակցելու նպատակով՝ (սոցիալական աշխատանքի պրակտիկայի, համայնքային ներգրավվածության ավելացման և միջգերատեսչական ու միջոլորտային գործընկերության միջոցով):

Փոքր դրամաշնորհային ծրագրերը (ՓԴԾ), մասնավորապես, ունեն հետևյալ հատուկ նպատակները՝

զարգացնել համայնքային սոցիալական աշխատանքի բազմակողմանի կարողություններ՝ ներկայացնելով կարիքի վրա հիմնված ընտանեկան աջակցության հայեցակարգեր ու մոդելներ:

նպաստել տեղական և ազգային մակարդակներում սոցիալական քաղաքականության մշակման գործընթացում ՔՀԿ-ների դերի բարձրացմանը՝ համայնքային մասնակցության ընդլայնման և միջգերատեսչական ու միջմասնագիտական համագործակցության միջոցով:

խթանել ընտանիքների ամրապնդմանն ուղղված ՔՀԿ-ների ցանցերի կազմավորմումը դրական փոխազդեցության (synergy) կիրառման և համատեղ ուսուցման, կրթման, քոուչինգի և մենթորության միջոցով:

բարձրացնել ընտանիքների ամրապնդման ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և/կամ ապահովել համապատասխան շահագրգիռ կողմերի մասնակցությունը այդ ծրագրերի շուրջ քննարկումներին։

նպաստել սոցիալական պաշտպանության համակարգի դրական իմիջ ու դրա նկատմամբ վստահության մթնոլորտի ստեղծմանը:

Ակնկալվող արդյունքները՝

Ամրապնդված է տեղական ՔՀԿ-ների դերը ընտանեկան ամրապնդման վերաբերյալ քաղաքականության մշակման և երկխոսության կազմակերպման ոլորտում, ինչպես նաև ՔՀԿ-ի դերը, որպես վերահսկում և մոնիթորինգ իրականացնողի,

ՔՀԿ-ներն ունեն տեղական, տարածաշրջանային/ազգային մակարդակում ծառայությունների մատուցման և ընտանիքների ամրապնդման քաղաքականության հիմնական խնդիրների վերաբերյալ ապացույցների ներկայացնելու ավելի մեծ կարողություններ ու տվյալներ և կարող են դրանց հիման վրա առաջարկություններ ներկայացնել.

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 6 of 24

Funded by the European Union

Page 7: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

ընտանիքների աջակցության համայքնահեն հայեցակարգերն ու մոդելները ներկայացված են /տեղայնացված և փորձարկված.

տեղական, տարածաշրջանային և/կամ ազգային մակարդակներում ստեղծված և/կամ ոհզորացված են ՔՀԿ-ների ցանցեր, որոնք ակտիվորեն գործում են և իրականացնում ընտանիքների ամրապնդման քաղաքականության գործընթացների համակարգում և լոբբինգ:

շահագրգիռ կողմերը տեղեկացված են ընտանիքի ամրապնդման քաղաքականության խնդիրների վերաբերյալ.

հեռավոր մարզերում գտնվող ՔՀԿ-ների սոցիալական աշխատողները տեղեկացված են պետական և ոչ պետական կազմակերպությունների՝ ընտանիքների ամրապնդմանն ուղղված ծառայությունների վերաբերյալ և իրականացնում են հորիզոնական ու միջգերատեսչական արդյունավետ համագործակցություն՝, կարիքի դեպքում, շահառուներին դեպի այդ ծառայություններ ուղղորդելու նպատակով:

2. ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

2.1. Դոնորի կողմից տրամադրվող ֆինանսական հատկացումներ

Ծրագրային առաջարկությունների այս հայտարարության ընդհանուր արժեքը կազմում է 180,000.00 եվրո. Դոնորն իրեն իրավունք է վերապահում չտրամադրել հասանելի ամբողջ գումարը:

Դրամաշնորհների չափը

Այս ծրագրային առաջարկությունների հայտարարության շրջանակներում դրամաշնորի առավելագույն և նվազագույն արժեքը պետք է լինի հետևյալ միջակայքում: Նվազագույն գումար՝ 20,000 եվրո Առավելագույն գումար՝ 45,000 եվրո

Լրացուցիչ ֆոնդեր (Համաֆինանսավորում)

Հայտատուների կողմից ծրագրված աշխատանքներին ներդրումներ կատարելը (կանխիկ, ապրանքի կամ ծառայությունների տեսքով) խրախուսվում է, սակայն պարտադիր չէ: Համապատասխան և ստուգելի ներդրումները կդիտարկվեն որպես առավելություն՝ դրամաշնորհային հայտերի գնահատման ընթացքում (տե՛ս 4.2 կետը):

Ոչ կանխիկ ներդրումները ներառում են ապրանքների կամ ծառայությունների (ապրանքներ, սարքավորումներ, տարածքներ՝ (սեփական կամ վարձակալական հիմունքներով աշխատանք, (իր կամ այլ աշխատակիցների՝ կամավորական սկզբունքով) և այլն) անվճար տրամադրում ենթադրամաշնորհային ծրագրի շահառուներին: Եթե ենթադրամաշնորհային ծրագրի շահառուի կողմից առաջարկված ներդրումը համաֆինանսավորում է, ապա այն պետք է չգերազանցի.

ա)այն ծախսերը, որոնք իրականացվել են և պատշաճ կերպով հաստատվում են հաշվապահական փաստաթղթերով

բ) այն ծախսերը, որոնք ընդհանուր առմամբ ընդունելի են համապատասխան գնային շուկայում

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 7 of 24

Funded by the European Union

Page 8: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

2.2. Հայտատուների համապատասխանությունը (գլխավոր հայտատու և համահայտատու)

Համապատասխան հայտատուները կարող են դիմել միանձնյա (առանց գործընկերոջ) կամ գործել այլ գործընկերների հետ միասին:

Փոքր դրամաշնորհային ծրագրի ֆոնդի հասանելությունը բաց է հավասար պայմաններով այն սուբյեկտների համար, որոնք համապատասխանում են ներքոնշյալ բոլոր չափանիշներին:

2.2.1.Գլխավոր հայտատու Դրամաշնորհին դիմելու իրավունք ունենալու համար հայտատուն պետք է. լինի իրավաբանական անձ լինի շահույթ չհետապնդող և լինի ՔՀԿ, ինչպիսիք են ոչ պետական, շահույթ չհետապնդող և անկախ

հիմնադրամները, համայնքահեն կազմակերպությունները, մասնավոր սեկտորի շահույթ չհետապնդող գործակալությունները և նման կառույցների և կազմակերպությունների ցանցերը

գրանցված լինի Հայաստանում, վերջին 5 տարիների ընթացքում ունենա դրամաշնորհով պահանջվող գումարի

նվազագույնը 33% արժողությամբ առնվազն 2 ծրագրերի իրականացման ապացուցելի փորձառություն Հայաստանում, (նախընտրելի է սոցիալական ոլորտում), որոնցից առնվազն մեկի թիրախը եղել է մայրաքաղաքից դուրս գտնվող շրջաններում,

ունենա իրավաբանական պայմանագրի մաս դառնալու կարողություն (իրավունք ունենա պայմանագիր կնքել) և

անմիջականորեն պատասխանատու լինի աշխատանքների նախապատրաստման և կառավարման համար՝ համահայտատուների հետ միասին, եթե այդպիսք լինեն, և, հանդես չգան որպես միջնորդ:

Մայրաքաղաքից դուրս գտնվող շրջաններում փոքր ՔՀԿ-ները, որոնք գրանցված են առանձնահատուկ խրախուսվում են դիմելու ծրագրին:

Պոտենցյալ հայտատուները չպետք է մասնակցեն ծրագրային մրցույթի հայտարարությանը և նրան դրամաշնորհ չի տրամադրվի հետևյալ պարագաներում.

