64
Տարածվմ է անվճար Հոկտեմբեր #10(20) 2013

Yerevan City Magazine

  • Upload
    -

  • View
    249

  • Download
    15

Embed Size (px)

DESCRIPTION

ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիր, հոկտեմբեր 2013

Citation preview

Page 1: Yerevan City Magazine

Տարածվում է անվճար

Հոկտեմբեր

#10(20)2013

Page 2: Yerevan City Magazine
Page 3: Yerevan City Magazine

Շ ատ եմ զվարճանում, երբ ասում են, թե Փակ շուկան կռիսանոց/զիբիլանոց էր, դրա համար լավ են անում, ինչ-որ անում են: Որովհետև միանգամից հիշում եմ «Կարգին հաղորդման» հերոսներից մեկին, որը որոշում է փոխել մեքենան, քանի որ լցվել են մոխրամանները: Բայց դա էկրանավորված անեկդոտ էր՝ ծիծաղեցինք, անցանք: Իսկ Փակ շուկան անեկդոտ չէ, այլ ողբերգություն: Որը չենք կարողանա անցնել: Ավելի ճիշտ՝

կանցնենք այնպես, ինչպես անցանք երևանասպանության մյուս դեպքերը: Կյանքը կշարունակվի, բայց առանց մի կարևոր մասնիկի, զգալիորեն ավելի դատարկ: Երևանի դեմքին ևս մի բաց վերք կավելանա, որը չի սպիանա երբևէ: Բայց երևի դրան ենք մենք արժանի: Մենք արժանի ենք նրան, որ ապրենք այնպիսի Երևանում, որտեղ դախլը ավելի կարևոր է, քան մշակութային արժեքը, որ- տեղ քաղաքապետը, մշակույթի նախարարն ու գլխավոր ճարտարապետը միասին չեն կարողա- նում մի հարց լուծել, մինչև նախագահը չբացահայտի, որ գեղեցիկ չի, իսկ եթե չբացահայտի, ուրեմն՝ ստացվում է, որ գեղեցիկ է: Մենք ապրում ենք այն Երևանում, որտեղ քաղաքային իշխանություն- ներին պատկանող ֆեյսբուքյան էջերում մի բառ չես տեսնի բոլորի աչքի առաջ ցինիկաբար ոչնչաց- վող պետության կողմից պահպանվող հուշարձան Փակ շուկան (կան այդպիսի փաստաթղթեր, այո), բայց քսանգհինգ լուսանկար ու երեսուներեք հոդված կշեյրեն այն մասին, որ Գայի պողո- տայի վրա տեղադրվել են «գեղարվեստական նոր դեկորներ»՝ նարնջի տեսք ունեցող տաղավար- ներ՝ լցված ծաղիկներով: Այդպես, բռնաբարված, ոչնչացված հուշարձանով և նարինջ-կրպակներով Երևանը նշում է իր 2793-ամյակը: Ճիշտ ուղու վրա ենք: Շնորհավո՜ր:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Առն

ոս Մ

արտ

իրոս

յան

Page 4: Yerevan City Magazine

Գլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղիԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ ԱրսԵն ԿիրԱԿոսյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրտԱԿ սԱրգսյԱն Դիզայներ՝ նոնԱ իսԱջԱնյԱնԽմբագիր՝ նԵ ԹԱդԵվոսյԱնԳրական խմբագիր՝ ԱրքմԵնիԿ նիԿողոսյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱնՆկարահանումների գծով տնօրեն՝ մԱրիԱննԱ իսԿԱնդԱրյԱնՖոտոխմբագիր՝ ԱրտԱԿ սԱրգսյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնԷջադրում՝ ԱրտԱԿ սԱրգսյԱն

Նախագծի ղեկավար՝ ԷդուԱրդ ԱյԱնյԱն

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Արեգ Դավթյան, Անի Հակոբյան, Սոնա Խաչատրյան, Լիլիթ Թովմասյան, Սոնա Քոչարյան, Հերմինե Սարգսյան, Արսեն Հայթյան

Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Սուրեն Մանվելյան, Լիլիթ Թովմասյան, Հայկ Բիանջյան, Գրիգոր Եփրեմյան, Սոնա Քոչարյան, Ida Kar, National Portrait Gallery, Արմենպրես, Ֆոտոլուր, Երևանի պատմության թանգարան, PanArmenian Photo-ի, Ա. Սպեն- դիարյանի տուն-թանգարանի, «Հայնախագծի» արխիվներիցպատկերազարդումներ՝ Սարգիս Անտոնյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸՀրատարակչության տնօրեն՝ Էդուարդ ԱյանյանԲրենդ մենեջեր՝ Սերգեյ Թումանյան

© 2011-2013 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանա- տվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համա- ձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 25.09.2013Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրա- տանը, 0046, Երևան, Մանանդյան փողոց 33/6Տպաքանակ՝ 6000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարնե- րում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն:2011-2013 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսա- գրում բոլոր տպագրված նյութերը պատ- կանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89Ֆաքս՝ +374 (10) 20 25 69Էլ. փոստ՝ [email protected]̀ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 20 23 89

Շապիկ՝ Սարգիս Անտոնյան

Փնտրե՛ք մեզ Ֆեյսբուքում

38 Այնտեղ Օտար ծածկերՕքսֆորդի, Ֆլորենցիայի, Ստամբուլի և մի քանի այլ քաղաքների պատմական փակ շուկաները, որոնց չի սպառնում սուպերմարկետի վերածվելը:

ՔԱՂԱՔ

42 ՀետազոտությունՔո մասին են իմ բոլոր երգերըՈվքեր, երբվանից և ինչու են երգեր ձոնել ու ձոնում համայն հայության մայրաքաղաքին, հատկապես` Էրեբունի-Երևան տոնախմբությանն ընդառաջ:

46 ՓորձադաշտԱշխարհը մեր ֆոտոխցիկիցԻնչ պատահեց, երբ Կոնդի մի քանի երեխաներ վերցրեցին «մեծական» ֆոտոխցիկներ և մի քանի ժամով իրենց պրոֆեսիոնալ լուսանկարիչներ զգացին:

54 զբոսանքԵրբ գալիս է գիշերըԻնչպիսին է մայրաքաղաքը խոր գիշերը, երբ մարդկանց մեծ մասը քնում է՝ թողնելով նրան մենակ:

58 ՕրեցօրՀոկտեմբերՍիրիայի նախագահ Ասադի այցելությունը, աշխարհի ծանրամարտի` այդպես էլ չկայացած առաջնությունը, Երևանի 2750-ամյակը և այլ իրադարձություններ Երևանի պատմությունից:

60 Կադրերի բաժինՂանթարի շուկա, 1923 թ.Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

12 իմ ԵրևանՔո մի մասնիկըՄուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը Մասիվից կենտրոն ոտքով զբոսանքների մասին, և թե ինչի է պատրաստ հանուն Ծածկած շուկայի փրկության:

14 վարպետությունԲոլոր կոշիկները տանում են Գայանեի մոտԻնչպես կոշկակարի կինը ամուս- նու մահից հետո երազած մաս- նագիտության փոխարեն ինքը սկսեց զբաղվել կոշկակարությամբ:

16 Հավաքածու Քեփին քեփ չի հասնի«Բորուսիայի», «Բավարիայի», «Դենվեր Բրոնկոսի» և այլ մար- զական ակումբների պաշտոնա- կան կեպիները՝ 1300 դոլարա- նոց հավաքածուում:

18 պրոֆիՀիպոկրատի վկաներըԵրևանի բժիշկները պատմում են Երևանի ու երևանցիների հիվանդությունների մասին, մասնավորապես` բացատրում «Նարեկի» զորությունն ու մանկաբույժների գաղտնիքը:

ՓԱԿ ՇՈՒԿԱ

22 Կարծիք Մշակույթի ու դախլի մասինԵվս մեկ անգամ այն մասին, թե ինչու էր Փակ շուկան արժեքավոր և ինչու չարժեր նրա հետ վարվել այնպես, ինչպես վարվեցին:

28 ՀուշերԿիրակնօրյա շուկայական ծեսըՓակ շուկայի՝ թերթից կուլյոկների մեջ վաճառվող ադի-բուդին, հատուկ կտորե պայուսակները, քյաբաբանոցը և հեղինակավոր մսավաճառները լրագրող Տիգրան Լիլոյանի հուշերում:

30 ՀեղինակայինՀարստությունԳրող, հրապարակախոս Անդրեյ Բիտովի տպավորությունները Փակ շուկայի մասին:

34 ուղեցույցՓակ հնգյակ1952-ին բացված Պրոսպեկտի շուկայից հետո քաղաքի տարբեր համայնքներում կառուցվեցին մի քանի այլ փակ շուկաներ:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 ինչ անելԿենդանի պատկերներՈ՞ր ֆիլմերին արժե առանձնա- հատուկ ուշադրություն դարձնել ՌեԱնիմանիա հոբելյանական՝ 5-րդ անիմացիոն փառատոնի ընթացքում:

10 զրիցԴեպի Աֆրիկյան միությունՎաստակավոր բրիտանական անսամբլի, քյառթու բոռշի, Մաքսային միությանը միանալու և այլնի մասին պատմում են երևանցի տաքսիստները:

23

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹյՈՒՆ

Հոկտեմբեր 2013

Page 5: Yerevan City Magazine
Page 6: Yerevan City Magazine

Կենդանի պատկերներՀոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Երևանում հինգերորդ անգամ տեղի կունենա

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը: Փառատոնի հիմնադիր և ղեկավար Վրեժ Քասունին պատմում է, թե այդ օրերին հատկապես որ ֆիլմերը

ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել և, ընդհանրապես, ինչով է առանձնահատուկ այս տարվա «ՌեԱնիմանիան»:

«Արջուն. զինվոր-արքայազնը», Հնդկաստան, 2012Ռեժիսոր՝ Արնաբ Չաուդհուրի

Մանկությունից ու անմեղությունից միանգամից մտնե- լով խաբեության և դավաճանության գորշ աշխարհը, Արջունը տարիքն առնելով դառնում է իր ժամանակ- ների ամենահզոր մարտիկը, բացահայտելով, թե ինչ ճանապարհ է պետք անցնել հերոս կոչվելու համար:

«Տեսել եք բազմաթիվ հնդկական կինոնկարներ, ժա- մանակն է տեսնել նաև հնդկական անիմացիա: Հե- տևել եմ ֆիլմի ստեղծման տարբեր փուլերին՝ սկսած մոտավորապես 2009 թվականից, իսկ այս տարի ար- դեն տեսա այն Աննսիի փառատոնի շրջանակներում: «Արջունը» մասնակցում էր մրցույթում և, ի վերջո, հեռացավ մրցանակով: Շատ հետաքրքիր է ֆիլմի սյուժեն, որը հիմնված է հնդկական էպոսի վրա: Արջունը, փաստորեն, իրենց Սասունցի Դավիթն է: Հսկա աշխատանք է տարվել վիզուալ մասի վրա՝ կերպարները, նրանց բնակության աշխարհը փայ- լուն մակարդակի վրա են: Հնդիկ անիմատորներին հաջողվել է գրեթե հասնել դիսնեյյան անիմացիայի որակներին, չկորցնելով իրենց հատուկ ազգային նրբությունները: Վստահ եմ, որ «Արջունը» դեռ մեծ բարձունքների կհասնի զանազան փառատոներում: Կարևոր հավելում՝ հնդկական կինոյին հատուկ եր- գեր ու պարեր այստեղ չկան»:

«Առաքյալը», Իսպանիա, 2012Ռեժիսոր՝ Ֆերնանդո Կորտիսո

Բանտից փախուստ կատարած դատապարտյալը գնում է մի հեռավոր գյուղ, որպեսզի վերցնի այնտեղ տարիներ առաջ թաքցրած գողոնը: Բայց այն, ինչ նա գտնում է, արժանացնում է նրան ավելի վատ բախտի: Չարակամ ծեր մարդիկ, տարօրինակ անհայտացում- ները, հոգիները, տարօրինակ ծխական քահանան և անգամ Սանտիագո դե Կոմպոստելայի ավագ քահա- նան կհանդիպեն մի պատմությունում՝ լի ահաբեկչու- թյամբ, հումորով և ֆանտազիայով:

«Տիկնիկային է: Սյուժեն այնքան վարպետորեն է մշակ- ված, որ դիտելու ընթացքում մի պահ մոռանում ես, որ մուլտֆիլմ է, թվում է՝ լուրջ դետեկտիվ կինոնկար ես դիտում` իսկական դերասաններով: Շատ հետաքրքիր է նաև անիմացիայի տեխնիկան՝ Իսպանիան տիկնի- կային անի-մացիայի մեծ ավանդույթներ ունի, և «Առա- քյալը» դրա ամենավառ ապացույցներից է»:

«Ռիո 2096. սիրո և ցասման պատմություն», Բրազիլիա, 2013Ռեժիսոր՝ Լուիս Բոլոնյեզի

Պատմությունը կառուցված է անմահ հերոսի և Ժանայ- նայի սիրո շուրջ. մի կնոջ՝ ում հերոսը սիրում է 600 տարի: Սյուժեն ընդգրկում է Բրազիլիայի պատմության չորս կարևոր ժամանակահատված. 1500 թվականը, երբ երկի- րը հայտնաբերվել է պորտուգալացի ճանապարհորդ- ների կողմից, 1800 թվականը, երբ այնտեղ դեռ ծաղկում էր ստրկատիրությունը, 1970 թվականը, երբ տիրում էր դիկտատորական համակարգը և ենթադրվող 2096-ը, որի ընթացքում երկրում ընթանում է պատերազմ ջրի պաշարներին տիրանալու համար:

«Ճիշտն ասած, ինքս դեռ չեմ դիտել «Ռիոն», բայց կա- րող եմ ասել, որ այն հետաքրքիր է թեկուզ միայն այն պատճառով, որ վերջին շրջանում մեծ ծաղկում ապրող բրազիլական անիմացիայի առաջին լիամետրաժներից է և այս տարվա Աննսիի գլխավոր մրցանակակիրը: Բացի դրանից էլ, ինչպես կարող է չհետաքրքրել վեց հարյուր տարվա սիրո պատմությունը. միանշանակ պետք է դիտել:»:

Հոկտեմբեր 201345

ՔԱՂԱՔԱՄԵՋ ինչ անել

Page 7: Yerevan City Magazine

«Իմ մայրը Ամերիկայում է և նա հանդիպել է Բուֆալո Բիլին», Ֆրանսիա/Լյուքսեմբուրգ, 2013Ռեժիսոր՝ Մարկ Բորեալ, Տիբո Շատել

Ժանը նման է ցանկացած վեցամյա տղայի, բացառու- թյուն է միայն այն փաստը, որ նա իր մոր հետ կապված ոչ մի հիշողություն չունի: Մի օր նա բացիկ է ստանում:

«Աչքերս սրբելով եմ դուրս եկել դահլիճից, վստահեց- նում եմ՝ դուք էլ կհուզվեք, երբ դիտեք այն Երևանում: Պատկերապատման էկրանավորում է, հիմնականում դիալոգային է, բացառիկ գեղեցիկ գրաֆիկայով: Ի դեպ, ռեժիսոր Մարկ Բորեալի հետ Աննսիում շփվելիս պար- զեցի, որ իր կինը հայ է: Ամենայն հավանականու- թյամբ, նա էլ անձամբ կներկայացնի ֆիլմը մեր հանդիսատեսին»:

«Հաստատված է որդեգրման համար», Ֆրանսիա/Բելգիա, 2012Ռեժիսոր՝ Լորան Բուալո

Այս ճամփորդությունը ժամանակով կտանի Չանգին՝ որդեգրված կորեացուն, դեպի խաղաղ համակեցության իր ներքին բազմազանությունների միջև:

«Սա էլ դեռ չեմ տեսել, բայց մեծ հետաքրքրությամբ սպասում եմ, քանի որ սա վերջին տարիներին անիմա- ցիոն կինոյի նոր, շատ հետաքրքիր մի ենթաժանրի օրինակներից է: Խոսքը, այսպես կոչված՝ վավերագրա- կան անիմացիայի մասին է: Ավելի ճիշտ, պատմական-քաղաքական, իրական փաստերի վրա հիմնված անիմացիայի: Այդպիսիք էին, օրինակ, «Պերսեպոլիսը» և «Վալսը Բաշիրի հետ» գործերը, որոնք անցած տա- րիներին ցուցադրել ենք այստեղ: Թեման՝ որբ երեխա- ների վաճառքը, ինքնին հետաքրքիր է: Առհասարակ, բաց մի թողեք «Քաղաքական-պատմական ֆիլմեր» ծրագիրը, որն այս տարի առաջին անգամ է լինելու «ՌեԱնիմանիայում»:

«Մինչ Սբորնիան կբաժանի մեզ», Բրազիլիա, 2013Ռեժիսոր՝ Օտտո Գերրա, Էննիո Տորրեսան-կրտսեր

Ինչ է տեղի ունենում, երբ փոքր երկիր Սբորնիան մնացյալ աշխարհից բաժանող պատը պատահաբար քանդվում է: Հանդարտ և ժամանակում քարացած Սբորնիայի մարդիկ այժմ ենթարկվում են մեծ քաղա- քից եկող քամիների հարվածներին: Ուժեղ մշակու- թային ցնցման արդյունքոմ առաջացած կոնֆլիկտնե- րը խառնաշփոթի մեջ են նետում գլխավոր հերոսնե- րի՝ Կրաունուսի և Պլետսկայայի՝ երկու հայտնի սբոր- նիացի երաժիշտների կյանքը:

«Եվս մեկ բրազիլական ֆիլմ: Բառացիորեն օրեր առաջ է առաջին անգամ ներկայացվել հայրենիքում և ահա, դրանից հետո միանգամից պրեմիերա Հայաստանում: Ռեժիսոր Օտտո Գերրան Բրազիլիայի ամենամեծ վար- պետներից է, ես կասեի՝ բրազիլական Ռոբ Սահակյան- ցը: Ի դեպ, նա արդեն եղել է «ՌեԱնիմանիայի» հյուրը և ներկայացրել է իր նախորդ ժապավենը՝ «Սեքս, օրե- գանո, ռոքնռոլ»: Այս անգամ էլ Օտտոն կլինի Երևանում, և բոլոր հարցերը հնարավոր կլինի տալ իրեն անձամբ»:

Վրեժ Քասունին` այս տարվա յուրահատկությունների մասինՄեծ ճանապարհ ենք անցել հինգ տարվա ընթացքում: Երբ 2009-ին դիմում էինք լուրջ կազ- մակերպությունների, փառատոների, ընկերությունների՝ ֆիլմեր բերելու համար, մեզ հետ մեծ կասկածով էին խոսում, քանի որ անհայտ էինք: Այսօր արդեն մեզ հետ հաշվի են նստում, հասկանում են, որ մենք ցուցադրում ենք միայն լավագույն անիմացիոն ֆիլմերը: Ինչ վերա- բերում է երևանյան հանդիսատեսին, ապա մի քանի տարի առաջ շատ խորն էր այն կարծ- րատիպը, թե անիմացիոն ֆիլմը «մուլտիկ» է՝ երեխաների համար: Եղել էին դեպքեր, երբ ծնողները եկել էին երեխաների հետ ֆիլմ դիտելու, պարզվել էր, որ կային էրոտիկ կամ բռնու- թյան տեսարաններ: Բայց հինգ տարվա մեջ մենք ձևավորեցինք մեր հանդիսատեսին, որը հասկանում է՝ մենք ցուցադրում ենք լուրջ կինո, որը պարզապես կատարված է անիմացիոն տեխնիկայով և որ «անիմացիա» բնավ չի նշանակում «մանկական»: Սիրահարների այգում կայացող ցուցադրությունները՝ նվիրված մեր անիմացիայի 75-ամյակին, հիանալի են անցնում, ամեն անգամ 200 հարյուրից ավելի մարդ է գալիս, զբաղեցնելով նախա- տեսված բոլոր հնարավոր տեղերը: Ներկան էլ, իր հերթին, տեղում չի դոփել: Այս տարվա կարևորագույն իրադարձությունները Նաիրա Մուրադյանի «Բալետն» է և Հայկ Սահակյանցի «Քվանտային թռիչքը», որոնք, իհարկե, կցուցադրվեն փառատոնի ընթացքում՝ մի քանի այլ հայաստանյան նոր ֆիլմերի հետ: Մի խոսքով, անիմացիայի սիրահարները կգտնեն ամեն ինչ:

Արեգ Դավթյան

Առն

ոս Մ

արտ

իրոս

յան

Page 8: Yerevan City Magazine

Վարդագույն քաղաքի նարնջագույն օպերատորըOrange ընկերությունն արդեն 4 տարի է, ինչ հայ սպառողին մատուցում է

հեռահաղորդակցության ծառայություններ: Հայաստանի նման փոքր երկրում երրորդ օպերատորի հայտնվելը սկզբում զարմանք, այնուհետև սպասում ու ակնկալիք

առաջացրեց, իսկ Orange-ի առաջին «բարև»-ից սկսած՝ ընկերության մատուցած ծառայություններն ու մրցակցային նորարարությունները նոր շունչ բերեցին

հեռահաղորդակցության ոլորտ: Արդեն մեկ տարի է, ինչ Orange Արմենիան ղեկավարում է Ֆրանսիս Ժելիբտերը: Մենք զրուցեցինք եվրոպական բրեդնի հայկական մասնաճյուղի

ղեկավարի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է իրեն զգում ֆրանսիական նարնջագույն օպերատորը ծիրանագույն երկրի վարդագույն մայրաքաղաքում:

Առն

ոս Մ

արտ

իրոս

յան

67 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔԱՄԵՋ տեխնոլոգիաներ

Page 9: Yerevan City Magazine

Մեկ տարի է, ինչ Հայաստանում եք: Դա հեռահաղոր- դակցության ոլորտի համար բավականին մեծ ժամա- նակահատված է, այստեղ կյանքն արագ է ընթանում, ու զարգացումներն ամենօրյա են: Ի՞նչ է փոխվել Հայաս- տանում այս մեկ տարում:— Կարող եմ փաստել, որ ոլորտը բավականին մրցունակ է, ինչն էլ ստիպում է մատուցվող ծառայությունները միշտ կատարելագործել: Հեռահաղորդակցության հայկական շուկան դինամիկ զարգացող ու առողջ մթնոլորտ ունի: Այս մթնոլորտում թե՛ ձայնային, թե՛ ինտերնետի շուկան հավասարապես ընդլայնվում են ինչպես խոշոր քաղաք- ներում, այնպես էլ մարզերում: Արդյունքում, յուրաքանչյուր բաժանորդ ստանում է որակյալ ծառայություններ:Ձեր կարծիքով որո՞նք են լինելու զարգացման ամենա- կարևոր միտումները մեր երկրում հեռահաղորդակ- ցության ոլորտի համար մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում:— Ամենամեծ փոփոխությունը, որ տեղի կունենա Հայաս- տանի շարժական հեռախոսակապի ոլորտում, կլինի այն, որ 2014թ.-ից սկսած՝ հայ սպառողները կկարողանան փո- խել իրենց օպերատորին՝ առանց ստիպված լինելու փոխել հեռախոսահամարը: Այսինքն՝ վերջիններս կկարողանան ընտրել նոր օպերատորի և պահպանել իրենց նախկին հեռախոսահամարն ամբողջությամբ՝ ներառյալ կոդը: Այս ծառայությունը, որը կոչվում է շարժական կապի համար- ների տեղափոխելիություն, Արևմտյան Եվրոպայում և այլ երկրներում ներդրվելուց հետո մեծապես բարելավել է շուկան, և մենք շատ ուրախ ենք, որ շուտով հայ սպառող- ները նույնպես կկարողանան ունենալ ընտրության ազա- տություն: Orange-ը երկար ժամանակ կողմ է եղել Հայաս- տանում այս ծառայության ներդրմանը, և մենք գիտենք, որ այս ծառայության մեկնարկից հետո բաժանորդների համար օպերատոր ընտրելու հիմնական չափանիշները լինելու են ծառայության ու սպասարկման որակը: Խոսե- լով մեր պլաններից՝ վերահաստատեմ, որ Orange-ի հա- մար շատ կարևոր է, որ ամենահեռավոր գյուղի բաժա- նորդն էլ օգտվի նույնպիսի որակյալ կապից, ինչ քաղաքի բնակիչը: Այդ պատճառով մենք անընդհատ զարգացնում ու կատարելագործում ենք մեր կողմից մատուցվող ծառա- յությունների որակն ու փորձում հասանելի լինել բոլորին: Ի տարբերություն ձայնային ոլորտի, որտեղ շուկան բա- վականին հագեցած է, ինտերնետ ծառայությունների

Արսեն Հայթյան / գովազդային

ոլորտում մեզ անընդհատ նոր բաժանորդներ են միանում թե՛ քաղաքներից, թե՛ մարզերից: Բաժանորդների հար- մարավետության համար, Orange-ն այսօր առաջարկում է ճկուն սակագնային համակարգ, որը սոցիալական տարբեր խմբերին որոկյալ կապի ծառայություններից օգտվելու հնարավորություն է տալիս: Orange-ը մեր երկրում ուրախ, նորարար ու երիտա- սարդական բրենդ է: Միևնույն ժամանակ ընկերու- թյունը զբաղվում է բարեգործությամբ, հովանավոր- չությամբ, գյուղական համայնքների զարգացման ծրագրերում է ներգրավված և այլն: Ի վերջո, ու՞մ օպերատորն է Orange-ը:— Մենք ազգային օպերատոր ենք: Եվ մենք ձգտում ենք պահպանել այդ կոչումն ու լինել բոլորի օպերատորը՝ ան- կախ տարիքից, սեռից, զբաղմունքից, բնակության վայրից ու սոցիալական խմբից: Այդ պատճառով էլ մենք արել ենք ամեն ինչ՝ ունենալու առաջարկ բոլորի և յուրաքանչյուրի համար՝ թե՛ ձայնային և թե՛ ինտերնետ կապի ոլորտներում:Արդյո՞ք արդեն Ձեզ համարում եք Երևանի բնակիչ:— Հայաստանում եմ ընտանիքով: Ու երբ արձակուրդից վերադառնում էինք, կինս փաստեց, որ տուն ենք գնում: Մենք մեզ համարում ենք երևանցի: Ո՞րտեղ եք սիրում լինել Երևանում, ինչո՞վ է Երևանը տարբերվում աշխարհի մյուս քաղաքներից, ի՞նչը չեք սիրում այս քաղաքում:— Երևանը շատ կանաչ քաղաք է: Գուցե երևանցիներն ինձ հետ համակարծիք չեն և կուզեին իրենց քաղաքը տեսնել ավելի կանաչ, բայց փարիզեցու համար Երևանն իրոք կանաչ քաղաք է: Երևանի յուրահատկություններից մեկն այն է, որ այստեղ շատ են բացօթյա սրճարանները: Դրանք իհարկե ավելի հատուկ են հարավային երկրնե- րին: Մարդիկ այստեղ շփվում ու ժամանակ են անցկաց- նում միմյանց հետ, ինչը շատ հաճելի է: Սիրում եմ լինել երևանյան ռեստորաններում: Դրանք բազմազան են ու յու- րաքանչյուրն ունի իր հմայքը: Երևանը մյուս քաղաքներից առանձնանանում է նաև նրանով, որ այստեղ մեծ ուշա- դրություն է դարձվում շախմատին: Իմ որդին դեռ Ֆրան- սիայում հաճախում էր շախմատային խմբակ: Այստեղ նրա շախմատի դասերին ավելի մասնագիտորեն են մո- տենում և հուսով եմ, որ շուտով այդ ոլորտում մեծ հաջո- ղությունների կհասնի: Փարիզում շատ էի սիրում զբոսնել, օգտվում էի մետրոյից: Երևանում էլ չեմ դադարել զբոսնել:

Որո՞նք են այն հիմնական հատկանիշները, որոնցով առանձնանում են Հայաստանի Ձեր աշխատակիցները, օրինակ՝ Ֆրանսիայի կամ Մոլդովայի աշխատակիցներից:— Orange Արմենիայի անձնակազմի յուրահատկությունը երիտասարդությունն է: Մեզ մոտ աշխատում են երիտա- սարդ, իրենց գործը լավ իմացող ու եռանդուն մարդիկ: Հաճելի է աշխատել նրանց հետ, քանի որ երիտասարդ- ները պատրաստ են անընդհատ սովորել ու կատարելա- գործվել: Ես մի սովորություն ունեմ՝ հանդիպում եմ բոլոր աշխատակիցների հետ, զրուցում եմ նրանց հետ, ական- ջալուր եմ լինում նրանց պահանջներին, կարծիքներին: Նոր աշխատակիցներրին միշտ խնդրում եմ, որ բացեիբաց ասեն մեր բոլոր բացթողումների մասին: Քանի որ միայն թարմ հայացքը կարող է օբյեկտիվ գնահատել ընկերու- թյան ներսի աշխատանքը, ու սա հիանալի հնարավորու- թյուն է մեր աշխատաոճը կատարելագործելու համար: Մեկ տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ եք ունե- ցել հայերի հետ շփվելու աշխատանքից դուրս իրավիճակ- ներում: Որո՞նք էին ամենատպավորիչ հանդիպումները:— Այդպիսք շատ են եղել: Այդ հիշողություններն ինձ հա- մար յուրօրինակ հուշանվերներ են Հայաստանից, որոնք ես ինձ հետ անպայման կտանեմ տուն: Թերևս հիշարժան հանդիպումները լինում են հիմնականում մարզերում: Աշ- խատանքի բերումով հաճախ եմ լինում շրջաններում, որ- տեղ Orange-ն իրականացնում է մի շարք ծրագրեր: Դրան- ցից մեկը հեռավոր գյուղերում մարզասրահների վերազի- նումն ու վերանորոգումն է: Լավ հիշում եմ մի դեպք, փոքր գյուղերից մեկի մարզասրահի բացման ժամանակ ինձ մոտեցավ մի ուսուցիչ ու ասաց, որ տարիներ շարունակ իր երազանքն է եղել նման մարզասրահ ունենալը: Իսկ Լոռու մարզ այցելության ժամանակ մի տարեց մարդ, ով ուներ տեսողական խնդիրներ, մոտեցավ ու ասաց, որ իր մի աչքն արժե 400 դոլար, իսկ մյուսը՝ շնորհիվ Orange-ի ակնաբուժական ծրագրի, անվճար է: Սա միաժամանակ հուզիչ ու զվարճալի խոսք էր: Ի՞նչ ակնկալենք Orange-ից հաջորդ մեկ տարվա համար:— Ես չէի ուզենա բացահայտել բոլոր անակնկալները, սակայն շուտով մեր բաժանորդներին սպասվում են նոր և գրավիչ առաջարկներ: Մենք անդադար շարունակում ենք կատարելագործել մեր կողմից մատուցվող ծառայու- թյուններն ի օգուտ բաժանորդների, քանի որ մեզ համար բաժանորդն ամենակարևորն է:

Page 10: Yerevan City Magazine

Ucom. էլ ավելի հասանելիՈրքան որակյալ են ծառայությունները, այնքան քմահաճ են բաժանորդները: Այդ

պատճառով քաղաքի օպտիկամանրաթելային արյունատար համակարգը մշակած Ucom ընկերությունը կանգ չի առնում, և ի շահ բաժանորդների՝ կատարելագործում է ոչ միայն մատուցվող ծառայությունները, այլև ստեղծում բոլորովին նորերը: Խոսենք քաղաքային նոր կոդի, ինտերնետապատ փողոցների և Ucom-ի՝ հեռահաղորդակցման ոլորտի այլ

նորամուծությունների մասին:

Հ ավատարիմ մնալով իր բաժանորդներին միայն լավագույնը մատուցելու սկզբունքին` Ucom ընկերությունն աշուն է մտնում բոլո- րովին նոր առաջարկներով: Դրանցից թե- րևս ամենակարևորը Երևանի ֆիքսված

հեռախոսակապի անհատական կոդն է՝ 011-ը: Ընկերու- թյունն իր բաժանորդներին արդեն տրամադրում էր որակյալ հեռախոսակապ 060 կոդի միջոցով, որը տա- րածվում էր ամբողջ Հայաստանի տարածքում: Այսու- հետ Երևանն արդեն կունենա իր ֆիքսված աշխարհա- գրական կոդը: Բացի ավանդական կապի ծառայու- թյուններից, 011 կոդով հեռախոսահամար ունեցող բա- ժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու ֆիքսված կապի դեռևս չբացահայտված բոլոր հնա- րավորություններից: 011-ով սկսվող հեռախոսահամա- րով հնարավոր է դառնում օգտվել այնպիսի ֆունկցիա- ներից, որոնք մինչև օրս թերևս հնարավոր էին միայն բջջային ցանցում: Կարճ հաղորդագրությունների ըն- դունում և ուղարկում, կոնֆերանս զանգեր, տեսազան- գեր, ձայնային փոստարկղի ծառայություն և շատ ու շատ այլ հնարավորություններ: Եթե բաժանորդը տնից հեռու է, նա հնարավորություն ունի զանգահարել տուն ու տեղեկանալ ստացված զանգերի մասին: Հարկ է նշել նաև, որ սակագներն էլ պակաս գայթա- կղիչ չեն: 011-ից դեպի Ucom-ի ցանցի և մյուս լոկալ օպերատորների հեռախոսահամարներ զանգի մեկ րո- պեն արժե ընդամենը 4 դրամ: Դեպի մարզեր՝ 14 դրամ, բջջային ցանց զանգահարելու դեպքում մեկ րոպեի արժեքը կկազմի 24 դրամ՝ անկախ օպերատորից: Այս- օր սրանք մայրաքաղաքում գործող ֆիքսված հեռախո- սակապի ամենամատչելի սակագներն են: Բաժանոր- դավճարը կազմում է 600 կամ 1000 դրամ, որի մեջ ներառված է համապատասխանաբար՝ 180 կամ 360 անվճար րոպե թե՛ ներցանցային զանգերի, թե՛ այլ ֆիքսված օպերատորներին զանգահարելու համար: Մշտապես կապի մեջ մնալը և ինֆորմացիոն հոսքից հետ չընկնելը թերևս ժամանակակից մարդու կարևո- րագույն խնդիրներից է: Այդ պատճառով անհրաժեշտ է դառնում ինտերնետի մշտապես հասանելի լինելը: Քաղաքային անվճար wi-fi գոտիներն այս խնդրի լա- վագույն լուծումն են: Եթե անլար կապը լիներ տեսանե- լի, ապա երևանցիները զրկված կլինեին, ասենք, աստ- ղազարդ երկնքով հիանալու հնարավորությունից: Այդու- հանդերձ, շատերը կարող են վկայել, որ քաղաքային անվճար wi-fi-ին միանալը գրեթե անհնար է: Անկա- խության տոնին ընդառաջ, Ucom-ի մասնագետները երևանցիներին մատուցեցին յուրօրինակ նվեր: Այսու- հետ Օպերայի հարակից տարածքում, Սարյանի այ- գում, հետագայում նաև Երևանի ամբողջ կենտրոնում, յուրաքանչյուր ոք կկարողանա միանալ wi-fi ցանցին, ինչը թույլ կտա համատեղել զբոսանքը քաղաքում և վիրտուալ տիրույթում:

89 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔԱՄԵՋ տեխնոլոգիաներ

Page 11: Yerevan City Magazine

Արսեն Հայթյան / գովազդային

Ընկերության գործունեությունը չի սահմանափակվում զուտ ծառայություններով: Ucom-ն իր հիմնադրման օր- վանից որդեգրել է երկրի զարգացմանն ու կայունացմա- նը նպաստելու սկզբունքը: Ucom-ի սոցիալ-մշակութային գործունեությունից թերևս ամենաընդգծվածը կրթական ոլորտն է: 21-րդ դարի լիարժեք քաղաքացի դառնալու համար դեռ դպրոցական սեղանից պետք է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հմտու- թյունները: Ucom-ը գիտակցում ու կարևորում է երևանցի պատանիների ՏՏ կրթությունը. արդեն շուրջ 4 դպրոց, շնորհիվ այս ընկերության, ունեն համակարգչային հա- րուստ դասասենյակներ: Ակնկալվում է, որ տարեվերջին դրանց կգումարվի ևս երկու դպրոց: Կրթական դպրոցներից զատ ընկերությունը որդեգրել է հայկական վեբ բովանդակությունը խթանելու և զար- գացնելու քաղաքականություն: Այդպիսի վառ օրինակ

է աջակցությունը սեպտեմբերին մեկնարկած «Վիքին սիրում է հուշարձաններ-2013» համաշխարհային ֆոտո- մրցույթին։ Այս մրցույթն արդեն երկու անգամ գրանցվել է Գինեսի գրքում որպես ամենախոշոր լուսանկարչական մրցույթ: Նախորդ տարի մասնակցած լուսանկարների թիվը հատել է 300 հազարի սահմանը: Այս տարի Հայաս- տանը՝ Արցախի հետ միասին առաջին անգամ է մասնակ- ցում մրցույթին: Ucom-ը՝ լինելով հայկական ընկերություն, միշտ պատրաստ է սատարել հայկական մշակույթի պահ- պանմանն ու զարգացմանը ուղղված միջոցառումները: Բոլոր ժամանակներում տեղեկատվությունը եղել է ամե- նաթանկ կապիտալը: Այսօր հայկական շուկայում գործող աննախադեպ ցածր սակագնային պլանները ոչ միայն չեն արժեզրկում տեղեկատվությունը, այլև այն դարձ- նում են առավել հասանելի հասարակության ցանկացած շերտի համար:

Page 12: Yerevan City Magazine

Դեպի Աֆրիկյան միություն

Վաստակավոր բրիտանական անսամբլի, քյառթու բոռշի, մաքսային միությանը միանալու, ֆրանսիական սուրճի, Սևաստոպոլյանի հարուստների

ու երևանյան այլ թեմաների մասին են խոսում մայրաքաղաքի տաքսիստները:

1011 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔԱՄԵՋ զրից

Page 13: Yerevan City Magazine

Բայց ճիշտ արեցինք, որ որոշեցինք միանանք Ռուսաստա- նին: Որովհետև հլը էս հասարակությանը նայի՝ մենք Եվ- րոպայում ի՞նչ գործ ունենք: Ասեմ ավելին, Ռուսաստանն էլ մեզ մի քիչ շատ ա, էսօրվա Հայաստանն ավելի համա- հունչ կլիներ Աֆրիկայի միությունում, իսկը Սոմալիի ու Դարֆուրի կողքն ա մեր տեղը:

***Բլուրում մի հատ փողոց կա՝ Սևաստոպոլյան, գիտե՞ս: Ը-հը, հարուստների թաղ ա, սաղ փողոցով իրար կողք երկու-երեք-չորս հարկանի ծիծիկ, թանգանոց ասաբ- նյակներ են տընգցրել, որ ամեն ֆիքստուլ զարդից երևա՝ ստեղ հարուստ ա ապրում: Ու էդ միլյոնշիկները ալարում են երկու բան անեն՝ նորմալ ասֆալտ փռեն իրանց փողո- ցի վրա, մեկ էլ իրանց անտեր միլյոննոց մեքենաները կո- խեն իրանց միլյոննոց ասաբնյակների գառաժները: Լուրջ, ալարում են գառաժի դուռը բացեն՝ մեքենան քշեն մեքե- նայի համար նախատեսված գառաժի մեջ: Տենց էլ թողում են՝ փողոցի վրա, դարպասների դեմը: Որտև ալարում են: Հենց ըտենց:

***Տեսա՞ր Հայաստանս ոնց ընկավ Պուծինի գիրկը: Կարա՞ր չընգներ: Պուծինը զանգի ասի` չլթցնելով պար արի, վազե- լով կգա, սրա բերանն ի՞նչ ա, որ հակաճառի: Սա փոխա- նակ մի հատ ժողովրդին հարցներ, ասեր սենց բան կա, սենց մոմենդ ա, դուք ի՞նչ եք մտածում: Չէ հա, մեզ ով ա՞ բանի տեղ դնում, սկի հաշվի էլ չառավ` հելավ ու վազավ:

***Մարդ այ էդ պահը չի հասկանում, դու էս պռոբկեքը տենու՞մ ես: Լավ, էսքան մաշնա որդու՞ց էս ժողովրդին: Թե ուր են էդքան ավտոն գնում-գալիս, չես հասկանում: Նեռվերս չի հերիքում, չեմ կարում աշխտեմ: Լավ էր էլի, մենք Սովետից լավ կճմտեցինք: Տարին մի անգամ ծով էինք գնում, փող էինք բանկը քցում, տեղը էկած պահին օգնում ենք սրան-նրան: Բայց եթե հիմա մի օր չաշխտեմ, պիտի տնեցիք քյալամը փռթեն ղազանը՝ քյառթու բոռշ դառնա ու տենց յոլա գնան: Իսկ մարդիկ միլիոնատեր են: Չգիտեմ, էս թագավորությունը իմ դուրը չէկավ: Սովետը շատ լավ էր, բայց փչացավ, երբ որ Կոմունիստական կու- սակցության մանդաթները սկսեցին ծախել: Էդ ժամանակ արդեն կոմունիստն էլ էն չէր: Մի հատ հեղափոխական կինո կար՝ մի հատ կոմունիստ տղայ ա լինում, ժողովրդին պոյեզով ցորեն ա բերում: Կուլակները բռնում պոյեզի գիծը քանդում են, էդ տղեն մենակ տապոռը վերցնում ա, ծառա կտրում, գիծ ա սարքում, որ էդ պոյեզը կարողանա ցորենը հասցնի տեղ: Կոմունիստը էդ ա եղել: Թե չէ էս վերջի կոմունիստները սաղ դավաճաններ էին: Փող տված, տոմս առած դիրեկտորներ:

***Մոսկվայում էի 12 տարի, լավ էր գործերս, բայց առողջա- կանս ինձ բերեց հասցրեց Հայաստան ու դառա տաքսու փայ: Լավ քաղաք ա Մոսկվան՝ աշխատանքը կա, փողը կա, աղջիկները լիքը՝ ուրախ-զվարթ, հըլը մի քիչ տխուր ըլնես կգան կասեն` ինչի՞ ես տխուր, ուրախացի, կյանքդ վայելի: Բայց ցուրտ ա, այ էտ չսիրեցի, մեր Երևանի նման

չի: Բայց մյուս կողմից էլ` Երևանում դատարկություն ա, իսկ ընդեղ մոդայ ա` աշխատանքից հետո դավայ կայֆույ, չէ բա ստեղի նման:

***«Փինք Ֆլոյդ» անսամբլին ծանո՞թ ես: Իմ ամենասիրած ան- սամբլներից ա՝ համարյա միշտ մաշնիս մեջ էտ եմ լսում: Չնայած ամեն կլիենտ չի հավանում, մեկ-մեկ ստիպված եմ լինում անջատել: Էս դիսկս ամենաշատն եմ սիրում, սաղ երգերի տեղերը անգիր գիտեմ, օրգինալ դիսկ ա, հենց իրանց զապիս արած՝ Վառոնեժից եմ բերել ջահել տարինե- րիս: Ռադիո «Ջան» էլ եմ լսում, բայց երրորդ երգից հետո կախվելս գալիս ա, դրա համար, եթե կլիենտը էդ ալիքն ա ուզում՝ կապ չունի քաղաքի որ ծերը պիտի իրան հասցնեմ՝ մաքսիմում երեք երգի զազոռում պիտի լինի: Ախր ո՞նց կա- րելի ա «Փինք Ֆլոյդից» հետո ասել էդ ջանդամը միացրու:

***Է՜հ, օղորմածիկ կնգաս շատ եմ հիշում՝ հրա՜շք էր, հրա՜շք: Ասում էր՝ խալադելնիկը թող լիքը լինի, դու եթե տուն չես գալիս, զանգի զգուշացրա, մեկ էլ, թե ինձ դավաճանես՝ ինձնից սիրուն լինի: Բա ի՜նչ սեղան էր քցում: Էլ չէր հարց- նում՝ ուտում ե՞ս, չես ուտո՞ւմ, չէ բա՝ հիմիկվա դառմայեդ- ների նման՝ սուրճ կխմե՞ս, չես խմի՞: Դե արի հերթով սա- ղին բացատրի, որ սուրճը ուտելուց հետո են խմում: Թե էդ ֆրանսիական ալկագոլը որտեղից էս հայերի մեջ մոդա ընգավ: Մթամ ֆրանսիական դուխիները մեզ քիչ էին, հի- մա էլ կոֆե ենք խաղացնում:

***Աբարանցիների մասին ինչքան անեկդոտ էին պատմում լուրջ չէի ընդունում, բայց մի հատ բեսամթ պռադվինուտի ու խելքից դուս աբարանցի ընտանիք եմ սպասարկում՝ մարդուն առանձին եմ լեվի տանում, կնգան առանձին: Էրեխեքին էլ՝ ուր ասես, էն օրն էլ պոլիկլինիկա էի տարել՝ բժշկուհին իմացավ բացի իմ երկուսից էլի երկուսն ունեմ: Բա էտ լսել եք չէ՞, որ աբարանցիք Մաշտոցին ծեծել են, որ «Է» տառը առաջինը դնի՝ չի դրել: Իրանք էլ համակերպվել են՝ մեկ ա իրանց ավանակ էլ են ասում:

***Չեմ ասում Եվրոպան վատ ա, բայց իրա վատ կողմերը հաստատ ունի: Ու էդ վատ բաները աստիճանաբար մտնում են մեր կյանքը: Օրինակ` լավ կլինե՞ր, որ Սուրբ Սարգիսում երկու հոմոսեքսուալ ամուսնանային: Իսկ Փարիզի Նոտր-Դամում արդեն ամուսնանում են: Դա ուղղակի հակասում ա եկեղեցու էությանը: Էնպես որ, դրանց էլ գովերգել չարժի:

***Էն օրը մեկը նստավ՝ ջան-ջիգյարով խոսացինք դեսից-դենից, մեկ էլ՝ թե բա ձյաձ ջան լավ մարդ ես էրևում, պիտի հելնես մեր տուն՝ իրար հետ կոֆե խմենք: Հասանք տեղ, թե բա՝ մի հատ բարձրանամ զգուշացնեմ ու հելնենք: Գնաց եկավ, ասում ա՝ ձյաձ ջան ներող, չի ստացվի: Ես ասի պրոբ- լեմ չկա: Հետո քշում եմ, ինձ ու ինձ մտածում՝ թե էդքան դուխ չունես, ո՞ւր ես առանց կնգադ զգուշացնելու մարդ կանչում: Ով գիդի տփոց կերավ խեղճ հարիֆը:

Նե Թադևոսյան, Արեգ Դավթյան Առնոս Մարտիրոսյան

Page 14: Yerevan City Magazine

Մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ Նաիրա Մուրադյանը պատմում է կտուրի վրա գտնվող հայրական տան, Մասիվից կենտրոն ոտքով զբոսանքների, «Հայֆիլմի» հրաշքների

աշխարհում հայտնվելու մասին, ինչպես նաև արդարացնում Հյուսիսային պողոտայի գոյությունը և հայտնում, թե ինչի է պատրաստ հանուն Ծածկած շուկայի փրկության:

Քո մի մասնիկը

1213 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևան

Page 15: Yerevan City Magazine

Մարգարյանի անվան ծննդատանն եմ ծնվել ու հենց Մարգարյանն է ընդունել ծնունդս: Հետո էլ` շարունակելով ավանդույթները, երեխաներս են ծնվել այդ նույն ծննդատանը: Ամենահետաքրքիրն այն էր, որ «էխոյի» սարքը հենց ծննդաբերելուս օրն էին առաջին անգամ բերել հիվանդանոց:

Կյանքիս առաջին հինգ տարին անցել է այժմյան Ֆիրդուսի փողոցում գտնվող մեր տանը, որ կտուրի վրա էր` ընդամենը երկու սենյակ: Իսկ փողոցը, կարծես, դարակներից բաղկացած լիներ`իրար վրա դասավորված փոքրիկ տնակներով: Տարբեր ազգության մարդիկ էին բնակվում այդ փողոցում: Քուրդ մի ընկերուհի ունեի, ում մազերին ինչ ասես չէին քսում, որ գանգուր դառնար` ձվածեղ, «զելյոնկա»: Կոլորիտային փողոց էր` հարևանի ճաշերի հոտերով:

Երբ կյանքդ փուլերի է բաժանվում ու յուրաքանչյուր հինգ տարին մեկ փոխում ես բնակավայրդ, նախորդ հինգ տարին մխրճվում է գիտակցությանդ մեջ: Ինձ մոտ միշտ հենց այդպես էլ եղել է, դրա համար էլ շատ լավ եմ հիշում մանկությունս` յուրաքան- չյուր մանրուքով:

Տեղափոխվեցինք Լենինգրադյան փողոցի վրա գտնվող նկարիչների շենք ̀հինգե- րորդ հարկում ծնողներիս արվեստանոցն էր: յուրահատուկ շենքային խաղ ունեինք բակի երեխաներով` մի քանի հոգի մնում էր առաջին հարկում, մյուսները բարձրա- նում էին վերև: Ներքևից բառեր էինք գոռում ու վերևի հարկում նստողները պետք է լսեին ու գուշակեին բառը:

Սկսեցի թիվ 118 դպրոցը հաճախել: Կես տարի սովորելուց հետո տեղափոխվեցինք Մասիվ: Հենց այնտեղ էլ ավարտել եմ թիվ 143 դպրոցը, իսկ տնօրենը` Սեթոն, շատ կրթված մի անձնավորություն, հիմա Երրորդ մասի անցումում գիրք է վաճառում: Իմ կյանքում միշտ այդպես է` կամ կենտրոնում եմ բնակվել, կամ ծայրամասում: Հիմա էլ Ձորաղբյուրում եմ ապրում:

Դասերից փախչում էի, 11 համարի տրոլեյբուսով հասնում էի Շրջանային, նստում էի Բժշկական համալսարանի դիմացի շենքի աստիճաններին ու ժամեր շարունակ նայում էի մարդկանց: Հրաշք էր:

Ընդունվեցի Թերլեմեզյանի անվան պետական ուսումնարան ու հենց այդ ժամա- նակ սկսեցի սիրել Երևանը: Միշտ նկարել եմ, բոլոր շարադրություններում գրում էի, որ մուլտիպլիկատոր եմ դառնալու, բայց չէի էլ կասկածում, որ նաև նկարիչ կդառնամ: Ճեպանկարներ էինք անում քաղաքի տարբեր անկյուններում և ցանկա- ցած տեղ ոտքով էինք հասնում: Ասեմ ավելին` հաճախ չէի ալարում` Մասիվից ոտ- քով էի հասնում Թերլեմեզյան, նույնիսկ ձմռանը: Շատ շուտ էի դուրս գալիս տնից, բայց միշտ ուշանում էի:

Տերյան 2 հասցեում ստուդիա էր բացվել ̀նկարիչների և դերասանական կուր- սեր էին անցկացվում: Այնտեղ ասացին, որ Աշտարակի մայրուղի պետք է գնամ: Բացատրեցին, երրորդ համարի երթուղայինով հասա, հարցրեցի` որտեղ է մուլտ-խումբը ու ներս մտա: Կարծես Ալիսան լինեի, որը հրաշքների աշխարհում է հայտ- նվել`շախմատանման հատակ, դիմացի պատին էլ մեծ հայելի, սենյակում էլ նստած էին Ռոբը, Վովան, Ստյոպան ու յուրան, որը հետո իմ ամուսինը դարձավ: Այդպես էլ սկսեցի աշխատել «Հայֆիլմում» ու մինչև հիմա էլ աշխատում եմ:

Ռոբ Սահակյանցի կինը` Լյուդմիլան, ֆիլմ էր նկարահանում: Գրաֆիկաս հավանել էր, առաջարկեց ինձ համագործակցել: Ռոբը դեմ էր: Պետք էր մի ձև փոխել իր կար- ծիքը: Լուծումը գտնվեց` սկսեցի գրաֆիկական մերկ կանանց նկարել: Ռոբը հավա- նեց ու ընկերացանք: 17 ու կես տարեկան էի, երբ դարձա Սովետական Միությունում ամենաերիտասարդ բեմադրիչներից մեկը:

Ես չեմ առանձնացնում հին ու նոր Երևանները: Իմ հին Երևանը տպված է հիշողու- թյանս մեջ, չեմ ուզում բաց թողնել այդ հիշողությունները: Թումանյան փողոցի վրա էր տատիկիս տունը` սալոնի երկրորդ հարկում: Հիմա այնտեղ այլ մարդիկ են ապ- րում, բայց իմ հին Երևանը, միևնույն է, այդ երկրորդ հարկում է:

Տատիկիս տանը լսվում էր հարևաններից մեկի նվագը` դաշնամուրով Բաբաջա- նյան էր նվագում: Ու շատ էին նման տները, պատուհանները բաց էին ու լսվում էր, թե ինչպես են մարդիկ նվագում, հենց իրենք, իրենց ձեռքերով: Այդ ժամանակ ընդունված էր, չէ՞, որ բոլորն իրենց տներում պետք է դաշնամուր ունենային: Հիմա նման բան չեմ լսում:

Ժամանակին քաղաքն ու մարդիկ հիանալի էին ̀երևանցիները իրոք գեղեցիկ էին: Նստում էի մետրո ու հիանում էի մարդկանց դեմքերով: Հիմա նման դեմքեր շատ քիչ կան: Մարդկանցով կարելի է հասկանալ` ինչ վիճակում է քաղաքը:

Երևանը պետք է յուրաքանչյուրիս մեջ լինի: Սիրում եմ Երևանը, շատ եմ սիրում: Չեմ կարող առանձնացնել ու ասել` կոնկրետ ինչն եմ սիրում: Պարզապես սիրում եմ:

Փակ շուկայի համար պատրաստ եմ մարդ խեղդել: Ահավոր կատաղում ու ցավում եմ, երբ տեսնում եմ մեր հին շենքերը վատ վիճակում: Զարմանում եմ՝ ինչո՞ւ պետք է այնպես ստացվի, որ քաղաքացին պայքարի իր քաղաքի պահպանման համար: Տարօրինակ է ու սխալ: Այս թեման ինձ լացացնում է, ես չեմ կարող խոսել քաղաքիս մասին առանց արցունքների:

Շատ եմ սիրում Կիևյանի կամուրջի հատվածը: Նախ`աշտարակներ հիշեցնող երկու շենքերը. ինձ համար քաղաքը հենց այդտեղից է սկսվում: Այնտեղի շենքերի միատար- րությունը չի խանգարում պարզապես ուսումնասիրել, ու հայացքդ սահում է փողոցին, շենքերին, ծառերին: Ի դեպ, յուրաքանչյուր ծառի բունը ինչ-որ կենդանու էի նմանեցնում:

Եթե Երևանի մուլտ հերոսը ստեղծեի, ապա այն կլիներ խենթ ու խելառ, բայց նաև պրագմատիկ: Արտաքնապես էկլեկտիկ ոճի կլիներ, օրինակ` ցիլինդրով ու ծիծակ կոշիկներով: Երևանը իր ծնված օրվանից էկլեկտիկ է, հենց դրա համար է, որ ընդու- նում եմ Հյուսիսային պողոտան. սա ևս մեր քաղաքի էկլեկտիկ տարրն է:

Եթե կարողանայի, առաջին հերթին կվերականգնեի բոլոր համարակալած շենքերը: Դրանք սիրուն էին ու իրենց տեղում էին:

Ձորաղբյուրի տանս մեկ սենյակը պապայի արվեստանոցն ենք դարձրել: Զգում եմ յուղաներկի հոտն ու հասկանում, որ Երևանի մի մասը մեզ հետ տարել ենք գյուղ:

Ամենամեծ ճշմարտությունը, որ սովորեցրել է ինձ այս քաղաքը ̀ընկերներ ունենալն է, անհնար է ապրել առանց նրանց: Դրա համար արել եմ ամեն ինչ, որ ծնողներս ու երեխաներս էլ դառնան իմ ընկերները: Ես չեմ դառնում մամա, տատիկ, ես դառնում եմ ընկեր, եթե, իհարկե, հավանում եմ այդ մարդուն:

Մասիվի բարձունքից տեսնում ես Երևանը վերևից, հրապարակի հարևանությամբ բնակվելով տեսնում ես, ինչպես են պատրաստվում շքերթներին ու հասկանում ես քաղաքի ներքին խոհանոցը: Ու այս քաղաքը դառնում է քոնը, քո մի մասնիկը:

Ի՞նչ կլինի այս քաղաքում առանց քեզ: Ի՞նչ տարբերություն… չկա Փարաջանովը, ու չնայած որ երևանցի չէր, իր տուն-թանգարանի այդ հատվածը իրենով է արել: Նույնը կարող եմ ասել Սարյանի մասին: Նա արդեն վաղուց չկա, բայց նա այդ հատվածում է, Սարյանի մոտ ես գնում, ոչ թե այդ փողոց: Երևանն ինձնով անելու հավակնություններ չունեմ, բայց նման մարդիկ քաղաքին պետք են:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան

Page 16: Yerevan City Magazine

Ինչպես կոշկակարի կինը ամուսնու մահից հետո ինքը երազած մասնագիտության փոխարեն սկսեց զբաղվել կոշկակարությամբ, դառնալով մայրաքաղաքի

ամենահարգված վարպետներից մեկը:

Բոլոր կոշիկները տանում են Գայանեի մոտ

1415 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ վարպետություն

Page 17: Yerevan City Magazine

Շ ատ էի լսել կոշկակար Գայանեի մասին: Որոշեցի նաև տեսնել: Ասել էին՝ «հասնես ֆիզիկայի խաչմերուկ, հարցնես կոշկակար Գայանե՝ կասեն տեղը»: Այնտեղ բոլորն են ճանաչում նրան: Հա- սա ֆիզիկայի խաչմերուկի մոտ ու մի կոշկակարանոց տեսա: Մտածեցի՝ սա է հաստատ: Մտա ներս ու հիասթափված բարե-

վեցի. Գայանեն չէր: Ամեն դեպքում՝ ծերունուց հարցրեցի իր կին կոլեգայի տեղը: Զարմացավ, ակնոցի վրայից նայեց ինձ. «Կին կոշկակարն ի՞նչ է անում էստեղ, այ բալա»: «Գայանե» ու «կոշկակար» բառերի համադրու- թյունը ծերունու մոտ նույնիսկ ծիծաղ առաջացրեց, իսկ ես դուրս եկա՝ շարունակելու որոնումներս: Երկու մետր այն կողմ սրճարան էր: Կրկին Գայանեի կոշկակարանոցի հասցեն հարցրեցի: Այցելուներից մեկը, ով արդեն վերջացրել էր ճաշը, Գայանեի անունը լսելով ժպտաց. «Ես կուղեկ- ցեմ ձեզ նրա մոտ»: Գևորգը վաղուց էր ճանաչում Գայանեին՝ նրա հավա- տարիմ հաճախորդներից էր. «Մեզ ընդամենը 1-2 ժամ է թողնում ոտաբո- բիկ, բարեխիղճ է»: Գևորգի հետ Գայանեի մասին խոսելով հասանք կոշկա- կարանոց: Փոքր տաղավարում նստած էր խնամված, ժպտուն ու մտահոգ դեմքով, կոշիկը ձեռքին մի կին: Գայանեն սովորության համաձայն սկզբում նայեց ձեռքիս, կոշիկի տոպրակ չտեսավ, զարմացած նայեց աչքերիս:

***Գայանեի հայրենիքը Վայոց ձորն է: Դեռ 17 տարեկանից նրա երազանքը բժիշկ դառնալն է եղել: Բայց ճակատագիրն այլ հրահանգ է տվել՝ դպրոցն ավարտելուն պես ամուսնանալ ու գալ Երևան: Ամուսնու հարազատները խոստացել էին՝ հարս կբերենք, կպարապես, ընդունել կտանք ինստիտուտ, բարձրագույն կսովորես: Հիմա, իհարկե, ժպիտով է հիշում այդ բոլոր խոս- տումները, որոնք թեև մաքուր սրտից էին բխում, բայց այդպես էլ մնացին օդից կախված, որովհետև փոխվեց ժամանակները: Ամուսինը կոշիկի դի- զայներ էր: Գայանեն սիրում էր նրան ու գոհ էր իր ընտրությունից, ոչինչ, որ բժիշկ չդարձավ: Բայց երջանիկ օրերն անցան, տեղի տալով հոգսաշատ օրերին: Անկախության դժվար տարիներն էին: Փողը փոխվեց: Կյանքը թեք- վեց: Ինչպես շատերի համար, այնպես էլ Պապիկյանների ընտանիքում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Բայց մարդ ու կին չընկճվեցին: Ընտանե- կան բիզնես բացեցին՝ կոշիկի վերանորոգման իրենց փոքրիկ տաղավա- րը: Գայանեն սկսեց ավելի հաճախ լինել ամուսնու մոտ: Օգնում էր նրան կոշիկ կարել՝ տակացու քաշել, սոսնձել ու ամրացնել: Որոշ ժամանակ անց Գայանեն վարպետացավ ամուսնու արհեստում: Կոշիկ վերանորոգելն իրականում տղամարդկային աշխատանք է, բայց այդ նույն աշխատանքը կարող է անցնել կնոջ ձեռքի տակով ու դեռ մի բան էլ ավելի լավ ստաց- վել: Կնոջ համար սա, իհարկե, դժվար գործ էր, բայց շուտով նա իր սեփա- կան ձեռագիրն ունեցավ: Որպես կին նա նույնիսկ առավելություն ուներ, որովհետև ավելի կոկիկ և նուրբ էր վարվում նույնիսկ ամենակոպիտ ու մաշված կոշիկի հետ: Ամուսիններով առավոտից գալիս էին «բուդկա», աշխատում էին սիրով ու միասին էլ տուն գնում: Արդեն 16 տարի է՝ տուն-կոշկակարանոց ճանապարհը Գայանեն մենակ է անցնում: Չի սիրում խո- սել ամուսնու մահվան մասին: Միայն ասում է, որ իր Լյովան մահացել է ինֆարկտից ու վերջ: Ամուսնու մահից հետո այստեղ գրեթե ոչինչ չի փոխ-

վել, ավելացել է միայն փոշոտ շրթներկի տուփն ու տաղավարի անկյու- նում նույնքան փոշոտ, արհեստական կարմիր վարդը: Չնայած փոշոտ ու կեղտոտ աշխատանքին՝ Գայանեն սիրում է խնամված տեսք ունենալ: Կարմիր վարդն էլ թոռն է նվիրել. գիտի՝ տատի ամենասիրելի ծաղիկն է:

***«Սկզբում, երբ վարպետ էին հարցնում, ասում էի՝ ես եմ, զարմանում էին: Մի քիչ կասկածանքով ու անվստահությամբ էին տալիս կոշիկը: Հետո արդեն սովորեցին: Իմ հաճախորդն ունեցա: Կանայք կան, որ մենակ ինձ են տալիս գործերը», — ժպտալով պատմում է Գայանեն: Հիմա արդեն նա է քմահաճ մոտենում հաճախորդին ու նրանց կոշիկներին: Պահանջում է, որ կոշիկը մաքուր բերեն, իսկ եթե մի բան դուրը չի գալիս, պարզապես ասում է, որ վարպետը տեղում չէ: Կինը մնում է կին: Բացատրում է. «Մենք՝ հայերս, սիրում ենք կոշիկ մաշել և երբ արդեն դեն գցելու ժամանակն է, տանում ենք կոշկակարի մոտ ու պահանջում, որ վերանորոգի»: Նրա ամենախստապահանջ հաճախորդները տղամարդիկ են: Գործն ընդունելիս մի քանի անգամ նայում են, ստուգում են կարերն ու արված գործի մաքրությունը: Բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հե- տո են միայն հեռանում: «Ասում են՝ ամեն շուն իր տիրոջ նման է: Իսկ ես կոշիկին նայելուց, արդեն կարող եմ ասել, թե տերն ինչ ձևի մարդ է, — պարծենում է Գայանեն, — ամեն կոշիկ իր բնավորությունն ունի: Տիրոջ խասյաթն է փոխանցվում կոշիկին»:

***Գայանեի կյանքն անցնում է նեղլիկ և անհարմար տաղավարում, որտեղ այնքան շատ հուշեր կան: Մատները սովոր են կնոջ նուրբ մաշկի համար վնասարար սոսնձին, նա վաղուց համակերպվել է ուրիշի մաշված ու կեղ- տոտ կոշիկների և նրանց քմահաճ տերերի հետ: Նա իրեն պիտանի է զգում «ֆիզիկայի» թաղում: Ավելին՝ մանկության իր երազանքը, բժիշկ դառ- նալը, կիսով չափ իրականացված է համարում: Իր պատկերացմամբ, այն ինչ պետք է աներ հիվանդասենյակում հիմա մասամբ այստեղ է անում՝ կտրում է, ավելորդ, հիվանդ մասերը հեռացնում, հետո նորից ամրացնում ու «առողջացնում». «Ես էլ կոշիկի բժիշկ եմ», — կատակում է Գայանեն: Օրական 6-10 զույգ կոշիկ է վերանորոգում: Ամռանն իհարկե գործը քիչ է, բայց չի բողոքում:

***Լավ վերանորոգված կոշիկ ունենալու բոլոր ճանապարհները տանում են Գայանեի մոտ: Բայց ասում են՝ կոշկակարի կոշիկը ծակ է: Գայանեի և նրա մտերիմների կոշիկներին սովորաբար հերթ չի հասնում: Դրանք այնքան են մաշվում, որ «բուժման» ենթակա չեն լինում այլևս:Թվում է, թե Գայանեն այս կոպիտ գործի մեջ ինքն էլ պիտի կոպտանար, բայց ոչ: Տղամարդու համար նախատեսված այս կեղտոտ տաղավարում նա պահպանել է իր կանացիությունը: Ես մի տեսակ խոր ակնածանքով լցված հեռացա այդ ուժեղ կնոջ փոքրիկ տաղավարից: Չնայած իր բարդ աշ- խատանքին, հայ կնոջը բնորոշ համեստության ուրվագիծը դաջված է նրա աչքերի մեջ: Իսկ այդ խորաթափանց հայացքը ես դեռ երկար կմտապահեմ:

Անի Հակոբյան Առնոս Մարտիրոսյան

Page 18: Yerevan City Magazine

Քեփին քեփ չի հասնիՄարդիկ ու նրանց նախասիրությունները տարբեր են թե՛ գաղափարապես, թե՛

իրենց դրսևորումներով: Կան մարդիկ, ովքեր հաճույք են ստանում տարբեր իրեր հավաքելուց՝ պատրաստ են անգամ միլիոններ ծախսել իրենց հավաքածուն համալրելու համար: «ԵՐԵՎԱՆ» ամսագրի բրենդ մենեջեր Սերգեյ Թումանյանի

ծախսերը իր գլխարկների հավաքածուի վրա դեռ միլիոնի չեն հասել, բայց հազարի շեմն արդեն հատել են: Դեռ ահագին գլխարկներ պակասում են՝ նոր պետք է գնի:

Հոկտեմբեր 20131617

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

Page 19: Yerevan City Magazine

Նե Թադևոսյան Առնոս Մարտիրոսյան

Ակունքների մասինՄի քանի տարի առաջ, եթե չեմ սխալվում՝ 2005 թվա- կանին, Ամերիկայում եղածս ժամանակ, որոշեցի գնալ հոկեյ դիտելու մարզադաշտում: Մուտքի մոտ խաղա- ցող թիմերի շապիկներ էին վաճառում. լավ թանկ էին, մտածեցի՝ գլխարկ առնեմ, չնայած դա էլ էժան չէր` 25 դոլար: Գնեցի կեպին ու ինձնից գոհ նստեցի տեղումս: Խաղը վերջացավ 7-6 հաշվով, բայց ընթացքում հետա- քրքիր մի բան պատահեց՝ խաղացողներից մեկը 3 գոլ խփեց՝ ինչպես սպորտային աշխարհում են ասում՝ հեթ-թրիկ: Կողքիս նստածները բոլորը կանգնեցին ու իրենց գլխարկները նետեցին դեպի սահադաշտ: Զարմացած նայում եմ, չեմ հասկանում՝ ինչ է կատար- վում, վերջը կողքինիս հարցրի դրա իմաստը: Պարզ- վեց՝ ես էլ պիտի նետեմ, կարգն է այդպես: Եթե միև- նույն խաղացողը նույն խաղի ընթացքում երեք գնդակ է խփում, երկրպագուներն այդպես են վարվում: Իհար- կե, զոռով, որովհետև հենց նոր էի 25 դոլար վճարել գլխարկիս համար, բայց ես էլ այն դաշտ գցեցի: Դուրս եկա խաղից ու նորից գնեցի նույն գլխարկից: Էդ պա- հից էլ հավաքածուն սկսվեց: Սկսեցի տարբեր քաղաք- ներից գլխարկներ առնել: Նախընտրում եմ սպորտա- յին թիմերի գլխարկներ ձեռք բերել, բայց եթե հանկարծ չեմ կարողանում տվյալ քաղաքում գտնել այդպիսիք, քաղաքի անունով կեպկա եմ վերցնում, օրինակ՝ Փա- րիզից, Պրահայից:

«Բավարիա» vs «Բորուսիա»Ընդհանուր առմամբ 74 գլխարկ ունեմ, դրանցից 56-ը Երևանում են, մնացածը՝ դեռ Ամերիկայում: Մեծ մա- սը բեյսբոլ քեփեր են՝ հայեցի ասած՝ կեպկաներ, երկու- սը՝ պած ու շատ հագած կեպկաներս Մյունխենի «Բա- վարիայինն» ու ԱՄՆ ֆուտբոլի ազգային թիմինն են: Իսկ հավաքածուիս մեջ ամենաշատ ներկայացված քա- ղաքը Դենվերն է: Ունեմ մեր Հենրիխ Մխիթարյանի «Բո- րուսիայի» գլխարկը, նրա առաջին խաղի ժամանակ հենց դրանով էի գնացել գործի, չնայած, որ «Բորուսիան» իմ սիրելի «Բավարիայի» համար մեկ մրցակիցն է Գեր- մանիայում: Ի դեպ, «Բավարիայի» մի քանի գլխարկ ունեմ՝ տարբեր մրցաշրջաններից, իսկ ամենամեծ երազանքս՝ թիմի բոլոր խաղացողների ստորագրու- թյամբ կեպկան է: Այ դա կլինի հավաքածուիս ամենա- կարևոր նմուշը:

Հոլանդիայի առաջնությունըՀատկապես զգույշ եմ հավաքածուիս ամենաթանկ գլխարկի հետ՝ այն 60 եվրոյով եմ գնել: Նրան «SOS գլխարկ» եմ կոչում, որովհետև արևային մարտկոցներ ունի ու 3 տեսակի լուսային ազդանշաններ է արձակում: Դրանցից մեկը SOS-ն է, իսկ մյուս երկուսը չգիտեմ: Շատ եմ սիրում նաև Հոլանդիայի նախորդ ֆուտբոլային մրցաշրջանի բոլոր թիմերի լոգոներով գլխարկներս: Փաստորեն, Հոլանդիայի առաջնությունից ունեմ մոտ 20 գլխարկ: Կան գլխարկներ, որ ձեռք եմ բերել, ասենք, «Հայնեկենի» գործարանից՝ էքսկուրսիայի ավարտին բոլորը գարեջուր էին գնում, իսկ ես՝ գլխարկ: Մեկն էլ ունեմ՝ «Տոյոտայի» գործարանից եմ առել:

Ազգայինի պակասըՄիակ գլխարկը, որ չի ստացվում ձեռք բերել, բայց շատ կուզենայի՝ մեր ազգային հավաքականինն է: Որքան տեղյակ եմ, այդպիսին պարզապես չկա էլ, իսկ մեր խա- ղերին գնալիս միշտ գնում եմ ազգային գույներով ու զինանշանով գլխարկ, բայց ամեն անգամ մոռանում եմ տաքսու մեջ: Այսինքն՝ առաջին անգամ միամիտ մոռա- ցա, մյուս երկու անգամները դիտավորյալ, քանի որ հա- յերը պարտվել էին: Առհասարակ սպորտում, երբ թիմդ պարտվում է, գլխարկդ թարս ես հագնում, մինչև սկսի հաղթել, ես գլխարկս տաքսում մոռանալով եմ արտա- հայտում սրտնեղությունս: Որոշել եմ՝ տաքսում կթող- նեմ այնքան, մինչև հաղթանակ տանենք: Շատ կուզե- նայի, որ մեր ազգային հավաքականն էլ ունենար տղա- ների հագուստները ներկայացնող պաշտոնական խա- նութ, որտեղից հնարավոր կլիներ ձեռք բերել մեր տար- բեր ֆուտբոլիստների հագուստներ, գլխարկներ և այլն: Ի՞նչ վատ կլիներ, եթե երկրպագուները կարողանային գնել «Փյունիկի», «Ալաշկերտի» կամ «Իմպուլսի» բրեն- դային գլխարկները: Չունենք, էլի, էդ մշակույթը: 1300 դոլարանոց ներդրումԵս մոլեռանդ կոլեկցիոներ չեմ ու օրերով չեմ նստում ին- տերնետում, որ նոր գլխարկ գնեմ, եթե ստացվեց՝ ձեռք եմ բերում: Բոլոր ընկերներս ու հարազատներս, ովքեր արտասահմանում են լինում, արդեն գիտեն, որ ինձ հա- մար պետք է գլխարկ բերեն: Արդյունքում ամեն տարի հավաքածուս ավելանում է: Իհարկե, այսքան գլխարկ պահելը հեշտ չէ: Ունեմ հատուկ պահարան, բայց տեղն արդեն վերջացել է: Պետք է գլխարկներ պահելու հա- մար հատուկ մի բան գտնեմ, դեռ մտածում եմ էդ ուղ- ղությամբ: Գլխարկներս թանգարանային նմուշներ չեն, դրա համար շատ ակտիվ կրում եմ, չնայած կան դեռ այնպիսիք, որ չեմ հասցրել հագնել: Գուցե մի օր մեկին նվիրեմ: Մոտ 1300 դոլար, եթե ոչ ավել, արդեն ծախսել եմ այս հավաքածուի վրա: Ու երբևէ չեմ փոշմանել:

Page 20: Yerevan City Magazine

Գայանե ՍտեփանյանՄանկաբույժ Երեխաների հետ աշխատելն ավելի դժվար է ու պրոֆեսիոնալ մոտեցում է պահան- ջում: Ի տարբերություն այլ բժիշկների` մանկաբույժները զարգացող անհատականության բժիշկներ են: Ամեն տարիքում փոխվում է երեխայի և՛ սրտի աշխատանքը, և՛ թոքի շնչառությունը, և՛ բնավորությունը: Այսօրվա երեխաները ծնված օրվանից անհատականություններ են` կողմնորոշված, ընդգծված բնավո- րությամբ և նրանց կարծիքը պետք է հաշվի առնել: Ծնողներին բացատրում ենք, որ չի կարելի ճնշել կամ պարտադրել երեխային հատկապես ճգնաժամային` 3, 6-7, 13-14 տարիքներում, երբ անհատը արդեն բավականին զարգացած է, և տեղի է ունենում բնավորության կանոնավորում: Ցավալիորեն պետք է նշեմ, որ վերջին ժամանակներում երեխաների մոտ վաղ ման- կական հասակում շատացել են նևրոտիկ երևույթները: Ընդհանրապես` առողջա- կան խնդիրները հիմնականում ի հայտ են գալիս վաղ մանկական հասակում` կապ- ված վերին շնչուղիների հիվանդությունների հետ: Խոցելի խումբ են համարվում հատկապես 0-5 տարեկան երեխաները: Ցածր իմունիտետի պատճառով նրանք ավե- լի հաճախ են հիվանդանում: 25 տարվա մանկաբույժ եմ և կարող եմ վստահորեն ասել, որ ժամանակակից մայրիկները, համեմատած 20-25 տարի առաջվա մայրիկ- ների հետ, ավելի գրագետ և տեղեկացված են: Մենք բավականին աշխատանք կա- տարեցինք մայրիկների հետ, որպեսզի երեխաների աչքերում մեզ «բոբոներ» չսար- քեն. երեխան հաց չի ուտում կամ չի քնում, ասում են` հեսա բժիշկը կգա, կսրսկի… Հիմա արդեն մեր խալաթից երեխաները չեն վախենում: Այսօր բավականին խարտյաշ, սպիտակամաշկ, բաց աչքերով գեղեցիկ սերունդ է ծնվում: Ըստ երևույթին, մեր հին, հայկական գենոտիպը սկսել է խոսել: Այսօր նաև երեխայի խնամքն է հեշտացել: Ոչ վաղ անցյալում ո՛չ տակդիրներ կային, ո՛չ էլ այս- քան խնամքի պարագաներ, որոնք իսկապես հեշտացնում են երեխայի խնամքը և ավելի գեղեցիկ դարձնում նրան: Մանկաբուժությունը մի մե՜ծ գաղտնիք ունի` մենք ավելի երիտասարդ ենք մնում, քանի որ գործ ունենք կյանքի սկզբի հետ:

Արտաքին նշանները՝ ռուսախոս, սպիտակ խալաթով և անընթեռնելի ձեռագրով: Նրանք «Հիպոկրատի վկաներն» են, որոնց ձեռքում սուր, կտրող, ծակող բոլոր գործիքները

ծառայում են բացառապես բուժական նպատակին:

Հիպոկրատի վկաները

Գևորգ ԵղիազարյանՊլաստիկ վիրաբույժՊլաստիկ վիրաբույժների պահանջարկը մեծացավ, երբ հայերը աշխատելու նպա- տակով սկսեցին ավելի շատ գնալ եվրոպական երկրներ: Ի տարբերություն Հայաս- տանի, Եվրոպայում աշխատանքի են ընդունում ոչ թե ծանոթի միջոցով, այլ՝ ըստ գիտելիքի և հարմոնիկ արտաքինի: Պարզ է, որ հայերի քիթը հեռու է հարմոնիկ կոչվելուց: յուրաքանչյուր ազգ ունի իր բնակլիմայական պայմաններին համապա- տասխան քիթ: Հայաստանը չոր և սառը օդով լեռնային երկիր է, այդ պատճառով էլ մեր քիթը մեծ է և լայն խոռոչներ ունի, որպեսզի կարողանա սառը օդը տաքաց- նելով հասցնի շնչուղիներին: Հայերը սիրում են ընկնել ձևի հետևից, որի արդյունքում վնասում են քթային շնչա- ռությունը: Գալիս են աստղերի նկարներով ու ուզում են նրանց քթի նման քիթ ունենալ: Ես ասում եմ, որ մարդը պլաստիլինից չէ, և չի կարելի ցանկացած քթից ցանկացած քիթ ստանալ: Նախ՝ որովհետև այն պետք է սազի տվյալ մարդու դիմա- գծերին և որ ամենակարևորն է՝ քթի պլաստիկան չպետք է վնասի շնչառությանը: Հիմնականում բոլորի ուզածը առանց «գորբիկի» շա՜տ նեղ քիթն է: Ես չեմ ենթարկ- վում հիվանդի պահանջներին ու իմ տարբերակն եմ առաջարկում: Փառք Աստծու, վիրահատվածների 99%-ը գոհ է եղել արդյունքից: Հիվանդներիցս մեկը, ի դեպ, ինձ Ֆրունզիկի փոքրիկ արձան նվիրեց՝ որպես մեծ քթի խորհրդանիշ:Միշտ որևէ գործիքային երաժշտության տակ եմ անում վիրահատությունը: Այդպես ավելի հաճելի է աշխատելը:Ես՝ որպես պլաստիկ վիրաբույժ, ոչ մեկին խորհուրդ չեմ տա դիմել վիրահատության, եթե բժշկական տեսակետից դրա անհրաժեշտությունը չկա: Բայց դե, հիմա քթի պլաստիկան հայերի համար մոդայիկ է դարձել:

1819 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պրոֆի

Page 21: Yerevan City Magazine

Անահիտ ՂուկասյանՔիթ-կոկորդ-ականջաբան Մենք՝ հայերս, դիմում ենք բժշկի, երբ արդեն «բանը բանից անցած է լինում»: Պրոֆի- լակտիկ բուժզննում անցնելու կուլտուրան բացակայում է: Ռուսներն ասում են՝ մենք դիմում ենք բժշկի հիվանդությունից 5 տարի առաջ, դուք՝ հիվանդությունից 5 տարի հետո: Բայց դե, բժիշկը անհնարինը պետք է անի: Բժիշկ ծնվում են, ոչ թե դառնում: Ինձ համար սահմանված աշխատավայր և աշխա- տաժամ չկա, ես ամենուրեք և միշտ բժիշկ եմ: 40 տարի սպիտակ խալաթ է հագիս, բայց չեմ հասցրել կոփվել. ամեն անգամ վիրահատարան մտնելիս հուզվում եմ, յուրաքանչյուր ծանր դեպք իր հետքը թողնում է վրաս, իսկ երբ տուն եմ գնում, ուշք ու միտքս հիվանդի հետ է: Ծանր աշխատանքային օրվանից հետո լիցքաթափվելու համար դիմում եմ երաժշտությանը՝ դասական, ջազ…Հիպոկրատի երդումն այսօր հնացած է, որովհետև հիմա հիվանդը նախ պետք է վճա- րում անի, հետո նոր բժշկին մոտենա: Իրականում, բժշկի համար սրանից ավելի մեծ վիրավորանք չկա. բժիշկն արհեստավոր չէ: Բժիշկների ձեռագիրը միշտ անընթեռնելի է, որովհետև մեր մտքերը ձեռքից առաջ են անցնում: Բժշկի ձեռագիրը միայն բժիշկն է հասկանում, սակայն լինում են դեպ- քեր, երբ բժիշկը սեփական ձեռագիրը չի կարողանում կարդալ: Հայերը տառապում են ոչ միայն քթի մեծությունից, այլ նաև քթի խեցիների, միջնա- պատի, խոռոչների մի շարք հիվանդություններով և դժվարաշնչությամբ: Իհարկե, բժիշկներն էլ են հիվանդանում, մարդ չե՞ն բժիշկները: Ինչպես բոլորը, այնպես էլ բժիշկները, նախընտրում են դիմել վստահելի, ծանոթ բժշկի, և բժշկական կոչում- ներն այս դեպքում բացարձակ կարևոր չեն: Բժիշկը կարող է դոցենտի կամ պրոֆե- սորի աստիճան չունենալ, բայց հոյակապ մասնագետ լինել:

Վահան ԽաչատրյանԱնասնաբույժ Կենդանիներն իրենց առողջականի մասին հասկացնել են տալիս կամ ախորժակի բացակայությամբ կամ էլ վատ տրամադրությամբ: Ընտանի կենդանիները հաճա- խակի են լինում բժշկի մոտ. որպես կանոն մեղավորը տերն է լինում: Հիվանդներիս մեծ մասը ինձ մոտ են հասնում տիրոջ սխալ կերակրելու պատճառով առաջացած աղեստամոքսային տրակտի խանգարմամբ: Բացի դրանից, կենդանիներին բերում են բժշկի նաև ճիճվաթափության և այլ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պրոֆի- լակտիկ պատվաստման համար: Այն կենդանին, որը գոնե մեկ անգամ եղել է անասնաբույժի մոտ, մինչև կյանքի վերջ ատում է մեզ: Նրանց մոտ վախ կա բժշկից, իսկ բոլոր կենդանիներն էլ բնազդով ապ- րողներ են ու մինչև մահ հիշում են իրեն սրսկած կամ ցավեցրած բժշկին: Տերերն ասում են` «հենց շենքի անկյունից թեքվում ենք, կենդանին սկսում է անհանգստա- նալ»: Բայց եղել են դեպքեր, երբ գրեթե մահամերձ կենդանուն փրկել ենք, ու նրանք սկսել են լիզել բժշկի ձեռքերը, իսկ հետո ուրախությամբ են եկել մեզ մոտ, նույնիսկ թաթը բարձրացրել, մեկնել են բժշկին, որպեսզի սրսկի: 5-10 տարի առաջ ընտանի կենդանիներ պահելու և խնամելու կուլտուրան բացակա- յում էր մեզանում, իսկ հիմա այդպես չէ: Ընդունված է ասել, թե կենդանին տիրոջն է նման լինում: Ամենայն պատասխանա- տվությամբ` հենվելով երկարամյա փորձիս վրա, կարող եմ հայտարարել` այդպես էլ կա: Եթե կենդանին ապրում է հանգիստ, խաղաղ ընտանիքում, նրա վարքագիծն էլ է այդպիսին դառնում, իսկ եթե տերը նյարդային, ագրեսիվ, կռվարար մարդ է, կեն- դանին էլ է այդպիսին դառնում: Կատուներն անկախ, իսկ շները անշահախնդիր կենդանիներ են: Շան այս բնավորու- թյունն այսօր պակասում է մարդկանց մոտ: Արտասահմանում շատ են շուն պահող- ները, որովհետև նրանք չոր, առանց էմոցիաների մարդիկ են, իսկ կենդանին լրաց- նում է այդ բացը: Ճիշտ է, անասնաբույժները Հիպոկրատի երդում չեն տալիս, բայց պրակտիկայի ընթացքում անտարբեր չեն մնում ոչ մի կենդանու ցավի նկատմամբ: Հետո ինչ, որ գործը կենդանու, այլ ոչ թե մարդու հետ է:

Page 22: Yerevan City Magazine

Արմեն ՆերսիսյանՀոգեթերապևտ-նարեկաբույժ20 տարի է զբաղվում եմ նարեկաբուժությամբ: «Նարեկն» այն բժշկությունն է, որը բուժում է մարդու մեղսական էությունը: «Նարեկի» առաջին էջում ցուցումներ կան` զղջումի, մեղքի, անտանելի ցավերի, անբուժելի վերքերի ապաքինում: Հիվանդու- թյունները մեղքի արդյունք են, իսկ հուսահատությունը աշխարհի ամենամեծ հի- վանդությունն է: «Նարեկը» մեկնության արվեստ է, և ես այն ներկայացնում եմ ժամանակակից գիտական մոտեցմամբ: Ես «Նարեկը» թղթից խոսք եմ դարձրել` կարդալով աղոթքները և ձայնագրելով այն ձայնասկավառակի վրա: Երբ այն կար- դում եմ հիվանդի համար, յուրաքանչյուրն ասում է` ես հասկացա, այն հենց իմ մասին է: Այսինքն՝ «Նարեկը» պետք է հասկացվի, հակառակ դեպքում բարձի տակ դրած «Նարեկը» չի կարող բուժել: Ինչպես Նարեկացին էր գրում` սրտի խորքերից խոսք առ Աստված: Մագաղաթը մեռած է, խոսքը` կենդանի (խոսքի կերակուր մը տուր, բառ մը տուր, որ բուժվիմ), բայց երկուսի հիմքում էլ հավատն է: Նարեկացին իր աղոթագիրքը մասերի է բաժանել և դրանք «ԲԱՆ» է կոչել: Սակայն որոշ աշխար- հաբար թարգմանություններում այն թարգմանել են գլուխ: Սա կոպիտ սխալ է: Աստվածաշնչում էլ է այդպես ասվում` սկզբում էր ԲԱՆԸ… Այդպես էր ասում նաև Նարեկացին` խոսքի կերակուր տուր, բան մը տուր, որ բժշկվեմ: Իմ բժշկական պրակտիկայում ես «Նարեկով» բուժելու փորձ եմ ունեցել ոչ միայն հայերին, իսկ եթե կարծում եք հային բուժելն ավելի հեշտ է, քան օտարին, սխալ- վում եք: Օտարն ավելի բաց է ընկալման համար: Բայց միևնույն է, այսօր մարդկու- թյունը և աշխարհը այլասերվում են, իսկ հոգևորը պակասում է: Դրանով է պայմա- նավորված չարորակ հիվանդությունների երիտասարդացումը և դրանց բուժման անարդյունավետությունը:

Հովհաննես ՀակոբյանՍեքսապատոլոգ Տղամարդիկ սեռական կյանքին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան կանայք, ու սեքսապատոլոգին էլ ավելի հաճախ են դիմում: Մարմնի ցանկացած մասի հիվան- դությունը կամ ցավը տղամարդը կարող է ականջի հետև գցել և բժշկի չդիմել, բայց հենց հարցը սեռականին է վերաբերում, նույնիսկ աննշան գանգատի դեպքում միան- գամից խուճապահար դիմում են սեքսոլոգին` «բժի՜շկ»... Մարդկանց թվում է, թե ոչ ոք սեքսապատոլոգին չի դիմում: Իրականում դիմում են, և շատ-շատերը: Բայց այդ մասին շրջապատի հետ ոչ ոք չի խոսում, դիմելիս նախընտ- րում են գաղտնի պահել: Այլ կանանց հետ սեռական հարաբերությունների պատճա- ռով տղամարդկանց մոտ հաճախ են հանդիպում սեռավարակային հիվանդություն- ները: Սեքսապատոլոգը միշտ գործ ունի զույգի հետ ու նման դեպքում, եթե տղա- մարդն ամուսնացած է, ապա զուգահեռ պետք է բուժվի նաև կինը վարակից պաշտ- պանվելու համար: Տղամարդիկ խառնվում են իրար, ասում են` «բժիշկ ջան, խնդրում եմ էլի, կնոջս, որ բերեմ, դեղեր կնշանակեք, բայց կասեք` պռոստը բորբոքումներ ա մոտդ»: Իսկ կանանց մոտ հաճախակի է հանդիպում վագինիզմը, որը պայմանա- վորված է ուշ սեռական հարաբերություններ սկսելու, սեռական փորձի պակասի, վախի, ամաչելու և մի շարք այլ գործոններով: Միանշանակ, Հայաստանում այս ոլորտում դեռ անելիքներ շատ կան: Խնդրի հիմ- քում ընկած կարևորագույն պատճառն այն է, որ մեզանում գրեթե իսպառ բացակա- յում են սեռական դաստիարակության կուլտուրան, առողջ սեռական հարաբերու-թյունները և նման այլ հարցեր: Արտասահմանում շատ բնական է, որ 16 տարեկան երեխան իր մոտ պահպանակ ունենա: Բայց պատկերացնո՞ւմ եք հայ մայրերն ինչ կանեն, երբ իրենց 16 տարեկան տղայի մոտ պահպանակ տեսնեն… Կզարմանաք, բայց շատերը կան, որ նույնիսկ սեռական տարրական հիգիենայի կանոնները չգի- տեն, չգիտեն անգամ պահպանակը ճիշտ պահել և օգտագործել: Վերջերս Հայաստանի սեքսոլոգների ասոցիացիայի սեմինարի ժամանակ սերտի- ֆիկատների վրա փոխանակ գրեին «սեքսոլոգների ասոցիացիա», շփոթվել, գրել էին «սեքսուալների ասոցիացիա»…

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան

2021 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պրոֆի

Page 23: Yerevan City Magazine
Page 24: Yerevan City Magazine

Մշակույթի ու դախլի մասին

Մի քանի ճարտարապետ, արվեստաբան, մշակութաբան և լուսանկարիչ ևս մեկ անգամ բացատրում են, թե ինչու էր Մաշտոցի պողոտայի Փակ շուկան արժեքավոր

և ինչու նրա հետ պետք չէր վարվել այնպես, ինչպես վարվեցին:

2223 Հոկտեմբեր 2013

ՓԱԿ ՇՈՒԿԱ Կարծիք

Page 25: Yerevan City Magazine

է ունեցել և ավարտվել է։ Մյուս կողմից՝ շատ բնական կլիներ, որ քաղաքի համայնքը պատկերացման մեջ ունենար նաև մի վիրտուալ, ոչ նյութական ցուցակ, ոչ թե կոնկրետ շենքերի, այլ տեղերի, անկյունների, հատա- կի, ներկի, քարի, գույնի, տանիքի, ծառի՝ այն ամենի, ին- չը քաղաքը դարձնում է հատուկ ու ճանաչելի։ Այդպիսի մտածողություն ունեն բոլոր «ստացված» քաղաքները։Ասածս սա է. քաղաքում կան տեղեր, շենքեր, որոնց պահ- պանությունը պարտադիր է համայնքի գոնե այն հատ- վածի համար, որն իրեն գիտակցում է որպես այդ տեղի անբաժանելի մաս ու գաղափարի, հիշողության կրող։ Համայնքի մնացած հատվածը պարտավոր է հաշվի առնել ու հարգել այդ անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում ստացվում է, որ քաղաքի ներկայիս բնակչու- թյունը և բնակավայրը տարբեր մտածելակերպ ունեն։ Ու դա նորմալ է։ Օրինակ, ապուշություն կլիներ թուրքե- րից պահանջել, որ Կոնստանդնուպոլսում ապրեն այդ քաղաքը կառուցած հույների պես, պարզ է, որ թուրքե- րը բերեցին իրենց ապրելակերպը, ուրիշ արժեքներ, ուրիշ հիշողություններ, ու այստեղ լավի ու վատի հարց չէ, այսպիսի դեպքերում լավը միայն այն դեպքում է,

Արսեն ԿարապետյանՃարտարապետՄենք միասին համաձայնության պետք է որ եկած լինե- ինք, ավելի շուտ՝ պետք է ի սկզբանե համաձայնության մեջ լինեինք արժեքները գնահատելու ու անպայման պահպանելու հարցում։ Ու կարծես թե այդ համաձայ- նությունը կար, չնայած պարզվեց՝ ընդհանուր չէր։ Կար- ծես թե մի շարք շենքեր (Օպերան, Փակ շուկան, «Սևան» հյուրանոցը և այլն) միանշանակ արժեքներ էին ամբողջ համայնքի համար (ազգ, ժողովուրդ՝ նման բառեր չեմ ուզում օգտագործել), որոնք անկասկած պետք է ամեն գնով պահպանվեին։ Եվ, փաստորեն, այդ համաձայնու- թյունը բնականորեն ստացավ իր օրենսդրական ձևա- կերպումը, երբ կազմվեց ՀՀ կառավարության կողմից հաստատված այդ շինությունների ցանկը և համապա- տասխան օրենք «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպա- նության և օգտագործման մասին»։ Ես անընդհատ խու- սափում եմ բանավեճերի մեջ մտնելուց ու ապացու- ցելուց, որ այս կամ այն հուշարձանն իրոք արժեքավոր է, եթե այդ հուշարձանը պետական ցուցակի մեջ է, քա- նի որ ենթադրում եմ, որ այդ բանավեճն արդեն տեղի

վա ճարտարապետությունը։ Ամենածիծաղելին, երբ ասում են «չէ՞ որ քաղաքը պետք է զարգանա» մարդիկ, որոնք ամեն քայլով փակում են զարգացման ճանապար- հը։ Այ երբ շուկան միանշանակ արժեք ընկալվեր, կա- րելի էր նույնիսկ վերակառուցել, հարմարեցնել այսօր- վա պահանջներին, նոր հնչեղություն տալ, ապրեցնել։ Համաշխարհային փորձը ահռելի է, գնացեք նայեք։Իսկ առնետնե՞րը, որոնց դրոշակ են սարքել շուկայի ոչնչացման պաշտպանները։ Դրանց հարցով էլի ուզում եմ հիշեցնել, որ եթե մենք ի վերջո փորձում ենք ապրել պետության շրջանակներում, ապա պետական մարդ- կանց ես ահագին փող եմ վճարում, որ իրենք գլուխնե- րը ցավացնեն ու կազմակերպեն շենքերի պահպանու- թյունը, ճիշտ, գրագետ, օգտակար օգտագործումը, առ- նետների ոչնչացումը։

ԱյՍՕՐՎԱ ԲՆԱԿՉՈՒԹյՈՒՆԸ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ՆՈՒյՆՆ Է, ՍԱԿԱյՆ ՄԵՆՔ ՄՇԱԿՈՒԹԱյԻՆ, ՔԱ- ՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՊ ՉՈՒ- ՆԵՆՔ ԱՆԻՆ ԿԱՄ ԵՐԵՎԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Խոսքեր Փակ շուկայի շուրջ*

«Սեփականատիրոջ ցանկությամբ` նաև ցանկանում էր, որ բազմաբնակարան շենք կառուցի, արգելվեց այդ կառույցը, և ընդ- հանրապես չի քննարկվել նման նախագիծ, և փորձեցինք այդ աշխատանքները մեր կող- մից` քաղաքապետարանի կողմից լիազորված իրականացնել, և երեկվանից սկսվեց ապա- մոնտաժման աշխատանքները» «Միանշա- նակ` ովքեր օրենքը խախտեցին, ովքեր փոր- ձեցին մեր Երևան քաղաքի ճարտարապե- տությունը և դիմագիծը փչացնել, անպայման օրենքի շրջանակներում պատժի կենթարկվեն»— Երևանի քաղաքապետ Տարոն Մարգա- րյան, հունիսի 6, 2013թ.

