68
Քաղաքի ցանցային պաշտպանները երեկ, այսօր և վաղը Երևանի երկաթուղային կայարանը Մարազ երեք փուլերը Միշոյի Երևանը Անանուն նկարիչներն ու դատարկ պատերը ԱմԱՌ Տարածվում է անվճար ք ա ղ ա ք ի ամսագիր

Yerevan City Magazine

  • Upload
    -

  • View
    248

  • Download
    16

Embed Size (px)

DESCRIPTION

"ԵՐԵՎԱՆ" քաղաքի ամսագիր / городской журнал "ЕРЕВАН"

Citation preview

Page 1: Yerevan City Magazine

Քաղաքի ցանցային պաշտ

պանները

երեկ, այսօր և վաղը

Երևանի

երկաթուղային

կայարանը

Մարազմի երեք փ

ուլերը

Միշոյի Երևանը

Անանուն նկարիչներն ու դ

ատարկ պատերը

ԱմԱՌ

Տարա

ծվու

մ է

անվ

ճար

ք ա ղ ա ք իա մ ս ա գ ի ր

Page 2: Yerevan City Magazine
Page 3: Yerevan City Magazine
Page 4: Yerevan City Magazine
Page 5: Yerevan City Magazine
Page 6: Yerevan City Magazine

ՔԱՂԱՔԱՄԵՋ

08 ԱնցուդարձԳիշեր, պատեֆոն, պրիմուս…Տարվա մեջ մեկ անգամ թանգարանների դռները բաց են մինչ ուշ գիշեր

10 ԱնցուդարձՈւրիշ լույսի ներքոKohar երգչախմբի էպիկական ելույթը Ազատության հրապարակում

12 ԱնցուդարձՀաննան և տղաներըՕրերից մի օր Հայաստանի մայրաքա- ղաքում կանգ առավ ավանդական լոնդոնյան սև քեբը՝ Հաննան

14 ԱնցուդարձՓչովի ուրախությունԳարնան դիմավորումը օճառե պղպջակներով

16 Համացանց Ես հավանում եմ ԵրևանըՕգնություն վիրտուալ աշխարհից սիրելի քաղաքին

18 ՓլեյլիսթԼսում է ԵրևանըԻ՞նչ երաժշտություն են ակամայից լսում երևանցիները

20 ՈւղեցույցՔանդուքարԱրձանների մաշկազերծված ոտքերը, սղոցված ձեռքերը և գողացված իրերը

Նախագծի ղեկավար՝ ԷդՈւԱրդ ԱյԱնյԱնԳլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղիԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ ԱրսԵն ԿիրԱԿՈսյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրմԵն յՈլյԱն Դիզայներ՝ նՈննԱ իսԱջԱնյԱնՍրբագրիչ՝ ԳԱյԱնԵ ԱնԱնյԱնՖոտոխմբագիր՝ ՀԱյԿ մԵլքՈնյԱն, մԱրիԱմ լՈրԵցյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱն, ԱրմինԵ ԳԵսիյԱնԷջադրում՝ ԱրմԵն յՈլյԱն

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

22 իմ ԵրևանըՄեր տան մասինՄասիվցի ռեպեր Միշոն պատմում է իր տան՝ Երևանի մասին

26 ՕրագիրՄի բան լցրու՝ մեռնեմԱնտեսանելի բարմենը

28 ՀավաքածուՎինիլապաշտներըՄարդիկ, ովքեր նույնիսկ թվային դարում չեն հրաժարվում իրենց վինիլային ձայնա- պնակներից

34 ԱնդեգրաունդԽոսող պատերըԱնանուն նկարիչների՝ Երևանի պատերին թողած գրաֆիտիները շատերն ընկալում են իբրև սովորական վանդալիզմ, մյուս- ները՝ արվեստ

40 ՀոբիԻմ սիրտը տանիքում էՀինգ տասնամյակի փորձ ունեցող ղուշբասն ու իր աղավնիները քաղաքի կենտրոնում կանգնած բարձրահարկի տանիքում

42 ՖոտոնախագիծԿոշկավայրերԵրևանյան կոշկակարները, իրենց բազմապիսի պաստառներով պատված թագավորությունները

46 ՓորձադաշտԼավություն արա ու ջուրը գցիրՀայ և ամերիկացի երիտասարդները փորձում են պարզել սովորական երևանցիների բարյացակամության աստիճանը

48 ՀեռանկարԼուսավոր, մաքուր, վառՔաղաքապետ Կարեն Կարապետյանը պատմում է Երևանի զարգացման իր տեսության մասին

ՔԱՂԱՔ

52 միջավայրՎերջին կայարանԵրևանի երկաթուղային կայարանի փառավոր անցյալը, խղճուկ ներկան և հուսադրող ապագան

60 ԱրտասովորՀարյուր տարվա երթևեկությունՄեր քաղաքի ամենագողտրիկ թանգարաններից մեկում Երևանի նախկին կայարանապետ Խորեն Նիկիտիչը ներկայացնում է հայկական երկաթուղու ողջ պատմությունը

62 տեսակետԲուլդոզերի ժամանակըԱրթուր Մեսչյանը փորձում է բացահայտել Երևանի ճարտարապետական տեսքի խորքային խնդիրները և դրանց հնարավոր լուծումները

64 ԿադրաբանությունՍտալինի պողոտա, 1957 թ.Մի դրվագ Երևանի ֆոտոպատմությունից

Համարի վրա աշխատել են՝ Նունե Մելքումյան, Սոսե Գնունի, Սամվել Կարապետյան, Բիայնա Մահարի, Արա Պետրոսյան, Արփի Ծատուրյան, Նե Զախարյան, Եվա Քոչիկյան, Վիկտորյա Ալեքսանյանլուսանկարներ՝ Սուրեն Մանվելյան, Առնոս Մարտիրոսյան, Արթուր Lumen Գևորգյան, Մարիամ Լորեցյան, PanArmenian Photo, Ֆոտոլուրպատկերազարդումներ՝ Գեղամ Վարդանյան, Վիլյամ Կարապետյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸստեղծագործական տնօրեն՝ Արամ ԳյումիշյանՀրատարակչության տնօրեն՝ Էդուարդ ԱյանյանԱրտ-տնօրեն՝ Գեղամ ՎարդանյանԲրենդ մենեջեր՝ Կոնստանտին Գևորգյան Հեռ.՝ +374 (10) 56 52 55Ադմինիստրատիվ տնօրեն՝ Արթուր Ամիրխանյանտարածման ծառայություն՝ Աշոտ Կոչոյան

© 2011 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանա- տվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնու- թյամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 13.06.2011Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀՏպաքանակ՝ 3000 օրինակ

Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ, Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1Հեռ.՝ +7 (495) 926 38 66, +7 (495) 926 38 67 Էլ. փոստ՝ [email protected] URL̀ www.yerevanmagazine.com

Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:

Հայաստանի Հանրապետություն, 0010, Երևան, Արամի 42Հեռ.՝ +374 (10) 56 52 55Ֆաքս՝ +374 (10) 58 68 52Էլ. փոստ՝ [email protected]̀ www.yerevanmagazine.com

Շապիկ՝ Գեղամ Վարդանյան

0405 Ամառ 2011

ԲոՎԱՆԴԱԿուԹյուՆ

Page 7: Yerevan City Magazine
Page 8: Yerevan City Magazine

Հանրագիտարանները պնդում են, որ Երևանը Հայաստանի Հանրապե- տության մայրաքաղաքն է, գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետից ձախ, իսկ բնակչության քանակով, որը կազմում է 1,117 մլն մարդ (2010), Հայաստանի խոշորագույն քաղաքն է: Ցանկացած քարտեզի վրա Երևանն ընդամենը մի կետ է: Բայց այդ կետը նաև մի ամբողջ

աշխարհ է, որը տեսանելի չէ նույնիսկ եթե օգտվենք Google Map-ից և մի քանի անգամ խոշորացնենք քարտեզի պատկերը: Այդ աշխարհը բաղկացած է հազարա- վոր մանրուքներից, որոնք առօրյա կյանքում գուցե այդքան էլ տեսանելի չեն:Երևանը ամառվա շոգին մեզ կյանք տվող պուլպուլակների ջուրն է:Երևանը մանսարդաներով ու աղավնատներով տանիքներն են: Երևանը երթուղայիններում ու սրճարաններում հնչող երաժշտությունն է:Երևանը իրենց կրպակներում աշխատող կոշկակարներն են: Երևանը անտեսանելի բարմեններն ու տեսանելի տաքսիստներն են:Երևանը հին ու նոր շենքերի խոսող և համր պատերն են: Երևանը վարդագույն տուֆն ու նոր բետոնապակյա շենքերն են: Երևանը Թամանյանի իրականացրած և այդպես էլ թղթի վրա մնացած նախագծերն են: Երևանը թամանյանական արևային քաղաքն է, որն իր ճառագայթներով ջերմացնում է բոլորիս սրտերը:Երևանը բոլոր ժամանակների երևանցիներն են: Երևանի պատմությունը նրանց պատմություններն են, որոնք միահյուսվելով, մեկը մյուսին շարունակելով, դառնում են ողջ հայության անդադար ժամանակագրություն: Այդ պատմությունը հնարավոր չէ ներկայացնել մի գրքով, ֆիլմով կամ հանրագիտարանով: Բայց Երևանն ու երևանցիները շատ բան ունեն իրար ասելու և իրարից լսելու: Այսուհետ քաղաքն արդեն ունի իր՝ քաղաքի ամսագիրը, որը և կասի, և կլսի:

Միշտ ձեր«ԵՐԵՎԱՆ»

0607 Ամառ 2011

խՄԲԱԳՐԱԿԱՆ

Page 9: Yerevan City Magazine
Page 10: Yerevan City Magazine

Գիշեր, պատեֆոն, պրիմուս...

Մայիսյան այս հաճելի տաք օրվա ավարտին՝

ամսի 14-ին, երևանյան բոլոր թանգարաններում

անսովոր աշխուժություն էր տիրում: Երևանցիները իրար համախմբելով ընտանեկան,

ընկերական կամ աշակերտա-ուսանողական շարքերի

մեջ՝ ճեմեցին իրենց սպասող երկուսուկես տասնյակ

թանգարանների ուղղությամբ: Ինչպես եվրոպական այլ

39 երկրներում, հայաստանյան թանգարաններն այդ օրն իրենց դռները բացել էին

մինչև կեսգիշեր:

Արամ խաչատրյանի անվան թանգարանում վալսի երեկո էր ՀՀ պարարվեստի պետական «Բարեկամություն» անսամբլի ղեկավարի օգնական Հրաչյա Բադալյանի

հետ: Այցելուներն ստանում էին վալսի անվճար դասընթաց խաչատրյանի «Դիմակահանդեսի» հնչյունների ներքո: Պարզվեց, որ ճիշտ ու սահուն վալս պարելը ամենևին հեշտ գործ չէր: Փորձեցի զույգ գտնել և միացա սկսնակներին: Զուգընկերս իգական սեռի էր, ինչի պատճառը տղաների զարմանալի փոքր քանակությունն էր և պասիվությունը: Այդ հանգամանքը ոչ միայն տխրեցնում էր հավաքված սկսնակ պարուհիներին, այլև մի քիչ նվազեցնում հանդիսության կայծն ու մոտիվացիան: Վալս պարում էին նաև մեկ այլ թանգարանում, սակայն մի փոքր այլ կարգախոսի ներքո: Երևանի պատմության թանգարանը որոշել էր

վերակենդանացնել հին Երևանի պատկերներն ու հնչյունները: Թանգարանի ճեմասրահում երիտասարդները վալսի և տանգոյի մեջ պտտվում էին հին և սիրված երգերի տակ՝ ինչպես տասնամյակներ առաջ զբոսայգիների պարահրապարակներում նրանց ծնողները: Սակայն պատեֆոնը, որն ըստ նախատեսված ծրագրի խոստանում էր լինել միջոցառման գլխավոր հերոսը, լուռ հետևում էր իրեն փոխարինող երաժշտական կենտրոնի թվային ելույթին: Երեկոյի կազմակերպիչ Գևորգ Օրբելյանը ժպիտով բացատրում է, որ պատեֆոնն արդեն միացվել է միջոցառման սկզբում և հիմա անցել արժանի հանգստի: Եվ դա ամենևին չխանգարեց, որպեսզի Երևանի պատմության թանգարանում ստեղծվի գիշերվա ամենաբարձր տրամադրությունը: Ժամանակակից արվեստի թանգարանում ջազային տրամադրություն էր, համեմված ժամանակակից արվեստի գործերով: Անշուշտ, այս հաճելի մթնոլորտի

շնորհիվ այդ երեկո մոդեռնը երևանցիների շրջանում նոր երկրպագուներ ձեռք բերեց:Մեծ էր մեր քաղաքացիների հետաքրքրությունը դեպի Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Շատերն առաջին անգամ էին այստեղ և հետաքրքրությամբ զբոսնում էին թանգարանի սրահներով: Սակայն երեկոյի ընթացքում ամենաշատ այցելուների քանակով կարող էր պարծենալ Հայաստանի ազգային պատկերասրահի ղեկավարությունը: Այստեղ գրեթե անհնար էր կտրվել մուտքի մոտ հավաքված ամբոխից և բարձրանալ ցուցադրասրահներ: Սակայն այնտեղ հայտնվողին սպասում էր հետաքրքիր ծրագիր՝ հայ արվեստի գործիչների բազմաթիվ նոր ցուցահանդեսներ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի «այբուբենային» ներկայացում, Robert Sahakyatns Production-ի անիմացիոն ժապավեններ և այլն: Նախասրահում մի խումբ երեխաներ թղթից կռունկներ էին պատրաստում: Օրիգամիները ուղարկվելու են

0809 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՄԵՋ Անցուդարձ

Page 11: Yerevan City Magazine

պարտեզում երեկոյան զովի ներքո մինչ կեսգիշեր լսում էի Սայաթ-Նովայի երգերը:Շրջելով քաղաքի թանգարաններով ես ոչ միայն անչափ բավականություն ստացա մեր հին և նոր պատմամշակութային գանձերը տեսնելուց, այլև հասկացա, որ Երևանում թանգարանային օրը որպես միջազգային տոնի մասնիկ, հետզհետե կայանում է և ավելի մեծ թափ առնում:Թանգարաններն իրեց պատերի ներսում պահում են Հայաստանի հազարամյա քաղաքակրթության մեծագույն արժեքներն ու դրանց վկայությունները և ամենացայտունն են խոսում մեր հավաքական մտածողության և հանճարեղ անհատների մտքերի մասին, ցույց տալով մեզ և աշխարհին, թե ինչպես է ընթացել մեր պատմությունը, և ինչն ենք մենք դեռ կրում մինչև մեր օրերը: Ճանաչենք մեր պատմությունն ու օգնենք մեզ ճանաչել ինքներս մեզ:

«Թանգարանային գիշերներ»«Թանգարանային գիշերները» սկիզբ է առել 1999 թվականին, երբ Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարաններում գարնանային որևէ կիրակի հասարակության համար անվճար «բաց դռների» օր հայտարարվեց՝ անվանակոչելով այն «Թանգարանային գարուն»: Նախաձեռնությունը շատ շուտով նվաճում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկրների ուշադրությունն ու Եվրոպայի խորհրդի աջակցությունը:

առօրյայում, որ իր դուստրը՝ Նարինե Սպենդիարովան մի ծաղրանկար էր նկարել՝ անմահացնելով իր հորը պրիմուսի մոտ կակաո սարքելիս: Պրիմուսը՝ իր կողքին գտնվելուց կարճ անց սկսել էր հիշեցնել մութ ու ցուրտ տարիների հոտը, սակայն արդեն վառ լուսավորված սենյակներն ինձ արագ վերադարձրեցին իրականություն, ուր հյուրերի ուրախ ու աշխույժ քննարկումները հասարակ «կակաոյի ընդմիջմանը» հաղորդում էին ժամանակակից կոկտեյլային փառ:Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան հասա գիշերին մոտ, երբ տեղի էր ունենում Վարդատոնի արարողությունը նվիրված Սայաթ-Նովայի արվեստին: Արարողության ստեղծման միտքը պատկանել է հենց Թումանյանին: 1914 թվականին Թիֆլիսում նա հիմնեց Սայաթ-Նովայի արձանը և Սուրբ Գևորգ եկեղեցում հանդիսության արարողությամբ հավերժացրեց մեծ երգչի արվեստը: Այդ օրվանից տոնը դարձավ ավանդական: Թանգարանի՝ այցելուներով լի

Ճապոնիա որպես կարեկցանքի խոսք մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ բոլոր տուժածներին: Փոքր անց արդեն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան փոքր ու գողտրիկ տուն-թանգարանում էի: Այստեղի տնօրինությունը գտնվեց ամենաստեղծագործականը և ստեղծեց օրվա ամենահետաքրքիր միջավայրը: Երբ ներս մտա, լույսերը մարած էին, իսկ նախասրահից երե- վացող սենյակում բազմաթիվ մարդիկ իրար կիպ կպած նայում էին դռանը փակցված սպիտակ սավանին: Մոմի ճրագի լույսը մի ակնթարթում ստեղծեց ստվերների մի գլխապտույտ պարահանդես: Միաժամանակ լսվեց «Ալմաստ» օպերայի պարտիան: Ստվերների թատրոնը պատմում էր «Ալմաստ» օպերայի ստեղծման մասին: Հոյակապ էր: Իսկ քիչ անց պատշգամբում այլ հյուրերի հետ ըմպում էի սպենդիարյանական սովորույթի համաձայն՝ կերոսինային պրիմուսի վրա պատրաստ- ված կակաոն, այն լրացնելով խրթխրթան սուշկայով: Այս սովորույթն այնքան էր ընդունված կոմպոզիտորի

Վիկտորյա Ալեքսանյան Մարիամ Լորեցյան

Page 12: Yerevan City Magazine

Ուրիշ լույսի ներքո

Դժվար թե վերջին ամիսներին Երևանում տեղի ունեցած որևէ իրադարձություն այսքան ուշադրու- թյուն գրաված լինի, որքան Kohar երգչախմբի էպիկական ելույթը Ազատության հրապարակում: Դիրիժոր Սեպուհ Աբգարյանի ղեկավարած նվա- գախումբն ու երգչախումբը, որոնց զուգակցում էին հայ անվանի կատարողները, երևանցիներին պարգևեցին մի ներկայացում, որը դեռ երկար կհիշվի: Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն հիանալի երաժշտական համարներին, այլև Հայաստանի համար մինչ այս չտեսնված վիզուալ էֆեկտներին:

Kohar-ի պատմությունը սկսվել է մոտ 15 տարի առաջ, երբ լիբանանահայ Գոհար խաչատրյանը համախմբելով 300 երաժիշտ Գյումրիից, ստեղծեց երգչախումբն ու նվա- գախումբը: Արդեն 2002-ից կոլեկտիվը շրջագայում է ամբողջ աշխարհով, ներկայացնե- լով հայկական երաժշտության լավագույն նմուշները: Kohar-ի հիմնական ունկնդիրը սփյուռքահայերն են, թեպետ ինչպես ցույց տվեց երևանյան համերգը, այստեղ էլ երկրպագուները քիչ չեն, ընդ որում՝ առանց տարիքային սահմանափակումների: Առաջին հանրապետության օրվանը նվիրված համերգին այցելել է մոտ 10 հազար մարդ, իսկ ուղիղ եթերով այն դիտած հեռուստադիտողների թիվը հասնում է հարյուր հազարի: Երեկոյի գագաթնակետն անշուշտ եռաչափ լազերային ներկայացումն էր, որի շնորհիվ մայրաքաղաքի խորհրդանիշ շենքերից մեկը կարծես մի քանի րոպեով կենդանություն առավ: Այսպես կոչված «մեփինգի»՝ եռաչափ էֆեկտների սյուժեն մշակել են կազմակերպիչները՝ հայկական Domino Productions-ը և կիպրական Hayasa Productions-ը: Հոլանդացի մասնագետները համերգից դեռ

LaGalleria. «Քո արվեստի հավաքածուն»Հյուսիսային պողոտայում տեղակայված Corneliani, Stefano Ricci և տղամարդկանց ու կանանց համար նախատեսված մուլտիբրենդային երկու խանութներն այսուհետ ներկայանում են նոր՝ LaGalleria անվամբ: Անվանը համապատասխանելով՝ LaGalleria խանութների ցանցը «Քո արվեստի հավաքածուն» կարգախոսով ակցիաներ է սկսել իրականացնել: Դրանց սկիզբը դրեց ծաղկային տոնը, որն ազդարարեց գարնան ավարտն ու ամռան սկիզբը: Բացի այդ, ինչպես նշում են կազմակերպիչները, շատ անվանի բրենդներ ծաղիկն օգտագործում են որպես խորհրդանիշ: Նորաձևության ու ծաղիկների արվեստային համադրումը

չորս ամիս առաջ սկանավորել էին օպերայի շենքը, իսկ պրոյեկցիան իրականացրել է լիբանանյան Adaimy Studio-ն: Ընդհանրապես, նախագծին մասնակցել են առաջատար կազմակերպությունները՝ նորագույն սարքավորումների կիրառմամբ: Մասնավորապես, ձայնի համար պատասխանատու է եղել գերմանական Materpin-guin ընկերությունը Ռալֆ Քեսլերի ղեկավարությամբ: Նույն թիմը տարիներ առաջ աշխատել է «Մատանիների տիրակալը» հռչակավոր ֆիլմի ձայնի վրա: Ամերիկայից ժամանած նկարահանող խումբը ղեկավարում էր British Awards-ի ռեժիսոր Ֆիլ Հեյեսը, իսկ գլխավոր լուսավորող Ռոջեր Բաքոսի պորտֆոլիոյում կարելի է գտնել լիբանանյան Բաալբեկ տաճարի, Բիբլոս ամրոցի, Արաբական Էմիրություններում անցկացված մի շարք փառատոների լուսավորությունը: Լուսային տեխնիկան և ամֆիթատրոնի տեսք ունեցող տրիբունան հատուկ բերվել էին Լիբանանից, իսկ ամֆիթատրոնի կոնստրուկտոր Ջորջ Իսսայի՝ Kohar-ի համերգից հետո հաջորդ պատվերը Scorpions ռոք-խմբի ելույթն է...

LaGalleria-ի համար իրականացրեցին Mon Amie, Any Rose և Bellagio Design Studio սրահների ֆլորիստ-դիզայներները: Երեկոյան նրանց ստեղծած կոմպոզիցիաները ներկայացվեցին լուսային հատուկ ձևավորմամբ և խանութների տարածքում հնչող երաժշտության ուղեկցությամբ: Սա չէր կարող չգրավել անցորդների ուշադրությունը, որոնք հետաքրքրությամբ կանգնում էին ցուցափեղկերի մոտ և ուսումնասիրում կոմպո- զիցիաները, իսկ մի զույգ նույնիսկ հենց փողոցում վալսի բռնվեց: Սրանով LaGalleria-ն սահմանափակվել չի պատրաստվում. արվեստի թեման այս տարվա ընթացքում դեռ բազմիցս առաջ կքաշվի խանութների այս ցանցի ակցիաներում:

Սուրեն Մանվելյան Սուրեն Մանվելյան© Domino Productions, Hayasa Productions

1011 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՄԵՋ Անցուդարձ

Page 13: Yerevan City Magazine

Marvelous shopping for you and your familyYerevan, Tumanyan 31, 33, Parpetsu 15, 17. Phones +374 532067, 530228

[ kids ] [ kids ] [ kids ][ kids ]

Page 14: Yerevan City Magazine

Հաննան և տղաներըՄի սովորական գարնանային տաք երեկո Երևանի կենտրոնով

զբոսնող մարդիկ զարմանքով հայտնաբերեցին Թամանյանի արձանի մոտ կանգ առած Austin FX4 մակնիշի ավտոմեքենա՝

իսկական լոնդոնյան սև քեբ: Բայց սա ոչ թե հերթական տեղական տաքսի ծառայության մեքենան էր, այլ Լոնդոն-

Սիդնեյ երթուղով ընթացող երեք անգլիացի ընկերների փոխադրամիջոցը, որին նրանք քնքշորեն կոչում են Հաննա:

1213 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՄԵՋ Անցուդարձ

Page 15: Yerevan City Magazine

ոչ շատ վաղուց ռոքնռոլից և Ջեք Քերուաքի հռչակավոր «Ճանապարհին» վեպից ոգեշնչված Փոլը, Ջոնոն և Լին սկսել են ամենաերկար տաքսի-ճամփորդությունը պատմության մեջ: Սկզբում որոշել են վերջնակետը՝ Սիդնեյ, ինչից հետո վերցրել են քարտեզը և Լոնդոնի ու

Սիդնեյի միջև մի ծուռումուռ գիծ քաշել, որն անցնում է չորս տասնյակ պետություններով: Տեխնիկապես փոքր-ինչ մոդիֆիկացված Հաննայի հետ այդ գիծն անցնելիս էլ տղաները հայտնվել էին Երևանում: «Գաղափարն ինձ մոտ ծնվեց, երբ ես մի օր Լոնդոնում տաքսի նստեցի», — պատմում է Փոլը, մինչ իր ընկերները պատասխանում են զարմացած երևանցիների հարցերին, — «այն բավական թանկ նստեց վրաս ու մտքովս անցավ՝ իսկ ո՞րն է ամենաերկար ուղևորությունը»: ոչ շատ երկար մտածելուց հետո Փոլը որոշեց, որ ամենաերկար ճամփան սև քեբով հենց նա էլ կտրելու է: Բնականաբար, միայնակ այդքան ճա- նապարհ անցնելը կարող էր ձանձրալի լինել, և Փոլին շուտով միացան Բիրմինգեմի Էսթոն համալսարանի իր ընկերները՝ Ջոնոն և Լին: Փոխադրամիջոցի ընտրությունը կապված էր ևս մի հանգամանքի հետ: Ընկերները նաև միջոցներ են հավաքում բրիտանական Կարմիր խաչի համար, և ճանաչելի բրենդը՝ լոնդոնյան սև քեբը, շատ հարմար էր: «Ինձ շատ հետաքրքիր է լինել նոր վայրերում, — ասում է Ջոնոն, — հատկապես, երբ այդպես կոտրվում են կարծրատիպերը: Մի բան է պատկերացում կազմել երկրի ու ժողովրդի մասին հեռվից, բոլորովին այլ բան՝ սեփական աչքերով տեսնել: Հիմնականում պարզվում է, որ մարդիկ շատ ավելի բարեհամբույր են, քան դու մինչ այդ մտածում էիր»: Իսկ Լին իր հերթին չի թաքցնում, որ մեծ հույսեր է կապում ռեկորդ սահմանելու հետ՝ «Ինչ խոսք, առավել քան հաճելի կլինի, եթե մեր անունները գրանցվեն Գինեսի գրքում»:

Երևանցիների մեծ ուշադրությունը տղաների համար սովորական երևույթ է: «Ամենուր մարդիկ շատ բարի են, հետաքրքրվում են մեքենայով, երբեմն կողքով անցնող մեքենաները ազդանշաններով ողջունում են», — պատմում է Ջոնոն՝ նշելով, որ երկար ճամփորդության ժամանակ այդ ուշադրությունը ոգևորիչ ազդեցություն է թողնում: Պատահում է, որ տղաները նույնիսկ ավտոստոպով երթևեկող ճամփորդների են իրենց հետ վերցնում՝ չորսով ավելի ուրախ է: Լինում են նաև տհաճ միջադեպեր: Ճամփորդության դեռ երրորդ օրը Բեռլինում նրանք կորցրել էին իրենց մեքենան: «Կանգնեցրինք մեքենան, բակ մտանք, իսկ երբ վերադարձանք՝ Հաննան չկար, — պատմում է Փոլը, — պարզվեց՝ սխալ վայրում էինք կայանել, և ոստիկանությունը տարել էր մեքենան: Ստիպված եղանք մեծ տուգանք վճարել»:Տաքսի-արշավը մեկնարկել է Լոնդոնի Տրանսպորտի թանգարանից այս տարվա փետրվարի 17-ին: Իսկ մինչ Թամանյանի արձանին հասնելը, ըստ մեքենայի ցուցատախտակի, Հաննան անցել է 20 967 կմ: Այդքան ժամանակ մեքենայում անցկացնելն անշուշտ ենթադրում է երաժշտության առկայություն: Ճամփորդները հիմնականում գերա- դասում են ռոքնռոլ, երբեմն ունկնդրում Քերուաքի «Ճանապարհին» գրքի աուդիոտարբերակը: Փոլը զվարթանում է. «Ի դեպ, մեր մեծ ձայնադարանում կա նաև System of a Down-ի սկավառակը»: «Բավական լավ պտտվել ենք Երևանում», — նշում է Ջոնոն, — շատ եվրոպական քաղաք է: Ափսոս, որ մնացած Հայաստանը դժվար թե հասցնենք նորմալ տեսնել»: Իսկ Փոլն ի ուրախություն բոլոր հավաքվածների բացականչում է՝ «We loved Hayastan!»: Հայաստանը ռեկորդակիր սև քեբի 26-րդ երկիրն էր, առջևում են ևս 15-ը՝ Իրաք, Իրան, Պակիստան, Հնդկաստան, Չինաստան...