Եթե հայտատուն գտնվում է ծրագրի իրականացմանը էապես խանգարող իրավական վեճի կամ պարտքերի մեջ:

Եթե կազմակերպությունը ներգրավված է եղել խարդախության կամ այլ կոռուպցիոն գործարքների մեջ:

Կազմակերպությունը գտնվում է լուծարման գործընթացում: Կամզակերպությունը հիմնված է քաղաքական կամ կուսակցական շահերի վրա, Միջազգային կազմակերպությունները և դրանց տեղական մասնաճյուղերը

(ներկայացուցչական գրասենյակները)

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 8 of 24

Funded by the European Union

Page 9: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

2.2.2.Խմբային դիմումներ (համահայտատուներ)Մի քանի կազմակերպություններ կարող են ոչ պաշտոնական կերպով միավորվել՝ միասին աշխատելու և խմբով ծրագրային հայտ ներկայացնելու նպատակով: Այս դեպքում՝

խմբի բոլոր հայտատուները պետք է.առաջադրեն խմբի անդամ կազմակերպություններից որևէ մեկին, որպես գլխավոր հայտատու, ով կգործի ամբողջ կոնսորցիումի անունից,

գլխավոր հայտատուն պետք է լրացնի խմբի համար նախատեսված հայտը(համահայտատուների հետ միասին),

խմբի բոլոր հայտատուները պետք է ընդունեն, որ դրամաշնորհը տրամադրվելու է գլխավոր հայտատուին, և որ վերջինս պատասխանատու է բավարարելու դրամաշնորհի բոլոր պայմաններին,

գլխավոր հայտատուն պետք է ներկայացնի հայտի համար գրավոր համաձայնագիր կոնսորցիումի բոլոր անդամների կողմից (դրամաշնորհի հայտի ձևաթղթում ստորագրված մանդատը): Կազմակերպությունների խմբով դիմելու դեպքում, պետք է հստակորեն նկարագրել խմբի կողմից առաջարկած ծրագրի իրագործման մեջ խմբի բոլոր անդամների դերերը,

համահայտատուները պետք է համապատասխանեն բոլոր այն չափորոշիչներին, որոնք և գործում են գլխավոր հայտատուի համար, բացառությամբ ապացուցելի ծրագրային փորձառությունը. համահայտատուները կարող են բայց պարտադիր չէ, որ ներկայացնեն հաջողությամբ իրականացված ծրագրի ապացույցներ։ Դրա փոխարեն նրանք պետք է դրամաշնորհի հայտերի ներկայացման ձևաթղթում պարտադիր ապացուցեն, որ իրենց աշխատողներից առնվազն 2-ը, ովքեր համահայտատուի կողմից ներգրավված են լինելու աշխատանքների իրականացման գործընթացում, նախկինում ներգրավված են եղել դրամաշնորհային ծրագրերի իրականացման կամ համակարգման գործընթացներում առնվազն 6 ամիս տևողությամբ՝ դրամաշնորհի դիմումի հայտում նշելով աշխատակիցների անունները, այն ծրագրերի անվանումները, որտեղ իրենք աշխատել են, այդ ծրագրերում իրենց իրականացրած գործառույթները, իրականացնող կազմակերպությունների անվանումները, կոնտակտային տվյալները, դոնորների անվանումները և իրենց ներգրավվածության տևողությունը:

Հայտատուներից առնվազն մեկը (գլխավոր կամ համահայտատու) պետք է գրանցված լինի Երևանից դուրս

Եթե այլ կերպ չի նշվում, գլխավոր հայտատուն և իր համահայտատուներն այսուհետ կոչվում են հայտատու(ներ):

2.2.3.Հայտերի քանակը և մեկ հայտատուի հաշվարկով դրամաշնորհները Գլխավոր հայտատուն այս հայտարարության շրջանակներում չի կարող ներկայացնել ավելին քան 1 հայտ:Այս հայտարարության շրջանակներում գլխավոր հայտատուին չի կարոող տրամադրվել ավելին քան 1 դրամաշնորհ: Գլխավոր հայտատուն չի կարող, միևնույն ժամանակ, հանդիսանալ այլ հայտի համայատատու: Համահայտատուն, միաժամանակ, չի կարող լինել մեկ այլ հայտի համահատատու։

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 9 of 24

Funded by the European Union

Page 10: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

Համահատատուին չի կարող շնորհվել ավելին քան մեկ դրամաշնորհ այս հայտարարության շրջանակներում:

2.3. Թույլատրելի ծրագրային առաջարկներ: Գործողություններ,որոնց համար կարող է հայտ ներյակացվել

2.3.1.Ինչ է ծրագիրը Ծրագիրը բաղկացած է մի շարք գործողություններից.2.3.2.Տևողություն

Աշխատանքների նախնական պլանավորված տևողությունը պետք է լինի 8-10 ամիս:

Փոքր դրամաշնորհային ծրագրերը կարող են իրականացվել միայն «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» ծրագրի իրականացման ընթացքում այն է՝ մինչև 31.03.2018թ: ՓԴԾ-ի շրջանակներում ֆինանսավորումը կարող է իրականացվել միայն Դոնորի և հաղթող հայտատուի միջև դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման օրվանից հետո: 2.3.3.Ծրագրի աշխարհագրական ծածկը Աշխատանքները պետք է իրականացվեն Երևանի տարածքից դուրս մեկ կամ մի քանի մարզերում/համայքներում: 2.3.4.Ոլորտները կամ թեմաներըՀամայնքային մակարդակում միջգերատեսչական/ միջոլորտային համագործակցություն սոցիալական աշխատանքի վրա հիմնված հատուկ շեշտադրմամբ՝ ուղղված ընտանիքների ամրապնդմանը: 2.3.5.Ենթադրամաշնորհի կողմից սատարվող գործողություններըԸնդունելի գործողությունների և աշխատանքների չափորոշիչները հիմնված են 1.2 կետում մանրամասն նշված ընդհանուր և հատուկ նպատակների սկզբունքների վրա: Գործողությունների հետևյալ տեսակները կարող են ստանալ ֆինանսական աջակցություն ենթադրամաշնորհային ծրագրի կողմից, որի շրջանակներում հաղթող հայտատուն պետք է իրականացնի ներքոնշյալ գործողություններից առնվազն երկուսը.