երբ եկողը բավականին առաջադեմ ու զարգացած է, որ գնահատի նաև օտարի ստեղծածը։ Մեր պարագայում ցավալին այն է, որ այսօրվա բնակչությունը գոնե տիտ- ղոսով, անվանումով նույնն է, սակայն տեսնում ենք, որ մենք այսօր բոլորս մշակութային, քաղաքակրթական իմաստով բացարձակ կապ չունենք ոչ, ասենք, Անին կառուցած հայերի, ոչ նույնիսկ Երևանը կառուցողների հետ։ Ու դա արտահայտվում է ոչ միայն հուշարձաննե- րի նկատմամբ վերաբերմունքով, այլև ավելի նուրբ, մանր հարցերում, սկսած փոքր ճարտարապետական ձևերից, վերջացրած պլաստմասսայե թիթեղներով։Մյուս կողմից՝ եթե պատմության նկատմամբ հարգան- քը ու վերաբերմունքը լիներ անվերապահորեն ընդուն- ված ու անկասկած, մենք չէինք դոփի տեղում, ու միայն այդ դեպքում կկարողանայինք ստեղծել այսօրվա, վաղ-

Page 26: Yerevan City Magazine

Գուրգեն Մուշեղյան1982-1990թթ. Երևանի գլխավոր ճարտարապետՄաշտոցի պողոտայի շուկան Երևանի առաջին Ծած- կած շուկան էր: Շինարարությունն ավարտվեց 1952-ին, երբ ես 10-րդ դասարանում էի. շուկան մեր տան հարե- վանությամբ էր կառուցվում: Երևանի համատեքստում նոր ընկալում ստացավ ոչ միայն «շուկա», այլև շուկայի մշակույթ հասկացողությունը: Ծածկած շուկան կարճ ժամանակում դարձավ երևանցիների կողմից սիրված և ընդունված մի վայր, որտեղ մտնել, շրջել և առևտուր անելը մի հանդիսավոր արարողություն էր: Այդ շուկան իսկապես Երևանի այցեքարտն էր. չկար մեկը, ով գար Երևան և չգնար այդ շուկան, և չկար մի երևանցի, ով հյուր ընդուներ արտերկրից և չտաներ այնտեղ: Մինչ այդ Երևանում մի քանի բաց շուկա կար, որոնցից մեկը՝ «Ռոսիա» կինոթատրոնի տեղում, մյուսը՝ Խորենացու փողոցում և այլուր: Չնայած, որ կառույցն իր տեսակի մեջ առաջին Ծած- կած շուկան էր Երևանում, դա չի նշանակում, որ այն սիրողական մակարդակով էր արված: Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը ամենաբարձր պրոֆեսիոնալու- թյամբ էր մոտեցել գործին և նույն մոտեցմամբ հետա- գայում կառուցեց մեկ այլ ծածկած շուկա Կոմիտասի պողոտայում և ևս մեկը՝ Գարեգին Նժդեհի փողոցում: Նա ոչ միայն շարունակում էր հայկական ճարտարա- պետության նոր ձևավորված ավանդույթները, այլև բարձր էր պահում այդ ճարտարապետության արժա- նապատվությունը: Եվ եթե այսօր Աղաբաբյանի պես մարդիկ գլխավորեին մեր Երևանի ճարտարապետա- կան և քաղաքաշինական գործընթացները, գուցե չու- նենայինք այն պատկերը, որը տեսնում ենք: Այսօր ընդունված չէ հոգածությամբ մոտենալ մի աշխա- տանքի, որն ինքդ չես արել: Ուրիշ հարց է, որ վերջին տարիներին կառույցն անմխիթար վիճակում էր, բայց դա չէր նշանակում, որ վերագործարկելու համար նման հիմնարար փոփոխություններ է պետք կատարել: Ամ- բողջ աշխարհում է ընդունված արժեքավոր հինավուրց կառույցները եթե ոչ պահպանել միայն որպես հուշար- ձան, ապա առնվազն այն գործող տարածքի վերածել՝ առանց ձեռք տալու ճարտարապետական հորինված- քին և անգամ մանրուքներին: Նույն Լոնդոնի Թեյթ Մո- դեռն ժամանակակից արվեստի պատկերասրահը նախ- կին էլեկտրակայանի շենքում է բացվել՝ առանց շենքը որևէ կապիտալ փոփոխությունների ենթարկելու, իսկ Փարիզի Օրսե թանգարանը համանուն երկաթուղային

կայարանի և դրան կից հյուրանոցի տարածքում է կազ- մակերպվել նույն սկզբունքով: Իսկ ինչո՞վ ենք մենք պա- կաս այդ քաղաքներից, չէ՞ որ մեր ճարտարապետու- թյունը միայն միջնադարյան եկեղեցիները չեն, որ պետք է պահպանել: Իսկ հուշարձանի պահպանությունը ոչ թե մեկ-երկու քար, պատ կամ պատուհան պահելն է, այլ կառույցն ամբողջությամբ անփոփոխ թողնելը՝ ապա- հովելով շենքի կայունությունն ու դիմացկունությունը: Այն լուծումները, որոնք տրվել են Ծածկած շուկային, չափազանց պրիմիտիվ ու աններելի են: Սեփականա- տիրոջ ցանկալի նպատակին հասնելու համար կարելի էր շատ ավելի մեղմ ու գրագետ լուծումների դիմել՝ առանց խեղաթյուրելու այդ ճարտարապետական և մշակութային հուշարձանի տեսքը: Մինչդեռ այն, ինչ արեցին այդ նշանավոր կառույցի հետ, բացահայտ հանցագործություն է:

«Փակ շուկան` հուշարձանը աղճատված է: Այսինքն՝ բազմաթիվ ջանքերը օգուտ չտվեցին: Հիմա օրակարգում հարցը պետք է մնա, ըստ իս, մինչև փորձենք այլ լուծումներ գտնել: Համե- նայնդեպս ես չեմ կարծում, որ հարցը պետք է փակված մնա: Քաղաքապետարանը ոչ մի նման նախագիծ չի հաստատել, նման նախագիծ բեր- վել է, բայց չի համաձայնեցվել և մերժվել է, նաև մերժվել է այլ ատյանների կողմից, իսկ երբ քա- ղաքապետարանի այլ ծառայությունները ըն- թացքում շեղումներ են արձանագրել, տուգանել են, բայց այդպես էլ մնացել է: Կամարների կե- սը՝ 50%-ը, մնացել է, ոչ մի բան չի փոխվել, մյուս 50% կամարները քանդված են, հարկեր են ավե- լացել: Ինքը ունեցել էր թույլտվություն հետևի մասում, որտեղ կամարներ չկան, մսի պասա- ժի մասում հարկեր կառուցելու: Դա համարվել է թույլատրելի, մնացածն անթույլատրելի է»,— Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան, օգոստոսի 29, 2013թ.

Ինձ համար անհասկանալի են նաև շինարարության կողմնակիցների մոտեցումները՝ նոր աշխատատեղերի բացման արդարացմամբ: Բայց չէ՞ որ մի քանի մարդ- կանց օրվա հացի խնդիրը չի կարելի համեմատել մշակու- թային հուշարձանի պահպանման խնդրի հետ: Վերջի- վերջո, դա նաև ազգային շահ է, պետության դեմքը ցույց տվող մշակույթի մի մասնիկը պահպանելու հարց է, որը ցանկացած դեպքում պետք է վեր լինի մասնավոր շահից:Ես իսկապես հույս ունեմ, որ եթե ոչ հիմա, ապա հետա- գայում, երբ շուկայի շենքը հայտնվի այնպիսի մարդու տնօրինության ներքո, ով շատ ավելի բարձր կգնահա- տի մշակութային արժեքներն ու ճարտարապետական հուշարձանի կարևորությունը, այն նույնությամբ կվե- րականգնվի: Աղաբաբյանի գծագրերն ու նախագծերը հիանալի պահպանվել են, և շուկայի վերականգնումը միանգամայն իրագործելի է: Անհնարին ոչինչ չկա:

2425 Հոկտեմբեր 2013

ՓԱԿ ՇՈՒԿԱ Կարծիք

Page 27: Yerevan City Magazine

ԱյՍՕՐ ՓԱԿ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՄԻ ՖԵՈԴԱ- ԼԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐՏԵՂ ՄԻԱյՆ ՄԵԿ ՄԱՐԴ, ՈՐՆ ՈՒՆԻ ՈՒԺ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹյՈՒՆ, ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ, ՈՐՊԵՍԶԻ ՇԱՀՈՒյԹ ՍՏԱՆԱՎիգեն ԳալստյանԱրվեստաբան, համադրողՓակ շուկան շատ հստակ մի երևույթ էր Երևանում. դա այն վայրն էր, որտեղ քաղաքն ու գյուղը յուրօրինակ կերպով խաչվում էին: Քաղաքացին գյուղի, գյուղացու հետ հաղորդակցվելու տարածք ուներ: Ինձ համար այդ շուկան առավել ևս հատկանշական էր, քանի որ ինքս գյուղում եմ ծնվել և փոքր տարիքում տատիկիս հետ հաճախ էի գալիս այդ շուկան՝ միրգ վաճառելու. Փակ շուկան նաև գյուղից քաղաք գալու և քաղաքային մի- ջավայրի հետ շփվելու մի հարթակ էր, ինչպիսիք այսօր Երևանում գրեթե չկան: Շուկան նաև այն տարածքն էր, որտեղ մեր բազմաշերտ հասարակությունը միմյանց հավասար էր դառնում: Մյուս կողմից՝ այն նաև յուրօրի- նակ թատերական միջավայր էր, տարածքն այնպես էր կազմակերպված, որ այնքան էլ հատուկ չէր շուկային: Այն ստեղծվում էր մի ժամանակաշրջանում, երբ կրոնն արգելված հասկացություն էր և եկեղեցիների կառու- ցումը բացառվում էր: Այնպես որ Աղաբաբյանը շուկա կառուցելու հնարավորությունն օգտագործեց ոչ միայն ֆունկցիոնալ կառույց ստեղծելու, այլև լուսավոր, կեն- դանի, ազատ տարածք կազմակերպելու, դրան հոգևոր արժեքներ հաղորդելու համար: Կարող ենք դա որակել որպես «գյուղատնտեսական տաճար»: Բացի նրանից, որ շուկան հայ ամենանշանավոր ճար- տարապետներից մեկի աշխատանքն էր և այսօր ոչնչաց- վում է՝ լինելով մշակութային հուշարձան, այն շատ հստակ ցույց է տալիս այն փոխակերպումները, որոնք տեղի են ունենում մեր հասարակության մեջ: Մենք օր օրի զրկվում ենք ոչ միայն մշակութային արժեքներից, այլև հանրային տարածքներից, և դա անդառնալի գործընթաց է: Այսօր ճարտարապետական կառույցը կրում է բացառապես ֆունկցիոնալ նշանակություն, այն չի ընկալվում որպես մշակութային հուշարձան, այլ որպես տարածք, որը կարելի է փոխակերպել, վերա- կառուցել և օգտագործել գործնական նպատակներով: Չկա այն գիտակցությունը, որ ճարտարապետական կառույցը կարելի է ակտիվացնել հենց որպես մշակու- թային միջավայր: Այսօր Փակ շուկան վերածվում է մի ֆեոդալական տա- րածքի, որտեղ միայն մեկ մարդ, որն ունի ուժ և ազդե- ցություն, կառուցում է սուպերմարկետ, որպեսզի շա- հույթ ստանա: Հանրային տարածքներն աստիճանա- բար վերածվում են շահույթ ապահովող տարածքների, որտեղ մարդիկ այլևս ազատ տեղաշարժվելու հնարա- վորություն չունեն: Այս միտումը կարելի է նկատել ոչ միայն Փակ շուկայի, այլև Երիտասարդականի գետնան- ցումի կամ «Ռոսիա» կինոթատրոնի և շատ այլ ճար- տարապետական կառույցների դեպքում: Իհարկե, ես չեմ ընդունում այն, ինչ կատարվում է մշակութային հուշարձանների հետ, բայց հասկանում եմ, թե որտե- ղից են գալիս բոլոր այդ խեղաթյուրումները: Շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը գիտակ- ցի, թե ինչից է զրկվում և միայն այդ ժամանակ միահա- մուռ ոտքի կկանգնի ու կպաշտպանի իր արժեքները:

«Իրան իրան քանդվել է, որովհետև 52 թվի կառույց է: Հիմա հանձնաժողով է ստեղծվել, որ նայեն, թե ինչից է քանդվել: Գիշերը տեխնի- կա չի մտել: Գիշերը ընդամենը պատին հեն- վացրել են, որ կարող է վնաս տար, փուլ գար ժողովրդի վրա, ընդամենը ընենց ենք արել, ապահովել ենք, որ ոչ մի բան չլինի» — Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյան, մայիսի 31, 2012թ.

«Մեր քաղաքի ու մեր պետության նկատմամբ միայն բացարձակ անտարբեր մարդը կա- րող էր անել այնպիսի բան, ինչ որ արվում է: Կապ չունի էդ մարդը՝ սեփականատերը, ո՞վ է: Փակ շուկան բոլոր առումներով գլուխ- գործոց է: Վաճառելիս պետությունը պիտի մի տողով պահանջեր, որ էս, էս, էս նորմերը պահպանվեն: Հիմա նա ասում է՝ թե արտա- քին տեսքը պահպանվելու է: Բայց արտաքին տեսքը գալիս է ներսից: Էն կամարաշարը, որ կար, ինժեներական լուծում էր, բայց շատ ազգային բնույթ էր կրում՝ մեր ազգի մասին էր, մեր մտածելակերպի մասին: Ի՞նչ ասեմ, մեր իրավաբանական լեզվում դա գույք է անվանվում, բայց դա ես գույք չեմ կարող կոչել, դա գլուխգործոց է»— Երևանի ավագանու անդամ Լևոն Իգի- թյան, դեկտեմբերի 5, 2012թ.

«Ի՞նչ ճարտարապետություն, դուք համարում եք դա կոթո՞ղ, մշակույթի արժե՞ք: Ես համարում եմ, որ ըտեղ ընդամենը եմիշ են ծախել ղազա- խը, ազերբեջանցին: Հիմա իմ համար դա ար- ժեք չի, զրո արժեք ա: Ես որ տեսնում եմ էդ կառույցը, իմ մոտ ասոցացվում ա ղազախի, ազերբեջանցի բնակչի եմիշ ծախելը: Ազերբե- ջանցիք դեմը կուլյոկ էին ծախում, ադի-բուդի ու եմիշ: Ոչ մի արժեք չկա, սովորական բա- զառ էր, մնում ա էլի բազառ»:— Ոստիկանության Երևան քաղաքի ծա- ռայության բաժնի պետ Կարեն Մովսիսյան, սեպտեմբերի 6, 2013թ.

«Կային ճարտարապետներ, ովքեր ի սկզբա- նե մասնակից են եղել այդ գործընթացներին: Եկեք մենք էս հարցով ոչ թե հասարակությու- նը պառակտենք, այլ եկեք միավորվենք, որ հարցին լուծում տանք: Ճարտարապետներից կային մարդիկ, ովքեր և նախագծին էին ծա- նոթ, երբ գործընթացը դեռ չէր հասել պետա- կան մարմիններին: Իսկ մինչ այդ շատ մաս- նագետներ հնարավորություն ունեին որպես ճարտարապետներ ասելու, որ նմանատիպ լուծումներ այսօր հնարավոր չէ տալ: Այլ ոչ թե ինչ որ չափով մասնակից դառնային գործըն- թացների, հետո ասեին` էս ինչ ա, ոնց թե»:— ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, Մայիս 21, 2013թ.

Այսօր հասարակությունը դեռ չի կողմնորոշվում, թե իրեն ինչն է հուզում: Փակ շուկան մարդկանց համար ընդամենը առևտուր անելու վայր էր. ի՞նչ տարբերու- թյուն՝ շուկայի՞ց առևտուր կանեն, թե՞ սուպերմարկե- տից: Զարմանալի չէ, որ Սամվել Ալեքսանյանին հա- ջողվեց այդքան մարդ հանել ակտիվիստների դեմ, որոնք շատ մեկուսացած են և կշիռ չունեն: Զարմա- նալի չէ նաև այն, որ մի մարդու, ում հաջողվեց սեփա- կանացնել հանրային և անգամ ողջ Հայաստանի տա- րածքում կարևոր նշանակություն ունեցող մի տարածք և վերափոխել, ինչպես որ կկամենա, սուպերմարկետի կառուցման օգտին հանդես եկող մարդկանց կողմից հարգանքի է արժանանում: Ճարտարապետական հուշարձանների ոչնչացման այս գործընթացի արդյունքում մենք դառնալու ենք հերթական կապիտալիստական երկիր, որը գրեթե զուրկ է մշակութային արժեքներից: Ամբողջ հարցն այն է, որ այսօր մեզ հայտնի հզոր կապիտալիստական երկրներում արժեքային համակարգի վերափոխման գործընթացը կատարվել է 50-60 տարի առաջ, մինչ- դեռ մեզ մոտ այն դեռ նոր է սկսվում և թե երբ այն կավարտվի, ու երբ ճարտարապետական, մշակու- թային արժեքները, հուշարձանները կրկին ուշադրու- թյան և հոգածության կենտրոնում կհայտնվեն, դեռ մեծ հարց է:

Լևոն ՄարգարյանՄշակութաբանՓակ շուկայի խնդիրն ինձ համար մի քանի կողմ ունի՝ իրավական, քաղաքական ու մշակութային: Իրավա- կան իմաստով տեսնում ենք, որ գործընթացն այդքան էլ հարթ ու թափանցիկ չընթացավ, ու բավական շատ կասկածելի տեղեր մնացին: Սա խնդրի ամենացավոտ կողմն է, որովհետև, անկախ քաղաքական իրավիճա- կից, մարդկանց ճաշակներից ու մշակութային նախընտ- րություններից, հարցի իրավական մասն առաջնային է: Քաղաքական իմաստով, իհարկե, պարզ էր, որ Սամ- վել Ալեքսանյանի կերպարը հավելյալ դժգոհություն էր հաղորդելու: Բայց պետք է նաև հասկանալ, որ կապիտալիստական համակարգերում կապիտալի դերը առաջնային է, հնարավոր չէ դրան հակադրվել կամ բացառել այն: Խնդիրն ինձ համար ոչ այնքան շուկայի վերակառուցումը կամ պահպանումն էր, որ- քան ընդհանուր փոխզիջման գալը: Դա, երևի թե, հնարավորություն կտար եթե ոչ ամբողջովին պահ- պանել հուշարձանը, ապա գոնե հանրության որոշա- կի հատվածի կարծիքն էլ լսելի դարձնել և, որ ամե- նակարևորն է, նախադեպ լիներ նման հարցերում իս- կապես բազմակողմանի հանրային քննարկումների փորձ ստեղծել: Բայց դա տեղի չունեցավ, և, ինչպես տեսանք, հիմնական դժգոհության ալիքը ոչ այնքան հարցի իրավական կողմի հանդեպ էր, այլ հենց Սամվել Ալեքսանյանի կերպարի: Անկեղծ ասած՝ ինձ արդյու- նավետ չեն թվում այն էլիտիստական մոտեցումները, որոնք շրջանառվում էին շուկայի վերակառուցման դեմ հնչող տեսակետներում, որովհետև դրանք հարցը իրավական դաշտից ավտոմատ շեղում էին դեպի այնպիսի հասկացություններ, որոնց շուրջ քննարկում անելը շատ դժվար է` բուտկչի, ստրուկ և այլն: Սրանք քննարկումներ են էթիկայի ոլորտից, և դժվար է այդ հարթակում ռացիոնալ լուծումների հանգել, երկխո- սության հնարավորությունը սպառվում է: Տեսանք, թե ինչպիսի սուր ու ագրեսիվ արձագանք եղավ ի պա- տասխան վերջին ակցիաների:

Page 28: Yerevan City Magazine

Մշակութային իմաստով ինձ համար իդեալական տարբերակը կլիներ ընդհանուր փոխզիջման ընթաց- քում ստացված արդյունքը, որի մասին արդեն նշեցի: Այսինքն՝ կապիտալի ու հանրության՝ հուշարձանով մտահոգված հատվածի ռեսուրսները երկխոսության գնային ու հնարավոր լիներ ապահովել թե՛ վերակա- ռուցումը, թե՛ հուշարձանի խորհրդանշական դերի պահպանումը: Սա ընդունված պրակտիկա է, երբ հուշարձանները, որոնք տեխնիկապես ոչ արդյունա- վետ վիճակում են, օգտագործվում են բիզնես նպա- տակներով, բայց միաժամանակ ներդրումներ կա- տարողը հուշարձանի հանդեպ որոշակի պարտա- վորություններ է ստանձնում: Խնդիրը այստեղ մեկ ընդհանուր ճշմարտության հաս- նելը չէ. ինչ-որ մեկի համար Փակ շուկան արժեքավոր հուշարձան է, մյուսի համար՝ բնավ այդքան էլ արժե- քավոր չէ: Հնարավոր չէ հասնել մի իրավիճակի, երբ այս կամ այն կողմը լիակատար ձևով կդառնա լավ կամ վատ մշակույթ թելադրող: Ասեմ ավելի, ի վերջո` ընդհանրապես լավ կամ վատ մշակույթ գոյություն չունի: Ցավոք, նման առճակատումներում, երբ համա- ձայնության գալու ու փոխզիջման հնարավորություն- ները բացառվում են, հաղթում է մեծ կապիտալը, որով- հետև վերջինս ավելի շատ քաղաքական ու տնտեսա- կան ռեսուրսներ ունի:

Հայկ ԲիանջյանԼուսանկարիչՓակ շուկան վերջացավ մոտ մեկ ու կես տարի առաջ, ու հիմա կարծում եմ արդեն ուշ է պայքարել դրա հա- մար, եթե ուզում էինք փրկել պետք է պայքարեինք 2012 հունվարին, երբ էքսկավատորը մտավ շուկա ու սկսեց քանդել՝ նախ առաջին երեք կամարները, ավելի ուշ` ևս վեցը: Դրանից հետո միայն հասկացանք, որ սեփա- կանատերը ուրիշ պլաններ ունի: Չնայած ես մինչև օրս էլ ասում եմ, որ սեփականատիրոջն ամենից քիչ եմ մեղադրում, քանի որ ամենայն հավանականությամբ այդ շենքը նրան հանձնելուց չի բացատրվել, թե դա ինչ կարգավիճակ ունեցող հուշարձան է: Ես ընդունում եմ, որ շուկայում շատ հիգիենիկ վիճակ չէր, խնդիրներ կային, բայց մի՞թե հարցերն այսպես են լուծվում: Գու- ցե, եթե նույն Ալեքսանյանին բացատրեին, նա համա- ձայնվեր առանց շատ մեծ ներքին փոփոխությունների իր բիզնեսը անել շուկայում՝ այսքան թուք ու մուր ուտելու փոխարեն: Կարելի էր հետաքրքիր կենտրոն սարքել շուկան, որտեղից զբոսաշրջիկներն առևտուր կանեին: Ես բոլոր տարբերակներին համաձայն եմ` բացի քանդելուց: Հուշարձանի պահպանման գործըն- թացը պետք է սկսել մինչև այն ինչ-որ մեկին հանձնե- լը, թե չէ տալիս են ու հետո նոր հասկանում, որ պի- տի պաշտպանեին: Այսօր նույնպիսի կարգավիճա- կում են «Ռոսիա» կինոթատրոնը, Կոմիտասի շուկան: Հավանաբար մի օր էլ դրանց անունն են դնելու առնե- տանոց ու քանդեն կամ էնպես ձևափոխեն, որ ավելի լավ էր քանդեին: Մի կողմ դնենք Փակ շուկայի հուշարձան լինելու փաս- տը, այն քաղաքային միջավայրի մի մաս էր՝ իր վաճա- ռողներով, առևտուր անողներով, վաճառվող ապրան- քով: 2011-ին՝ նոր տարվա երեկոյան, այն եզակի մարդ- կանցից էի, որ եղա շուկայում ու ֆիքսեցի շուկայի առև- տրի փաստորեն արդեն վերջին կադրերը: Արգենտինա- ցիներ էին եկել ու հիացած առևտուր էին անում, դար- ձան շուկայի վերջին հաճախորդները: Տուրիստները սիրում են գնալ այնպիսի տեղեր, որտեղ կարելի է ազ-

ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՆԻՄԱՍՏ Է ԽՈՍԵԼ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ: ՍՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԱյԼԱՆ- ԴԱԿ ԲԱՆ ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ԳՈՒՑԵ ԱՍԵՆՔ ՍԱՆԱՀԻՆԻ ՎՐԱ ԻՆՉ-ՈՐ ՄԻ ԲԱՆ ԱՎԵԼԱՑՆԵՆ

գային համն ու հոտը զգալ, շուկան դրանց թվում էր: Բայց եղավ այն, ինչ եղավ: Փակ շուկայի հանդեպ վերա- բերմունքը կարծես ապտակ լինի Երևանը սիրողներին: Չնայած «Երևանը սիրողներ» արտահայտությունն էլ այսօր կարելի է չակերտների մեջ վերցնել, քանի որ բոլորը երգում են, խոսում են, բայց տեղն եկած պահին գրեթե ոչ ոք չի կանգնում Երևանի կողքին: Շուկան այսօր մեր հասարակության հայելին է՝ մեր դեմքն է: Մի կողմը գոռում է՝ «Ալեքսանյան բարերար», մյուս կողմն էլ փոքրաթիվ ակտիվիստներն են: Ես կար- ծում եմ, որ այսօր շուկայի համար պետք է տասնյակ հազարավոր մարդիկ կանգնած լինեին: Բա որտե՞ղ է մեր ինտիլիգենցիան, ախր միայն եթերներից խոսելով բան դուրս չի գա: Ամբողջ օրը բողոքներ եմ լսում, որ Երևանը կորավ, լավ բա դուք ո՞ւր եք: Էս քաղաքը 10 տարի է կորցնում ենք, մի գիշերվա մեջ հո չկորա՞վ: Անձամբ ինձ համար շուկան իմ մանկության շատ քաղցր հուշերից էր, որ գողացան: Պապս, հիշում եմ, հատուկ շուկա գնալու պայուսակներ ուներ, ամեն կիրակի գնում էր, միս էր առնում: Ես փոքր ժամանակ խուճուճ շեկ մազեր ունեի, մի անգամ շուկայի վաճառողներից մեկը գլխիս ձեռք տվեց ու ասաց՝ «Արա կյաժո՛, ո՞նց ես»: Իմ տղան չի տեսնի այն Փակ շուկան, որ տեսել եմ ես: Շուկայով կարծես Երևանի վերջին մեխը խփեցին:

Սարհատ ՊետրոսյանՃարտարապետՓակ շուկայի մասին խոսելիս մենք երկու փաստի հետ գործ ունենք՝ շուկան որպես քաղաքային մշակույթ, որ մենք կորցնում ենք, և մյուսը շուկայի շենքի արժեքն է: Պատահական չէ, որ այդքան խոսում ենք այդ շենքի մասին: Հիշում եմ մի անգամ Ամերիկայում, Բերքլի քա- ղաքում մտա մի ռեստորան, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից կային նկարներ: Հայաստանից Փակ շուկայի լուսանկարն էր: Այս շուկայի գեղեցկությունը միանշա- նակ է: Չկա որևէ տրամաբանություն այն քանդելու մեջ: Ամենատարօրինակը այս ամբողջ պատմության

«Էդ պատմաշակութային արժեքը ես փրկել եմ, փրկել… զիբիլանոցից, կռիսանոցից: Կանայք էլ, տղամարդիկ էլ, ջահելներն էլ, ուսանողներն էլ, սաղ պաշտպանում են ինձ, վա՞տ ա»— Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյան, սեպտեմբերի 11, 2013թ.

«Ինձ իրանց մշակույթը պետք չի, ինձ իմ դախլն ա պետք»— Շուկայի վաճառող, վերակառուցման կողմնակից, սեպտեմբերի 2, 2013թ.