Եվա Քոչիկյան Սուրեն Մանվելյան

Page 16: Yerevan City Magazine

Փչովի ուրա-

խու- թյուն

2006 թվականից ի վեր Մոսկվայի բնակիչները

ապրիլին հավաքվում են Արբատում և միահամուռ

ուժերով լցնում օդը պղպջակներով, այդպիսով

դիմավորելով գարունը: Ուրախ-զվարթ ֆլեշ-մոբը

ստացավ DreamFlash անվանումը և շատ շուտով

տարածվեց աշխարհի տարբեր քաղաքներով: Այս տարի Հյուսիսային

պողոտայում երևանցիները երկրորդ անգամ իրենք

իրենց փչովի ուրախություն պատճառեցին:

1415 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՄԵՋ Անցուդարձ

Page 17: Yerevan City Magazine

Արթուր Lumen Գևորգյան

Page 18: Yerevan City Magazine

Երևանը կարելի է սիրել ապրելով քաղաքում: Այն կարելի է սիրել օտարության մեջ: Իսկ հիմա հնարավոր է օգուտ բերել քաղաքամայրին համացանցից՝ տեղափոխելով վիրտուալ ճիգերը ռեալ կյանք: Երևանցի բլոգերները և ֆեյսբուքի ակտիվիստները վաղուց են հասկացել, որ համացանցը միայն զրույցների համար չէ: Ինտերնետը նաև հզոր հասարակական ուժ է, որից պետք է վախենան անբարեխիղճ չինովնիկները:

Ինտերնետը հայերի համար շատ երկար մնում էր էլիտար տարածք, ուր ակտիվ օգտագործողները մի բուռ էին: Երկար տարիներ նրանք ավելի շատ զբաղված էին ադրբեջանցիների և թուրքերի դեմ

քարոզչական հակամարտությամբ, քան սեփական ներքին խնդիրներով: Սակայն վերջին մեկ-երկու տարվա ցանցային բումն ունեցավ իր հետևանքները: Բլոգերները և ֆեյսբուքահայերը այնքան շատացան և հզորացան, որ մի պահի սկսեցին օգտագործել ցանցը Երևանը փրկելու զանազան չարիքներից:

Ամառային կրքերՉգիտես ինչու ցանցային ակտիվիստների առաջատար ուժ հանդիսացան ճարտարապետները: Առաջին ազդակը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի վերաբերյալ կառավարության 2010 թվականի փետրվարյան որոշումն էր: Ըստ դրա՝ ամառայինը պետք է քանդվեր, իսկ նրա տեղում նախատեսվում էր վերականգնել բոլշևիկների կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին: Մի քանի երիտասարդ ճարտարապետներ իրենց ընկերների հետ Ֆեյսբուքում բացեցին SAVE Cinema Moscow Open-Air Hall խումբը՝ փորձելով փրկել Երևանի ժամանակակից ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը:Առանց չափազանցության կարելի է ասել, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պաշտպանության քարոզարշավը առաջինն էր ոչ միայն երևանյան հասարակական ցանցային ակցիաներից: Սա հայկական ինտերնետային համայնքի առաջին բարձրաձայն և ազդեցիկ գործողությունն էր: Այդ օրերին Ֆեյսբուքում շատերի անուններին ավելացավ «Չի քանդվելու» մականունը: Մի քանի շաբաթների ընթացքում խումբը մոբիլիզացրեց մոտ վեց հազար երևանցի, որոնք բացի ինտերնետում փնթփնթալուց դուրս եկան ռեալ կյանք. փողոցներում անցկացվում էին ստորագրահավաքներ (ավելի քան 26 հազար երևանցի դահլիճի քանդման որոշման դեմ ուղղված պետիցիայի տակ իր ստորա- գրությունը դրեց), իրար էին հաջորդում հրապարակում- ները մամուլում, հանդիպումները և քաղաքացիական բողոքի մնացած բոլոր հնարավոր միջոցները: որպես հետևանք, կառավարությունը, որը չէր սպասում ցանցային հարձակում, ստիպված եղավ նահանջել:

Քաղաքի տերերըԹող տպավորություն չստեղծվի, որ ցանցային ակտիվիստները միայն կոնկրետ խնդիրների շուրջ են հավաքվում, աղմուկ հանում և նորից ցրվում: Օրինակ՝ ֆեյսբուքային «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» խմբում հավաքվել են մարդիկ, որոնք փորձում են ամենօրյա պայքար մղել քաղաքի ամեն մի կանաչ քառակուսի մետրի համար: Ամենուր, որտեղ փորձում են Երևանին վնաս տալ, ակտիվիստները դիմադրում են բոլոր հնարավոր միջոցներով: Եվ քաղաքապետարանն արդեն ստիված է հաշվի նստել «քաղաքի տերերի» հետ: «Շարժումը ստեղծվել է 2010 թ. ապրիլին: Մի խումբ երիտասարդներ ուսանողական այգում Վիկտոր Համբարձումյանի արձանի շրջակայքը բարեկարգելու պատրվակով սկսված լայնածավալ կապիտալ շինա- րարության դեմ պայքարելու այս ձևն ընտրեցին, — պատմում է նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը, — ժամանակի ընթացքում շարժման խնդիրները մեծացան՝ ներառելով Երևանում բոլոր հանրային կանաչ տարածքների դեմ կատարվող ոտնձգությունների դեմ պայքարը»:Ըստ Արթուրի՝ նախաձեռնության ամենամեծ ձեռքբերումը դարձավ Երևանի բազմաթիվ բնակիչների ինքնակազմակերպումը հանուն իրենց հուզող բնապահպանական խնդիրների լուծման: Վառ օրինակներից էին Կոմիտաս 5ա շենքի «Վիշապների պուրակ» այգու հարակից շենքերի բնակիչները, որոնց ջանքերով կանխվեց բակային կանաչ տարածքների վերացումը: Երկրորդ դեպքում բնակիչներն ընդդիմանալով այգում բազմաբնակարան էլիտար շենք կառուցելու ծրագրերին, նույնիսկ շուրջօրյա հերթապահություն կազմակերպեցին այգում:Պետք է սակայն նշել, որ ամեն ինչ չի սկսվում և չի ավարտվում միայն Ֆեյսբուքով: Օրինակ, ապրիլին OpenArmenia ֆորումի և Livejournal-ի բլոգերները համատեղ ուժերով ծառատունկ անցկացրեցին Երևանում: Քաղաքապետարանն էլ իր հերթին խոստացավ խնամել ծառերը: Ընդհանրապես, բլոգեր- ներին և ցանցային այլ մասնակիցներին կարելի է հանդիպել բազմաթիվ քաղաքասիրական ակցիաներում: Բայց հենց Ֆեյսբուքն է այն հարթակը, ուր երևան- ցիները հավաքվում են ինտերնետի տարբեր մասերից և միավորվում մի բանի շուրջ: Իրենց քաղաքի:

Ֆեյսբուքահայությունն ընդդեմ փչովի այլանդակություններիԵթե առաջին մեծ քաղաքացիական նախաձեռնու- թյունը ցանցում «Մոսկվա» կինոթատրոնն էր, ապա ամենաթարմը օպերան է: Բոլորս հիշում ենք, թե ինչ էր կատարվում Ազատության հրապարակում վերջին ամիսներին. կարուսելներ, բատուտներ, կիսամանկական և կիսաքանդ մեքենաներ, մի կողմից հնչում էր «Լամբադան», հակառակ կողմից՝ Լյուբա ուսպենսկայա և այլ մեծ և մանր անախորժություններ: օպերայի բակում տարօրինակությունները օրեցօր շատանում էին և հատկապես սկսեցին աչք ծակել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ժամանակ: Արդյունքում ձայնը բարձրացրեց ևս մի ֆեյսբուքային խումբ՝ «ո՜չ օպերայի բակում տեղադրված փչովի այլանդակություններին»: Մի քանի օրում այն հավա- քեց հազարից ավելի մասնակից: Նրանց բարձրա- ցրած աղմուկն այնքան ուժեղ էր, որ արձագանքեց նույնիսկ քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Մեկ օրվա մեջ օպերան մաքրվեց: Այդ ամենն այնքան անսպասելի էր (գումարած ամենին՝ ապրիլի 1-ի նախօրեին էր), որ շատերը մի քանի օր չէին հավատում, որ հասել են հաջողության: ոմանք նույնիսկ անձամբ գնում էին Ազատության հրապարակ համոզվելու սեփական աչքերով: խմբի ստեղծող Արսեն Կարապետյանը, ցանցում ավելի հայտնի Շուռ Դաբավոգ մականունով, պարզաբանում է. «Իրականում խումբը շատ վաղուց էի ստեղծել, երևի մեկ տարի առաջ, բայց այն ժամանակ առանձնապես հետաքրքրություն չառաջացավ: Բայց երբ հանկարծ մի քանի հոգի հիշեցին խնդրի մասին և սկսեցին ակտիվորեն գրել այս թեմայով, որոշեցի գաղափարը նորից շրջանառության մեջ դնել: Այս անգամ մասնակիցների քանակը աճեց ձյունակույտի պես: որպես երևույթ, իհարկե, այդ գործընթացը շատ հետաքրքիր էր... Կարծում եմ քաղաքապետը ինքն էր որոշել մաքրել օպերան, բայց այս խումբը և ուրիշ տեղ հնչած կարծիքները դարձան հենարան, հասարակական կարծիքի արտահայտում: Հիմա այդ խումբը պահում եմ որպես հիշատակ, բայց անհրաժեշտության դեպքում նա կծառայի ինչ-որ խնդրի շուրջ մարդկանց արագ հավաքելու գործին»:

Սամվել Կարապետյան

1617 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՄԵՋ Համացանց

Page 19: Yerevan City Magazine

Ազատության 13/1www.marykay.am200 555

Ապրանքատեսականի, որին կարելի է վստահել․Ընկերություն, որին կարելի է հավատալ․

Page 20: Yerevan City Magazine

Դժվար թե կարելի է աշխարհում գտնել մեկ այլ քաղաք, որտեղ հնարավոր ու անհնար ամեն ծակից երաժշտու- թյուն է լսվում: Շրջելով Երևանում մի կես ժամ, քաղաքացին զանազան ժանրերի, ուղղությունների և ծագման երգեր է լսում տրանսպորտում, սրճարան- ներում, բարձրախոսները դրսում դրված սկավառակ- ների վաճառակետերից, երբեմն՝ փողոցային երաժիշտ- ներից: Շրջելով քաղաքի ձայնաշատ կետերում ՝ մենք փորձեցինք պարզել, թե ի՞նչ է լսում Երևանը:

Նախկին «Ռոսիա» կինոթատ- րոնին հարակից տոնավա- ճառում մեր ականջը շոյեց Արմենչիկի «Չար մարդիկ» կատարումը: Հաշվի

առնելով, որ սեղանիկ-զապիսնոցի մոտ կանգնած ինչ-որ մեկին սպասող երկու օրիորդները ժամանակը սպանում էին պայծառ դեմքերով՝ Արմենչիկի հետ զուգահեռ երգը կատարելով, կարելի է ենթադրել, որ այստեղ երգիչն ունի ամուր ֆան-հիմք: Այնուհետև մետրոյով ուղևորվեցինք «Բարեկամություն» կայարան: Եվ մինչ գնացքը կհասներ «վերջին կայարանին», լիքը վագոնի ուղևորներից մեկի բջջայինը զանգեց: Զանգի դերը կատարում էր ֆրանսուհի Զազն իր Je Veux հիթով: Մինչև վերջ լսել չհաջողվեց, քանի որ երիտասարդը ստիպված էր պատասխա- նել զանգին: Փոխարենը քիչ հետո նույն երգը «լսացնում» էր Բարեկամության հրապարակի խաչմերուկին՝ կարմիր լույսի տակ կանգնած «Մերսեդեսը»: Իսկ ահա շրջանաձև գետնանցումում գործող երեք «զապիսնոցներից» երկուսը քարոզում էին հայրենական արտադրու- թյան ռեգգիի միակ ներկայացուցիչ «Ռեինկարնացիա» խմբին՝ «Սիրունիկ ես»

Լսում է Երևանը

կատարումով: Թերևս ո՞վ կմտածեր երկու- երեք տարի առաջ, որ «մետրոյի տակ» հնարավոր կլինի լսել հայալեզու ռեգգի… Հաջորդ կանգառը «Երիտասարդականն» է: Այս տարածքում, Գյուղակադեմիայից սկսած մինչև Իսահակյանի արձանը, մոտ տասը տարի առաջ կային անթիվ-անհամար «զապիսնոցներ», հիմա մնացել են երեք-չորսը: Եվ այդ երեք-չորսը զարմացնում են իրենց երաժշտական բազմազանությամբ: Համաձայնեք, որ բավական տարօրինակ զգացում է մի քանի րոպեանոց զբոսանքի ընթացքում մեկը մյուսի հետևից լսել Գրիգորի Լեպսի «Рюмка водки» երգը, Ռազմիկ Ամյանի «Հայաստանը» և Տիգրան Մանսուրյանի

երաժշտական ճաշակի պայմանական բարձրացում՝ երթուղայինների մեջ ավելի շատ սկսել են ռադիոալիքներ լսել: Այս անգամ «ուստա-վարորդը» զարմացրեց մի շատ հետաքրքիր փլեյլիսթով: Սկսվեց ամեն ինչ Գարիկի և Արամ MP3-ի՝ «Իմ մայրիկ» կատարումով: «Vitamin ակումբի» եթերում ծնված շատ հայտնի ռաբիս երգի այս բլյուզ-ռոք ռիմեյքին հետևեց հայ ազգի ամենասիրելի իտալացի երգիչ Ադրիանո Չելենտանոյի «I want to know»-ն, հետո (հիշեցնեմ, խոսքը գնում է երթուղային տաքսու մասին)՝ իռլանդացի վաստակավոր բլյուզմեն Քրիս Ռեյի Josephine բալադը... Հասանք Մալաթիայի տոնավաճառ: Իրարից մոտ 15 մետր հեռավորության վրա գործող ձայնագրման երեք կետերից առաջինը հնչեցնում էր Արա Մարտիրոսյանի սկավառակը: Երգիչը դիմում էր իր սևամորթ և լատինոս ընկերներին՝ «Բալա, բալա, բալա, տղեք էս ի՜նչ բալա ա»: Երկրորդը «պաշտպանվում» էր դաղստանցի Էլդար Դագլատովի «Этой ночью я умру» կատարմամբ, իսկ երրորդը կոտրեց բոլոր կարծրատիպերը Մալաթիայի տոնավաճառի մասին, քանի որ «քոքել» էր էլեկտրատանգոյի առաջատար խմբի՝ Gotan Project եռյակի Last tango in Paris կատարումը:

Ձայնային աղտոտվածությունՀայ բնապահպաններն ասում են, որ Երևանում աղմուկը գերազանցում է նորման, ինչը վատ է անդրադառնում ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանական աշխարհի վրա: Համաձայն կառավարության որոշման՝ Երևանում աղմուկի թույլատրելի չափը ցերեկը պետք է լինի 70 դեցիբել, իսկ գիշերը՝ 60, մինչդեռ այսօր Երևանում այդ ցուցանիշը թույլատրված նորման գերազանցում է 7-8 դեցիբելով: Ըստ բնապահպանների՝ քաղաքում բարձր աղմուկի պատճառ են տրանսպորտը, շինարարությունը, ինչպես նաև քաղաքի բոլոր հատվածներում հնչող բարձր երաժշտությունը: «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը մեծագույն խնդիր է տեսնում հենց վերջին կետում. «Բավական է Օղակաձև այգով անցնել և, դինամիկներն իրար խեղդելով, մի ռեստորանը մի կողմը, մյուսը՝ մյուս կողմը, տարբեր երաժշտություններ իրար խեղդելով՝ ղժժում են։ Այնինչ այգին կոչված է, որպեսզի մարդ հանգստանա»։

հռչակավոր սաունդտրեկներից մեկը, գրված «Աշնան արև» ֆիլմի համար: Անհնար էր բաց թողնել «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանը: Այստեղ երաժշտական ուղղվածությունն ակնհայտորեն տանում էր դեպի ռուսա- կան շանսոն և դաղստանյան էժանագին փոփ: Беламорканал-ը երգում է ուղղափառ եկեղեցիների խաչերի մասին («Кресты»), իսկ Մագոմետ Ալիկպերովը հուզված պատմում է իր հրեշտակի մասին («Мой ангел»): Նստում ենք երթուղային: Հասարակական տրանսպորտի այս տեսակում սովորաբար ցածրորակ փոփ կամ ռաբիս է հնչում: Սակայն վերջին շրջանում նկատվում է վարորդների

Զապիսնոցների անցած դարաշրջանըԱռաջին կիսաօրինական «զապիսնոցները» Երևանում հայտնվել են դեռևս 1970-80-ականներին: Սակայն իրական բումը տեղի ունեցավ անկախացումից հետո: Նորաստեղծ պետության մայրաքաղաքի ձայնագրման կետերն իրենցից ներկայացնում էին մաշված մագնիտոֆոնով, ուժեղացուցիչով և մեկ զույգ բարձրախոսով (բոլորը սովետական արտադրության) զինված վաճառակետեր: Տեղական ձայնագրությամբ «կասետն» այնտեղ կարելի էր գնել 500 դրամով, իսկ 1000 դրամով կարելի էր ձեռք բերել այսպես կոչված «մասկովսկի զապիսով օրիգինալ կասետ»: Դրանք առանձնանում էին ձայնագրության անհամեմատ բարձր որակով և բազմաշերտ ու գունավոր ներդիրով ու վաճառվում էին հատուկենտ վայրերում: Արդարացնելով ժողովրդական անվանումը, «զապիսնոցներում» ընդունվում էին հավաքածուներ ձայնագրելու պատվերներ, երգը 100 դրամով: Այնուհետև «զապիսնոցները» մի քիչ մոդեռնիզացվեցին՝ կասետներին փոխարինելու եկան թվային կրիչները՝ կոմպակտ սկավառակները, իսկ մագնիտոֆոնները փոխարինվեցին CD նվագարկիչներով: Իմիջիայլոց, մինչև հիմա ձայնագրման կետերի մեծամասնության բարձրախոսները խորհրդային ժամանակներից մնացած Radiotehnika S-90 կամ Амфитон АС-25 են:

Արա Պետրոսյան

1819 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՄԵՋ Փլեյլիսթ

Page 21: Yerevan City Magazine
Page 22: Yerevan City Magazine

1 ՍաՍՈւնցԻ ԴաՎթԻ ԱրձԱնի ՀԱմԲԵրՈւթյԱն թԱսը, պղիՆձ, 2 ՀՈՎՀաննԵՍ այՎազՈՎՍԿՈւ ԱրձԱնի վրձինը, ԲՐոՆզ, 3 ԾՈՎաԿաԼ ԻՍաԿՈՎԻ ԱրձԱնի ՀԵռԱդիտԱԿը, ԲՐոՆզ,

4 Հրաչյա աճառյանԻ ՀՈւՇԱտԱխտԱԿի քԱնդԱԿը, ԲՐոՆզ, 5 ՏՈրՔ անԳԵղԻ ԱրձԱնի ՈտքԵրի «մԱՇԿը», պղիՆձ, 6 ՀայԿ նաՀապԵՏԻ ԱրձԱնի ձԱխ Ոտքի «մԱՇԿը», պղիՆձ,

7 նարԴԻ ԽաղացՈղԻ ԱրձԱնի ձԵռքը, ԲՐոՆզ, 8 «յՈթ աղԲյՈւր» ցԱյտԱղԲյՈւրի Հին ՇտՈւցԵրնԵրը, նՈր ՇտՈւցԵրնԵրից ԵրԵքը, ԲՐոՆզ,

9 ռՈւԲԵն ՄաՄՈւԼյանԻ ԵՎ անրԻ ՎԵրնՈյԻ պԱտվՈ ԱստղԵրը, ԱՐույՐ, 10 ԼԵՎՈն նԵրՍԻՍյանԻ ՀՈւՇԱքԱրի քԱնդԱԿը, ԲՐոՆզ, 11 ՄԽԻթար ՀԵրացՈւ ԿիսԱնդրին, ԲՐոՆզ,

12 «ՍԻրՈւՄ է, չԻ ՍԻրՈւՄ» քԱնդԱԿը, ԲՐոՆզ, 13 ՋրաՎաճառ ՏղայԻ ԱրձԱնը, ԲՐոՆզ, 14 «ՏաՎԻղ» քԱնդԱԿի լԱրԵրը, ԱլյումիՆ

15 ԿԻնՏՈյԻ արձանը ԳրԵթԵ ԱմԲՈղջՈւթյԱմԲ, ԲՐոՆզ:

Անգլուխ ջրահարսըԴանիայի մայրաքաղաք Կոպենհագենի խորհրդանիշերից մեկը Ջրահարսի բրոնզե արձանն է: Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հերոսուհու քանդակը տեղադրվել է 1913 թվականին: Բրոնզե Ջրահարսը բազմիցս դարձել է տեղացի վանդալների թիրախը: 1964-ին անհայտները գլխատել են արձանը: 1984-ին ուրիշները կտրել են նրա ձեռքը: Հետագայում Ջրահարսը գլխատվել է ևս մի քանի անգամ, մեկ անգամ արձանը տեղից պոկելով գցել են ծովը: Քաղաքային իշխանությունները սակայն ամեն անգամ վերականգնում են քանդակը:

Երևանը հայտնի է բազմաթիվ քանդակներով: Դրանցից շատերը վաղուց դարձել են մայրաքաղաքի խորհրդանիշերը: Սակայն վերջին տարիներին

դա չի կանգնեցնում բազմապիսի վանդալներին, որոնք պատրաստ են սղոցել արձանի ձեռքը կամ «մաշկազերծել» ոտքերը գունավոր մետաղի

դիմաց մի քանի կոպեկ ստանալու համար:

Քանդուքար

Սանդրոն ընդդեմ Տորքի և ՀայկիՀունիսի 2-ին լույս գիշերվա ժամը 3-ին Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկի մոտ, ահազանգ ստանալուց հետո ոստիկանությունը հետապնդել է Հայկ Նահապետի արձանի վրայից գողություն կատարող հանցագործին և բերման ենթարկել բաժին: Նոր Նորքի 20-ամյա բնակիչ Սանդրո Մանուկյանը լինգով պոկել էր Հայկի արձանի ձախ ոտքի պղնձե թիթեղն ու փորձել գողանալ: Պարզվել էր նաև, որ հենց այդ երիտասարդն էր ապրիլ-մայիս ամիսներին վնասել նույն Նոր Նորքում տեղադրված Տորք Անգեղի պղնձե արձանը՝ կտրատելով ու գողանալով պղնձե հատվածներ: Պատճառված նյութական վնասը գնահատվել էր 2.800.000 դրամ:

ՀՀ քրեական օրենսգիրքԳլուխ 25.Հասարակական կարգի եվ բարոյականության դեմ ուղղված հանցագործություններըՀոդված 264. Պատմության և մշակույթի հուշարձան- ներ ոչնչացնելը կամ վնասելը1. Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատա- վարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրա- պատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ կալան- քով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազա- տազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:2. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնակի արժեք ունեցող օբյեկտների կամ հուշարձանների նկատմամբ՝պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատա- վարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրա- պատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

1

2

3

4

711

13 12

15

8

9

5

6

14

10

Տարբեր տարիներին վանդալների զոհ դարձած հուշարձանների քարտեզ

2021 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՄԵՋ Ուղեցույց

Page 23: Yerevan City Magazine
Page 24: Yerevan City Magazine

Մեր տան մասինԱյն, ինչ տասը տարի առաջ թվում էր ծիծաղելի, այսօր իրականություն է՝ աշխարհում

գոյություն ունի հայկական ռեպ: Միշոն այն մարդկանցից է, որ 2000-ականների կեսին եղել է դրա ակունքներում. հիշենք «Հայ տղեք» խումբը: «Երևանի» խնդրանքով

մասիվցի ռեպերը կրկին պտտվեց քաղաքի այս մասերով, որոնք հատուկ տեղ են ունեցել կամ ունեն իր կյանքում և պատմեց դրանց մասին: Իհարկե, քաղաքի լեզվով:

2223 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

Page 25: Yerevan City Magazine

Մասիվ Արմատներով ղարաբաղցի եմ, կյանքիս առաջին երեք տարին ապրել եմ Կոմիտասում: Բայց երեք տարեկանից տեղափոխվել եմ 7-րդ մասիվ: ոնց որ կղզի լինի, աշխարհից կտրված: Մեզանից էն կողմ մենակ 8-րդ ու 9-րդ մասիվներն են:

7-րդ մասիվի տեսարժան վայրերից մեկը եկեղեցին ա: Օրենքով 5-րդ մասիվում ա, բայց էնքան մոտիկ ա, որ մենք էլ համարում ենք, որ մերն ա: Բլուրը, որի վրա կանգնած ա եկեղեցին, ինչքան գիտեմ, Երևանի ամենաբարձր կետերից ա: Դրա համար ստեղ մեկ-մեկ նենց քամի ա անում, որ խոսալուց մարդիկ իրար չեն լսում:

մեր շենքը համար 24-ն ա: 24 թիվը ընդհանրապես շատ ա հանդիպում իմ կյանքում. 24 շենք, 24 բնակարան, ծնվել եմ ամսի 24-ին: ու երկու տարի առաջ 24 տարեկան էի: Իսկ մինչև 24 դառնալը, դպրոցական տարիներին, սկսեցի բակում բասկետբոլ պրոպագանդել: Էնքան էի տարված, որ հերս հատուկ մեր համար շիթ սարքեց ու տենց 90-ականներին 7-րդ մասիվում բասկետբոլի դաշտ կար: Բայց ամեն անգամ պիտի մի երեք-չորս գնդակով գայինք, որովհետև դաշտը բարձրության վրայ ա, ու գնդակը միշտ ընկնում-գլորվում էր եսիմուր: ու մինչև էդ մի գնդակը ինչ-որ մեկը հետ կբերեր, մնացածը շարունակում էին խաղալ:

ինչն ա հետաքրքիր՝ էս փոքր տեղում երեք հատ սպորտային տարածք ունենք: Մի քիչ վերև կարմիր ավազով ծածկված դաշտն ա, ժողովրդի մեջ՝ «Կարմիր դաշտ»: Էնտեղ ֆուտբոլ խաղալուց հետո ավազ էինք թքում: Իսկ պիոներ-պալատի տարածքում «գլադիատորական» ֆուտբոլի դաշտն ա: Ստեղ միշտ ջարդած ապակի էր լցված: Հիմա էլ: Թե որտեղից՝ հայտնի չի: ու եթե խաղի ժամանակ մեկը կորպուս էր պահում, մյուսը հաջորդ օրը մի քանի կարով էր իջնում բակ:

Էքստրեմալ քուչի ֆուտբոլը որ չհաշվենք, պալատում նաև երեք տարի գնացել եմ կառատեի ու երեք տարի՝ ակորդեոնի: Ակորդեոն՝ խոխմայ ա, չէ՞: Բայց մինչև հիմա նոտաները չգիտեմ, մենակ սլուխով:

Կարող ա թվալ, որ 7-րդ մասիվում ահավոր լոքշ ա, բայց ասեմ, որ ահագին բան կար անելու: Օրինակ էն ժամանակ իսկական բայեվիկ էինք նայում բակից: Հենց մեր դեմը՝ ռազմական ակադեմիան ա: Վարժանքների ժամանակ վերտալյոտներով գալիս էին բոմբ էին գցում, կրակում էին իրար... Մենք էլ էրեխեքով հավաքվում էինք, սարից մեր համար նայում էինք... Ստեղից էն կողմ սարեր են: Դրա համար կարելի ա մեկ-մեկ ինչ-որ կենդանիներ տեսնել: Ասենք, մեկը գնում ա բալկոն ծխելու, տեսնում ա՝ դեմը գել ա կանգնած, քիչ ա մնում ծխելու ուզի: Ես ինքս աղվես եմ տեսել... Մի խոսքով, կիսավայրի տեղ ա: Չնայած էս վերջերս ներքևը սուպերմարկետ են բացել, ցիվիլիզացիա: Մի թվին էլ մեր կողմերում բացվել էր Երևանի առաջին մեծ ռեստորաններից մեկը, Cheldon: Բայց երկար չապրեց՝ խփոցիներ, կրակոցներ: Տենց փակ էլ մնացել ա:

Կռիվներ հաճախ էին լինում: Մի ժամանակ, մինչև եկեղեցու կառուցելը, էստեղ անտառներ էին: ու մի անգամ էդ բլրի վրա մի հատ էպիկական խփոցի եղավ: Կողքից երևի լրիվ Վիլյամ Վոլաս վիճակ էր: Կոնկրետ պայմանավորված ժամին, ով ինչ ուներ ձեռը վերցրած գնացինք կռվի: Իրանք վերևից, մենք՝ ներքևից, ու «Բրեյվհարթի» նման քշինք իրար վրա:

մոտիկ ընկեր ունեի, Բանգլադեշում էր ապրում: Մասիվից իրանց տուն հասնելու համար պետք էր երեք մարշրուտկա փոխել: ու նենց էլ չէր, որ մեծ ընտրություն կար՝ հենց էդ երեք կոնկրետ համարներն էին, որոնց պետք էր բռնացնել: Ճանապարհը տևում էր մեկուկես ժամ: Էդ ընթացքում կարելի էր առանց վռազելու կյանքդ պլանավորել, մտածել, ինչ-որ բաներ հիշել, ուրախանալ, լոմկվել:

մասիվի ամենամեծ ատրակցիոնը գազանանոցն էր: Փոքր ժամանակ դասից փախնում էինք ու գնում էինք էնտեղ: Պարզ ա՝ մի կոպեկ փող չունեինք, դրա համար հետևից մտնելու տեղ էինք գտել: Մի անգամ առավոտը իննի կողմերը դպրոց ոչ էլ մտանք ու քյասար գնացինք գազանանոց: Ինչ-որ ձև մտանք, մեկ էլ տեսնենք հենց կողքներս մի խումբ գոռնի կազյոլներ խոտ են ուտում իրանց համար: Գնացինք, սկսեցինք պտտվել, մեկ էլ դեմներս պահակը դուրս եկավ: Նայեց մեզ ու հասկացավ, որ էս առավոտ գիշերով գլխավոր մուտքից դեռ ոչ մեկ չի եկել, բա էս երե՞քը ինչ գործ ունեն էստեղ: Թռանք:

մասիվը նոր թաղամաս ա, մի երեսուն-քառասուն տարի հազիվ լինի: Դրա համար բոլոր շենքերը ոնց որ քոփի-փեյսթ արած լինեն: ու որ իջնում էինք քաղաք զարմանում էինք, որ շենքերը ուրիշ ձևի էլ են լինում: Բայց կենտրոն հասնելը հեշտ բան չէր: Ճանապարհի մի մասը ճոպանուղիով էինք կտրում, մի մեծ կտոր էլ պետք էր անցնել Նորքի անտառներով: Շակալներ էին հանդիպում, մեկ-մեկ ճամփին պետք էր լինում կրակ վառել: ոնց որ «Լոսթում» լինեինք:

Page 26: Yerevan City Magazine

2425 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

Page 27: Yerevan City Magazine

Կենտրոն Կենտրոնում սկսեցի ավելի երկար մնալ, երբ որ ընդունվեցի բժշկական համալսարան: Բժիշկ դեռ չեմ դարձել: Բայց եթե շարունակելու լինեմ՝ ինձ տեսնում եմ որպես հոգեբույժ, ինձ էդ ա ձգում:

2001 թիվն էր: ինչ-որ մեկը որոշեց հավաքել Երևանի բոլոր ռեպերներին, որ խումբ կազմենք: Հավաքվեցինք Հրապարակի մետրոյի մոտ: Մի հատ շենք կար, էն ժամանակ կիսակառույց էր՝ ով ասես չէր գալիս, ինչ ասես չէր անում: Մենք էլ ռեպերական հանդիպում կազմակերպեցինք: Մեծ մասը Մոսկվայից եկած ռուսախոս տղեք էին: Երևանյան հիփ-հոփ դեռ չկար: Հենց էդ սխոդկային էլ հանդիպեցի Հայկոյին: Մյուս օրը արդեն ավելի փոքր կազմով նստեցինք կինո «Մոսկվայի» բակում, կաֆե կար մի հատ: Հայկոն բերել էր իրա տեքստերով տետրը: Բացեցի, տեսա՝ ժարգոնով, քաղաքային լեզվով ա գրած: Դրանից առաջ ես խոսակցականով չէի էլ փորձել գրել: Ասեց՝ ախպերս ստուդիա ունի, գնա՞նք գրվենք: Էնպես որ «Հայ տղեքը» սկսվեց Հրապարակից:

մեր առաջին ֆոտոսեսիան Արամի փողոցի վրա էր: Շատ խոխմա էր: Լավ, պրոֆեսիոնալ սյոմկա էր, հազիվ 50 դոլար կարողացանք տալ, ալբոմի շապիկ պիտի աներ: Ի՞նչ բեմական շոր, ի՞նչ պատրաստվել: Հայկոյի հետ սովորականի նման հագնվեցինք, մազերներս աջ սանրեցինք ու հորս մեքենայով իջանք Արամի փողոց: Էդտեղ անելու գաղափարը լավն էր, շատ երևանյան տրամադրություն կար նկարների մեջ:

Սկզբում Կենտրոնը խորթ էր, ոնց որ տուրիստ լինեինք, ասենք, Փարիզում: Եթե երեկոյան իջնում էինք՝ պիվա խմելու: Իսկ սովորական նստելու տեղ շատ չկար, մի քանի կաֆե: Դիսկոները ծանր պատմություն էին, որովհետև էն ժամանակ ինչի՞ էին գնում դիսկո՝ խմելու ու աղջիկ կպցնելու: Դրա համար վերջում միշտ խփոցիներ էին լինում: Բայց ինչ-որ ժամանակ անցավ, մեծացանք, ընտելացանք ու ուղիղ Կասկադի դեմը կաֆե բացեցինք: Հետո դուրս եկա բիզնեսից, բայց էլի ընկերներս են աշխատացնում: Իսկ մինչև էդ ամենօր էնտեղ էինք: Ամենաահավորը, որը դրա մասին ֆանատներս էին ջոկել: Մի աղջիկ կա՝ մինչև հիմա ամեն օր գալիս ա ստեղ, հետս խոսում ա, գնում ա: Մեկ-մեկ նստած ենք լինում տղեքով դրսի սեղանի մոտ, մեկ էլ ինչ-որ երեխեք մի քիչ հեռվում հեռախոսից իմ երգն են միացնում ու ուշադիր նայում են վրես: Կամ էլ կողքով դանդաղ մեքենայ ա անցնում, մեջը ՀՏ Հայկոյի երգը զլած, ոնց որ ես դրանից պիտի ինձ վատ զգամ կամ նեղվեմ:

Կենտրոնի հավեսը էն ա, որ էստեղ կարելի ա շատ լավ զգալ Երևանի ծայրահեղությունը: Համեմատեք Կենտրոնի տարբեր թաղերի մասսաները: Օրինակ՝ Կասկադի ու կինո «Ռասիայի»: ոնց որ տարբեր քաղաքներից լինեն, բայց իրարից հինգ րոպեյվա հեռավորության վրա են:

Երևան 15-16 տարեկան էի, որ առաջին անգամ Երևանի մասին երգ գրեցի, էն էլ՝ գրական հայերենով: Նոր էի քաղաքը բացահայտում, ու ինձ տարել էր: Հետո կոնտակտը ավելի խորացավ, սկսեցի լսել քաղաքը ինչ ա խոսում ու էլի մի քանի հատ երգ գրեցի: Երևանը մեր տունն ա, երգերն էլ մեր տան մասին են:

Գիշերը ավելի հավես բան չկա, քան մենակով Երևանի փողոցներով քայլելը: Մնում ա մեքենայով չլինեմ:

իմ համար Երևանը ունի մի քանի յուրահատկություն: Եթե ժամանակ առ ժամանակ գնաս ստեղից, մեկ-երկու ամսով, ինչքան թույն տեղում էլ լինես՝ մեկ ա Երևանը սիրում ես: Բայց եթե երկար ժամանակ մնում ես ստեղ, կարող ա տրաքես մեջտեղից, որովհետև ահավոր շատ ներվայնացնող բաներ կան:

Էս վերջերս մի քանի անգամ լոսում եմ եղել: Տեղի հայ տղեքը միշտ հարցնում են՝ «կմնա՞ս ստեղ»: որ մտածում եմ՝ Լոսում հարմարությունների առումով դրախտ ա համեմատած Երևանի հետ: Բայց որ մի քիչ երկար ես մնում, հասկանում ես, որ Ամերիկայում ամեն ինչ պլանավորված ա: Եթե ուզում ես ընկերներիդ տեսնես՝ պիտի մի քանի օր առաջ հետները պայմանավորվես, դասավորես: Եթե ինքդ ոչ մի բան չանես՝ ոչ մի բան չի լինի: Իսկ ստեղ՝ լիքը բան ինքն իրան ա լինում, անկախ քեզանից՝ լավ, թե վատ: Էդ առումով կյանքը միշտ եռում ա, ակտիվություն կա:

Երևանը շատ են տանջել: Հիմա էլ են շարունակում: որովհետև երևանցի հասկացությունն ա մի քիչ անհասկանալի դարձել: Մարդիկ գալիս են, գնում են: Իմ ընկերներից շատերը, որոնք կարային շատ բան տալ Երևանին, ուղղակի չեն դիմանում, գնում են: Մյուս կողմից էլ տարբեր քաղաքական հարցեր, լարված վիճակներ: Երևի ժամանակ ա պետք, որ քաղաքը խախանդվի:

Սկզբում Կենտրոնը խորթ էր, ոնց որ տուրիստ

լինեինք, ասենք, Փարիզում: Եթե երեկոյան իջնում

էինք՝ պիվա խմելու: Իսկ սովորական նստելու տեղ շատ չկար, մի

քանի կաֆե: Դիսկոները ծանր պատմություն էին, որովհետև էն ժամանակ

ինչի՞ էին գնում դիսկո՝ խմելու ու աղջիկ կպցնելու:

Արտավազդ Եղիազարյան Առնոս Մարտիրոսյան

Page 28: Yerevan City Magazine

Մի բան լցրու՝

մեռնեմ

Հոկտեմբեր 25, 2009Էսօր առաջին կոկտեյլս սարքեցի: Մոհիտո էր: ու երկրորդ կոկտեյլս սարքեցի: Մոհիտո: Հետո երրորդ կոկտեյլս սարքեցի: Մոհիտո…Իսկ հետո ֆլեյրինգի ժամանակ ջարդեցի տումբլերն ու դարչինի ամանը: ոչինչ, էսօր զոհերն էնքան էլ շատ չէին: Ասում են, գալիս ա մի պահ, որ կամ կոտրվում ես ինքդ՝ հազար հատ տումբլերի փոխարեն, կամ էլ ոչ մի բան էլ չի ջարդվում: Տեսնենք… Նորից մոհիտո:

Հոկտեմբեր 31, 2009Չգիտես ինչու, միշտ համոզված էի, որ բուռն փարթիների ժամանակ բարմեն աշխատելն ահավոր ա լինելու: Չգիտեմ, ինչի էի համոզված, բայց լրիվ ճիշտ դուրս եկավ: Մեռած եմ, բայց ուրախ… Մեկն ասեց.— Մի բան լցրա, որ վաղը իմ մասին լեգենդներ պատմեն: Էնքան շատ մարդիկ են գալիս, տարբեր…

որ դիմավորեն: ու էդպես ամեն օր:Մեկը երեկ բողոքում էր, որ ծնողական ժողովը 3 ժամ տևեց: «3 ժամ էտ ուռոդ- ների հետ ու ոչ մի հատ սիգարետ»:

Հունիս 15, 2010Մարդիկ բար չեն գալիս հենց խմելու համար: ո՞վ երկու բաժակ խմիչքին մի շշի փող կտա, եթե խմել ա ուզում: ոչ մեկ: Բար գալիս են մարդկանց համար: Իսկ շուշուտ գալուց դառնում են էն մարդկանցից, ում համար բար են գալիս ուրիշները: ու ամենահետաքրքիրն էն ա, որ բարմենը ստոյկայի մոտ ամենաան- տեսանելի մարդն ա: Իրան չեն նկատում, ինտերյերի տեղ են դնում: ու դրա համար ուզած-չուզած ամեն ինչ գիտես, դաժե եթե չեն պատմում… Չնայած պատմողներն էլ են շատ… Չափից դուրս շատ: ոնց որ քահանա լինեմ:

Հուլիս 27, 2010Էսօր երկու հատ դեպք եկավ մոտս: Մեկը եքա 40 անց տղամարդ էր, անընդհատ կոնյակի բաժակով կոլա էր խմում: Ընդ որում լրիվ կոնյակ խմելու

Հունվար 25, 2010Արդեն մի քանի օր ա՝ ստրիպտիզ-ակումբում եմ աշխատում: Սև վերնա- շապիկով եմ գնում գործի ու սև կոշիկ- ներով, չնայած ստոյկայի հետևից կոշիկ- ները դժվար թե մեկը տեսնի: Պարուհի- ները հեչ սիրուն չեն: ուկրաինացի են, ինչ են… Չեմ ասում, ուկրաինացի աղջիկները սիրուն չեն, հակառակը… Բայց սրանք ախր շատ գեշ են: Արի ու մի ասա՝ 15 տարեկանում մի հատ ստրիպտիզյորշա էի հավանել, մանկական երազանքներս էս ակումբում նահատակվեցին…Բայց լիքը կայֆ մատուցողուհիներ կան: Հիմնականում միայնակ մայրեր են: Երեկոյան ժամը 7-ին գալիս են գործի, որ մինչև առավոտվա 6-ը աշխատեն: Հաճախորդների սաղ բառերը, ռեպլիկները, հայացքները կուլ են տալիս, որովհետև դե ի՞նչ մասսա պիտի լինի ստրիպ-ակումբում: Համ էլ չեն պատասխանում, որ գործից չհանեն: Հետո առավոտ 6-ին գնում են տուն, մի ժամ քնում են ու իրանց երեխեքին դասի ուղարկում: Էլի մի քանի ժամ քնում են,

2627 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Օրագիր

Page 29: Yerevan City Magazine

ձևերով: Առաջին անգամ չի: խնդալու ա: Մյուսն էլ երկու հատ ֆանտա խառնեց պիվայի բաժակի մեջ: Այ էդ արդեն չջոկեցի:

Օգոստոս 12, 2010Շարժումներից եմ արդեն կռահում հաճախորդը ինչ ա ուզում խմի: Եթե մարդ շատ սահուն ա շարժվում՝ կոնյակ, վիսկի, ավելի հազվադեպ՝ ջին: Եթե կտրուկ շարժումներ ունի՝ գարեջուր: Հանգիստ, ոչ մի խաղ չխաղացող մարդիկ արաղ են խմում:Մեկ-մեկ նենց աղմուկ ա լինում, որ չեմ լսում ինձանից ինչ են ուզում, բայց կռահում եմ… Ստոյկայի հաճախորդական կողմում սաղս էլ նույնն ենք,:

Օգոստոս 17, 2010 Էսօր մի հատ աղջիկ էր ստոյկայի մոտ նստած: ուշ էր արդեն, մենակ էր: Ատվյորտկա էր խմում, արդեն մի 7 հատ խմել էր… խնդրեց, որ էլի լցնեմ: Ասեցի՝ հերիք ա: Էլի խնդրեց: Գրեյպֆրուտի հյութ լցրեցի դատարկ բաժակի մեջ: Ասեց, որ հոգեբանորեն չի կարող նստել

մի բաժակի առաջ, որի մեջ ալկոհոլ չկա: «Ֆինլանդիայի» մի հատ շիշ հանեցի, ավելացրեցի: ուրախացավ, սկսեց խմել... Ինձ թվաց կզգա, որ ջուր ա: Մի քանի րոպե դրանից առաջ արդեն հասկացել էի, որ սենց ա լինելու՝ ջուր լցրեցի «Ֆինլանդիայի» դատարկ շշի մեջ: Մեկ ա՝ մեր բարի հաշվին ա խմում, մախինացիա չի: Վաղը ավելի առողջ կլինի, հանգիստ կգա ու էլի կսկսի խմել:Չկռահեց:

Սեպտեմբեր 3, 2010Մեկ-մեկ նենց բաներ կասեն.— Мне один холодный горячий шоколад. ու որ մտածում ես, բա էլ ո՞նց ասի, եթե էտ անտերի բրենդի անունն ա «Горячий шоколад». Մեկն էլ բա.— А мне теплый. Теплый горячий шоколад.

Սեպտեմբեր 30, 2010Էսօր մի հատ էլ թույն ֆռազա լսեցի.— Ձեր մարտինին ի՞նչ ֆիրմայի ա՞:

Մի քանի ժամից մի հատ տղա ասեց.— Ինձ մի 3 հատ տեկիլա, առանց սառույց:Տո լավ է՞… Ես էլ տեկիլան միշտ սառույցով եմ տալիս…Մի հատ էլ հիշեցի, մի երկու օր առաջ էր.— Ինձ մի հատ վիսկի սա լդոմ տուր առանց սառույց:

Հոկտեմբեր 7, 2010Էսօր մի հատ լոպազ տղա էր եկել: Աղջիկ էր կպցնում ստոյկայի մոտ: Սիրուն էլ աղջիկ էր: Երկար համոզում էր, որ մի բան հյուրասիրի, վերջը էս աղջիկը համաձայնվեց, ասեց՝ «Բեյլիզ»: Էս տղեն ինձ ասում ա.— Մի հատ բեյլիզ խառնի:Հեսա, մենակ հասնեմ արտադրամաս…

Հոկտեմբեր 25, 2010Բարմենները դերասան են, նույնիսկ կոնֆերանսյե: Ես աստղեր եմ ներկա- յացնում: «ուշադրություն, բեմի վրա է Ջեյմսոնը»: Մի քիչ հետո՝ «Ջո՜նի ուո՜քեր»: «Բիֆիտերն ու Շվեպսը ձեզ կներկայացնեն դառնությամբ լի

համա՜ր»: «Ձեր ծափահարություննե՜րը՝ Շիվաս 21»: Նույնիսկ վախենում եմ սենց աստղին շատ մոտ գալ: «Վոդեվի՞լ եք ուզում: ողջունեք Հայնեկենին ու Միլլերին»: Իսկ վերջում լույսերը անջատում ենք: Բարմենները վերնաշապիկների տեղը հագնում են սվիտերներ: Ստոյկայի հետևից չէին էրևում մաշած շալվարն ու կոշիկները, իսկ հիմա՝ էրևում են: Ես սկսում եմ զարմանալ, թե ոնց կարելի ա ապրել աշխարհում, որտեղ չես կարող հենվել ստոյկայի վրա պետք եկած ժամանակին:

Հոկտեմբեր 31, 2010Էսօր ուղիղ մի տարի ա անցել իմ առաջին փարթիից հետո: Մի տարի ա, ինչ իսկական բարմեն եմ: Ինչ ասես չտեսա էս ընթացքում: Ամենաշատը՝ մարդկանց: Էս գործը սովորացնում ա մարդկանց ճանաչել: Մեկ էլ՝ չզարմանալ: Էսօր մեկը ասեց.— Մի բան լցրու՝ մեռնեմ:— Ցիանիտ խմի:— ունե՞ս:

Նունե Մելքումյան

Page 30: Yerevan City Magazine

ՎինիլապաշտներըԻ՞նչ ենք անում մենք այսօր, երբ որևէ երաժշտություն ենք ուզում լսել, որը չունենք ձայնադարանում:

Մտնում ենք ինտերնետ և հաշված րոպեների ընթացքում քաշում ուզած երգչի ուզած թվականի ուզած ձայնագրությունը հնարավոր ամենալավ որակով: Հարմա՞ր է: Անշուշտ: Բայց մի տեսակ ոչ ռոմանտիկ: Մինչդեռ սովետի տարիներին սիրված կոմպոզիտորի, ջազ երաժշտի կամ ռոք խմբի

դժվար ճարվող, բայց այդքան բաղձալի վինիլային ձայնապնակի հայթայթումը նման էր թանկարժեք գանձի հայտնաբերման: Միգուցե հենց այդ պատճառով պնակների հավաքումը շատերի համար

դարձել էր պարզապես երաժշտություն լսելուց ավելի մեծ մի բան: Նրանցից շատերն այսօր էլ չեն պատրաստվում հրաժարվել իրենց վինիլային հավաքածուներից:

2829 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

Page 31: Yerevan City Magazine

Գուրգեն Մահարի, 52 տարեկանՁայնապնակների թիվը՝ 700

Առաջին ձայնապնակը, որից սկսվեց հավաքածուս Black Sabbath-ի համանուն ալբոմն էր: 15-16 տարեկան էի: Հետո տարվեցի դասականով և ջազով: Աշխատում էի օրիգինալ արտադրության պնակներ գնել: Չեխական Supraphon և գերմանական Eterna ֆիրմաների արտադրանքն էր հաջողը, նաև որոշակի տարածում ունեին հունգարականները: Բայց եթե սրանք պարզապես դեֆիցիտ էին, ապա «ֆիրմայինները»՝ ամերիկյան արտադրության սկավառակները պարզապես ուրիշ մոլորակից բերված ինչ-որ բան էին թվում: ուսանողական տարիներին ամեն օր դասից հետո մտնում էի Սայաթ-Նովայի վրա գտնվող պնակների խանութը՝ եթե նույնիսկ բան չէի առնում, պարզապես նայում էի: Պատահում էր, որ իսկապես լավ նմուշներ էին ստանում, բայց մոտս փող չէր լինում: Նման դեպքերում դուր եկած թարմ սկավառակը աննկատ դնում էի հների մեջ, որոնք վաղուց ոչ ոքի չէին հետաքրքրում: Այդպես վստահ էի, որ մինչև ես գումար հավաքեմ, պնակը տեղում կմնա: Բայց շուտով պարզվեց, որ ես չէի միակ խելոքը, ու ինչ-որ ժամանակ անց հավաքողները խանութ մտնելուն պես սկսում էին փորփրել այդ «հնությունների» բաժնում: Ինքս այնքան հոյակապ բաներ եմ գտել այդտեղ… Անշուշտ, ցավում եմ, որ ինչ-որ մեկի պահած պնակն եմ տարել, բայց դե ես էլ քչերը չեմ կորցրել նույն կերպ: Սկզբնական շրջանում հավաքում էի ամենը, ինչ ձեռքիս տակ էր ընկնում, հետո նոր սկսեցի կենտրոնանալ կոնկրետ կատարողների և արտադրող ֆիրմաների վրա: Նույնիսկ սովետական միակ ֆիրմայի՝ «Մելոդիայի» տարբեր գործարաններում տարբեր որակի նմուշներ էին թողարկում: Այս պահին ամենից շատ պահպանել եմ դասական երաժշտությամբ պնակներ, երկրորդ տեղում ջազն է, հետո՝ ռոքը: Ժամանակին ամենից շատ փնտրված պնակը՝ Բախի պարտիտուրաները Գլեն Գուդի կատարմամբ, ինձ հասել է գրազի միջոցով՝ նարդիով…ոմանք ասում են, որ վինիլների հնչողությունն է ուրիշ, ավելի տաք, կենդանի: Բայց ես առանձնապես տարբերություն չեմ տեսնում: Պարզապես սա իմ կյանքի մի մասն է: Պնակներից ամեն մեկն իր պատմությունն ունի, դրանց հայթայթման մեջ ինչ-որ կախարդական բան կար, ռոմանտիկա: Օրինակ, իմանում էիր, որ քաղաքում կա այս կամ այն վաղուց սպասված պնակը, փող էիր հավաքում, բայց մեկ էլ պարզվում էր, որ ինչ-որ մեկն արդեն գնել է: Ստիպված գտնում էիր այդ մարդուն, փորձում համոզել, որ փոխի մեկ այլ պնակի հետ կամ վաճառի: Իսկ եթե ընկերդ հանկարծ զանգում ու ասում էր, որ նոր պնակ է ձեռք բերել՝ կապ չունի թե ինչ, թողնում էիր բոլոր գործերդ ու վազում իր մոտ… Ինչպե՞ս դեն նետել այդ ամենը:

Վահրամ Կաժոյան, 48 տարեկանՁայնապնակների քանակը՝ 700

Ձայնապնակների հետ ծանոթացա մանկուց՝ ծնողներս էին հավաքում: Բազմաթիվ հիանալի «ֆիրմա» նմուշներ ունեին՝ Rolling Stones, The Beatles, Ազնավուր: 1960-ականների վերջին, ցավոք, գրեթե ողջ հավաքածուն գողացան, մի քանի բան մնաց: Ծնողական հավաքածուից ինձ համար ամենաթանկարժեքը The Beatles-ի That Boy/I Wanna Hold Your Hand սինգլն էր, որն էլ հետո ինձնից տարան: Հույս ունեմ մի օր գտնել: Իմ առաջին սեփական գնումը Led Zeppelin-ի II-ն էր: Դպրոցում էի սովորում, ու քանի որ բավական թանկ էր, շատ երկար մտա- ծում էի՝ վերցնե՞լ, թե ոչ: Բայց ի վերջո տվեցի երկու ամսվա ընթացքում տարբեր տեղերից հավաքած ողջ գումարս և հետո մի վայրկյան անգամ չեմ փոշմանել: Ձայնապնակնէրի մեջ ավելի խորացա արդեն ուսանողական տարիներին: Ամենա- բաղձալին Pink Floyd-ի The Wall-ը: Մի քանի անգամ հնարավորություն ունեի գնէլ, բայց այդ ժամանակ աշխատում էի լավ վիճակում պնակներ ունենալ, որ ծրարն էլ կատարյալ լինի: Վերջապես մի օր ընկերներիցս պարզեցի, որ Անգլիա- յից լրիվ նոր վիճակում մի օրինակ է եկել: Նույն օրը գնացի և 120 ռուբլով գնեցի: Ընդհանրապես պահպանողական եմ՝ և երաժշտության առումով, և դրա կրիչների: Երբ հայտնվեցին սիդիները, սկսեցի ակտիվորեն դրանք էլ ձեռք բերել՝ հիմնականում լրացնելով այն ձայնագրությունները, որ չունեի վինիլային ֆորմատով: Բայց ձեռքս երբեք չի գնա դեն նետել կամ ուրիշին տալ պնակներս: Չէ՞ որ դժվարությամբ եմ դրանք հավաքել, չարչարվել եմ, շատերը նվեր եմ ստացել այն ժամանակ ապագա կնոջիցս՝ նա շատ լավ գիտեր, որ միակ բանը, որ ինձ կուրախացներ՝ պնակն էր: Հիմա էլ եմ գնում երբեմն: Վերջերս նաև նոր ձայնարկիչ ձեռք բերեցի պնակների համար: Հունաստանում էի, մտա էլեկտրոնիկայի մի հսկայական խանութ: Հարցրեցի՝ վինիլային պնակների համար ձայնարկիչ ունե՞ն: Վաճառողը զարմացած հարցրեց, թե դա ինչ է: Երբ երկար-բարակ բացատրեցի, նա սկզբում հարցեց տարիքս, հետո էլ մատնանշեց, որ ես կյանքից հետ եմ մնացել, պնակներ այլևս գոյություն չունեն, և մարդիկ սիդի են լսում: Բայց հետո պարզվեց, որ վաճառքում այնուամենայնիվ ձայնարկիչ կար, իրենք էլ չգիտեին: Հավաքածուիս մոտ կեսը իրական օրիգինալ պնակներ են, մյուսները կամ «Մելոդիայի» արտադրանք են, կամ էլ չեխական, գերմանական, հունգարական: Կորիզը դասական ռոքն է, կան նաև գերմանական դասական երաժշտության, հայկական գործիքային երաժշտության պնակներ: Հիմա շատ եմ ուզում գտնել Կոմիտասի ձայնագրությունների վինիլը: Վստահ եմ, որ այն տարիներին ավելի հեշտ կլիներ, բայց ձեռքս չէր հասնում:

Page 32: Yerevan City Magazine

արտյոմ այվազյան, 47 տարեկանՁայնապնակների քանակը՝ 700

Առաջին ձայնապնակը, որ ձեռք բերեցի, Rolling Stones-ի Made in the Shade հավաքածուն էր: Հետը նաև The Kinks-ի մի սկավառակ գնեցի: Երկուսի համար տվեցի ընդամենը 30 ռուբլի: Չնայած, որ երկուսն էլ «ֆիրմա» էին, առաջինը առանց շապիկի էր, մյուսն էլ բավական քրքրված: Այն ժամանակ կարևորը տեղեկատվությունն էր, ցանկանում էի լավ երաժշտություն լսել: Գնում էի սկավառակը, լսում էի, ապա վաճառում էի, որպեսզի այդ գումարով մյուսը ձեռք բերեմ, և այդպես շարունակ: Այն տարիներին երևի թե ամենցանկալին ինձ համար The Who-ի The Who At Leeds համերգային սկավառակն էր: Ընդ որում, այն հրատարակությունը, որն իր մեջ բացի բուն պնակից տասը բոնուսային կտոր էր պարունակում՝ տոմս, նամակներ, աֆիշ և այլն: Հայթայթելն ահավոր դժվար էր: Ի վերջո ընկերս պարզեց, որ Թիֆլիսում կա մեկը, ով ունի: Միայն թե չի վաճառում: Փոխարենը պնակի երջանիկ տերը պատրաստ էր այն փոխանակել Pink Floyd-ի The Dark Side of the Moon-ի՝ առաջին հրատարակության սկավա- ռակի հետ: Դրանց մեջ երկուական պաստառ ու բացիկ կար: Իսկ ես դրանից ունեի, այն էլ՝ չօգտագործված: Իհարկե, Pink Floyd շատ եմ սիրում, բայց The Who-ն շատ ավելի դժվար ճարվող էր, այնպես որ գործարքը կատարվեց: Երբեք հատուկ ուշադրություն չեմ դարձրել ժանրի վրա, պարզապես հավաքում էի այն, ինչ այդ ժամանակ դուր էր գալիս: Հետո մի պահ ամեն ինչ փոխվեց՝ թվային դարաշրջանը սկսվեց: Ես, ինչպես և շատերը, ձայնապնակների մի մասը ստիպված վաճառեցի՝ սիդիների անցնելու համար: Հիմա ունեմ ավելի քան երեք հազար CD: Բայց վինիլային պնակներիցս երբեք չեմ ազատվի: Բոլորովին այլ հաճույք է, երբ վերցնում ես պնակը, հանում շապիկից, փոշին ես սրբում, միացնում: Իսկ մինչ հնչում է երաժշտությունը, զմայլվում ես շապիկով՝ այն ավելի մեծ է, քան սիդիներինը, թղթից և ոչ թե պլաստմասսայից, դրա համար մի տեսակ ավելի գեղեցիկ է թվում:

արսեն Կարապետյան, 38 տարեկանՁայնապնակների քանակը՝ 500

Սկավառակների մեծ մասը ինձ ժառանգություն է հասել հայրիկից, որը երիտասարդ տարիքից էր սկսել հավաքել ձայնագրությունները՝ հիմնականում դասական երաժշտություն։ Մանկուց սիրել եմ ոչ միայն լսել, այլև դասավորել, ձեռքս պահել ձայնապնակների ստվարաթղթե ծրարները։ Պետք է ասել, որ չնայած սովետական տարիներին ժամանակակից երաժշտությունով սկավառակներ ճարելը բարդ էր, բայց դասականի մասով հնարավոր էր գտնել համաշխարհային արվեստի գրեթե բոլոր լավագույն գոհարները: Մինչ օրս շատ և շատ բացառիկ ձայնագրություններ, որ ունեմ պնակների վրա, չեմ կարողացել գտնել ոչ համացանցում, ոչ էլ սիդիների խանութներում։ «Պնակասերների» շարքերին ես միացա իհարկե հեքիաթների շնորհիվ՝ տասնյակ աուդիոգրքեր ունեինք։ Դպրոցական տարիներին սկսեցի լսել ռոք և ջազ։ Շաբաթվա ընթացքում անպայման 1-2 անգամ շրջում էինք բոլոր խանութներով (օրինակ՝ Սայաթ-Նովայի «Տավիղը» կամ Լերմոնտովի «Մեղեդին») նոր բան որսալու նպատակով, բայց դե իսկական «ֆիրմա» պնակներ ունենալը երազանք էր։ Առաջին այդպիսի սկավառակը, որ ունեցանք, Jimi Hendrix In Concert-ն էր, քրոջս էին նվիրել։ Մի անգամ այդ գանձը տվել էի ընկերոջս լսելու: Վերադարձնելիս ներողություն խնդրեց, ասելով, որ շունն է կծել, ժանիքները թողել էին թափանցիկ անցքեր։ Սարսափելով հանեցի պնակը ու տեսա, որ չի վնասվել՝ բարեբախտաբար, շունը ծամել էր միայն ծրարի դատարկ անկյունը։ Ի տարբերություն թվային ձայնասկավառակների, վինիլային պնակներն ունեն անհատականություն: Եվ յուրահատուկ խշշոցներով ու ճտտոցներով համեմված ունկնդրության մթնոլորտն ինձ համար ավելի կարևոր և թանկ է, քան անթերի մաքուր հնչողությունը։ Վերջերս գնեցի նոր նվագարկիչ՝ պարզվում է, դրանք մինչ օրս արտադրվում են, քանի որ աշխարհում վինիլ լսողների դեռ մի մեծ բանակ կա։ Լսել եմ նույնիսկ, որ շատ երաժիշտներ հիմա էլ անպայման փորձում են անմահացնել ձայնը վինիլային ձայնապնակների վրա, որոնք ինքնատիպ մնայուն կրիչ են։ Ճիշտ է, հաճախ լսել չի ստացվում, բայց ամեն անգամ դա վերածվում է մի արարողության։

3031 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

Page 33: Yerevan City Magazine
Page 34: Yerevan City Magazine

3233 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

Page 35: Yerevan City Magazine

աշոտ պապոյան, 55 տարեկանՁայնապնակների թիվը՝ 350

13 տարեկան էի, երբ տարվեցի Բեթհովենով, ու արդեն 16-ում ընկերներիցս մեկի քրոջից նվեր ստացա իմ առաջին ձայնապնակը՝ «Լուսնի սոնատը»: Հետագայում Բեթհովենի նկատմամբ իմ սերն այնքան աճեց, որ ընկերներս ինձ կոչում էին «Բեթհովեն Աշոտ»: Հետո սկսեցի ինքս ձայնապնակներ հավաքել՝ պարզապես լավ երաժշտություն: Հիմնականում ինքս էի գնում, լինում էին դեպքեր, երբ ընկերներս էին նվիրում: Անգամ երբ ամուսնացա, և կինս տեսավ ձայնապնակների իմ հավաքածուն, իր հայրական տնից ընտրեց ու իր հետ բերեց իմ ճաշակով պնակներ: 1978-ին միասին բաժանորդագրվեցինք ձայնապնակների դասական երաժշտության հավաքածուին, որը նախատեսում էր 175 պնակ, սակայն հասցրեցին թողարկել միայն մոտ 120-ը, որոնք բոլորն էլ այսօր ունենք: Մի անգամ ընկերներիցս մեկը խնդրեց ժամանակավորապես պահել պնակների իր հավաքածուն՝ ներառյալ Բեթհովենի մի գործ, որը չունեի: Վերադարձնելիս մտածում էի՝ ինչպես համոզեմ դա ինձ նվիրի, բայց էդպես էլ ոչ մի լավ գաղափարի չեկա ու ոչինչ չասացի: Բայց երբ եկա տուն, տեսա այդ պնակը մեր տանն է: Հետո պարզվեց, որ դրանից 2 օրինակ էր ունեցել, ու մեկը մնացել էր ինձ: Էդպես էլ չվերադարձրեցի: Այդ պնակը դարձավ իմ հավաքածուի ամենահեշտ ձեռքբերած, բայց ամենաթանկերից մեկը: Հավաքածուիս մէջ մեծամասամբ դասական ու ջազ երաժշտություն է, նաև ռոքի դասականներ: Դրանցից բաժանվել չեմ պատրաստվում, որովհետև թեև այսօր ավելի հաճախ թվային որևէ սարքով եմ երաժշտություն լսում, բայց ժամանակ եմ գտնում նաև ձայնարկչիս համար, հիմնականում երբ մենակ եմ, և այդ հնչյուններն, այնուամենայնիվ, ավելի մաքուր ու հարազատ են հնչում ականջիս:

Գուրգեն Խանջյան, 61 տարեկանՁայնապնակների թիվը՝ 100

Հավաքածուիս հիմնական մասը կազմում են ջազային դիսկեր՝ մոդեռն ու ավանգարդ: Միշտ հատուկ հավաքել եմ Մայլզ Դևիսի և Ջոն Քոլթրեյնի գործերը: Եվ ամենակարևորը, պնակների մեծ մասն օրիգինալ, ամերիկյան արտադրության են: Ավելին, շատերը հենց առաջին հրատարակության նմուշներից են: Ժամանակին ունեի բազմաթիվ սովետական պնակներ՝ «Մելոդիան» ուներ ջազային մի շարք, հիմնականում փառատոների կենդանի ձայնագրություններ: Առաջին ամերիկյանը ինձ մոտ հայտնվեց պատահաբար: Մի լավ դաշնակահար ունեինք, Արմեն Ահարոնյան, որ ժամանակ առ ժամանակ լինում էր ԱՄՆ-ում: ու երբ պատրաստվում էր մեկնել այնտեղ արդեն վերջնականապես, թողեց ինձ իր դիսկերից մեկը՝ Քոլթրեյնի Meditations-ը: Այդտեղից էլ սկսվեց... Այն տարիներին ամերիկյան վինիլները «տակից» վաճառվում էին 40-60 ռուբլով՝ կես աշխատավարձ: Ամեն սկավառակը հազիվ մեկ-երկու օրինակով էր բերվում, իսկ պրոֆեսիոնալ կոլեկցիոներները հինգ-վեց հոգի էին: Դրա համար իսկական որս էր ընթանում: Միշտ կապի մեջ էինք թիֆլիսցիների հետ: Մի անգամ պարզեցի, որ էնտեղի հավաքողներից մեկն ունի Քոլթրեյնի Live at Birdland-ը, օրիգինալը: Զանգեցի: Ասաց, որ կփոխի երկու այլ պնակների հետ՝ Օսկար Պետերսոնի ու էլի ինչ-որ մեկի, չեմ հիշում: Պետերսոնին գտա, երկրորդի փոխարեն ուրիշ բան առաջարկեցի և ուղևորվեցի Թիֆլիս: Իսկ ճանապարհի ծախսը հանելու համար նույն կոլեկցիոներից «մեծածախով» Մայլզ Դևիսի երեք դիսկ գնեցի՝ շատ լավ վիճակում էին, ոչ մի անգամ չլսված: Ամեն մեկը 60 ռուբլով վաճառեցի: Հիմա թվայինի ժամանակաշրջան է: Սիդիներ էլ շատ ունեմ, բայց վինիլն ուրիշ է, կենդանի, լսելու հաճույքն էլ բոլորովին այլ է: Բոլոր կտտոցների ու խշշոցների տեղերն էլ անգիր գիտեմ, խազերի երկարությունն ու խորությունն էլ հետը՝ այդքան ինձ հարազատ են դարձել: Ցուրտ ու մութ տարիներին հավաքածուն վաճառելու հնարավորություն կար՝ բավականին թանկ, բայց մի վայրկյան էլ չեմ մտածել դրա մասին: Ավելին, երբ ուրիշները ստիպված ազատվում էին իրենց հավաքածուներից, հազար դրամով առնում էի այնպիսի նմուշներ, որ սովետի տարիներին 50 ռուբլով էլ դժվար գտնեի: Միայն թե ձայնարկչիս ուժեղացուցիչը մի քիչ վատ է աշխատում, պիտի փոխեմ:

Արտավազդ Եղիազարյան, Բիայնա Մահարի, Արփի Ծատուրյան Սուրեն Մանվելյան

Page 36: Yerevan City Magazine

Խոսող պատերըՆերկերով ու վառ երևակայությամբ զինված անանուն նկարիչները Երևանի ամենավաղ արթնացող բնակիչներն են: Մինչև արևածագն են ծնվում մայրաքաղաքի պատերը զարդարող պատկերները՝ գրաֆիտիները: Համր ու դատարկ պատերին նրանք լեզու են տալիս, իմաստ, արտահայտվելու հնարավորություն: Փողոցային այս արվեստի հեղինակներն իրենք իրենց կոչում են գրաֆիտի գրողներ: Ինչու ոչ նկարի՞չ: Քանի որ իտալերեն «գրաֆիտո» բառը նշանակում է «գրած, փորագրած, նկարած տառ, պատկեր, գծագիր, խզբզոց կամ հաղորդագրություն»:

3435 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Անդերգրաունդ

Page 37: Yerevan City Magazine

ԱնանուններԴեռևս 90-ականներին փողոցային արվեստը Երևանում կիրառած առաջին համարձակների աշխատանքներից մի քանիսը դեռ պահպանվել են: Սակայն հանդիպել դրանց հեղինակներին մեզ այդպես էլ չհաջողվեց: Փոխարենը նոր սերնդի ներկայացուցիչ German-ի համար այդ վաղ շրջանի գրաֆիտիները ներշնչանք են եղել, դարձել պատճառ մտածելու նույնով զբաղվելու մասին: Հետո տարվել է գրաֆիտիների մասին համակարգչային խաղով, ինչից հետո էլ հավաքել է N.M.E CREW սեփական խումբը (nimble minds employees՝ «ճկուն մտքի ծառայողները»): Գրաֆիտիստները հաճախ աշխատում են խմբերով՝ crew: N.M.E CREW-ի անդամները 4-ն են՝ German-ը, Smee-ն, Depth-ը և Tyne-ը: Էլ ի՞նչ փողոցային արվեստի ներկայացուցիչ առանց իրեն յուրահատուկ, իսկական անունը քողարկող մականվան, որով պիտի ստորագրի ամեն նկարի տակ: Տղաները խոստովանում են, որ գրաֆիտի գրելու ամենագրավիչ տարրերից մեկը հեղինակի անանունությունն է: «Զբոսնում ես քաղաքով, անցնում քո իսկ արած գործի կողքով, լսում ինչ են խոսում ու քննարկում անցորդները երեկ գիշերը արած գործիդ մասին ու հաճույքով արձանագրում, որ նրանց մտքներով անգամ չի անցնում, որ պատը նկարազարդողը դու ես», — ասում է German-ը: Անոնիմ վարպետները վստահեցնում են՝ այն, որ գրաֆիտին ոչ

ավանդական է իր ձևաչափով, ամենևին էլ չի ենթադրում, որ այն չի կարող համարվել արվեստ: Պարզապես այն չի տեղավորվում ընդունված ակադեմիական արվեստի սահմանների մեջ: Գրաֆիտին դրանով զբաղվողների բնորոշմամբ ազատություն է, զգացմունքների անսպասելի արտահայտում, հաղորդագրություն հասարակության համար, շփում նրա հետ: Այստեղ չկան նկարչական պարտադիր օրենքներ, համաչափության կանոններ, ձևաչափային ու տարածքային սահմանափակումներ: Ազատության զգացողությունն այնքան մեծ է, որ երբեմն հեղինակներն իրենք են սահմաններ գծում՝ չափի զգացողությունը չկորցնելու համար:

Սև գիրքյուրաքանչյուր գրաֆիտի գրող ունի իր black book-ը՝ նոթատետր, որտեղ ծնվում են քաղաքի պատերի նկարազարդման առաջին էսքիզներն ու մտքերը: N.M.E. Crew-ի անդամների «սև գրքում» նոր միտք կա՝ Երևանի պատերին թողնել հաղորդագրություններ, որոնք կփոխեն անցորդի տրամադրությունը: Եթե նախկինում գրաֆիտի գրում էին գեղեցկության, աչքին հաճելի պատկեր ստանալու համար կամ էլ նկարում խմբի կամ անդամներից որևէ մեկի անունը, ապա հիմա N.M.E. Crew-ն փնտրում է պատ նոր մտահղացման համար: Նախագիծը ստացել է բազմանշանակ Smile՝ ժպիտ, վերնագիրը:

Կարևորը՝ արագ վազելԱռաջին հայացքից սովորական ու անհրապույր թվացող գետնանցումի պատից կրկեսի սիրված դերասան, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը ծաղիկ է նվիրում անցորդներին: Այս գրաֆիտին չ՞-ինն է: չ՞-ն չի ներկայանում, կրկին չկորցնելու համար գրաֆիտի գրողի ամենասիրելի առավելությունը՝ անանունությունը: Ենգիբարյանի գրաֆիտին չ՞-ի եզակի գործն է, որ չունի տեսքստային հատված,

«ԶԲոՍՆուՄ ԵՍ ՔԱՂԱՔոՎ, ԱՆՑՆուՄ Քո ԻՍԿ ԱՐԱԾ ԳոՐԾԻ ԿոՂՔոՎ, ԼՍուՄ ԻՆՉ ԵՆ խոՍուՄ ԱՆՑոՐԴՆԵՐԸ ԵՐԵԿ ԳԻՇԵՐԸ ԱՐԱԾ ԳոՐԾԻԴ ՄԱՍԻՆ ու ՀԱՃույՔոՎ ԱՐՁԱՆԱ- ԳՐուՄ, ոՐ ՆՐԱՆՑ ՄՏՔՆԵՐոՎ ԱՆԳԱՄ ՉԻ ԱՆՑՆուՄ, ոՐ ՊԱՏԸ ՆԿԱՐԱԶԱՐԴոՂԸ Դու ԵՍ»

Page 38: Yerevan City Magazine

այն պարզապես նվիրված է հայտնի միմոսին: Իսկ առհասարակ չ՞-ի կարծիքով գրաֆիտին պիտի յուրաքանչյուր անցորդի մտածելու տեղիք տա: Քաղաքում ունեցած իր հինգ-վեց գրաֆիտիներից ամենից շատ սիրում է Անտուան դե Սենտ էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վիպակի հանրահայտ գլխարկը, որն իրականում ոչ թե գլխարկ էր, այլ փիղ կուլ տված օձ: չ՞-ն մենակ է աշխատում, իսկ գրաֆիտիների թեմաներն իրենք իրենց են մտածվում: Ժամանակի ընթացքում հասունանում է մի միտք, որը չ՞-ն ցանկանում է կիսել բոլորի հետ: Ընդ որում, եթե այդպիսի միտք գլխում ծագում է, պիտի առաջիկա հանգստյան օրերին այն գրի պատին, հակառակ դեպքում միտքը սառչում է, դառնում սովորական ու կորչում է այն պատին հանձնելու ցանկությունը: չ՞-ն երկար բարակ պատրաստվում է տեղն ընտրելուն: Նախ՝ նրա գրեթե բոլոր գործերը գետնանցումներում են՝ բաց տարածության մեջ հեղինակն իրեն վստահ չի զգում: Մի քանի օր ուսումնասիրում է, թե որ ժամին ով է անցնում պատի մոտով, որտեղ առավել հարմար կլինի գրել: «Եթե գրաֆիտի գրող ես, պիտի նաև լավ վազել կարողանաս, քանի որ ցանկացած պահի կարող են քեզ նկատել ու միակ ելքն այդ պարագայում վազելն է», — ծիծաղելով ասում է նա: չ՞-ն նկարել չգիտի, իսկ Երևանի պատերին աշխատում է տրաֆարետներով: Ամեն ինչ նախապես ստեղծում է համակարգչով, տպում, կտրում, պատկերացնում ինչ տեսք կունենա գրաֆիտին և հետո նոր նկարը հանձնում պատին:Չնայած վիրտուալ աշխարհի ընձեռած հնարավորություններին, գրաֆիտին պահպանում է իր արդիականությունն ու կիրառելիությունը: «Սոցիալական կայքում կարող ես 5000 ընկեր ունենալ, բայց քաղաքի պատերն ու նրանց վրայի հաղորդագրու- թյուններն իրենց ծավալի ու գույների մեջ ավելի ազդեցիկ են, քան ցանկացած նկար ու երկտող, որ կներբեռնես ինտերնետում», — վստահեցնում է չ՞-ն: Գրաֆիտի գրողի համար ամենամեծ անարգանքը իր աշխատանքի վրա մեկ այլ գրողի կողմից արված նկարն է: Էական չէ, որտեղ և

Արվե՞ստ թե վանդալիզմԳրաֆիտիի մայրենի լեզուն անգլերենն է, մայրաքաղաքը՝ Նյու Յորքը, որի փողոցներում և հատկապես մետրոյում գրաֆիտիից ազատ պատեր դժվարությամբ կարելի է գտնել: «Մեծ խնձորի» գրաֆիտիստները իրենց արվեստն ու ասելիքը շարժական ու ավելի մասսայական դարձնելու համար գրաֆիտի գրում են անգամ մետրոյի գնացքի վագոնների վրա, որոնք օրվա ընթացքում մի քանի անգամ շրջում են ողջ քաղաքով: Փողոցային «արվեստը» արդեն զարգացման այն փուլում է, որ գրաֆիտիների ցուցահանդեսներ ու համաշխարհային ցանցեր են ստեղծվում: Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանը մինչև օգոստոսի վերջ ներկայանալու է «Արվեստը փողոցներում» մեծ ցուցահանդեսով, որտեղ ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից փողո- ցային արվեստի 50-ից ավելի վարպետների աշխա- տանքներ: Ցուցահանդեսը թերևս առաջին փորձն է փողոցային արվեստի ամենաազդեցիկ վարպետնե- րին դիտարկելու փողոցից դուրս՝ ներառելով ժամանակակից արվեստի շրջանակների մեջ: Գրաֆիտիի վարպետների հանդիպումներ ու աշխա- տանքների ցուցադրություններ իրականացվում են նաև աշխարհում ներկայումս ամենախոշորը համարվող International meeting of styles («Ոճերի միջազգային հանդիպում») գրաֆիտի գրողների համաշխարհային ցանցի միջոցով: Այն ստեղծվել է 2002-ին Գերմանիայում և այժմ ընդգրկում է շուրջ 120 հազար գրաֆիտի գրող ողջ աշխարհից: Ցանցի օգնությամբ մինչև օրս նախաձեռնվել ու իրականցվել են շուրջ 70 միջոցառումներ, որոնք այս կամ այն կերպ փորձել են փողոցային արվեստը ներկայացնել դրական լույսի ներքո:

«ՍոՑԻԱԼԱԿԱՆ ԿԱյՔուՄ ԿԱՐոՂ ԵՍ 5000 ԸՆԿԵՐ ուՆԵՆԱԼ, ԲԱյՑ ՔԱՂԱՔԻ ՊԱՏԵՐՆ ու ՆՐԱՆՑ ՎՐԱյԻ ՀԱՂոՐԴԱԳՐուԹյուՆ- ՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԾԱՎԱԼԻ ու ԳույՆԵՐԻ ՄԵՋ ԱՎԵԼԻ ԱԶԴԵՑԻԿ ԵՆ, ՔԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՆԿԱՐ ու ԵՐԿՏոՂ, ոՐ ԿՆԵՐԲԵՌՆԵՍ ԻՆՏԵՐՆԵՏուՄ»

3637 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Անդերգրաունդ

Page 39: Yerevan City Magazine

ինչ է ցանկանում նկարել գրաֆիտիստը, նա պարտավորվում է հետևել փողոցային արվեստի չգրված սկզբունքներին և օրենքներին. չնկարել մշակութային արժեք ներկայացնող կառույցների և կրոնական հաստատությունների շենքերի, ինչպես նաև միմյանց աշխատանքների վրա: չ՞-ն սրտացավությամբ է նշում, որ իր աշխատանքներից մեկի վրա սմայլիկ են նկարել, փոխելով պատկերի իմաստն ու տրամադրությունը, մյուսի վրա էլ պարզապես չուզողաբար խզբզել:

«Ռմբակոծված» գնացքըԳրաֆիտի գրողները բաժանվում են երկու խմբի՝ «բոմբերներ» և «սթայլերներ»: Առաջիններն աշխատում են մեծ խմբով և կարճ ժամանակում: Կարող են հավաքվել հինգ հոգով, հինգ րոպեում նկարել, ասենք, մի քանի պատերի վրա և ցրվել, իսկ սթայլերները կարևորում են գրաֆիտիի բարձրորակությունը, ամեն ստեղծագործության վրա աշխատում են մի քանի ժամ: Բոմբերների գործունեության ամենաթարմ օրինակը Երևանի մետրոպոլիտենի գնացքի վագոնների նկարազարդումն էր: Այս ակցիան ոչ միանշանակ ընդունվեց երևանցիների կողմից (պատճառներից մեկը գրաֆիտիների թույլ կատարումն էր), իսկ գնացքը դեպոյում պարզապես մաքրեցին և կրկին գործի ուղարկեցին... Արգելված պտուղԻնչպես ավանդական արվեստում, գրաֆիտիին էլ հատուկ են ընդհանուր ոճերը: N.M.E Crew-ի տղաների կարծիքով անհատական ոճ գտնելու համար նախ անհրաժեշտ է լավ ուսումնասիրել տարբեր հեղինակների գործերը, դառնալ գիտակ և ստեղծել սեփականը: Բայց, ի տարբերություն ավանդական արվեստի, այստեղ չկան ուսուցիչներ, ովքեր կսովորեցնեն ինչպես քաշել գծերն ու պահպանել ճիշտ չափ- սերը: Կարևոր են մարդու ներքին ազատությունն ու երևակայու- թյունը: Գրաֆիտիի բացառիկությունը ինքնուրույն զարգացման մէջ է,

Անպատիժ Այդուհանդերձ Երևանի քաղաքապետարանը քաղաքի պատերին գրաֆիտի նկարելու թույլտվություն որպես այդպիսին չի տալիս: Առանց օրենքի խախտման դրանք հայտնվում են միայն որևէ միջոցառման շրջանակներում: Մեխանիզմը հետևյալն է. քաղաքապետարան է ներկայացվում միջոցառման հայտ, որն իր մեջ կարող է ներառել նաև գրաֆիտի: Քաղաքապետարանը քննարկում և թույլտվություն է տալիս միջոցառման անցկացմանը, այդ թվում նաև պատերի պատկերազարդմանը: Անօրինական կերպով հայտնված նկարների մաքրմամբ զբաղվում են յուրաքանչյուր վարչական շրջանի համապատասխան ծառայությունները: Թեպետ, պտտվելով քաղաքով կարելի է եզրակացնել, որ բազմապիսի գրաֆիտիները շրջանների ղեկավարներին շատ չեն մտահոգում կամ էլ նրանք իսկապես գնահատում են անանունների ստեղծագործությունները: Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվությանը, ապա գործող օրենսդրությամբ կոնկրետ գրաֆիտի գրողների հանդեպ իրավական որևէ պատժիչ նորմ սահմանված չէ:

Page 40: Yerevan City Magazine

առանց միջամտության: Գրաֆիտիստները անընդհատ մրցակցու- թյան մեջ են՝ ով որտեղ կկարողանա գրել, ով ինչ նորությամբ ու յուրահատկությամբ կկարողանա զարմացնել: Արդյունքում փողոցային արվեստը զարգանում է ավելի ու ավելի արագ: Գրաֆիտիի առանձնահատկությունների շարքից է նրա անօրինական լինելը: Բազմաթիվ քաղաքներում առանց թույլտվության քաղաքի պատերին նկարելը համարվում է օրենքի խախտում: Գրաֆիտի գրողների մեկնաբանությամբ, սակայն, հենց այս անթույլատրելիու- թյան մեջ է ողջ էքստրիմն ու հաճույքը: Նրանք չեն ցանկանում ստեղ- ծագործել մի քաղաքում, որտեղ գրաֆիտի կարելի է գրել որտեղ ու երբ ցանկանաս: Այս իմաստով գրաֆիտին պայքար է այն գրողների և ջնջողների միջև: «որքան էլ ջնջեն, միևնույն է գրողը չի հանձնվում», — ասում են N.M.E. Crew-ի անդամներն ու կատակում, — «աշխատում ենք այնպիսի գործեր անել, որ մարդու ձեռք չգնա ջնջել»: Գրաֆիտին առավել արժևորվում է, երբ այն տեսանելի վայրում է արված և առանց որևէ թույլտվության: N.M.E. Crew-ի անդամները ունեն օրինական գործեր, որոնք պատվիրվել ու թույլ են տրվել Երևանի քաղաքապետարանի կողմից, սակայն տղաները դրանք չեն դասում իրենց ամենաստացված աշխատանքների շարքին: Բացատրում են, որ թույլատրելիությունը ազդում է գրաֆիտիի որակի ու տեսքի վրա: Չնայած ցանկանում են Երևանի պատերը դարձնել գրաֆիտիի թանգարան բաց երկնքի տակ, բայց համաձայնում են, որ հաճախ ոմանք չափն անցնում են ու նկարում այնպիսի պատերի վրա, որոնք քաղաքի ներկայանալի դիմագիծն են: Քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցված գրաֆիտիների թվում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ձեռնարկած «Իմ երազանքների քաղաք» խորագրով