ա. Իրականացնել առկա համայնքային աջակցության/ սոցիալական ծառայությունների և սոցիալական ծառայություններ տրամադրողների, ինչպես նաև միջգերատեսչական/միջոլորտային համագործակցության ու հնարավոր բացթողումների վերաբերյալ վերլուծություն/հետազոտություն/տեղեկատվության հավաքագրում՝ տեղական կամ տարածաշրջանային մակարդակներում ընտանիքների ամրապնդման ուժեղացման նպատակով:

բ. Մշակել հայեցակարգեր ու ներկայացնել առաջարկություններ բացահայտված խնդիրների/բացթողումների լուծման համար

գ. Գործնականում փորձարկել այդ հայեցակարգերը (պիլոտային ծառայություններ): Այս գործողությունը պարտադիր բնույթ չի կրում: Անուամենայնիվ, հայտատուի կողմից ընտրվելուց հետո, սոցիալական

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 10 of 24

Funded by the European Union

Page 11: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

աշխատանքի դիպլոմ ունեցող պրոֆեսիոնալ սոցիալական աշխատող պարտադիր պետք է ներգրավված լինի որպես խորհրդատու կամ պրակտիկ աշխատող:

դ. Մշակել և իրականացնել ծրագրի թեմաների վերաբերյալ շահերի պաշտպանւթյան միջոցառումներ և տեղեկատվական արշավներ (տպագրի/համացանցի/ռադիոյի/հեռուստատեսության/և այլ միջոցներով՝ ուղղված հատուկ թիրախային խմբերին ու շահագրգիռ կողմերին)

ե. Ընտանիքների ամրապնդման նպատակով տեղական և/կամ տարածաշրջանային մակարդակում կազմակերպել քաղաքականության վերաբերյալ երկխոոսություններ, (կլոր սեղան քննարկումներ՝ միջգերատեսչական/միջոլորտային համագործակցության և համայնքային աջակցության ծառայությունների վերաբերյալ):

զ. Տեղական միջգերատեսչական և միջոլորտային համագործակցության և համայնքային աջակցության ծառայությունների միջոցով ստեղծել կոալիցիաներ կամ իրականացնել ցանցային աշխատաներ՝ ուղղված ընտանիքների ամրապնդմանը:

Ընտրված յուրաքանչյուր գործողության համար, հայտատուները պետք է պարտադիր ներառեն սոցիալական աշխատանքի բաղադրիչը, օրինակ՝ ընտանքի պահպանման, ամրապնդման կամ բարելավված միջգերատեսչական համագործակցության կոնտեքստում վերլուծելով սոցիալական աշխատանքին հատուկ խնդիրներ՝ ցույց տալու, թե սոցիալական աշխատանքն ինչպես կարող է նպաստել վերոնշյալ ոլորտների կատարելագործմանը:

2.3.6.Աշխատանքներ և գործողություններ, որոնց ենթադրամաշնորհային ծրագիրը ՉԻ աջակցում

Աշխատանքներ, որոնք վերևում նշված սահմաններից դուրս են գտնվում, Աշխատանքներ, որոնք հիմնականում կամ բացառապես վերաբերում են

սեմինարներին, կոնֆերանսներին, աշխատանքային հանդիպումներին և կոնգրեսներին մասնակցելու նպատակով անհատական հովանավորչությանը,

Աշխատանքներ, որոնք հիմնականում կամ բացառապես վերաբերում են վերապատրաստման կուրսերի կամ հետազոտությունների համար նախատեսված անհատական կրթաթոշակներին,

Աշխատանքներ, որոնք վերաբերում են մեկանգամյա կոնֆերանսներին: Կոնֆերանսների անցկացման ֆինանսավորումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ դրանք մաս են կազմում գործողությունների ավելի լայն շրջանակների, որոնք իրականացվելու են «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» ծրագրի ընթացքում,

Քաղաքական կուսակցություններին աջակցող աշխատանքներ, Կրոնական քարոզչության աշխատանքներ:

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 11 of 24

Funded by the European Union

Page 12: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

2.4. Տեսանելիություն

Հայտատուները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի հանրայնորեն ցույց տան այն փաստը, որ Եվրոպական Միությունը և «Ավստրիական Համագործակցություն հանուն զարգացման» ծրագիրը ֆինանսավորել կամ համաֆինանսավորել են աշխատանքները, և որ ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերք ավստրիական կազմակերպության (Hilfswerk Austria International (HWA)) կողմից՝ տարածաշրջանային 4 գործընկեր կազմակերպությունների՝ «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայ ՀԿ-ի, Վրաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Ադրբեջանի սոցիալական աշխատողների հասարակական միավորման և Մոլդովայի հանրապետության բուժքույրերի ասոցիացիայի հետ համատեղ։ 

2.5. Թույլատրելի ծախսեր

Միայն «թույլատրելի ծախսերը» կարող են ծածկվել դրամաշնորհի շրջանակներում: Բյուջեն, միաժամանակ, և՛ ծախսերի նախահաշվարկ է, և՛ «ընդունելի ծախսերի» վերին սահման: Ընդունելի և ոչ ընդունելի ծախսերի դասակարգումը նշված է ստորև: 2.5.1.Ընդունելի ծախսեր Ընդունելի ուղղակի ծախսեր Ա) Կադրեր (մարդկային ռեսուրսներ)

ա. Ծրագրի անձնակազմի անդամների աշխատանքային պայամանագրով հաստատված աշխատավարձեր (համախառն աշխատավարձ ներառյալ սոց վճարումները և այլ համապատասխան ծախսերը):

բ. Տեղական գործուղումների/առաքելությունների համար նախատեսված օրապահիկներ: Օրապահիկները ծածկում են գիշերակացի, սնունդի, տեղաշարժման ծախսերը և պետք է հաշվարկվեն ներկայիս տեղական օրենսդրության հիման վրա:

Բ) Ծրագրային գործողությունների հետ կապված ճանապարհածախսերն ու մեքենայի ծախսերը

ա. Հանրային տրանսպորտով (ավտոբուս, գնացք և այլն), պայմանագրով աշխատող տրանսպորտային կազմակերպությունների միջոցով կամ գրասենյակի մեքենաներով կատարված ճանապարհորդությունները:

Գ) Սարքավորումներ և գրասենյակային պարագաներ (եթե պատշաճ կերպով հիմնավորված են, այսինքն՝ ծրագրին վերաբերող գործողությունների համար են)

ա. Կահույքբ. Համակարգչային տեխնիկա

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 12 of 24

Funded by the European Union

Page 13: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

գ. Այլ Դ) Ծրագրային գործողություններ իրականացնելու համար այլ ծախսեր և ծառայություններ

ա. Հրատարակումների, հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականցման համար ծախսեր

բ. Արտաքին փորձագետներ (ազգային)գ. Թարգմանություններ՝ գրավոր և բանավոր դ. Կոնֆերանսների/սեմինարների և վերապատրաստումների համար

նախատեսված ծախսեր (տարածքների և սարքավորումների վարձակալություն, սննդի ապահովում, բաժանվող նյութեր և այլն)

ե. Ծրագրի տեսանելիությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների համար նախատեսված ծախսեր:

Ընդունելի անուղղակի ծախսեր Անուղղակի ծախսերը վերաբերում են հետևյալին. աշխատանքների կառավարման վերադիր ծախսեր, ինչպիսիք են ծրագրի գրասենյակի վարձակալություն, էլեկտրականության/ջեռուցման և պահպանման, ինչպես նաև կոմունիկացիայի (հեռախոս/բջջայիններ/ինտերնետ) ծախսեր, բանկային վճարներ ու ֆինասական ծառայություններ, գրասենյակային պարագաներ և այլն: Անուղղակի ծախսերը, որոնք առաջացել են աշխատանքների իրակացման ընթացքում կծածկվեն ֆիքսված տոկոսադրույքով։ Գործողության իրականացման համար կատարվող անուղղակի ծախսերը պետք է ամրագրվեն հաստատված տոկոսադրույքով (այսինքն `կիրառելով ընդունելի ուղղակի ծախսերի նկատմամբ ամրագրված տոկոսադրույքով, սակայն ընդհանուր գումարը չպետք է գերազանցի ընդունելի ուղղակի ծախսերի 7 %-ը): Հայտատուն պետք է հիմնավորի պահանջվող տոկոսի չափը մինչ պայամանագրի ստորագրումը: Այնուամենայիվ, դրամաշնորհային պայմանագրում տոկոսադրույքի ֆիքսումից հետո, հիմնավորող փաստաթղթերի ներկայացման կարիք այլևս չի լինի:

2.5.2.Արգելված ծախսեր Ներքոնշյալ ծախսերն ընդունելի չեն. Պարտքեր և պարտքերի սպասարկման ծախսեր (տոկոսներ), Հնարավոր կորուստների համար պահուստավորում կամ ապագա

պարտականությունների հետ կապված ծախսեր, Հաղթող հայտատուի/ների կողմից հայտարարված ծախսեր, որոնք, արդեն իսկ

ֆինանսավորվում են Եվրոպական Միության դրամաշնորհներ ստացող այլ գործողությունների կամ ծրագրերի շրջանակներում,

Շենքերի և կառույցների ձեռքբերում, Արտարժույթի փոխանակումներից առաջացած կորուստներ, Երրորդ անձանց վարկերի տրամադրոմ , Պետության ներկայացուցիչների կամ տեղական ինքնակառավարման

մարմինների աշխատողների աշխատավարձեր:

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 13 of 24

Funded by the European Union

Page 14: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

3. Հայտ ներկայացնելու գործընթացը: Ինչպես դիմել, և ինչ գործընթացների հետևել

3.1. Հայտի բովանդակությունը

3.1.1.Հայտի փաթեթԴրամաշներհային մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնող կազմակերպությունը, որը համապատասխանում է 2.2 պարբերությունում ներկայացված պահանջներին, պետք է լրացնի և ներկայացնի ծրագրային հայտի փաթեթը: Հայտի փաթեթը բաղկացած է ծրագրային առաջարկից և հավելվածներիցԾրագրային առաջարկը ներառում է՝

1. Հայտատուի/ների մասին տեղեկատվություն 2. Ծրագրվող աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

(բաղկացած առավելագույնը 2 էջից)3. Ծրագրային աշխատանքներին նախորդող իրավիճակի նախապատմություն

և նկարագրություն (առավելագույնը 1 էջի սահմաններում)4. Գործողությունների նկարագրություն (3 - 5 էջ)5. Ծրագրի կառավարում և կազմակերպչական կառուցվածք (առավելագույնը

1 էջ)6. Ծրագրի շարունակականություն/կայունություն (առավելագույնը 1 էջ)7. Աշխատանքների իրականացման գործողությունների պլան 8. Բյուջե9. Հայտատուի կողմից նախկինում իրականացված ծրագրերի/ծրագրերի

հղումների և/կամ սոցիալական աշխատանքի փորձառության վերաբերյալ տեղեկատվություն

10.Համահայտատուների կողմից կնքված և ստորագրված մանդատ (եթե կիրառելի է)

11.Գլխավոր հայտատուի կողմից կնքված և ստորագրված հայտարարություն12.Ծրագրի առաջարկի ձևաթղթի ամբողջական ստուգացուցակ (Checklist)13.Ծրագրային առաջարկին կցվող հավելվածներ (փաստաթղթերը կամ

պատճենները).Պահանջվող հավելվածներ:

1. Հայտ ներկայացնող յուրաքանչյուր կազմակերպության գրանցման վկայականի պատճեն

2. Յուրաքանչյուր հայտ ներկայացնող կազմակերպության հաստատված կանոնադրությունների պատճենները:

3. Եթե համաֆինանսավորում է իրականացվում, ապա ծրագրի շրջանակներում իրականացվող համաֆինանսավորման տեսակի, տրամադրվող գումարի չափի և աղբյուրների մասին գրավոր համաձայնագիր, որը պետք է հաստատված լինի (կնքված և ստորագրված) հայտ ներկայացնող կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 14 of 24

Funded by the European Union

Page 15: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

կողմից և, եթե ներգրավված է երրոդ կողմ, ապա պետք է հաստատված լինի նաև երրորդ կողմի իրավաբանական ներկայացուցչի կողմից:

4. Յուրաքանչյուր հայտատուի բանկային հաշիվների կամ առնվազն տեղական հարկային մարմիններին ներկայացված վերջին ֆինանսական հաշվետվությունների պատճենները (շահույթների և կորուստների հաշվետվություն, վերջին ֆինանսական տարվա արդեն իսկ փակված հաշիվների հաշվեկշիռ): Յուրաքանչյուր հայտատուի վերջին ֆիսկալ հաշվետվությունները (30 օրից ոչ հին)՝ տրված համապատասխան իրավասություն ունեցող տեղական մարմինների կողմից (հարկային/տեղական ինքնակառավարման մարմիններ), որը վկայում է, որ հայտատուներից որևէ մեկը չունի հարկային մարմինների կամ այլ պաշտոնական ֆինանսական ինստիտուտների նկատմամբ չմարված պարտքեր:

Հայտի փաթեթի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել Ներդաշնակ հասարակություն սոցիալական աշխատողների հայկական ասոցիցիա ՀԿ-ի պաշտոնական կայքից4: Հայտերը պետք է ներկայացվեն՝ Դրամաշնորհների դիմումի ձևաթղթում նկարագրված հայտի հրահանգներին համաձայն, որը կարելի է տեսնել սույն ուղեցույցի հավելված Ա-ում: Խնդրում ենք հայտի ձևաթուղթը լրացնել հնարավորինս ուշադիր և հստակ, որպիսի այն հնարավոր լինի համապատասխանորեն գնահատել: Անհրաժեշտ հավելվածներից բացի որևէ այլ հավելված հաշվի չի առնվելու գնահատման ընթացքում: Դրամաշնորհային ծրագրի հայտը պետք է լրացվի հայերեն կամ անգլերեն լեզուներով (Arial 10 տառերի ֆորմատով 2 սմ լուսանցքով և բառերի միջև մեկ հեռավորություն (space) պահպանելով): Տեքստը պետք է հավաքել համակարգչով և ներկայացնել տպած տեսքով: Եթե դրամաշնորհի հայտը ներկայացվում է հայերենով, ապա «Աշխատանքների Ամփոփում» բաժինը (Փոքր դրամաշնորհային ծրագրերի հայտի ձևաթղթի երկրորդ կետ) պետք է ներկայացվի անգլերենով, իսկ եթե հայտը ներկայացվում է անգլերենով, ապա «Աշխատանքների Ամփոփում» բաժինը պետք է ներկայացնել հայերենով: Ձեռագիր հայտերը չեն ընդունվում: Դրամաշնորհների Հայտի Ձևաթղթի ստուգաթերթում ներառված կետերում տեղ գտած որևէ սխալմունք, կամ հայտում տեղ գտած որևէ անհամապատասխանություն (օրինակ, բյուջեում և աշխատաթերթում լրացված թվերի մեջ անհամապատասխանություն) կարող է բերել հայտի մերժմանը: Ենթադրամաշնորհային ամբողջական հայտի փաթեթը պետք է ներառի.