*Աղբյուրները. «Առավոտ», «Ազատություն», «168 Ժամ», «Սիվիլնետ», PanArmenian, «Հայկական Ժամանակ»

2627 Հոկտեմբեր 2013

ՓԱԿ ՇՈՒԿԱ Կարծիք

Page 29: Yerevan City Magazine

մեջ այն է, որ անզոր ես պաշտպանել մի շենք, որը պետության կողմից պահպանվող հուշարձանների շարքում է, ընդ որում՝ հանրապետական նշանակու- թյան հուշարձանների ցանկում: Սրանից հետո անի- մաստ է խոսել որևէ բան պահպանելու մասին: Սրա- նից ավելի այլանդակ բան չեմ պատկերացնում, գուցե ասենք Սանահինի վրա ինչ-որ մի բան ավելացնեն:Ստեղծված իրավիճակում շատերն իրենց մեղքի բա- ժինն ունեն: Երբ շենքը սկսեցին քանդել, հանրային մեծ աղմուկ բարձրացավ: Արդյունքում սեփականա- տիրոջն ասացին, որ քանդելու համար նա պետք է թույլտվություն ստանա: Սկսվեց գործընթաց, որի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ տեղի ունե- ցան: Դրան մի շարք կողմեր մասնակցեցին՝ Մշակույ- թի նախարարություն, քաղաքապետարան, սեփա- կանատեր և այլն: Այստեղ տեղի ունեցավ ամենամեծ սխալը՝ որոշ շինարարական աշխատանքների համար Մշակույթի նախարարությունը տվեց թույլտվություն և համաձայնություն: Մինչդեռ ըստ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մա- սին» ՀՀ օրենքի՝ հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխությունը հնարավոր է միայն կառավարության որոշմամբ: Մշակույթի նախարա- րությունը, փաստորեն, չունենալով այդ իրավունքը, բայց գործ ունենալով կատարված փաստի հետ, գնաց անօրինական զիջման, ինչի արդյունքում անվերա- հսկելի դարձավ: Մշակույթի նախարարությունը այդ գործընթացը թափանցիկ չդարձրեց, արդյունքում կանգնեցինք փաստի առաջ: Ես չեմ մեղադրում ու հասկանում եմ այն մարդկանց, ովքեր բողոքում են, որ աղբանոց էր շուկան, առնետ- ներ կային: Գուցե, բայց դա չի նշանակում, որ հարցերն այսպես են լուծվում: Չմոռանանք, որ մարդկանց բարե- կարգ ապրելու արդար պահանջը բավարարելը ոչ թե հուշարձանի, այլ պատասխանատու այլ մարմինների խնդիրն է: Թիվ մեկ մեղավորն, իմ կարծիքով, մշակույ-

թի նախարարությունն է: Երբ ասում եմ, ինձնից նեղա- նում են, բայց պետք է պատասխանատվության են- թարկվեն այն մարդիկ, ովքեր տվել են այդ համաձայ- նությունը: Իհարկե, մեղավոր կողմերը մի քանիսն են՝ Երևանի քաղաքապետարանը, որ չի կասեցրել ան- օրինկան շինարարությունը, Քաղաքաշինության նա- խարարության քաղաքաշինության տեսչությունը և, վերջապես, կառուցապատողը, ոչ թե նա, որ այս ամե- նի հետևում է կանգնած, այլ տրակտորիստը, աշղեկը, ովքեր հենց բուն գործընթացն են իրականացրել: Իսկ սեփականատերը պետք է պատժվի այնքանով, որ գույքը նրանից պետք է հետ վերցվի: «Եվրոպայի ճար- տարապետական ժառանգության» կոնվենցիան, ՀՀ «Հուշարձաների մասին» օրենքն ասում են, որ անգամ եթե օգտագործողի կամքից անկախ նրա գործողու- թյունների ընթացքում տուժում է հուշարձանը, ապա նա զրկվում է օգտագործման իրավունքից: Կարծում եմ, ստեղծված իրավիճակը լուծելի է: Սա- կայն շատ լավատես չեմ ու միանշանակ չեմ ասում, որ դա կարող է լինել հիմա, գուցե երկար ժամանակ պահանջվի՝ ասենք՝ 25 տարի, բայց միևնույն է, կարող ենք Փակ շուկան բերել իր նախնական տեսքին: Հույս ունեմ, որ այդ փոփոխությունը ես կտեսնեմ: Իսկ հի- մա՝ այս փուլում, չգիտեմ, չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի:

Սաշուր ՔալաշյանՃարտարապետՑանկացած ազգի դիմագիծը ճարտարապետությունն է: Ազգը ներկայանում է ճարտարապետությամբ, որով կամ հիանում ես կամ ոչ: Հենց այդ պատճառով գոյու- թյուն ունի պատմամշակութային ժառանգություն, որը պահպանվում է պետության կողմից: Փակ շուկան հան- րապետական հուշարձանների ժառանգության ցան- կում էր, քանի որ իր կոմպոզիցիոն արժեքի տեսանկյու- նից տարածաշրջանի ոչ մի երկրում, անգամ Ռուսաս- տանում նման կառույց գոյություն չունի: Երևանում շատ

շուկաներ կան, բայց դրանք նույնքան արժեքավոր չեն, ինչպես այս հուշարձանը: Փակ շուկան մտած էր բուհա- կան ուսուցման մեջ՝ որպես օրինակ, չափանիշ ու դրա հիման վրա ուսանողը ստանում էր գիտելիքներ, պատ- կերացումներ ճարտարապետական լուծումների մասին: Չնայած շուկան վաճառել էին, բայց ոչ ոք չէր պատկե- րացնում, որ նման բարբարոսություն կկատարվի: Բայց արի ու տես, որ շուկան մի գիշերվա մեջ քանդվեց, լու- սաբացին նրա կեսն արդեն չկար: Պարզաբանեցին, որ վթարային վիճակում էր՝ ինքնափլուզվեց: Այսօր փաս- տացի ունենք այլայլված, աղճատված հուշարձան՝ շու- կայից մնացել է օբյեկտ, որի մեջ հարկեր սարքվեցին, կողքից ապակիներով հարկ բարձրացավ: Սա համազգային խայտառակություն է: Այն, ինչ կա- տարվեց, ևս մեկ անգամ ապացույց է, որ այսօրվա կա- ռավարությունը օլիգարխի ցանկության առջև անզոր է: Ես լուծումը տեսնում եմ բացառապես օրենքի ճանա- պարհով: Վաղ թե ուշ շուկան պետք է վերադարձվի, եթե ոչ այս, գոնե հաջորդ կառավարության օրոք: Եթե չունենամ հուշարձանի վերականգնման հույսը, պիտի մտածեմ, որ մեր ազգը վերանում է:Շուկայի ճարտարապետը իմ ուսուցիչն է եղել: Նա բա- ցի հոյակապ ճարտարապետ լինելուց, հուշարձանների պահպանության գործի նախաձեռնողներից մեկն էր: Շուկայի բազմաթիվ դեկորատիվ տարրերի մեջ, այդ թվում՝ ճակատային վիտրաժը, մեր միջնադարյան ժա- ռանգության դրվագներ կան: Նման թռիչքային ճար- տարապետություն մենք Երևանում այլևս չունենք: Հիմա խոսում են այդ օբյեկտի բացման մասին: Իսկ մենք դիմադրող խմբով հարցում ենք ուղարկել պետա- կան ատյաններին՝ այս շենքի բացման համար ավար- տական ակտ ինչպե՞ս է գրվելու, եթե շուկան ուներ իր հատակագծային կադաստրային գրանցումը՝ հիմա ինչպե՞ս է գրանցվելու, հուշարձանների ցանկից հան- վելո՞ւ է, թե՞ պետք է մնա: Մարդիկ, ովքեր շուկան տե- սել են մինչև կերպարանափոխումը, չեն կարողանա այնտեղ մտնել՝ կզարհուրեն:

Անի Սմբատի, Նե Թադևոսյան Հայկ Բիանջյան

Page 30: Yerevan City Magazine

Լրագրող Տիգրան Լիլոյանը պատմում է իր մանկության Փակ շուկայի մասին, այդ թվում թերթից կուլյոկների մեջ վաճառվող ադի-բուդիի, հատուկ «շուկայական» կտորե

պայուսակների, քյաբաբանոցի, թերթի կրպակից ճարվող «Յումանիտեի» և այլ հետաքրքիր մանրուքների մասին, որոնցից բաղկացած էր շուկայի անկրկնելի համն ու հոտը:

Կիրակնօրյա շուկայական ծեսը

Փ ակ շուկայի աղմուկն ու դրա կենտրոնական մասում գտնվող շատր- վանի խշշոցը մինչև հիմա ականջումս է: Մեր շուկայի գույները, գու- նային երանգները, հատկապես, ոսկե աշնանը, աչքերիս առաջ են (ձմռանը շուկան շատ էր կորցնում իր գույները, դառնում մի տեսակ տխուր, սև-սպիտակ): Ճիշտ է, շուկայի խայտաբղետ գույները մեկ

ակնթարթում մարում էին, երբ դեմ առ դեմ այնտեղ հանդիպում էինք ուսուցիչներից մեկին, ով դասերից ազատ ժամին կամ օրը գալիս էր գնումների՝ նրանք գրեթե բոլորն ապրում էին հարևանությամբ:Երբ մուտք էինք գործում շուկա, աստիճաններից ոչ հեռու աջ կողմից «ադի-բուդի» էին վաճառում: Վաճառողը մտցնում էր կես լիտրանոց «բանկան» հսկայական պար- կի մեջ և թերթից պատրաստած «կուլյոկի» մեջ էր լցնում այնքան, որքան պետք է: Այդ «ադի-բուդիի» համը հնարավոր չէ մոռանալ:Այնտեղ էին կանգնում նաև հոլ վաճառողները, որոնք ցույց էին տալիս իրենց ապրան- քը հենց այնտեղ ̀բետոնե հատակին: Այս գործի գիտակները կարծում էին, որ հոլ պետք է գնել ոչ թե այստեղ, այլ Չարխ թաղամասում, որը գտնվում էր «Արմենիա» հյուրա- նոցի երկրորդ, հետնամասի մասնաշենքի և Զաքյան փողոցի մեջտեղում, ուր, ի դեպ, N1 դեղատան տեղում այն ժամանակ տեղավորված էր «Մանկական աշխարհը»:Այն ժամանակ պլաստիկ փաթեթները, որոնցում վաճառողներն այժմ տեղավորում են մթերքը, չկային: Գնումների գլխավոր «կրողը» ցանցե տոպրակն էր, որը տանից դուրս գալիս, կարող էիք դնել գրպանը կամ պայուսակի մեջ: 70-ականներին ժամա- նակ առ ժամանակ հայտնվում էին ձեռնարկատեր ցեխավիկների կամ հայրենի տե- ղարդի ̀տեղական արդյունաբերության գլուխգործոցները ̀պլաստիկից պատրաստ- ված ցանցատիպ զամբյուղները: Երբ մարդիկ սկսեցին ավելի հաճախ արտերկիր մեկնել, ի հայտ եկան օտարերկրյա խանութների գունագեղ փաթեթները, որոնք մեզանում օգտագործվում էին բազմիցս, մինչև մաշվելը (հիմա ժամանակները բո- լորովին այլ են, մարդիկ սուպերմարկետների այդ ցելոֆանե փաթեթները դեն են նետում, կամ էլ, լավագույն դեպքում օգտագործում են խոհանոցում աղբ հավաքելու համար): Սակայն իսկական գնորդները շուկա էին գնում կտորե կամ արհեստական կաշվից պայուսակներով:Կիրակնօրյա գնումները մեր տանը ծեսի նման մի բան էին: Հայրս սիրում էր իր այդ պարտականությունը, որն ինձ ձանձրալի էր թվում, քանզի ինձ բաժին էր ընկնում շուկայի գնումներով պայուսակները տանող, կրողի դերը: 50-ականների երկրորդ կեսին լինելով Նոր Բայազետի (ավելի ուշ՝ Կամոյի), Մարտու- նու և Բասարգեչարի (հետագայում՝ Վարդենիսի) շրջաններում «Կոմունիստ» թերթի թղթակից ̀հայրս ̀Հենրիկ Լիլոյանը, լավ հիշում էր այնտեղի գործիչներին, և երբ գնում

էր, ասենք, կարտոֆիլ (հատկապես Գավառում և Մարտունիում այն իսկապես լավն է), հետաքրքրվում էր կոլտնտեսությունների նախագահներով, դպրոցների տնօրեն- ներով, տեղական ինչ-որ աշխատակիցներով:Ընդ որում, հորս տեղեկացվածությունը չէր վերաբերում միայն Սևանի ավազանին: Շուկայում վաճառողների հետ նրա զրույցները ուղեկցվում էին այս կամ այն շրջան կատարած ուղևորությունների, տեղացի հայտնի դեմքերի հետ շփումների մասին յուրահատուկ հիշողություններով («Ո՞րն էր ձեր գյուղի հին անվանումը», — հետաքր- քրվում էր հայրս (70-ականներին մեզ մոտ ամենուրեք հրաժարվեցին հին, թրքաձև տեղանուններից, և հարկավոր էր հասցնել կողմնորոշվել նորերի մեջ): «Ձեր 8-ամյա դպրոցում տնօրեն կար, որտե՞ղ են հիմա նրա որդիները», — կարող էր հարցնել հայրս իր վաղեմի ծանոթի մասին: Հայրս հատկապես ուրախանում էր արտաշատ- ցիներին հանդիպելով, չէ՞ որ Արփենիկ տատս Բաշնալու` ներկայիս Բաղրամյան գյու- ղից էր): Վաճառողները նման տեղեկացվածությունից զարմանում, շշմում էր, բայց

Ida

Kar,

Natio

nal P

ortr

ait G

aller

y

PanA

rmen

ian

Phot

o-ի

արխ

իվ

2829 Հոկտեմբեր 2013

ՓԱԿ ՇՈՒԿԱ Հուշեր

Page 31: Yerevan City Magazine

պետք է խոստովանել, որ դա որևէ կերպ չէր ազդում իրենց ապրանքի դիմաց պահան- ջած գնի վրա: Ինձ համար դա մարդկանց հետ շփվելու յուրատեսակ դպրոց էր, այն նաև հարստացումն էր հանրապետության աշխարհագրության մասին իմ գիտելիքները:Էլ չեմ խոսում կոլտնտեսությունների ու սովխոզների այն ղեկավարների մասին, ում անունները թնդում էին ամբողջ Հայաստանով և որոնցից շատերը կրում էին Սոցիա- լիստական աշխատանքի հերոսի կոչումը: Ահա նրանցից մի քանիսը. Նոյեմբերյանի շրջանի «Զեյթուն» սովխոզի տնօրեն Բագրատ Վարդանյան (նրա պատվին է, որ Լամբալուն դարձավ Բագրատաշեն), կոլտնտեսությունների նախագահներ Եղիա Մարգարյան (Էջմիածնի շրջանի Լենինի անվան), Պետիկ Պետրոսյան (Արտաշատի շրջանի Վերին Արտաշատ գյուղ), Զաքար Զաքարյան (Աբովյանի շրջան Կոտայք գյուղ), Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղի կոլտնտեսության գլխավոր գյուղատնտես Ռոզա Ավագյանը:Շուկան նաև սեփական քյաբաբանոց ուներ: Իհարկե, նրանց արտադրանքը շատ էր տարբերվում քաղաքի լավագույն խորտկարանների արտադրանքնից, սակայն, քյաբաբը բավականին հագեցնում էր այցելուների և շուկայի աշխատակիցների քաղցը: Քյաբաբի հետ «Գետափ» կամ «Հրազդան» էժան գինի էին առաջարկում, կամ էլ ոչ լավագույն տեսակի օղի, ինչպես նաև ծիծակ ̀թթու դրված կծու բիբար: Հատկա- նշական է, որ հաճախ այն ծիծակը, որը, նույնիսկ, կծած, մնում էր հաճախորդի ափ- սեում, կրկին հայտնվում էր ընդհանուր ամանի մեջ` ապակե ցուցափեղկի տակ: Մսի պասաժում, որը շուկայի ամենախորքում էր, առաջարկի մեծ առատություն կար, որին չէր զիջում գնորդային պահանջարկը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ խոր- հրդային պետական առևտուրը (կար նաև կոոպերատիվ առևտուրը՝ Հայկոոպի (կամ միության մասշտաբով ̀Ցենտրոսոյուզի) գծով, սակայն այն շատ քիչ էր տարբերվում պետականից), մանավանդ, մսի ոլորտում, ավելի և ավելի մեծ խափանումներ էր տալիս, եթե, իհարկե, այն չանվանենք մեծ, համընդհանուր խափանում: Շուկայի մսի արտադրանքը վերջինիս ամենաբարձր որակն էր համարվում: Օրի- նակ, երբ Պրոսպեկտի «Ֆիրմային խանութում» մեծ ալյումինե տաշտակների վրա կիլոն 3 ռուբլով լանգետ էին վաճառում, խնայող գնորդներն ասում էին. «Ավելի լավ է, շուկայում գնեմ»: Միսը կոտրում էին հսկայական չափսերի հասնող, ամբողջովին մսային հյութերով և արյունով ներծծված քոթուկների վրա: Մարմարե վաճառասե- ղանին ամենատարբեր կտորներ էին դասավորվում` փափուկ մսից մինչև լյարդ և փորոտիք, որով կերակրում էին շներին: Փակ շուկայի մսավաճառը նախարարից ոչ պակաս կարևոր պաշտոն էր և ավելի պատվաբեր, քան, ասենք, շրջկոմի քարտուղարը: Հետևաբար, մսավաճառների պահ- վածքն իրենց սեփական կարևորության համահունչ էր, սակայն գնորդների հանդեպ տարբերակված մոտեցում էին կիրառում` ծանոթին ժպիտ և փափուկ միս, անծա- նոթներին կարող էին ոսկորներ և քարաճիկ տալ: Սակայն շուկայի խորքերից վերադառնանք դրա ճակատային մասին, դուրս գանք Պրոսպեկտ: Մուտքի աջ կողմում, ինչպես և հիմա, թերթի կրպակ էր, որտեղ թերթե- րից և ամսագրերից բացի (իր ծանոթներին կրպակավարը կարող էր «Պրամո» (ԳԴՀ-ից` Արևելյան Գերմանիա) կամ «Կոբիետա ի ժիցե» (Լեհաստանից) կանանց համար ամ- սագիր առանձնացնել, կարելի էր հավաքածուի համար, ասենք, նամականիշ կամ լուցկու պիտակ գնել: Ավելի ուշ, երբ սովորում էինք համալսարանում, ֆրանսերենի

ՓԱԿ ՇՈՒԿԱյԻ ՄՍԱՎԱՃԱՌԸ ՆԱԽԱ- ՐԱՐԻՑ ՈՉ ՊԱԿԱՍ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՇ- ՏՈՆ ԷՐ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԱՏՎԱԲԵՐ, ՔԱՆ, ԱՍԵՆՔ, ՇՐՋԿՈՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ:

գործնական դասերն անում էինք ֆրանսիացի կոմունիստների «յումանիտե» թեր- թով (ուրիշը չկար) և դրա կիրակնօրյա հավելված «յումանիտե-Դիմանշով» (Վոլտերի լեզվից բավականին հեռու գտնվող կրպակավարներն ասում էին` «Դենաշ»): Մի փոքր հեռու կենդանի հավ և աքլոր էին վաճառում: Խեղճերը թաթերը կապած իրենց դատավճռին էին սպասում: Իսկ տեղափոխման համար նրանց վերցնում էին կապված թաթիկներից՝ գլուխը ներքև դիրքով: Շուկայի տնօրինությունում և հաշվապահությունում հայտնվելու համար հարկավոր էր առաջնամասում բարձրանալ շուկայի ճակատային մասի կողային հատվածներից մեկը, այնտեղից էլ՝ ևս մեկ հարկ (երբեք այնտեղ չեմ եղել, ուստի, հարկերը կարող եմ շփոթել): Իսկ այդ ճակատային մասում աջ և ձախ կողմերում ծաղիկ էին վաճառում: Աստիճաններից ձախ կարկանդակ վաճառող կար, նա նաև պաղպաղակ էր վաճա- ռում: «Մառոժնի՜, մառոժնի՜», — բացականչում էր նա (հետագայում՝ 80-ականներին նա տեղափոխվեց Մարգարյանի ծննդատան մոտ, և այնտեղ կարելի էր լսել իր թնդուն կոչը): Այդ կարկանդակները բավականին կասկածելի միջուկ ունեին, սա- կայն շատ համեղ էին (կամ էլ մեզ էր այդպես թվում): Վաճառողը կարկանդակը, պաղ- պաղակը փաթեթավորելու համար օգտագործվող մագաղաթանման թղթի մեջ էր դնում: Սուր զգացողություններն ուժեղացնելու համար կարելի էր խոհարարական արվեստի այդ գլուխգործոցը թաթախել աղի և կարմիր պղպեղի խառնուրդի մեջ, որը թրծած բաժակի մեջ էր (ի դեպ, հիշո՞ւմ եք, նույն բաժակներից կային «Ջրեր և հյու- թեր» խանութներում, համապատախանաբար, աղով և պղտոր ջրի մեջ ալյումինե գդալով` տոմատի հյութի համար): «Մառոժնիի» կողքին մի ծերուկ էր, ով դանակներ և կենցաղային այլ կտրող գործիք- ներ էր սրում («Դանակ-մկրատ սրեմ, դանակ-մկրա-ա-ա-ատ», — բացականչում էր նա): Փայտե շրջանակի վրա ամրացված սրելու գործիքը պտտվող շարժման էր բերվում ոտքի պեդալով, դրանից ուրախ, յուրահատուկ ձայնով տարբեր կողմեր էին թռչում վառ կայծերը, և այդ սարքը հեշտությամբ կարող էր կյանքի վերադարձնել, վերակենդանացնել նույնիսկ անհույս հին դանակը (ի դեպ, մինչև վերջերս ինչ շատ էին ջախջախված նացիստական Գերմանիայից մեր պապերի բերված դանակները): Այդ նույն «Դանակ-մկրատ սրեմ»-ները, ինչպես նաև «Հին շոր, հին կոշիկ առնեմ»-ները և «Սարի ծամոն»-ները քայլում էին այն տարիների Երևանի բակերով (այնպես, ինչպես հիմա պատուհանների տակից կարելի է լսել «Ժավելի սպի-ի-րտ»-ը): Մի փոքր էլ մեր շուկայի ձայների և հոտերի մասին: Դպրոցից դեպի շուկա գնալու համար երկու ճանապարհ կար: Կամ շենքի դիմացի բասկետբոլի դաշտի կողքի նեղ արանքով, կամ էլ Լենինի 5ա հասցեում գտնվող շենքի կողքի կամարի միջով: Սակայն երկու դեպքում էլ պետք էր անցնել հասարակական զուգարանի կողքով, որը դպրո- ցի և շուկայի մեջտեղն էր գտնվում: Ընդհանուր օգտագործման պետքարանը քանդե- ցին 90-ականների սկզբին, սակայն դրա տակի հողը բուրում էր դեռևս շատ երկար ժամանակ: Այդ առումով, դժվար չէ պատկերացնել, թե ինչ անկրկնելի միջավայր էր ստեղծում այդ անհրաժեշտ շինությունը իր գոյության տասնամյակների ընթացքում…70-ականների վերջին, երբ սկսեցին ստորգետնյա անցում կառուցել, իսկ ապա նաև «Ձկան խանութի» դիմացի թունելը, Պրոսպեկտի այդ հատվածը որոշ ժամանակով փակուղի դարձավ: Սակայն մեր շուկան չտխրեց և երևանցիների համար շարունա- կեց ձգողական կենտրոն մնալ: …Շուկայի պատմության մեջ շուկայական ժամանակներն ամենալավագույնները չդարձան: Այն փոխվեց, վերափոխվեց, բայց ոչ դեպի լավը: Աստիճանաբար կրճատ- վեցին առևտրային գոտիները: Ինչպես բացատրում էին տեղի պաշտոնյաները, դա արվում էր հարկեր չվճարելու համար: Խորամանկ վերավաճառողները այստեղից վերջնականապես դուրս մղեցին գյուղացիներին: Դադարեց ծփալ շատրվանը և, հե- տևաբար, անհետացավ դրա գերող խշշոցը: Սակայն, չնայած այս ամենին, շուկան, մեր մանկության շուկան հարազատ էր և ջերմ:

Մեդիամաքսի` «Երևան. XX դար» հատուկ նախագծիցPanA

rmen

ian

Phot

o-ի

արխ

իվ

Երևա

նի պ

ատ

մութ

յան

թանգ

արա

ն

Page 32: Yerevan City Magazine

1960-ականներին ռուս գրող, հրապարակախոս Անդրեյ Բիտովը ճամփորդեց Հայաստանով, ինչի արդյունքում ծնվեց «Հայաստանի

դասերը» ուղեգրությունը: Հանրահայտ գրքի գլուխներից մեկը կոչվում է «Հարստություն»: Այն նվիրված է մեր՝ այլևս կորսված հարստությանը՝ Ծածկած շուկային: Իսկ 2010-ին լուսանկարիչ

Առնոս Մարտիրոսյանը հասցրել է անմահացնել շուկայի առօրյան: Ներկայացնում ենք Բիտովի տեքստը (թարգմանությունը՝ Ռաֆայել

Ավագյան, «Հայագիտակ», 2003թ.)` կրճատումներով:

Հարստություն

Մ ի փոքրիկ սև սալոր էր: Ավելի ճիշտ՝ մուգ կապույտ, թանաքի գույնի սալոր: Փոքրիկ՝ ոչ թե այն պատճա- ռով, որ հասած չէր կամ մանր-մունրներից էր, այլ այն, որ պատկանում էր բավականին լայն տարածված ու հայտնի տեսակին, փոքր-ինչ ավելի երկարավուն,

չափսով՝ ոչ մեծ, քան խոշոր սալորները, սուր ծայրերով, ոչ այնքան հյութեղ, նույնիսկ՝ չորավուն, բայց շա՜տ ավելի քաղցր:Դա Երևանի խոշորագույն ծածկած շուկաներից մեկն էր, որի նախա- գիծը, ինչպես և երևանյան ժամանակակից քաղաքաշինության բազ- մաթիվ շենքեր, պետք է համարել առաջավոր ու հաջողված: Նա ինձ հատկապես դուր եկավ ներսից, որտեղ շատ օրգանական էր թվում, և դերն ու լուծումը ծայրաստիճան համապատասխանում էին իրար, միաձույլ էին: Փողոցի լույսից ու շոգից հետո այստեղ ինչ-որ շատ լու- սավոր, զովաշունչ ստվեր կար ու մաքրություն և յուրօրինակ լռություն:

3031 Հոկտեմբեր 2013

ՓԱԿ ՇՈՒԿԱ Հեղինակային

Page 33: Yerevan City Magazine

ՀԱԶԱՐԱՎՈՐ ՁԱյՆԵՐ՝ ԱՆՀԱՍ- ԿԱՆԱԼԻ ՈՒ ԻՆՁ ՉՀԱՍՆՈՂ, ԼՈՂԱԼՈՎ ՎԵՐ ԷԻՆ ԲԱՐՁՐԱ- ՑԵԼ, ՀԱՍԵԼ ԲԱՐՁՐ ԿԱՄԱՐՆԵ- ՐԻ ՏԱԿ, ԱյՆՏԵՂ ՄԻԱՁՈՒԼՎԵԼ

Այստեղ չկար հարավային բաց շուկայի եռուզեռը իր արևով, աղմու- կով, հրմշտոցով ու շնաճանճերով հանդերձ:Համեմատությունը ժամանակի մեջ ի՜նչ հանգույցներ է կատարում ինքն իրեն վերադառնալիս: Եթե թռչունների շուկան այդպես է ան- վանվել մարդկանց շուկայի համեմատությամբ, ապա ամենից առաջ ոչ թե առաջինի և երկրորդի բազմաքանակության պատճառով, այլ միմյանց հետ չհամեմատվող, իրար ձուլված այս ձայների պատճա- ռով, որոնք այնպիսի բացարձակ անկանոնությամբ են ձուլված, որ արդեն ներդաշնակություն են ստեղծում: Եվ եթե թռչունների ժողովը ուրիշ ոչ մի բանի հետ չէր կարելի համեմատել, եթե ոչ շուկայի, ապա շուկան ես չեմ կարող որևէ այլ բանի հետ համեմատել, եթե ոչ թռչուն- ների ժողովի: Հազարավոր ձայներ՝ անհասկանալի ու ինձ չհասնող, լողալով վեր էին բարձրացել, հասել բարձր կամարների տակ, այնտեղ միաձուլվել ու արտացոլվել և ահա դանդաղ հոսում էին ներքև, և այդ

բանեցված աղմուկը այնքան մեղմ էր ու թեթև, որ միանգամից չհա- սավ գիտակցությանս, ինչպես ծովի աղմուկը և թռչունների շուկայի հեռավոր աղմուկը (բաց շուկայի աղմուկը մոտ է. ասես դու՝ անկոչ հյուրդ, ոտ ես դրել ափին և միանգամից խրտնացրել հազարավոր թևավոր տանտերերի): Ե՛վ բարձր կամարը՝ նրբակերտ ու թեթև, պա- րաձև սյունաշարին հենված, և՛ ցրված, անհասկանալի է, թե որտեղից եկող լույսը, և՛ այդ փափուկ ու մեղմ գվվոցը ակամայից ներշնչում էին տաճարային մտքեր:Այդ փոքրիկ սալորը բազմած էր ճիշտ այդպիսի սալորներից խնամքով սարքված բուրգի կատարին: Տարեց մի կին՝ մարար հագնված ու հար- գարժան տեսքով, սարքել էր այդ բուրգը և այժմ կանգնած էր նրա

ետևում՝ համեստ ու արժանապատվորեն: Նրա կողքին, ավելորդ, կանգ- նել էր նրա ոչ գեղեցիկ աղջիկը՝ դեմքին ինչ-որ տխուր ամպիկ: Նրա կող- քին՝ կանաչեղեն վաճառող փութեռանդ մի կին: Բայց այդտեղով արդեն ակնհայտորեն անցնում էր սահմանը սալորների ու կանաչեղենի միջև: Գնորդներ չկային:Հարգարժան կինը հենց այդ պահին արագորեն բռնեց գլորվող սալո- րը և սահուն, փառահեղությունից ոչ զուրկ շարժումով դրեց բուրգի գագաթին, որից հետո չմտածված, բայց շատ զգույշ շարժումներով երկու կողքից բռնեց այդ ամբողջ կառուցվածքը, հետո բաց թողեց, և բուրգը շփման հրաշալի օրենքին ենթակա, քարացավ տեղում:Բարեկամիս հետ մենք քայլում էինք շուկայում և հարավի լիառատու- թյունը, այս արդեն քանիերորդ անգամ, զարմացնում ու հուզում էր իմ հյուսիսային սիրտը: Մրգի գոյության հրաշքը գրեթե գլխապտույտ էր առաջացնում: Մրգերը ծածկված շուկայում ավելի նկատելի են, քան

Page 34: Yerevan City Magazine

բաց շուկայում: Արևի լույսի բացակայությունը, որը ճնշում է ամենից առաջ բաց շուկայում, մրգերին ասես վերադարձրել էր իրենց սեփա- կան լույսը (այո, լույսը, ոչ՝ գույնը): Նրանք՝ փոքրիկ արևներ, լուսար- ձակում էին ներսից, վերադարձնելով կուլ տված արևը: Եվ քանի որ առևտրին իմ մասնակցությունը ինձնից անկախ պասիվ էր և ինձ հա- մար պարզ չէր, թե ինչպես էր իմ բարեկամը առևտուր անում իր ցե- ղակիցների հետ և որն էր նրա ընտրության սկզբունքը, ես ամբողջո- վին մի աչք ու մի սիրտ դարձած նայում էի ու հիանում: Ես սկսեցի մրգերը դասակարգել «արևայնության» սկզբունքով, լոլիկը ավելի արևային է, քան վարունգը, տանձը ավելի, քան խնձորը, բայց ամենից արևայինը, որքան էլ տարօրինակ լինի, ծիրանն է, — մտածում էի ես... Գնացուցակների բացակայությունը լիովին բացառում էր առևտրին իմ մասնակցելու հնարավորությունը, բայց այդ բացակայությունը ինքնըստինքյան ինձ դուր էր գալիս, ինձ համար նշանավորելով առև- տրի ինչ-որ նախածին ու կենդանի սկզբունք, որտեղ գործարք կա, կան նաև ինչ-որ դաշինք, հարաբերություն ու ազգակցություն: Այստեղ ինձ բոլորը ազգակիցներ էին թվում:— Ի՜նչ գեղեցիկ է, — բթորեն ասացի ես, աչք ածելով այդ ամբողջ փա- ռահեղությունը:— Վատ շուկա է, — ամոթխածորեն ասաց բարեկամս, — այ, մի երկու շաբաթ հետո գայիր...Հենց այդ պահին էլ մենք մոտեցանք այն սալորին, և բարեկամս պատ- րաստվեց գնել: Հարգարժան կինը, երևի, գնորդ չէր սպասում և մեր ներկայությունը հանկարծակիի բերեց նրան: Նա մի ակնթարթ շփոթ- վեց, բայց հետո, կարծես ի փոխհատուցումն այդ շփոթմունքի, անմի- ջապես սկսեց չափազանց արագ շարժվել, առանց սակայն իր արժա- նապատվությունը գցելու: Նրա շեշտակի շարժումից ամենավերին սալորը երերաց և փոքր-ինչ հապաղելով, գլորվեց: Կինը և նրա աղջիկը ինչ-որ բնազդային շարժում կատարեցին սալորը բռնելու, բայց արդեն ուշ էր: Մանավանդ, նրանք երևի հասկացան, որ այդ սալորի պատճա- ռով կարող են խորտակել ամբողջ բուրգը և, բացի այդ, ընդհանրապես անհարմար է... Այդպես էլ նրանք քարացան, կասեցնելով հազիվ նկա- տելի ու դրսևորված շարժումը և սկսեցին աչքերով հետևել սալորի անկումը: Ես նույնպես քար կտրեցի. ինձ միշտ հիպնոսում է անսպա- սելի անկումը: Սալորը գլորվեց բուրգից, իր հետ տանելով մեկը ևս, և