նկարները: Բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնող այս գործերը հանգրվանել են մայրաքաղաքի մի շարք լքված ու բանուկ դալաններում, որտեղ երիտասարդ նկարիչները պատկերել են իրենց երազանքների Երևանը: Մեկ այլ «արտոնագրված» գրաֆիտի-ակցիան տեղի ունեցավ բոլորովին վերջերս, երբ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի գետնանցումը, որը մինչ այդ հայտնի էր միայն տհաճ հոտերով, ամբողջությամբ զարդարվեց պոզիտիվ պատկերներով: Հեղինակները Սամվել Բաղդասարյանի Էսթետիկ կենտրոնի և Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի շուջ 60 ուսանողներն են:

ԻնքնասպանությունՆկարիչներ Էդգար Ամրոյանի և Գարիկ Ենգիբարյանի՝ Կենտրոնի գետնանցումներից մեկի պատին արված «ինքնասպան զինվորի» գրաֆիտին՝ աթոռին նստած հրացանով սեփական գլխին կրակող զինծառայողի տրաֆարետային պատկերը թերևս մինչև օրս Երևանում ամենից շատ աղմուկ բարձրացրած և քննարկված փողոցային արվեստի նմուշն է: Սոցիալական ցանցերում և բլոգերում թեժ քննարկումների վերջակետը դրեց անհայտ անձը, որն «ինքնասպան զինվորի» գրաֆիտին պատեց պարզապես սև ներկով (միգուցե որովհետև համայնքն այդպես էլ չզբաղվեց այդ

ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔուՄ ՆյույոՐՔյԱՆ ՊԱՏԵ- ՐԻՆ ԻՐԵՆՑ ԱՇխԱՏԱՆՔՆԵՐոՎ ԲԱԶՄԱԹԻՎ ԿԻՆ-ԳՐԱՖԻՏԻՍՏՆԵՐՆ ԱՊԱՑուՑԵԼ ԵՆ, ոՐ ՍԵՌԱյԻՆ խՏՐԱԿԱՆուԹյուՆՆ ԱՐՎԵՍՏԻ ԱյՍ ՃյուՂուՄ ԱՆՏԵՂԻ Է: ՍԱԿԱյՆ ԳՐԱՖԻՏԻՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԼԱՎ ՏՎյԱԼՆԵՐ Է ՊԱՀԱՆՋուՄ:

3839 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Անդերգրաունդ

Page 41: Yerevan City Magazine

հարցով): Շատերի մոտ զայրույթ առաջացնելու պատճառներից մեկը պատկերի դաժանությունն էր, մինչդեռ այն գտնվում էր հանրային վայրում, որտեղ բազմաթիվ երեխաներ են անցնում: Վեճն էլ ավելի թեժացավ, երբ Էդգարն ու Գարիկը հայտնեցին, թե սա իրենց բողոքն է պարտադիր զինվորական ծառայության դեմ: Արդյունքում հիմա պատին միայն սև քառանկյուն է մնացել, իսկ խոսել ու մեկնաբանել իրենց աղմկահարույց գրաֆիտին դրա հեղինակները հրաժարվում են:

Սեռային խնդիրԺամանակակից աշխարհում կանանց ու տղամարդկանց իրավահավասարության համար տարվող պայքարը չի շրջանցել նաև գրաֆիտիի ոլորտը: Տարիների ընթացքում նյույորքյան պատերին իրենց աշխատանքներով բազմաթիվ կին-գրաֆիտիստներն ապացուցել են, որ սեռային խտրականությունն արվեստի այս ճյուղում անտեղի է: Այդուհանդերձ, գրաֆիտին բացի երևակայական ու նկարչական հմտություններից նաև ֆիզիկական լավ տվյալներ է պահանջում՝ անհրաժեշտ է լավ վազել իմանալ: Սա չի խանգարել գրաֆիտիի պատմության ընթացքում ունենալ բավական հաջողակ կին վարպետներ: Երևանցի համարձակներից Մարիաննա Փահլևանյանն է: «Գրաֆիտի անելիս քո հետքն ես թողնում քաղաքում: Հետո ամեն անգամ, երբ գործիդ կողքով ես անցնում՝ քեզ աչքով է տալիս», — ասում է Մարիաննան և ավելացնում՝ «գրաֆիտին քաղաքում մի տեսակ տիրոջ զգացողություն է տալիս»: Այս բնագավառում կանանց սակավությունը նա պայմանավորում է ազգային մտածելակերպով. «Աղջիկը գիշերվա հինգին ո՞նց գնա գրաֆիտի գրելու: Բա որ բռնեն տանեն ոստիկանությո՞ւն... Չէ, դա աղջկա գործ չի»: Իսկ վարպետության առումով Մարիաննան տարբերություն չի տեսնում՝ նույն ներկերն են, նույն դատարկ պատը:

Գրաֆիտիի մասին կարելի է վիճել անվերջ՝ շատերը կպնդեն, որ դա պարզապես վանդալիզմ է, մյուսները կհամաձայնեն այն մտքի հետ, որ դա ոչ ավանդական, բայց այդուհանդերձ՝ արվեստ է: Իսկ գրաֆիտիստները առանց այդ զրույցներին ուշադրություն դարձնելու և առանց սեփական անձը բացահայտելու կշարունակեն քաղաքի պատերին խոսելու ունակություն պարգևել:

ԲենքսիԱնգլիայի Բրիստոլ քաղաքում ծնված Բենքսին փողոցային արվեստի ամենաճանաչված հեղինակն է: Նրա կերպարի յուրահատկությունը գաղտնիությունն է: Մինչդեռ Բենքսին ամենից շատ գրաֆիտի ունեցողներից է: Ընդ որում, չնայած նրան, որ գրում է դրանք բավական բացահայտ վայրերում, բռնել նրան կամ պարզել իսկությունը երբևէ չի հաջողվել: Բենքսը գրաֆիտի անել սկսել է դեռ 14 տարեկանից: Եզակի հարցազրույցներից մեկում նշել է, որ գրաֆիտին իրեն ձայնի իրավունք է տալիս, նաև սեփականության զգացողություն, քանի որ «այն ամենը, ինչի վրա թողնում ես անունդ, արդեն քեզ է պատկանում»: Եթե սկզբնական շրջանում նրա արվեստը համարում էին վանդալիզմ, ապա հիմա նրա աշխատանքներով զարդարված շենքերում բնակարաններն ավելի թանկ են վաճառում՝ մեկնաբանելով, որ արվեստի ինքնատիպ գլուխգործոց է պատկերված վրան: Բենքսին հիմնականում աշխատում է տրաֆարետներով. երկաթյա տարաներով ներկերը նյարդայնացնում են նրան: Իսկ ահա նրա օգտագործած տրաֆարետների մասունքները աճուրդներում վաճառվում են առնված 10 հազար ֆունտ ստեռլինգով: 2010 թվականին Բենքսին ներկայացրեց աշխարհին իր գործունեության մասին պատմող «Ելքը՝ հուշանվերների խանութից» (Exit Through the Gift Shop) վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացավ նույն տարվա «Սանդանս» կինոփառատոնի շրջանակներում:

Նե Զախարյան Մարիամ Լորեցյան

Page 42: Yerevan City Magazine

Իմ սիրտը տանիքում է

Մի դույլ ջուր, ցորենով ու հացի փշրանքներով լի տոպրակ ձեռքին ամեն օր վաղ առավոտյան 14 հարկանի շենքի տանիք է բարձրանում 72-ամյա Վոլոդյան: Վերելակով, երբեմն էլ ոտքով հաղթահարում է իր բնակարանն ու աղավնատունը իրարից բաժանող 5 հարկը, հերթով բացում նախօրեին կողպած դռները ու հայտնվում բարձրահարկի հարազատ տանիքին՝ երկնքին շատ մոտ:

Դռան ճռռոցից աղավնիները կանխազգում են, որ գալիս է իրենց միակ խնամակալը՝ Վոլոդյա պապը, նույն ինքը՝ ղուշբաս Վալոդը: Իրենց ծանոթ սուլոցը լսում, թառից իջնում, գալիս-շարվում են շուրջբոլորը: Վարպետը մի ձեռքով ցորենն ու

փշրանքներն է շաղ տալիս, մյուսով ծխախոտն է վառում: «Ես ղշերով եմ ապրում, սրանք որ չլինեին, ես հիմա չկայի», — ասում է Վալոդ պապն ու տեղ-տեղ ճաքած կաշվե գլխարկն ուղղելով պատմում, թե հենց այս նույն բարձրահարկի տեղում կես դար առաջ իրենց տան բակն է եղել, 7 տարեկանից խաղ է արել հորեղբոր աղավնիների հետ, 10 տարեկանից սկսել է ինքը խնամել ու արդեն 6 տասնյակ տարի է առանց աղավնի կյանք չունի: «Հենց դիլխոր եմ լինում, կնոջս ասում եմ՝ ես գնացի կրիշ՝ ղշերիս մոտ: Գալիս, նստում եմ էստեղ՝ տանիքում, ու հոգիս խաղաղվում է, ամեն ինչ մոռանում, հանգստանում եմ, սրանք իմ բժիշկն են: Տեսաք, էսօր էլ վերև բարձրացա, բեյնս բացվեց», — ժպտում է աղավնատան տերը:3 զավակ, 6 թոռ, 30 աղավնի՝ իր հարստությունները հաշվում է Վոլոդյա պապը: Ժամանակին հարյուրներով է պահել, սեփական մեքենայով Բաքվից է բերել, օրերով չի իջել տանիքից, իսկ հիմա առողջությունն ու տեսողությունը

ներում են միայն այս 3 տասնյակին խնամելու և օրական երկու անգամ նրանց այցի գալու համար:«Ժամանակին հատ-հատ անուններով գիտեի, հաշվում էի, թե ով ումից ավելի բարձր ու երկար ճախրեց. խալավիզը, Սևապոչը, Դաստա սևապոչը (որի պոչն ամբողջությամբ սև է), թե Չիլը՝ էն որ վրեն խալ-խալ ա», — պարզաբանում է վարպետը, ավելացնելով սակայն, թե բոլորին հավասարապես շատ է սիրում:Աղավնաբուն է մտնում, մեծ դժվարությամբ բռնում աղավնիներից մեկին, զգուշորեն ափի մեջ առնում, ու դեմքին մոտեցնելով քնքշորեն սիրում նրան, խոսում հետը: «Լենինն էլ էր ղուշ պահում, հրապարակի ղշերն էլ Լենինի ղշերն էին», ակնարկելով Հանրապետության հրապարակում ժամանա- կին կանգնեցված Լենինի արձանը՝ քմծիծաղ է տալիս վարպետը:Սեփական տներով և հինգհարկանի շենքերով շրջապատված այս բարձրահարկը Երևանի կենտրոնում է՝ նախկին «Ռոսիա» կինոթատրոնի հարևանությամբ: Տարածքում աղավնի պահողներ շատ կան: Նրանց բոլորի աղավնատները տեսանելի են Վալոդի տանիքից:«ուրիշներինը հաճախ գալիս էստեղ են իջնում, բռնում պահում եմ, մինչև տերը գա տանի», — վարպետը չի հասցնում ավարտել խոսքը՝ ճռռոց է լսվում: Ղուշբաս

ՎենետիկՎենետիկի Սան Մարկո հրապարակի աղավնիներն իրենց հերթին երկար տարիներ համարվում էին քաղաքի խորհրդանիշերից մեկը: Սակայն վերջին տարիներին քաղաքային իշխանությունները որոշեցին ցրել թռչուններին այս տուրիստաշատ վայրից: Պատճառները մի քանիսն էին: Մասնավորապես, աղավնիները սովորություն ունեին կտցահարել փողոցը զարդարող քանդակները (քարի փոքր կտորներն օգնում են թռչունների մարսողությանը): Բացի այդ, քաղաքից մեծ ծախսեր էին պահանջվում փողոցները արտաթորանքներից մաքրելու համար: Արդյունքում 2007-ին Վենետիկի քաղաքապետը կամային որոշում կայացրեց արգելել աղավնիների կերակրումը նախ Սան Մարկոյում, ապա նաև ողջ քաղաքում: Հանրահայտ հրապարակում այսօր կարելի է տեսնել հատուկենտ թռչունների, որոնք այլևս չեն կարող մեծ վնաս հասցնել Եվրո- պայի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկին:

4041 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հոբի

Page 43: Yerevan City Magazine

ԼոնդոնԵրկար տարիներ Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակի տուրիստական գլխավոր խայծերից մեկը տեղի աղավնիներն էին: Այդ իսկ պատճառով 2003-ին քաղաքապետ Քեն Լիվինգսթոնի որոշումը արգելել հրապարակի աղավնիների կերակրումը մեծ իրարանցում առաջացրեց բրիտանական ավանդապաշտ հասարակության մեջ: Ստեղծվեցին մի շարք հասարակական շարժումներ, որոնցից մեկը՝ Save the Trafalgar Square Pigeons-ը («Փրկենք Տրաֆալգարյան հրապարակի աղավնիներին») գտավ Լիվինգսթոնի որոշմանն ընդդիմանալու հնարամիտ միջոց: Շարժման անդամները կերակրում էին թռչուններին հրապարակի մի փոքր հատվածից, որն իրավաբանորեն գտնվում է ոչ թե քաղաքապետարանի, այլ Վեսթմինսթերյան քաղաքային խորհրդի իրավասության տակ: Ի վերջո կազմակերպությունն ու քաղաքային իշխանությունները եկան կոնսենսուսի և հիմա տրաֆալգարյան աղավնիներին թույլատրվում է կերակրել օրը մեկ անգամ՝ ժամը 19:30-ին:

Վարդանն է, եկել է իր ճերմակ «անառակ որդու» հետևից: Նրա 100 աղունիկներից մեկը երկու օր առաջ թռչել ու հետ չի եկել, պարզվել է Վալոդի տանիքին է վայրէջք կատարել: «Տարածքում շատ են ղուշբասները, բայց Վալոդը ամենահինն է, մենք նրա աշակերտներն ենք: Վալոդի աղավնատունն էլ նախանձելի տեղում է, բարձր, հանգիստ: խանգարող, գնացող-եկող չկա», — ասում է ղուշբաս Վարդանն ու ներքևում նկատելով ղուշբասներից ևս մեկին՝ բարձր կանչում է՝ «Հովի՜կ, ղուշս գտա՜, հեսա իջնում եմ»: Աղավնի պահելու տասնյակ տարիների փորձ ունեցող վարպետները միմյանց փոխլրացնելով ընդգծում են, թե սա իրենց համար բիզնես չէ, այլ ուղղակի սիրած ու հաճելի զբաղմունք, կենսակերպ: ոչ գնում, ոչ էլ վաճառում են աղավնիներ, իրենց աղավնատները համալրում են ընկերների նվիրած ձագերով: Հպարտությամբ պատմում են նաև, թե ինչպես են ժամանակ առ ժամանակ հավաքվում, մրցության հանում աղավնիներին, տեսնում, թե ում «ղշերն են երկար ու բարձր թռչում, ումը՝ բավարարվում ցածր ու կարճ պտույտներով»: Ժամանակին այս մասնագիտությանը վերապահումով են վերաբերվել, աղունիկ պահողին անգամ աղջիկ չեն տվել. մեր այս դիտարկմանն ի պատասխան Վոլոդյան քմծիծաղ է տալիս ու ավելացնում. «2 աղջիկ ունեմ, էնպես տարան,

չհասցրեցի անգամ աչքս թարթել»: Եվ ընդհանրապես, վերաբերմունքը դեպի իր մասնագիտությունը փոխվել է՝ «հիմա անգամ գեներալներն են աղավնի պահում», — կեսկատակ-կեսլուրջ ասում է 50 տարվա ղուշբասը:«Ահավոր բան է, երբ ղուշը թռչում ու էլ հետ չի գալիս», — ղուշբաս Վարդանի դուրս գալուն պես ասում է Վալոդն ու փորձում վերհիշել, թե ինչքան աղավնիներ են անդարձ հեռացել իրենից: «Էh, մազերիս չափ, թռչել-գնացել են ու հետ չեն եկել, մինչև հիմա մտածում եմ՝ տեսնես ու՞ր իջան»:Բայց ավելի մտահոգիչ է, թե ով պիտի իր գործը շարունակի՝ «ոչ երեխեքս կապվեցին էս գործին, ոչ էլ թոռներս»:Աղավնիներին՝ այսօրվա առաջին այցելության ժամանակը սպառվում է: Թե շատ ուշանա, կինը՝ տիկին Գայանեն, կանհանգստանա, հետևից կբարձրանա տանիք՝ պարզելու, թե ինչու ուշացավ ամուսինը: Նախօրոք թրջած հացը ձեռքերով քամում է, շաղ տալիս, հարազատ քաղաքին հարազատ տանիքից նայող հայացքն էլ հառում է երկնքին ու հնչեցնում իր սուլոց-աղավնականչը...Գրպանից հանում է բանալիների տրցակը, իջնում տունն ու աղավնատունն իրար կապող նեղ երկաթե աստիճաններով, հերթով կողպում երեք դռնակներն ու քթի տակ արդարանում, թե՝ «աղավնու գողերը շատ են հիմա»:

Ղուշբաս Վալոդը աղավնի պահելու 50 տարվա փորձ ունի

Նյու ՅորքՄի քանի տարի առաջ աղավնիների դեմ պայքար են սկսել նաև Նյու Յորքի իշխանությունները: Վերջիններս հաշվարկել են, որ ամեն նյույորքցի աղավնի տարեկան շուրջ 10 կգ արտաթորանք է «արտադրում», որը հետո պետք է լինում մաքրել շենքերի տանիքներից, ճանապարհներից և հուշարձաններից: Այդ պատճառով, ինչպես մի շարք այլ արևմտյան քաղաքներում բոլոր նրանք, ովքեր կփորձեն կերակրել թռչուններին, կտուգանվեն:

Տուգանքներ աղավնիներին կերակրելու համարԼոնդոն՝ 50 ֆունտՎենետիկ՝ 80-775 եվրոՆյու Յորք՝ 1000 դոլարՓարիզ՝ 183 եվրոՍևիլիա՝ 500 եվրո

Սոսե Գնունի Առնոս Մարտիրոսյան

Page 44: Yerevan City Magazine

ԿոշկավայրերՀենց այնպես չէ «սապոժնիկի բուդկա» արտահայտությունը դարձել հատուկ

քաղաքային մի երևույթ՝ երևանյան կոշկակարների աշխատավայրերը նման են առանձին մի աշխարհի իրենց առանձնահատկություններով՝ գործիքները ձեռքին

փորձառու վարպետներ, կրպակի տարբեր անկյուններում բժշկվելու իրենց հերթին սպասող ոտնամաններ, իսկ պատերին խիստ բազմաժանր պատկերներ՝ Տիրամայրը մանկան հետ, կաթողիկոս Վազգեն Ա-ն, կիսամերկ գեղեցկուհիներ...

Զանիբեկ 79 տարեկան, աշխատանքային փորձը՝ 63 տարի

4243 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ֆոտոնախագիծ

Page 45: Yerevan City Magazine

Հայկազ 60 տարեկան, աշխատանքային փորձը՝ 45 տարի

Սերգեյ 54 տարեկան, աշխատանքային փորձը՝ 18 տարի

Page 46: Yerevan City Magazine

Ժորա 50 տարեկան, աշխատանքային փորձը՝ 23 տարի

Հենրիկ 66 տարեկան, աշխատանքային փորձը՝ 56 տարի

4445 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ֆոտոնախագիծ

Page 47: Yerevan City Magazine

Սեյրան 35 տարեկան, աշխատանքային փորձը՝ 20 տարի

Վարուժան 55 տարեկան, աշխատանքային փորձը՝ 42 տարի

Սուրեն Մանվելյան

Page 48: Yerevan City Magazine

«Աշխարհում այսօր ամեն ինչ վաճառվում է՝ դուք և ես, սերն ու

փառքը, ամբողջ մոլորակը», — ասում է Ֆրեդերիկ Բեգբեդերի «99 ֆրանկի»

գլխավոր հերոսը, մոռանալով միայն, որ այս խաղի կանոններից դուրս դեռ

գոյություն ունի լավության գաղափարը: Որքա՞ն իրատեսական է այսօր անծանո-

թից ձրի ծառայություն կամ ապրանք ստանալը: Քանի՞ անգամ ենք ինքներս սրտաբաց օգնել այս կամ այն իրավի- ճակում հայտնված որևէ անծանոթի:

Մի սովորական օր երևանցի Վիկան և նյույորքցի Նեյթընը առանց դրամա-

պանակների «աշխարհ մտան»՝ մանկան պես մաքուր և անօգնական: Ամեն

մեկն իր ճանապարհն ընտրած, նրանք փորձեցին առանց մի լումայի որևէ

ծառայություն կամ ապրանք ստանալ:

Լավություն արա ու ջուրը գցիր

Փորձը սկսեցինք մի սուպերմարկետից, որտեղ պարզվեց, որ մեկ բաժակ ջուրն ու ժպիտը թերևս բոլորովին անվճար են: Մի փոքր այլ իրավիճակ է ուղղություն ցույց տալու բնագավառում: Մեր փոքրիկ

փորձը, համենայն դեպս, ցույց տվեց, որ երևանցիներն այդքան էլ իրազեկ չեն սեփական քաղաքի փողոցների հարցում: Կողբացիով անցնող ոչ մի հետիոտն երկար չկանգնեց և չփորձեց հիշել, թե որտեղ է Կորյունի փողոցը: Իսկ Հյուսիսային պողոտայով ճեմողները այդպես էլ ժամանակ չհատկացրեցին բացատրելու, թե ինչ տրանսպորտային միջոցով կարելի է հասնել Էրեբունի թանգարան: Միայն մեկը առաջարկեց օգտվել տաքսիից: Այն էլ՝ ելնելով դեմքի արտահայտու- թյունից՝ մեզանից շուտ ազատվելու համար: Այստեղ Նեյթընի հետ բաժանվեցինք և գնացինք տարբեր ճանապարհներով: Ես տաքսիով Էրեբունի չգնացի, այլ ուղևորվեցի դեպի Վերնիսաժ: որոշ ժամանակ զբոսնելուց հետո հայտնաբերեցի սեղանիկ- ներից մեկի վրա Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» ճղճղված ժողովածուն: Երևի աչքերս փայլեցին՝ դեռ դպրոցական տարիներից բազմաթիվ հուշեր կան Սևակի այդ շարքի բանաստեղծությունների հետ կապված: Բայց վաճառողը այդպես էլ չնվիրեց ինձ գիրքը: Նույնիսկ երբ ես անվճարունակությունս խոստովանելուց հետո ասացի, թե այսպիսի նվերն ինձ համար մի ամբողջ գանձ կլիներ: «Աղջիկ ջան, թե առնելու ես՝ փողը տուր, թե չէ՝ մի խանգարի», — նյարդայնացած ասաց վաճառողը: Ես դադարեցրի իմ երազանքների արտահայտումն ու շարունակեցի ճանապարհս: Մտա տուրիստական գործակալություն: Գայթակղու- թյուն կար մեկ շաբաթվա ուղևորություն խնդրել,

4647 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Փորձադաշտ

Page 49: Yerevan City Magazine

ասենք, դեպի Վենետիկ, բայց վերջին պահին զսպեցի ինձ: Բավարարվեցի սովորական հեռախոսազանգ կատարելու խնդրանքով: Գրասենյակի աշխատակից- ներն ինձ սիրալիր թույլ տվեցին զանգահարել՝ այն էլ ինչպես քաղաքային, այնպես էլ բջջային հեռախոսա- համարներին: որոշեցի զանգել, տեսնել՝ ինչպես է Նեյթընը: Երբ ամերիկացի ընկերոջս հետ պայմանավորվեցի հանդիպել մի ժամից Փակ շուկայի մոտ և արդեն պատ- րաստվում էի դուրս գալ, գործակալության աշխատա- կիցներից մեկն ինձ առաջարկեց այնտեղ վաճառվող Երևանի քարտեզը: ուրախությամբ ընդունեցի նվերը, վրայից էլ՝ բարեմաղթանքներ: Միգուցե արժե՞ր այնուա- մենայնիվ ուղևորության հարցն էլ բարձրացնել...Մի քիչ շփվենք արհեստավորների հետ: Ինչու՞ չկրկնօրի- նակել բնակարանիս բանալին: Անվճար, իհարկե: Համա- պատասխան կրպակ մտնելով, սակայն, ես երկար ժպտում էի և չէի համարձակվում խոսել: Երբ վերջա- պես հայտնեցի ցանկությանս և անվճարունակությանս մասին (դե, այդ պահին), վարպետը պատասխանեց. «Ազիզ ջան, ժամանակ չունեմ» և անմիջապես անցավ հաջորդ պատվերին: Դե նրան էլ կարելի է հասկանալ՝ մարդը հացի գումար է վաստակում: Եթե բանալու «քոփի-փեյսթն» իրականացնել ինձ չհաջողվեց, ապա ավելի հեշտ ստացվեց ընկերուհուս տետրից մի քանի կարևոր էջերի պատճենահանումը: «Քսերոքսնոցում», որտեղ ես հանդգնեցի անվճար ծառայության խնդրանքով հանդես գալ, հաճախորդ կար: Մի հայտնի երաժիշտ էր, եկել էր նոտաների ժողովածուներ պատճենելու: Չնայած դրան,

պատճենահանողը դադարեցրեց աշխատանքն ու անվճար քսերոքսի ենթարկեց տետրի անհրաժեշտ չորս էջը: Երաժիշտն էլ, կարծես, դեմ չէր: Սրտանց շնորհակալությունս հայտնելով՝ կրպակից երջանիկ դուրս եկա և քանի որ արդեն քաղցած էի, ուղևորվեցի դեպի շուկա: Ճամփան հեռու չէր, բայց թարսի պես կոշիկիս ներբանը մասամբ պոկվեց իր տեղից: Ստիպված եղա բախտս փորձել նաև տաքսիների հետ: Պարզվեց, որ բախտավոր էի, իսկ տաքսու վարորդը՝ սրտացավ. հասցրեց այնտեղ, ուր խնդրեցի, առանց որևէ դժկամության: Շուկայի շրջակայքում իզուր պտտվելուց հետո հասկացա, որ այդպես էլ քաղցած կմնամ և ի վերջո հանդիպեցի իմ ամերիկացի գործընկերոջը: Նեյթընը գրպանները և բուռը չարազներով լիքը զվարթ քայլում էր շուկայի շարքերի միջով: Պարզվեց՝ այստեղ նրան շատ ավելի լավ վերաբերմունք էին ցույց տվել: Գրպաններից մեկից նա հանեց երկու հատ ելակ, մի կտոր սուջուխ, երկու հատ ծիրանի ու սալորի չիր և մի կտոր սալորի թթու լավաշ: Այս ամենը նա ստացել էր որպես հյուրասիրություն, թեև հյուրասիրողներն ըստ ամենայնի հույս ունեին, որ արտասահմանցին իրենց ապրանքը փորձարկելուց հետո լուրջ գնումներ կկատարի՝ ի վերջո արտասահմանցի է, պոտենցիալ առատաձեռն տուրիստ: Իսկ դրանից առաջ Նեյթընին մերժել էին անվճար սպասարկել վարսավիրանոցում: «որքան հնարավոր է քաղաքավարի բացատրեցի, որ պարզապես անելա- նելի վիճակում եմ գտնվում, — պատմեց ընկերս, ցույց տալով իր իսկապես անհարմար երկար ու գզգզված սանրվածքը, — խնդրեցի, որ մտնեն իմ ցավալի դրության մեջ, բայց երևի չափից դուրս տարօրինակ

տպավորություն թողեցի վարսավիրների վրա»: Նախ՝ վարսավիրը կտրուկ պատասխանել էր, որ սպասում է ուրիշ հաճախորդի, հետո էլ մյուս աշխատողները, զարմացած նայելով Նեյթընին, սկսել էին բարձրաձայն արտահայտել իրենց դժգոհությունն այդ առիթով:Փոխարենը քիչ հետո նա փողոցում հանդիպել էր մի խումբ սիրալիր աղջիկների, որոնց խնդրել էր անգլերենի թարգմանել մի հայերեն գրություն: «Հաճույքով թարգմանեցին, հետո նույնիսկ առաջարկեցին հայերենով պատասխան գրել», — ժպտալով ասաց նա:Ինտերնետ ակումբներում երկուսիս էլ թույլատրել էին օգտվել ինտերնետից (ոչ երար իհարկե՝ արագ էլեկտրոնային փոստը ստուգելու), իսկ սրճարաններում ՝ նստել և հանգստանալ: Ամփոփելով մեր այս փորձը կարելի է ասել, որ որպես կանոն երիտասարդները ավելի սրտաբաց էին մեր խնդիրներին, իսկ մեծահասակները՝ ոչ: Գուցե նրանք արդեն չե՞ն հավատում բարի ձգտումով անշահախնդիր օգնությանը կամ կարծում են, որ լավություն անողի գլուխը ծա՞կ է: Փորձը ցույց տվեց, որ կարելի է մեր քաղաքում դեռ հանդիպել լավությանը, թեև այս դեպքում մենք լավության տակից դուրս եկող չէինք: Ամեն դեպքում հանգիստ ու վստահ լինելու համար չարժե դուրս գալ տնից առանց գումարի: Իսկ եթե նույնիսկ այդպես է ստացվել, ապա համաքաղաքացիները կհասնեն օգնության: Թեպետ, ձեր շանսերն ավելի մեծ կլինեն, եթե դուք արտասահմանցի լինեք...