- A4 ֆորմատի թղթի վրա տպված հայտ (1 բնօրինակ և 1 պատճեն), (ներառյալ՝ գլխավոր հայտատուի կողմից լրացված ստուգաթերթիկը և ստորագրված հայտարարագիրը, և, եթե կիրառելի է՝ յուրաքանչյուր համահայտատուի կողմից ներկայացված մանդատներն այնպես, ինչպես պահանջվում է հավելվածներում՝ մեկական օրինակ), և

- Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, որը պետք է ներկայացնել էլեկտրոնային կրիչների միջոցով, կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հացեին:

4 « » Ներդաշնակ հասարակություն -սոցիալական աշխատողների հայկական ասոցիցիա ՀԿ ի պաշտոնական կայքէջը՝ http://aasw.org/ ։

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 15 of 24

Funded by the European Union

Page 16: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

Փաստաթղթերի միջև անհամապատասխանության դեպքում առաջնային է համարվում բնօրինակը: Էլեկտրոնային հայտը պետք է պարունակի ճիշտ այն նույն տեղեկատվությունը, ինչը և թղթային տարբերակը:

3.2. Որտեղ և ինչպես ուղարկել հայտերը

Ենթադրամաշնորհային Հայտի փաթեթը պետք է ներկայացվի փակ ծրարով փոստի, մասնավոր առաքման ծառայության միջոցով, կամ առձեռն (հանձնողին տրվելու է ստորագրված և թվագրված ստացական) ստորև նշված հասցեով: Ծրարի վրա պետք է գրված լինի (գլխավոր) հայտատուի անունը և հասցեն, ինչպես նաև «Չբացել մինչև հայտերի պաշտոնական բացումը» մակագրությունը: Հայտի էլեկտրոնային, ինչպես նաև թղթային տարբերակները պետք է ներկայացվեն հայտերի ներկայացման վերջնաժամկետից ոչ ուշ: Փոստային հասցե՝ հայտերն առձեռն կամ մասնավոր առաքման ծառայության միջոցով առաքելու համար «ՆՀ»ՍԱՀԱ, հկ Երևանյան գրասենյակ Ստացող: Մանանե Պետրոսյան «Ներդաշնակ Հասարակություն»Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿՀասցե: Ք. Երևան, Կարապետ Ուլնեցի 64Նշված միջոցներից տարբերվող (օրինակ ֆաքսով) այլ տարբերակներով, կամ միայն էլեկտրոնային նամակով, կամ այլ հասցեով ուղարկված հայտերը մերժվում են: Հայտատուները պետք է հաստատեն, որ իրենց կողմից ներկայացված հայտերն ամբողջական են՝ օգտագործելով դրամաշնորհային ձևաթղթի ստուգաթերթիկը: Ոչ ամբողջական հայտերը կարող են մերժվել:

3.3. Հայտերի ներկայացման վերջնաժամկետ ը

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017 թվականի Մարտի 24ն է, ինչի մասին վկայում է ուղարկման ամսաթիվը, փոստային կնիքը կամ դեպոզիտար ստացականի վրա առկա ամսաթիվը: Առձեռն ներկայացնելու դեպքում՝ վերջնաժամկետը 2017 թվականի Մարտի 24-ի ժամը 18:00 է, ինչի մասին վկայում է կնքված և թվագրված ստացականը:.Վերջնաժամկետից հետո ներկայացված բոլոր հայտերը մերժվում են:

3.4. Ենթադրամաշնորհային ծրագրերի և հայտերի ներկայացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն

Ծրագրի հետ կապված հարցերը հնարավոր է ուղարկել էլեկտրոնային նամակով՝ ամբողջական հայտի ներկայացման համար նախատեսված վերջնաժամկետի լրանալուց ոչ ուշ քան 21 օր առաջ՝ ներքոնշյալ էլեկտրոնային հասցեին ՝ հստակորեն նշելով նամակի թեմայի բաժնում դրամաշնորհային ծրագրի անվանումը։ Էլեկտրոնային հասցե՝[email protected]

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 16 of 24

Funded by the European Union

Page 17: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

Դոնորն այս ժամկետից հետո ստացված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալու պարտավորվածություն չունի: Հարցերի պատասխանները կտրամադրվեն հայտերի ներկայացման վերջնաժամկետից ոչ ուշ քան 11 օր առաջ:Հայտ ներկայացնողների նկատմամբ հավասար պայմաններ ապահովելու նպատակով, Դոնորը չի կարող տրամադրել հայտատուների`մրցույթի պայմաններին համապատասխանության կամ աշխատանքների վերաբերյալ նախնական տեղեկատվություն: Հարցերին անհատական պատասխաններ չեն տրամադրվելու: Բոլոր հարցերն ու պատասխանները, ինչպես նաև հայտատուներին վերաբերող կարևոր ծանուցումները գնահատման ընթացքում տրվելու են բացառապես գրավոր կերպով և հրապարակվելու են www.aasw.org կայքում, ուստի հայտատուներին խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով հետևել կայքում զետեղվող տեղեկատվությանը հարցերի և պատասխանների վերաբերյալ տեղեկացված լինելու համար:

4. ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀՏՈՒՄՆ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հայտերը քննվելու և գնահատվելու են «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» ծրագրի ներկայացուցիչների թիմի և արտաքին գնահատողների օգնությամբ: Հայտատուների կողմից ներկայացված բոլոր աշխատանքները գնահատվելու են ներքոնշյալ քայլերով ու չափորոշիչներով:

4.1. Քայլ 1: Հայտերի բացում և սահմանված պահանջներին համապատասխանության վարչական ստուգումներ

Ծրագրային առաջարկը կմասնակցի մրցույթին, եթե այն համապատասխանում է ներքոնշյալ պահանջներին ու չափորոշիչներին. Բացման գործընթացից առաջ ծրագրային առաջարկի փաթեթը կնքված է և

վրան առկա են բոլոր անհրաժեշտ գրությունները, Ծրագրային առաջարկի փաթեթն ամբողջական է, և բոլոր պահանջված

փաստաթղթերը կցված են (ներառյալ հավելվածները), Ներկայացված ծրագրային առաջարկը համապատասխանում է պահանջված

ֆորմատին, Հայտատուն համապատասխանում է Փոքր Դրամաշնորհային Ծրագրի

մրցույթին մասնակցելու համար սահմանած պահանջներին, այնպես, ինչպես նշված է 2.2 պարբերությունում (այսինքն՝ իրավաբանական կարգավիճակը, գրանցման վայրն ու տարիների քանակը, նախկինում ունեցած ծրագրային փորձառությունը և ֆինանսական կարգավիճակը),