ԼՈԼԻԿԸ ԱՎԵԼԻ ԱՐԵՎԱյԻՆ Է, ՔԱՆ ՎԱՐՈՒՆԳԸ, ՏԱՆՁԸ ԱՎԵ- ԼԻ, ՔԱՆ ԽՆՁՈՐԸ, ԲԱյՑ ԱՄԵ- ՆԻՑ ԱՐԵՎԱյԻՆԸ, ՈՐՔԱՆ ԷԼ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԼԻՆԻ, ԾԻՐԱՆՆ Է

նրանք մարմարե վաճառասեղանից ընկան սալահատակին, սկսեցին գլորվել ավելի արագ, աշխատելով ետ չմնալ միմյանցից:Մենք աչքերով հետևեցինք նրանց, մինչև նրանք կանգ կառնեին, և հարգարժան կինը սկսեց սալոր կշռել բարեկամիս համար:Սալորները իրարից ոչ հեռու ընկած էին կեղտոտ սալահատակին, և մարդիկ անցնում էին նրանց վրայով: Կինը արագությամբ և հաջող վերջացնում էր իր գործը, բայց իր կամքից անկախ, թաքուն աչք էր գցում այն երկու որբ սալորներին: Մի փոքրիկ տղա նկատեց սալոր- ները, մենք հուսով լի հայացք ձգեցինք նրա վրա, բայց շուկայում գետ- նից հավաքող անապաստանների դարը վաղուց անցել էր... Ինչ-որ մեկը քիչ էր մնում կոխ տար սալորը, բայց վերջին վայրկյանին ոտքը անճոռնիաբար փոխելով, շրջանցեց: Մենք թեթևացած շունչ քաշեցինք:Էժանագին տեսակի երկու փոքրիկ սալորներ էին: Ես ինչպե՞ս բացատ- րեմ, որ մեր այդ բոլոր տվայտանքներում ո՛չ աղքատություն կար, ո՛չ ժլատություն: Պարզապես մեղքներս գալիս էր, որ նրանք ընկել են, որ նրանց կոխ են տալու, որ ոչ ոք դրանք չի ուտելու:Սալորի նկատմամբ այդ խղճմտանքը ազնիվ էր: Դա հարգանք էր նրա հանդեպ: Դրա մեջ հողի արժեքը կար, աշխատանքի արժեքը՝ նրա յուրա- քանչյուր կաթիլում:Դրա մեջ ևս կուլտուրա կար:Կուլտուրան ձրի չի տրվում: Եթե բնիկ լենինգրադցիները մինչև այս- օր էլ չորացած ու բորբոսնած հացի կտորը աղբանոց չեն նետում, ապա դա բնավ չի խոսում հողին կապված լինելու և հողագործի աշ- խատանքը հարգելու մասին, այդ ամենը վաղուց արդեն մոռացված է: Բայց, եթե այսօրվա կշտությունից հանենք այդ դեն չնետած, այլ անպայման որևէ ծակուծուկ կոխած հացի չոր կտորը, մնացորդում կստացվի պաշարում: Եվ այդ հեռու-հեռավոր սովը գյուղացիական կուլտուրայի տարր է հաղորդում հողը վաղուց ի վեր մոռացած մարդ- կանց: Հացի նկատմամբ այդպիսի հարգանքը կուլտուրա է և այդ կուլ- տուրան անհրաժեշտ է հարգել այնպես, ինչպես հացը: Սնունդը դա սնունդ է: Ոչ միայն կենսական ֆունկցիա է, այլև հասկացություն: Այս գյուտի համար ես գրեթե ամբողջովին պարտական եմ Հայաստանին: Այնտեղ պահպանվել է ուտելու կուլտուրան, որին հասարակական սնունդը դեռ չի կեղեքել:Ես փակում եմ աչքերս և տեսնում ահա այս սեղանը: Ահա լոլիկները՝ այնքա՜ն կլոր, այնքա՜ն կարմիր, այնքա՜ն մեկուսի... Ահա գյուղական պանրի կտորը՝ մենրացանցի հետքերով: Ահա սոխը՝ չճմռթված, երկար

3233 Հոկտեմբեր 2013

ՓԱԿ ՇՈՒԿԱ Հեղինակային

Page 35: Yerevan City Magazine

սլաքներ, ջրի կաթիլները վրան: Ահա կանաչին, կանաչ կանաչին, կա- պույտ կանաչին, կարմիր կանաչին, մի ամբողջ սայլ, մի ամբողջ դեզ: Դա սնունդ չէ, սննդի բյուրեղիկներ է: Դա միացություններ չէ, տարրեր է: Ահա իրոք՝ ինչ որ աստված տվել է...Եվ լավաշի խուրձ: Հինավուրց, հնամենի մատյան: Լավաշը հացի հայրն է, առաջին հացը, նախահացը: Ալյուրն ու ջուրը, ես այսպես եմ հասկա- նում, հացի բյուրեղներն են: Հավերժական հաց: Ահա բացված է խոնավ փեշկիրը և հառաչում են լավաշի հավերժ թարմ էջերը:Մի մաքուր, մաքուր առավոտ: Նստում է բարեկամս: Նստում եմ և ես: Մենք կտրում ենք մի կտոր լավաշ, մեջը սոխի սլաքներ դնում, կանաչի ցողունիկներ և պանիր: Փաթաթում ենք, կծում և անշտապ ծամում: Մենք չենք շտապում, մենք ժլատություն չենք անում, մենք որկրամոլ չենք, մենք ուտում ենք: Մենք հարգում ենք հացը, հարգում ենք միմյանց, հարգում ենք մեզ:— Լավաշը հաց է, — ասում է բարեկամս, մի կտոր լավաշ կտրելով, — լավաշը ափսե է,- ասում է նա, լավաշի կտորի մեջ կանաչեղեն դնե- լով, — լավաշը անձեռոցիկ է, — ասում է նա, — բերանը լավաշով սրբե- լով... Եվ ուտում է անձեռոցիկը:Ես Հայաստանում չեմ տեսել կեղտոտ ափսեներ, լրիվ չկերած, քչփո- րած ճաշատեսակներ, նման ոչ մի խոզություն, որ իրեն թույլ է տալիս խժռած-կշտացած մարդը: Հայաստանում չեն խժռում, ուտում են: Ուտում են ձեռքով. դա հարգարժան է և գեղեցիկ: Ափսեն սրբում են

լավաշով, որպեսզի համեղ լինի, միշտ համեղ: Եվ ոչ միայն այդ պատ- ճառով: Եթե ինձ առաջարկեին երկու խոսքով սահմանել, թե ինչ բան է կուլտուրան, ոչ թե այն կուլտուրան, որը բարձրագույն կրթություն է և ասպիրանտուրա, քանի որ կրթված մարդը էս մեր ժամանակնե- րում հաճախ ու տառացիորեն գյադա է, այլ այն կուլտուրան, որին կարող է արժանի լինել նաև անգրագետ մարդը, ես այն կսահմանեի որպես հարգանքի ունակություն: Հարգանքի ունակություն ուրիշնե- րի նկատմամբ, հարգանքի ունակություն այն բանի նկատմամբ, ինչ չգիտես, հարգանքի ունակությունը հացի նկատմամբ, հողի, բնության, պատմության ու մշակույթի նկատմամբ, հետևապես՝ ինքնահարգան- քի, արժանապատվության ունակության: Եվ քանի որ ես բավարար- ված չէի լինի այս ձևակերպումից, ինձ կթվար, թե այն թերի է, ևս կավելացնեի՝ նաև չխժռելու ունակություն: Խժռում և գերհագենում է միշտ աղքատը, միշտ ստրուկը՝ անկախ իր արտաքին արժանապատ- վությունից: Խժռում է՝ քեֆ անելիս, խժռում է՝ սիրելիս, խժռում է բա- րեկամություն անելիս... Շպրտում է հացը, քշում է կնոջը, վանում է ընկերոջը... Կեղտոտությո՜ւն: Կարճ շնչառություն, շնչարգելություն: Այդպիսինը պետք է որ ոչինչ չունենա, սոված լինի, միայն սոված լինելով նա դեռ կարող է պահպանել մարդկային կերպարը, կարեկ- ցանքի և ըմբռնման ունակությունը: Նա ստրուկ է: Հենց որ կշտա- ցավ, զկռտում է, արհամարհում այն բոլորը, ինչ խժռել է և վրեժ առ- նում այն ամենից, ինչի ծարավը և քաղցը զգացել է: Խժռել է ու լակել: Եվ երբ արդեն կուշտ է՝ մի այսպիսի կեղծ ազատություն երկրային կյանքից, մի այսպիսի՝ իբր թե հոգևոր կյանք... Նայում է պղտոր հա- յացքով, որպեսզի մի բան էլ վանի, մի բան կոտրի, մի բան էլ կեղ- տոտի: Նա կշտանալով, սրդեն սպառել է ազատության իր սոված ձգտումը: Եվ այժմ նրա ազատությունը կշտությունից հետո եկող հաջորդ աստիճանն է՝ գյադայությունը: Որովհետև, ագահությամբ վրա պրծնելով, նա կրկին ոչինչ չունի, ոչ մի բանի չի տիրապետում, և այժմ, որպեսզի ինքն իրեն համոզի իր ազատության մեջ, նա պետք է թքի այն ամենի վրա, ինչ այնքան խայտառակորեն չի կարողացել ունենալ՝ ունենալու վրա:Միայն կուլտուրան կարող է հաղթել առատությանը: Անկուլտուրա- կան մարդը չի կարող հարուստ լինել: Հարստությունը կուլտուրա է պահանջում: Անկուլտուրական մարդը կավերվի, հետո կսկսի ավերել:

Առնոս Մարտիրոսյան

Page 36: Yerevan City Magazine

Մաշտոցի պողոտայի շուկայի կառուցմամբ Երևանում սկիզբ դրվեց քաղաքաշինական մի նոր մշակույթի՝ ծածկած շուկաների, որտեղ տարբեր գյուղերից ու ավաններից մարդիկ գալիս, անվճար տաղավար էին զբաղեցնում և վաճառում իրենց միրգը, բանջարեղենը կամ այլ

մթերքը: Ժամանակին յուրաքանչյուր վարչական շրջան ուներ այդ նպատակին ծառայող իր ծածկած շուկան, ընդ որում՝ բոլորը համարակալված: Այսօր պահպանվել և շարունակում են

գործել (որոշ վերապահումներով) դրանցից հինգը:

Փակ հնգյակ

Թիվ 5ԱրաբկիրԿենտրոնական Ծածկած շուկայի բացումից 5 տարի հետո՝ 1957-ին, Գրիգոր Աղաբաբյանը նա- խագծեց ևս մեկը Կոմիտասի պողոտա 53 հաս- ցեում: Կառուցվածքային առումով գրեթե կրկնե- լով կենտրոնական շուկան՝ այս մեկը, այնուամե- նայնիվ, նույնքան ընդգծված էսթետիկ և դեկո- րատիվ հարստությամբ չի փայլում: Կոմիտասի շուկան նույնպես իրենից մեկ ընդհանուր դահ- լիճ է ներկայացնում, որի կենտրոնական հատվա- ծում չորս շարքով դասավորված են վաճառքի տաղավարները: Հետևում նախատեսված է մսի պասաժը, որն այսօր չի գործում, ինչպես նաև չեն գործում շենքի պարագծով տարածվող երկրորդ հարկի տաղավարները: Փոխարենը ծածկած շուկայի հետևում գործում է, այսպես կոչված՝ ամառային շուկան: Կոմիտասի պողոտայում աստիճանավոր պատ- վանդանի շնորհիվ մայթից վեր գտնվող շուկայի ճակատային մասը, թերևս, ամենից շատ է աչքի զարնում իր հարդարանքով. շքամուտքի կամա- րին նռան ու խաղողի զարդաքանդակներ են, իսկ կողմնային հատվածներում՝ դասական սյուներ: Ի դեպ, դրանցից մեկի վրա մինչ օրս փակցված է «Ոսկերիչ» գրությունը. չզարմանաք, եթե դրա կողքին դանակ սրող վարպետին տեսնեք:

3435 Հոկտեմբեր 2013

ՓԱԿ ՇՈՒԿԱ ուղեցույց

Page 37: Yerevan City Magazine

Թիվ 3Վերին Շենգավիթ (3-րդ մաս)1958-ին Աղաբաբյանը հեղինակում է ևս մեկ ծած- կած շուկա, այս անգամ՝ այժմյան Գարեգին Նժդե- հի փողոց 17 հասցեում: Այն գրեթե ամբողջովին կրկնում է Կոմիտասի շուկան, բացառությամբ իր այսօրվա գործառույթի տարբերության: Եթե Կոմիտասի շուկայում մինչ օրս էլ շարունակում են մթերք վաճառել, ապա 3-րդ մասի շուկան վաղուց արդեն վերածվել է հագուստի վաճառասրահներով լի մի տարածքի, պաշտոնապես` «առևտրի տուն»: Կառույցի շուկա լինելու մասին, թերևս, վկայում են ներսի կողմից մուտքի պատին՝ երկու խորշերում խնամքով պահպանված երկու կանանց բարձրաքան- դակները. հայկական տարազով կանանցից մեկն իր ձեռքերում խաղող է բռնել, մյուսը, ըստ երևույ- թին, այդ խաղողից ստացված գինով լի կժերը: Ճա- կատային կողմից շուկան զարդարված է մետաղե ռելիեֆով, որը խրախճանքի, երգ ու պարի, տոնա- խմբության տեսարան է պատկերում:

Թիվ 10Քանաքեռ-ԶեյթունՏիպային շուկայի օրինակ է նաև Պարույր Սևակ 51 հասցեում գտնվողը, որի հեղինակը Հովհաննես Բաբա- ջանյանն է: Սակայն Նոր Նորքի շուկայի տրամաբանությամբ կազմակերպված ներքին և արտաքին տա- րածությամբ այս շուկան աստիճանավոր պատվանդանին է, մինչդեռ Գայի պողոտայից ծածկած շուկան հասնելու համար աստիճաններով ներքև է պետք իջնել: 1975-ից գործող այս շուկան ևս ունի որմնանկար. դա Մարտիրոս Սարյանի հեղինակած Արարատի բնանկարներից մեկի կրկնօրինակն է, ասում են՝ Տիխոն անունով մի ռուս նկարիչ է հեղինակել: Ասում են նաև, որ Զեյթունի շուկայի ապագան էլ շատ երևելի չէ: Առայժմ չհաստատված տեղեկությունների համաձայն, տեղացի վաճառողներին անհայտ մի գործարար պատրաստվում է վերակառուցել այն մեր ժամանակի ոգով, այսինքն՝ վերացնել կառույցի ամենահետա- քրքիր մասը հանդիսացող աստիճանավոր պատվանդանը և դրա փոխարեն նոր առևտրական հատված տեղավորել, իսկ բուն շենքի ներսում կտեղադրվեն տաղավարներ:

Page 38: Yerevan City Magazine

Թիվ 7Նոր Նորք1973-ին շահագործման հանձնվեց ևս մեկ ծածկած շուկա՝ Գայի պողո- տա 16 հասցեում: Իր կառուցվածքով այն տիպային շուկա է. Խորհրդա- յին Միությունում ցանկացած գործառույթ կատարող շենքերի (հի- վանդանոց, բնակելի շենք, կինոթատրոն, շուկա և այլն) կառուցման համար նախագծվում էր տիպային, համընդհանուր ունիվերսալ տար- բերակ, որն իր հերթին հարմարեցվում էր յուրաքանչյուր երկրի շի- նանյութի տեսակների պաշարին և կլիմայական պայմաններին: Այդ իսկ պատճառով Նոր Նորքի շուկայի գլխավոր արժեքը հենց իր գոր- ծառույթի կատարման մեջ է: Հատակագծում քառակուսի շենքի ներ- քին տարածությունն ընդհանուր է. կենտրոնական հատվածում միրգ ու բանջարեղենի տաղավարներն են, հետնամասում՝ մսի պասաժը: Այս շուկայում, սակայն, ուշագրավ է մսավաճառների տաղավարնե- րի վերևում՝ հետևի պատի կամարի տակ տեղ գտած որմնանկարը: Ստորագրության համաձայն՝ այն 1973-ին հեղինակել է Զաքար անու- նով մի նկարիչ, որը, ըստ ամենայնի, սիրողական նկարչությամբ է զբաղվել և ինչ-որ մեկի խնդրանքով համաձայնել է զարդարել շու- կայի սրահի պատերից մեկը: Որմնանկարի կենտրոնում խաղողի ու (միաժամանակ) նռան ծառն է, որի ստվերում գինու գավաթով կիսապառկած է Նոյ նահապետը, նրա ձախ կողմում որդիներն են, մեկի ուսին, հավանաբար, մատաղի գառ, իսկ մյուս կողմում՝ հարս- ները գինու կժերով և թոռները: Մի խոսքով՝ բիբլիական տեսարան՝ ժողովրդական մեկնաբանությամբ: Այս որմնանկարը ուշագրավ է նաև նրանով, որ 2004-ին, երբ շուկան բարեկարգվեց, ոմն Ֆ. Բոուրմա- նին պատվիրեցին թարմացնել որմնանկարը, ինչը նա սիրով արեց՝ ինքն իրեն անմահացնելով Նոյի դերում: Մսավաճառների պնդմամբ՝ այժմյան Նոյի կերպարը ճիշտ և ճիշտ այդ նկարչինն է՝ նույն մազ-մորուքով և դիմագծերով: Ինչ վերաբերում է շուկայի ապագային, ապա նույն վաճառողների շրջանում պտտվում են լուրեր, որ այն արժանանալու է Պրոսպեկտի շուկայի ճակատագրին՝ նույն գործարարի թեթև ձեռքով:

3637 Հոկտեմբեր 2013

ՓԱԿ ՇՈՒԿԱ ուղեցույց

Page 39: Yerevan City Magazine

Թիվ 2Կենտրոն (Սիլաչի)Երևանյան ծածկած շուկաներից վերջինը շահագործման է հանձնվել 1980-ականներին: Իսկ կառուցվել է Գրիգոր Աղաբաբյանի որդու՝ Արա Աղաբաբյանի նախագծով: Այս շուկան նախորդներից տարբերվում է իր կառուցված- քային և ֆունկցիոնալ լեզվով, որն ավելի շատ աղերսներ ունի սովետական մոդեռնիզմի հետ: Ամբողջովին մե- տաղական կառուցվածքներից բաղկացած ծածկը հսկայական տարածք է ընդգրկում, որը պայմանականորեն երկու մասի է բաժանված: Շուկայի երկու կողմերից բացվող մուտքերը տանում են դեպի շրջանաձև դասավոր- ված մրգի, բանջարեղենի, համեմունքների, քաղցրավենիքի, թթվի ու մտքովդ անցած ցանկացած այլ մթերքի տաղավարները, իսկ դրանցից հետո երկու կողմից բարձրացող աստիճանավանդակը տանում է երկրորդ հարկ, որտեղ հագուստի վաճառք է իրականացվում: Երկրորդ հարկի տակ պահեստներն են, իսկ դրանց կողքին՝ շենքի մեջտեղից բացվող մուտքի անմիջապես դիմաց, մսի պասաժները, որոնք շատ տեղ չեն զբաղեցնում: Շուկայի կառուցման ժամանակ միսն այնքան էլ հաճախ հանդիպող և վաճառվող ապրանք չէր, այդ իսկ պատճառով առանձին մեծ տարածք դրա համար չի հատկացվել: Շուկայի երկրորդ հարկն առանձնապես ուշագրավ չէր լինի, եթե աստիճաններին հաջորդող երկու հարթակներից մեկում կանգնեցված չլիներ խաղողի վազերը ձեռքին բռնած հայկական տարազով գեղեցկադեմ կնոջ արձանը: Ասում են՝ այն կանգնեցվել է շուկայի բացումից կարճ ժամանակ անց և մինչ օրս իր բարձր դիրքերից հովանավորում է վաճառականներին:

Անի Սմբատի Գրիգոր Եփրեմյան

Page 40: Yerevan City Magazine

Երևանի իշխանությունների համար գուցե զարմանալի թվա, բայց աշխարհի տարբեր ծայրերում պահպանվում և հաջողությամբ գործում են բազմաթիվ ծածկած շուկաներ, որոնք ոչ միայն մի քանի հարյուր տարվա

պատմություն ունեն, այլև անգամ վերակառուցումներից հետո գրեթե պահպանել են նախնական տեսքն ու գեղագիտական արժեքը` դառնալով

իրենց քաղաքների կարևոր զբոսաշրջային կառույցներից: Դրանցից շատերը նույնիսկ իրենց կայքն ունեն:

Օտար ծածկեր

Վալենսիական մոդեռնիզմԻսպանական Վալենսիա քաղաքում է գտնվում Եվրոպայի ամենահին մթերա- յին շուկաներից մեկը, թեև այսօր գոյություն ունեցող մոդեռնիստական շենքը կառուցվել է 20-րդ դարում և շատ համահունչ է հարևանությամբ գտնվող Սան- տոս Խուանես բարոկկո եկեղեցու (17-րդ դար), ուշ գոթական Մետաքսի բոր- սայի (15-րդ դար) և դրան կից վերածննդյան Հյուպատոսական տաղավարի (16-րդ դար) հետ: Շուկայի մոդեռնիստական շենքը կառուցվել է երկու կատա- լոնացի ճարտարապետների՝ Ալեքսանդր Սոլեր ի Մարկի և Ֆրանսեսկ Գուար- դիա ի Վիալի նախագծով, որոնք շահել էին 1910-ին Վալենսիայի քաղաքապե- տարանի հայտարարած մրցույթը: Շուկայի բացումը տեղի ունեցավ 1919-ին. այդ ժամանակ այն Իսպանիայի ամենամեծ և Եվրոպայում խոշորագույն շու- կաներից մեկն էր: Շուկայի շենքը ավելի քան 8000 քմ տարածք է զբաղեցնում: Հատակագծում ոչ կանոնավոր 14-կողմանի ուղղանկյան տեսք ունի և բաժանված է երկու հիմնա- կան գոտու. առաջինը նախատեսված է գլխավորապես ձկան առևտրի, իսկ երկրորդը՝ մրգի ու բանջարեղենի և այլ ապրանքների համար: Ընդհանուր առմամբ՝ շուկայում 959 առևտրի տաղավար կա, գործում են նաև բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ ու հուշանվերների խանութներ: Այդ հսկայական «առևտրի տաճարի» ներքին և արտաքին հարդարանքը փայլում է կերամիկայի, մետաղի, քարերի ու գունավոր ապակու բազմազանությունից: Հատկապես աչքի են ընկնում վալենսիական դրոշի գույներով վիտրաժները շենքի ճակա- տամասում: Կառույցը պսակված է 30 մետր բարձրությամբ մեծ գմբեթով, որը շենքի երկու առանցքների հատման մասում՝ «մրգային» տեղում է վեր խոյա- նում, և մեկ ուրիշ փոքր գմբեթով՝ «ձկնային» գոտում: Երկուսն էլ զարդարված են ձկների ու թութակների տեսքով հողմացույցներով:

3839 Հոկտեմբեր 2013

ՓԱԿ ՇՈՒԿԱ Այնտեղ

Page 41: Yerevan City Magazine

Ֆրանսիայի սրտումԿարո դու Տամպլը փակ շուկա է Փարիզի 3-րդ թաղամասում: Այն կառուցվել է 1863-ին և վերակառուցվել 1905-ին: Դեռ միջնադարից Տամպլ թաղամասը գործ- վածքի ու հագուստի վաճառքի վայր է եղել, 1811-ին այդտեղ ժամանակավոր շուկա է կառուցվել փայտից, իսկ 1863-ին այն արդեն աղյուսից և ապակուց էր: Շու- կայի շենքն ինքնին գալական կառույց է, որի կամարների ներքո վաճառում են կաշվե իրեր և հագուստ: 2004-ին թաղամասի բնակչությունը պա- հանջեց, որպեսզի շուկան նորոգվի և թար- մացվի՝ որպես բազմապրոֆիլ հանրային տարածք: Փարիզի քաղաքապետարանը ծրագրում է շուկան վերաբացել այս տար- վա վերջին՝ հանրությանը ներկայացնե- լով 250-տեղանոց դահլիճ և այլ հավելյալ կառույցներ: Վերանորոգված շուկան կկարողանա միաժամանակ 2800 հաճա- խորդ ընդունել:

Քաղաք՝ քաղաքի մեջՍտամբուլի Փակ շուկան կամ Գրանդ բազարը (Կապալի Չարշի) համարվում է աշխարհի ամենամեծ և ամենահին փակ շուկաներից մեկը: Այն գտնվում է Ստամբուլի հին հատվածում և հսկայական տարածք է զբաղեցնում՝ ներա- ռելով ավելի քան 4000 խանութ 58 խաչվող փողոցներում: Խանութների հետ մեկտեղ շուկայում իրենց տեղն ունեն ռեստորաններ, աղբյուրներ, մզկիթներ, բնակելի տարածքներ և անգամ գերեզմանատուն: Վաճառվող ապրանքի բազմազանությունը անսահման է՝ ոսկերչական իրեր, զարդեր, հնաոճ իրեր, գործվածք, գորգեր, հուշանվերներ, խեցեգործական և փայտե իրեր և այլն:Շուկայի շինարարությունը սկսվել է դեռևս Մեհմեդ 2-րդ սուլթանի օրոք՝ 1453-ին, Կոստանդնուպոլիսը գրավելուց անմիջապես հետո՝ բյուզանդական մայրաքաղաքի շուկաների հիման վրա: Սուլթանի կարգադրությամբ կառուց- վել է երկու բեդեսթան՝ թուրքական փակ շուկա, որոնց շուրջ էլ սկսվել է ձևա- վորվել մեծ շուկան: 1461-ին բացվելուց հետո Կապալի Չարշին բազմիցս վե- րակառուցվել և ընդլայնվել է, իսկ 1894 թվականի երկրաշարժից հետո շուկայի լայնածավալ վերակառուցում է ձեռնարկվել: Մինչև 19-րդ դարի վերջը Կապա- լի Չարշին նաև ստրկավաճառության կենտրոն է եղել: Շուկան ընդհանուր առմամբ 18 դարպաս ունի, իսկ փողոցները պահպանել են հին անվանումները ̀Թասակագործների փողոց, Ինքնաեռների փողոց և այլն:

Page 42: Yerevan City Magazine

Տոսկանական ոճովՖլորենցիայի կենտրոնական շուկան՝ Մերկատո Չենտրալեն, 19-րդ դարի կառույց է, որին կից գործում է նաև Մերկատո դի Սան Լորենցոն: Վերջինս վրանային շուկա է և մշակութային արժեք չի ներկայացնում, մինչդեռ Կենտրոնական երկհարկանի շուկան շուրջ 140 տարվա պատմություն ունի: Այն կառուցվել է 1874-ին և գլխավորա- պես սննդի վաճառք է իրականացնում: Կառուցման ժամանակ շուկան իր մեջ է նե- րառել 1872-ից գործող մի սրճարան, որը մինչ օրս ավանդական տոսկանական խոհա- նոց է մատուցում և այսօր էլ քաղաքի ամենասիրված սննդի կետերից մեկն է հանդի- սանում: Շուկայի առաջին հարկում ներկայացված է պանրի, տոսկանական խոհանո- ցի մսեղենի, գինիների ու հացաբուլկեղենի տեսականին, իսկ երկրորդում` մրգի, բան- ջարեղենի և ծաղիկների տաղավարներն են: Վերջերս շուկայի երկրորդ հարկը փակ- վել է մաքրվելու, նորոգվելու և թարմացվելու նպատակով:

Բրիտանական մոտեցումՕքսֆորդի փակ շուկան պատմական կառույց է քաղաքի կենտրոնում, որը բացվել է 1774-ին և ակ- տիվորեն գործում է մինչ օրս: Շուկայի կառուցման գլխավոր նպատակը Օքսֆորդի կենտրոնական փո- ղոցները խցանող առևտրի կեղտոտ ու անկանոն տաղավարները մի տեղ հավաքելն էր: Սկզբում քա- ղաքային իշխանությունները որոշել էին ոչնչացնել այդ շուկան, բայց հետո որոշեցին, որ ավելի նպա- տակահարմար կլինի այն տեղափոխել ընդհանուր կառույցի մեջ, որը նախագծեց ճարտարապետ Ջոն Գվինը: Նրա նախագծով կառուցված շենքը, որի տեղում սկզբում մսի քսան կրպակ էր տեղակայված, շուտով ներառեց նաև այգեգործության պարագա- ների, պարենամթերքի ու ձկան վաճառքի տաղա- վարներ, ինչպես նաև սրճարաններ և հրուշակեղե- նի խանութներ: Այսօր փակ շուկան շարունակում է մնալ քաղաքի յուրահատուկ առևտրի կենտրոններից մեկը, որի գոյությունը, սակայն, 200 տարի անց վտանգված է: Բանն այն է, որ քաղաքային խորհուրդը որոշել է 50 տոկոսով բարձրացնել շուկայի խանութների վարձակալության գումարը՝ պատճառաբանելով, թե ներկայիս գումարը չափազանց քիչ է քաղաքի կենտրոնում գտնվող շուկայի համար: Արդյունքում շուրջ 50 խանութների սեփականատերեր փաստի առաջ են կանգնած: Իրավիճակը շտկելու համար մի ամբողջ շարժում է սկսվել, սակայն առցանց ստորա- գրահավաքի ընթացքում հավաքված ավելի քան 11 հազար ստորագրությունները դեռևս չեն երաշխա- վորում վարձակալության գումարի պահպանումը, մինչդեռ վաճառականներից շատերը գրեթե համոզ- ված են, որ դրա բարձրացումը կարող է ճակատա- գրական լինել պատմական շուկայի համար:

4041 Հոկտեմբեր 2013

ՓԱԿ ՇՈՒԿԱ Այնտեղ

Page 43: Yerevan City Magazine

Ամենահինը` ԴամասկոսումՀամիդի շուկան կամ Ալ Համիդիա Սուքը Սիրիայի ամենամեծ և ամենա- հին շուկաներից մեկն է: Թիթեղյա ծածկով փակ շուկան կառուցվել է 18-րդ դարում և մինչ օրս գրեթե պահպանել է նախնական տեսքը: Շուրջ կես կիլոմետր ձգվող ճանապարհը կառուցվել է դեռևս Հռոմեական կայսրու- թյան օրոք, իսկ դրա երկու կողմերով ձգվող շուկան իր վերջնական տես- քը ստացել է 19-րդ դարի վերջում՝ Օսմանյան սուլթան Համիդ 2-րդի օրոք, ումից էլ ստացել է անվանումը: Փակ շուկայի երկու կողմերում շարված են ամենատարբեր ապրանքի տաղավարները՝ սկսած գործվածքից, հնա- ոճ իրերից մինչև նախշազարդ նարգիլե ու այլ հուշանվերներ: 2002-ին շուկայի հետիոտն ճանապարհը վերակառուցվել և սալիկապատվել է՝ տարածքն ավելի կոկիկ ու մաքուր դարձնելու համար:

Ծովափնյա շուկանՖինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի Հարավային ծովածոցի ափին է գտնվում ճարտարապետ Գուստավ Նիստրյոմի նախագծած ծածկած շուկան` Կաուպպահալին: Կարմիր, դեղին և սպիտակ աղյուսից 1888-ին կառուցված շուկան շատ լավ պահպանվել է և հիմա էլ շարունակում է կատարել իր սկզբնական գործառույթները՝ հաճախորդներին առա- ջարկելով թարմ, աղապատ և ապխտած ձկնեղենի ու այլ ծովամթերքի, մսամթերքի ու հացաբուլկեղենի լայն տեսականի: Փակ շուկայի ներսում գործում է նաև սուշի-ռեստորան, ինչպես նաև լապլանդական ուտեստ- ների մասնագիտացված խանութ: 1989-ի ամռանը շուկան վերաբացվեց թարմացված տեսքով, իսկ 2013-ի փետրվարին այն փակվել է 14 ամսով՝ վերակառուցվելու նպատակով:

Page 44: Yerevan City Magazine

Գրեթե ամեն տարի տարբեր տարիքի ու տաղանդի երաժիշտներ անպայման մեկ-երկու նոր երգ են ձոնում քաղաքամայրին կամ նորից ձայնագրում վաղուց փորձվածները: Թվում է, թե Երևանի մասին

երգեր միշտ եղել են: Ինչ-որ առումով դա ճիշտ է. Երևանի պատմության թանգարանի գիտաշխատող Հերմինե Սարգսյանը «Երևանը հայ երգարվեստում» աշխատության մեջ ուսումնասիրել է այս

բացառիկ ենթաժանրի երկար ու հարուստ պատմությունը: Ներկայացնում ենք գրքի նախաբանը՝ զուգակցելով շոու բիզնեսի ներկայացուցիչների կարծիքները երևանյան երգի մասին:

Քո մասին են իմ բոլոր երգերը

4243 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔ Հետազոտություն

Page 45: Yerevan City Magazine

Սև լուսացավ երկուշաբթինԵրևանին նվիրված գովքեր են գրել աշուղները, գու- սանները, երգահանները, ինքնուս ստեղծագործողնե- րը: Ուսումնասիրելով հին և նոր ժամանակների բազ- մաթիվ երգարաններ, հայկական երգ-երաժշտությանը նվիրված գրքեր ու ձեռնարկներ, նորօրյա ձայնագրու- թյուններ` հանդիպեցինք հարյուրից ավելի երգերի, որոնք նվիրված են Երևանին, և կամ որոնցում Երևանը հիշատակված է որպես բնակավայր, որպես քաղաք, որպես գիտելիքի կենտրոն և այլն: Ամենավաղ հիշատակումը հանդիպում է դեռ 14-րդ դա- րում. Երևանը հիշատակվում է Գրիգոր Ծերենցի տա- ղում, որը գրվել է 1388 թվականին՝ Լենկ թեմուրի արշա- վանքի և դրա տխուր հետևանքների առնչությամբ.