Վիկտորյա Ալեքսանյան Գեղամ Վարդանյան

Page 50: Yerevan City Magazine

Լուսավոր, մաքուր, վառ2792 տարի առաջ Էրեբունին հիմնած Արգիշտի I-ը հետևյալ կերպ էր բնորոշել

իր կողմից կառուցվող քաղաքի առաքելությունը. «Բիայնի երկրի հզորության ու թշնամական երկրին սարսափեցնելու համար»: Սարսափեցնելու հարցն այսօր

այդքան էլ արդիական չէ: Ավելին՝ Հայաստանի մայրաքաղաքի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանն ապագայի Երևանը լիովին այլ է տեսնում. հարմարավետ,

անվտանգ, իր բույրով, իր բարբառով ու իր ավանդույթներով:

4849 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հեռանկար

Page 51: Yerevan City Magazine

պարոն Կարապետյան, դուք Երևանի քաղաքապետարան եք եկել ՀայՌուսԳազարդից: Քաղաքապետը նույնպես մենեջեր է: Սակայն չէ՞ որ դա գործունեության լիովին այլ տեսակ է՝ քաղաքապետն այլ խնդիրներ ու նպատակներ ունի…— Իհարկե, ներքին անհանգստություն կա, երբ փոխում ես գործունեությանդ ոլորտը, ու այնպիսի զգացողություն է առաջանում, ինչպես քննությունից առաջ: Ըստ էության, եթե մարդու մոտ չի առաջանում այդ զգացողությունը, ուրեմն նա անլուրջ է մոտենում գործին: Սակայն քաղաքապետարանում բառացիորեն երկրորդ-երրորդ օրն այդ անհանգստությունը վերացավ, այստեղ շատ հետաքրքիր է աշխատել:Քաղաքը բազմաթիվ լուրջ խնդիրներ ունի: ինչպե՞ս եք ձեզ համար որոշում դրանց առաջնահերթությունը:— Այսօրվա դրությամբ քաղաքապետարանի կողմից լուծվող ցանկացած հարց առաջնային է: Լինի դա տրանսպորտի, մանկապարտեզների, թե աղբահանության հարցը: Միգուցե հենց սրանով է տարբերվում քաղաքի կառավարման համակարգը բիզնես ընկերության կառավա- րումից: Պետք է հասցնես ամեն ինչ ու ամեն տեղ: Իհարկե, ռեսուրսների դեֆիցիտ կա: Լավ կադրերը միշտ էլ չեն բավականացնում՝ և Մոսկվայում, և Լոնդոնում, և Երևանում: Էլ ավելի սուր դեֆիցիտ են ֆինանսները: Բայց չէ՞ որ մենք չենք ասում, որ բոլոր հարցերը կարելի է մեկ օրում լուծել: Սակայն եթե դրանք լուծել համակարգված կերպով և օպտիմալ ուղիով, ապա միշտ էլ շանս կա գլուխ հանել այդ ամենից:Քաղաքում չկան անկարևոր բաներ, սակայն արդյո՞ք ինչ-որ բան կա, ինչն առավել շատ է մտահոգում անձամբ ձեզ:— Ինձ համար հատկապես կարևոր է քաղաքացիների մեջ քաղաքացիական դիրքորոշումն արթնացնելու, տեղից շարժելու, աշխուժացնելու անհրաժեշտությունը: որպեսզի նրանք անտարբեր չլինեն: Չինովնիկական ապարատը, իրավիճակը երկրում ու այլ գործոնները հանգեցրել են նրան, որ շատերի մոտ անհուսալիության, անպիտանելիության, անլսելիության զգացողություն է առաջացել: Քաղաքացիների վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ վերջին տասնամյակներում շատ է փոխվել: Այսօր ընդհանուր անվստահություն կա պետական պաշտոնյայի, որոշում կայացնող անձի նկատմամբ: Ի՞նչ անել. բնակչության մոտ որոշակի վստահության քվեի հասնել ու հետո նոր կտրուկ քայլերի դիմել: Բայց չէ՞ որ վստահությունն ինքն իրեն չի առաջանա: Այս վստահությունը վաստա- կելու համար էլ հենց պետք է արմատական որոշումներ կայացնել: Դրա հետ մեկտեղ միշտ

կան մարդիկ, ում դա դուր չի գալիս: Շատերն ինձ հարցնում են՝ ինչո՞ւ էր անհրաժեշտ սկսել Երևանում փողոցային առևտրի արգելումից: Իբր դա դժգոհություն ու խոսակցություններ է առաջացնում: Ես դրան շատ հանգիստ եմ վերաբերում: Նույնիսկ եթե ճիշտ քայլեր ես անում, միևնույն է՝ դժգոհողներ կլինեն: Տնային տնտեսուհիները, որոնք մինչ այս տնից մաշիկներով էին դուրս գալիս հենց շքամուտքի մոտ ձու, վարունգ ու լոլիկ գնելու համար, հիմա պետք է կոշիկ հագնեն և տնից մոտ հարյուր մետր հեռու քայլեն: Սա՞ է դժգոհության առիթը: Երբ նրանք որոշում էին կայացնում քաղաքում ապրելու մասին, ապա պետք է հասկանային, որ առավոտյան արթնանալով էլ չեն լսի, թե ինչպես է աքաղաղը ծուղրուղու կանչում կամ էլ գետը հոսում: Քաղաքում սեփական օրենքներ կան, ու դրանք պետք է պահպանել: Նույնն էլ երթուղային տաքսիների հարցում, որոնք մենք պարտադիր ուզում ենք փոխարինել ավտոբուսներով: Բնակա- նաբար, բազմաթիվ վարորդներ կհեռանան: Շատ բնակիչներ կլինեն, որոնք այլևս չեն կարողանա տրանսպորտը հենց տան մոտ կանգնեցնել, այլ քայլելու են մինչև կանգառ: Բայց եթե մենք ուզում ենք փոփոխել իրավիճակը, ապա արմատական միջոցներ են հարկավոր: Իսկ եթե դրա փոխարեն պոպուլիստական, ոչինչ չփոխող և ոչինչ չլուծող բաներ անել, ապա դժգոհողներ էլ չեն լինի:Փաստորեն դա արդեն այն ծրագիրն է, որն իրականացվում է քաղաքո՞ւմ: մենք լիովին հրաժարվելո՞ւ ենք երթուղայիններից:— Մասնակիորեն դրանք կպահպանվեն: Այն գոտիներում, որտեղ, օրինակ, փողոցները թույլ չեն տալիս նորմալ տեղաշարժվել խոշոր տրանսպորտին, և ուղևորներով ծանրաբեռնվածությունը մեծ չէ: Օպտիմալ որոշում է կայացվելու:իսկ ավտոբուսային տրանսպորտը մունիցիպա՞լ է լինելու:— ոչ, այն մասնավոր կլինի: Տեղական ինքնակառավարմանը կանցնի այն դեպքում, եթե մասնավոր սեփականատերերը չմտնեն այդ սեկտոր: Բայց մենք ուզում ենք, որ մտնեն: Այն ոլորտներում, որտեղ կա բիզնես բովանդակություն, մասնավոր ներկայությունը միշտ դրական է: Դրա հետ մեկտեղ պարտադիր պահպանվելու է մունիցիպալ կառավարման գործառույթը: Տեսեք, թե ինչ իրավիճակ է տիրում տրանսպորտում այսօր. վերջին երկու տարիների ընթացքում տրանսպորտը կիսաօրինական է աշխատում: Երկու տարի շարունակ չեն իրականացվել մեքենաների պարկի նորացման հայտամրցույթներ, որովհետև ուզում էին ստեղծել քաղաքային տրանսպորտի միասնական ցանց, երթուղային ցանց: Սակայն այն առայժմ չկա, ինչպես չկան հայտամրցույթ

անցկացնելու առարկա, պայմանագիր, որտեղ պետք է նշված լինի, որ վարորդները պետք է սափրված լինեն, որ չպետք է երաժշտություն միացնեն, ծխեն և այլն: Սակայն այստեղ կարևոր է նաև քաղաքացիների դիրքորոշումը՝ նրանք տեսնում են այդ ամենը երթուղայինում, վարորդին ոչինչ չեն ասում, իսկ դրա փոխարեն միանգամից մեզ են զանգում: Նույնը վերաբերում է կոնդոմինիումներին՝ բազմաբնակարան շենքերին: Բնակիչների 90 տոկոսը ոչ էլ գիտի, որ դա հենց իրենց պատասխանատվության գոտին է: Նրանք չգիտեն, որ սանդուղքը, շքամուտքը, շենքի արտաքին պատին փակցված հայտարարությունները՝ դա նրանց հոգսն է: Բնակիչը տուն մտնելիս կարող է տեսնել, որ ինչ-որ մեկը պատին ինչ-որ բան է սոսնձում ու ոչինչ չասել: Բայց միանգամից կզանգի քաղա- քապետարան: Ես հասկանում եմ, որ շատերը մտածում են, թե իբր մենք ուզում ենք ուրիշների վրա բարդել մեր պատասխանատվությունը, ուզում ենք բոլորին ստիպել հետևել փողոցների մաքրությանը և այլն: Բայց նայեք ձեր շուրջը՝ առավոտյան ժամը ութին քաղաքը մաքուր է: Երկու ժամ անց՝ կեղտոտ: Անհնար է այն մաքրել ամեն ժամ, անհնար է ամեն բնակչի կողքին մի պահակ կցել: Այստեղ արդեն հարցը մարդկանց քաղաքացիական դիրքորոշման, նրանց անտարբերության մեջ է:իսկ ինչպե՞ս փոխել մարդկանց վերաբեր- մունքը, նրանց ավելի ակտիվ դարձնել:— Քարոզելով, ինքներս փոխվելով, օրինակ ծառայելով: Դառնալով քաղաքապետ, ես ինքս փոխել եմ վերաբերմունքս շատ բաների նկատմամբ: Եթե մինչ այդ քաղաքում չէի նկատում բազմաթիվ թերություններ, ապա այժմ դրանք ամենուրեք եմ տեսնում: Այդ պատճառով թաղապետները մշտական լարվածության մեջ են, քանի որ փողոցներով երթևեկելուց հետո գալիս եմ աշխատանքի և սկսում զանգահարել նրանց. սա ի՞նչ է, իսկ ինչո՞ւմ է կայանում այն խնդիրը, իսկ այստեղ ի՞նչ է կատարվում: Երբեմն նույնիսկ քշում եմ ծխելուկը գետնին շպրտած տաքսու վարորդի հետևից: Ընդ որում, մեկ-մեկ նրա ապակին չի էլ իջնում՝ չի աշխատում, բայց արի ու տես, որ նա չի զլանում՝ բացում է դուռը, որ ընթացքի մեջ ծխելուկը գետնին շպրտի: Ես ինքս երբեք աղբ չեմ շպրտել, բայց հիմա դիրքորոշումս այս հարցում փոխվել է. այժմ սուր ձևով արձագանքում եմ բոլոր աղտոտողների դեմ: Ես նույնիսկ այսպիսի մի միտք ունեմ. թույլ տալ բոլոր ուսանողներին տուգանել փողոցում աղբ շպրտողներին: ողջ հասույթը՝ ուսանողներին, քաղաքապետարանին ընդհանրապես ոչինչ դրանից պետք չէ: Ափսոս, որ իրավաբաններն ասում են, որ դա հնարավոր չէ:

ԴԱՌՆԱԼոՎ ՔԱՂԱՔԱՊԵՏ, ԵՍ ԻՆՔՍ ՓոխԵԼ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՄուՆՔՍ ՇԱՏ ԲԱՆԵՐԻ ՆԿԱՏ- ՄԱՄԲ: ԵԹԵ ՄԻՆՉ ԱյԴ ՔԱՂԱՔուՄ ՉԷԻ ՆԿԱՏուՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԹԵՐուԹյուՆՆԵՐ, ԱՊԱ ԱյԺՄ ԴՐԱՆՔ ԱՄԵՆուՐԵՔ ԵՄ ՏԵՍՆուՄ:

Page 52: Yerevan City Magazine

5051 Ամառ 2011

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հեռանկար

Page 53: Yerevan City Magazine

Հաճախ է պատահում, որ պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է, ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը՝ ոչ ռեզիդենտ: Արդյո՞ք քաղաքապետին անհրաժետշ է լինել այդ քաղաքի բնակիչ, թե՞ դա խանգարում է օբյեկտիվորեն դիտարկել հարցերը:— Շատերն ասում են, որ ես երևանցի չեմ, բայց դա այդպես չէ: Ես ծնվել եմ Ստեփանակերտում հանգամանքների բերմամբ: Նույն կերպ կարող էի ծնվել Թուրքմենստանում, Կուբայում, Գերմանիայում, Երևանում՝ դրանք այն վայրերն են, որտեղ այն ժամանակ աշխատում էր հայրս: Մեկ տարեկանից ես ապրում եմ Երևանում, որտեղ էլ մինչ այդ ապրում էին ծնողներս: Իսկ քաղաքապետը պարտադիր պետք է լինի իր քաղաքի բնակիչ: Քանի որ պետք է սիրես քաղաքդ, սիրես այն, ինչ անում ես: Դա պարտադիր պայման է: Ամենագրագետ ու հաջողակ մենեջերը, որը մեկնում է գործուղումային երկիր, այնտեղ չի կարող լինել նույնքան արդյունավետ, որքան ոչ այդքան գրագետ և պատրաստված տեղաբնակը, որը սիրում է իր երկիրը: Գործուղվածի համար կարևոր չէ, թե ինչ նա կթողնի իրենից հետո: Իսկ քաղաքապետը պետք է սիրի իր քաղաքը:Դուք մեծացել ու ապրել եք այս քաղաքում ողջ կյանքը: ի՞նչ է ձեզ համար Երևանը:— Սա իմ հարազատ քաղաքն է, այն է, ինչին ես ձգտում եմ, ինչ ես սիրում եմ, այն, ինչ ուզում եմ ցույց տալ բոլորին և նույնիսկ այն, ինչ երբեմն ամաչում եմ ցույց տալ ուրիշներին:իսկ ի՞նչ եք ամաչում ցույց տալ: — Ցավոք՝ շատ բան: Մեր այգիների վիճակը, վերնահարկերը, չորացող ներքնազգեստը շենքերի ֆասադներում, շքամուտքերը, աղբամանները դպրոցների առաջ, փողոցում արևածաղիկ մաքրող ու թքոտող մարդկանց…Շա՞տ ժամանակ է հարկավոր այս ամենը փոխելու համար… Կարծում եմ՝ ոչ: Ամեն օր ինչ-որ բան է փոխվում:Դուք երազանք ունե՞ք:— Այո. երազում եմ, որ երեխաները երջանիկ լի- նեն: Բոլորը, և իմ երեխաները՝ մասնավորապես:Այն քաղաքը, որը դուք այժմ կառավարում եք, ժառանգություն է հասնելու նաև ձեր երեխաներին: ի՞նչ կուզեիք նրանց ժառանգել, ինչպիսի՞նն է այս քաղաքն ապագայում: — Հարմարավետ, անվտանգ, իր բույրով, իր բարբառով, իր ավանդույթներով:իսկ հակասություններ չկա՞ն քաղաքի ավանդույթների ու ժամանակակից իրողությունների միջև:— Իհարկե, կյանքի պայմանների բարելավման հետ մեկտեղ շատ բան է փոխվում: Այժմ երեկոյան բակերում ավելի քիչ են հավաքվում, շատերը նույնիսկ չեն ճանաչում հարևաններին: Նախկինում այն բակում, որտեղ ես էի ապրում, եթե Ամանորին չմտնեիր հարևանիդ տուն կամ էլ

նա՝ քեզ մոտ, դա պարզապես մահացու վիրա- վորանք էր: Այսօր նման բան չկա: Երեկոյան բակում նարդի խաղալու տեղ չկա… Դա վատ է: Բայց պահանջել, որ ամեն ինչ միշտ նույնը մնա՝ ցնորք է: Թեև կան ավանդույթներ, որոնք մենք չպետք է կորցնենք: Դա վերաբերմունքն է մեծահասակների, կանանց, սոցիալապես ավելի թույլի նկատմամբ: Բազմաթիվ քաղաքներ կան Եվրոպայում, որոնք ինձ դուր չեն գալիս՝ դրանք կեղտոտ են ու գռեհիկ, ու եթե դա է Եվրամիությու- նը, ապա մենք այնտեղ ձգտելու կարիք չունենք:Հաստատ կան նաև այնպիսի քաղաքներ, որոնք հավանում եք...— Լոնդոնն ու Ֆլորենցիան շա՜տ են դուրս գալիս: Ֆլորենցիան՝ իր անհոգությամբ, Լոնդոնն իր բազմերանգությամբ: Այն հարմար է և բիզնեսի, և հանգստի, և տուրիզմի, և ուղղակի ոչինչ չանելու համար: Իսկ Ֆլորենցիայում մարդն արթնանում է առավոտյան մոտ ժամը 10-ին կամ էլ 11-ին, նայած թե երբ արևը կարթնացնի, մռնչալով սափրվում է, կողքին՝ սուրճն ու ծխախոտն է: Նա ոչ մի տեղ չի շտապում: Հետո գնում մի ինչ-որ սրճարան, նստում այնտեղ, հետևում անցորդներին, ու հանկարծ հենց այդ պահին իր գլխում ծնվում է նոր փողկապի դիզայնը: Նա վաճառում է իր գաղափարն ու այդ գումարով մի քանի շաբաթ ապրում իր համար:Շատ հետաքրքիր ֆլորենտիացու կերպար է ձեզ մոտ ձևավորվել: իսկ ինչպիսի՞նն է երևանցու կերպարը ձեզ համար: ինչպե՞ս է նա ապրում:— Երևանցին առավոտյան արդեն հոգնած է արթնանում: Փաստ չէ, որ աշխատանքի է շտապում՝ չնայած նրան, որ դա իրեն կենսականորեն անհրաժեշտ է: Փողկապներ չի նկարում, չի էլ մռնչում սափրվելիս…Եվ ի՞նչն է պակասում Երևանին:— Դրայվ, աշխուժություն, անկաշկանդություն: Թեպետ մեր քաղաքը սառած-քնած չէ: ուղղակի նա այլը լինելու հիմքեր չունի, վստահ չէ, որ նա լավ քաղաք է: ու այդ վստահությունն ու հիմնավորումներն առաջացնելու մեջ եմ ես տեսնում իմ առաքելությունը: Քաղաքը միշտ պետք է երիտասարդ լինի՝ անկախ տարիքից: Ես, օրինակ, ինձ շատ երիտասարդ եմ զգում: Ռոք եմ սիրում, կինո: Ի դեպ, մեր քաղաքում ընդամենը մեկ կինոթատրոն կա, ինչն ինձ շատ է մտահոգում: Հարկավոր է պայմաններ ստեղծել այդ բիզնեսի մեջ ներդրումներ գրավելու համար: Սակայն նաև մարդկանց մոտ է պետք հետաքրքրություն առաջացնել: Մենք այժմ անվճար տոմսեր ենք կազմակերպել դպրոցականների համար: Չէ՞ որ հսկայական թվով երեխաներ երբեք չեն եղել թատրոնում, թանգարանում, կինոյում, նրանք չունեն ինտերնետ: Նրանց աշխարհը ուղղակի դպրոցն է, բակն ու հեռուստացույցը: Ես անձամբ օպերայում աբոնեմենտով էի առաջին անգամ

հայտնվել դպրոցական տարիներին: ու հենց դա է նշանակում երեխաների ներգրավում արվեստի աշխարհ: Այս հարցում կարևոր է նաև այն, որ գործարարների միջավայրում շատ են ոչ պրոֆեսիոնալները: Նրանք չեն կարողանում գրավիչ դարձնել արտ օբյեկտները: Օրինակ, մեր մարզահամերգային համալիրը այդքան էլ գրավիչ այցելավայր չէ ոչ թե այն պատճառով, որ հարմարավետ չէ, այլ անհաջող մենեջմենթի հետևանքով: Ներդրված գումարները օբյեկտի լավ աշխատանքի երաշխիք չեն: Հարկավոր են պրոֆե- սիոնալներ: Երբ արտասահմանից Երևան հյուրեր են ժամանում իրենց տեղացի ընկերների մոտ, իրենց համար սա անթերի քաղաք է, որը միշտ վերադառնալու ցանկություն է առաջացնում: Քաղաքի աուրան, փիլիսոփայությունը շատ ողջախինդ են: Իսկ եթե հենց այնպես են գալիս՝ տուր-ուղեգրով, ապա խնդիրներ են առաջանում, քանի որ դեռ չկա զարգացած տուրիստական ենթակառուցվածք: Երևանն իր դրական էներգե- տիկան ունի: Մեր խնդիրն է այն հարմարավետ դարձնել ցանկացած մարդու համար: որպեսզի զբոսաշրջիկը այստեղ գա ոչ միայն Մատենադարան կամ Գառնի այցելելու համար, այլ նաև հենց այնպես՝ հանգստյան օրերին՝ լավ խոհանոց համտեսելու, ժամանցի համար:Դուք պատրաստ եք փորձարկումների, խիզախ քայլերի, չեք վախենում քննադատությունից: ի՞նչն է ձեզ առաջ մղում:— Ներքին վստահությունն ու համոզվածությունը, որ ես դա ինձ համար չեմ անում: Իհարկե, ես՝ ինչպես և ցանկացած մարդ, կարող եմ սխալվել: Սակայն միշտ պատրաստ եմ խոստովանել դա: ու դրանում որևէ թուլություն չեմ տեսնում, հակառակը՝ դա ուժ է: Եթե գնում ես ոչ ստանդարտ որոշումների, ապա նաև պետք է պատրաստ լինես քննադատության ալիքի ու նույնիսկ նրան, որ քեզ չեն ընդունի: Օրինակ, մենք հիմա նորացնում ենք շենքերի ֆասադները: Երբեմն մարդիկ վրդովվում են. «այս ի՞նչ գույն է պատերի համար»: Մինչդեռ ես այս հարցում բացարձակապես պահպանողական չեմ: ո՞վ ասաց, որ հինն ավելի լավն էր: Միայն նրա համար, որ ինչ-որ մեկը դրան սովորե՞լ է: Օրինակ, մենք ուզում ենք որոշ ֆասադային պատերի վրա մեր կերամիկական սալիկներով ազգային զարդանկարներ պատկերել, օրինակ՝ գորգային: Իհարկե, սկզբում մեզ կշտամբելու են, բայց հետո, համոզված եմ, այդ զարդանկարների ֆոնին լուսանկարվելու են: յուրաքանչյուր քաղաքապետի օրոք ինչ-որ մի բան էր տեղի ունենում: Կամ էլ տեղի չէր ունենում: ի՞նչ կցանկանայիք, որ տարիներ անց մարդիկ խոսեին քաղաքապետ Կարեն Կարապետյանի ժամանակների Երևանի մասին: — որ քաղաքն ավելի լուսավոր, մաքուր ու վառ է դարձել: ու ավելի քաղաքակիրթ:

ԵՐԵՎԱՆՑԻՆ ԱՌԱՎոՏյԱՆ ԱՐԴԵՆ ՀոԳՆԱԾ Է ԱՐԹՆԱՆուՄ: ՓԱՍՏ ՉԷ, ոՐ ԱՇխԱՏԱՆՔԻ Է ՇՏԱՊուՄ՝ ՉՆԱյԱԾ ՆՐԱՆ, ոՐ ԴԱ ԻՐԵՆ ԿԵՆՍԱԿԱՆոՐԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է: ՓոՂԿԱՊՆԵՐ ՉԻ ՆԿԱՐուՄ, ՉԻ ԷԼ ՄՌՆՉուՄ ՍԱՓՐՎԵԼԻՍ…

Էդուարդ Այանյան Սուրեն Մանվելյան

Page 54: Yerevan City Magazine

Վերջին կայարանՍա այն տեղը չէ, որի մասին մենք այսօր ասում ենք՝ «էդ կողմերը կլինեմ»:

Չնայած որ մետրոյով Կայարան կարելի է հասնել հաշված րոպեների ընթացքում, նույնիսկ Սասունցի Դավթի էպիկական արձանը՝ Երևանի խորհրդանիշերից մեկը, չի ձգում քաղաքացիներին: Այսօր միայն մեկ կենտրոն կա՝ օպերան իր շրջակայքով: Ինչի՞ է վերածվել մայրաքաղաքի երբեմնի ամենաաշխույժ և դիտարժան վայրերից

մեկը, և ի՞նչ հեռանկարներ ունի Կայարանը:

5253 Ամառ 2011

ՔԱՂԱՔ միջավայր

Page 55: Yerevan City Magazine
Page 56: Yerevan City Magazine

Երկար տարիներ Կայարանը Երևանի դարպասն էր: Այստեղով մայրաքաղաք մտնող հազարավոր տուրիստներին դիմավորում էր Սասունցի Դավիթը: Նրանց համար Երևանը հենց այստեղից էր սկսվում: Դրա շնորհիվ միշտ մարդաշատ էին նաև «Էրեբունի»

թանգարանն ու Թոխմախ լիճը: Այսօր իրավիճակը մի փոքր այլ է:

Բազմաչարչար թասը77-ամյա թոշակառու Հենրիկ պապը քառասուն տարի է, ինչ բնակվում է կայարանամերձ տարածքում: Երեսուն տարվա աշխատանքային փորձով նախկին մեքենավարը պատմում է, որ խորհրդային տարիներին Երևանի կայարան օրական 24 գնացք է մտել, գնացքների շարժը մի վայրկյան չի կանգնել, ժողովուրդը շատ-շատ է եղել, մինչդեռ հիմա ժամը 4-ից կյանքը կայարանում կանգ է առնում: «Լքված ու դատարկ է կայարանն այսօր, ապրանք չի գալիս, ճանապարհները փակ են, մենք փակուղու մեջ ենք», — ցավով ասում է Հենրիկ պապն ու հավելում, թե կայարանի դատարկության ֆոնին անիմաստ քաոս է տիրում շուրջը. վերջին տարիներին վարձակալությամբ տրված տարածքում բացված շուկան, աղտոտված շրջապատը, առևտրի և սննդի հակասանիտարական կրպակները, դրանց տերերի և հաճախորդների աղմուկը: «Առաջին կարգի ռեստորան էր, — ցույց տալով կայարանի գլխավոր շենքի աջ կողմում «Առևտրի կենտրոն / Հագուստի սրահ» ցուցանակը, հիշում է Հենրիկ պապը, — նստում էինք, մի բաժակ բան էինք խմում, ուրախանում, հիմա սարքել են առևտրի կենտրոն, մտնես ներս՝

Կայարանի շենքըԹամանյանի հեղինակած Երևանի 1924 թվականի Գլխավոր հատակագծում երկաթուղային կայարանն ու մերձակա տարածքները դեռևս լիովին մշակված չէին: Սակայն արդեն 1932 թվականի Գլխավոր հատակագծում հստակ երևում է Կայարանի և Թոխմախի լճի նախագիծը՝ իրար կապող ծառուղով: Երևանի կայարանային շենքը կառուց- վել էր դեռ նախքան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը: 1946 թվականին կատարած հետազոտու- թյունների համաձայն՝ պատերը և հիմքերը ճանաչվել էին պիտանի երկրորդ հարկ կառուցելու համար: Մի քանի տարի անց, 1951-ին, ԽՍՀՄ տրանսպորտի նախարա- րության կողմից հաստատվեց Էդմոն Տիգրանյանի հեղինակած Երևանի նոր կայարանային շենքի վերակառուցման նախագիծը: Նախկինում ճարտարա- պետն արդեն ուներ նմանատիպ նախա- գծի փորձ՝ նա էր հեղինակել Սևծովյան երկաթուղագծի՝ Գագրայի, Փոթիի, Քոբուլեթիի կայարանների շենքերը:Երևանի երկաթուղային կայարանի վերակառուցված շենքը շահագործման հանձնվեց 1956 թվականի հուլիսի 22-ին: Այն իրենից ներկայացնում է հայկական ավանդական ճարտարապետության տարրերը ներդաշնակորեն միաձուլող մի շինություն՝ կենտրոնական բարձր կառույցով, կողային սյունասրահներով և վարչական մասնաշենքով: Ըստ ճար- տարապետական առաջադրանքի՝ նախատեսված էին հեռավոր ուղևորու- թյան և տեղական հաղորդակցության ուղևորների սպասասրահներ և նախա- սրահ, քաղաքամերձ հաղորդակցության սպասասրահ, զինվորական սրահներ և կայարանային-վարչական նշանակու- թյան սրահներ:Ուղևորների թիվը սահմանվել էր հետևյալ կերպ՝ հեռավոր ուղևորության և տեղա- կան հաղորդակցության ուղևորներ՝ 500 մարդ, քաղաքամերձ հաղորդակցության ուղևորներ՝ 400 մարդ: Իսկ ծավալը սահմանվել էր 38000 մ 3:Կայարանի գոյություն ունեցող շենքի վերակառուցման և ընդարձակման խնդիրը լուծելիս հեղինակը ձգտել է դրա առավելագույն օգտագործման: Ներկայիս կայարանի շենքը երկհարկանի է, բարձրացված կենտրոնական մասով, որը նախագծված է կայարանամերձ հրապարակի առանցքի վրա: Միջին մասը՝ որպես հրապարակի և կայարանի կենտրոն, լուծվել է բարձր ուղղաձիգ ծավալի տեսքով, որը 40մ բարձրությամբ աստիճանավոր աշտարակ է:Կայարանի գլխավոր մուտքը գեղարվես- տորեն մշակված է մետաղյա վիտրաժով՝ երիզված կամարային շքամուտքի զարդա- նախշ լայն պարակալով: Քաղաքի կողմից շենքի մուտքի առջև նախատեսված են կամարաշարի տեսքով խորշապատ պատշգամբներ, որոնք շենքին հաղորդում են ճարտարապետական գրավչություն, իսկ մյուս կողմից՝ ամառային շոգ ամիս- ներին դրանք նպաստում են ուղևորների սպասարկմանը: Բոլոր ճակատները երեսպատված են սրբատաշ սպիտակ տուֆով, գետնախարիսխը՝ սրբատաշ տեղական բազալտով:

1899 թ.