Հայտատուի կողմից ներկայացված դրամաշնորհի գումարը և ներդրումը համապատասխանում է ՓԴԾ-ի մրցույթի պահանջներին (ինչպես նշված է 2.1 պարբերությունում)

Հայտը ներկայացվել է սահմանված ժամկետներում: Եթե հայտի ուսումնասիրությունը բացահայտում է, որ առաջարկվող աշխատանքները չեն համապատասխանում մրցույթի մասնակցության

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 17 of 24

Funded by the European Union

Page 18: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

չափանիշներին, կամ անհրաժեշտ տեղեկատվությունը բացակայում է, կամ ճիշտ չէ, հայտը կարող է մերժվել և հետագա գնահատման չենթարկվել:Վերոնշյալ ստուգումների փաստաթղթավորումն իրականացվում է յուրաքանչյուր հայտի համար առանձին: Նշված ստուգումն անցած հայտերը կենթարկվեն ավելի մանրակրկիտ ֆինանսական և տեխնիկական գնահատման:

4.2. Քայլ 2: Հայտերի տեխնիկական և ֆինանսական գնահատում

Համապատասխան ծրագրային առաջարկները կգնահատվեն հատուկ այդ նպատակով հիմնված ՓԴԾ Գնահատման հանձնաժողովի կողմից, որը բաղկացած կլինի Հիլֆսվերք ավստրիական կազմակերպության, «ՆՀ»ՍԱՀԱ, հկ-ի, և այլ անկախ արտաքին պետական և ոչ պետական առնվազն 5 փորձագետներից: ՓԴԾ-ի գնահատման հանձնաժողովի բոլոր անդամները պետք է ստորագրեն անաչառության և գաղտնիության հայտարարագիր: Հայտերի որակը, ներառյալ բյուջեն ու հայտատուների կարողությունները, կգնահատվեն գնահատման չափորոշիչների ներքոնշյալ սանդղակով: Հայտը կարող է ստանալ առավելագույնը 100 միավոր: Գնահատման չափորոշիչները բաժանված են բաժինների և ենթաբաժինների: Ենթաբաժիններից յուրաքանչյուրին կտրվի 1-5 միջակայքում գտնվող միավորներ, որտեղ համապատասխանաբար 1= շատ վատ, 2 = վատ; 3 = ընդունելի; 4 = լավ; 5 = գերազանց:

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 18 of 24

Funded by the European Union

Page 19: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

Գնահատման սանդղակ

ԲաժինԱռավելա-

գույն միավորնե

ր1. Հայտատուի փորձառությունն ու գործառնական

կարողությունները 201.1. Արդյո՞ք հայտատուները (գլխավոր կամ համահայտատու) ունեն

համապատասխան տեխնիկական փորձառություն սոցիալական ոլորտում

5

1.2. Արդյո՞ք հայտատուները (գլխավոր կամ համահայտատու) ունեն մայրաքաղաքից դուրս ծրագրեր իրականացնելու ապացույցներ 5

1.3. Արդյո՞ք հայտատուները (գլխավոր կամ համահայտատու) ունեն ծրագրերի կառավարման լուրջ փորձառություն կամ կարողություն (ներառյալ անձնակազմի, սարքավորումների, բյուջեի կառավարում)

5

1.4. Արդյո՞ք հայտատուները (գլխավոր կամ համահայտատու) ունեն համայնքային մոբիլիզացիայի, շահագրգիռ կողմերի հետ աշխատելու սոցիալական աշխատանքի պրակտիկայի շահերի պաշտպանության և լոբբինգ իրականացնելու համապատասխան փորձառություն:

5

2. Գործողությունների համապատասխանությունը 202.1 Որքանո՞վ է ներկայացված առաջարկը համապատասխանում

թիրախային տարածաշրջանների/համայնքների իրավիճակին ու կարիքներին:

5

2.2. Որքանո՞վ են հստակորեն սահմանված ու ընտրված թիրախային խմբերը, վերջնական շահառուները և այլ շահագրգիռ կողմերը: Արդյոք նրանց կարիքները հստակորեն սահմանված են և արդյոք ներկայացված առաջարկը համապատասխանորեն անդրադառնում է դրանց:

5

2.3. Արդյո՞ք աշխատանքներն անդրադառնում են Ուղեցույցի 2.3.4 պարբերությունում սահմանված հատուկ ենթաթեմաներին/բաժիններին/ոլորտներին:

5

2.4. Արդյո՞ք աշխատանքները հիմնականում տեղի են ունենում մայրաքաղաքից դուրս գտնվող մեկ կամ մի քանի տարածաշրջաններում

5

3. Աշխատանքների նկարագրություն 204.1 Արդյո՞ք աշխատանքների նպատակներն ու ակնկալվող

արդյունքները իրագործելի են և համահունչ: 54.2 Արդյո՞ք առաջարկվող գործողությունները պրակտիկ են,

համահունչ և համապատասխանում են նպատակներին ու ակնկալվող արդյունքներին

5

4.3 Արդյո՞ք ծրագրային առաջարկը ներառում և անդրադառնում է սոցիալական աշխատանքի պարտադիր կոմպոնենտին, ինչպես սահմանված է ուղենիշների 2.3.5 կետում

5

4.4 Արդյո՞ք գործողությունների պլանը իրականանալի է ու հստակ: 54. Ծրագրի կառավարումն ու կազմակերպչական

կառուցվածքը 10

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 19 of 24

Funded by the European Union

Page 20: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

4.1 Արդյո՞ք թիմի և տարբեր դերակատարների միջև պարտականությունների բաշխումն իրագործելի է ու հստակ: 5

4.2 Արդյո՞ք ծրագիրը ենթադրում է համապատասխան շահագրգիռ կողմերի ներգրավում կամ իրենց հետ ցանցային աշխատանքների իրականացում (տեղական կամ տարածաշրջանային իշխանությունների հետ խորհրդակցություններ ու այլ գործողություններ ):

5

5. Գործողությունների շարունակականությունն ու ազդեցությունը 10

5.1 Արդյո՞ք առաջարկվող աշխատանքներից ակնկալվող արդյունքները շարունակական են ու կայուն- Ֆինանսապես (ինչպե՞ս են գործողությունները

ֆինանսավորվելու ծրագրի ավարտից հետո)- Ինստիտուցիոնալ առումով (արդյո՞ք այն կառույցները, որոնք

հնարավոր են դարձնում աշխատանքների իրականացումը տեղում կլինեն ծրագրի ավարտից հետո: Արդյո՞ք տեղում աշխատանքների արդյունքները կայուն պահելու հանձնառություն կդրսևորվի:

5

5.2 Արդյո՞ք հավանական է, որ ծրագրային առաջարկն ունենա բազմակողմանի ազդեցություն ( շարունակություն, տեղեկատվության փոխանակում, օրինակի տարածում և այլն)։

5

6. Բյուջե 20

6.1 Արդյո՞ք գործողությունները համապատասխան կերպով արտացոլված են բյուջեում: 5

6.2 Արդյո՞ք աշխատանքների իրականացման համար առաջարկված հիմնական միջոցները (սարքավորումներ, նյութեր, պարագաներ) պատշաճ կերպով բացատրվում են և գնումները հիմնավորված են նպատակների ու ակնկալվող արդյունքների տեսանկյունից։