Եւ յԵրևան մեծ աւանին` Արս հինգ հարիւր կոտորեցին:

Երևանի մասին ողբ է գրվել նաև 16-րդ դարում` Մուս- տաֆա Լալա փաշայի կողմից քաղաքի գրավման, ավերման, բնակչության գերեվարման և թալանի հո- գեցունց նկարագրությամբ: Ողբի հեղինակը այդ դեպ- քերի ժամանակակից և ականատես Հովհաննես տա- ղասացն է: Ողբը գրված է աքրոստիկոսի ձևով. տների գլխատառերը (բացի առաջին քառատողից) կազմում են իր անունը` յովանեսա:

Թիւն հազար քսան և ութին Հավուր աշնան մոտ ձմեռին, Հրոտից ամսուն տասնուերկուսին Սև լուսացավ երկուշաբթին... Վա՛յ տանք երկրին Արարատեան, Մայրաքաղաքն ի յԵրևան, Եւ գերեզման ամենեքեան, Ձեռն այլազգե ացգերի անկան... Երևանայ քաղքեն տարան Շատ սարկաւագ սաղմոսաձայն. Ոմանք պաշտեն ըզչարական, Եւ քահանայք զաւետարան...

Ավարտելով ողբը` հեղինակը խնդրում է երգը կատա- րողներին, որ որևէ տուն կամ տող չավելացնեն իր գրածին:

Լի է մոծակ, մժիկ, բղոչՊատմագրական տեսակետից մեծ արժեք ներկայաց- նող ծավալուն ողբ է գրել Հովհաննես Մակվեցի տա- ղասացը: Այստեղ ասվում է, որ «հայոց հազար հիսու- ներեք թվին, նավասարդ ամսին մոտ» (այսինքն` 1604 թվականի օգոստոսին) պարսից զորքը Շահ Աբասի հրամանատարությամբ պաշարել և յոթ ամիս ու յոթ օր հրանոթներով բերդի պարիսպները քանդելուց հետո գրավել է այն: Այնուհետև հեղինակը մեծ ցավով պատմում է մեր ժողովրդի գլխին եկած դժբախտու- թյունների, արհավիրքների ու բռնագաղթի մասին.

Գլուխ զորաց Ապազ Խուտաբանդ որդին, Հազարապետք ընդ նմայ ՅԵրևան քաղաք եկին...:

Երևանին նվիրված առաջին երգիծական երգը 17-րդ դարի հայ նկարիչ, բանաստեղծ և երաժիշտ Նաղաշ Հովնաթանի «Գովասանութիւն Երևանա քաղաքին» երգիծական երգն է.

Կամիք գովել` դուք Երևան... Մարդիքն զուլում կերևան, Թուրքերն կու քաշեն բերան Մարդո գլխի կոտրեն գերան... Սափոր և կուժ` ամենն ծակ, Քանի ջուր, կածես` թե դատարկ, Ոչ աղբյուր կա և ոչ վտակ, Թուրքի յահեն դռներըն փակ:

Անշուշտ, քաղաքի թերությունները երգիծական բա- նաստեղծության մեջ խիստ չափազանցված են, սա- կայն զգացվում է ժամանակի շունչը, կարելի է գաղա- փար ունենալ երևանյան շուկայի, ապրանքի թանկու-թյան, մարդկանց նիստուկացի, ամռան տապի ու ան- առողջ ջրի մասին.

Հավեն վնաս որպես ըզհուր, Ջերմ և կանաչ աղտեղի ջուր... …Կուզեն ելնեն ամենն քոչ, Լի է մոծակ, մժիկ, բղոչ, Ալիշ-վերիշն է խիստ փոչ, Տալո նամարդ, առնելո ղոչ:

Այնուհանդերձ, երգից երևում է, որ Նաղաշ Հովնաթանը զարմացած ու հիացած է սառույցով, որ կարելի էր ամ- ռանը գտնել Երևանում.

Նաղաշն Երևան շատ կացավ, Ջիկարն այրեց, հիւանդացավ, Սպիտակ սառույցին զարմացավ, Խմեց` սրտիկն հովացավ:

Անդունդիցը բղխեց ջուրն ԵրեւանաԱշուղական գրականության մեջ հեղինակները շատ հաճախ անդրադարձել են իրենց ժամանակներում ապրած նշանավոր դեպքերին. երկրաշարժ, հեղեղ, մո- րեխ, պատերազմ, սով և այլն: Հայտնի է, որ Երևանում շատ բնական աղետներ են տեղի ունեցել: Սրանցից ահավորը 1679 թվականի երկրաշարժն էր, որն ընդհա- տումներով տևել է չորս ամիս: Սկզբնական ցնցումներն այնքան ուժեղ էին, որ քանդվել են բոլոր կառույցները, նույնիսկ գետերը փոխել են հունը: Այս ամենը արտա- ցոլվել է Սաֆար-Օղլու «Երեւանա շարժը» երգում: Երգն սկսվում է երկրաշարժի նկարագրությամբ.

Յերկինքը մութն առավ — գետինը թնդաց, Անդունդիցը բղխեց ջուրն Երեւանա, Յերկիրը շարժ ելավ, սար ու քար դողաց, Քանդվեցավ պատն ու դուռն Երեւանա:

Այնուհետև դրան հետևում են երկրաշարժի ավերածու- թյունների մասին տողերը.

Պլավ բազազխանեն, խանգարվավ շուկան, Ավերվան տուն ու տեղ, քյոշք, սարա, դուքան, Քանդվեցին վանքեր ու տաճար, որքան կան, Աստվածանից եկավ սուրն Երեւանա:

Երգի հաջորդ հինգ քառատողերում աշուղը ողբում է երկրաշարժի զոհերին և այդ աղետը որակում որպես երկնային պատուհաս:

Չնաշխարհիկ, շեն ու ապադ1826-1827 թթ. ռուս-պարսկական իրադարձությունների շուրջ, ինչպես վկայում է մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, ստեղծվել են բազմաթիվ երգեր. «Հարիր

Ռոլանդ Գասպարյան«Ռեինկարնացիա» խմբի վոկալիստՇատ երգեր են գրվել Երևանի մասին, բայց շատերը ՝ այսօրվա Երևանի հետ որևէ կապ չունեն: Շատ-շատ երգեր էլ կան, որ զուտ գրդոնի համար են գրվել, «ստեղծագործին» փող բերելու նպատակով: Այո, ստեղծագործը՝ ստեղծում է, իսկ սկեղծագոր- ծը՝ կեղծում: Այսօր Երևանի մասին երգերը քաղաքական նպատակներ ունեն. մարդկանց աչքերին «թոզ փչելու» և երկու գրոշ վաստակելու համար: Այսօրվա երգերը սուտ են, կեղծավոր, անտաղանդ ու սովետական կաբզոնյան ոճով:Փորձը ցույց ա տվել, որ լավ երգը մնում ա լավ երգ: Եթե լավն ա, մաքուր ա, ճիշտ ա, ուրեմն մեր հոգու նման հազարամյակներ կապրի, որովհետև իսկական ա, նատուրալ ա, օրգանիկ ա:

Արմեն ՄանուկյանԵրաժշտական քննադատԱյն երգերը, որ գրվել են սովետական տարիներին ու մինչ այսօր էլ սիրելի են, համապատասխանում էին այդ տարինե- րի մթնոլորտին: Դրանք հաճախ էին հնչում, մեծապես այդ պատճառով էլ հիշվել են: Շատերը, իհարկե, մոռացվել են, իսկ իսկական ոգի ունեցողները փոխանցվել են մեզ, ժամանակա- կից կատարողներն էլ սիրով կատարում են դրանք այսօր: Այս երգերը հիշվում են ու սիրվում իրենց գեղեցկության շնորհիվ, ոչ թե երկրի տնտեսական կամ քաղաքական փոփոխություն- ների պատճառով:Հարազատ Երևանի մասին երգերը հավերժ թեմա են և մշտապես պահանջված: Բազմաթիվ երգահաններ գրում են այս երգերը մայրաքաղաքի հանդեպ սիրուց դրդված, մյուսները՝ կոմերցիոն նպատակներով: Տասնյակ երգեր են գրվում կոնկրետ տոնա- խմբությունների շրջանակներում ու թիթեռնիկի կյանք են ունե- նում՝ այդ օրը հնչում են բեմից ու մոռացվում:Հեղինակին երգի ռիթմը, երաժշտությունը թելադրում են իրա- վիճակն ու տվյալ թեման, այս դեպքում մայրաքաղաքը: Երգը այնպիսին է, ինչպիսին հենց հեղինակն է: Եթե ես լինեի կոմպո- զիտոր, Երևանի մասին լիրիկական երգեր կգրեի, հավանաբար՝ վալսի ռիթմերով: «Հիթ» կոչվածը պայթեցնում է բեմը, բայց, որպես կանոն, նույն արագությամբ էլ մոռացվում է մարդկանց ուղեղներից: Օրինակ` Ֆորշի՝ Երևանի մասին «Հենց այսպես էլ ապրում ենք» երգը: Ուղիղ մեկ տարի հնչեց ամենուրեք, բայց այսօր՝ ստվերում է: Այն լավ երգ է, բայց նեղ ուղղվածություն ունի: Այս երգը մեր մայրաքաղաքի մասին օտարերկրացուն ոչինչ չի ասում՝ ոչ խոս- քերի, ոչ էլ երաժշտության միջոցով, որովհետև չի համապատաս- խանում երևանյան երաժշտական մթնոլորտին: Ժողովրդական սեր վայելելու համար ցանկացած քաղաքի մա- սին երգը պետք է առաջին հերթին լինի հնչեղ, ինչպես նաև արտահայտի քաղաքային ոգին: Այդ երգը պետք է լինի այնպի- սին, որ առաջին անգամ քաղաք ժամանած հյուրը լսի այն ու թեկուզ առանց խոսքերը հասկանալու, զգա, թե ինչպիսին են այդ քաղաքի բնակիչները: Կարծում եմ «Առաջին սիրո երգը» ֆիլմից Առնո Բաբաջանյանի «Երևանի մասին երգը» հենց այդ- պիսին է: Նույնը կարող եմ ասել Կոնստանտին Օրբելյանի «Իմ Երևանի» մասին:

← Երևանի մասին ավելի քան 100 երգերում ամենից հաճախ օգտագործված բառերը

Առն

ոս Մ

արտ

իրոս

յան

Page 46: Yerevan City Magazine

տեսակ խաղ հայերեն, թուրքերեն Երևանու բաղերն ու ձորերը լսում էին ու հինգ տարեկան երեխեն էլ էսօր ուրախ վախտը ձեռը բերնին ա դնում ու ասում»: Սա- կայն այդ բազմաթիվ երգերից մեզ են հասել միայն եր- կուսը` «Հայ աշուղ Սեֆի-յուսուֆի ասած երգը Երևանի առման մասին» և «Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմա- ցան»: Այստեղ հիշատակվում են այդ իրադարձություն- ների մանրամասները, նշվում պատմական դեմքեր, անուններ` Նիկոլայ Պավլովիչ ցար, Ներսես հայրապետ, Պասկևիչ, Կրասովսկի, Բեկենդորֆ, Եփրեմ կաթողիկոս, Մադաթով, Երևանի սարդար Հուսեին-խանի եղբայր Հասան-խանը և այլք.

Նիկոլա Պավլովիչի գահին ու թագին մատաղ, Նրա ամեն թագավորից զորով առած հարկին մատաղ, Ներսես հայրապետի արած օգնության մատաղ. Էջմիածնում աղոթք արեց, նրա սուրբ աջին մատաղ:

Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմ- ներից հետո ինչպես Թուրքմենչայի, այնպես էլ Ադրիա- նապոլսի պայմանագրերում նախատեսվեցին հոդված- ներ, որոնցով թույլատրվում էր հայերի գաղթը դեպի Արևելյան Հայաստան և Անդրկովկաս: Այս գաղթը կա- տարվեց ծանր պայմաններում: Գաղթականները չու- նեին տեղափոխությանն անհրաժեշտ միջոցներ, բա- վարար սնունդ ու հագուստ: Ընդ որում, նրանք մեծ զրկանքներ կրեցին ոչ միայն տեղափոխության ըն- թացքում, այլև դրանից հետո, արդեն նոր բնակավայ- րերում հաստատվելուց հետո: «Գաղթականություն ի ամի 1828» երգում գուսան Կարապետը ոչ միայն ներկայացնում է գաղթականների թշվառությունն ու կրած տառապանքները, այլև ափսոսում, որ քանդ- վել է «այվան օթաղը»` Երևանի բերդի սարդարի հա- յելազարդ դահլիճը.

Ել չկա ցավ, տիֆ ու խոլերՄինչև 19-րդ դարի 60-ական թվականները Երևանը եր- գերում հիշատակվում է որպես բնակավայր («Բախտս ղարա էր»), որպես հուսալի բանտ ունեցող քաղաք («Դութսաղների խաղը»), նահանգի կենտրոն (Աշուղ Օհան «Հեքիմ»): 20-րդ դարասկզբի` նախախորհրդային ժամանակաշրջանի Երևանին հանդիպում ենք «Մազ- մանով գրեց Քյամալ-բեկ փաշին», «Ալակազի երգ», իսկ ավելի ուշ` «Պուլեմյոտներ կրակեցին բրանևիկից», «Երևանից վազեվազ» երգերում: Երևանին նվիրված երգերի շարք է ստեղծվել 20-րդ դարի 30-ական թվական- ներին: Դա մի ժամանակաշրջան էր, որ չէր հանդուր- ժում երգիծանքը քաղաքի կամ քաղաքական գործիչ- ների նկատմամբ (դա հանդիպում էր կենցաղում կամ ընկերական հարաբերություններում), և երգերը գովա- բանում էին «Սովետը», նոր կարգերը և նոր Երևանը: Ըստ գուսան Աթայի «յերևանու խաղի»`

Հառջի Յերևանն էլ չկար, Որտեղ նայի, — արձան, նկար... Վոնչ մե հիվանդ, վոնչ մե տկար, Ել չկա ցավ, տիֆ ու խոլեր: Դրոշկ, ֆայտոն ենքան չկա, Տրամվայը կերթա, կըգա, Ել առաջվա պես չի հիմա, Քուչեք ֆառշ ա, եմալ պոլեր:

Նույն ժամանակաշրջանի Երևանին ձոնված ամենա- նշանակալի երգերից է աշուղ Հրկեզի «յերևանը», որ- տեղ գովերգում են մայրաքաղաքի ազատությունը, երևանցիների բարեկեցիկ կյանքը, քաղաքի շենքերը, աղբյուրներն ու վտակները, հաստատ ու ամուր կա- մուրջները, պտղաբեր այգիները, ցորենի գեղեցիկ ու գեր հասկերը և քաղաքի հուսալի ապագան: Այս ամե- նին հեղինակն ավելացնում է.

Իհարկե շատերից շատ ունես հիմա Սավառնակ, տրակտոր, ավտո, տրամվա Քո կաուչուկիցդ ոչ մի տեղ չկա, Հրաշալի քաղաք, ազատ Յերևան:

Ոգեշնչված ամենայն հայության մայրաքաղաքի հաջողություններով` սփյուռքում երգում էին. «Երևան բաղ եմ առել, Ջան արև, արև աղբերս...» Երևանը չի մոռացվում նաև մանկական երգերում, որ- տեղ հանդես է գալիս որպես ժողովրդի կյանքում տնտե- սական ու քաղաքական նշանակություն ունեցող քաղաք.

Հա՜յ դան, հայ դա՜ն, իմ տղեն, Իմ Էրեվանու խան տղեն, Օսկի ջղա խան տղեն, Զոքնչի հմա շան տղեն:

Ահա մի պատառիկ Նոր Նախիջևանում ծնված երգերից.

Հեքիա՜թ, հեքիա՜թ պապս, Խաշխա քյուրեկը տակս, Էլնիմ էրթամ Երևան, Հավս ուտեմ գիրանամ, Գինին խմիմ, կշտանամ Նորեն ետ գամ Նախշավան:

Խորհրդային տարիներին, կապված քաղաքամայր Երևանի տնտեսության, մշակույթի, քաղաքաշինու- թյան զարգացման հետ, ստեղծվեցին բազմաթիվ գե- ղեցիկ երգեր` նվիրված մայրաքաղաքին, և գուսանա- կան երգերին հաջորդեցին դասականները: Երգերի մի անուշաբույր փունջ կազմվեց Երևանի հիմնադրման 2750–ամյակի առթիվ: Ծնունդ առավ նաև Երևանի հիմնը` «Էրեբունի-Երևանը» (խոսք` Պարույր Սևակի, երաժշտություն` Էդվարդ Հովհաննիսյանի): Հետագա տարիներին էլ, նաև անկախացումից հետո, Երևանը շարունակեց մնալ հայկական էստրադային երգի ամենաակտուալ թեմաներից մեկը:

Անիտա ՀախվերդյանՀաղորդավարուհի, երգերի խոսքերի հեղինակԵրևանի մասին գրված դեռ անցած դարի երգերը մինչ այսօր էլ հիշում ենք, որովհետև դրանք մխրճված են մեր հիշողության մեջ: Քանի որ դրանցից շատերը Խորհդային Միության տարիներին են գրվել՝ իրենց մեջ գաղափարախոսություն ունեն: Բայց բացի այդ ամենից, եկեք ընդունենք, որ երաժշտական առումով դրանք իրոք լավ երգեր են: Այս երգերից շատերի խոսքերն արդեն չեն համապատասխանում մեր իրականությանը, բայց իրենց մեջ հուշեր են կրում` դա մենք ենք, մեր պատմությունը, մեր ցանկու- թյունները, դրա համար էլ սիրում ու հիշում ենք դրանք:Բայց բոլորովին համաձայն չեմ, որ Երևանի մասին գրված երգե- րը շատ են: Հավատացեք` Նյու Յորքի մասին ավեի շատ գրված երգեր կան: Այսօր շատ են գրվում երգեր կոմերցիոն դրդապատ- ճառներով: Շատ կատարողներ հարկ են համարում իրենց երգա- ցանկում հայրենասիրական երգեր ունենալ, որպեսզի տոնական համերգների ընթացքում ներկայանալու նյութ ունենան: Եվ այդ երգերի երաժշտությունը, խոսքերը, կատարողական մաներան հաճախ միմյանց հետ ընդհանրապես կապ չունեն: Ես ընդունում եմ, որ Երևանի մասին կարող է ռաբիզ երգ լինել, որովհետև դա ֆոլկլոր է, բայց չեմ ընդունում, երբ այդ երգը շին- ծու է ու պաթոսով լի: Հիմա մենք լսում ու սիրում ենք Ֆորշի «Հենց այսպես էլ ապրում ենք» երգը, բայց չենք սիրում «Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք»-ը, որովհետև չենք հավատում խոսքերին: Սիրում ենք Ռուբեն Հախվերդյանի «Երևան» երգը, որովհետև կեղծ չէ: Այս- ինքն՝ խնդիրը հենց դրանում է՝ այսպիսի երգերը պիտի լինեն ազ- նիվ: Երգը պետք է մտնի հոգուդ մեջ ու խփի, դու պետք է սիրես այդ երգն ու գտնես քեզ երաժշտության ու խոսքերի մեջ: Եթե երևանցին ինքն իրեն չի գտնում երգի մեջ, ուրեմն այն կոպեկի արժեք չունի: Հիթ դարձող երգը անպայման չէ, որ լավն է: Հաճախ հակառակն է լինում: Երևանցուն պետք է, որ իր հետ զրուցեն, ոչ թե պարտադրեն, որ «Հայաստանը դու ես», երբ դա իրականու- թյան հետ կապ չունի: Պատվերով երգերը, որ միայն հատուկ միջոցառումներին են հնչում, կանցնեն ու կգնան:

Ավետ ԲարսեղյանՀաղորդավար, երգերի խոսքերի հեղինակՀամաձայն չեմ, որ այսօր Երևանի մասին երգերը հիշելիս անցած դարում գրված երգերն են մտքներիս գալիս: Կարող եմ վստահ ասել, որ արդեն կա սերունդ, ում համար Երևանի մասին երգերը Ֆորշի, Էրեբունի-Երևանի տոնակատարությունների վերջին տա- րիների համար գրված երգերն են, այլ ոչ թե խորհրդային ժամա- նակներից մնացածները:Անկախության տարիներին, անխոս, ծնվել են մայրաքաղաքի մասին գրված երգեր, որ հիշվել ու սիրվել են` «Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք», «Ավելի լավ Երևան», «Իմ Սրտի Մայրաքաղաք» և այլն:Երևանը նոր զարգացող քաղաք է, բայց, հաուսային ռիթմերով գրված երգ դեռ չունենք: Լավ կլինի, որ մեր դիջեյները միքսեր անեն: Իսկ Երևանի մասին գրված բաբաջանյանական երգերը միշտ էլ հիշվելու ու սիրվելու են, որովհետև այս քաղաքի շնչից ու հոգուց են: Իսկ թե ժամանակակից էստրադային երգերից որոնք են մնալու մարդկանց հիշողության մեջ`ցույց կտա ժամանակը: Բայց այդպիսիք հաստատ կլինեն:

Այրածդ ղամիշ ու յավշան, չի գտնվում հացի նշան, Գերիդ երթա Հինդու Քյաշան, դուն երթաս Թեհրան ̀Բայազիդ: Տավարն ղրկեցինք արոտ, սարեր ունես անջուր, անխոտ. Մենք մնացինք մածնի կարոտ, կտրեցի մերան: Կարապետն ասեց խոսքի սաղն, չորացավ բաղչան ու բաղն. Քանդեցին այվան օթաղն, ափսոս Երևան` Բայազիդ:

Շատ գեղեցիկ է նկարագրել 19-րդ դարի 30-ական թվա- կանների Երևանը Միսկին-Բուրջին «յերևան» երգում.

Ամեն ինչդ լի ու առատ, Յերևան, Պտուղդ ու բարիքդ շատ, Յերևան, Միջիդ մարդն է բազմաշխատ, Յերևան, Շուրջ բոլորդ լեն ու ազատ, Յերևան: Չնաշխարհիկ, շեն ու ապադ, Յերևան: Միսկին-Բուրջին ասավ-հաջողակ, բարի Գործ ու առուտուրդ ամենայն տարի, Հաց ես տալիս հազարավոր օտարի, Մայրաքաղաք Արարատյան աշխարհի, Դու, պատմական ու հարազատ Յերևան:

Հերմինե Սարգսյան, Լենա Գևորգյան

Սու

րեն

Մանվ

ելյա

ն

4445 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔ Հետազոտություն

Page 47: Yerevan City Magazine

Փաբային մշակույթՎերջին տարիներին Երևանում «բա երեկոյան ու՞ր գնանք» հարցի ամենատարածված

պատասխանը դարձել է «փաբը»: Մայրաքաղաքում գործող բազմաթիվ սիրված ու արդեն հայտնի նմանատիպ վայրերի շարքը սեպտեմբերին համալրեց «Փաբ 37»-ը, որը խոստանում

է նորովի ներկայացնել մեր քաղաքում փաբային մշակույթը:

Մ աշտոցի 37 հասցեում իր դռները բացած «Փաբ 37»-ը ստեղծվել է մեկ գլխավոր գա- ղափարի շուրջ՝ ներկայացնել իսկական փաբային մշակույթը այնպիսին, ինչպիսին այն կա ու եղել է իր ծննդավայր Անգլիա-

յում և Իռլանդիայում: Փաբին հատուկ անմիջական ու ընկերական մթնոլորտն ապահովում են թե՛ ինտերյերը՝ փայտե աթոռներով ու աղյուսաշեն պատերով, թե՛ սպա- սարկող անձնակազմը՝ ջերմ ու բարեհամբույր: Այստեղ նախատեսել են ամեն մանրուք, որպեսզի այցելուն իրեն զգա, ինչպես իսկական փաբում: Իհարկե, էլ ի՞նչ փաբ առանց յուրահատուկ խմիչքների: «Փաբ 37»-ի սեփա- կանատերերը վստահեցնում են, որ այստեղ կարելի է գտնել գարեջրերի թերևս ամենահագեցած տեսականին Երևանում: Մասնավորապես, միայն այստեղ հնարավոր է պատվիրել հատուկ Իռլանդիայից բերված Murphy’s լցնովի գարեջուր: Հասանելի է նաև London Pride-ը, որը տարածված է Մեծ Բրիտանիայում ու համարվում է պրե- միում կարգի գարեջուր: Փոխարենը, այստեղ ներկայաց- ված համաշխարհային ճանաչում ունեցող 8 այլ տեսակի գարեջրերի շարքում հայկական արտադրության գարե- ջուր փաբում չի մատուցվում: Սա մի նպատակ ունի՝ կոտրել գարեջրասեր այցելուների կարծրատիպը ու ծա- նոթացնել նրանց գարեջրի նոր տեսակների հետ: Իհարկե, փաբը փաբ են դարձնում նաև հենց այդ վայրին հատուկ մի շարք խաղերը՝ սեղանի ֆուտբոլ, դարթս և այլն: Անպակաս կլինեն նաև փաբերի հատուկ միջոցա- ռումները: Մասնավորապես նախատեսվում են անակն- կալներ ֆուտբոլային հանդիպումների օրերին (օրինակ՝ զեղչեր գոլերի համար):Երևանյան փաբերում հազվադեպ կհանդիպես համեղ խոհանոց, իսկ ահա «Փաբ 37»-ում վստահեցնում են, որ մատուցելու են գարեջրի հետ սազող խորտիկների լավագույն տեսականին: Մնում է միայն անձամբ ստուգել բոլոր խոստումներն ու վայելել փաբային նոր մշակույթը:

Նե Թադևոսյան / գովազդային

Page 48: Yerevan City Magazine

Աշխարհը մեր ֆոտոխցիկից

Կյանքի հայտնի պարադոքսներից է. երեխաներն ուզում են շուտ մեծանալ, իսկ ծերերը երանի են տալիս ջահել օրերին: Որոշեցինք միջամտել կյանքի

պարադոքսին: Գոնե մեկ ժամով իրենց մեծ զգալու հնարավորություն տվեցինք Կոնդի փոքրիկներին. ինքներս զինաթափ եղանք ու նրանց հանձնեցինք մեր զենքերը: Իսկական, թանկարժեք, «մեծի» ֆոտոխցիկ նրանց ձեռքում

առաջին անգամ էր հայտնվում:

4647 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔ Փորձադաշտ

Page 49: Yerevan City Magazine

Աղջիկը սիրում է կյանքի բոլոր վառ գույ- ները: Լարում է իր ողջ երևակայությունն ու անշունչ թղթերին կենդանություն տալիս: Արդյունքում նրա հավաքածուն համալրվում է կարմիր արևով, կապույտ տնակով ու ամենատարբեր գույների դաշտային ծաղիկներով: Լուսանկարնե- րում էլ փորձում էր ֆիքսել իրենց բակի ամենագունեղ պատկերները: Մի ժամա- նակ ուզում էր բժշկուհի դառնալ, հետո՝ երգչուհի, հիմա՝ վարսավիր: Որպեսզի գեղեցիկ կարճ կտրվածքներ անի: Թեև իր երկար մազերը վարսավիրի գործի- քին երբեք չի հանձնի:

Մարի Հայրապետյան 6 տարեկան

Page 50: Yerevan City Magazine

Զտարյուն կոնդեցի է. հայրն էլ, մայրն էլ այս թաղերից են: Երազում է մեծանալ ու Ձմեռ պապ դառնալ: Իսկ մինչ մեծանալը ինքն էլ է ակնկալում հրաշագործ պապի նվերներից: Այս տարի Մհերն ուզում է դանակ նվեր ստանալ, որ պլաստիլինը կտրատի ու որ բանջարեղենից համեղ աղցան պատրաստի: Չի բացառում, որ կհամատեղի երկու սիրած մասնագի- տությունները ու արդյունքում «պովըռ Ձմեռ պապիկ» կդառնա: Ֆոտոխցիկը գործածում էր նույն սառնասրտությամբ, ինչ խոհարարը՝ իր սուր զենքը:

Մհեր Սուքիասյան3 տարեկան

4849 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔ Փորձադաշտ

Page 51: Yerevan City Magazine

Նա «մոստ», «շպագատ» ու «ժիմ» անել գիտի: «Թեթելածիկակայով», ասել է թե՝ թեթև աթլետիկայով զբաղվող Փիրու- զան բակի ամենաաշխույժ դեմքերից է: Կոնդում նրան բոլորը գիտեն, իսկ նա գիտի բոլորին: Համոզված է, որ ինքը բո- լորից լավ է լուսանկարում, տեսնում է բոլոր անտեսանելի կադրերը: Մեր ականջին էլ մեծավարի փսփսում է, թե բակի երեխաներից ում կհաջողվի շատ թե քիչ ճիշտ բռնել ֆոտոխցիկը: Փոքրի- կի մեծ երազանքը բժշկուհի դառնալն է: Որոշել է բուժել աշխարհի բոլոր հիվանդ մարդկանց՝ իր ջերմաչափով: Նկատել է, որ մի քանի օր է, ինչ եղբայրը հազում է: Արդեն գործի է անցել:

Փիրուզա Սահակյան4 տարեկան

Page 52: Yerevan City Magazine

Ուզում է շուտ մեծանա, որ բանակում ծառայի ու հայրենիքը պաշտպանի: Իսկ սիրելի մարդկանց պաշտպանելու համար որոշել է բռնցքամարտիկ դառ- նալ: Ասում է, որ երբ իր աչքի առաջ որևէ մեկը նեղացնում է աղջկան, հաստատ անպատիժ չի մնում: Ոչինչ, որ կռիվ սար- քելու մասին լուրը տնեցիների ականջին է հասնում՝ անխուսափելի հետևանքնե- րով: Միևնույն է, գնահատում և ընդու- նում է հոր խրատները: Իսկ «հայր և որդի» զրույցները սովորաբար ավարտվում են շախմատի տախտակի շուրջ. ուժերը չափում են նաև ֆիգուրների միջոցով: Իր թաղամասը շատ սիրող տղան լու- սանկարների միջոցով որոշեց ցույց տալ իր բակի ամենահետաքրքիր դռները, պատերն ու ծառերը:

Ռոբերտ Պետրոսյան7 տարեկան

Հոկտեմբեր 20135051

ՔԱՂԱՔ Փորձադաշտ

Page 53: Yerevan City Magazine

Երրորդ դասարանում սովորող տղան ազատ ժամանակ քիչ է ունենում. դպրո- ցում դասերը երկրորդ հերթով են սկսվում, ու տուն հասնելու հետ օրն էլ ճաշ է դառ- նում: Բայց օրվա ցանկացած ժամի ֆուտ- բոլ խաղալու հնարավորությունը ձեռքից բաց չի թողնում: Մեծ ֆուտբոլի մեծ երկրպագու է: Դժվար է պատկերացնել, բայց տղան հավասարապես երկրպա- գում է և՛ «Բարսելոնային», և՛ Մադրիդի «Ռեալին»: Ապագա ֆուտբոլիստը հիմիկ- վանից ամբողջությամբ նվիրվել է սիրած գործին. բակի տղաների հետ «գնդակ են գլորում» այնքան ժամանակ, մինչև տուն կանչեն: Իսկ լավ լուսանկարներ ստա- նալը Սուրենի համար գնդակը ցանցում տեսնելուն հավասար նպատակ էր:

Սուրեն Սարգսյան9 տարեկան

Page 54: Yerevan City Magazine

Վարդագույն հագուստ, ոսկեգույն մա- զեր ու կախարդական փայտիկ. Վիկտո- րյան երազում է գոնե մեկ օրով բարի փե- րի դառնալու մասին: Եթե հրաշքը տեղի ունենա, փայտիկի առաջին հարվածով երկրի երեսին խաղաղություն կհաստա- տի, երկրորդով՝ բոլոր մարդկանց առող- ջություն կպարգևի, իսկ երրորդ հարվա- ծի իրավունքը կշնորհի իր փոքրիկ եղբո- րը: Գույները երազկոտ աղջկա կյանքում մի ուրիշ աշխարհ են: Վերցնում է մատիտ- ներն ու խառնում գույները, որ նոր ու բո- լորին անծանոթ գույներ հայտնաբերի: Լուսանկարելիս էլ ուշադրություն էր դարձրել, որ ամենագեղեցիկը մայր մտնող արևի լուսավորությունն էր՝ դեղինի ու կարմիրի խառներանգով:

Վիկտորյա Հակոբյան8 տարեկան

Սոնա Քոչարյան Գրիգոր Եփրեմյան, Սոնա Քոչարյան

5253 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔ Փորձադաշտ

Page 55: Yerevan City Magazine
Page 56: Yerevan City Magazine

Երբ գալիս է գիշերը

Մ ետրոյից իջնելով՝ հետևում եմ թողնում Պապլավոկը, որում առ այսօր լող են տա- լիս 90-ականների հիշողություններն ու պատմությունները, Կետիկնոցն ու Կա- զիրյոկը, որտեղ երեկոյան գարեջրի գա-

վաթն են վայելում քաղաքի վաթսունն անց բնակիչները ու հասնում եմ փաբերի թաղամաս՝ Թումանյան-Սարյան- Պուշկին-Փարպեցի հատվածը` սկսելով Process-ից՝ հիփփիների փաբից: Երևանում, եթե ճանաչում ես առնվազն մի քանի փաբի տերերի կամ բարմենների, ուրեմն, անգամ եթե բոլոր ընկերներդ քեզ լքել են, չես ձանձրանա ու մենակ չես մնա: Բացի այդ, ծանոթների կամ ընկերների փաբ գնալը կարծես հյուր գնալ լինի՝ ամեն ինչ շատ ջերմ է ու «տնական»: Եթե ձեր բախտը բերի, և դուք, ինձ նման, պատահաբար հայտնվեք «Բամբիռի» Արիկի համերգին, ապա, նույնիսկ մեկ ժամից տուն գնալու դեպքում, հաստատ կարող եք օրը ստացված համարել: Փոքրիկ Process-ի գունազարդ պատերում խցկված մի քանի տասնյակ մարդիկ համախմբված են ընդհանուր գաղափարի՝ լավ երաժշտության շուրջ: Քանի դեռ ես վայելում էի Process-ի «աղն ու հացը», մոտենում էր 12-ը ու մարդկանց հոսքը այստեղից, Irish-ից, Calumet-ից, Metro Music-ից և այլ փաբերից կենտրոնանում էր դե- պի կեսգիշերից հետո աշխատող «գլխավոր» փաբերը: Թեև տասներկուսից հետո բաց փաբերի թիվը խիստ նվազում է, մեկ է՝ ամեն մեկը իրեն հարմար վայր կգտնի: Կա մի ընդհանրություն՝ դժվար թե գտնես մի փաբ, որտեղ կարող ես հանգիստ նստել ու մի շիշ գարեջուրդ վայելել: Այս ժամերին արտահայտվում են գիշերային Երևանի ամենաակտիվ և նույնիսկ ագրեսիվ կողմերը: Եթե ուզում ես ինտեգրվել ընդհա- նուր գործողությունների մեջ, ապա քեզ համար կա միայն մեկ ոսկե օրենք` խմել: Առանց դրա շուրջդ կա- տարվող եռուզեռը քաոսի կվերածվի, գլուխները կորց- րած պարող մարդիկ էլ անհեթեթ կթվան: Մի քանի շոթ «ներս անելուց» հետո բարձր երաժշտությունը, ծուխը, նեղվածքը և ուշ ժամը տարօրինակ ձևով շատ հարմոնիկ կթվան և դու կմիանաս «փաբային եղբայ- րության» շարքերին: Այստեղ համարյա ամեն օր նույն մարդիկ են գալիս, այդ պատճառով էլ բոլորն իրար ճանաչում են և անկախ շաբաթվա օրից՝ երեկոյան հա- վաքվում երևանյան «ակտիվ հանգստի» ամենաթեժ կետերում՝ UPtown-ում և Music Factory-ում: Եթե ձեզ

Երբ գալիս է հերթական շաբաթվա վերջը, շուրջն ամեն ինչ անքուն գիշեր է խոստանում: Դեռ լույսով մտնելով մետրո, հասնում եմ «Երիտասարդական»

և դուրս գալիս արդեն մութ, բոլորովին այլ քաղաք, որում, չնայած տեսողական անպարզություններին, մեկ է, չեմ կորչի:

Մարդիկ, ովքեր շփվում են գիշերային Երևանի հետ. Վահե Հովհաննիսյանը` գիշերային հեծանվավազքի ժամանակ և Լևոն Մալխա- սյանը` իր ակումբում

5455 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔ զբոսանք

Page 57: Yerevan City Magazine

համար կարևոր է լավ օդափոխությունը, նախընտրում եք party-ներն ու խաղերը համերգներին և ավելի ընդար- ձակ տարածության կարիք եք զգում, ապա ձեր տեղը UPtown-ն է: Իսկ եթե ռոք համերգների սիրահար եք, ձեզ դուր է գալիս արտասահմանցիների և սփյուռքա- հայերի հետ շփումը և ընդհանրապես՝ անկաշկանդ մթնոլորտը, ուրեմն Music Factory-ն կսիրեք: Այս գիշեր ես նախընտրեցի UP-ը ու հայտնվեցի տժժի- կի կիզակետում: Այստեղ՝ մարդաշատ բարում նստած մարդկանց մեջ նկատեցի Վահե Հովհաննիսյանին` էէէն տղային, ով կազմակերպում էր հեծանվով գիշերները: Առիթից օգտվեցի ու հարցուփորձ արեցի իր ու գիշե- րային Երևանի հարեբերությունների մասին: Վահեն պատմեց, թե ինչպես ամենը ստացվեց՝ «Միշտ սիրել եմ Երևանի գիշերները... Անցած տարի ամռանը ընկեր- ներով որոշեցինք գիշերը` հովին հեծանիվ քշել: Էնքան դուր եկավ, որ որոշեցինք էլի փորձել ու արդեն ավելի մեծ խմբով: Շատ զարմանալի էր, բայց կարճ ժամանա- կում միջոցառումը դարձավ Հայաստանի ամենամաս- շտաբային հեծանվային միջոցառումը: Շատ-շատերը մեր միջոցառումից հետո հեծանիվ գնեցին, ու հիմա ակտիվ հեծանվորդներ են»: Իսկ այն մասին, թե ինչ- քանով է մեր քաղաքը վտանգավոր գիշերները, Վահեն ասաց՝ «Մարդիկ սկզբում մտածում են, որ գիշերը պի- տի որ վտանգավոր լինի, բայց պատկերացրու, որ չէ: Իհարկե, խմած շոֆերներ պատահում են, բայց 250 հո- գանոց հեծանվորդների բազմությունը չնկատել հնա- րավոր չի, միջոցառումների ընթացքում էլ մեզ ոստի- կանական մեքենաներն ու շտապ օգնության մեքենան էին ուղեկցում: Էնպես որ՝ ոչ մի վտանգ էլ չկա»: Ժամը երեքին մոտ, երբ կրքերը հանդարտվում են, UPtown-ը համարյա դատարկ է: Երեկոն շարունակելու մտքից հետ չկանգնած մի քանի մարդիկ առաջին ան- գամ երես առ երես հանդիպում են բարմենին, իսկ դի- ջեյը, օգտվելով լարման կտրուկ անկումից, լիրիկական անդրադարձ է անում դեպի «ոչ ակումբային երաժշտու- թյուն»` 5’nizza, «Լենինգրադ», հետո` Ֆորշ, Միքայել Պողոսյան: Շուտով հնչում է փաբի փակման մասին հայտարարող զանգը, և մենք՝ Ֆորշի «Զբոսանք Երևա- նով» երգի ներքո, շարունակում ենք մեր զբոսանքը: Հաջորդ կանգառը «Մալխաս» ակումբն է: Այն Երևանի միակ ակումբն է, որում քառասունն անց մարդկանց ներկայությունը անտրամաբանական չի թվում: Ըստ Մալխասի ̀ակումբը 15-ից 85 տարեկանների

Page 58: Yerevan City Magazine

րային` խոր քնի երազներ լինեն, որոնք, արթնանալով, երբեք չեն հիշվում: Դրանցից է ամայի փողոցներով հե- ծանվին նվագարկիչ ամրացրած` բարձր երաժշտու- թյուն լսող ու շրջող տղան, ով ամեն օր գիշերային զբո- սանքի է դուրս գալիս, ուշ ժամերին Հյուսիսային պողո- տայում խաղալիք սինթեզատոր նվագող տիկինը, Օպե- րայի շրջակայքի նստարանների մշտական բնակիչ թա- փառաշրջիկը, ով անվերջ թեժ դեբատներ է վարում իր երևակայական զրուցակցի հետ և այլ մարդիկ, առանց որոնց քաղաքը գուցե այն չէր լինի: Երբ համակերպվեցինք այն մտքի հետ, որ քաղաքի խոր քունը ոչնիչ չի կարող խաթարել, որոշեցինք չընկրկել ու, կյանքի նշաններ փնտրելով, ճամփա ընկանք դեպի գիշերային Երևանի ամենահայտնի ու առեղծվածային կետերից մեկը` Կոմայգին: Հասնելով այստեղ՝ հասկա- ցանք, որ այս ժամին քնած են բոլորը՝ անկախ իրենց

համար է. ջազը տարիք չի ճանաչում: Այստեղ նվագում է յոթ ջազ բենդ` ըստ շաբաթվա օրերի, իսկ կեսգիշերից հետո` դաշնամուրի մոտ Լևոն Մալխասյանն է: «Հիսուն տարի է` ջազ եմ նվագում: Հիսուն տարվա մեջ ինչ միջազգային փառատոնի ասես չեմ մասնակցել, բայց ամենաերկար ժամանակը, որ բացակայել եմ Երևանից, 13 օրն է ̀ավել չեմ դիմանում»: Մալխասը նաև պատմեց հայկական ջազի 75-ամյակին նվիրված ան- թոլոգիայի ստեղծման աշխատանքների, իր մասնագի- տական փորձի, ակումբի մասին: «Մալխաս» ակումբն աշխատում է մինչև վերջին հա- ճախորդի հեռանալը: «Գիշերը նվագելը ես չեմ հորի- նել: Աշխարհի բոլոր ջազ ակումբները գիշերային

ակումբներ են, դա ժամանակին որոշել են այ էս մար- դիկ` ջազի մեծերը», — ասում է Մալխասը` մատնա- ցույց անելով պատից կախված աշխարհահռչակ ջազ- մենների նկարները:Հայկական ջազի մի մեծ չափաբաժին ստանալուց հե- տո, մենք դուրս եկանք Երևանի ամենաջերմ ակումբից՝ կյանքի նշաններ փնտրելով դրսում: Սիրելի քաղաքը հնարավոր չէ չընկալել որպես կենդա- նի մարմին: Եվ ինչպես ցանկացած օրգանիզմ` քաղա- քը նույնպես քուն մտնելու կարիք ունի: Գիշերը քաղա- քի սիրտը հանգիստ` հազիվ նկատելի է զարկում, ար- յունը փողոց-երակներով հանդարտ է հոսում: Իսկ հա- տուկենտ պատահարներն ու մարդիկ կարծես գիշե-

UPtown. քաղաքկի ամենաուշ փակվող ակումբներից մեկը

5657 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔ զբոսանք

Page 59: Yerevan City Magazine

սեռական հակումներից և գործի բնույթից: Չորսից հե- տո Երևանը լիովին դատարկ է: Կյանքի մասին հիշեց- նում են միայն խանութների ու սրճարանների վառվող ցուցանակները, հատուկենտ մեքենաներն ու հիշողու- թյունները, որ թելեր են կապում բոլոր փողոցների, այգիների, խաչմերուկների միջև` ճյուղավորվելով ու ստեղծելով սարդոստայն, որը, լայնանալով, ավելի ու ավելի է նմանվում Երևան քաղաքի հատակագծին կամ դառնում է հիշողությունների ուրվագծային քարտեզ: Լույսը բացվելու հետ մեկտեղ սկսվում են քաղաքային առօրյայի նախապատրաստական աշխատանքները: Բացվում են թերթի կրպակները, ծաղկավաճառները դասավորում են օրվա առևտրի պաշարը, տեղադրվում են լոտոյի սեղանիկները, ջրցան մեքենաները թարմաց- նում են փողոցները: Քաղաքը արթնանում է:

Լիլիթ Թովմասյան

Page 60: Yerevan City Magazine

→ Աբովյանի արձանը` «Երևան» հյուրանոցի հարևանությամբ

↓ «Զինգեր» կարի մեքե- նայի գովազդը Ռուսական կայսրությունում

↑ Ալեքսանդր Սպեն- դիարյանի տուն-թանգարանն այսօր

1883թ., հոտկեմբերի 1Առաջին անգամ Երևան մուտք գործեց «Զինգեր» մակ- նիշի կարի մեքենան: Երջանիկ տիրոջ անունը, ցավոք, պատմությունը չի պահպանել:

1890թ., հոկտեմբերի 30Երևանի քաղաքային վարչության որոշմամբ համարա- կալվեցին քաղաքի փողոցների տներն ու կրպակները: յուրաքանչյուր փողոցի համարները տարբերվում էին իրարից ձևով. որևէ մակագրություն չէր նշվում համարի կողքին: Ընդհանուր առմամբ համարակալվել էին 22 փողոցների 795 շինություն:

1924թ., հոկտեմբերի 22Մշտական բնակության համար Երևան ժամանեց կոմ- պոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը: Երկու տարի անց Սպենդիարյանը՝ Ալեքսանդր Թամանյանի առաջարկու- թյամբ մի փոքրիկ սենյակ ստացավ Թումանյան փողո- ցի վրա գտնվող՝ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով կառուցված շենքի կոմունալ բնարականներից մեկում: Այդտեղ տարիներ անց հիմնադրվեց կոմպոզիտորի տուն-թանգարանը:

1940թ., հոկտեմբերի 6Բացվեց Երևանի բուսաբանական այգին: 1954-ին այ- գում ստեղծվել է «Հայաստանի բուսական և կենդանա- կան աշխարհ» հատվածը, որում տեղ են գտել մոտ 1000 անուն բույսեր։ 60-70-ական թվականներին բուսաբա- նական այգում մոտ 5000 անուն բուսատեսակ կար։ Վեր- ջին 10-15 տարիներին, սակայն, վերացել է տեսականու գրեթե կեսը, մասնավորապես՝ այնտեղ այլևս հնարա- վոր չէ տեսնել արևադարձային բույսեր։

Երևանի բուսաբանական այգու և «7 աղբյուրի» բացումը, Սիրիայի նախագահ Ասադի այցելությունը, ծանրամարտի չկայացած աշխարհի առաջնությունը, Երևանի 2750-ամյակը և հոկտեմբեր ամսվա ընթացքում տեղի ունեցած այլ պատմական իրադարձություններ: Խորագիրը պատրաստվում է Երևանի

պատմության թանգարանի հետ համատեղ:

1946թ., հոտկեմբերի 5Քանաքեռում տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի արձանի հանդիսավոր բացումը` մեծանուն գրողի տուն-թանգարանի դիմաց: Հարկ է նշել, որ դեռ 1908 թվականին Աբովյանի անհետացման 60-ամյակի առի- թով Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզա- դեն և Գևորգ Բաշինջաղյանը որոշել էին գրողի հուշար- ձանը պատվիրել փարիզաբնակ քանդակագործ Անդ- րեաս Տեր-Մարուքյանին։ Նպատակին հասնելու հա- մար նրանք նույնիսկ հանգանակություն կազմակեր- պեցին, որի արդյունքում` 1913 թվականին, հաջողվեց հավաքել հարկավոր գումարը։ Իսկ ահա Երևան քան- դակը հասավ ևս քսան տարի անց՝ 1933 թվականին: Նախ այն տեղադրվել է այժմյան Շառլ Ազնավուրի հրա- պարակում, հետո տեղափոխվել Հրազդանի կիրճ՝ Ման- կական երկաթուղու տարածք, 1946-ին էլ վերջապես իր տեղը գտել Քանաքեռում՝ գրողի տուն-թանգարանի մուտքի մոտ։

ՀոկտեմբերԱ

. Սպ

ենդի

արյ

անի

տու

ն-թա

նգա

րանի

արխ

իվից

→ «էրեբունի» թանգարանի բացումը

Ֆոտ

ոլու

րԱ

րմենպ

րես

5859 Հոկտեմբեր 2013

ՔԱՂԱՔ Օրեցօր

Page 61: Yerevan City Magazine

↓ Հաֆեզ Ասադը (ձախից երկրորդը) Երևանում

↑ Մարզահամեր- գային համալիրի էսքիզներից մեկը

Արեգ Դավթյան

1968թ., հոկտեմբերի 17Առաջին անգամ նշվեց Էրեբունի-Երևան տոնախմբու- թյունը: Էրեբունի բլրի մոտ սկսվեց Երևանի 2750-ամյակին նվիրված կանոնակարգային առաջին խոշոր միջոցա- ռումներից մեկը՝ Ծաղկի տոնը: Նույն օրը քաղաքում տնկվեց խորհրդանշական 2750 ծառ: Հաջորդ օրը նույն տոնախմբության շրջանակներում «Հաղթանակ» զբո- սայգում կայացավ համաքաղաքային երգի տոն՝ 2750 հոգանոց երգչախումբը առաջին անգամ կատարեց Էդգար Հովհաննիսյանի և Պարույր Սևակի «Էրեբունի-Երևան» երգը, իսկ զբոսայգու շքամուտքը զարդարեցին 2750 ծաղիկներով: Հոկտեմբերի 18-ին Լենինի հրապա- րակին հարող պուրակում սկսեցին ցայտել 2750 շատր- վանները, իսկ ամսի 22-ին իր դռները բացեց «Էրեբունի» արգելոց-թանգարանը:

1968թ., հոկտեմբերի 18Լենինի Հրապարակում բացվեց «7 աղբյուր» ցայտաղբյուր- հուշարձանը: Երևանի ամենահայտնի պուլպուլակնե- րից մեկի հեղինակը ճարտարապետ Սպարտակ Կնտեղ- ցյանն էր: 1990-ականներին ցայտաղբյուրը զրկվել էր իր յոթ շտուցերներից: Միայն 2009-ին՝ «Երևան» ամսագրի նախաձեռնությամբ դրա վրա տեղադրվեցին նորերը՝ ոսկերիչ Արման «Նուռ» Դավթյանի ձևավորմամբ:

1972թ., հոկտեմբերի 13«Պրագա» ռեստորանում կազմակերպվեց չեխական խոհանոցի տասնօրյակ:

1979թ., հոկտեմբերի 19Երևան ժամանեց Սիրիայի Արաբական Հանրապե- տության նախագահ Հաֆեզ Ասադը՝ Բաշար Ասադի հայրը, որը զբաղեցրել է երկրի ղեկավարի պաշտոնը 1971-2000 թվականներին: Երևանյան այցի ժամանակ Ասադը հանդիպում է ունեցել հանրապետության ղեկավարության հետ:

1983թ., հոտկեմբերի 22Հանդիսավոր կերպով բացվեց Ծիծեռնակաբերդի բլրին կառուցված մարզահամերգային համալիրի մարզադահլիճը: Հոկտեմբերի 22-ից 31-ը Երևանում պետք է անցկացվեր ծանրամարտի աշխարհի առաջ- նությունը: Անցկացման վայր էր ընտրված նոր համա- լիրը, բայց մեկնարկից երկու շաբաթ առաջ պարզվեց, որ այն տեղափոխել են Մոսկվա, «Իզմայլովո» մարզա- համալիր: Պաշտոնական վարկածով՝ Երևանում մար- զահամերգային համալիրի չավարտվածության պատ- ճառով: Որպես ապացույց, որ համալիրի կառուցումը ճիշտ ժամանակին էր ավարտվել, առաջնության հենց օրերին կազմակերպվել էր ժողովրդի ազատ մուտքն այնտեղ, երևանցիները կարող էին շրջել այս հսկա ու գեղեցիկ շինության ներսում և շուրջբոլորը: Իսկ հու- շանվերային ծանրամարտիկները պողպատե պատ- վանդանի վրա՝ «Երևան 1983» գրությամբ ռարիտետ

դարձան, ու մինչ օրս շատ երևանցիներ այն պահպա- նում են որպես չկայացած համաշխարհային առաջնու-թյան մասին հիշեցում:

1985թ., հոկտեմբերի 9Աբովյան, Իսահակյան, Մոսկովյան փողոցների հատույ- թում ծնունդ առավ եզակի կառույց՝ ստորգետնյա ան- ցում, որը նաև առևտրական-կենցաղային համալիր էր (ճարտարապետներ՝ Էդուարդ և Սուլթանիկ Արևշա- տյաններ): 180 մ երկարությամբ և 30 մ լայնությամբ տարածքի ընդհանուր ծավալը կազմեց 29 625 մ³, օգտա- կար մակերեսը՝ 6660 մ², իսկ առևտրային մակերեսը՝ 3010 մ²: Գետնանցումով անցնողները, չշեղվելով իրենց երթուղուց, կարող էին օգտվել ունիվերմագի, ունիվեր- սամի, բար-սրճարանի ու ծաղկի խանութի ծառայու- թյուններից, ներքաղաքային ու միջքաղաքային հեռա- խոսակապի կետից ու «Աերոֆլոտի» դրամարկղից, ինչ- պես նաև «Սոյուզպեչատի» կրպակից և հասարակական զուգարանից: Հետագայում գետնանցման այցեքարտե- րից դարձան գրքավաճառները: 2013 թվականին այստեղ սկսվեցին լայնամասշտաբ շինարարական աշխատանք- ներ, որոնք կավարտվեն միայն հաջորդ տարի:

1987թ., հոկտեմբերի 10Եղբայրանալու մասին պաշտոնական համաձայնագիր ստորագրվեց Երևանի և ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքների միջև: Այսօր Քեմբրիջը Երևանի 18 քույր-քաղաքներից մեկն է:

1991թ., հոտկեմբերի 7Իր առաջին ունկնդիրներին՝ 90 ուսանողների, ընդունեց Հայաստանի Ամերիկյան համալսարանը:

Ֆոտ

ոլու

ր«Հ

այն

ախ

ագծ

ի» ա

րխիվ

ից

Page 62: Yerevan City Magazine

Ֆոտ

ոլու

ր

Նախքան Պրոսպեկտի Ծածկած շուկայի կառուցումը, նախապատերազմայն Երևա- նի գլխավոր առևտրական վայրը և, ընդհանրապես, ամենաաշխույժ հատվածը Ղան- թարի շուկան է եղել (հայտնի է նաև որպես Չարսու բազար): Այն զբաղեցրել է այժմյան Մանկական այգու տարածքը (խորհրդային տարիներին՝ Կիրովի անվան մանկական զբոսայգի)։ Ղանթար բառն արաբերենից թարգմանվում է որպես «շուկայի մեծ կշեռք»։ Բուն կշեռքը, որը քաղաքում ամենամեծն էր (3-4 մետրանոց), պատկանում էր քաղա- քի վարչությանը։ Դրանով կատարվում էր մեծածախ առևտուրը։ Հետագայում Ղանթարի տեղում կառուցվեց ծածկած շուկա։ Շինության հայտնվե- լուց հետո շուկայում գտնվելը սկսեց արտահայտվել «Ղանթարի տակ» եզրով։ XVIII դարի սկզբին շուկա է այցելել իտալացի վանական-ճանապարհորդ Անտոնիո Ջիո- վանելլին: Նրա հուշերն օգագործել է Ակսել Բակունցը իր՝ «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպում. «Անտոնիո Ջիովանելլին պատմում է սիրամարգների և դրախ- տային թռչունների մասին, որոնք ազատ շրջում էին Չարսու բազարի բակում: Նա գրում է, թե շուկայում այնքան ուտելիք կար, որ կբավարարեր քաղաքին հինգ տա- րի, եթե այդքան ժամանակ քաղաքը պաշարված մնար: Նա գրում է և շատ միամիտ բաներ. նկատելով գորգերով պատած մի ընդարձակ տարածություն, որտեղով անց- նում էին ուղտերը, ձիերը և մարդիկ, Ջիովանելլին աննկարագրելի վրդովվում է, որ ասիացիները շռայլությունը հասցրել են խելագարության: Նա այդպես էլ չի համոզ- վում, որ գորգերը հնացնելու ընդունված ձևն էր այդ՝ փռել արևի և անձրևի տակ, որ- պեսզի ավելի պայծառանան գույները: Հետաքրքիր է այս անհայտ ճանապարհորդի դիտողությունն այն մասին, որ Չարսու բազարում գողություն չկար, և սինիների մեջ ոսկին թողնում էին խանութում և միայն մի գույնզգույն թել, որ կապում էին որմից որմ, ցույց էր տալիս խանութի տիրոջ բացակայությունը:Իտալացի վանականի նկարագրությունը վերաբերում է 18-րդ դարի առաջին կեսի Երևանին: Ու թեև անցել էր մի դար, այնուամենայնիվ, մնում էին այդ անհուն հարս- տությունը վկայող բազմաթիվ կիսախարխուլ կրպակներ, որոնց մի մասն իսպառ

քանդել էին ռուսները և աղյուսներն օգտագործել բերդի նոր զորանոցի համար: Քա- ռասնական թվականներին դեռ շատ բան էր մնում այդ երբեմնի շահաստանից: Ճշմա- րիտ է, այլևս չէին զարկում շատրվանները, բայց Չարսու բազարի ներսը դեռ երևում էր այն բակը, որտեղ իջևանում էին քարավանները և օտարերկրյա վաճառականնե- րը: Այդ բակի ներսում էին նաև առևտրական տների պահեստները, որոնց արտաքինը բոլորովին չէր մատնում գետնահարկ նկուղներում դարսած ահագին հարստությու- նը: Անփոփոխ էին առևտրի կարգը և առևտրականների սովորությունները: Շարք-շարք կրպակները կազմում էին միջանցքների լաբիրինթոս, ծածկված աղյուսների բարձր թաղբանդով, որի կլոր լուսամուտներից արևը կախում էր ոսկե սյուներ:Միջանցքներում լուսավորությունն ավելի չէր, քան ասիական բաղնիսում: Եվ այդ անրջական լույսի մեջ օրորվում էին բարակիրան և դանդաղաքայլ պարսիկները. նրանք քայլում էին օրորալով, գլորում էին ոսկեհատ թազբեհները, կարծես զբոսնում էին մզկիթի բակում: Խանութները ցուցանակ չունեին. ապրանքը կիսով չափ դուրսն էր, և նրանց շողշողուն գույները զվարթացնում էին հին կամարների մռայլությունը: Պատերից կախված էին զառ լաչակներ, վարդագույն աղլուխներ, ղալամքյար և եզեր- քը հաշյա կերպասներ. ղանավուզի և պարսկական թավիշի թոփերը կազմում էին բարձր սյուներ: Կրպակների մի շարքում ոսկերիչներ էին, մյուսում վաճառում էին արծաթե կոճակներ, արմավե թասեր, ուլունքե քսակներ, պարանոցի մարջան, էբե- նոսյա սանրեր, յահուդ մատանիներ, սուրմա-դուգմա, կրծքի քորոցներ և օղեր, նաև այն յալդուզ ոսկիները, որով այն ժամանակ գեղեցկուհիները զարդարում էին իրենց լույս ճակատները: Կային խանութներ, որտեղ կարելի էր տեսնել բոլոր տեսակի թրե- րը և դաշույնները. Դամասկոսի պողպատյա թրից, որի փղոսկրե կոթի վրա փորա- գրված էին տիրոջ բազուկը զորացնող աղոթքներ, — մինչև ղարափափախ թարա- քյամաների ահարկու խանչալը»:Երբ 1906 թվականին Երևանում անցկացվեց ձիաքարշ, Ղանթարը դարձավ նրա կենտրոնը։ Այստեղից մի գիծ գնում էր դեպի կայարան, իսկ մյուսը՝ Պլանի գլուխ։

Ղանթարի շուկա, 1923 թ.

ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

60 Հոկտեմբեր 2013

Page 63: Yerevan City Magazine
Page 64: Yerevan City Magazine