1921 թ.

1954 թ.

1956 թ.

1970 թ.

1960 թ.

5455 Ամառ 2011

ՔԱՂԱՔ միջավայր

Page 57: Yerevan City Magazine

խմբերով երբ հավաքվում էին, անախորժություններ էին լինում: Բայց հիմա այդ ամենը չկա: Այսօրվա սերունդը բիզնեսի սերունդ է: Կայարանցի չի մնացել: Երիտասարդներն էլ էդքան հետաքրքրված չեն, եթե շահ չունեն: Կայարանցին խորտակվել է: Անգամ երևանցի գրեթե չի մնացել»: Ի դեպ, հենց նա էր առաջիններից մեկը նկատել, որ Սասունցի Դավթի արձանից պակասել է պղնձե թասը: «1992-ի մութ ու ցուրտ օրերից մեկն էր, եկա տեսնեմ՝ արձանի թասը չկա: Թասն էլ լավ թաս էր՝ պղնձից, գեղեցիկ: Զանգահարեցի ռայսովետի նախագահին, ասացի՝ թասը չկա, էս ինչ է կատարվում: Նա էլ թե՝ այդ տարածքն ու Դավթի արձանը գտնվում են քաղաքապետարանի հոգածության տակ: Զանգեցի քաղաքապետարան: Հիմա նոր թաս են դրել, բայց սովորական մետաղից, արդեն տանելու բան էլ չէ»:

«Սասունցի Դավիթ» կինոթատրոնըԱյս երկհարկանի կինոթատրոնը կառուցվել է 1938-41 թթ. ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի նախագծով: 1980-ականներին կինոթատրոնի շենքը քանդվեց և այդպես էլ որևէ այլ կառույցով չփոխարինվեց: Ներկայումս մինչև կայարանի շենքն ընկած այդ տարածքը զբաղեցնում է Խորհրդային Միության փլուզումից առաջ սկսված և մինչ այժմ չկառուցված հյուրանոցի անհրապույր շինությունը:

խոլերա է: Ժամանակին ոչ մի կրպակ կայարանի տարածքում թույլ չէին տալիս բացել»: Հայացքը հառելով հաջորդ շինությանը՝ հավելում է. «Էդ կուլտուրայի պալատում ամեն շաբաթ-կիրակի համերգ էր, երգ ու պար, վաճառեցին, հիմա անկապ վիճակ է, գոնե մի սենյակ հատկացնեին նախկին մեքենավարներիս, էդտեղ շախմատ, նարդի կխաղայինք, կզբաղվեինք»: Հենրիկ պապը 4 թոռներից ոչ մեկին չի բերում զբոսանքի երբեմնի այգի ու խաղահրապարակ եղած կայարանամերձ այս տարածք, ասում է, թե հետաքրքրություն երեխաների համար այստեղ չկա: Բայց ինքը գալիս, նստում է վերջերս իրենց խնդրանքով տեղադրված հատուկենտ նստարաններից մեկին ու տարեկից ընկերների հետ հիշում «Կայարանի փառավոր անցյալը, տխուր ներկան ու անհայտ ապագան»:«Կայարանը քաղաքի աշխույժ կենտրոնն էր, ամեն ինչով աշխույժ էր, կյանքը եռում էր, իսկ հիմա լքված ծայրամաս է», — ասում է Հենրիկ պապը, հավելելով, թե Կայարանի վարկանիշը ընկավ ու զուգահեռ գցեց նաև կայարանցու համբավը: «Կայարանցին ժամանակին անուն ուներ, հարգանք էր վայելում, հարգի էր թե' տեղը, թե' տեղի բնակիչը: Հարցնում էին՝ կայարանցի ե՞ս: Եթե հա, ուրեմն վերջ, այս մի բառը բավական էր. հիմա կայարանցին էլ չկա: Համբավը մեռած է, անունն էլ հետը»:Իր ժամանակվա երիտասարդ կայարանցու կերպարը ժպիտով է հիշում նաև խորեն Նիկիտիչը՝ երբեմնի կայարանավարը, ով այսօր Երկաթուղային թանգարանի տնօրեն է. «Կար կոնդեցի, կար կինո Մոսկվայի տարածքից երիտասարդություն ու կար կայարանցի:

«ԿուԼՏուՐԱյԻ ՊԱԼԱՏուՄ ԱՄԵՆ ՇԱԲԱԹ-ԿԻՐԱԿԻ ՀԱՄԵՐԳ ԷՐ, ԵՐԳ ու ՊԱՐ, ՎԱՃԱՌԵՑԻՆ, ՀԻՄԱ ԱՆԿԱՊ ՎԻՃԱԿ Է, ԳոՆԵ ՄԻ ՍԵՆյԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԻՆ ՆԱխԿԻՆ ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻՍ, ԷԴՏԵՂ ՇԱխՄԱՏ, ՆԱՐԴԻ ԿխԱՂԱյԻՆՔ, ԿԶԲԱՂՎԵԻՆՔ»

Page 58: Yerevan City Magazine

Դատարկություն Ավելի քան կես դար Կայարանում բնակվող 80-ը բոլորած Արտավազդը Հենրիկ պապի ընկերներից է. ոչ պակաս վրդովված է Կայարանի ներ- կայիս վիճակով, առավելապես՝ նախկին «Սասունցի Դավիթ» կինոթա- տրոնի տեղում կանգնած կիսակառույց շինությամբ. «Կինոթատրոն «Դավիթն» էր, բռնեցին քանդեցին, որ մեծ ակումբ-հյուրանոց սարքեն, բայց էդպես կիսակառույց էլ մնաց: Քսան տարուց ավելի է՝ կիսատ են թողել, դա շնորհք չէ, տասնյակ տարիներ երկաթգծում եմ աշխատել, շինարարություն եմ արել, տենց շենք չկա, որ մտած չլինեմ, բրիգադով աշխատել եմ, էդ շենքը ինչի՞ կիսատ թողեցին, փտում է ախր, ափսոս է: Երբեմն զբոսաշրջիկներ են գալիս, նկարվում են, էդ տգեղ կիսակառույցն էլ նկարում-տանում են, դա կայարանի տեսքը շատ է գցում, եթե վերանորոգեն, կառուցեն, մաքրեն, շատ լավ կլինի»: Հենրիկ պապն ու Արտավազդ պապը նույն ցանկությունն ունեն՝ կայա- րանը տեսնել կյանքով լեցուն, գնացքների անցուդարձը վերականգնված, կայարանը կրկին ժողովրդի կողմից «գրավված»: «Նայում ենք կայարանին, մեր սիրտը ճմլվում է, դատարկություն է տիրում, մեր կյանքն անցել-գնացել է, էլ չենք հասցնի ոչինչ տեսնել, գոնե դուք՝ ձեր սերունդը տեսնի», — հույս ունեն այս բնիկ կայարանցի տարեցները:

«Սասունցի Դավիթ»Կայարանային հրապարակի կյանքում հաջորդ մեծ իրադարձությունը Սասունցի Դավթի արձանի կանգնեցնումն էր: Ամեն ինչ սկսվեց «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի տոնակա- տարության ընթացքում՝ 1939-ին: Այդ ժամանակ մայրաքաղաքում կազմակերպվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված արձանի մակետներից պետք է ընտրվեր մեկը: Ըստ կառավարության որոշման՝ այն կանգնեցվելու էր կայարանի դիմացի հրապարակում (այդ ժամանակ դեռ գործում էր կայարանի հին շենքը): Ընտրվեց Երվանդ Քոչարի հեղինակած ձիարձանը: Հայտ- նի է քանդակագործի կատակն այս նախագծի թեմայով. «Մենք ունեինք տասը դար ժամանակ, իսկ ինձ հանձնարարեցին կերտել արձանը, երբ հոբելյանին մնացել էր մեկուկես ամիս»: Այնուհետև Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնու- թյամբ սկսվեցին մետաղյա ձիարձանի ստեղծման աշխատանքները: Ըստ պատվերի՝ այն պետք է լիներ իր գիպսե նախօրինակի կատարելագործ- ված տարբերակը: Վարպետին աշխատատեղ էր հատկացվել կենտրոնական գերեզմանատանը

կից քարամշակման կոմբինատի տարածքում: Այդտեղ Քոչարը սկսել է կերտել նույնպես գիպսե, բայց արդեն բնական չափսերով ձիարձանը: Ընդունող հանձնաժողովի (այն ժամանակ՝ գեղար- վեստական խորհրդի) կազմում էին Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Գրիգոր Ահարո- նյանը, Վարազդատ Հարությունյանը և այլոք: Արձանը պատրաստ էր, իսկ պատվանդանի նախագիծն այդպես էլ չէր հաջողվում ստանալ ճարտարապետ Միքայել Մազմանյանից, թեև այն ժայռազանգվածներից կերտելու գաղա- փարն իրենն էր: Չսպասելով Մազմանյանի նախագծին, Քոչարն ու գերեզմանատան և կոմբինատի տնօրեն Հովիկ Շահապունին համատեղ պատրաստեցին պատվանդանի մոտավոր մանրակերտը: Դրանից հետո Շահապունին և Գրիգոր Հասրաթյանը Թումանյանի շրջանի քարհանքից հանել տվեցին մեծազանգված բազալտե ժայռաբեկորներ, որոնք փոխադրվեցին Երևան ու կուտակվեցին կայարանամերձ հրապարակում:

Այնուհետև, նախապես պատրաստելով արձանի հենարանային կոնստրուկտիվ ու պատվանդանի վրա դրվելիք «Համբերության թասի» ջրալցման համակարգը, Շահապունին սկսել է հավաքել ժայռակերտ պատվանդանը: Վերջապես, Սասունցի Դավթի ձիարձանը լիովին պատրաստ էր հանդիսավոր բացման համար: Իշխանությունները կամեցան այն կատարել 1957 թվականի նոյեմբերի 7-ին, Հոկտեմբերյան հեղափոխության 40-րդ տարեդարձի օրը, սակայն հարմար չգտան համատեղել այդ տոնի հետ: Երևանում այդ ձեռնարկումը կարող էր ազգայնականություն համարվել: Ինչ-ինչ պատճառներով հաջորդ տարի նույնպես բացումը չկատարվեց, հետաձգվեց ևս մեկ տարով ու տեղի ունեցավ միայն 1959 թ. դեկտեմբերի 4-ին: Սակայն նույն մտավախության պատճառով՝ «վերևներից» կարգադրվեց բացումը կատարել հնարավորին չափ անաղմուկ: Բացումը լրատվական միջոցներում լայն չլուսաբանվեց: Չնայած դրան, կայարանամերձ հրապարակում

հավաքվել էր մի ստվար բազմություն ու բացման արարողությունն ինքնաբուխ կերպով վերածվեց հիշարժան տոնահանդեսի:Երվանդ Քոչարի հեղինակած Սասունցի Դավթի արձանը բացվեց 1959-ի դեկտեմբերի 4-ին՝ այն ժամանակվա քաղաքագլուխ Գուրգեն Փահլևանյանի կողմից:Դիմանալով ժամանակի փորձությանը՝ արձանը անցյալ դարի իննսունականներին ենթարկվեց վանդալիզմի, ընդ որում ՝ մի քանի անգամ: Խոսքը «Համբերության թասի» մասին է, որը պատրաստված էր պղնձից և հեշտ ավար էր մետաղե ջարդոնի առևտրով զբաղվողների համար: Ձանձրանալով թասի շարունակական անհետացումից՝ քաղաքային իշխանությունները գնացին ծայրահեղ քայլի՝ պատվանդանի տակի ջրավազանից վեր էր բարձրանում մի սպիտակ ռետինե խողովակ և Քուռկիկ Ջալալու ոտքերի տակից ջուրն անընդհատ հոսում էր վար: Հետագայում թասն, այնուամենայնիվ, վերադարձվեց: Միայն թե ոչ թե պնձաձույլ, այլ թիթեղյա…

Սև կանաչ57-ամյա Ժաննայի մանկությունը Կայարանում է անցել՝ երկաթուղա- յինների ընտանիքից է, ծնողներն էլ են այս տարածքում ապրել, ինքն էլ աշխատել է նախ կայարանի տեղեկատու բաժնում, իսկ վերջին յոթ տարիներին՝ կայարանի գլխավոր հերթապահն է:«Արդեն քանի տարի է՝ կայարանի արտաքին տեսքը նույնն է, ավելա- ցել է միայն գմբեթը, առաջին կարգի ռեստորան կար, դահլիճ կար, որից օգտվում էին միայն զինվորականները: Երբ Հայաստանը դարձավ անկախ, զինվորական դահլիճի կարիքն արդեն չեղավ»: Տիկին Ժաննայի հիշողությունների մեջ վառ է հատկապես «Սասունցի Դավիթ» կինո- թատրոնը: «Շատ լավ եմ հիշում մի դեպք. վեցերորդ դասարանում որոշեցինք փախչել դասից, գնալ կինո նայելու: Առավոտյան սեանսը էժան էր՝ 25 կոպեկ, փախանք-եկանք, «Սև կակաչ» ֆիլմն էր: Նոր էինք սկսել դիտումը, երբ եկավ ուսմասվարը, կինոն ընդհատեցին, լույսերը վառեցին, թե՝ 6-ի Բ-ն թող դուրս գա... էդ կինոյի շենքը աչքիս առաջ է, քանդեցին, գոնե արտաքին տեսքը պահպանեին, հետևը ինչ-որ բան ավելացնեին, ասեցին՝ սարքելու են նույնանուն շենք, շատ ուրախացանք, բայց... քսան տարուց ավելի է, չեն վերջացնում, մեծ թափով քանդեցին, սկսեցին կառուցումը ու անավարտ թողեցին»:

5657 Ամառ 2011

ՔԱՂԱՔ միջավայր

Page 59: Yerevan City Magazine

Տիկին Ժաննայի մոտ թարմ են նաև Սասունցի Դավթի արձանի հետ առնչվող հիշողությունները. «Ժամանակին արձանի կողքերը մեծ ծառեր էին, հիշում եմ՝ գյուղից ով գալիս էր մեր տուն հյուր, ասում էին՝ տարեք արձանի մոտ նկարվելու, տարածքը սիրուն էր, լուսանկարիչներ կային: Հետո կտրեցին էդ ծառերը»: Կայարանի գլխավոր հերթապահը հիշում է նաև արձանի «ծանր օրերը և ուրախությամբ նշում, թե վերջերս արձանն ու նրա շրջակայքը փոքր-ինչ խնամված են: Պատմում է նաև, թե վերջերս ժայռամագլցողների են հրավիրել ու մաքրել-ներկել խորհրդային Հայաստանի զինանշանով պսակված բարձր սայրաձողը:Կայարանի դատարկությունը տիկին Ժաննան ևս կապում է շրջափակման հետ՝ «Կայարանը դարձավ ծայրամաս, գնացքներից օգտվելու փոխարեն սկսեցին այլ փոխադրամիջոցներից օգտվել: Բայց եթե Երևան-Մոսկվա երթուղին աշխատի, առաջվա պես կլինի, կյանքը կեռա», — հավատում է տիկին Ժաննան՝ հուսալով մի օր արթնանալ ու տեսնել բոլորովին այլ կայարան, լի ուղևորներով:

«ԵՐԲԵՄՆ ԶԲոՍԱՇՐՋԻԿՆԵՐ ԵՆ ԳԱԼԻՍ, ԼուՍԱՆԿԱՐՎուՄ ԵՆ, ԷԴ ՏԳԵՂ, ԱՆԻՄԱՍՏ ԿԻՍԱԿԱՌույՑՆ ԷԼ ՆԿԱՐուՄ-ՏԱՆուՄ ԵՆ, ԴԱ ԿԱյԱՐԱՆԻ ՏԵՍՔԸ ՇԱՏ Է ԳՑուՄ, ԵԹԵ ՎԵՐԱՆոՐոԳԵՆ, ԿԱՌուՑԵՆ, ՄԱՐԴԱՎԱՐԻ ՄԱՔՐԵՆ, ՇԱՏ ԼԱՎ ԿԼԻՆԻ»

Սարհատ ՊետրոսյանՃարտարապետ, քաղաքաշինարարԱռհասարակ, ցանկացած ապակենտրոնացում ուրբանիզացված տարածքներում ցանկալի է, հատկապես Երևանում, քանի որ նման գաղափարները դեռևս դեկլարատիվ բնույթ են կրում, և չունենք դրանց իրականացման օրինակներ։ Սակայն միայն ապակենտրոնացումը բավարար պայման չէ նման գաղափարի իրականացման համար։ Նման ծրագրերի հաջողության համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ դրանք ապրող օրգանիզմ դարձնելու և համաքաղաքային հանրային կյանքի մեջ ներգրավելու համար։Կան մի շարք համաշխարհային օրինակներ, երբ տրանսպորտային հանգույցները, որոնք այլևս չեն օգտագործվում, վերածվում են հասարակական ինչ-որ շինությունների (Փարիզում ՝ «Օրսեի» թանգարանը, Վաշինգտոնում՝ «Յունիոն» կայարանը և այլն), սակայն եթե շինությունը վերակառուցումից հետո պահպանում է իր սկզբնական նշանակությունը (իմա՝ երկաթուղու կայարան), ապա այն իր հետ բերում է միմյանցից տարբեր այդ երկու կիրառությունների ճիշտ համադրման հետ կապված խնդիրներ։Նման բազմաթիվ խնդիրներ կարող են ծագել, որոնց լուծումը կարելի է գտնել միայն և միայն չշտապելով ու փորձելով լսել ու ընկալել տարբեր կարծիքներ ու մոտեցումներ։ Պետք է հստակ հասկանալ՝ արդյո՞ք այդ տարածքում նման կենտրոնի կարիք կա, ի՞նչ հնարավորություններ կարող է այն ունենալ և առհասարակ, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում տրանսպորտային այդ հանգույցը ապագայում։ Այնուամենայնիվ, ցավոք, մենք դեռևս նման օրինակներ չունենք, և հույս ունեմ, որ այս դեպքը կլինի առաջինը։

Երևանցիները Կայարանի մասինԿայարանը որտեղ է՞ր: Էն Սասունցի Դավիթ արձանի մո՞տ: Հա, վատ չի, սիրուն է, բայց շուկան ընդհանուր տեսքը փչացնում է:

Կայարանը շատ գեղեցիկ է: Ես չեմ կարծում, որ քաղաքի որևէ մաս ծայրամաս է: Եթե բարեկարգեն, բոլոր մասերն էլ կարող են կենտրոն դառնալ:

Կայարանում հաճախ լինում ենք ամռանը, զուտ դեպի Բաթում տոմսեր ձեռք բերելու համար: Պետք է մի հետաքրքիր բան մտածեն, որ կրկին վերականգնվի կայարանի նախկին տեսքը, գաղափարը, կայարանը պետք է մարդաշատ լինի: Ասենք, ոնց որ ասում ենք կենտրոն, օպերա, կասկադ, էդպես էլ ասենք՝ կայարան:

Կայարանն ընդհարապես դուր չի գալիս, երևի քաղաքի ամենատհաճ մասերից մեկն է: Կայարանը նորից կենտրոն դարձնելու համար առաջին հերթին ինքներս մեզ պետք է փոխենք, ավելի խնամքով վերաբերվենք մեր ունեցածին:

Մետրոյի Սասունցի Դավիթ կայարանից որ դուրս ես գալիս, ոնց որ քաղաքից կտրված մի վայրում լինես:

Կայարանը չեմ սիրում: Սովետական շենքը, կողքի կիսակառույցը կտրված են մեր քաղաքից ու մի տեսակ հին են: Կարծում եմ՝ լավ կլինի հիմնական տեսքը պահպանել, բայց մի փոքր ավելի ժամանակակից տեսք տալ կայարանի շենքին ու ամբողջ հրապարակին:

Շատ եմ սիում մեր կայարանը, երևի միակ պահպան- ված շենքն է հին Երևանից: Իսկ կողքի շուկան ու եր- թուղայինների դիսպետչերանոցները լավ կլիներ այդ տարածքից հանել, որ մարդ կարողանա էնտեղ զբոսնել:

Կայարանը երևի մի քիչ առաջ բերենք դեպի օպերա, համ մոտիկ կլինի կենտրոնին, համ կբարեկարգեն, համ էլ սրճարաններ կսարքեն:

Page 60: Yerevan City Magazine

Հեռանկար Ճարտարապետության թեկնածու Կարեն Մելիքյանն իր ատենախոսու- թյան մեջ անդրադարձել է խորհրդահայ երկաթուղային կայարաննե- րի ճարտարապետությանն ու դրանց ժամանակակից օգտագործման հնարավորություններին: Մասնավորապես, դիտարկելով Երևանի երկաթուղային կայարանամերձ հրապարակը՝ ճարտարապետը եզ- րակացնում է, որ այն այսօր անտեսված վիճակում է, ինչի պատճառ է համարում նախ երկաթուղին իր ամբողջ հնարավորությամբ չշահա- գործելու փաստը, բացի այդ, ըստ նրա՝ քաղաքի տվյալ հատվածով անցնող և մասամբ լքված արդյունաբերական ու արտադրական գոտին մեկուսացրել է կայարանի շուրջը ծավալվող թաղամասերը: Երիտասարդ ճարտարապետի կարծիքով՝ կայարանի տարածքի վերա- կենդանացումը քաղաքաշինական անհետաձգելի խնդիր է, որի իրակա- նացումը կարող է տնտեսապես շահավետ լինել ամբողջ երկրի համար: Կարեն Միքայելյանն ընդգծում է, որ բարձրացված հարցի հրատապու- թյունը ունի մի քանի շերտեր՝ «Քաղաքային առումով առաջնային կարևորություն է կայարանում հատվող քաղաքահատվածների փոխադարձ համագործակցության վերակենդանացումը: Բացի այդ,

ՃԱՐՏԱՐԱՊԵՏուԹյԱՆ ԹԵԿՆԱԾու ԿԱՐԵՆ ՄԵԼԻՔյԱՆԻ ԿԱՐԾԻՔոՎ ԿԱյԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑուՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ խՆԴԻՐ Է, ոՐԻ ԻՐԱԿԱՆԱՑուՄԸ ԿԱՐոՂ Է ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀԱՎԵՏ ԼԻՆԵԼ ԱՄԲոՂՋ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ

քանի որ Հայաստանը փոքր երկիր է, հանրապետության քաղաքների միջև օդային կապն այնքան էլ նպատակահարմար չէ, հետևաբար՝ ավելի հեռանկարային է երկաթուղային ցանցի ընդլայնումը, ինչը Երևանի կայարանը կդարձնի հայաստանյան երկաթուղային հաղորդակցության կենտրոն: Հաշվի առնելով նշված դիտարկումները՝ Կարեն Մելիքյանն իր ատենախոսության մեջ առաջարկում է կայարանամերձ հրապարակը վերագործարկել որպես առևտրահասարակական համալիր՝ երկաթուղային հաղորդակցության գործառույթով:

Լուռ վկաԱրվեստագետ Վահրամ Աղասյանի կարծիքով՝ կայարանի մասին խոսե- լիս պետք է նախ հաշվի առնել շատ կարևոր մի հանգամանք՝ «այսօր կայարան գրեթե գոյություն չունի, կայարան՝ բառի բուն, գործառնա- կան իմաստով»: Հետևաբար, ըստ նրա՝ դժվար է խոսել ու պատկերաց- նել առաջընթաց մի վայրում, որն առայժմ չի ծառայում իր կոչմանը: Կայարանի առնչությամբ Վահրամը խնդիրներ շատ է տեսնում. նախ՝