5

6.3 Արդյո՞ք ծրագրով առաջարկված ծախսերի և ակնկալվող արդյունքենրի հարաբերակցությունը գոհացուցիչ է ։ 5

6.4Արդյո՞ք հայտատուն/ները ներկայացնում է աշխատանքների իրականացման համար համապատասխան և ստուգելի ( լրացուցիչ փաստաթղթավորում) համաֆինանսավորում՝ կանխիկ կամ ապրանքային տեսքով: Արդյո՞ք համաֆինանսավորման աղբյուրներն ու տեսակները պատշաճ կերպով հիմնավորված են և բացատրված

5

Առավելագույն միավորներ 100

Եթե ընդհանուր գնահատված միավորների քանակը 40-ից պակաս է, հայտը մերժվում է: Եթե առաջին բաժնի ընդհանուր միավորների քանակը 12-ից պակաս է՝ հայտը մերժվում է: Համապատասխանության հարցում կասկածներ ունենալու դեպքում գնահատող հանձնաժողովը կարող է գլխավոր հայտատուից պահանջել ներկայացնել լրացուցիչ ապացույցներ: Դոնորն իրավունք է վերապահում այցելելու հայտատուին՝ ծրագրի իրականացման համար նախատեսված վայրի/տարածքի վերաբերյալ տեղում զննումներ իրականացնելու նպատակով, որպեսզի ստուգի հայտում առկա, ռեսուրսներն ու ենթադրությունները:

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 20 of 24

Funded by the European Union

Page 21: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

Նախնական ընտրությունԳնահատումից հետո կկազմվի աղյուսակ, որտեղ հայտատուները կդասավորվեն իրենց հավաքած միավորներին համապատասխան: Ամենաբարձր միավորներ հավաքած հայտատուն պայմանականորեն կընտրվի, մինչ այս ծրագրային առաջարկի համար նախատեսված բյուջեի տրամադրումը հասանելի կդառնա: Ի լրումն վերոնշյալին՝ հայտատուների լրացուցիչ պահուստային ցուցակ կկազմվի՝ նույն չափորոշիչներին համապատասխան:

4.3. ՔԱՅԼ 3: Հայտատուների ծանուցումը

Առաջատար հայտատուները գրավոր կերպով կտեղեկացվեն ՓԴԾ-ի գնահատող հանձնաժողովի՝ իրենց հայտին վերաբերող որոշումների մասին, և, մերժվելու դեպքում՝ բացասական որոշման կայացման պատճառների մասին: ՓԴԾ-ի գնահատման հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա դոնորը հայտատուներից իրենց հայտերի մեջ փոփոխություններ/ճշտումներ մտցնելու պահանջ ներկայացնելու իրավունք է վերապահում՝ ծրագրի իրագործելության ու շարունակականության հնարավորությունը բարձրացնելու նպատակով: Եթե պայմանականորեն ընտրված հայտատուն համաձայնում է իրականացնել առաջարկվող փոփոխությունները, ապա դրամաշնորհային հայտի ձևաթղթում գրավոր կերպով իրականացվում են համապատասխան փոփոխությունները և փոքր դրամաշնորհ տրամադրելու պայմանագիր է ստորագրվում: Այն հայտատուները, որոնք ընտրվել են ՓԴԾ-ի գնահատող հանձնաժողովի կողմից, սակայն հրաժարվում են դրամաշնորհն ընդունել և/կամ այն հայտատուները, որոնք պայմանականորեն ընտրվել են գնահատող հանձնաժողովի կողմից, սակայն հրաժարվում են կատարել պահանջվող փոփոխությունները, կփոխարինվեն պահուստային ցանկում հաջորդ ամենաշատ միավորներ հավաքած հայտատուով, որը համապատասխանում է այս ծրագրի առաջարկի բյուջեի պահանջներին:

4.4. Քայլ 4: Ամփոփում և ենթադրամաշնորհային համաձայնագրի ստորագրում

Անհրաժեշտ փոփոխություններ/ճշտումներ իրականացնելուց և դրամաշնորհ տրամադրելու որոշման կայացումից հետո մրցանակակիրը կստորագրի ենթադրամաշնորհային համաձայնագիր Դոնորի, այն է՝ «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա, հկ-ի հետ:

5. ԴՈՆՈՐԻ՝ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հաղթող հայտատուները պարտավոր են ապահովել, որ հայտում առաջարկված գործողություններն ու արդյունքներն իրականացվեն ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է ներկայացված առաջարկում՝ գործողությունների պլանը, հաստատված բյուջեն պետք է համապատասխանեն ենթադրամաշնորհային համաձայնագրի պայմաններին ու ընդհանուր դրույթներին:

5.1. Հաշվետվողականություն և վճարման պայմաններ

Ենթադրամաշնորհային համաձայնագրում ֆիքսված ամբողջական բյուջեի 50%-ը նախապես կփոխանցվի հաղթող հայտատուին:

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 21 of 24

Funded by the European Union

Page 22: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

Ծրագրի իրականացման առաջին կեսի ավարտից հետո հետագա վճարումների մինչև 45% գումարի փոխանցման համար, պետք է ներկայացվեն և հաստատվեն ներքոնշյալ պայմանները. ա. Ֆինանսական հաշվետվություն՝ բոլոր ծախսերի վերաբերյալ ուղեկցող

փաստաթղթերով՝ ներկայացված ֆինանսական հաշվետվության համար նախատեսված ձևանմուշը և դոնորի առաջադրած հրահանգներին համաձայն:

բ. Վճարման խնդրագիր՝ հետագա ֆինանսավորման համար: գ. Ընթացիկ բովանդակային հաշվետվություն՝ օգտագործելով դոնորի կողմից

տրամադրված բովանդակային հաշվետվության ձևանմուշը : Ենթադրամաշնորհային ծրագրի բյուջեի մնացյալ 5%-ը փոխանցվում է վերջնական բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների, համաֆինանսավորման ապացույցների (եթե առկա է) և վերջնական վճարման խնդրագրի ներկայացումից ու դոնորի կողմից հաստատվելուց հետո՝ Ենթադրամաշնորհային համաձայնագրի պայմաններին համաձայն: Եթե Ենթադրամաշնորհային ծրագրի համար տրամադրվող ամբողջական գումարը պակաս է Ենթադրամաշնորհի մասին կնքված պայմանագրով սահմանված գումարի չափից, ապա Ենթադրամաշնորհը պետք է սահմանափակվի գումարի այն չափով, որը ձեռք է բերվել Ենթադրամաշնորհատու կազմակերպության կողմից ֆինանսավորման առավելագույն տոկոսի պայմանով, ինչպես սահմանված է Ենթադրամաշնորհի մասին կնքված պայմանագրում։ Դոնորը, անհրաժեշտության դեպքում, իրավունք է վերապահում լրացուցիչ ֆինանսական և բովանդակային հաշվետվություններ պահանջելու ամսեկան կամ 2 ամիսը մեկ անգամ հաճախականությամբ՝ ըստ կարիքի:

5.2. Մոնիթորինգ և Գնահատում

«Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» ծրագրի անձնակազմի և/կամ դոնորի կողմից պարբերական մոնիթորինգ կկատարվի ծրագրի իրականացման ընթացքում և ՓԴԾ-ի ֆինանսավորման ավարտից հետո: Ի հավելումն՝ վերջնական գնահատում կիրականացվի արտաքին փորձագետի կողմից ՓԴԾ-ի իրականացման ավարտից հետո:Հաղթող հայտատուն/ները պետք է ամբողջությամբ համագործակցեն ծրագրային թիմի հետ և մոնիթորինգ ու գնահատում իրականացնողներին տրամադրեն ծրագրային գործողություններին վերաբերող բոլոր անհրաժշետ փաստաթղթերն ու այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Բացի այդ՝ նրանք ծրագրային թիմին պետք է տրամադրեն ծրագրին վերաբերող տարածքներ ու շինություններ մուտք գործելու հնարավորություն՝ ձեռքբերված սարքավորումների/գույքացանկի, ինչպես նաև ծրագրի առաջընթացի վերաբերյալ ստուգումներ իրականացնելու նպատակով: Մոնիթորինգն ու գնահատումն, ընդհանուր առմամբ, կտարածվի ներքոնշյալի վրա 5.2.1. Վճարումների մոնիթորինգ. ՓԴԾ–ի ֆոնդերի ծախսեր և

ենթադրամաշնորհային ծրագրի շահառուի կողմից տրամադրված ֆինանսական և ոչ ֆինանսական ներդրումները և դրանց համապատասխանությունը բյուջեին ու վճարումների գրաֆիկին:

5.2.2. Մոնիթորինգի գործողություններ. Իրականացված գործողությունների տեսակները, բնույթն ու ժամկետները:

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 22 of 24

Funded by the European Union

Page 23: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

5.2.3. ՓԴԾ ֆոնդերի հաշվին ձեռքբերված բոլոր սարքավորումների և/կամ ակտիվների պահպանման և օգտագործման մոնիթորինգ:

5.2.4. Ծրագրի իրականացման գործընթացում, ի սկզբանե պլանավորվածի համաձայն՝ ծրագրային գործընկերների և անձնակազմի ներգրավման մոնիթորինգ:

5.2.5. Արդյունքների մոնիթորինգ. վճարովի ծառայությունների քանակ, իրականացված կլոր սեղան քննարկումների քանակ և այլն:

5.3. Աուդիտ

«Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» ծրագրի դոնորները կարող են «ՆՀ» ՍԱՀԱ, հկ-ին դիմել ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների նկատմամբ ֆինանսական աուդիտ անցկացնելու հարցով: Աուդիտը կարող է տեղի ունենալ ինչպես «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» ծրագրի իրականացման ընթացքում, այնպես էլ՝ ծրագրի ավարտից մինչև 5 տարի հետո:Հաղթող հայտատուն պարտավոր է պահպանել դրամաշնորհին վերաբերող բոլոր փաստաթղթերը դրամաշնորհ ստանալուց հետո առնվազն 7 տարիների ընթացքում: Աուդիտ իրականացնող կազմակերպության համար պետք է հասանելի լինեն ծրագրին վերաբերող բոլոր փաստաթղթերը, հաշիվները, նյութերն ու ծրագրային օբյեկտները, ինչպես նաև քաղվածքներ և պատճեններ վերցնելու հնարավորությունները՝ փաստաթղթերի պահպանման ամբողջ ընթացքում:

6. Պայմանագրի խզում

6.1. Պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը կամ կասեցումը

Եթե հաղթող հայտատուն շարունակաբար չի կատարում ենթադրամաշնորհային համաձայնագրի պայմաններն ու ընդհանուր դրույթները, ապա Դոնորը կարող է դադարեցնել կամ կասեցնել ենթադրամաշնորհն ամբողջությամբ կամ մասնակիորեն: Հույս ունենք, որ դրամաշնորհը տրամադրելուն նախորդած նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև դոնորի և հաղթող հայտատուի միջև համագործակցությունը զերծ կմնա ենթադրամաշնորհային պայմանագրի կասեցումից կամ դադարեցումից: Այնուամենայինվ, այդ միջոցը կկիրառվի խնդիրները լուծելու փորձերի ձախողման դեպքում։Դադարեցումը նշանակում է, որ հաղթած հայտատուն պետք է փոխհատուցի բոլոր այն ֆոնդերը, որոնք ծախսվել են ակտիվների ձեռքբերման համար, կամ վերադարձնի այդ ակտիվները:

6.2. Ենթադրամաշնորհային ծրագրի ավարտը

Վերջնական մոնիթորինգի ու վերջնական բովանդակային ու ֆինանսական հաշվետվության, ինչպես նաև վերջնական վճարման խնդրագրի գնահատման հիման վրա «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» ծրագրի անձնակազմի կողմից ենթադրամաշնորհային ծրագրի իրականացումը դրական գնահատելու դեպքում՝ Դոնորի կողմից ներդրումը կվերջնականացվի ու կփոխանցվի հաղթող հայտատուին:

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 23 of 24

Funded by the European Union

Page 24: FINAL NARRATIVE REPORT - armacad.info 2017/625_…  · Web viewԴրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format) Հավելված ... Manane Petrosyan

Դրական գնահատման դեպքում՝ Դոնորը, «ՍԱՀ» ծրագրի ավարտին, կստորագրի վերջնական հանձնման վկայական, որով հաղթող հայտատուի կողմից ծրագրի իրականացման ընթացքում ձեռքբերված ակտիվները, որոնք ժամանակավոր գործածության էին հանձնված, կփոխանցվեն հաղթող հայտատուին:

7. Դրամաշնորհի տրամադրման և իրականացման ժամանակացույց

Առաջադրանք/գործողություն (ի՞նչ)

Պատասխանատվություն (ով՞)

Ժամկետ (ե՞րբ/մինչև ե՞րբ)

Էլեկտրոնային նամակներով տեղեկատվական հանդիպումների համար գրանցման վերջնաժամկետ

Հայտատուներ 24.02.2017

Տեղեկատվական հանդիպումներ ՍԱՀԱ, հկ Հստակ տեղն ու ժամը կհրապարակվի www.aasw.org կայքում. Նախապես գրանցվելը պարտադիր է:

Դոնորից հստակեցումներ պահանջելու վերջնաժամկետը

Հայտատու 10.03.2017

Դոնորի կողմից հստակեցումներ տրամադրելու վերջնաժամկերը

ՍԱՀԱ, հկ 21.03.2017

Հայտերի ներկայացման վերջնաժամկերտ

Հայտատուներ 31.03.2017, 18.00 Երևանի ժամանակով

Պայմանագրի շնորհման ծանուցում

ՍԱՀԱ, հկ 15.05.2017

Պայմանագրի ստորագրում ՍԱՀԱ, հկ /Հաղթող հայտատու

31.05.2017

Ծրագրի ակնկալվող սկիզբը Հաղթող հայտատու 01.06.2017

8. Հավելվածների ցանկ

Հավելված Ա Դրամաշնորհի դիմումի ձևաթուղթ (Word format)

Հավելված Բ Բյուջե (Excel format)

625_ _ ՓԴԾ ուղենիշներ հայտատուների համար Page 24 of 24

Funded by the European Union