5859 Ամառ 2011

ՔԱՂԱՔ միջավայր

Page 61: Yerevan City Magazine

Երևանը փոքր քաղաք է, որի բոլոր գործընթացներն այսօր կենտրո- նում եմ ամփոփված, բայց քանի որ կենտրոնի հողերը բավական թանկ են, աստիճանաբար մարդիկ կսկսեն հեռանալ դրանից ու առաջ կգա կայարանատիպ տարածքները յուրացնելու հարցը: Սակայն Կայա- րանի դեպքում Վահրամը լուրջ հեռանկարներ այսօր չի տեսնում, քանի որ երկաթուղային կայարանը, որը թեև վերջին տարիներին որոշ շարժ արձանագրում է, որևէ հետաքրքրություն չի առաջացնում ո՛չ պետու- թյան և ո՛չ էլ քաղաքացիների համար: Եթե նախկինում կայարանը բավական մեծ դիրք ուներ արդյունաբերական քաղաքի կյանքում, այսօր նրա նկատմամբ անգամ բիզնես հետաքրքրություն չկա. մարդիկ գնացքով կարող են լավագույն դեպքում Վրաստան հասնել, իսկ այն ապրանքաշրջանառությունը, որ կայարանն ապահովում էր խորհրդային տարիներին, հետք անգամ չի թողել, որովհետև փակ սահման ու չլուծված քաղաքական կոնֆլիկտ ունեցող անկախ Հայաստանը մոռացել է երկաթուղու երբեմնի անհրաժեշտությունը: Վահրամ Աղասյանն ընդգծում է, որ կայարանն ու նրա ներկայիս լքված վիճակը վառ ապացույցն են այն փաստի, որ բավական խիտ բնակչություն ունեցող Երևանի համար տրանսպորտն առայժմ ամենա- խոցելի խնդիրներից է: Կայարանը խորհրդանշում է քաղաքի հաղոր- դակցության բացակայությունը դեպի դուրս՝ Հայաստանի տարածքում ու դրա սահմաններից անդին, սակայն այն նաև լուռ վկայում է Երևա- նում իշխող քաղաքային հաղորդակցության լուրջ խնդիրների մասին: որպես ճարտարապետական հուշարձան՝ Վահրամ Աղասյանը կայա- րանը համարում է խորհրդային մնացուկ, որը գլոբալ ձևափոխման կարիք ունի ժամանակակից քաղաքի չափանիշներին համապատաս- խանելու համար: «Քաղաքը որպես բերդ դիտարկող Թամանյանը, Երևանի կայարանը նախատեսել էր որպես քաղաքի մուտքերից մեկը (Կիևյան կամուրջն իր տարածքով՝ մյուս կողմից): Այսօր, սակայն, բոլոր մեծ ու ժամանակակից քաղաքներում գլխավոր կայարանները բացվում են հենց քաղաքի կենտրոնում ու որևէ արդյունաբերական ու առևտրատնտեսական ֆունկցիա չեն կատարում», — նշում է նա: որպես ճարտարապետական արժեք՝ Վահրամը կայարանի շենքը թույլ աշխատանք է համարում ու կայարանամերձ հրապարակում շեշտում է Դավթի արձանի դերը, որ դոմինանտ է ողջ տարածքում: Պատահա- կան չէ, որ հենց այս արձանն է դարձել Երևանի խորհրդանիշը:

«Օրսե», Փարիզ«Օրսե» երկաթուղային կայարանը բացվել է 1900 թվականին՝ Սենի ձախ ափին, Փարիզի կենտրոնում: Աշխարհի առաջին էլեկտրիֆիկացված կայարանի հեղինակը ճարտարապետ Վիկտոր Լալուն է: Մի քանի տասնամյակ կայարանի գլխավոր ուղղությունը Փարիզ-Օրլեանն էր, սակայն Երկրորդ աշխարհամարտի հետ այն գրեթե կանգ առավ: Նախագահ Ժորժ Պոմպիդուի օրոք գաղափար առաջացավ «Օրսեն» վերածել թանգարանի: 1978-ին շենքը ստացավ պատմական հուշարձանի կարգավիճակ, իսկ երկու տարի անց սկսեցին վերակառուցման աշխատանքներն ըստ իտալացի ճարտարապետ Գաե Աուլենտիի նախագծի: 1986 թվականին «Օրսե» արվեստի թանգարանը բացեց իր դռները: Թանգարանի հավաքածուն հիմնականում կազմված է 1848-1914 թթ. ֆրանսիական արվեստի նմուշներից: Բացի հիմնական ցուցադրությունից «Օրսեում» կազմակերպվում են ներկայացումներ և ցուցադրություններ, ինչպես նաև ամենամյա փառատոն՝ նվիրված կինոյի ծննդին: «Կայարանային» թանգարանի հավաքածուն ներառում է այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Վինսենտ Վան Գոգը, Էդուարդ Մանեն, Կլոդ Մոնեն, Ալֆրեդ Սիսլեյը, Անրի դե Թուլուզ-Լոտրեկը և այլոք:

Համբուրգի կայարանՀամբուրգի երկաթուղային կայարանը՝ ամենահներից մեկը Գերմանիայում, կառուցվել է 1846-47 թթ. Ֆրիդրիխ Նոյհաուսի նախագծով: Սակայն արդեն 1884-ին Համբուրգ-Բեռլին երկաթուղին սպասարկող կայարանի գործունեությունը կանգնեցվեց: 1906-ին շենքում տեղակայվեց Տրանսպորտի և շինարարության թագավորական թանգարանը: Վերջինս այնքան հանրաճանաչ դարձավ, որ նախկին կայարանի շենքը տարբեր տարիներին ստացավ նոր աջ և ձախ թևերը: 1944-ին թանգարանը ռմբակոծվեծ և փակվեց: Միայն 1984-ին այն վերաբացվեց, իսկ 1990-96 թթ. կայարանի շենքը վերակառուցվեց Յոզեֆ Պաուլ Կլայհոյսի նախագծով և վերածվեց Ժամանակակից արվեստի թանգարանի: Այսօր թանգարանի էքսպոզիցիան ներառում է Յոզեֆ Բոյսի, Ռոյ Լիխթենշթայնի, Էնդի Ուորհոլի և այլոց ստեղծագործությունները:

Արփի Ծատուրյան, Սոսե Գնունի Մարիամ Լորեցյան, Սուրեն Մանվելյան, ՖոտոլուրՎիլյամ Կարապետյան

Page 62: Yerevan City Magazine

Հարյուր տարվա երթևեկությունԵրևանի կայարանի գլխավոր մուտքից աջ՝ սյունաշարի

ներքո՝ կայարանի գլխավոր դահլիճներից մեկում տեղակայված է Հայաստանի երկաթուղային թանգարանը:

Իր տեսակի մեջ Հայաստանում միակ այս թանգարանը բացվել է ընդամենը 2 տարի առաջ «Հարավկովկասյան

երկաթուղիներ» ընկերության նախաձեռնությամբ: Թանգարանում ներկայացված է հայկական երկաթուղու պատմությունը՝ սկսած 1886-ին երկաթուղու կառուցումից մինչև մեր օրերը: Ավելի քան 100 ցուցանմուշ՝ այդ թվում

տասնյակ արխիվային փաստաթղթեր ու լուսանկարներ, նախագծեր, գնացքների, շոգեքարշերի և էլեկտրաքարշերի մակետներ: Այստեղ կարելի է տեսնել 1960-1970-ականների հեռախոսներ, հեռագրային սարքեր, ազդանշանային շեփոր ու դրոշներ, ուղեհսկիչի ձեռքի լապտեր, «Կկու» շոգեքարշի

ազդանշան–սուլիչ և անգամ 1958-ի տոմսերի դակիչ:

6061 Ամառ 2011

ՔԱՂԱՔ Արտասովոր

Page 63: Yerevan City Magazine

խորեն Ավետիսյանը՝ թանգարանի տեր-տիրականը, կյանքի 82 տարիներից 60-ն աշխատել է երկաթուղային տրանսպորտի ոլորտում: Երևանի կայարանում աշխատում է արդեն

52 տարի՝ 1958-ից: 1972-ից մինչև 1994 թվականը եղել է Երևանի կայարանապետ և այդ ընթացքում ականա- տեսն է եղել կայարանում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների: Հիշում է, որ կայարանի շենքը վերակառուցվել և ներկայիս տեսքը ստացել է 1956-ին: Առանց ձևական համեստության խորեն Ավետիսյանը վստահեցնում է, որ երկաթուղային կայարանի պահպանության հարցում իր ու իր աշխատանքային թիմի ներդրումը մեծ է եղել: խՍՀՄ փլուզումից հետո կայարանում գիշեր-ցերեկ են մնացել՝ պահել-պահպանել են ամեն բան, որ հանկարծ չգողանան ու չփչացնեն: Թոշակի մասին խորեն Նիկիտիչը չի էլ մտածում: Չնայած կայարանում հիմա իր տարիների շունչն ու ոգին չկա, բայց փորձում է թանգարանի այցելուներին իր պատմություններով գոնե մի քանի րոպեով մտովի տեղափոխել Երևանի կայարանի երբեմնի եռուզեռի մեջ: Ցավով է փաստում, որ ներկայումս կայարանի վիճակն այնքան էլ բարվոք չէ. «Հիմա կայարանն էլ է խեղճացել Հայաստանի նման, բա ի՞նչ է արել: Սնանկացել ենք, երկաթուղային կապ չունենք արտաքին աշխարհի հետ: Էդ անիծյալ շրջափակումը թույլ չի տալիս, որ սովետի տարիների պես Հայաստանը դուրս գա արտաքին աշխարհ: Իսկ այն ժամանակ մեր երկաթուղային զարգացածությունը երրորդ տեղն էր զբաղեցնում ողջ սովետում»: խորեն Նիկիտիչը Հայաստանի թանգարանների տնօրեններից և զբոսավարներից ամենատարեցն է: Թոշակի գնալ նրան թույլ չեն տվել, 60 տարի աշխատել է կայարանում ու հիմա էլ պահում-պահպանում է հայկական երկաթուղու անցյալն ամփոփող ցուցանմուշները: Ցուցափայտը ձեռքին աշխույժ քայլերով անցնում է վահանակների և ցուցափեղկերի կողքով, պատմելով երկաթուղու փառավոր անցյալի մասին: «1895 թվականի մայիսի 12-ին ցարական կառավարությունը առաջարկություն արեց, որպեսզի կառուցվի Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Ղարս երկաթուղագիծ: Բավական ծանր, ֆինանսական մեծ ներդրում պահանջող գործ էր, սակայն Նիկոլայ Երկրորդը ընդունեց այդ առաջարկը և արձակեց իր հրովարտակը: Փառք ու պատիվ այդ մարդուն», — պաթետիկ տոնով իր պատմությունն է սկսում խորեն Նիկիտիչը՝ ցուցափայտը դնելով մեկ պատմական հրովարտակի, մեկ էլ Նիկոլայ Երկրորդի լուսանկարի վրա:

նշանակություն ունեցող այս թանգարանի մասին շատ քչերը գիտեն: Թեև մուտքն ազատ է, բայց թանգարանի դուռը բացողների թիվն այնքան էլ մեծ չէ: Այցելուները ակտիվանում են հատկապես ամռանը, երբ սկսում է գործել Երևան-Բաթումի-Երևան երկաթուղին, և կայարանի գլխավոր սրահում հայտնված ուղևորները պատահմամբ նկատում են թանգարանի մուտքը: Շարքային օրերին թանգարան այցելող փոքրաթիվ աշակերտներին խորեն Նիկիտիչը փորձում է բացատրել երկաթուղու նշանակությունը առօրյա կյանքում: «Ասում եմ, սիրելի աշակերտ, դու, որ այսօր մի կտոր հաց ես ուտում, դա ի շնորհիվ երկաթուղու է, և բերում եմ մի պարզ օրինակ՝ 1 վագոն ցորենակիրը Բաթումիից Երևան տեղափոխելու համար կպահանջվեր 6 տոննայանոց 10 մեքենա, քանի որ մեկ վագոնը կարող է տեղափոխել 60 տոննա ցորեն: Դե պատկերացրեք, իսկ մենք հարյուրավոր վագոններ ենք ընդունում, հացի խնդիրն այսօր լուծվում է հենց երկաթուղու շնորհիվ»:«Երկաթուղու նշանակությունն այսօր շատ ավելին կլիներ, եթե չլիներ այդ անիծյալ շրջափակումը, որը թույլ չի տալիս, որ հարավկովկասյան երկաթուղին աշխատի այնպես, ինչպես վայել է երկաթուղային տրանսպորտին», — ցավով փաստում է խորեն Նիկիտիչը, բայց լավատեսորեն հույս հայտնում, որ մի օր շրջափակումը կվերացվի, և հայկական երկաթուղիները կրկին ծաղկում ու վերելք կապրեն, իսկ թանգարանի փոքրիկ այցելուներն էլ իր հարցին ի պատասխան կասեն, թե երազում են երկաթուղային դառնալ:

Բրիտանական Հյուսիսային Յորքշիրում գտնվող Ազգային երկաթուղային թանգարանը՝ Գիտության և արդյունաբերության ազգային թանգարանի մի մասը աշխարհի նմանատիպ ամենամեծ թանգարանն է: Այն բացվել է 1975 թվականին, թեև այնտեղ ցուցադրվող նմուշները սկսել են հավաքվել դեռ XIX դարից: Թանգարանում մասնավորապես կարելի է տեսնել հարյուրից ավելի լոկոմոտիվներ և ավելի քան երկու հարյուր այլ երկաթգծային փոխադրամիջոցներ: Մյուս նմուշների թվում են ավելի քան տասը հազար երկաթուղային գովազդային պաստառները, հազարավոր բացիկներ, տոմսեր, գնացքների մոդելներ, խաղալիքներ և այլն:

«1896 թվականին Թիֆլիսից դեպի Ալեքսանդրապոլ շարժվեց առաջին գնացքը, կտրելով 180 կմ և փետրվարի 7-ին՝ մի սառնամանիք օր, ժամանեց Ալեքսանդրապոլ: ուրախություն, խնդություն, չափ ու սահման չկար, ժողովուրդը հրճվում էր՝ Հայաստան-երկաթուղագիծ, ո՞վ կպատկերացներ: Արդեն 5 ամիս անց՝ հուլիսի 21-ին բացվեց Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Ղարս կանոնավոր երթուղին: Իսկ Երևան առաջին գնացքը Ալեքսանդրապոլից ժամանեց 1902-ին», — պատմում և ցույց է տալիս Երևանի կայարանի շենքի կառուցման խրոնիկան լուսանկարներով: խորեն Նիկիտիչը առանձնակի ոգևորությամբ է անցնում 1918 թվականի «Վարդան Զորավար» զրահագնացքի մակետի կողքով՝ հիշելով դրա փառավոր հաղթանակ- ների մասին: Հետո շրջվում, ցույց է տալիս կապի միջոց ծառայած երբեմնի սարքերն ու ասում, թե հիմա տեխնիկան շատ է առաջ գնացել, մի քանի գործողու- թյան փոխարեն ընդամենը մեկ կոճակ են սեղմում:Ցուցադրվող լուսանկարներից առանձնացնում է հայ մեքենավարների խմբակային լուսանկարները, իսկ գրքերից՝ երկաթուղային տրանսպորտի բարձրաստիճան աշխատակիցների լուսանկարներով հաստափոր «Պատվո գիրքը»: «Գրքի էջերին հայտնվելը հեշտ բան չէր, պետք էր իսկապես արժանի լինել դրան», — նոստալգիայով հիշում է խորեն Նիկիտիչը: Ցուցադրելու բան շատ կա, սակայն թանգարանը դեռևս մեկ սրահով է սահմանափակվում, հնարավոր է շուտով բացվի ևս մեկ ցուցասրահ: Պատմական խոշոր

«Վարդան Զորավար» զրահագնացքի մակետը

Նե Զախարյան, Սոսե Գնունի Սուրեն Մանվելյան

Page 64: Yerevan City Magazine

Այս տարվա սեպտեմբերի 21-ին հանրությանն է ներկայացվելու Մատենադարանի շենքի նոր թևը, որի առաջին նախագիծը պատրաստ էր դեռ 1980-ականների վերջին: Նախագծի հեղինակ Արթուր Մեսչյանը, սակայն, մեզ հետ խոսեց ոչ միայն Մատենադարանի, այլև Երևանի ճարտարապետական տեսքի մասին ընդհանրապես՝ փորձելով բացահայտել խորքային խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:

Բուլդոզերի ժամանակը Բոլորս տեսնում ենք, թե ինչ տխուր վիճակում է հայտնվել Երևանը վերջին տարիներին: Խոսքս մասնավորապես ճարտարապետական տեսքի մասին է: Ըստ ձեզ, որո՞նք են դրա պատճառները:— Կա ձևավորված կարծիք, որ ներկա իրավիճակի մեղավորները ճարտարապետներն են: Բավական հեշտ բացատրելի և ամենակարևորը՝ հարմար դիրքորոշում է: Դժվար է ընտելանալ այն մտքին, որ տիրող տխուր քաղաքային ներկայացման մասնակիցները բոլորս ենք՝ մեր մայրաքաղաքի անշնորհակալ ժառանգորդներս: Քաղաքն ի վերջո նմանվում է նրանց, ովքեր ապրում են այդ միջավայրում և փոխում է իր դեմքը քաղաքացու պատկերին համապատասխան: Չկա, չի եղել և չի լինելու ոչ փոխկապակցված ճարտարապետական միջավայր: Քաղաքացի և պետություն հասկացություն- ները անբաժան են, նույն ժամանակում են և արձա- գանքվում են «մեր կյանքի փողոցներում» կամ որպես հաջողված եռաձայն մեղեդի, կամ հարբած «դաստայի» ոռնոց: Երևանը մեր կյանքի միջավայրն է, որի մեջ մեզ պարգևված է ապրել՝ կրելով որոշակի շարունակական պատասխանատվություն, այլ ոչ թե «ազգասիրական» պաթոսով տոգորված երգերի թեմա:Երևանի արտաքին տեսքի փոփոխության գործըն- թացը նոր չի սկսվել: մայրաքաղաքը դարձել է մեր խառը անցումային ժամանակաշրջանի զո՞հը: — Սա «ապերոյական կապիտալիզմի» վերջին քսան տարիների արդյունք է: Հատուկ նվիրվածությամբ և եռանդով ամեն մի «շինող» և բնականաբար «փինող» պատեց բորբոսի հաստ շերտով՝ կայացած քաղաքի մայթերը, շենքերի ճակատները: Իրեն հատուկ ճաշակով վերաշինեց առաջին հարկերը, թափանցեց նկուղները՝ մարմնավորելու իր երազած «դուքյանը», որպես հետևանք՝ ամոթով թողնելով կառույցի հիմքերը և արհամարհելով հենապատերը, վերջնականապես հաստատելով նրանց որպես գալիք երկրաշարժի մարդասպանության քնկոտ ականներ: Քաղաքային մարազմի առաջին փուլն էր: Իհարկե, չխուսափեցին

6263 Ամառ 2011

ՔԱՂԱՔ տեսակետ

Page 65: Yerevan City Magazine

բորբոսից և տանիքները, որտեղ «նոր երևանցին» բարձրագույն նվիրվածությամբ՝ որպես գյուղի պապական տան խորհրդանիշ, կառուցապատեց քաղաքի հինգերորդ ճակատը, վերահաստատելով իր թանկագին ներկայությունը բոլոր հետևանքներով: Բայց սրանով, կարծես թե, մարազմը չավարտվեց…— Բնականաբար հերթը հասավ քաղաքի այգիներին և պուրակներին, ինչը կարելի է համարել մարազմի՝ տա Աստված, ավարտական, երրորդ փուլը: Միայն «նոր երևանցուն» ծանոթ մեթոդով չորացվեց և կացնահարվեց օղակաձև և ուրիշ ձևեր ունեցող բոլոր նախկին այգիների ծառերի զգալի մասը: Եվ ահա, «նոր երևանցին» իրեն պարգևած բանջար աճեցնելու փոխարեն որոշեց արտադրել նոր բոստանային օբյեկտներ: Արդյունքում մենք ստացանք տարօրինակ մի ժառանգություն: Փաստորեն բացի Հանրապետության հրապարակի կառույցներից Երևան քաղաքում չկա ոչ մի շենք, որը չի ենթարկվել որոշակի ագրեսիայի, ես կասեի՝ թաթար-մոնղոլական արշավանքի շարունակողների կողմից: Չեմ կարծում, որ այս տխուր շարանի մեկնաբանու- թյունը նորություն է սրտամորմոք ընթերցողի համար, հակառակը՝ «կարմիր գրքի» մեջ գրանցված երևանցին գիտի և ճարահատյալ հետևում է այս մարազմի հաղ- թական ընթացքին՝ ցանկանալով… Ամենայն բարի՜ք:իսկ ինչպե՞ս մաքրվել: Դուք հաճախ նշում եք, որ «ամեն ինչ կարելի է շտկել բուլդոզերների միջոցով»: մի՞ թե ամեն ինչ այդքան հեշտ է:— Ձեր նշած հրաշալի գործիքը՝ բուլդոզերը, բնակա- նաբար խորհրդանիշ է, և նրա հերոսական արշավը մաքրման գործընթացում պայմանավորված է հասա- րակության սոցիալական պատվերով: Ցանկացած ինքնամաքրում կուտակված բորբոսից՝ լինի այն քաղաքական, պետական, քաղաքային և բնականա- բար ճարտարապետական, պահանջում է որոշակի զոհաբերություններ, և միայն այդ դեպքում հանրու- թյունը ականատես կլինի «բուլդոզերի» հաղթական

ընթացքին: Շատերը կասեն՝ մենք պատրաստ ենք… Թույլ տվեք չհամաձայնվել, որովհետև բոցաշունչ բողոք- ները, ելույթները և նախապես լարված հարցազրույց- ների մասնակիցները մեծամասամբ՝ որոշակի բացա- ռությամբ, հենց այդ նույն «շինող-փինողներն» են, որոնցից ոչ մեկը պատրաստ չէ ոչ մի զոհաբերության: Ճարտարապետական, քաղաքաշինական ոլորտի տրամաբանական և արարիչ գործընթացը պայմա- նավորվում է պետության, կառավարության, քաղաքա- պետարանի և ճարտարապետական հանրության հավաքական մասնակցությամբ: Վերը նշված որևէ բաղադրյալի բացակայության դեպքում չի գործի ոչ մի ծրագիր, և հնարավոր է՝ ապագայում մենք բոլորս ականատես լինենք նոր ցավալի զարգացումների: Այդ դեպքում՝ ինչի՞ց սկսել:— Կարծում եմ, առաջինը անհրաժեշտ է վերականգնել ճարտարապետների կորսված կարգավիճակը որպես հասարակության ինտելեկտուալ վերնախավի ամենապատասխանատու և բարձրագույն շերտ, մասնագետներ, ում պարգևված է ճակատագրել մեր կյանքի միջավայրը, այլ ոչ թե, ինչպես հաճախ է պատահում, կիսագրագետ պատվիրատուների խուլ ու հնազանդ սպասավորներ: Իհարկե, կան գրագետ և հետաքրքիր մոտեցումներ, իհարկե կան արժանի նոր շինություններ, իհարկե կան նվիրյալ ճարտարապետներ և բանիմաց կառուցապատողներ, իհարկե Երևանը, անկախ առկա հարձակումից, շարունակում է մնալ հմայիչ միջավայր: Սակայն այս բացառությունների թիվը խիստ սահմանափակ է: Մյուս կողմից, իհարկե, պետք է նշեմ, որ վիճակը շտկել հնարավոր է, միանշանակ: Միայն պետք է կամք և նվիրվածություն: Շատ շուտով կավարտվի մատենադարանի շենքի նոր թևի շինարարությունը՝ ձեր նախագծով…— Դժվար է խոսել մի կառույցի մասին, որի ավարտին մնացել են հաշված ամիսներ: Միակ իմ հույսը, որպես ճարտարապետի՝ վերջնակետին հասցնել մի կառույց,

որը կհամապատասխանի Մատենադարանի բոլոր պահանջներին: Իսկ նորակառույցը կգրավի իր տեղը ոչ որպես ներխուժած անկոչ հյուր, այլ առկա գլխավոր մասնաշենքի տրամաբանական շարունակություն: Ավելի կարևոր է նշել Մատենադարանի նոր ծրագրերի մասին, որոնք ընդգրկում են գլխավոր մասնաշենքի, հարթակների և Մաշտոցի պողոտայից մինչև Մատենադարան տանող ճանապարհի վերակառուցման աշխատանքները: Այսպիսով հուսով եմ՝ 2012 թվականին մենք կավարտենք ամբողջ համալիրի շինարարական աշխատանքները, կավարտենք մի գործընթաց, որը, կարծում եմ, կարևոր է բոլորիս համար:Եվ հենց այդ կարևորությունն է, որ վերջերս իմ ուշադրությունը սևեռեց Սուրբ Էջմիածնի տարածքում կառուցվող գրադարանի մասին լուրերին: Մենք բոլորս գնահատում ենք հայ բարերարների նվիրումն ու հայրենասիրական եռանդը և բնականաբար չենք կարող երախտապարտ չլինել կարևոր հոգևոր արժեք հանդիսացող նոր կառույցի ֆինանսավորման համար: Սակայն տարակուսանք է առաջացնում այն, որ իրենց ցանկությամբ, հուսով եմ՝ ոչ պարտադրանքով, այն կոչվելու է Մատենադարան՝ կրելով տեր և տիկին բարեգործների անունը: Թույլ տվեք իմ տարակուսանքը հայտնել այդ կապակցությամբ և հիշեցնել, որ Մաշտոցի անվան Մատենադարանի առկայությունը իսպառ վերացնում է երկրորդ՝ տեր և տիկին անունը կրող պատասխանատու անվանման հնարավորությունը: Հիշեցնեմ, որ մեծագույն բարերար Մանթաշովը կտրականապես արգելեց հիշատակել իր անունը նույնիսկ Թիֆլիսի և Բաքվի օպերային թատրոնների պատերին, պարտադրեց դեն շպրտել Շալյապինին նվիրված դաշնամուրին փակցված նվիրատուի անունը՝ բացականաչելով. «Մանթաշովը դաշնամուր նվագել չգիտի»: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը միակն է: Ինչպես միակն է Երևանը:

Արտավազդ Եղիազարյան Սուրեն Մանվելյան, PanArmenian Photo

Page 66: Yerevan City Magazine

Ստալինի պողոտա, 1957 թ.

խորհրդային տարինե- րին փողոցը սխալ վայրում անցնելու համար տուգանքը կազմում էր 3 ռուբլի: Երևան- ցիներին, սակայն, դա այդքան էլ չէր վախեցնում: 2010 թվականից երևանցի- ներն այս կանոնը խախտելու համար պարտավոր են մուծել 3 հազար դրամ:

Գորկու ավտոգործարանում ստեղծված «Պոբեդա» մարդատարը խորհրդային քաղաքների փողոցներում հայտնվել է 1946-ին: Սկզբնական շրջանում մոդելը կոչվում էր «Ռոդինա» («Հայրենիք»), սակայն երբ նախնական քննարկման ժամանակ Ստալինը բազմա- նշանակ հարցրել է, թե «որքա՞ն արժե «Հայրենիքը», մեքենան ստացել է «Պոբեդա» անվանումը: 1950-ականնե- րին այն արժեր 9000 ռուբլի, մինչդեռ ինժեների միջին աշխատավարձը չէր գերա- զանցում հազարը: Մինչ 1958-ը արտադրվել է 235999 «Պոբեդա», այդ թվում 14222 կաբրիոլետ և 37492 տաքսի տարբերակ:

1970-ականներին, երբ Երևանում բնակչության հետ աճեց նաև ավտոմեքե- նաների թիվը, Կարմիր բանակի (այժմ Գրիգոր Լուսավորիչ) փողոցի խաչմերուկում կառուցվեց մեքենաների համար նախատեսված թունել: Մեքենաներին իր տեղը զիջեց նաև ծաղկաթումբը:

1932 թվականին խորհրդա- յին Հայաստանի մայրաքա- ղաքում շահագործման է հանձնվել լայնագիծ էլեկտրական տրամվայը: 1933-ին վագոնների թիվը կազմել է 16, 1645-ին՝ 77, իսկ 1965 թվականին Երևանով երթևեկել է 222 տրամվայի վագոն: 1950-ականներին Երևանում, ինչպես խՍՀՄ գրեթե բոլոր մյուս քաղաք- ներում, շահագործվում էին MTB-82 մոդելի տրամվայ- ներ: Վագոնները նախատես- ված էին 140 ուղևորի համար, որոնցից 40-ը կարող էին նստել: 2004 թվականին քաղաքային իշխանություն- ները հրաժարվեցին տրամ- վայներից, և գծերն աստիճա- նաբար ապամոնտաժվեցին:

1

1 32 4 5

3

5

4

2

1940-ականներին Երևանի կենտրոնական շուկան տեղակայված էր այնտեղ, ուր հետագայում կառուցվեց «Ռոսիա» կինոթատրոնը: 1950-ականների սկզբին որոշում կայացվեց տեղափո- խել այն Ստալինի պողոտա՝ նախկին Շուկայական փողոցի հարևանությամբ: Փակ շուկան կառուցվել է 1952 թվականին Գրիգորի Աղաբաբյանի նախագծով: Հսկայական շինության առևտրական հատվածի մակերեսը հասնում է 2300 քառակուսի մետրի: Շենքի կենտրոնական ֆասադը զարդարված է ձուլածո վիտրաժով: 2010 թվականի վերջին լուրեր տարածվեցին այն մասին, որ շուկան փակվելու է և ենթարկվելու է ռեկոնստրուկցիայի, սակայն Երևանի ամենամեծ շուկաներից մեկն առայժմ գործում է:

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Ամառ 2011

ՔԱՂԱՔ Կադրաբանություն

64

Page 67: Yerevan City Magazine
Page 68: Yerevan City Magazine